Հեռանալուց ինձ մի ամպոտ երկինք նվիրեցիր...
Հեռանալուց քեզ թողեցի երազներս,հեքիաթներս,ինձ...
Հիմա հիշողությանս ձեռնահարկում տարիների փոշին եմ թափ տալիս,խնամքով հավաքելով հուշերիս կտորները:Հիմա...
Ինչու՞ չեմ կարողանում ապրել լիարժեքության զգացումով:Տանն ամեն ինչ ունեինք բացի օրվա հոգսերը հոգալու հնարավորությունից:Հիմա այդ հնարավորության հետ ավելին ունենք ,կարծես թե...
Իզուր չեն մեր մեծերը գրել ոչ միայն հացիվ,այլ նաև բանիվ:Այլ նաև բանիվ ...ու հիմա եկել է օրը վերադարձի:Վերադառնում եմ առանց ետ նայելու,վերադառնում եմ դեպի երազներս,հեքիաթներս,ինձ...