Նայել RSS հոսքը

Հ. Անի...

Ես չեմ սիրում քեզ

Գնահատել այս գրառումը
Լսիր, ես արդեն
Հոգնել եմ քեզնից,
Հոգնել եմ քո փուչ,
Դատարկ խոսքերից:
Հոգնել եմ ստից,
Հոգնել եմ մթից,
Հոգնել եմ և քո
Անսահման սիրուց:
Չեմ ուզում սիրես,
Չեմ ուզում տանջվես:
Իրավունք չունե՞մ
Քեզ չսիրելու,
Զրուցել առանց
Դեմքիդ նայելու:
Դու չես ինձ ստեղծել,
Եվ դու չես նա՝
Ում կուզեի սիրել:
Իմ կյանքում դու մի
Փուչ պատահար ես,
Իմ սրտում դու մի
Անիմաստ քար ես:
Դու երբե՛ք, երբե՛ք,
Լսու՞մ ես, երբե՛ք,
Երբեք չես կարող
Սիրտս գրավել,
Երբեք չես լինի
Եղածից ավել...

Ես այն եմ, ինչ կամ.
Ավելին պետք չէ.
Երբեք չեմ փորձել
Լինել առավել:
Չեմ երազել քեզ,
Ու չեմ սիրել քեզ:
Այնպես որ, այսքան
Երկար ու բարակ
Խոսքերն էլ պետք չեն,
Իմ սրտից բխած
Այս դառնաքաղցր
Տողերն էլ պետք չեն:
Ուղակի կասեմ
Քեզ` <<Մնաս բարով>>
Ու քեզ կթողնեմ
Սիրտը իմ խռով:
Որ ամեն անգամ,
Երբ ձեռքդ վերցնես,
Դառնությամբ իմ չոր
Խոսքերը հիշես`
"Ներիր, պարզապես
Ես ատում եմ քեզ"...

Ուղարկել «Ես չեմ սիրում քեզ"» Digg-ին Ուղարկել «Ես չեմ սիրում քեզ"» del.icio.us-ին Ուղարկել «Ես չեմ սիրում քեզ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ես չեմ սիրում քեզ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն