Նայել RSS հոսքը

Հ. Անի...

Սպիոտ ձեռքեր

Գնահատել այս գրառումը
Դու գնացիր…
Ու թողեցիր որպես նվեր
Սրտիս վրա փորագրված
Իրար ամուր սեղմող ձեռքեր:

Դու հեռացար…
Ինձ որպես պարգև թողնելով
Ծովի ափին թույլ նշմարվող
Արյունի մեջ կորած ձեռքեր
Ինձ լքեցիր…
Մոռանալով քեզ հետ տանել
Դեմքդ այդքան քնքուշ շոյող
Քեզ պատկանող երկու ձեռքեր:

Ինձ մոռացար…
Չցանկացար անգամ հիշել
Այն ձեռքերը իրար գամված
Որ մեր սիրո ծառի բնին
Քո ձեռքով էիր փորագրել:
Ինձ թողեցիր…
Անձայն, անխոս դու հեռացար,
Ինձ լքեցիր,
Ինձ մոռացար…
Գտար ուրիշ գրկող ձեռքեր,
Որոնք ինձ քեզնից են զրկել:

Ինձ սպանեցիր…
Անփութորեն ինձ նետեցիր
Բախտի քմահաճույքներին
Ու թողեցիր բազում սպիեր
Քեզ տենչացող ձեռքերին...
Հ. Անի...

Ուղարկել «Սպիոտ ձեռքեր"» Digg-ին Ուղարկել «Սպիոտ ձեռքեր"» del.icio.us-ին Ուղարկել «Սպիոտ ձեռքեր"» StumbleUpon-ին Ուղարկել «Սպիոտ ձեռքեր"» Google-ին

Թարմացել է 02.11.2009, 11:30 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն