Նայել RSS հոսքը

Mankik

Մինչ նոր հանդիպում…

Գնահատել այս գրառումը
Դաշնամուրի քնությունից Նելլին 8 միավոր ստացավ, այսինքն 4, որի համար շատ լաց եղավ: Այնքան զգայուն է Նելլին, շատ բան հարկավոր չէ՝ միանգամից արցունքները պատրաստ են: Պետք է հունիսին հանձնեինք, բայց քանի որ մեր ուսուցչուհին շատ շուտով բալիկ է ունենալու, դրա համար շուտ հանձնեցինք, որի պատճառով էլ մեկ ամիս քիչ պարապեց Նելլին: Ինչ արած:
Մխիթարելու համար երեկ Նելլիին եւ մյուս երեխաներին գազանանոց տարանք, եւ Լունապարկով էլ ավարտեցինք մեր զբոսանքը:
Սամվելն էլ շատ զգայուն է: Բայց հուզված ու նյարդայնացած պահին գրկեմ, գուրգուրեմ, անմիջապես համդարտվում է: Իսկ Սպարտակը շատ խորամանկ է, այսպես ասած կոկորդիլոսի արցունքներ ունի: Շատ հեշտությամբ է հասնում ուզածին:
Այս պահին Նելլին ու Սպարտակը խաղում են, Սամվելը դեռ մուշ-մուշ քնած է:
Վերջ, գնացի նախաճաշ պատրաստելու… Մինչ նոր հանդիպում…

Ուղարկել «Մինչ նոր հանդիպում…"» Digg-ին Ուղարկել «Մինչ նոր հանդիպում…"» del.icio.us-ին Ուղարկել «Մինչ նոր հանդիպում…"» StumbleUpon-ին Ուղարկել «Մինչ նոր հանդիպում…"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն