Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ես սիրած մի աղջիկ ունեի...



Էջեր : [1] 2

Lion
26.08.2008, 19:34
Կորսված Ծաղիկը

Ե՞րբ էր դա, գուցե անցած տարի կամ անցած դարում… հիմա դա արդեն այնքան էլ նշանակություն չունի: Կարևորն այն է, որ դա եղավ: Մռայլություններից ու փոխադարձ, իսկ հաճախ նաև ստիպողական դաժանություններից կազմված իմ կյանքի անգույն ու հիասթափված այգում ծաղկեց մի Ծաղիկ: Նա բացեց իր աչուկները և լույս բերեց շրջապատին…
… - Գիտե՞ս,- այդ օրը առավոտյան, կարծես մի սովորական խոսակցություն լիներ, սկսեց մայրս,- մեր դպրոցի տասներորդցիների մեջ մի այնպիսի գեղեցիկ ու լավ աղջիկ եմ տեսել…
Է՜խ՜խ մայրիկ, մայրիկ, իհարկե կտեսնես գեղեցիկ ու լավ աղջիկ, մանավանդ որ արդեն վաղուց էս ինքդ քեզ մտմտում, որ ժամանակն է քո թոկից փախածին կարգի բերելու ու ճիշտ ուղու վրա դնելու, որ մոռանա բոլոր այն խենթ ու խելառներին, որոնք պտտվում են իր շուրջը:
- Դե լավ, մամ,- կատակի տվեցի ես,- աղջիկ է էլի, ե՞ս ինչ անեմ:
- Ոչինչ, ի՞նչ պիտի անես, ուղղակի բան էր ասեցի:
Ես արագորեն վերջացրեցի նախաճաշս ու, մտքումս հիանալով մորս զուտ կանացի ինտուիցիայով, սկսեցի պատրաստվել տնից դուրս գալուն: Չգիտեմ արդեն որտեղ եմ կարդացել, որ կինն աշնան անձրևի պես մի բնավորություն ունի, կմաղի, կմաղի իր մանրիկ կաթիլներն, իսկ վերջում կծակի նույնիսկ ամենահաստ պողպատը…: Ես դուրս եկա տնից ու հանդիպեցի Կյանքին՝ ին հին ընկերուհուն…
… Իսկ Կյանքը անունով իմ ընկերուհին մի խելագար շրջապտույտ է, որը մի անգամ մարդուն վերցնում է իր մեջ և արդեն երբեք բաց չի թողնում: Նա կարծես մի կախարդական պար է սկսում այն բոլորի հետ, ովքեր համարձակություն կունենան իրեն պարի հրավիրելու: Երնեկ նրան, ով բավականին ուժ չի գտնի իր մեջ Կյանքի հետ այդ կախարդական պարը պարելու: Նա կապրի իր համար հանգիստ իր բաժին ընկած օրերը: Իսկ նրանք, ովքեր երիտասարդական լավատեսությունից ու ինքնավստահությունից ելնելով կսկսեն իրենց պարը Կյանքի հետ, այլևս երբեք չեն կարողանա ազատվել նրա դյութանքներից: Ու կսկսի Կյանքը պտտել հերթական համարձակին մի խելագար ու անվերջ շրջապտույտում: Նա կտանի իր հետ հատկապես ամենաուժեղներին ու ամենահամարձակներին, կդյութի իր հայացքի անհաղթահարելի ուժով: Եվ կքայլեն նրա հետևից հմայված այդ հայացքից բոլոր այն խենթ երիտասարդները, որոնց մի պահ կթվա, որ իրենք կարող են տիրել կախարդական հայացքով այդ կնոջը: Բայց նա կտանի նրանց իր հետևից հեռու-հեռու, կմոլորեցնի իր բնավորության անվերջ շրջադարձներում և այդպես էլ թույլ չի տա տիրել իր հայացքի խորությանը: Ու գրավիչ այդ պարը կդառնա մի դաժան փորձություն, երբ սկզբում այնքան հմայիչ ու գույներով լի՝ այն աստիճանական հերթականությամբ կկորցնի իր գույները և վերջում կմնա միայն մի սովորական ու գորշ երանգ…
…Ո՞վ էի ես, որ ինձ մի պահ ավելի բարձր դասեցի մյուսներից, ու ցանկացա իմ պարը պարել այդ դյութիչ գեղեցկուհու հետ: Երևի ես մեկն էի այն հազար-հազարներից, որոնց թվացել է, թե իրենք մի առանձնահատուկ գաղտնիք ունեն, որով կհմայեն այդ կնոջը: Սակայն բազում ուրիշների նման ինձ էլ գրկեցին հմայիչ այդ ձեռքերն ու մեղմորեն շոյեցին, որպեսզի հետո այլևս երբեք բաց չթողնեն: Ու անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, անցան տարիներ: Պարը դեռ շարունակվում էր՝ աստիճանաբար կորցնելով իր հմայիչ գույները և մոտենալով համատարած ու սովորական գորշության…:
- Տղա ջան,- արդեն չեմ հիշում երբ, ասաց մայրս,- այսօր ես դպրոցից ուշ տուն կգամ, գործերս շատ են: Երբ տուն վերադառնաս՝ դպրոց կգաս, տան բանալիները կվերցնես, որ դուրսը չմնաս:
- Եղավ,- կարճ կապեցի ես ու դուրս եկա պարը շարունակելու…
Այդ օրը կորավ իմ այգու հմայիչ գույներից ևս մեկը: Տարավ Կյանք կոչված կախարդական գեղեցկուհին երիտասարդական գույներիցս ևս մեկն ու հմայիչ և միաժամանակ ամենաիշխան քմծիծաղով պտտեցնելով ինձ իր գրկում՝ մարդկային ճակատագրերի այդ անզուգական նկարիչը ցույց տվեց ինձ իր կտավներից մեկը, որի վրա գորշությունից բացի ուրիշ ոչինչ չկար…
… Կեսօրին տուն վերեդառնալով՝ հազիվ հիշեցի մորս խոսքերը և քայլերս ուղղեցի տնից ոչ հեռու գտնվող դպրոցը: Ես հանդիպեցի մորս և վերցրեցի բանալիները: Մի քանի խոսք փոխանակելուց հետո ես արդեն պատրաստվում էին տուն գնալ, երբ հնչեց դասավարտի զանգը և աշակերտները դուրս եկան միջանցք…
… Ծաղիկը նրբորեն ուղղեց իր մեջքը և մի ամոթխած հայացք գցեց շրջապատին: Նրա աննման գեղեցկությունն ու հմայքը զգացին բոլորը: Ծեր և իմաստուն Կաղնին միանգամից զգաց, որ իր փիլիսոփայական իմաստնությունը գուցե և այնքան էլ տեղին չէ, քանզի կյանքի խորխորատները ուսումնասիրելու ողջ հմայիչ, իսկ երբեմն էլ պարտադրված գործը սկսում է խամրել այս գեղեցկության առջև: Նույնիսկ հաջողություններից ու իր բարձր թռիչքից հպարտացած Բարդին մի պահ ցանկացավ ճկել իր մեջքը և կռանալով խոսել անսահմանորեն նուրբ այդ Ծաղկի հետ: Համատարած գորշությունը սկսեց նահանջել…:
… Ինձ հետ իր պարը պարող գեղեցկուհին մի անհանգստացած հայացք գցեց վրաս և սկսեց ավելի խանդոտ շտապողականությամբ հավաքել իմ կյանքի գույները, բայց նոր ծլած Ծաղկի երանգերն արդեն պայքարի մեջ էին մտել գորշության հետ…
Սակայն ո՞վ էի ես, որ Կյանք կոչված գեղեցկուհին այդքան հեշտորեն իր դիրքերը զիջեր: Նա չզլացավ այնպիսի ուժով ու եռանդով խճողել ինձ, որ ես ուղղակի չկարողացա գլուխ բարձրացնել և աչք բացել նրա դյութանքից: Միայն որպես մի փոքրիկ գաղտնիք ու մխիթարանք՝ ես իմ այգու գողտրիկ անկյուններից մեկում տեղ պատրաստեցի այդ Ծաղկի համար ու սկսեցի խնամել նրան նրբորեն և իմ հոգու ողջ ջերմությամբ: Ես գիտեի, որ անխուսափելիորեն կգա այն պահը, երբ Կյանքի ուշադրությունը մի պահ կթուլանա ինձնից և ես կկարողանամ անդրադառնալ իմ կախարդական ու արդեն այնքան սիրելի դարձած Ծաղկին…
Անցան ամիսներ: Կյանքը շարունակում էր իր խենթ պարը ինձ հետ՝ նետելով ինձ մեկ այս, մեկ այն կողմ, իսկ իմ այգում արմատներ գցած փոքրիկ Ծաղիկը դառնում էր ավելի ու ավելի հմայիչ: Ես զգում էի, որ Կյանքը արդեն խանդով է հետևում ինձ՝ քանզի նա զգում էր, որ գորշություն կոչված իր ամենազոր զենքը դեմ է առնում ինչ որ մի խոչնդոտի և չի կարողանում վերջնականապես իրեն ենթարկել ինձ…: Իսկ պարի կախարդական պտույտների ընդմիջումների մեջ ես հաճախ էի ժամանակ գտնում և հեռվից-հեռու հիանում իմ Ծաղկի կախարդական գեղեցկությամբ ու հմայքով: Ես մտովի տեսնում էին նրան, ու զգում, որ այդ Ծաղիկը լցնում է իմ կյանքը, տալիս նրան իմաստ և բովանդակություն: Ես զգում էի, որ Կյանքն արդեն կորցնում է իր իշխանությունը իմ նկատմամբ, տեսնում էի հույսի լույսը թունելի վերջում, պատկերացնում էի ապագան… ու երբեմն մխիթարվում դրանով: Ես կարծես թե գտել էի պարըկներուհուս գաղտնիքը և ուրախանում էի, որ արդեն երբեմն կարողանում եմ հեռանալ նրա դյութիչ պարից ու մի պահ թուլացնել գորշության ազդեցությունը…:

Lion
26.08.2008, 19:35
…- Բարև ձեզ,- փողոցում արագ քայլերով հասնելով ինստիտուտի առաջին կուրս ընդունված ու հենց նոր դասն ավարտած Նրան ու ընկերուհուն՝ միանգամից սկսեցի ես:
- Բարև ձեզ,- մի քիչ շփոթվելով ու թվում է, թե առաջին անգամ ինձ վրա ուշադրություն դարձնելով պատասխանեցին նրանք՝ կարծես նոր էին տեսնում, թեև թույլ սեռին բնորոշ դիտողունակությամբ նրանք արդեն մի քանի օր է, ինչ նկատել էին ինձ, որ հարմար առիթի էր սպասում իրենց մոտենալու:
- Ո՞նց են դասերը, հարմարվե՞լ եք արդեն,- կարծես ոչինչ չնկատելով՝ շարունակեցի ես:
- Ոչինչ, ամեն ինչ լավ է,- պատասխանեցին նրանք:
- Կներեք, Ձեր անունն ինչպե՞ս է,- անակնկալ հարցով դիմեցի ընկերուհուն:
- Անի,- մի քիչ զարմացած պատասխանեց ընկերուհին: Նույնիսկ Նա զարմացավ՝ մի՞թե իմ ջանքերը իրեն չեն վերաբերվում:
- Անի ջան, եթե քեզ շատ խնդրեմ, մի քանի րոպեով մեզ հնարավորություն չե՞ս տա առանձին զրուցելու,- ակնարկելով Նրան՝ ժպտալով խնդրեցի ես:
Անին սպասողական նայեց ընկերուհուն, սակայն վերջինս անմիջապես արձագանքեց.
- Չէ, պետք չի:
… Մի ամպ անցավ իմ այգու վրայով և ստվեր գցեց պաշտածս Ծաղկի վրա…
- Լավ ի՞նչի պետք չի, ի՞նչ պիտի լինի,- զարմացա ես:
- Չեմ ուզում:
… Սկսեց փչել սառը Հյուսիսային քամի: Ծաղկի վրա մտախոհ նայող ծեր և իմաստուն Կաղնին կնճռոտեց ճակատն ու մռայլվեց: Չափից ավելի կռացած Բարդու մոտ մի անհաղթահարելի ցանկություն առաջացավ ուղղել մեջքը, սակայն մեծագույն լարումով նա զսպեց իրեն…
- Լավ ես հո քեզ չեմ ուտի, մեծ մարդիկ ենք, մի քանի րոպե կքայլենք, կզրուցենք…,- շարունակեցի ես:
- Չէ, չեմ ուզում, ես ընկեր ունեմ, ես չեմ ուզում, որ նա հանկարծ մեզ տեսնի իրար հետ,- շատ սովորական, իսկ գուցե և մի փոքր նեղսրտված տոնով շարունակեց Նա…
… Հյուսիսային քամին սկսեց ավելի ուժգին փչել, իսկ երկինքը ծածկվեց սև ու ծանր ամպերով: Ծեր և իմաստուն Կաղնու աչքերում հայտնվեց մի հոգնած քմծիծաղ: Բարդին սկսվեց ուղղվել, իսկ այգու խորքում երևաց մի միայնակ ու հմայիչ կնոջ կերպարանք…
- Ո՞նց, դու ընկե՞ր ունես,- չհավատալով լսածիս՝ հարցրի ես, հոգուս խորքում մի չնչին հույսով՝ գուցե դրանք ուղղակի խոսքեր են, գուցե դա ուղղակի խոսում է թույլ սեռի կամակորությունը…
- Իսկ ինչ է, դու չգիտեի՞ր:
… Բարդին զայրացավ և այնքան արագ ուղղեց մեջքը, որ նույնիսկ ծերունի Կաղնին զարմացած նայեց նրան…
- Չհասկացանք, կարող է մտածում ես, որ, եթե իմանայի ընկեր ունեիր, կմոտենայի քեզ…:
- Բա չտեսա՞ր երեկ մեքենայով ինձ ով տարավ,- մի քիչ զարմացավ Նա:
- Տեսա, իհարկե տեսա, բայց ձեր փոխադարձ վերաբերմունքից կարելի էր ենթադրել, որ դա ցանկացած ոք էր՝ սկսած եղբորից, վերջացրած հորեղբորորդով:
- Չէ, ես ընկեր ունեմ, ուղղակի հիմա նա քաղաքում չի:
… Հյուսիսային սառը քամին մոտեցավ Ծաղկին և փաթաթվեց նրան: Նա պարուրեց նրան իր շնչով և պոկեց արմատից: Կաղնին ափսոսանքով նայեց ընկած Ծաղկին, իսկ հպարտությունից ծառացած Բարդու սրտից մի հառաչանք պոկվեց, որը միայն ինքը լսեց: Միայնակ ու հմայիչ կինը սկսեց մոտենալ…
- Լսիր, դու հիմա մի բան ես ասում, որը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ,- ավելի շատ զգալով Բարդու հառաչանքը, քան թե լսելով այն, ասաց ծեր Կաղնին և կռացավ Ծաղկի վրա՝ փորձելով նորից տեղավորել նրան իրենց հարևանությամբ:
- Չէ նա իսկապես քաղաքում չի, եթե ուզում ես կարող եմ նրա համարը տալ, կկապվեք և կխոսեք…
…Հյուսիսային սառը քամին վերցրեց իր թևերի վրա արմատախիլ արված Ծաղկին ու բարձրացրեց վերև: Կաղնին մտախոհ նայեց նրա հետևից, իսկ Բարդին շուռ տվեց հայացքը…
- Չէ, պետք չի,- ասացի ես, նայեցի Նրան ու ժպտացի, երևի շատ տխուր ստացվեց այդ ժպիտը,- պետք չի…:
Բարդին զգաց, որ իր սրտից կարծես մի հաճելի ու վաղուց փայփայված բան պոկվեց: Ու թեև այդ պահին հպարտությունից ծառացած նրա սիրտը միայն զգաց դա և ուժեղ չցավեց, սակայն նա հասկացավ, որ իր սրտի վրա հավերժ մնաց կարծես անտառահատի անփույթ ձեռքով թողնված կացնի մի սպի, որը դեռ երկար է ցավելու, նվվալու ու իր մասին հիշեցնելու… Այդ պահին ծեր Կաղնին իր երկար կյանքի ողջ իմաստնությունը ներդրած ուժերում՝ դեմ տվեց ուսը Բարդուն՝ պահպանելու համար նրա հզոր ծառացումը, որով ճիշտն ասած նա երբեմն ինքն իրեն գաղտնորեն հիանում էր: Միայնակ կինը մոտեցավ ծառերին ու հետաքրքրված սկսեց դիտել…:
… - Դե լավ, ես այլևս ձեզ չեմ անհանգստացնի, բարի բախտ ձեզ և երջանկություն: Հաջող,- կարճ կապեցի ես ու շուռ գալով՝ արագորեն հեռացա հակառակ ուղղությամբ…
… Հյուսիսային սառը քամին փչեց ավելի ուժեղ, բարձրացրեց Ծաղիկը վեր, ավելի վեր ու սկսեց տանել դեպի անվերադարձ հեռուները: Բարդին, ինքն էլ զարմանալով իր վրա, թույլ տվեց իրեն ափսոսանքով լի մի հայացք գցել նրա հետևից: Սև ու ծանր ամպերը մի անհաղթահարելի ուժով պատեցին երկնակամարը: Իմաստուն և ծեր Կաղնին մոտեցավ իր ընկերոջը և, ոչինչ չասելով, լուռ կանգնեց նրա կողքին: Միայնակ կինը մոտացավ ծառերին: Նրանք ճանաչեցին այդ կնոջը. դա Կյանքն էր, միայնակ, դյութիչ, հմայիչ և անդառնալի Կյանքը…
… Իմ սենյակի պատին մի կտավ կա: Երբ ընկերնես մտնում են սենյակս, երբեմն երկար ու զարմացած, իսկ երբեմն էլ կարճ ու հպանցիկ նայում են դրան ու հեռանում: Նրանց համար այն հասկանալի չէ: Կտավի գաղտնիքը միայն ես գիտեմ. դա իմ հին ընկերուհու նվերն է, որի վրա գորշությունից բացի ուրիշ ոչինչ չկա…

Երևան
14.09.2006 թ.

Հայկօ
26.08.2008, 19:52
Լավն էր... Ու ցավալի: Սակայն ես էս ընթացքում մի բան եմ հասկացել՝ ոչ մի աղջիկ արժանի չէ, որ դու իր հետևից վազես: Կարող է՝ մի քիչ կոպիտ ու քյառթու է, բայց ճիշտ է: Եթե չի ուզում, ուրեմն ԻՆՔԸ ՔԵԶ արժանի չէ: Ու միշտ էլ լավից լավը կա (դրա համար էլ հեսա հայ-հայ տունն եմ մնում :) ): Պատմվածքն ինքնին հաջող է, կյանքի հետ պարի պատկերը դուրս շատ եկավ, իսկ ցանկացած ծաղիկ բարդուց շուտ է չորանում:

Հ.Գ. Մայրս թոռ է ուզում... Կորա :esim:

Hayk Avetisyan
26.08.2008, 20:02
Լավն էր... Ու ցավալի: Սակայն ես էս ընթացքում մի բան եմ հասկացել՝ ոչ մի աղջիկ արժանի չէ, որ դու իր հետևից վազես: Կարող է՝ մի քիչ կոպիտ ու քյառթու է, բայց ճիշտ է: Եթե չի ուզում, ուրեմն ԻՆՔԸ ՔԵԶ արժանի չէ: Ու միշտ էլ լավից լավը կա (դրա համար էլ հեսա հայ-հայ տունն եմ մնում :) ): Պատմվածքն ինքնին հաջող է, կյանքի հետ պարի պատկերը դուրս շատ եկավ, իսկ ցանկացած ծաղիկ բարդուց շուտ է չորանում:

Հ.Գ. Մայրս թոռ է ուզում... Կորա :esim:

Լիոն կներես որ թեմայումտ միքիչ օֆֆտոպում եմ, բայց: Հայկո պիտի հիմքեր ունենաս որ ասես հենց աղջիկը չի ուզում ուրեմն արժանի չի տվյալ տվյալ տղուն, ոչ մի կարքին աղջիկ շատ միանգամից չի ասի վայ դու ինձ սիրում ես եսել քեզ եմ սիրում, աղջկան բնորոշ երևույթ ա, պոչ են խաղացնում: Օրինակ դու ես ու մի աղջկա հավանել ես, հըլը պատկերացրու առաջին իսկ ծանոթությունից նա համաձայնի ընկերուհիդ դառնա, տարօրինակ կթվա չե? Բայց ճիշտես այն առումով որ եթե դա տևի մեկ երկու տարի ուրեմն չարժի էլ ժամանակ վատնել, ուրեմն կամ աղջիկն է շատ բծախնդիր կամել հո զոռով չի, հարմար չեն իրար ու վերջ:

*e}|{uka*
26.08.2008, 20:02
Լիոն լավն էր, շատ գունագեղ ես գրում : Սյուժեն այնքան պարզ էր, ես կասեի նույնիսկ պրիմիտիվ, բայց այնքան գույներ էիր տվել, լռիվ պատկերը փոխվել էր: Ապրես : ;)

Lion
26.08.2008, 20:09
Լիոն լավն էր, շատ գունագեղ ես գրում : Սյուժեն այնքան պարզ էր, ես կասեի նույնիսկ պրիմիտիվ, բայց այնքան գույներ էիր տվել, լռիվ պատկերը փոխվել էր: Ապրես : ;)

Մերսի: Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի օֆտոպեք: Ինձ ուղղակի Ձեր կարծիքն է պետք: Դե իսկ դիսկուսիան այլ տեղ: Ի դեպ - պատմությունն ունի այսպիսի մի շարունակություն.

P. S. Գրեցի Նրան մոտենալուս և մերժումս ստանալու հաջորդ առավոտյան: Վերջացնելու մի քանի ժամ հետո լուր ստացա, որ նա ոչ մի ընկեր էլ չունի: Մեքենայով իրեն տուն է տարել հորեղբոր տղան: Ուղղակի կանացի սեռի թուլություն. այլ ուղի չի գտել ինձնից ազատվելու՝ ըստ իրեն, ընկերուհիներից ամաչելու և, ինչու չէ, գուցե նաև բնածին ամաչկոտության պատճառով…::)

Հայկօ
26.08.2008, 20:54
Նման մի օրինակ բերեմ, հուսով եմ՝ օֆֆ չի համարվի: Ընկերս 4 տարի ուզում էր մի աղջկա, էլ քայլեր չմնաց, որ չդիմի, էլ գիժ արարքներ չմնաց, որ չանի... (հիմա հիշում-ծիծաղում ենք): Տղեն հալումաշ էր լինում աչքիս առաջ, բանը նույնիսկ տարկետման հասավ (անվճար էր սովորում): Ու տանջվում էր նրանից, որ իրեն ոչ մարդավարի «չէ» էին ասում, ոչ՝ «հա»: Վերջում էդ աղջիկն իրեն էլի խաբեց, թե՝ ընկեր ունեմ, ու գնաց-կորավ: Հիմա ընկերս ամուսնացել է էդ աղջկանից ամեն ինչով հազար անգամ լավ աղջկա հետ, ու շուտով երեխա են ունենալու, իսկ էդ աղջիկը կամաց-կամաց «տունը մնացածի» կարգավիճակ է ձեռք բերում:

Ասածս ինչ է. ես չէի հանդուրժի, որ մեկը ինձ տարիներով «չէ» ասեր: Ես էլ ի՛մ ինքնասիրությունն ունեմ ու ինձ էնքան նվաստ մարդ չեմ համարում, որ հետս նույնիսկ չխոսեն ու նույնիսկ չփորձեն ինձ ճանաչել: Լրիվ ընդհակառակը: Բայց չեն ուզում՝ պետք չի: Ու նույնիսկ մեկ անգամ ծանոթանալ մերժող աղջիկը արդեն ինձ համար չի կարող իդեալ լինել:

Բոլոր հետագա առարկումներին վերջդնելու համար ասեմ, որ կյանքում երբեք չեմ սիրահարվել ու, ըստ ամենայնի, չեմ էլ պատրաստվում:

Ուլուանա
26.08.2008, 22:42
Շատ հետաքրքիր էր բնության երևույթների համադրությունը հեղինակի կյանքում տեղի ունեցող գործողությունների հետ։ :ok Առանց դրանց սյուժեն, իհարկե, պարզունակ կլիներ, բայց այս ստեղծագործության արժեքը, կարծում եմ, սյուժեի մեջ չէ, այլ վերջինիս ինքնատիպ ներկայացման, ինչը բավական լավ է հաջողվել հեղինակին։ :)

Ինչքան հասկացա, պատմվածքի աղջկա՝ իրեն թանկացնելու երևույթի մասին կարծիք հայտնելը լուրջ օֆֆտոպային քննարկմամբ է սպառնում, դրա համար էլ համեստորեն կշրջանցեմ էդ թեման։ :))

ihusik
26.08.2008, 23:18
Ցանկացած խոր զգացմունքի մեջ էլ մի բան կա, որ ասես մարդուն կտրում է նյութից ու տանում մեկ այլ ավելի չքնաղ ոլորտ ու դրանով իսկ արդեն նա անգերազանցելի է ինչպես այս պատմության բառերի ետևում գտնվող թրթիռները:)

Ակամայից վերնագիրը հենց տեսա կարծեցի թե Հախվերդյանի երգերից մեկի հետ կապ ունի. իր այդ երգը հենց այդ տողերով է սկսվում ու հիմա այն կտեղադնեմ այստեղ հուսով եմ կգեղեցկացնի իր ներկայությամբ ու նաև իմաստությամբ:)

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ։

Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ։

Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց։

Ես ազնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ։

Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի-կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ։

Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։

Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա։

Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ։

Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։

Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա։

Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սուլի ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ։

Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
Անիմաստ, անիմաստ խոհական։

Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։

Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։

Ջուզեպե Բալզամո
27.08.2008, 07:51
Պատմաբան եղբայր շատ լավ էր: Նույնիսկ անսպասելի լավ: Եթե փորձես մի գիրք էլ այս ոլորտում գրել, հաջողության կհասնես: Վստահ եմ … :)

Dayana
27.08.2008, 09:35
Շատ սիրուն էր նկարագրված :) Ուլուանան շատ ճիշտ նկատեց, որ էստեղ սյուժեն շատ մեծ ազդեցություն չունի, չնայած համոզված եմ, որ քեզ համար այն շատ կարևոր է :) Ամեն դեպքում ապրես, շատ լավն է :)

Vive L'Armenie
27.08.2008, 10:49
Շատ լավն էր, ափսոս որ տխուր էր... :(
Հուսիկի մեջբերումը տեղին էր ;)
Շատ հետաքրքիր կլիներ տեսնել այդ նկարը :)

Lion
27.08.2008, 12:20
Հայկօ, Gladiator, *e}|{uka*, Ուլուանա, ihusik , Juzeppe Balzammo, Dayana, Vive L'Armenie -

Ժողովուրդ ջան, բոլորիդ, շատ, անչափ շատ շնորհակալություն:) Ձեր խոսքերը անսահման թանկ արժեն ինձ համար, Ձեր գնահատականը հսկայական նշանակություն ունի ինձ համար, քանի որ այս պատմվածքը ես... ստեղծել եմ ուղղակի 1գիշերվա ու առավոտվա ընթացքում, կարելի է ասել ուղղակի մուսայի անընդհատ մի հոսքի ազդեցության տակ: Ես առաջին անգամ եմ տպագրվում, առաջին անգամ է հասարակությունը տեղյակ դառնում իմ պատմավծքներին /այո, հենց <<ներին>>:)/...


Բոլոր հետագա առարկումներին վերջդնելու համար ասեմ, որ կյանքում երբեք չեմ սիրահարվել ու, ըստ ամենայնի, չեմ էլ պատրաստվում:

Իզուր եղբայր - անչափ շատ բան կորցրած կլինես, եթե շարունակես այդպես վարվել:)


Շատ հետաքրքիր էր բնության երևույթների համադրությունը հեղինակի կյանքում տեղի ունեցող գործողությունների հետ։ Առանց դրանց սյուժեն, իհարկե, պարզունակ կլիներ, բայց այս ստեղծագործության արժեքը, կարծում եմ, սյուժեի մեջ չէ, այլ վերջինիս ինքնատիպ ներկայացման, ինչը բավական լավ է հաջողվել հեղինակին։

Ճիշտ ես:)


Ցանկացած խոր զգացմունքի մեջ էլ մի բան կա, որ ասես մարդուն կտրում է նյութից ու տանում մեկ այլ ավելի չքնաղ ոլորտ ու դրանով իսկ արդեն նա անգերազանցելի է ինչպես այս պատմության բառերի ետևում գտնվող թրթիռները

Լավ է ասված...


Պատմաբան եղբայր շատ լավ էր: Նույնիսկ անսպասելի լավ: Եթե փորձես մի գիրք էլ այս ոլորտում գրել, հաջողության կհասնես: Վստահ եմ …

Մերսի:)


Շատ լավն էր, ափսոս որ տխուր էր...

Այդպես էլ է պատահում...:)


Հուսիկի մեջբերումը տեղին էր
Շատ հետաքրքիր կլիներ տեսնել այդ նկարը

Ինչ նկար?

Lion
27.08.2008, 12:27
Պարտված երջանկությունը

Ամառային այդ երեկոն պետք է նման լիներ նախորդ բոլոր երեկոներին: Ինչպես գրեթե ամեն անգամ, այս անգամ էլ ես պետք է դուրս գայի աշխատանքից, հաղթահարեի կազմակերպության մեքենայով տուն գնալու տխուր, սակայն խիստ հարմարավետ առաջարկը և մտախոհ քայլերս ուղղեյի Աբովյան փողոցով դեպի վեր: Պետք է մի քիչ զբոսնեի, մտնեի Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող իմ սիրած այգին ու հանգստանայի նրա գեղեցկությունով՝ դիտելով սիրահարված զույգերի լուռ և գեղեցիկ ճեմումը: Դրանից հետո հերթական անգամ, պարտված միայնությունը հաղթահարելու իմ անիմաստ ճիգերից, մենակ և տխուր քայլերս պետք է ուղղեի դեպի տուն: Կարող էր լինել նաև այլ կերպ. ի սկզբանե ինձ կհաղթեր կազմակերպության մեքենայով հարմարավետ տուն գնալու գայթակղությունը ու ես, հարմար տեղավորվելով նրա մեջ և ուրախ տեսք ընդունելով, միանգամից կհասնեի տուն, վերջացնելով ըստ էության դեռևս չսկսված իմ օրը ու ինձ հանձնելով հեռուստացույցի օգնությամբ մենակությունը փարատելու անօգուտ գործին…: Իսկ գործն իրոք որ անօգուտ էր, քանզի բոլոր հարցերի լուծումը ես շատ վաղուց գիտեի: Մենակություն կոչված հիվանդությունից ինձ կարող էր բուժել միայն այն Մեկը, որի մաքուր հայացքն ու աննման գեղեցկությունը վերջերս գերեց ինձ այդ այգում: Գերեց, ստիպեց ինձ սիրել իրեն, սիրել առաջին հայացքից, հոգու ողջ ուժով և կարողությամբ, ստիպեց միանգամից երազել որպես իմ կին տեսնել իրեն… ու միանգամից էլ անհետացավ: Մինչև հիմա էլ հիշում եմ, թե այդ օրը որքան վազվզեցի այգում ու նրա շրջակայքում՝ փորձելով գտնել ինձ ընդառաջ եկող երիտասարդների ուրախ խմբի մեջ մի պահ երևացած համեստ այդ աղջկան ու մտքումս անիծելով ըստ էության ոչ մի մեղք չունեցող ծերունուն, որի հարցին պատասխանելու համար մի պահ շեղել էի ուշադրությունս և կորցրել Նրան…
…Սակայն այդ երեկոն դասավորվեց այլ կերպ: Այս անգամ չգիտեմ ինչ ուժ ինձ ստիպեց քայլերս ուղղել Աբովյան փողոցով դեպի ներքև: Աբովյան-Թումանյան խաչմերուկի վրա հանկարծ նկատեցի ծանոթ կերպարանք: Ընկերս էր՝ կուրսի Արմենը, որը ինքն էլ էր դուրս եկել աշխատանքից և ուրախ, թեև նաև շփոթված տեսքով ինչ-որ տեղ էր շտապում:
- Կարեն,- ուրախացած բարևեց նա,- ի՞նչ կա, ո՞նց են գործերդ:
- Ոչինչ էլի, կամաց-կամաց, առանձնապես ոչինչ չկա: Քո մոտ ի՞նչ նորություն կա,- հարցրեցի ես:
- Ոչ մի բան: Չնայած գիտե՞ս, ինտերնետով մի աղջկա հետ եմ ծանոթացել, հիմա գնում եմ հանդիպման, Երիտասարդականի մուտքի մոտ ենք պայմանավորվել, - ուրախ տոնով սկսեց Արմենը, հետո մի քիչ տեմպը գցեց,- չնայած ոնց որ, մի տեսակ… որ ասեմ առանձնապես ցանկություն էլ չկա…, այսինքն չէ, ցանկություն կա, բայց, ինչ-որ չի ստացվում…, այսինքն ուզում եմ ասել…
Ես վաղուց գիտեի Արմենի մի քիչ ամաչկոտ բնավորությունը: Ըստ էության պարզ և ազնիվ տղա լինելով, նա քաշվում էր անծանոթ աղջկա հետ հանդիպման գնալու հեռանկարից: Մեր մեջ ասած նման բաները ինձ միշտ էլ ծիծաղելի են թվացել. քաշվել աղջկանից, այ քեզ բան…
- Այ տղա, մի կարգին բան ասա հասկանամ, ի՞նչ ես ծամծմում,- ինձ չհասկացողի տեղ դնելով՝ միամիտ տոնով հարցրեց ես:
- Դե ի՞նչ ասեմ, արդեն մի քանի ամիս է ինտերնետով ծանոթացել եմ մի աղջկա հետ, վերջը… հիմա գնում եմ հանդիպման:
- Է հետո՞,- նույն միամիտ տոնով շարունակեցի ես:
- Դե ի՞նչ հետո,- նորից թելը կորցեց ընկերս,- մի խոսքով գնում եմ…: Լսիր,- հայտնագործություն արածի պես հանկարծ ասաց Արմենը,- արի իրար հետ գնանք: Կհանդիպենք, կնստենք մի հանգիստ տեղ, կզրուցենք:
Ճիշտն ասաց մի քիչ ծիծաղելի թվաց ընկերոջս գտած պաշտպանության միջոցը, բայց մի կողմից էլ այնքան տաղտկալի երեկո էր սպասվում, ընկերս այնպես թախանձագին էր նայում աչքերիս, իսկ մյուս կողմից էլ ես էլ այդ պահին ոչ մի կերպ չկարողացա մի կարգին բան հորինել, այնպես որ համաձանվեցի: Այսինքն այն ժամանակ ինձ թվաց, որ հենց այս պատճառներով եմ ես համաձայնվում նրա առաջարկին, սակայն հետագայում դրանում ես կսկսեմ ավելի խորը դրդապատճառներ փնտրել: Նույնիսկ կսկսեմ ճակատագրի պես հիմար բաների մասին մտածել…
- Հ՞ը, գալիս ե՞ս,- շարունակեց խնդրել Արմենը:
- Լսիր, չե՞ս կարծում, որ մի աղջկա հետ երկու տղայով հանդիպման գնալը ամեն դեպքում մի քիչ շատ կլինի,- համենայն դեպս տարակուսեցի ես:
- Է՜Է՜Է, դատարկ բաներ էս ասում, ո՞ր թիվն է…: Արի, արի՜, գնացի՜նք:
Մենք արագորեն բարձրացանք Աբովյան փողոցով և մոտեցանք Երիտասարդականի մուտքին: Մի թռուցիկ հայացքն էլ բավական էր տեսնելու համար, որ մեզ դեռևս սպասող չկա: Մենք տեղավորվեցինք մուտքի պատի մոտ և սկսեցինք սպասել: Ես սկսեցի աչքի պոչով հետևել մետրոյի մուտքի մոտ գուշակություններով զբաղվող գույնզգույն շորերով ծեր գնչուհուն, որը, իր շերտավոր հանդերձերի մեջ նազելիորեն շորորալով, փորձում էր ապագայի գաղտնիքի թանձր քողը բարձրացնել դա ցանկացողների համար: Ինչ լավ է, որ ես վաղուց նման բաների չեմ հավատում…
- Լսիր, Արմեն, գոնե նկարը տեսե՞լ ես,- անդրադառնալով ընկերոջս՝ սկսեցի նրա հոգու հետ խաղալ ես:
- Չէ, կարելի է ասել կույրի պես ենք հանդիպում:
- Բա որ հանկարծ շատ տգեղ լինի, ի՞նչ պիտի անենք,- շարունակեցի ես
- Հա, ասեցիր էլի, ինչի՞ պիտի տգեղ լինի:
- Ե՞ս ինչ իմանամ ինչի, լինի ու վերջ: Ախր դու ոչ մի բան չգիտես նրա մասին: Լսիր, ինտերնետում ծածկանունը ո՞նց էր:
- Նի՞կը, ''Հմայիչ աղջիկ'',- պատասխանեց Արմենը և հույսով նայեց ինձ:
Ես արդեն ուզում էի պատասխանել, որ դա ընդհանրապես փաստարկ չի, պետք չի նիկերին հավատալ ու այս ամենին լուրջ վերաբերվել և ընդհանրապես նման բաները միայն զվարճանալու համար են, սակայն որսալով Արմենի անհանգստացած հայացքը, որը կարծես նայում էր իմ միջով, թեթևակի շուռ եկա: Մի աղջիկ բարձրացել էր էսկալատորով և մոտենալով մետրոյի մուտքին, փնտրող հայացքով շուրջն էր նայում…
- Կար, Կար, նայիր, սա պետք է որ ինքը լինի,- հուզված շշնջաց Արմենը և համենայն դեպս սկսեց ավելի հարմար տեղավորվել իմ դիմաց՝ հանկարծ չերևա,- երևում է, որ ինչ-որ մեկին է սպասում:
- Հնարավոր է, բայց ավելի շուտ ոչ թե սպասում է այլ փնտրում,- աչքի տակով ետ նայելով՝ պատասխանեցի ես,- չէ Արմեն ջան, հաստատ ինքն է…: Դե քեզ տեսնեմ, մոտեցիր, հարցրու:
- Ո՞վ, ե՞ս,- չգիտես ինչու մահու չափ վախեցավ Արմենը,- ի՞նչ մոտենամ, ո՞նց հարցնեմ…, բա որ ինքը չլինի՞:
- Հա ինքը չեղավ, չեղավ, աղջիկ է էլի, հո քեզ չի ուտի…,- հորդորներս շարունակեցի ես,- մոտենում ես, քաղաքավարի ժպտում ես…
- Լսիր, մեր կողմն է նայում, հաստատ մտածում է, որ մենք ենք,- ընդհատեց ինձ Արմենը,- Կար մի բան արա, խայտառակ եղանք...
Իրոք իրավիճակը սկսում էր հիմար բնույթ ստանալ: Երկու երիտասարդ կանգնել են աղջկանից մի քանի մետր հեռու և որոշում են իրենց անելիքը: Դե լավ, ինչ արած, այս անգամ էլ պիտի գործենք: Նման դեպքերում ես սովորաբար որևէ բան նախապես չեմ պլանավորում: Շատ-շատ առաջին բառերը, ժեստերն ու ժպիտները, ոչ ավել: Մնացածը թողնում եմ ինտուիցիայի հույսին: Այն ինձ սովորաբար չի դավաճանում: Ես շուռ եկա, թողեցի Արմենին իմ հետևում և դանդաղ ու վստահ քայլերով սկսեցի մոտենալ սպասողական հայացքն ինձ հառած աղջկան: Այդ մի քանի վայրկյանի ընթացքում ես փորձում էի հասկանալ և ընկալել, թե ինչ մարդ է իմ առջև կանգնած՝ միաժամանակ փորձելով չընկնել նրա անակնկալ հմայքի ազդեցության տակ… ''Նու, սկզբունքորեն չես չափազանցեցրել նիկիդ հարցով'',- հասցրեցի մտածել ես, իսկ խոսակցությունն արդեն սկսվել էր…
- Բարև ձեզ,- սկսեցի ես, աշխատելով ձայնիս տալ հանգստություն ու մի քիչ էլ հանդիսավորություն: Չգիտես ինչու այդ պահին հիշեցի ընկերներիցս մեկին, որը նույնիսկ ամենասովորական բառերը այնքան հանդիսավոր տոնով էր արտասանում, կարծես դատարանի նիստերի դահլիճում դատավճիռ էր կարդում: Հիշեցի ու նայելով աղջկա աչքերին՝ ժպտացի,- դուք երևի պայմանավորվել եք և այստեղ ձեր ծանոթի՞ն եք սպասում…
- Այո,- հմայիչ ժպտաց նա,- ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ես Գայանեն եմ:
Այդ մի քանի բառերը փոխանակելու ընթացքում ես հասցրեցի դիտարկել Գայանեին: Կլիներ երևի մոտ 19-20 տարեկան, և ինչպես իր տարիքին և ընդհանրապես մեր երիտասարդության մեծ մասին վերջերս համակած տենդեցի, շատ նուրբ էր և սլացիկ: Երկար, մուգ շագանակագույն մազերը թափվում էին ուսերի վրա և մի առանձնահատուկ կերպով ընդգծում իրանի գեղեցկությունը: Ոտքերը, որոնք ձգված էին սովորական ջինսի մեջ, ևս վատ հույսեր չէին ներշնչում: Սակայն այդ աղջկա մեջ հիանալին և անզուգականորեն կախարդականը նրա աչքերն էին. նշաձև աչքերը եզերված էին գեղեցիկ թարթիչներով և սաթի պես սև էին: ''Նման հայացքի մեջ կարելի է ընկնել, ընկնել ինչպես մի անհատակ ջրհորի մեջ և վերջին չհասնել'',- մի պահ անցավ մտքովս…: Չգիտեմ ինչու, այդ պահին հիշեցի իմ այգու գողտրիկ անկյուններից մեկը, որտեղ մի պատվանդան էր հայտնվել ու որի վրա հայտնի չէ թե ինչ քանդակագործ ինչ արձան էր կագնեցնելու…
- Գիտեք, ընդհանրապես ճիշտն ասած դուք երևի ինձ չէ, որ սպասում եք,- ուշքի եկա ես,- դուք պայմանավորվել եք Արմենի հետ,- ես ձեռքս ուղղեցի ընկերոջս կողմը:
Արմենը արագորեն մոտեցավ և Գայանեն իր ուշադրությունը սևեռեց նրա վրա: Այդ հետագայում, երբ ես կվերհիշեմ այդ ամենը, ինձ կթվա, որ Գայանեի հայացքով մի պահ, ընդամենը մի պահ, կայծակի մի ակնթարթ, հիասթափության ստվեր անցավ: Սակայն գուցե և դա այդպես չէր, գուցե և ես ինքս ցանկալին կներկայացնեմ որպես իրականություն…
… Արմենը մոտեցավ և անվճռականորեն կանգ առավ Գայանեի մոտ՝ համառորեն հայացքը փախցնելով նրանից: Այ քեզ վիճակ, հիմա փոխանակ իրենք խոսեն, ես պիտի իրենց խոսեցնեմ…:
- Լավ ի՞նչ ենք կանգնել այս սկվազնյակի մեջ,- իրադրությունը լիցքաթափելու համար կատակի տվեցի ես,- ծեր մարդ եմ, կարող է հիվանդանամ, անկողին ընկնեմ…: Եկեք դուրս գանք, նստենք մի տաք անկյունում…
Արմենն ու Գայանեն թեթևացած ծիծաղեցին և մենք դուրս եկանք մետրոյի մուտքից: Արմենը համառորեն լռություն էր պահպանում: Ըստ երևույթի աղջկա դերին հարմար չգտնելով դա՝ Գայանեն նույնպես չէր ցանկանում սկսել խոսակցությունը: Տարօրինակ և իր տարօրինակության մեջ լուռ քայլող եռյակ: Մենակ սա էր պակաս …
- Երիտասարդներ, կյանքի ծաղիկներ, թույլ տվեք գուշակեմ,- իր ծորուն լեզվով խոսելով՝ մեր դիմացը դուրս եկավ գնչուհին,- շատ չեմ ուզում, թանկ չեմ ուզում…: Առջևում ապագան է, ապագան կյանք, կյանքը՝ սեր, սերը՝ տառապանք, տառապանքից ելքը՝ իմ մոտ…,- իրենց բնորոշ սովորական տոնով սկսեց համոզել գնչուհին:
- Է՜Է՜Է՜, մայրիկ,- նման դեպքերում իմ հիասթափված կատակի տոնին անցնելով՝ պատասխանեցի ես,- մեր առջևում ընտանիք է, նրա հետևում սեր, իսկ դրանից հետո դու,- նայեցի նրա աչքերին,- հ՞ը, կարող ե՞ս գուշակել այս հանելուկը:
- Իմ գործը տղա ջան, հենց հանելուկներ գուշակելն է,- եղավ անակնկալորեն հստակ պատասխանը, որից նույնիսկ ես զարմացա. ախր նման դեպքերում շատ-շատերն էին շփոթվում իմ նման անիմաստ բառերից ու թողնում հեռանում,- ու եթե մի օր չկարողանաս լուծել քո հանելուկներից որևէ մեկը, որդիս, կգաս ինձ մոտ և մենք իրար հետ կմտածենք…,- կախարդական ժպիտով ուղիղ աչքերիս նայելով՝ ասաց ծեր գնչուհին ու ճանապարհ տվեց:

Lion
27.08.2008, 12:28
- Կարե՜ն, ի՞նչ եղար,- կանչեց Գայանեի հետ մի քիչ առաջ անցած Արմենը:
- Ոչինչ, ես էլ անճաշակ տղա եմ էլի,- մետրոյից բարձրացող մարդկանց խմբի միջից դժվարությամբ ճանապարհ բացելով ու նրանց մոտենալով՝ կատակեցի ես,- մեզ հետ քայլող նման գեղեցկուհուն թողած, որոշեցի այդ ծեր գնչուհուն խոսեցնել:
- Շնորհակալություն,- ծիծաղեց Գայանեն,- վատ կոմպլիմենտ չէր:
- Դե լա՜վ, կոմպլիմենտը դա սովորական չափազանցություն է, իսկ այս դեպքում ես չափազանցություն չարեցի, այլ ասացի ճշմարտությունը,- պատասխանեցի ես:
- Կրկին շնորհակալություն:
Ես նայեցի Գայանեին ու… մտքումս մի թեթև երանի տվեցի Արմենին: Վատ աղջկա հետ չի հանդիպում: Դրանից հետո հայացքս ընկավ Արմենի դեմքին: Այ քեզ բան: Կարծես ընդհանրապես չէր նկատում ինչ աղջկա հետ է քայլում: Ընթանում էր իր սովորական ցրված տոնով ու չգիտես ինչի մասին էր մտածում…: Այս ընթացքում Արմենը նայեց ինձ և ես որսացի նրա հայացքի իմաստը. ''Ես չեմ ուզում, եղբայրս, եթե ուզում ես, դու զարգացրու գործը, պրոբլեմ չկա…'':
- Լսեք, ես այստեղ մի լավ բացօթյա սրճարան եմ տեսել, վաղուց եմ ցանկանում այնտեղ լինել, եկեք գնանք,- առաջարկեցի ես:
- Գնանք, գնանք,- կատակեց Արմենը,- տեսնենք քո ճաշակը:
Գայանեն ուրախ ժպտաց ու մենք մտանք սրճարան: Երեքով տեղավորվեցինք սեղաններից մեկի շուրջը և սկսեցինք զրուցել: Արմենը իր սովորության համաձայն քիչ էր խոսում, երբեմն խոսակցությանը մասնակցելով առանձին ռեպլիկներով, իսկ հետագայում դրանք էլ դադարեցրեց: Գայանեի հետ խոսելու ողջ ծանր, թեև նաև հաճելի գործը մնաց ինձ վրա: Նա պատմեց իրենց ընտանիքից, ասաց, որ երկար տարիներ ապրել են Ռուսաստանում և միայն վերջերս են վերադարձել Հայաստան, թեև հայրը այժմ էլ ժամանակի մեծ մասը Ռուսաստանում է լինում: Պատմեց, որ տան միակ երեխան է և ապրում է մոր ու տատիկի հետ: Ես էլ առանց ավելորդ համեստությունների սկսեցի խոսել իմ մասին և երբ բաժանվեցինք ու Գայանեին ուղեկցեցինք մինչև իրենց տուն տանող երթուղային տաքսին, արդեն բավականին ջերմ ընկերներ էինք դարձել…
… Մեր քաղաքը զարմանալի քաղաք է: Հատկապես կենտրոնական փողոցները: Երբ երեկոյան ժամերին սկսում ես զբոսնել դրանցով՝ հակասական զգացմունքների գիրկն ես ընկնում: Երիտասարդների բազմությունը, մեքենաների, խանութների, կինոների և սրճարանների առատությունը մարդում ստիպում է մտածել, որ ինքը մենակ չի, որ կյանքը եռում է, զարգանում, շտապում է ինչ-որ տեղ: Սակայն այդ բոլորի մեջ հանկարծակի մի առանձին սրությամբ ես սկսում զգալ մենակությունդ: Զգում ես, որ արդեն մուտք ես գործել քո կյանքի երրորդ տասնամյակի երկրորդ կեսը, որ տաղտկալի աշխատանքիդ երկար հոսող ժամերը մի անհույս դատապարտյալի պես քեզ գամում են տեղում, որ երեկոյան այդ բոլոր աղմուկն ու բազմությունը քեզ համար չեն և կարծես դիտավորյալ անցնում են քո կողքով, իսկ խանութների լույսերը փայլում են կեղծ և սառը ժպիտով…: Եվ այդ պահերին միակ և անկրկնելի փրկությունը ինձ համար մնում է իմ այգին, երևի թե միակ տեղն այս քաղաքում, որը դեռևս չի վարակվել այդ ամենով, ուր հնարավոր է փախչել դեպի միայնություն և հանգստանալ…
… - Ալո, բարև ձեզ, Գայանեին կարելի է,- արդեն չգիտեմ երբ, միայնությունը հաղթահարելու իմ հուսահատ փորձերից հիասթափված ու հեռախոսս քրքրելու ընթացքում պատահականորեն սևաչյա ծանոթուհուս համարին հանդիպելով ու որոշելով նրան զանգել, սկսեցի ես:
- Մի րոպե,- լսվեց մի կնոջ ձայն…
… Զարմանալի ու ծեր մի քանդակագործ մոտեցավ այգում դրված պատվանդանին, տեղադրեց նրան վրա իր ամենագեղեցիկ քարերից մեկը և սկսեց անշտապ համառություն կերտել իր ստեղծագործությունը: Անցորդներն անց ու դարձ էին անում ու զարմացած գլուխներն օրորում՝ չպատկերացնելով, թե ինչ է ստացվելու այդ ամենից: Միայն քանդակագործն էր անխռով հանգստությամբ շարունակում իր աշխատանքը…
… Ինչպես այս քաղաքի սովորական մի տղա, ես ևս իմ պարտքը համարեցի անհրաժեշտ-նախնական տեղեկություններ հավաքել Գայանեի վերաբերյալ նրա շենքից, թաղամասից և դպրոցից, իրենից գաղտնի երևացի նրա կուրսում…: Ոչ ոք չկարողացավ որոշակիորեն որևէ մի բան ասել: Աղջիկ է, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, իսկ շրջապատում ոչ մի լավ կամ վատ բանով աչքի չի ընկել…:
Երևանի երեկոյան հմայքները ինձ համար սկսեցին այլ իմաստ ստանալ: Այն կախարդական ժամերը, որ անցկացնում էի Գայանեի հետ, ստիպում էին մոռանալ միայնությունը, կյանքի գորշությունը, ստիպում էին սիրել կյանքը և հավատալ նրան: Սակայն ապագայի հեռավոր հորիզոններում ես տեսնում էի ամպեր, զգում էի, որ այսպես չի կարող երկար շարունակվել: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը, ու՞ր եմ գնում ես Գայանեի հետ: Այն, որ այս ամենը կարող էր վերջանալ ամուսնությամբ՝ խիստ օտար էր ինձ համար և խորթ: Ինձ համար մի անհասկանալի համառությամբ, անսահմանորեն հիանալով Գայանեով, ես միաժամանակ կտրականապես ինքս ինձ համար մերժում էի նման ցանկացած միտք: Կարծես դա դեմ էր իմ բնույթին: Ես ուղղակի չէի պատկերացնում նրան իմ կնոջ դերում՝ հաճախ նույնիսկ չկարողանալով բացատրել դրա պատճառը: Ես կիսվում էի հակասական զգացմունքների մեջ…
Իսկ մեր հարաբերությունները ավելի էին խորանում: Ես զգում էի, որ Գայանեն չի խոսում այդ մասին, սակայն ինչպես ամեն մի սովորական կին, նա ևս անպայման ցանկանում էր մեր հարաբերությունները զարգացնել և հասցնել ամուսնություն կոչվող տրամաբանական գագաթնակետին…:
… Մի անգամ մենք համբուրվեցինք սովորականից ավելի կրքոտ և զգացինք, որ արդեն անհնար է մեկ այլ աստիճանի չբարձրացնել մեր հարաբերությունները…: Մեղմորեն լուսավորում էր լուսամփոփը, ես նայում էի Գայանեի աչքերին ու կորում նրանց խորության մեջ: Իսկ նա, ինչպես հեքիաթներից եկած մի գեղեցկուհի՝ ծիծաղում էր ու կատակախառն ժպտում: Ես առա ձեռքերիս մեջ Գայանեի գլուխը և համբուրեցի ալ կարմիր շրթունքները, որոնք ոչ միայն չհեռացան ինձանից, այլև իրենք սկսեցին ակտիվորեն համբույր փնտրել: Իսկ հետո… հետո Ժամանակը մեզ համար կանգ առավ…: Այն լցվեց մի կախարդական երաժշտությամբ, սիրող զույգերի մեղմ շշնջյունով և համբույրներով, որից մեր սիրո կրակը սկսվեց բորբոքվել, աճել ու անհասելիորեն մեծանալ…:
… Ծեր քանդակագործի ստեղծագործությունը սկսեց որոշակի տեսք ստանալ: Նա կերտում էր մի կին, աննման գեղեցկության մի կին, որը պետք է սիրահարած զույգերի մշտական հավաքատեղ հանդիսացող այդ այգում նշանակեր սեր: Այդ օրը առաջին անգամ քանդակագործը բոլորից գաղտնի, անհանգստությամբ զննեց այն փոքրիկ, անսովոր աչքի համար գրեթե աննկատելի ճեղքը, որ առաջացել էր քանդակի հենց այն մասում, որտեղ պետք է լիներ կնոջ սիրտը…: Չգիտես ինչու նրա մտքով անցավ, որ այդ ճեղքը առաջացել է խղճի խայթից…
… Այդ հետագայում ես անդրադարձա այն բանին, որ Գայանեի մոտ չնկատեցի աղջկան բնորոշ ամաչկոտությունը և միաժամանակ վախկոտությունն ու օտարությունը տղամարդու շոյանքից: Իսկ մյուս հանդիպմանը նա այնպես վստահորեն նայեց ինձ վրա իր հմայիչ աչուկներով և հավատացրեց իր անմեղության մեջ, պատմելով մի երկար և տեսականորեն հնարավոր պատմություն, որ ես իմ ողջ փորձով հանդերձ հազիվ դիմացա դրանց դյութանքին ու ի վերջո դժվարությամբ թույլ տվեցի ինձ չհավատալ նրա խոսքերին…
Մեր հանդիպումները դառնում էին ավելի ու ավելի դյութիչ: Մենք իրար հետ կորում էին կյանքից՝ կախարդականորեն երկար ու կրքով լի ժամերի ընթացքում, ամեն մի նոր անգամ հայտնաբերելով մի նոր հմայք ու գեղեցկություն մեր հարաբերությունների մեջ: Մենք նման էինք մի խելագար զույգի, որ վազում է բարձրունքն ի վեր, վեր, ավելի վեր, չմտածելով որ բարձրունքի գագաթը հասնելուց հետո անխուսափելիորեն կսկսվի իջեցումը…:

Lion
27.08.2008, 12:30
…- Ի՜նչ գեղեցիկ է տիկին Գրիգորյանը,- անկողնուց մի պահ վեր կենալով ու փորձելով իր գեղեցիկ խալաթներից մեկը և նազելիորեն շորորալով հայելու մեջ՝ ասաց Գայանեն, որսալով իմ հիացած հայացքը և ակնարկելով ազգանունս, որից հետո կրկին գցելով խալաթը վրայից, չարաճճի ժպիտով նետվեց գիրկս:
- Դե լավ, Գայան ջան, քեզ քո ազգանունն էլ վատ չի սազում,- կատակի տվեցի ես:
- Չէ դու պատկերացրու, ինչ հիանալի բան կլինի, մենք տղա կունենանք ու անունը կդնենք Ալեն,- շարունակեց երազել նա:
- Ի՞նչու Ալեն,- մռայլվեցի ես,- հայ տղային ավելի է սազում իսկական հայկական մի անուն, ասենք Հայկ, Տիգրան, Վահան…
- Է՜Է՜Է՜, դու էլ բան գտար էլի, ինչ պապիս թվի անուն կա, կասես,- չհամաձայնեց Գայանեն հետո անակնկալ ավելացրեց,-… լսիր, բայց պատկերացրու ինչ լավ զույգ կլինեինք մենք, ինչ կսազեինք իրար,- ու սպասողական նայեց ինձ:
- Լսիր Գայ, երևի մոռացել ես չէ՞, որ տղերքը կրակի պես վախենում են ամուսնանալու հեռանկարից,- կատակեցի ես՝ փորձելով շեղել թեման, թեև հասկանում էի, որ սկսվում է մի լուրջ խոսակցություն, որը, մեր մեջ ասած, վաղուց էր հասունացել:
- Բայց պատկերացրու ինչ լավ կլիներ, որ ամուսնանայինք, մենք անվերջ կսիրեինք իրար,- արդեն ավելի լուրջ տոնով շարունակեց Գայանեն ու կրկին սպասողական հայացքը հառեց վրաս:
- Գայ ջան, ախր դու մեր հանդիպման հենց սկզբի պահերից երևի զգացել ես, չէ՞, որ ես ամուսնանալու մտադրություն չունեմ: Հիշում ես, որ Արմենի հետ երեքով նստած էինք, ես ասացի այդ մասին:
- Ախր ինչո՞ւ չես ուզում ամուսնանալ, այ մենք հիմա իրար հետ ապրում ենք, այն ժամանակ էլ կապրենք, ուղղակի մշտապես իրար հետ կլինենք,- անհանգստացած շարունակեց Գայանեն:
Ես նայեցի Գայանեի մշտապես դյութիչ սևուկ աչքերին: Ինչպե՞ս ասել կամ կիսվել, ինչպե՞ս բացատրել այն ամենը, որ զգում եմ: Ինչպե՞ս ասել, որ մեր հանդիպման գրեթե առաջին պահերից սիրտս կրծում է մի անհաղթահարելի որդ: Ինչպե՞ս բացատրես սիրած ու պաշտածդ կնոջը, որ դու սիրում ու պաշտում ես նրան հենց այսպես և ոչ այլ կերպ: Ինչպե՞ս փորձես համոզել, որ նա համակերպվի այս ամենի հետ: Ախր դա արդար էլ չէ, եթե նա սիրում է և իրեն էլ սիրում են, ինչու այս ամենը չհավերժացնել ամուսնությամբ: Ինչո՞ւ համակերպվել…: Նա իհարկե չի փորձի հասկանալ, որ իր սիրած տղամարդուն հաճախ զայրացնում են սիրած էակի կարմիր շալվարները, վառ շրթներկերը, վերջերս ներկած բաց շեկ մազերը և հատկապես դրանք փոխելու վերաբերյալ իր ամենանգամյա դիտողությունների անտեսումը: Մյուս կողմից էլ այս Ալենը, ի՞նչ Ալեն, ինչո՞ւ Ալեն…: Ախր դու ուզում ես, որ քո տղային մայրիկը փոքրիկ տարիքից կարդա ''Սասունցի Դավիթ''-ն ու նա մեծանա որպես մի իսկական հայ, ոչ թե գնա Ալենի հետքերով: Հետո ախր դու էլ գիտեիր, չէ՞, որ այս ամենը մի օր վերջանալու է, որ դուք այլևս իրար հետ չեք լինի, ու եթե որպես տղա դու դեռ կկարողանաս քո տեղը գտնել, ապա նրա համար այս թանկագին ժամանակը, որ նա անցկացնում է քեզ հետ, քչացնում են հետագա հաջողության նրա հնարավորությունները: Գիտեիր չէ՞, ու շատ լավ էլ պատկերացնում էիր ձեր անխուսափելի բաժանման տխուր հեռանկարը, զգում էիր դա: Նույնիսկ ինքնդ քեզ երբեմն փնովում էիր, հոգուդ խորքում խղճում էիր նրան ու խոստանում, որ մյուս հանդիպումը կլինի վեջինը, հետո նայում էիր նրա երջանիկ ու բավարարված աչքերին ու համոզում էիր քեզ, որ չէ, ժամանակը չէ, մի քիչ հետո կխոսենք…
- Է՜Է՜Է՜, Գայան ջան, ամեն ինչ այդքան էլ պարզ չի:
- Շատ էլ պարզ է, դու ես բարդացնում,- նեղացած աչքերով նայեց վրաս Գայանեն ու փախավ գրկիցս,- ուղղակի դու ինձ չես սիրում:
- Խենթուկ, ոնց կարող ես նման բան ասել:
- Իհարկե, եթե սիրեիր, կուզենայիր ամուսնանալ, կուզենայիր ինձ հետ հավետ լինել, այլ ոչ թե այսպես,- նեղացած ասաց Գայանեն ու սկսեց արագորեն հագնվել:
Չէ, ի՞նչ կարող ես ասել, մարդը ճիշտ է ասում, ինչպես երկու անգամ երկուսը հավասար է չորսի, ապացուցում է քեզ, որ չես սիրում: Ուղղակի հարցն այն է, որ զգացմունքները երբեմն ավելի բարդ են, քան տրամաբանական մտահանգումները և որ այդ ոլորտում երբեմն ստացվում է անտրամաբանական արդյունք…
… Ծեր քանդակագործը, որ գրեթե վերջացրել էր աշխատանքը իր աննման ստեղծագործության վրա, սկսեց հիացմունքով դիտել այն: Սակայն քանդակի վրայի ճեղքը ավելի էր մեծացել ու սպառնում էր բոլորի համար տեսանելի դառնալ…
- Գայան, Գայ մի րոպե սպասիր,- ասացի ես ու արագորեն ոտքի կանգնելով, մոտեցա պատուհանի մոտ հեկեկացող ու արցունքները սրբող Գայանեին:
Ես գրկեցի նրան ու սրբեցի արցունքները:
- Գայան ջան, դու բարդ հարց տվեցիր, ու այդ հարցը ինձ վաղուց է կրծում: Հավատա, դրա պատճառով ես չեմ կարողանում նորմալ ապրել: Ես քո մասին շատ եմ մտածում, ու մեր ամեն մի հանդիպումը խիստ թանկ է նստում վրաս: Ես ինձ լավ չեմ զգում: Ես ինձ մի նեղսիրտ էգոիստի պես եմ զգում:
- Թող, ամեն ինչ հասկանալի է,- նեղացած կրկին փախավ գրկիցս Գայանեն,- ես եմ հիմար, ի՜նչ հիմար, ինչո՞ւ հավատացի, հույս կապեցի քո հետ…:
- Ախր Գայան ջան, հավատա դա էլ է ինձ սկզբից տանջել, ախր դու էլ սկզբից գիտեիր, որ այսպես կլինի: Է՜խ դու…: Գիտես, երևի ես էլ սխալվեցի, երբ դու ասացիր, որ այս ամենի պատասխանատվությունը դու քո վրա ես վերցնում ու պետք չի, որ ես մտահոգվեմ, տխրեմ քո մասին, որ դու մեծ մարդ ես ու պատասխանատու ես քո արարքների համար,- ցավով հիշեցի ես,- ես սխալվեցի…
… Երևանյան երեկոները մեր քաղաքում նաև տաղտկալիորեն միօրինակ են անցնում: Սովորաբար աշխատանքային ժամերի ավարտից հետո երիտասարդները լցվում են փողոցներն ու այգիները և սկսում են ապրել, փորձելով փնտրել ու գտնել այն միակին և անկրկնելուն, որը նախատեսված է միայն իրենց համար: Այս կամ այն ուժգնությամբ հալածվելով միայնություն կոչված հիվանդությունից, նրանք փորձում են գտնել իրենց պատասխանները: Այդ խենթ ու խելառ երիտասարդներից մեկը պակասել էր, քանի որ գտել էր իր պատասխանն աննման սև աչքերով մի գեղեցկուհու հայացքում: Խանդոտ միայնությունը որոշ ժամանակ փնտրեց նրան, փնտրեց հիմնավոր ու բարեխղճորեն, սակայն չկարողացավ գտնել: Ի վերջո նա համարձակ քմծիծաղեց և սկսեց ուրիշ գործով զբաղվել: Նա հասկացել էր, որ վաղ թե ուշ, իր փնտրած երիտասարդը ինքը կգա իր մոտ…
… Աշխատանքային հերթական օրվա ավարտից հետո ես սկսեցի իմ սովորական երթուղին՝ այս անգամ Աբովյան փողոցով դեպի վերև: Անշտապ քայլելով՝ ես հասա իմ այգուն և սկսեցի գրեթե աննպատակ զբոսնել: Հասա քանդակագործի կողմից ստեղծված կախարդական գեղեցկության արձանին և ցավով տեսա նրա վրա մեծացած ճեղքը, որն արդեն որևէ կերպ վերականգնել հնարավոր չէր: Սակայն գեղեցկությունից խենթացած վարպետը կանգնել էր նրա կողքին և անզոր ու գրեթե անիմաստ պայքար էր մղում ճեղքի դեմ, փորձելով վերացնել կամ գոնե սքողել այն: Արդեն ինչքա՞ն ժամանակ է անցել, որ իմ կողքին չեմ զգում Գայանեի կենսախինդ, ծիծաղկոտ ու կախարդականորեն դյութիչ շնչառությունը: Քանի-քանի մենակ երեկոներ եմ անցկացրել իր սեփականությունը վերստացած խանդոտ միայնության հետ: Իհարկե եղել են և կանայք, եղել են նաև հանդիպումներ, սակայն ամեն մի կնոջ մեջ ես փնտրել ու ցավով չեմ գտել Գայանեի թովչանքը, նրա աչքերի անհատակ խորությունը: Ու հիասթափված հերթական հանդիպումից՝ հոգնած քայլերս ուղղել եմ դեպի տուն: Կեցցե՜ս Արմեն, երևի դու ինձանից խելոք էիր, որ միանգամից որոշեցիր հեռու մնալ այդ աղջկանից: Այդ դու չե՞ս իմ առջևից քայլում, որ բռնել ես պարզորեն ժպտացող այն նուրբ աղջկա ձեռքը, իսկ երկուսիդ մատներին կասկածելիորեն փայլում է ամուսնական մատանի կոչվող կախարդական օղակների զույգը: Այդ երջանիկ տեսարանը կարծես մի անհաղթահարելի ուժով տակնուվրա արեց հոգիս…: Զգացի, որ բոլոր իմ խենթ ու խելառ ընկերուհիները չարժեն Գայանեի մի պարզ ու հասարակ ժպիտին, մոռացա, ավելի ճիշտ դիտավորյալ խլացրի բոլոր կասկածներս ու սկսեցի ինձ համոզել, ինքս ինձ համոզել մեծ ուժով, կրքով ու կողմնակալությամբ, որ զգում ու տեսնում եմ մի սովորական ընտանեկան երջանկություն, վախեցա, որ անցել եմ նրա կողքով ու այն արդեն իմ ետևում է… ու հավաքեցի ծանոթ համարը…:

Lion
27.08.2008, 12:33
… Ծեր քանդակագործը վերջնականապես ավարտեց իր աշխատանքը և սկսեց հեռվից նայել դրան: Ճեղքը կարծես այնքան էլ չէր երևում: Նույնիսկ կարելի էր ասել, որ միայն շատ ուշադիր հայացքը կնկատեր այն: Սակայն անցորդների հիացական հայացքները չէին սփոփում վարպետին, քանզի նա գիտեր, որ եթե կա ճեղք, ապա այն անխուսափելիորեն կմեծանա և ըստ էության դատապարտված են այն սքողելու բոլոր փորձերը…: Քանդակագործը օրորեց գլուխն ու սկսեց տխրորեն դանդաղ քայլերով հեռանալ իր ստեղծագործությունից՝ տեղը զիջելով այգի մտած ջահելների խենթ ու խելառ մի հարսանիքի, որի փեսացուն շփոթված ժպտում էր, չհավատալով, որ ինքն ամուսնանում է, իսկ հարսնացուն երջանիկ դեմքով մի եթերային էակ էր՝ ձյունաճերմակ շորերի մեջ հատկապես գեղեցիկ սաթի պես սևուկ աչքերով, որոնց խորքը տեսնել հնարավոր չէր, և երկար, մուգ շագանակագույն մազերով, որոնք թափվում էին ուսերի վրա ու մի առանձնահատուկ կերպով ընդգծում իրանի գեղեցկությունը…
… - Այսօր Ալենին կվերցնե՞ս մանկապարտեզից,- հայելու առաջ զուգվելով ու քսելով վառ կարմիր իր շրթնաներկը՝ ասաց Գայանեն:
- Լսիր, քանի անգամ է, որ քեզ ասել եմ չէ՞, որ մեր տղայի անունը Հայկ է, Հայկ, ու հերիք է այդ հիմար անունը կպցնես նրան, շուտով խելքը կհասնի ու ինքն էլ կսովորի այդ հիմարությանը,- զայրացա ես:
- Հայկ, Հայկ, իհարկե Հայկ,- թեթևորեն մոտեցավ ինձ Գայանեն, համբուրեց ու շարունակեց իր գործը:
- Ո՞ւր ես գնում, ի՞նչ ունես անելու, որ Հայկին վերցնելու ժամանակ չունես,- մի քիչ նեղսրտված հարցրեցի ես, ու ճիշտն ասած այդ նեղսրտությունը վաղուց էր կուտակվել մեջս:
- Կարինեենց հետ եմ հանդիպելու, կուրսի ընկերներով հավաքվում ենք,- հայելու մեջ հիանալով իրենով՝ պատասխանեց Գայանեն,- ժամանակ չունեմ:
- Տղայովդ զբաղվելու ժամանակ չունե՞ս, լավ մայր ես, խոսք չկա,- զայրացա ես,- ու ընդհանրապես ինձ դուր չի գալիս քո այդքան հաճախ տնից կորելը: Նստիր տանը ու երեխայով զբաղվիր, որ ոչ թե ամեն մի թափթուկից կյանք սովորի, այլ իր մորից: Ոչ մի տեղ էլ չես գնա:
- Դու իրավունք չունես ինձ սահմանափակելու, ես ազատ կին եմ,- համառեց նա:
- Դու ամուսնացած կին ես,- շեշտելով բառերը՝ ասացի ես,- դու իմ կինն ես ու ես թույլ չեմ տա անտեսել ինձ: Նստիր տանը և տղայովդ զբաղվիր…
- Այդ տղան ինչքան իմն է, նույնքան էլ քոնն է,- հայելու մեջ ինձ նայելով՝ պատասխանեց Գայանեն,- ու խնդրում եմ ինձ չսահմանափակես: Դու այնպես դաստիարակիր նրան, որ դառնա քո այս չեղած երկրի հարազատ քաղաքացին,- հեգնեց նա,- իսկ ըստ իս, ավելի լավ կլինի, որ հենց այս տաիրքից էլ իմ Ալ.. Ալ.. ը, ը…, Հայկը դառնա լայն մտածող երեխա ու զգա՝ որտեղ է իր ապագան: Հա, ի դեպ ծնողներիդ ու հատկապես մորդ վատ չէր լինի ասես, որ իրենց սուտ պատմություններով և անվերջ ''Սասունցի Դավիթ''-ներով այս երեխայի գլուխը չտանեն: Իզուր չէր, որ մենք տեղափոխվեցինք առանձին ապրելու…: Լավ ես գնացի:
Մինչ ես կհասցնեի բերանս բացել, Գայանեն արդեն տանը չէր…:
… Դեռ կեսօր եր: Ես անշտապ հագնվեցի ու իջա բակ: Մանկապարտեզ հասա բավականին շուտ, սակայն պարզվեց, որ ճիշտ էլ ժամանակին եմ եկել: Այդ օրը պարապմունքները չնախատեսված պատճառներով շուտ էին ավարտվում: Ես բռնեցի Հայկիս ձեռքը, սիրալիր հրաժեշտ տվեցի իրենց փոքրիկների հետևից եկած մայրիկներին ու ոտքերս մի անհաղթահարելի ուժով ուղղություն վերցրին դեպի իմ այգին: Առանձնապես զբոսնելու ցանկություն չունեի, սակայն վերջին ժամանակներս զգում էի, որ խելագարվում եմ: Զգում էի, որ Գայանեի հետ մեր համատեղ կյանքը չստացվեց, տեսնում էի, որ մոտենում է անխուսափելի վերջաբանը: Ախր ի՞նչը սխալ արեցի, որտե՞ղ սխալվեցի: Չէ՞ որ գնացի սրտիս կանչի հետևից ու հաղթեցի ինձ, չէ՞ որ զգում էի, որ սիրում եմ: Գուցե ի՞նքն էր սխալվել իմ հարցով, գուցե ես իր երազած արքայազնը չէ՞ի: Բայց ախր նա այնքան էր տանջվում առանց ինձ, ինչպե՞ս մոռանամ նրա արցունքները, չտեսնեմ մեր հարսանիքի օրը երջանկությունից փայլող նրա աչքերը: Ո՞րն էր ճիշտը, մի՞թե ես, որ այնուամենայնիվ հաղթեցի ինքս ինձ, շահեցի ընդամենը պարտված մի հաղթանակ: Մի՞թե ես պետք է պարտվեի իմ թուլության առաջ, չհաղթեի ինքս ինձ, որ այդ պարտության ճանապարհով հասնեի իսկական երջանկության, հաղթած երջանկության: Ո՞րն է այս հանելուկի գաղտնիքը, հանելուկ, որ արդեն քանի տարի տանջում է ինձ և որի լուծումը ես չեմ կարողանում գտնել…: Գուցե այլևս ձգձգելն էլ իմաստ չուներ, ես եմ սխալը, ինչո՞ւ եմ այսքան ձգել: Վաղուց էր պետք այս հարցը լուծել: Անակնկալ վճռականությամբ ես քայլերս ուղղեցի դեպի տուն՝ անցնելով ծերունի քանդակագործի արձանի մոտով ու աչքի պոչով նկատելով, որ այս մի քանի տարում ճեղքը ոչ միայն չի սքողվել, այլև ավելի է մեծացել ու արդեն սպառնում է արձանի ամբողջությանը…
Արդեն մեր շենքի բակում լսեցի ուժեղ արևմտյան մի երաժտության ձայն, որը ստիպել էր հարևանների հավաքվել պատուհանների մոտ ու դժգոհ հայացքով նայել շրջապատին: Ես Հայկին թողեցի խաղահրապարակում և բարձրացա մեր տուն: Սակայն ինչքան մոտենում էի մեր դռանը, այնքան երաժշտությունն ուժեղանում էր: Ես իմ բանալիով բացեց դուռն ու քարացա…: Մեր տանը տեղի էր ունենում անսեռ, ամենավայրենի ձևով հագնված, սանրված ու սթափության հետքն իսկ չպահպանած անձանցից կազմված մի վայրենի տոնախմբություն: Նույնիսկ իմ երևալը որևէ կերպ չնկատվեց…: Ես փորձեցի այդ վայրենի խմբի մեջ ծանոթ դեմք գտնել, սակայն դա ինձ չհաջողվեց: Այդ ժամանակ մեր ննջարանից ես լսեցի ծանոթ, առվի կարկաչյունի պես զրնգուն ու հարազատ մի ծիծաղ, որը խեղդվում էր ավելի բամբ մի ձայնի մեջ: Ես բացեցի ննջարանի դուռը և տեսա կիսամերկ Գայանեին՝ մի հսկա ու երկար մազ-մորուքով պատված անձնավորության գրկում…: Իսկ հետագայում հիշում եմ միայն ոտքիս հարվածը, որով ես փշրեցի երաժշտական կենտրոնը և միանգամից կտրեցի երաժշտությունն ու բոլորի ուշադրությունը հրավիրեցի ինձ վրա, մազոտ հսկայի ինքնավստահ կերպով ինձ վրա շարժվելը, իմ՝ բռունցքով անակնկալ ուժով նրա ծնոտին հարվածելը, որից նա կորցրեց հավասարակշռությունը և ապակիների փշուրների հետ դուրս ընկավ պատուհանից, հիշում եմ կողիս սահած դանակի սառնությունն ու պատասխան հարվածից ինչ-որ մեկի արյունի ցայտերը ձեռքերիս վրա…
… Ծերունի քանդակագործի արձանը, որ դիմացել էր աշնանային համառ անձրևին, ձյունին և կարկուտին, ուժերը լարելով տարել էր սառնությունն ու տաքությունը, այլևս ուժ չունեցավ պահելու իր ամբողջությունը: Այն մի անձայն հառաչանքով մասերի բաժանվեց և ավազից սարքված տիկնիկի պես ցած թափվեց պատվանդանից…
…Ես ինձ կորցրած դուրս նետվեցի տնից: Հետապնդող չեղավ: Սկսեցի թափառել քաղաքում: Ու՞ր բերեց ինձ իմ չլուծված հանելուկը: Ինչո՞ւ այսպես եղավ, ո՞րտեղ սխալվեցի, ի՞նչը չտեսա, ու՞ր գնալ, ի՞նչ անել…, կորավ, ամեն ինչ կորավ, կորավ իմ չեղած երջանկությունը, կորավ սիրելի տղաս, կորան երիտասարդական երազանքներս ու հույսերս, չկա, ոչինչ չկա…: Միայն որոշ ժամանակ հետո զգացի, որ ես էլ եմ վիրավորված: Զգացի վրա հասած թուլությունից: Ամենաշատը, որ կարողացա անել, դա ոտքերս հազիվ քարշ տալով Երիտասարդական մետրոյի մոտ հասնելն ու պատի մոտ անօգնական ընկնելն էր: Գիտակցությունս կորցնելու վերջին պահին նկատեցի մետրոյի մուտքի մոտ գուշակություններով զբաղվող գույնզգույն շորերով ծեր գնչուհուն, որը իր շերտավոր հանդերձերի մեջ շորորալով՝ սկսեց մոտենալ ինձ…
… Արմենը մոտեցավ և անվճռականորեն կանգ առավ Գայանեի մոտ՝ համառորեն հայացքը փախցնելով նրանից: Այ քեզ վիճակ, հիմա փոխանակ իրենք խոսեն, ես պիտի իրենց խոսեցնեմ…:
- Լավ ի՞նչ ենք կանգնել այս սկվազնյակի մեջ,- իրադրությունը լիցքաթափելու համար կատակի տվեցի ես,- ծեր մարդ եմ, կարող է հիվանդանամ, անկողին ընկնեմ…: Եկեք դուրս գանք, նստենք մի տաք անկյունում…
Արմենն ու Գայանեն թեթևացած ծիծաղեցին և մենք դուրս եկանք մետրոյի մուտքից: Արմենը համառորեն լռություն էր պահպանում: Ըստ երևույթի աղջկա դերին հարմար չգտնելով դա՝ Գայանեն նույնպես չէր ցանկանում սկսել խոսակցությունը: Տարօրինակ և իր տարօրինակության մեջ լուռ քայլող եռյակ: Մենակ սա էր պակաս …
- Երիտասարդներ, կյանքի ծաղիկներ, թույլ տվեք գուշակեմ,- իր ծորուն լեզվով խոսելով՝ մեր դիմացը դուրս եկավ գնչուհին,- շատ չեմ ուզում, թանկ չեմ ուզում…: Առջևում ապագան է, ապագան կյանք, կյանքը՝ սեր, սերը՝ տառապանք, տառապանքից ելքը՝ իմ մոտ…,- իրենց բնորոշ սովորական տոնով սկսեց համոզել գնչուհին:
- Է՜Է՜Է՜, մայրիկ,- նման դեպքերում իմ հիասթափված կատակի տոնին անցնելով՝ պատասխանեցի ես,- մեր առջևում ընտանիք է, նրա հետևում սեր, իսկ դրանից հետո դու,- նայեցի նրա աչքերին,- հ՞ը, կարող ես գուշակել այս հանելուկը:
- Իմ գործը տղա ջան, հենց հանելուկներ գուշակելն է,- եղավ անակնկալորեն հստակ պատասխանը, որից նույնիսկ ես զարմացա. ախր նման դեպքերում շատ-շատերն էին շփոթվում իմ նման անիմաստ բառերից ու թողնում հեռանում,- ու եթե մի օր չկարողանաս լուծել քո հանելուկներից որևէ մեկը, որդիս, կգաս ինձ մոտ և մենք իրար հետ կմտածենք…,- կախարդական ժպիտով ուղիղ աչքերիս նայելով՝ ասաց ծեր գնչուհին ու ճանապարհ տվեց:
- Կարե՜ն, ի՞նչ եղար,- կանչեց Գայանեի հետ մի քիչ առաջ անցած Արմենը:
- Մի րոպե,- ասացի ես ու նայեցի մի կողմ քաշված գնչուհուն, նայեցի նրան ու չգիտես ինչու տխուր ժպտացի,- ես չեմ կարողանում լուծել իմ հանելուկը, մայրիկ, ո՞րն է ճիշտը, ո՞րն է սխալը, ո՞րտեղ փնտրել պատասխաններս, որ չսխալվեմ…
- Ամեն մարդ, տղաս, պետք է ինքը գտնի իր պատասխանները, միայն ինքը,- գլուխն օրորեց ծեր գնչուհին,- սակայն կա մեկ, միայն մեկ գերագույն և անմեկնելի գաղտնիք,- ծեր գնչուհին մոտեցավ ինձ, շրթունքները մոտեցրեց ականջիս և կամաց, շա՜տ կամաց, այնպես, որ միայն ես լսեմ, ասաց,- պատասխանները փնտրելիս, տղաս, մարդը պետք է հավատարիմ մնա իրեն, իր ապրած կյանքին, իր դավանած հավատամքին ու սկզբունքներին և երբեք չդավաճանի դրանց: Երբեք չդավաճանես ինքդ քեզ, որդիս, ահա քո պատասխանը,- գնչուհին հեռացավ ինձանից, նայեց աչքերիս, ժպտաց ու հայացքով ինձ ուղղություն ցույց տվեց…
Ես սկսեց մետրոյից բարձրացող մարդկանց խմբի միջից դժվարությամբ ճանապարհ բացելով մոտենալ ինձ կանչող Արմենին ու Գայանեին, սակայն հերթական անդեմ անձնավորության կողքից անցնելիս նկատեցի այն Մեկին, որի հայացքը գերել էր ինձ այգում…: Ես աչքերիս չհավատալով՝ սկսեցի զարմացած հայացքով հետևել Նրան, սակայն այս անգամ շատ արագ հավաքեցի ինձ:
- Կներեք,- մոտենալով Արմենին ու Գայանեին ու հայացքիցս չկորցնելով Նրան՝ ասացի ես,- ես ստիպված եմ ձեզ մենակ թողնել, բարի ժամանց եմ ցանկանում:
Վերջին պահին որսացի Արմենի տանջալիորեն աղաչական հայացքը, որով խնդրում էր իրեն մենակ չթողնել, սակայն դա արդեն ինձ կանգնեցնել չէր կարող: Ես գտել էի Նրան, որին արդեն ոչ մի պայմանով չէի կորցնի …:
… Ծերունի քանդակագործը մի նոր, լավ հղկված ու գեղեցիկ քար գրկած մոտեցավ փշրված արձանին, զգուշորեն մաքրեց պատվանդանը փոշուց և տեղադրելով քարը նրա վրա՝ սկսեց կերտել մի նոր ստեղծագործություն: Այս անգամ նա վստահ էր, որ այն երկար կյանք կունենա, քանզի մինչ այդ ուշադիր կերպով ուսումնասիրել էր քարը: Նրա վրա ոչ մի ավելորդ ճեղք չկար…

