Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Վերջին զանգը

Գնահատել այս գրառումը
Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
Հա,ինչ էի ասում,........մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրշ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....

Ուղարկել «Վերջին զանգը"» Digg-ին Ուղարկել «Վերջին զանգը"» del.icio.us-ին Ուղարկել «Վերջին զանգը"» StumbleUpon-ին Ուղարկել «Վերջին զանգը"» Google-ին

Թարմացել է 16.06.2011, 08:27 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Բայց ասեմ,որ օրագրային էր,ու համ կարդացնել էր տալիս,համ էլ վերջում լավն էրապրեք
  2. հովարս-ի ավատար
    վեջին գանգին ես չեմ մասնակցել, քանի որ ինձ վտարեցին դպրոցից, բայց մնացածը ինձ գցեց հիշողությունների գիրկը:
    Շնորհակալություն:
  3. Մինա-ի ավատար
    Մեջբերում Meme-ի խոսքերից
    Բայց ասեմ,որ օրագրային էր,ու համ կարդացնել էր տալիս,համ էլ վերջում լավն էրապրեք
    Շնորհակալություն Meme:Առաջին քայլերս են ու անվստահ եմ անում:
  4. Մինա-ի ավատար
    Մեջբերում Meme-ի խոսքերից
    Բայց ասեմ,որ օրագրային էր,ու համ կարդացնել էր տալիս,համ էլ վերջում լավն էրապրեք
    Շնորհակալություն Meme:Առաջին քայլերս են ու անվստահ եմ անում:
  5. Մինա-ի ավատար
    Խնդրեմ Հովարս ջան,ես եմ շնորհակալ մեկնաբանությանդ համար:
    Հ.գ. ինչ-որ բան հաստատ սխալ եմ անում մեկնաբանություններին պատասխանելուց,ավել-պակաս ինձ կներեք:
  6. Meme-ի ավատար
    Հետոն հեշտ կլինի,ձեզ հետ ենք մի մտածեք
  7. Մինա-ի ավատար
    Meme ջան շատ շնորհակալ եմ աջակցության համար
  8. Lem-ի ավատար
    Ինձ էլ են շատ դուր գալիս Ձեր գրածները, չնայած կարդալիս անընդհատ զռալու ցանկություն եմ ունենում:
    Ամեն տեղ կարոտ է Ձեր գրածներում...
  9. Մինա-ի ավատար
    Շնորհակալ եմ Lem ջան,որ քեզ էլ են դուր գալիս գրառումներս:Սկսեմ մտահոգվել քեզ տխրեցնելուս համար?:
  10. Lem-ի ավատար
    Չէ: Ուղղակի էլի գրիր:
  11. Մինա-ի ավատար
    Կգրեմ հոգիս,էլի կգրեմ: