Ազգային ոգի
Ազգային ոգի - ահա' գերագոյն հերոսը, միակը, մեր պատմութեան անիւը դարձնող, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը:
էապէս միայն դա է գործում պատմութեան մէջ եւ պատմութեան համար: Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթէ ոչ միայն անձնաւորողներն այդ ոգու:
Մեռնում են հերոսները՝ Մանուէլները, Մուշեղները, Վարդանները. մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնաւորումը գտնելով այլ հայերի մէջ՝ շարունակում է ապրել ու ներգործել:
Եւ հէնց սրանում է հերոսների անմահութիւնը: Չէ', չի' մեռնում հերոսը. նա միայն իր անօթն ու անունն է փոխում:
Գարեգին Նժդեհ