Անեկդոտ
Նախկինում անդրադարձ էի կատարել այս թեմային, շեշտադրելով թէ ինչպիսի անեկդոտներ կարելի է յօրինել-տարածել՝ վերջիններս օգտագործելով որպէս զենք տեղեկատուական պատերազմում, միեւնոյն ժամանակ ուշադրութիւն հրաուիրելով այն հանգամանքին, թէ նմանապէս, ինչպէս կարող են օտարները մեր մէջ տարածել հանրութեան բարոյահոգեբանական վիճակի, կողմնորոշումների ու արժեքների վրայ ազդեցութիւն ունեցող անեկտոդներ:
Այստեղ կը փորձեմ կոնկրետ օրինակների վրայ ցոյց տալ սխալ անեկդոտները:
Ղարաբաղցին, թուրքը ու հայը ոսկէ ձկնիկ են բռնում: Իւրաքանչիւրին ոսկէ ձկնիկը խօստանում է, որ ի կատար կածի նրանց մէկ ցանկութիւն: Ադրբեջանցին ցանկանում է, որ բոլոր հայերը վերանան, իսկ հայը ցանկանւոմ է, որ բոլոր թուրքերը վերանան: Ղարաբաղցին հարցնում է, կը կատարուի՞ սրանց ցանկութիւնները: «Այո,- պատասխանում է ձկնիկը:» «Այդ դէպքում մի մի բաժակ քցի խմենք»:
Անեկդոտի հէնց սկիզբն արդէն սխալ է՝ տարանջատում է ղարաբաղցի-հայ: Իսկ վերջն արդէն այդ տարանջատման շեշտադրում է: Բնականաբար սա հիմար ու սխալ անեկդոտ է:
Շատերդ լսած կը լինեք այդ հողի վրայ տարածում գտած անեկդոտներ:
Անչափ կարեւոր են նաեւ անբարոյ արժեքների մասին անեկդոտները: Ասենք, «գոմիկների», կամ մարդկային անբարոյ հարաբերութիւնների (խուժան անեկդոտներ) մասին պատմող անեկդոտները: Երբէմն հանդիպում են ծանր սրբապիղծ անեկդոտներ՝ ասենք որեւիցէ մէկի մոր, քրոջ, կնոջ կամ այլ հարազատների մասին պատմող անեկդոտներ: Ծիծաղելով նմանատիպ անեկդոտների վրայ, մենք ենթագիտակցօրէն ընդունում ենք այդ արժեքները, իսկ տարածելն արդէն նշանակում է, որ կոնկրետ ազդեցութեան տակ ենք: Ասել կուզեմ, որ դրանք ոչ թէ ծիծաղի առարկայ են, այլ խիստ դատապարտման:
Մի անգամ ականատէս եմ եղել թէ ինչպէս մէկը իր ընկերոջից ծեծ է կերել ապարանցու մասին պատմող անվայել անեկդոտի համար:
Մենք կարող ենք ծիծաղել ասենք նման անեկդոտի վրայ․
_Մամ, ես արդեն 16 տարեկան եմ, կարա՞մ արդէն կաբլուկ հագնեմ, մինի իւբկա, ու պամադա քսեմ:
_Չգիտեմ, տղես, չգիտեմ.....
Կամ նոյն ֆորմատով այլ․
-Ծո ինչ ունեցար տղայ՞, թէ՞ աղջիկ:
-Արա չգիտեմ, թող մեծանայ ինքը որոշի, հիմա էլ հո դեմոկրատիա է:
Սա արդեօք չի՞ նշանակում, որ ենթագիտակցօրէն ընդունում ու հանդուրժում ենք նման բարքերի գոյութիւնը մեր շրջապատում՝ սկզբում նրանց պարզապէս ծիծաղի առարկայ դարձնելով:
Մէկ կարեւոր հանգամանք եւս: Օրինակ, ընդամէնը 5-6 տարի առաջ շատ քչերը գիտեին «գոմիկ» բառի ու այդ երեւոյթի մասին: Կարգին հաղորդումների, 32 ատամների ու մի քանի սերիալների համապատասխան կերպարների ներմուծմամբ, հանրութիւնը ծանոթացաւ ու սկսեց հրհռալ այդ երեւոյթի վրայ: Իսկ էսօր յաջորդ քայլն է կատարւում: Պարզւում է դրանցից մեր մէջ կան, ու հա՛, անհրաժեշտ է նրանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուել, իսկ առաւել «համարձակներն» էլ լծուած են այդ գործին:
Հատկանշական են նաեւ գիտնականներին ծաղրող անեկդոտները: Նոյն Կարգին հաղորդումն օրինակ ունի նման մի քանի պատմութիւն:
Ամփոփելով, կարող ենք եզրակացնել, որ անեկդոտները հզօր զէնք են քանդելու համար արեժքները՝ ներմուծելով օտարը, վնասակարը: Այնպէս որ անհրաժեշտ է զգոյշ վարուել նրանց հետ: