Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Կարգին դեղատոմս

Գնահատել այս գրառումը
Նախամուսնական սեռական հարաբերություններ թեմայից հետո բժշկի դեղատոմսով պարտադիր օրը մի անգամ(գոնե) ընդունել "Մեծ ուղտի փոքրիկ ականջում"-ը: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնելը խրախուսվում է:Մանրամասնությունների համար դիմել Պ. Սևակի վեցհատորյակին:

Մեծ ուղտի փոքրիկ ականջում

Ի՜նչ -որ ժամանակ,
Մեզանից առա´ջ, մեզ անհա´յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե´լ,
Այն մեկը՝ չանե´լ,
Այս՝ համարել ճի´շտ,
Այն՝ մերժել-վանե´լ,_
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել...պատիվ ու պարտականություն...
Ու մենք ել ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո´չ մեր հագուստը,
Այլ հոգի´ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:
Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խաղի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նու´յն
Ու մի՜շտ տանջալից ա´յն եղանակը,
Որ վաղու՜ց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...
Եվ մի արտառո´ց,
Շատ տարօրինա´կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Եվ կամենում եմ( և ձե՜ր փոխարեն)
Ո´չ թե լոկ մռռալ կամ թ գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութս դրած այս քարի ն արդյոք
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե´մ կարեկցում... արհամարու՜մ եմ
Ա´յն թշվառական կենդանիներին,
Որոնք "ընտանի" պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խորան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապտվում եմ
Նույնիսկ մկա´նը, առնետների՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...
Ու երբ քնի մեջ մղձավանջային
ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով մի պահ մտածեք,
Թե՞ արժի արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրիկ ականջում...

Ուղարկել «Կարգին դեղատոմս"» Digg-ին Ուղարկել «Կարգին դեղատոմս"» del.icio.us-ին Ուղարկել «Կարգին դեղատոմս"» StumbleUpon-ին Ուղարկել «Կարգին դեղատոմս"» Google-ին

Թարմացել է 27.06.2011, 01:23 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Apsara-ի ավատար
    ինչ լավն էր, ամոթ ինձ, որ մինչ այսօր չեի կարդացել, քեզ հետ էլ համաձայն եմ Մինա ջան
  2. Մինա-ի ավատար
    ՈՒրախ եմ ,որ առիթ եմ դարձել...
    Շնորհակալ եմ Apsara ջան մեկնաբանությանդ համար: