Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո



Էջեր : 1 2 3 4 5 6 [7]

Տրիբուն
13.02.2019, 12:58
Ես իրոք զարմանում եմ, թե ոնց եք «Շատ լավ տեսք ունեք» արտահայտությունը սենց տարբեր ձևերով մեկնաբանում։ Իհարկե էդ կոնտեքստի մեջ ա ասել, բայց նույն բանը տղամարդու չէր ասի։ Դա Հայաստանում կնոջ ասածը լուրջ չընդունելու տիպիկ ձևերից մեկն ա (միանգամից կատակի տալը, առավելևս տեսքի կամ ընտանեկան կարգավիճակի մասին ռեպլիկ բաց թողնելով)։ Ինչևէ, սա ամեն դեպքում շատ մանր բան ա մնացած լուրջ խնդիրների կողքին, նենց որ թողնենք։

Բյուր, ախր դու լիքը խելոք ու օգտակար բաներ ես ասում։ Բայց որ սենց ծայրահեղությունների մեջ ես ընկնում, անկախ ինձանից սկսում եմ մնացած ասածներդ էլ լուրջ չընդունել։

StrangeLittleGirl
13.02.2019, 13:01
Բյուր, ախր դու լիքը խելոք ու օգտակար բաներ ես ասում։ Բայց որ սենց ծայրահեղությունների մեջ ես ընկնում, անկախ ինձանից սկսում եմ մնացած ասածներդ էլ լուրջ չընդունել։
Օքեյ

Տրիբուն
13.02.2019, 14:15
Ընդհանուր առմամբ ես հասկանում եմ Բյուրի մտահոգությունը։ 30% աղքատություն ունեցող երկրում, որտեղ աղքատությունը մենակ կրթությամբ ու աշխատաքով պայմանավորված ֆենոմեն չի, իրոք տպավորություն կա, որ պետության սոցիալական պարտասխանատվության ըմբռնումը թույլ ա։ Ես չեմ ուզում հիմա խորանամ ՀՀ աղքատության վիճակագրության մեջ, որ հատ հատ վերլուծենք աղքատության կառուցվածքը, պատճառները, վերջին տարիների տրենդները։ Բայց եթե մի երկրում երեք բնակչից մեկը պաշտոնապես աղքատ ա, ուրեմն էտ երկրի բնակչությունը կառավարությունից գոնե պիտի ակնկալի լսել, որ իրա մասին մտածելու են, թեկուզ կեսն էլ մուտիլովկա լինի։

Վերջին հաշվով կառավարության ծրագիրը դեկլարատիվ բնույթ ունի, ու ինչքան ներառական տնեսական աճն ու ներդրումների խթանումը կարա ականջին հաճելի մեսիջ լինի, նույնքան էլ սոցիալական արդարությանն ու պաշտպնությանը վերաբերվող մեսիջները պիտի հասարակության համար ընկալելի ու հաճելի լինեն։ Էս նաև հասարակությանը դաստիարելու հարց ա․ աշխատանքը լավ բան ա, ներդրումը շատ լավ բան ա, շահույթը շատ լավ բան ա, սաղ պետք ա, բայց սոցիալական պատասխանատվությունը գիտակցելը շատ ավելի կարևոր բան ա, ու լավ կլինի որ բոլորը դա գիտակցեն ու հստակ ուղերձն էլ կառավարությունից լինի։

Գաղթական
13.02.2019, 16:29
Բայց եթե մի երկրում երեք բնակչից մեկը պաշտոնապես աղքատ ա, ուրեմն էտ երկրի բնակչությունը կառավարությունից գոնե պիտի ակնկալի լսել, որ իրա մասին մտածելու են, թեկուզ կեսն էլ մուտիլովկա լինի։

Կարճ ասած՝ կառավարական սուտ խոստումների նոսթալժիա մոտդ ))

Gayl
13.02.2019, 23:00
https://www.youtube.com/watch?v=I4A-aNXqXdw
Հաստատ համաձայն եմ լյուբոյ բառի հետ։ Էս ծրագիր չի այլ կենացա։ Ես էլ կարամ էսպիսի բարեմաղթանք ներկայացնել։

Lion
13.02.2019, 23:28
Դաժան էր Գորգիսյանը, բայց մեծապես տեղին...

StrangeLittleGirl
14.02.2019, 01:58
Ընդդիմության ելույթներն եմ նայում։ Լավ ժարիտ են անում։ Անկեղծ ասած, չէի սպասում ու հաճելիորեն զարմացած եմ։

Lion
14.02.2019, 11:17
Մի կողմ թողնելով Նիկոլ/հականիկոլ պահերը՝ սա առողջ համակարգ ունենալու առաջին նշաններից մեկն է, որին ինձ էլ է ուրախացնում:

StrangeLittleGirl
14.02.2019, 11:20
Մի կողմ թողնելով Նիկոլ/հականիկոլ պահերը՝ սա առողջ համակարգ ունենալու առաջին նշաններից մեկն է, որին ինձ էլ է ուրախացնում:
Առողջի մասը չգիտեմ, որովհետև ինչքան նայեցի, Նիկոլը մենակ գոռգոռում էր ու հարցերից թռնում։ Ընդդիմությունը լավ ընդդիմություն ա, բայց դե վախտին էլ Նիկոլն էլ էր լավ ընդդիմություն։ Մի տեսակ անհանգստացնող ա, որ իշխանությունները էլի չեն ուզում հաշվետու լինել ու պատասխանատվություն կրել։

Աթեիստ
14.02.2019, 11:22
Փոխել տնտեսական վարքագիծը

Կառավարության ներկայացված ծրագրում հաստատ կան բացեր, սխալներ, «հում»՝ չմշակված դրույթներ եւ այլն: Բայց ընդհանուր գաղափարախոսությունը, որը ԱԺ ամբիոնից ներկայացնում է վարչապետը, իմ կարծիքով, ճիշտ է. տնտեսական զարգացումը պետք է հիմնվի մեր՝ քաղաքացիներիս տնտեսական, կասեի նաեւ՝ քաղաքացիական վարքագծի վրա:
Այդ առումով, այո, անգամ թոշակառու տատիկը պետք է ՀԴՄ կտրոն պահանջի ցանկացած առեւտուր անելուց, հարկեր պետք է մուծեն բոլորը, այդ թվում՝ փաստաբաններն ու երգիչները (այլ հարց է, թե ինչպես է պետք դա կազմակերպել), առանձին ընկերություններ չպիտի մաքսային եւ հարկային արտոնություններ ունենան, ինչպիսի գեղեցիկ ձեւակերպումներով էլ իրենց ցանկությունները հիմնավորեն, մայրաքաղաքի փողոցները պետք է ազատ լինեն գետնին փռված մթերքից:
Նման կտրուկ քայլերը հաստատ բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա, կլինեն դժգոհներ, շատ հնարավոր են նաեւ էմոցիոնալ արձագանքներ. «Բա ինչ անե՞նք: Թողենք, գնա՞նք էս երկրից: Գնանք Թուրքիա՝ մարմնավաճառությա՞մբ զբաղվենք: Ադրբեջանից քաղաքական ապաստա՞ն ուզենք»: Այս սրտաճմլիկ հռետորաբանությանը հեղափոխությունից առաջ տուրք էին տալիս որոշ կայքեր, սոցցանցերի օգտատերեր եւ, իհարկե, այն ժամանակվա պոպուլիստական ընդդիմությունը՝ «տեսնում եք, ինչ են անում խեղճ ժողովրդի հետ»: Անցած լինի: Հիմա ժամանակն է հաստատել չոր, անողոք, «կույր» կանոններ, որոնք կընդունվեն մեկընդմիշտ եւ բոլորի կողմից կպահպանվեն սրբորեն:
Եվ իսկապես պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ, օրինակ, առեւտրականների նման ցույցերը հաճախ կազմակերպում են տոնավաճառների տերերը, որոնք պարզապես չեն ուզում հարկեր մուծել եւ «առաջին գիծ» են ուղարկում իրենց աշխատողներին, իրենցից կախում ունեցող մարդկանց: Այնպես որ, այդ «ժողովրդական բողոքների» տարերայնության վերաբերյալ ես նույնպես կասկածներ ունեմ:
Նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանությունը հաճախ հետքայլ էր կատարում իր՝ այս դեպքում միանգամայն ճիշտ որոշումներից: Ուրիշ տարբերակ չուներ՝ լեգիտիմության ցածր աստիճանը, օլիգարխիայի (այդ թվում՝ ներմուծողների եւ տոնավաճառների տերերի) հետ «փոխկապակցված» լինելն այլ ելք չէր թողնում: Հիմա այս գործոնները չկան, եւ, հետեւաբար, պետք է արագ կարգի բերել այս ոլորտները: Թե չէ հետո, վախենամ, նմանատիպ գործոններ դարձյալ ի հայտ գան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Աղբյուր (https://www.aravot.am/2019/02/14/1019169/)

Lion
14.02.2019, 11:22
Այս պահին իշխանությունն ակնհայտորեն կորցրել է նախաձեռնությունը և միայն պասիվ պաշտպանվում է, իսկ ընդդիմությունը հարվածի մեջ է...

Ու սրա մեղավորը, անկեղծ ասենք, Նիկոլի թիմն է, որը ոչ նախաձեռնողական վարքագիծ ունի՝ սկսած հենց կառավարության ծրագրից:

StrangeLittleGirl
14.02.2019, 11:29
Աղբյուր (https://www.aravot.am/2019/02/14/1019169/)
Արամ Աբրահամյանը բավական աջ հայացքներ ունի, նենց որ չեմ զարմանում, որ կառավարության տնտեսական ծրագիրը իրան դուր ա էկել։
Բայց դե ոնց որ ընդդիմությունն ա ասում, հարկեր թաքցնողներին հայտնաբերելու գործը պետությունը պետք ա անի, ոչ թե քաղաքացին։ Լավագույն դեպքում կարա քաղաքացուն շահագրգռի։ Ու ասենք ՀՀԿ֊ից ինչո՞վ են տարբերվում։ ՀՀԿ֊ն գոնե ՀԴՄ֊ներով խաղարկություն֊բան էր անում, քաղաքացուն շահագրգռում էր :D Իսկ Նիկոլն ասում ա՝ ՀԴՄ չուզես, վթարային շենքդ չի սարքվի։ Խեղճ ժողովուրդը հեղափոխություն արեց ու իր սոցիալական վիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկավ իր վրա։

Lion
14.02.2019, 11:40
Կարծում եմ՝ խնդիրը հետևյալում է:

Նիկոլենք ճիշտ են անում, որ շեշտադրում են քաղաքացիական բարձր գիտակցությունը, բայց - միայն դա շեշտադրելով առաջ չես գնա: Իսկ եթե հստակ գործող մեխանիզմ ստեղծեն ու վերջում ասեն, հարգելիներս, ուղեղներդ փոխեք, սա արդեն կլինի հիանալի, ուղեղները փոխած մարդիկ կգործեն՝ ձեռքում ունենալով հստակ մեխանիզմ:

Իսկ այս դեպքում ուղղակի գեղեցիկ բառեր են ասում՝ ուղեղներդ փոխեք: Կփոխենք, հարգելիս, բայց ի՞նչ մեխանիզմով գործենք, այ սա չեն ասում...

Այսինքն՝ իրենք ունեն գեղեցիկ իդեալիստական գաղափարներ ու դրանց վրա են շեշտադրում, բայց այս հարցով ընկնում են ծայրահեղության մեջ՝ կարծելով, թե կոնկրետ մեխանիզմի բացակայությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Կոնկրետ դեպքում՝ կան հարկային վատ գործող համակարգեր, փոխանակ դա ուղղեն, անընդատ քաղաքացիական բարձր գիտակցության մասին են խոսում...

Տրիբուն
14.02.2019, 13:57
Թույն պրոցես ա գնում, ասեմ ձեզ ․․․․ էտքան ասում էին ընդդիմություն չկա, հաշվետվողականություն չի լինելու, և այլն։

Ես չեմ հիշում սենց դեպք, որ երեք օր կառավարության ծրագիր քննարկեն, վարչապետը 53 հարցի պատասխանի, 49 ելույթ լինի, չհաշված ատահերթները, ու սաղ ժողովուրդը նստած ուղիղ եթերով ԱԺ նիստ նայի երեք օր։ Ու համ ընդդիմության քննադատությունն ա օբյեկտիվ, համ էլ իշխանության դիրքորոշումն ա հասկանալի։ Հաշվետվողականությունը հենց սենց ա լինում, էլի ․․․

Մնացածը տեխնիկական հարցեր են․ մեկը ուզում ա կոնկրետ միջոցառումներ տեսնի, մյուսը՝ հստակ քաղաքական ուղերձներ, երրորդը՝ թվեր, չորրորդը՝ սեր և միություն։ Անձամբ ես գտնում եմ, որ Կառավարության ծրագիրը, իր ողջ քաղաքական-սահմանադրական աբսուրդությամբ, պիտի առավելագույնը տաս էջի վրա գրված քաղաքական ու ռազմավարական հիմնական մեսիջներ պարունակի։ Կոնկրետ ծրագրերի ու միջոցառումներ համար պետությունը կոնկրետ գործիքներ ունի․ Միջին Ժամկետ Ծախսերի Ծրագիր ու Պետական Բյուջե։

Lion
14.02.2019, 14:17
Մոտեցման հարց է, կարելի է նաև 10 էջի վրա, ուղղակի այդ դեպքում իրեն քննարկելն էլ իմաստ չի ունենա...

Տրիբուն
14.02.2019, 14:24
Մոտեցման հարց է, կարելի է նաև 10 էջի վրա, ուղղակի այդ դեպքում իրեն քննարկելն էլ իմաստ չի ունենա...

Չէ ապեր, կարելի ա տրամաբանված մտքեր շարադրել ու մի էջի վրա՝ լիքը քննարկման նյութով, կարելի ա հազար էջի վրա մանրամասն գործողությունների ծրագիր գրել, ու ծերից ծեր անիմաստ ու անբովանդակ։ Ճաշակի հարց ա ․․․

Իսկ թե ինչպես պիտի ներկայացված լինի երկրի զարգացման ռազմավարությունը, ակադեմիական քննարկման նյութ ա արդեն մոտ քառասուն տարի ա ․․․ պիտի վաբշե գրված լինի թե՞ չլինի, թվերով լինի թե՞ առանց, ցուցանիշները լավ բան են թե՞ վնասակար, պետք ա շետը դնել նախապես մշակված հստակ պլանի թե՞ հընթացս կատարվող հետազոտությունների ու փնտրտուքի վրա ․․․

Lion
14.02.2019, 14:39
Ընդհանուր գրելու իմաստը չեմ տեսնում: Օրինակ, հարկային ոլորտում կարել է ընդհանուր գրելու դեպքում գրել՝ ստեղծել հարկային դրական միջավայր: Վերջ: Էս ի՞նչ քննարկես:

Իսկ մանրամասնի դեպքում հստակ երևում է անելիքը՝ ասենք մինչև 2019 թ-ի դեկտեմբերի 31 շրջանառության հարկում անել էս ու էս, ստանալ էս արդյունքը, մյուս տարի դրա հիման վրա անել էս, էն մյուս տարի վերանայել ԱԱՀ-ի էս դրույթը, 5-րդ տարվա վերջում ստանալ էս - ես հենց այս մոտեցման կողմնակիցն եմ, Տրիբուն, էն բացառիկ ծանր պայմաններում, որ մենք ենք, մեզ կոնկրետ քայլեր են պետք...

Ծլնգ
14.02.2019, 16:07
Աչքիս ես էլի փոքրամասնության մեջ եմ :)) ընդդիմությունը աչքիցս գնալով ավելի ու ավելի ա ընկնում. մուննաթոտ ելույթով մուննաթ չգալ են պահանջում, ճղճղ ելույթով հավասարակշռվածություն են պահանջում, ինչ-որ սպառնալիքներով արտահայտություններով անցյալ են հիշեցնում, նույն ուժերը որ Նիկոլի առաջին ծրագրի շուրջ հանրապետականներին տփում էին թվեր պահանջելու համար, հիմա թվեր են պահանջում... ինչպես և կանխատեսում էի՝ քաղաքական շոու՝ կրկեսի իմաստով։

Հիմա էլ կառավարությանը մի քիչ քլնգեմ :D Տրիբունի հետ համաձայնվել էինք, որ լրիվ աբսուրդ գաղափար ա էս ծրագիր-մրագիրը, ու սրա շուրջ ինչ-որ հաշվետվողականության մթնոլորտ ստեղծելը ահագին զավեշտալի ա, բայց ինչևէ, քցենք մութ անցյալից ժառանգված սահմանադրություն ունենք։ Հիմա կառավարությունը ի՞նչ պիտի աներ... վերևը Տրիբունը նշեց, որ լիքը տարբեր ձևեր կան՝ ճաշակի հարց ա, թե ծրագիրը ոնց ես կազմում, բայց այստեղ նենց տպավորություն ա, որ մի 5 տարբեր ճաշակների մարդիկ են այս ծրագիրը կազմել, վերջում էլ մի անճաշակ էդ ամբողջը համակարգել ա մի անոռուգլուխ փաստաթղթի մեջ։ Իսկ ամենամեծ խնդիրը, ինձ թվում ա էն ա, որ այս ծրագրից տպավորություն չի ստեղծվում, թե գրողը հասկանում ա՝ մասնակցային տնտեսությունը ինչ ասել ա։ Առաջին անգամ թռուցիկ անցնելով կարծել էի, թե մասնակցայինը որպես պոպուլիստկան եզր ա օգտագործվել՝ նկատի ունենալով ձեռներեցության խթանումը։ Բայց էս շուխուռից հետո մի լավ կարդացի, ու չէ, հենց մասնակցային տնտեսությանը տանող հեղափոխություն էլ նկատի ունեն, կարծես, այլապես անունը հեղափոխություն չէին դնի, այլ կասեին «ձեռներեցության խթանում», ու լիքը այլ ծրագրում տեղ գտած բաները չէին լինի։ Բայց այստեղ էլ թաքնված է սատանան, որ մանրուքները բացակայում են... մասնակցային տնտեսության մասին խոսում են, բայց մի կես ակնարկ էլ չկա անհրաժետ ինստիտուտների ձևավորման օժանդակության, մասնակցային հասարակության ու համապատասխան կառավարման մարմինների մասին մոտեցման ու տենց, տեղ-տեղ էլ այս գաղափարական քաղաքականությանը լրիվ հակասող բաներ կան, որ նու ոչ մի ձև մասնակցային տնտեսության տրամաբանության հետ չեն միատեղվում։ Արդյունքում էլ, կարծես Նիկոլն էլ լավ չի հասկանում, թե իրենց ուզածն ինչ ա, ու գալիս, ներող կլինի, էշ-էշ «աղքատությունը ուղեղում է» բլթոցներ ա թույլ տալիս։ Լուրջ կարդալուց հետո մարդ դողէրոցքի մեջ ա ընկնում. չես հասկանում, սրանք ծայրահեղ աջ են, ծայրահեղ ձախ են, թե մի ոտը ստեղ՝ մի ոտը ընդեղ... էն անեկդոտի նման, որ մի կուսակցական ճառասաց ասում ա, որ մի ոտքով սոցիալիզմի մեջ ենք կանգնած, իսկ մյուս ոտքով արդեն կոմունիզմի մեջ ենք քայլ արել, մի տատի էլ տեղից հարցնում ա. «ջանս, բա սենց երկա՞ր պիտի չռոտնանի կանգնած մնանք»։

Սրա հետ մեկտեղ ասեմ, որ սոցիալ բարեկեցության մասերն ընդհանուր լավ են ներկայացված. ծայրահեղ աղքատության վերացում, կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձերի հետզետե բարձրացում, ընդհանուր ներառականության խթանում... այնպես որ ձախականների բողոքներն ու սոցիալական արդարության մեսիջի բացակայության մասին զրույցները մի քիչ տարօրինակ են։

Այս ամենի հետ մեկտեղ, էս ֆուֆլո փաստաթղթից սենց օրեր տևող շոու սարքելը ըստ իս արժեզրկում է խորհրդարանական քաղաքականությունը։ Ու էս էն հարցը չի, որ ընդդիմությունը շահելու բան ունենա, նենց չի որ իրենց թվերի պահանջին ի պաստասխան պիտի գնան մի քանի նոր թիվ նկարեն (ի դեպ որտեղ պետք ա, թվեր կան, ինչը զարմանալի ա ծրագրի ներկայացման որոշ դրույթների ֆոնի վրա՝ էլի, մի քանի ճաշակի ստեղծած փաստաթուղթ ա)։ Բայց սենց շուխուռով հոգնացնում են մարդկանց ու դիվիդենտներ կորցնում, ինչը հետագա լուրջ օրենսդրական քննարկումներում իրենց ձայնը ավելի պակաս լսելի է դարձնելու։ Ու քննադատություններն էլ մեծ մասամբ մի քիչ լաչառ են ու աբիժնիկ։ Բովանդակային շատ խորը քննարկումներ չերևացին... ասենք այդ նույն մասնակցային տնտեսության ստեղծման հեռանկարների մասին. մենակ ձեռներեցության օժանդակությամբ դա չի ստեղծվելու, ու հետաքրքիր ա, գոնե մի պուճուր պատկերացում ունեն, թե ոնց ու ինչ պիտի անեն էդ ուղղությամբ, թե սիրուն եզր ա ականջներին թվացել, գրել են ծրագրի մեջ, վրեն էլ դրոշմել՝ տնտեսական հեղափոխություն։

Մի խոսքով. աբսուրդ պահանջ՝ կառավարության ծրագիր ներկայացնել, ֆուֆլո փաստաթուղթ՝ մեծապես անոռուգլուխ ու ապակողմնորոշիչ, լաչառ քննադատական մեկնաբանություններ՝ անբովանդակ ու, վախեմ, աննպատակ։

Աթեիստ
14.02.2019, 21:05
Տերտերի հետ հանդիպելու հետո Գորգիսյանին չեմ կարա լուրջ կերպար համարեմ։ Հիմի ուզում եմ հիշեմ, թե ընկերներիցս ով էր իրան ներկայացնում որպես շատ խելացի տղա, որ խնդրեմ մեկնաբանի արած էշությունը։

Գաղթական
14.02.2019, 21:23
Տերտերի հետ հանդիպելու հետո Գորգիսյանին չեմ կարա լուրջ կերպար համարեմ։ Հիմի ուզում եմ հիշեմ, թե ընկերներիցս ով էր իրան ներկայացնում որպես շատ խելացի տղա, որ խնդրեմ մեկնաբանի արած էշությունը։

Պոպուլիստական, ձիշովի տրյուկ էր՝ ըստ իս, ուրիշ ոչ մի բան..

Աթեիստ
14.02.2019, 23:05
Պոպուլիստական, ձիշովի տրյուկ էր՝ ըստ իս, ուրիշ ոչ մի բան..

Գիտեմ, բայց փաստացի իրանք իրանց հիմարի տեղ դրեցին։ Էսօր Նիկոլը Վատիկանի դրոշի պահով լավ կպավ ։)

Lion
21.02.2019, 19:50
Նոր լսեցի, որ պագևավճարների մի մասը ոմանք փոխանցել են Իմ քայլը հիմնադրիամին: Զարմանում եմ Նիկոլենց վրա, որ սա չեն հանրայնացնում, որ վերջնականապես փակվի էս տգեղ թեման...

Տրիբուն
27.02.2019, 22:30
Արարատ Միրզոյանը Ռուսաց պառլամենտում գժական ելույթ ա ունեցել: Էսօր մի քանի գլուխ աչքիս բարձրացավ:

Ներսես_AM
27.02.2019, 22:56
Արարատ Միրզոյանը Ռուսաց պառլամենտում գժական ելույթ ա ունեցել: Էսօր մի քանի գլուխ աչքիս բարձրացավ:

Բա դեսպանը, բա դեսպանը։

Ծլնգ
27.02.2019, 23:04
Արարատ Միրզոյանը Ռուսաց պառլամենտում գժական ելույթ ա ունեցել: Էսօր մի քանի գլուխ աչքիս բարձրացավ:

ես էի ուզում գրել... այ ստեղ են ասում, որ էս վերջի 10 տարվա գաղջից հետո չմեռանք էդ էլ տեսանք

Chuk
27.02.2019, 23:55
Արարատ Միրզոյանը Ռուսաց պառլամենտում գժական ելույթ ա ունեցել: Էսօր մի քանի գլուխ աչքիս բարձրացավ:

Որպես ԱԺ նախագահ Արարատն ավելի լավ ա ինքնադրսևորվում, քան որպես փոխվարչապետ: Ճիշտ ընտրություն էր ))