Նայել RSS հոսքը

Բլթանոց

Անկապ օրագիր - 3

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Առաջին: Ոչինչ չես վստահում, քեզ պահում ես գաղտնի ու առեղծվածային, ինտրիգներ ես հյուսում, թքած ես ունենում ամեն ինչի վրա, էգոիստություն ես անում ու ցանկցած հարց լուծում ես քեզ ձեռնտու տարբերակով, ստիպում ես, որ քեզ հարմարվեն: Ժամանակ առ ժամանակ հասկացնում ես, որ միակը չէ, ուրիշներին էլ ես նկատում: Գուցե նա այս ամեն ինչը կզգա ու կհասկանա, բայց ոչինչ չի կարողանա անել, որովհետև մինչև ականջների ծայրը տարված կլինի:
Երկրորդ: Վստահում ես, բացվում ես ամբողջ էությամբ, ոչ մի գաղտնիք, ոչ մի թաքնված բան, հաշվի ես առնում ամեն կարծիք, ցանկություն, ամեն հարցում անձնազոհություն ես ցուցաբերում, փորձում ես հնարավոր ամեն ինչ անել, օգնել, պաշտպանել, հարմարվում ես, դիմանում ես: Երբեք չես թույլ տալիս կասկած անգամ, որ բացի իրենից երբևէ կարող ես մեկ ուրիշին ուշադրություն դարձնել, չէ որ նա միակն է, ամենալավը ու անկրկնելին:
Հա, դե կաս էլի, դե ստեղ ես, էլի, ինչ պտի անես առանց ինձ? հա դե զզվցրիր թողիր, էլի - պատասխան ռեակցիա

Գուշակեմ երեք անգամից, թե ով է ավելի շատին արժանանում Ով է շահում?
չէ, սխալ պատասխան: Ոչ բարին, ոչ չարը
Շահում է տխմարը:
Առաջին դեպքում տխմարը հեշտությամբ ընկնում է ցանցը ու չի հասկանում, որ ինքն ընդամնը հարմար խաղալիք է:
Երկրորդ դեպքում` էլի տխմարը: Տխմարներն այնքան դժվար են ջոկում թացը չորից, իրենց լավը վատից:
Բայց վերջիվերջո տխմարը շահում է միայն այն բանի համար, որ ոչինչ չի հասկանում

Ուզում եմ ոչինչ չհասկանալ [/QUOTE]

Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» Digg-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» del.icio.us-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» StumbleUpon-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» Google-ին

Պիտակներ: տխրագույն Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Ինչ աստիճանի պիտի վիճակը բարդանա, որ մարդն ի սրտե ցանկանա լինել տխմար և ոչինչ չհասկացող... )) Բայց ամեն ինչ անհույս կորած չէ. երբեմն իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին թվում է Ցանկություններիդ իրականացման առումով նույնիսկ չարժե անհանգստանալ:
    Թարմացել է 07.06.2009, 04:38 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Rhayader-ի ավատար
    Որմիզդուխտ դու, երևի, չընկալեցիր կամ ձևացար, թե չես ընկալում գրառման իրոնիան:
  3. Որմիզդուխտ-ի ավատար
    Իսկ դու իրականության քո ընկալումը բաժանիր երկու մասի, գումարիր փոքր-ինչ ինքնահեգնանք և փորձիր դատել այն մասին, թե արդյո՞ք ես հասկացա, թե՝ ուղղակի փորձում էի ինքս ինձ համար իրականացնել ֆրեյայի իրոնիկ գրառման ինքնահեգնանքից զուրկ ցանկությունները:
    Թարմացել է 07.06.2009, 16:02 ըստ [ARG:5 UNDEFINED]
  4. Rhayader-ի ավատար
    Իրականության իմ ընկալումը երկու մասի բաժանելը հեշտ է (բաժանվում է աջ և ձախ ծիծիկների ընկալման), բայց երկրորդ խնդիրը փոքր-ինչ դժվար է՝ իրականում ես այնքան կատարյալ եմ, որ դա նույնիսկ ինձ է վախեցնում)))
  5. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Իրականության իմ ընկալումը երկու մասի բաժանելը հեշտ է (բաժանվում է աջ և ձախ ծիծիկների ընկալման), բայց երկրորդ խնդիրը փոքր-ինչ դժվար է՝ իրականում ես այնքան կատարյալ եմ, որ դա նույնիսկ ինձ է վախեցնում)))
    Քանի որ շարունակում ենք մի գրառում, որի անունն «Անկապ- օրագիր-...» է «Բլթանոց» կոչվող բլոգում, և մեկ էլ այն պատճառով, որ ես խոսում եմ քեզ հետ, ապա պարզաբանեմ. զարմանալի չէ, որ իրականության ընկալումդ երկու մասի բաժանելն ու դեն նետելու իրոնիկ գրառումը քեզ մոտ իրականում գոյություն ունեցող այլ կիսագնդերի հետ է առնչվում: Ի նկատի ունեի ուղեղիդ աջ և ձախ կիսագնդերը՝ իրարից բաժանել և դեն նետել՝ թողնելով ինքնահեգնանքը: Էհ... ինչևէ...
    Թարմացել է 07.06.2009, 16:01 ըստ [ARG:5 UNDEFINED]