Ա. Ք. Ս.
Գիտեմ` սիրում ես ինձ,
Գիտեմ` լսում ես ինձ,
Գիտեմ` հեռու ես շատ,
Գիտեմ` ինձ հետ ես միշտ:
Թե մի օր ներես մեղքերս բազում,
Գուցե և այդժամ տաս ինձ քո լեզուն:
Թե հոգիս մաքրես աշխարհի կեղտից,
Գուցե և այդժամ ծնվեմ ես նորից:
Եթե իմանայի, որ արտասվելով
Ու աղոթելով դու ինձ կներես,
Գիշեր ու ցերեկ առանց դադարի
Կկանչեի ես քեզ, որ հոգիս մաքրես:
Հավատում եմ, որ դու ինձ կներես,
Դժվար պահերին կողքիս կլինես:
Դու` Տերն իմ սրտի, դու ինձ ստեղծողն ես,
Այս չար աշխարհում քո զավակն եմ ես:
Դու լուռ խաչվեցիր իմ կյանքի համար,
Դու քեզ զոհեցիր իմ հոգու համար:
Ներիր, որ այսպես կյանքս վատնեցի,
Սիրտս անարժան մարդկանց բաշխեցի:
Ու երբ հասկացա, որ զուր եմ տանջվել,
Այդժամ ցանկացա սիրտս քեզ շնորհել:
Հիմա, երբ հոգով քեզ եմ ես տրվել,
Հանգիստ կարող եմ աչքերս փակել:
Էլ չեմ արտասվի, չեմ փորձի փախչել,
Միայն կաղաչեմ ինձ ներե՜լ, ներե՜լ...
Հ. Անի...