Նայել RSS հոսքը

Բլթանոց

Անկապ օրագիր - 3

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Երեկ միանգամից այնքան վատ զգացի...
Քիչ էր մնում թողնեի, որ արցունքներս հոսեին
Ու միանգամից ինձ հավաքեցի."Էս ինչ օրի եմ հասել: Արդեն օտար մարդկանց մոտ ինքս ինձ այն վիճակի եմ հասցնում իմ անիմաստ մտորումներով, որ կարող եմ լացել":

Ինչ ահավոր է հայտնվել մարդկանց մեջ, ում հայացքները ու հետաքրքրությունները տարբերվում են քոնից 180 աստիճան: Ու միանգամից այն աստիճան մենակ ես զգում քեզ, որ ուզում ես ոռնալ, ուզում ես գոնե մի հարազատ դեմք տեսնել:

Կյանքը փոխվում է, գնում է իր հունով, գնում է իր ուզած, իր գծած ճանապարհով, իր ուզած հետագիծն է թողնում, իսկ ես միայն ստիպված եմ հարմարվել դրան ու հետևել, թե է'լ ինչ կայֆեր կանի գլխիս:

Երբեք չեմ կարողացել ազդել ոչ մի իրադարձության վրա, ոչ մի հանգամանքի: Երբեք չեմ կարողացել ոչինչ ուղղել: Չեմ կարողացել իմ ուզածով դասավորել իրադարձությունները, անզոր եմ Օգնեք...

Ես եմ հարմարվել հանգամանքներին, ոչ թե հանգամանքներն եմ հարմարեցրել ինձ:

Եւ դե շարունակում եմ այդպիսին լինել:

Մի քանի օր առաջ, երբ դուրս եկա շենքից, անձրև էր կաթկթում, իսկ հետո` ուժեղացավ: Ես քայլում էի անձրևի տակով ու ինքս ինձ համոզում, որ ցուրտ չէ, որ բան չկա, ընդամենը երկու քայլ` եւ ես տեղ կհասնեմ: Հետո` մտածում էի` ինչ հավես է անձրևի տակ քայլելը: Վերջին բառերը մտածելուց արդեն մարմինս սարսռում էր ցրտից, իսկ ջուրը երեսիս ու աչքերիս էր խփում: Երբ տուն հասա, ջուրը վրայիցս չռում էր:

Բայց այդ իրավիճակը այնքան սովորական էր ինձ համար: Ինչպես միշտ, հարմարվում եմ, անտեսում եմ ակնհայտը, անտեսում եմ բացասականը ու ինքս ինձ հավատացնում, որ ինչ որ լինում է, լավ է լինում:

Այնքան զվարճալի է հետևել կյանքի ղժժերին: Երբ համեմատում ես երկու ստատիկ կետ` երեկ ու այսօր: Երեկ ունեիր երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ: Այսօր` երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ` բոլորը փշրված ու ջախջախված:

Երբեմն հայտնվում ես նույն տեղը, նույն իրավիճակում, բայց արդեն ուրիշ ժամանականեր են, ուրիշ մարդիկ են քեզ շրջապատում ու ակամայից հիշում ես "երեկը", հիշում ես երազանքներդ, պլաններդ ու սպասումներդ ու նորից հասկանում ես, որ քեզ մի լավ արել է... կյանքը....

Ինչպես փոխել... ինչպես ազդել...

Երբեք չեմ կարողացել: Չգիտեմ` կսովորեմ մի օր, թե ոչ: Երևի` չէ:

Ինչ էլ անեմ, միայն փչացնելու եմ ամեն ինչ...

Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» Digg-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» del.icio.us-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» StumbleUpon-ին Ուղարկել «Անկապ օրագիր - 3"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն