Նայել RSS հոսքը

Լեռնցի

Անեկդոտներ

Գնահատել այս գրառումը
Ինչպէ՞ս անեկդոտները, ծաղրանքը, հումորները դարձնել տեղեկատուական ոլորտի, որեւէ ժողովուրդի բարոյական համակարգրի վրայ ազդեցութեան զենք:
Միանգամից սկսեմ օրինակներով:
Բոլորիս էլ յայտնի է, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները տառապում են զառանցանքներով, սակայն մտավախութիւն կայ, որ նրանց այս զառանցանքները կարող են որոշիչ լինել օտարների համար:
Այս պատճառով հարկավոր է «վարկաբեկել» նրանց հեղինակութիւնը: Ամենալաւ միջոցներից է Ադրբեջանցի լրագրողների մասին անեկդոտների տարածումն օտարերկրացիների մէջ:
Անեկդոտների հերոսները կարող են լինել «ստախօս ադրբեջանցի լրագրողները», նրանց շեֆերը, նրանց նախագահն իր հրամաններով: Փոքրիկ փորձ կատրաել եմ ես՝ այստեղ:
Օրինակ, միայն ադրբեջանցի լրագրողները կարող են գրել, որ Կասպից ծովը ջրանցքով միացուած է Խաղաղ օվկիանոսին, եւ ռուս զինվորները փակել են այդ ջրանցքը, հայերին օգնելու նպատակով:
Հիշեցնեմ, որ այս բնոյթի անեկդոտները հիմնովին պէտք է ուղղուած լինեն օտար լսարաններին:
Ադրբեջանական լսարանում կարելի է տարածել վախկոտ ազդերբեջանցի, բայց հերոսի մասին անեկդոտներ: Այսպէս, մի ադրբեջանցի տղամարդ,... եւ այլն... ընդ որում, հարկավոր է, որ նրանք շատ համով լինեն: Որքան համով, այնքան աւելի լաւ: Նոյնիսկ կարելի է արանքում ծաղրել հայերին:

Այսպէս, նմանատիպ լաւ ծաղրանքի տարբերակ արդէն գոյութիւն ունի՝ բոլորիս կողմից շատ սիրուած Լոբզիկը:

Ուշադրութիւն:
Կարդալով այս մարտավարութեան մասին, մի պահ ուշադրութիւն դարձրեք մեզանում տարածուած անեկդոտների վրայ: Դրանցից որոնք ինչ բնոյթի կարծրատիպ են ստեղծում:
Շատ հետաքրքիր են Ղարաբաղցիների մասին պատմուող անեկդոտները: Ու էլի կարելի է նշել ու նշել, այլանդակ անեկդտոներից մինչեւ մտավորականութեանը ծաղրող անեկդոտները:
Ուշադրութիւն դարձրեք եւ տեղեակ պահեք Ձեր մտերիմներին, որ հնարավորինս դադարեցնեն եւ տեղեակ պահեն արդէն իրենց մտերիմներին, որպեսզի վնասակար անեկդոտեները չտարածեն եւ տարածեն աւելի դաստիարակչական անեկդտոները:

Ուղարկել «Անեկդոտներ"» Digg-ին Ուղարկել «Անեկդոտներ"» del.icio.us-ին Ուղարկել «Անեկդոտներ"» StumbleUpon-ին Ուղարկել «Անեկդոտներ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն