Նայել RSS հոսքը

Հ. Անի...

Անվերնագիր

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Մինչև ե՞րբ, ասա'...
Մինչև ե՞րբ պիտի նայեմ աչքերիդ,
Ծով արցունք թափեմ,
Քեզ ոչինչ չասեմ:
Մինչև ե՞րբ պիտի նայեմ շուրթերիդ,
Համբուրել ուզեմ,
Բայց ոչինչ չասեմ:
Մինչև ե՞րբ պիտի երեսիդ ժպտամ,
Բայց հոգուս խորքում սիրտս քրքրեմ:
Երևի մինչև աչքիցս քամե՞մ
Դառն արցունքներիս վերջին կաթիլը,
Երևի մինչև համբույր տենչալուց
Պապակ շուրթերս այրվե՞ն, ճաքճքե՞ն,
Երևի մինչև խռով սրտումս
Ծովի փոխարեն անապա՞տ շինեմ.
Միգուցե այդժամ կհանգստանա՞մ.
Դառնաշունչ քամուց էլ չ՞եմ փոթորկվի,
Սին պատրանքներով էլ չ՞եմ ողողվի,
Էլ չ՞եմ հեկեկա քո սիրո համար,
Ինձ չե՞մ քարկոծի սև բախտիս համար...

Բայց չէ, ի՞նչ օգուտ.
Քամին ծովում էլ, անապատում էլ
Նույն գործն է անում,
Սիրտը ճաքած էլ, նոր կառուցված էլ
Նույն տեղն է լինում,
Չեն փոխվում երբեք ո'չ ճակատագիր,
Ո'չ բախտ, ո'չ չարիք,
Չի դառնում երբեք սերը խաղալիք...

Ասում են` իբրև վերքերի նման,
Լոկ ժամանակն է սրտերին դարման:
Իբր մի որոշ ժամանակ հետո
Մռայլ գիշերը ցերեկ է դառնում,
Սիրող սրտերը թևեր են առնում,
Ջերմ համբուրվելով երկինք սավառնում...

Բայց ո՞նց է լինում,
Որ ժամանակը
Մեկ երկար, մեկ կարճ
Մի կյանք է տևում...

Հ. Անի...

Ուղարկել «Անվերնագիր"» Digg-ին Ուղարկել «Անվերնագիր"» del.icio.us-ին Ուղարկել «Անվերնագիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Անվերնագիր"» Google-ին

Թարմացել է 02.11.2009, 11:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն