Բլոգի մեկնաբանություններ

  1. Հայկօ-ի ավատար
    Հմմ... Դու ե՞ս ճամպրուկը քարշ տալիս, թե՞ ճամպրուկդ անիվներ ունի, ինքն է քեզ տանում : Փորձիր վրան կանգնել, ավելի հեռուն կտեսնես :
  2. Ֆրեյա-ի ավատար
    Ահավոր ա ճնշում ճամպրուկի մեջի քարերից մեկը... զզվել եմ արդեն, բայց ազատվել չեմ կարողանում: Ու էն որ ամերիկացիները ասում են, է, էվրի դեյ, էվրի սինգլը դեյ, հիշացնում ա, որ ինքը իմ ճամպրուկի մեջ ա....
    Տարբերակները երկուսն են. կամ բոլոր ուժերս լարում եմ, հանում եմ էտ քարը ու շպրտում եմ դեն, կամ շարունակում եմ հետս քարշ տալ ու անընդհատ հիշել, տանջվել, թողնում եմ որ խանգարի ինձ ապրել ու խանգարի լինել "Ես":
    Մութ անկյունից էլի սկսել են կենդանիներ դուրս գալ: Նորից ինձ չեն թողնում անել այն, ինչ ճիշտ է, այլ ստիպում են անել սխալ բաներ: Իսկ ես՝ չեմ դիմադրում: Այն պահերին, որ զգւմ եմ կենդանիների առկայությունը, կամքիս ուժը զրոյանում է ու սկսում եմ շարժվել նրանց թելադրանքով:
    ՈՒժերս լքում են ինձ, մի քիչ էլ... ու նորից կվերածվեմ էն ճահճի ջրիմուռախառը գորտի… Մի քանի ժամ տևացած պայծառացումը սպառվում է: Ես եմ մեղավոր, թե ներվերիս ազդողները՞
    Երևի՝ ես, որ թողնում եմ ներվերիս ազդել:
    Լավ... կարևոր չի....
    Ամեն ինչից կա ելք, ոչ թե ուղղակի ելք, այլ լավագույն ելքը, ուղղակի դրան պետք է հասնել:
    Ես կհասնեմ... խոսք եմ տալիս... կհասնեմ... հանուն երջանիկ օրերի, հանուն երազանքների...
  3. Բարեկամ-ի ավատար
    կայֆ էր
    կարելի ա մրցույթ հայտարարել. "իսկ ինչպիսի՞ն է ձեր ճամպրուկը"
  4. Ֆրեյա-ի ավատար
    Ճամպրուկիս հաջորդ էքսպոնատը կաշվից գոտիներ են, հատուկ այն չափի, որ հարմար լինի կապել պարանոցից; Միայն դրանց տեսքը ու հիշողությունը , որ ճամպրուկումս այդ կաշվե գոտիները ունեմ ինձ խեղդում են այն չափ, եթե մեկը վզիս կապեր դրանք ու սկսեր քիչ-քիչ ձքել գոտիները, ամեն անգամ անցքը մի հատով էլ մոտիկացնելով;
    Ճամպրուկի մեջ մի անկյուն կա` ահավոր մութ ու ահավոր խորը, որ ինչքան էլ նայում եմ մեջը, փորձում եմ տեսնել այդ անկյունի պարունակությունը` չի հաջողվում; Այդ անկյունն ինձ շատ է վախեցնում, որովհետև չգիտեմ` ինչ կարող է այնտեղից դուրս գալ; Մի քանի անգամ վատ բաներ են դուրս եկել, շաաատ վատ բաներ; Ճիշտ է, դրանք նպատակակետին չեն հասել ու չեն կարողացել որևէ մեկին վնաս պատճառել, բայց վախենում եմ. գուցե հաջորդ անգմամ հաջողվեն, որովհետև երբ դրանք դուրս են գալիս ես անզոր եմ լինում դեմն առնել, կամ էլ` հակառակը, ուրախանում եմ դրանց ու ինքնավստահություն ձեռք բերած` սպասում եմ, թե երբ են իրենց գործն ավարտին հասցնելու; Ինչ լավ է, որ չի ստացվում, ինչ լավ է, որ դրանք չեն վերածվում ճամպրուկում ևս մեկ "բնակչի":
    Ճամպրուկում մի հատ սատկած կռիս կա, սատկած` փոխաբերական իմաստով, չնայած` դրանից եկող սատկած կռիսի հոտը նույնիսկ փակած ճամպրուկի դեպքում է գալիս; Էտ կռիսը սատկած չի իրականում, բայց որ նայում ես վրան, միանգամից չես հասկանում; Դա ուղղակի կուչ եկած, սմկած, խղճացած, վախեցած ու մեղկ կռիս ա; Թաթիկները` ճմրթված ու նիհաար, սեղմել ա դունչին ու աչքերը փակել ա, որ չխփեն: Ասում են` ընկերություն մի արա անկյուն ընկած կռիսի հետ, ես էլ` չեմ անում, փորձում եմ մենակ օծանելիքով դրա սատկած հոտը թաքցնել;

    հետո...
    Թարմացել է 06.10.2009, 21:03 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Իսկ փորձե՞լ ես այն պահել քո սեփական պադվալում։
  6. Chuk-ի ավատար
    Մի հատ տենց ճամպրուկ էլ ես ունեմ: Մի քանի տարի առաջ, որոշեցի խելքս էլ էդ ճամպրուկում պահել, հանեցի, խնամքով հարդարեցի, ու թաքցրի ճամպրուկիս մեջ, բայց մեջն էնքան շատ բան կա, որ արդեն քանի տարի ա, փնտրում ու չեմ գտնում: Մեկ մեկ փնտրելուց հիշողությանս հյուսերից եմ գտնում, բայց դե առանց խելք ինչի՞ս ա պետք, ու տենց նորից գցում եմ ճամպրուկի մեջ ու թողնում, որ փոշոտվեն...
  7. Հայկօ-ի ավատար
    ...
  8. Ռուֆուս-ի ավատար
    Շատ լավն էր, ապրես

    Մի շնչով կարդացի, էնքան որ հետաքրքիր էր
  9. Բարեկամ-ի ավատար
    Շատ ազդեցիկ էր, Ֆրեյա:
    Նորից ծնվելու համար պետք է լինում մեռնել, այնպես որ վերջաբանը ավելի քան օպտիմիստական էր, ինչը և մաղթում եմ բոլոր ստվերներին. թողնել այդ հին ու հոգնած ստվերային կաղապարը ու վերածնվել արևի մեջ: Հա, ստվերը դա ընդամենը տարիների ու հանգամանքների ճենջից ձևավորված կաղապար ա, ոչ թե էություն, էությունը իսկ դա արևի ջերմության մասն ա, անձև ու անկաղապար, ամենուր ու ռեգեներացող, առանձին ու մասը ամենի, մի խոսքով - "Շաաա՜տ ուշ էր արդեն..."-ի փոխարեն` "Ահա, վերջապե'ս!":
  10. Rhayader-ի ավատար
    ) ապլես:
  11. Apsara-ի ավատար
    լավն էր, ինձ շատ դուր եկավ, բայց մեկնաբանություններրը՝ այսինքն այն ինչ ես ընկալեցի թողնում եմ ինքս ինձ
  12. Ֆրեյա-ի ավատար
    Ստվերը այլևս չէր ուզում ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Արդեն մի քանի տարի էր, ինչ առանց դուրս գալու ապրում էր իր տնակում ու ուզում էր մինչև կյանքի վերջ էլ շարունակեր իր տնակում մնալ։
    Ստվերը ծերացել էր ու թոշնել։ Ժամանակին գեղեցիկ սանրված մազերից միայն մի գզգզված դեզ էր մնացել, եղունգները՝ կրծոտած էին ու կեղտոտ, շորերը չէր փոխել այն օրվանից։ Կեղտից ու արևի պակասից մաշկը ծածկվել էր խոշոր պզուկներով ու գորտնուկներով։ Ինքն էլ ամբողջ օրը միայն ուտում էր ու քնում, այնպես, որ դարձել էր մի մեծ, փտած մսագունդ։
    Մի օր մի թռչնակ մտավ իր տնակը։ Խեղճը մոլորվել էր երևի… Առաստաղի տակ թպրտում էր, կոտորում իրեն, բայց չէր կարողանում ելքը գտնել։ Ստվերն էլ՝ սովորականի պես պառկած էր անկողնում ու ալարում էր վեր կենար, որ փոքրիկին ազատ արձակի։
    Այդպես մի քանի օր տանջվելուց հետո թռչնակը առաստաղի ծղոտները քիչ–քիչ կտցեց ու մի անցք բացեց, դուրս պրծավ–գնաց։ Փոքրիկ անցքից ինչ–որ պայծառ լույսեր էին ընկնում, կարծես ստվեր լիներ, բայց ոչ թե գորշ ստվեր, այլ լուսավոր, պայծառ, մաքուր, սպիտակ ստվեր…
    Ստվերը վեր կացավ տեղից։ Սկզբից նա դուրս նայեց անցքից, բայց ոչինչ չտեսավ։ Միայն կապույտ երկինք էր երևում ու փոքրիկ ամպիկներ։
    Հետո որոշեց մեծացնել անցքը ու հասկանալ, թե այդ որտեղից էին գալիս այդ պայծառ ճառագայթները։
    Նա ավելի ու ավելի էր քանդում ծղոտներն ու ավելի ու ավելի շատ բան էր տեսնում դրսում. լազուր, ջինջ երկնքում լողում էին կուտակված գոլորշուց կենդանիկներ՝ ձկնիկներ, փիսիկներ ու նապաստակներ։ Որքան մեծացնում էր անցքը, այդքան ավելի էր իրեն դուր գալիս տեսածը, այնքան ավելի էր զմայլվում ու հիանում։
    Մի մեծ կտոր էլ հանեց առաստաղից ու տեսավ «նրան»։ Մեծ, դեղին, պայծառ, փայլող–շողացող, շլացնող, հմայիչ ու միաժամանակ ջերմ... Նա այնքան շատ պայծառ «ստվերներ» էր արձակում, որ նույնիսկ մի ճանճանչը բավական էր, որ լուսավորեր ստվերի գորշ տնակը։
    Ստվերը մի քանի ճաճանչ բռնեց, հավաքեց դրանք ու դրեց ծաղկամանի մեջ։
    Մի քանի օր շարունակ ստվերը, նստած սեղանի կողքը, ձեռքը կզակի տակ ծալած, նայում էր իր «ոսկե» փնջին ու աչք չէր կարողանում կտրեր։
    «Դու հրաշք ես, դու ամենագեղեցիկն ես, դու ամենալուսավորն ես»,– մտածում էր ստվերը։
    Նա արդեն մոռացել էր ուտելն ու քնելը։
    Մի քանի օր էլ անցավ ու ստվերը հասկացավ. այն ժամանակ նա այդպես էլ չգտավ իր մարդ–տիրոջը, որովհետև իր տերը ոչ թե մարդ էր, այլ արևն էր։ Նա – արևի ստվերն էր։ Ժամանակը եկել էր. ստվերն ու տերը պետք է միավորվեին կրկին ու այևս երբեք ստվերը չէր լինի գորշ ու անգույն, տափակ ու միատեսակ։
    Վերջին շաբաթը ստվերը ոգևորության մեջ էր։ Նա ամբողջ օրը իրեն կարգի էր բերում, ահագին նիհարել էր, մազերն ու եղունքները սարքել էր, այլևս թավալ չէր տալիս անկողնում ամբողջ օրը ու տան գործերով էր զբաղվում։
    Եւ ահա եկավ այն օրը, երբ նա պատրաստ էր ներկայանալ իր տիրոջը…
    Արևը դեռ դուրս չէր եկել նախորդ օրվա ննջից, երբ ստվերը լքեց տնակը։ Նա քայլերն ուղղեց դեպի ձորի բերանը, որտեղից առաջինը պետք է երևար նոր արթնացող արևը։
    Եւ ահա, մի նոր շող փայլատակեց։ Քիչ–քիչ սկսեցին երևալ նաև մյուս ճաճանչները։
    Արևը գալիս էր։
    Այնքա՜ն պայծառ էր, այնքա՜ն լուսավոր էր, այնքան հաճելի էր դիտել նրան կողքից, որսալ նրա ժպիտը։
    Արդեն ուղիղ կիսով չափ դուրս էր եկել արևը։ Ստվերը նայում էր ու ջերմ հաճույք էր զգում կրծքավանդակում այդ տեսարանից. զմայլված էր ու քարացած… Նույնիսկ շնչել չէր կարողանում։ Վախենում էր վախեցնել… Իսկ շողերը դեռ գալիս էին ու գալիս, ու կարծես վերջը չէր էլ երևում դրանց։
    Երբ արևի վերջին շողերը դուրս էին եկել, ստվերն էլ չկար։ Նա միայն հասցրեց նկատել, որ քիչ–քիչ խամրում է, բայց չէր կարող տեղից շարժվել ու փախչել–պատսպարվել։
    Շաաա՜տ ուշ էր արդեն...
  13. Երկնային-ի ավատար
    թեյք իթ իզի, բեյբ
  14. star23-ի ավատար
    Շատ հետաքրքիր եք մտածում.......օրիգինալ
  15. Ֆրեյա-ի ավատար
    Ըհը..
    Բայց էականը դա չէր...
    նախ, չգիտես որտեղից, "հավաստի" տեղեկություններ կային, որ ցնցումները կրկնվելու են ու քաղաքի կեսը Երևանի փողոցներում էր շրջում:
    Վայ թե` ինչ-որ մեկը հավես չի ունեցել գործ անելու, բոլորին սկսել է վախեցնել
    բայց դե մենք էլ առիթից օգտվեցինք ու շատ ուրախ
    երկու ժամ անց կացրեցին քաղաքի սրճարաններից մեկում:
    Բայց դա չէ կարևորը...
    Սովորական մի երկրաշարժ է, էլի են եղել ու էլի են լինելու... բայց ինչու այդքան ընթացք տվեցին մարդիկ այս անգամ` անհասկանալի է:
    Երևի բնությունը պսիխոթերապիայի նպատակով է օգտագործում թույլ երկրաշարժերը, որ մարդիկ գոնե մեկ մեկ վախենան ու հիշեն, որ իրենք մահկանացու են
  16. Yellow Raven-ի ավատար
    Ու քանի դեռ էդ վաղը գալիսա, մենք միշտ էլ կշարունակենք տենց մնալ...

    Հ.Գ. Երկրաշարժը 4.5 բալա եղել, էպիկենտրոնը` Գառնի...
  17. Հայկօ-ի ավատար
    Ան, խոնարհաբար առաջարկում եմ հաջորդ բլոգային գրառումդ շարադրել սենց.

    Ոնց եմ սիրում լավ մարդկանց
    Էն որ նպատակասլաց են...
    Էն որ լիքը բան են անում ու գիտեն` ինչի են անում
    Էն որ իրանց կյանքը ոտից գլուխ վեհ մղումներ են ու հանգիստ կարող են բացատրություն տալ սեփական անձնվեր արարքներին
    Էն որ ուսած տանում են պատասխանատվությունն համայն աշխարհի համար
    Էն որ սեփական արարքների հետևանքները հստակ գիտակցում են
    Ու ամենակարևորը. իրանց թվում ա, որ տենց անելով իրանք սովորական մարդիկ են: Բայց իրականում դեմք են, որովհետև ուժեղ լինելու մեջ ոչ մի սովորական բան չկա:
    Մեծ, վսեմ, լավ մարդիկ
    Հա, էտ մարդիկ մարդ են: Պետք ա սիրես, հարգես, գնահատես իրանց ու պաշտես: Աստվածացնելը իմաստ չունի, որովհետև տենց մարդիկ սովորաբար պայքարում են իրանց փառաբանող շոպլիկների դեմ ու առաջին իսկ իրենց քծնելու փորձից ամոթից կանաչում են:
    Սիրում եմ, երբ մարդը իրա գինը իմանում ա ու ամեն անարժան էակի հետ իրեն չի համեմատում
    Սիրում եմ խիզախներին: Սա առանձին կատեգորիա է: Խիզախներ: Իրանք ոչ ոքի չեն վախացրել, բայց իրանցից մեկա վախենում են, բայ դիֆոլթ, որ հանկարծ մի բան դուրս չգա:
    Սիրում եմ բայ դիֆոլթ բարի մարդկանց: Նրանք ուժեղներից էլ հզոր են: Եթե մի քիչ ավելի պակաս անձնվեր լինեին, կիջնեին իրենց բարձունքից ու կմտածեին`բարությունը անիմաստ է:

    Զզվում եմ միկրոբներից, ոչ թե մարդկանցից:
  18. Norton-ի ավատար
    Առաջարկում եմ տարբերակում ավելացնել նաև հողաթափիկ ինֆուզորիա, նյութը ամբողջական կերպով ներկայացնելու համար
  19. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Իրականության իմ ընկալումը երկու մասի բաժանելը հեշտ է (բաժանվում է աջ և ձախ ծիծիկների ընկալման), բայց երկրորդ խնդիրը փոքր-ինչ դժվար է՝ իրականում ես այնքան կատարյալ եմ, որ դա նույնիսկ ինձ է վախեցնում)))
    Քանի որ շարունակում ենք մի գրառում, որի անունն «Անկապ- օրագիր-...» է «Բլթանոց» կոչվող բլոգում, և մեկ էլ այն պատճառով, որ ես խոսում եմ քեզ հետ, ապա պարզաբանեմ. զարմանալի չէ, որ իրականության ընկալումդ երկու մասի բաժանելն ու դեն նետելու իրոնիկ գրառումը քեզ մոտ իրականում գոյություն ունեցող այլ կիսագնդերի հետ է առնչվում: Ի նկատի ունեի ուղեղիդ աջ և ձախ կիսագնդերը՝ իրարից բաժանել և դեն նետել՝ թողնելով ինքնահեգնանքը: Էհ... ինչևէ...
    Թարմացել է 07.06.2009, 16:01 ըստ [ARG:5 UNDEFINED]
  20. Rhayader-ի ավատար
    Իրականության իմ ընկալումը երկու մասի բաժանելը հեշտ է (բաժանվում է աջ և ձախ ծիծիկների ընկալման), բայց երկրորդ խնդիրը փոքր-ինչ դժվար է՝ իրականում ես այնքան կատարյալ եմ, որ դա նույնիսկ ինձ է վախեցնում)))