Նայել RSS հոսքը

Mankik

Մանկավարժ

Գնահատել այս գրառումը
Ո՞վ է մանկավարժը: Ցանկացած մե՞կը, որը սովորել ու ավարտել է մանկավարժական ինստիտուտը:
Դեկտեմբերի արձակուրդներից առաջ մոտեցա աղջկաս բնագիտության ուսուցչուհուն: Կիսամյակը վերջանում էր բայց Նելլին բնագիտությունից ոչ մի գնահատական չուներ որ ես տեղյակ լինեի աղջկաս կարգավիճակի մասին: Մոտեցա ուսուցչուհուն, հարցրեցի Նելլին մասնակցում է՞ դասերին, ո՞նց է սովորում: Ասեց թույլ երեխա է: Զարմացա : Ո՞նց թե թույլ: Դուք իրեն դաս հարցրել ե՞ք, եւ նա չի՞ պատասխանել: Ասաց չէ, չեմ հարցրել: Բա, ո՞նց իմացաք թույլ է: Ասեց դե խելոք նստած է, չի մասնակցում:
Խնդրեցի մյուս դասին անպայման հարցնի ու գնահատի: Ասեց ԼԱՎ:

Հաջորդ դաս տեղի չունեցավ, որովհետեւ հիվանդությունների պատճառով բոլոր դպրոցները փակվեցին: Ավելի լավ: Սկսեցինք ավելի լավ պարապել, պատրաստվել, որ ինչ հարց տա, Նելլին անմիջապես պատասխանի: Պարապել ենք ամեն օր, ես եմ պարապել հետը, հայրը, տատը, հորաքույրը... Մի խոսքով երեխան գերազանց պատրաստ է:
Մեկ շաբաթ է դասերը սկսվել են: Բնագիտություն ունեին չորեքշաբթի եւ ուրբաթ: Չորեքշաբթի երեխային ոչինչ չի հարցնում: Նոր հանձնարարություն է տալիս միանգամից երկու դաս: Երկրորդ դասը Նելլին չի իմանում, թե չի հիշում, ասենք դասարանի կեսից շատը, պարզվեց չէին իմանում, որ հանձնարարված է: Ուրբաթ օրը աղջիկս պատմում է ամբողջ առաջին դասը, ուսուցչուհին հարցեր է տալիս երկրորդ դասից: Նելլին ասում է, որ տեղյակ չէր երկրորդ դասի մասին: Մեր պայմանավորվածության համաձայն նախորդ դասերից հարցեր չի տալիս: Ստանում է 6 միավոր (այս տարի առաջին անգամ) ու լացելով տուն է գալիս՝ հաստատ որոշելով, որ բնագիտության դասը այլեւս չի սովորելու:
Այսօր արդեն կիրակի է, չեմ կարողանում համոզեմ, որ դասը սովորի: Մյուս առարկանները արդեն պատրաստ են, բայց այս մեկը ոչ մի դեպքում չի ուզում սովորի:
Ո՞նց վարվեմ: Մոտենամ խոսոմ նորից խոսե՞մ ուսուցչու հետ, ո՞նց վարվեմ:

Ուղարկել «Մանկավարժ"» Digg-ին Ուղարկել «Մանկավարժ"» del.icio.us-ին Ուղարկել «Մանկավարժ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մանկավարժ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Բարև Ձեզ:

    Իմ կարծիքով, առաջին հերթին երեխային պետք է բացատրել, որ այդ առարկան նա սովորում է ոչ թե գնահատական ստանալու համար, այլ գիտելիքներ ձեռք բերելու, հետաքրքիր նորություններ իմանալու, մտահորիզոնը զարգացնելու: Եթե Ձեր երեխան դա գիտակցի, այլևս համոզելու կարիք չի լինի, ինձ թվում է:
    Նաև իմ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Դուք չափից շատ եք երեխայի ուշադրությունը սևեռել գնահատականի և արդյունքների վրա: Ուսուցչուհու հետ, իհարկե, կարելի է զրուցել, բայց երեխան պետք է համոզված լինի, որ իր ուժը իր գիտելիքի մեջ է, որ եթե նա գիտելիք ունի, ապա ոչ ոք չի կարող նրան ցածր գնահատել կամ «վատություն» անել: Ինչ վերաբերում է «չհանձնարարած դասին», Դուք նշում եք, որ դասարանի կեսը չի հիշել, ար այն հանձնարարված է: Բայց մյուս կեսից, հավանաբար, գոնե մի քանիսը հիշե՞լ են, ուրեմն հնարավո՞ր էր դա հիշել: Լավ կլինի, որ Ձեր երեխան էլ ձգտի միշտ լինել այդ ուշադիրների թվում:

    Հաջողություն եմ մաղթում Ձեր երեխային ուսման մեջ, հուսով եմ նա կսկսի հետաքրքրվել առարկայով և հարուստ գիտելիքներ ձեռք կբերի:
  2. Harcaser-ի ավատար
    Խորհուրդ կտամ ավելի քիչ միջամտել երեխայի գնահատականների հետ կապված հարցերին: Բնագիտության առարկայի դասագրքից /մյուսներին էլ է վերաբերում/ թող կարդա օրվա դասը, ու դրանից հետո տվեք այլ աղբյուրներ: Օրինակ` գիտահանրամատչելի ամսագրեր, հոդվածներ, այլևայլ նյութեր: Տվյալ դասը իր համար վերածեք մի հետաքրքիր պրոցեսի և վերջ: Միշտ հեռվից հետևեք գնահատականներին: Մի՜ շոշափեք ցավոտ հարցեր:
    Ուսուցչուհու հետ երբեմն խոսեք մյուս երեխաների մասին, և նա կսկսի խոսել ... Ձեր երեխայի մասին:
    Թարմացել է 18.01.2010, 00:43 ըստ [ARG:5 UNDEFINED] (տեխնիկական սխալի ուղղում)
  3. Mankik-ի ավատար
    Շնորհակալություն: Ճիշտ եք ասում, գնահատականի վրա պետք չէ ուշադրություն դարձնել: Դա ասվել է երեխային առաջին դասարանից, ասվում է մինչեւ հիմա: Երբեւիցե չեմ բարկացել, նախատել, կամ ամոթանք տվել: Երեխան երբ դպրոցից դուրս է գալիս միշտ ընդունում եմ գրկաբաց ու համբյուրներով: Բայց առաջին իսկ հայացքից արդեն երեւում է, թե ինչ տրամադրութամբ է նա դուրս գալիս դպրոցից:
    Երեխան անպիսի մի անձնավորություն է, որը անգամ ծնված պահից ոչ միայն սեր, այլեւ գովասանք է ակնկալում : Դպրոցում իր գովասանքը աշակերտը ստանում է իր կատարած աշխատանքի դիմաց: Այն երեխաները, որոնք սովորել չեն սիրում, իրենց համար միեւնույն է թե ինչ կստանան, չեն հուզվում գանհատականներից: Սովորող ցանկացած երեխա, դուրս է գալիս դպրոցից հուզված, երբ իր աշխատանքը հարկին չի գնահատվում:

    Գիտեք անգամ օրինակով եմ Նելլիին բացատրել, որ գնահատականը այնքան էլ մեծ նշանակություն չունի իր գիտելիքների աշխարհում: Դպրոցը միայն առիթ ու հնարավորություն է տվյալ գիտելիքը ստանալու համար: Օրինակ, բնագիտության դասը այդքան պարապելու շնորհիվ նա դարծել է հաճելի ու հետաքրքիր զրուցակիր շրջապատի համար: Նա իր մտքերը շարադրում ու խոսում է իր սովորած թեմաններով:
    Միեւնույն է նա երեխա է, եթե երկու տարեկանը իր գովասանքների դիմաց կոնֆետ է ակնկալում, այս տարիքի երեխան էլ գնահատական է ակնկալում:
    ԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ, ՈՐ ԻՐՈՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՍԱ:
    Թարմացել է 18.01.2010, 08:03 ըստ [ARG:5 UNDEFINED]