Երևան

16.09.2006

Dayana
27.08.2008, 14:24
Էս մեկը շատ տարբեր է նախորդից, ու հերոսը մի քիչ թույլ աչքիս երևաց, բայց դրա հակառակ Գայանեն շատ ուժեղ է :hands Նման մի պատմվածք էի կարդացել մի ժամանակ, կարծեմ Սթեն Բարստոու - Այսպիսի Սեր :) բայց իհարկե միայն առաջին մասը։ Իսկ այ երկրորդ մասը իսկապես լավն էր։ Շատ լավն էր։ Միայն թե շատ կուզենայի տեսնել նոր քանդակը :oy

Vive L'Armenie
27.08.2008, 15:04
Ինչ նկար?
ԿՆերես շփոթվել եմ, կտավը :oy


… Իմ սենյակի պատին մի կտավ կա: Երբ ընկերնես մտնում են սենյակս, երբեմն երկար ու զարմացած, իսկ երբեմն էլ կարճ ու հպանցիկ նայում են դրան ու հեռանում: Նրանց համար այն հասկանալի չէ: Կտավի գաղտնիքը միայն ես գիտեմ. դա իմ հին ընկերուհու նվերն է, որի վրա գորշությունից բացի ուրիշ ոչինչ չկա…

*e}|{uka*
27.08.2008, 20:38
Հիանում եմ :oy , ոնց որ մրգերով լի պարտեզում լինեմ :)


Էս մեկը շատ տարբեր է նախորդից, ու հերոսը մի քիչ թույլ աչքիս երևաց, բայց դրա հակառակ Գայանեն շատ ուժեղ է :
Իսկ ինձ Գայանեի կերպարը դուր չեկավ, շատ պրիմիտիվ, ճղճիմ կերպար էր, իսկ այ՜ հերոսը... :B
Իսկ ե՞րբ կլինի առաջին պատմվածքի շարունակությունը... :roll

Ջուզեպե Բալզամո
27.08.2008, 22:06
Lion եղբայր, բռավոոոոոոոոոո… :hands
Ես սովորություն չունեմ ոճական քննադատություններ անելու, քանզի կարծում եմ, որ ամեն մի գործ յուրահատկության իրավունք ունի: Դու, քո պատմելիքը, լավ ես պատմում: Ոգի կա մեջը, զգացմունքներ է առաջացնում: Ինձ դուր է գալիս:
Մի բան միայն: Ինչ խոսք, կյանքում ամեն տեսակ մարդ էլ հանդիպում է և քո հերոսն էլ իրավունք ունի լինել այնպիսին` ինչպիսին է: Բայց … Հայկը մնաց մենակ խաղահրապարակում: Իսկ բռունցքի մի հարվածով մազոտին պատուհանից դուրս նետող պապան՝ գնաց միայնակ թափառելու … Էս փոքրիկ պահն էր, որ չնստեց սրտիս :)

Հ.Գ. Տղուկս մոտս խաղում էր երբ կարդում էի: Վերջացրի, մատներով խառնեցի մազերը: Նայեց ինձ, աչերով ժպտաց: Ասեցի,- ես ու դու միշտ միասին ենք գնալու կյանքից նեղացած թափառելու: Բան չհասկացավ ( 3 տարեկան չկա), բայց մի երկու ատամիկ փայլեցին ժպիտի մեջից…

Lion
28.08.2008, 12:44
Էս մեկը շատ տարբեր է նախորդից, ու հերոսը մի քիչ թույլ աչքիս երևաց,

Դե հերոս է էլի... :) Կյանքը բազմազան է և ոչ բոլորն են այնտեղ ուժեղ: Կան նաև թույլ մարդիկ...


բայց դրա հակառակ Գայանեն շատ ուժեղ է

:)


Նման մի պատմվածք էի կարդացել մի ժամանակ, կարծեմ Սթեն Բարստոու - Այսպիսի Սեր բայց իհարկե միայն առաջին մասը։

Հետաքրքիր է... Չգիտեյի, ազնիվ խոսք:) Իսկ մինչև որ մասն է նմանությունը?


Իսկ այ երկրորդ մասը իսկապես լավն էր։ Շատ լավն էր։ Միայն թե շատ կուզենայի տեսնել նոր քանդակը

Նոր քանդակը... դեռևս կերտվում է:think:)


Հիանում եմ , ոնց որ մրգերով լի պարտեզում լինեմ

Մերսի:)


Իսկ ինձ Գայանեի կերպարը դուր չեկավ, շատ պրիմիտիվ, ճղճիմ կերպար էր, իսկ այ՜ հերոսը...

Ահա - նախորդին հակառակ կարծիք, ինչը դրական է խոսում պատմվածքի մասին: Սա է կյանքը, իր Գայանեներով ու Կարեններով...


Իսկ ե՞րբ կլինի առաջին պատմվածքի շարունակությունը...

Եսիմ:think Կյանքը ցույց կտա...:)


Lion եղբայր, բռավոոոոոոոոոո…

Մերսի:)


Ես սովորություն չունեմ ոճական քննադատություններ անելու, քանզի կարծում եմ, որ ամեն մի գործ յուրահատկության իրավունք ունի: Դու, քո պատմելիքը, լավ ես պատմում: Ոգի կա մեջը, զգացմունքներ է առաջացնում: Ինձ դուր է գալիս:

Կրկին ու կրկին շնորհակալ եմ...


Մի բան միայն: Ինչ խոսք, կյանքում ամեն տեսակ մարդ էլ հանդիպում է և քո հերոսն էլ իրավունք ունի լինել այնպիսին` ինչպիսին է: Բայց … Հայկը մնաց մենակ խաղահրապարակում: Իսկ բռունցքի մի հարվածով մազոտին պատուհանից դուրս նետող պապան՝ գնաց միայնակ թափառելու … Էս փոքրիկ պահն էր, որ չնստեց սրտիս

Այո: Սակայն հետո նա հանդիպեց գնչուհուն, որը... հնարավորություն տվեց Կարենին կրկին սկսել իր կյանքը: Կարենը սկզբում չէր հասկացել կյանքի գաղտնիքը, հավատարիմ մնալ ինքդ քեզ ու երբեք չդավաճանել քեզ: նա դավաճանեց այս ամենին, դրա համար էլ պատժվեց, իսկ նրա որդին... մենակ մնաց:( Իսկ այ հետո, երբ գնչուհին նրան երկրորդ շանսը տվեց, նա արդեն ավելի վստահ զգաց կյանքը... ու երջանիկ մի պատահականությամբ հենց մետրոյի մուտքի մոտ էլ հանդիպեց... Նրան:)

Կյանք է, պատահում է...


Հ.Գ. Տղուկս մոտս խաղում էր երբ կարդում էի: Վերջացրի, մատներով խառնեցի մազերը: Նայեց ինձ, աչերով ժպտաց: Ասեցի,- ես ու դու միշտ միասին ենք գնալու կյանքից նեղացած թափառելու: Բան չհասկացավ ( 3 տարեկան չկա), բայց մի երկու ատամիկ փայլեցին ժպիտի մեջից…

Երջանկություն Ձեզ: Մարդը, որը զգում է այս ամենը, արժանի է ամենայն բարիքի:)

Lion
28.08.2008, 13:05
Ավելացվել է 17 րոպե անց
Ավազե տիկնիկը

Ավազե տիկնիկներին

Ն Վ Ի Ր Վ ՈՒ Մ Է

"Բայց դե լա՜վ ասեցի. "Կարող ես համարդ չփոխել, մեկ է այլևս զանգող չկա": Չէ, իրոք որ խոսքը շատ էլ տեղին էր: Նույնիսկ մի պահ ինքը չիմացավ ինչ ասել: Թե չէ, այդ թիթիզին տեսեք, շատ մեծ կարծիք կազմեց իր մասին վերջին օրերս...: Դրա՜ն տեսեք, գիտի թե իր թայ տասներորդցի է հանդիպել...
Բայց դե ինչ ուզում ես ասա, եղբայր, ցավացրեց: Չէ, իրոք, ցավացրեց: Ախր հեշտ է ասել, է՜... փայփայում ես մտքումդ մի լուսավոր կերպար, լավագույն հույսերդ ու ցանկություններդ կապում ես դրա հետ ու մեկ էլ հանկարծ պարզվում է, որ հավատացել ես լրիվ մի ուրիշ բանի, մի բանի, որ նույնիսկ գոյություն էլ չի ունեցել: Հավատացել ես ուղղակի քո ստեղծած կերպարին, այլ ոչ թե իրեն: Ախր իրեն մի կարգին չես էլ ճանաչում: Հա, գիտես ընտանիքը, մոտիկից ճանաչում ես մորը, հեռվից հեռու էլ գիտես ընկերոջդ հարգանքը վայելող հորը, հա, տեսել ես իրեն մի քանի անգամ ու արտաքինից դուրդ եկել է... և վերջ: Կարգին չես էլ խոսել հետը: Բայց դե երևի սերը հենց նման մի բան է, եղբայր: Սիրահարվում ես ու կուրանում, սիրահարվում ես ու սկսում հավատալ ոչ թե իրականությանը, այլ քո ստեղծած ու անուրջներիդ մեջ փայփայած կերպարին:
Իրոք ցավացրեց: Կարծես սրտիցդ վաղուց փայփայած ու գուրգուրած մի թանկագին բան պոկվեց, որն այլևս չի վերադառնա: Չէ, եղբայր, ճիշտ հասկացիր, չչավացրեց այն, որ նա այլևս երբեք իմը չի լինի: Ինչո՞ւ: Հարցնում ես ինչո՞ւ: Բացատրեմ... Ամեն ինչ շատ պարզ է, պարզունակության աստիճանի պարզ...: Ախր ինքը ինձ նման կերպով մերժելով փշրեց, ոտից գլուխ, լիովին ու անվերադարձ փշրեց...: Չէ, չէ՜, այդպես մի նայիր, հույսերս չէ, որ փշրեց, է՜...
Փշրեց հոգումս ստեղծված իր լուսավոր կերպարը: Ուղղակի ավազից կերտված տիկնիկի պես փշրեց այն ու ցած թափեց: Ու մեկ էլ նայում ես, ոչինչ չկա: Չէ, իրոք, ոչինչ չկա, ուղղակի ինչ-որ մի ողորմելի ավազահատիկներ են, որ թափվել են այն պատվանդանի վրա, որի վրա քիչ առաջ տիկնիկն էր... ավազե տիկնիկը: Կերտածդ աննման հոգու տեր աղջիկը հանկարծ վերածվեց կամակոր, ճղճղան ու նեղմիտ մի էակի, այ հենց սա է ցավալին: Այ հենց սա՜ է ցավեցնում, եղբայր, հասկանո՞ւմ ես, երբ պարզկա լուսաբացի պես պայծառ հանկարծ տեսնում ես, որ չկա, իրոք որ ոչինչ չկա, երբ ցավացնելու աստիճանի հստակությամբ հասկանում ես, որ հավատացել ես... ոչնչի: Աննման հոգու տեր այն մարդը, որի մասին երազում էիր ու որին նվիրում էիր քո ամենահիանալի տողերը, մոգական այն էակը, որի մի ժպիտի համար պատրաստ էիր կյանքդ տալ, հրաշալի այն աղջիկը, որի հետևից ամեն ինչ կթողնեիր ու թեկուզ աշխարհի ծայրը կհասնեիր, կարծես հանկարծ կախարդկան մի հրաշքով անհետացավ և տեղը թողեց... ընդամենը մի քանի փոշեհատիկ: Պատվանդանի վրա ընկած ու չգիտես էլ որտեղից հայտնված մի քանի խղճուկ փոշեհատիկ... Իսկ մնացածի վրա մնում է միայն ծիծաղել:
Ցավի՞ց ծիծաղել: Գուցե և ցավից, եղբայր, գուցե և, ո՞վ գիտի, ցավից էլ են ծիծաղում, այո, այդպես էլ է լինում... Բայց իմ ծիծաղը մի ուրիշ բանից էլ է գալիս: Ազնիվ խոսք, չեմ ստում, ծիծաղս մի ուրիշ բանից էլ գալիս, լուրջ եմ ասում... ու դրանից ավելի շատ եմ ուզում ծիծաղել, ճիշտ եմ ասում: Լսի, լսի... ախր հիմա երևի շատ է ինքն իր մեջ հպարտացել, ինքն իր մեջ երևի մեծ կարծիք է կազմել իր մասին ու ուրախացել է իր մերժումից: Մի զարմացիր, պատահում է. ե՞ս չիմանա՞մ կանանց ցեղը... Բայց նա հետո՜, շա՜տ-շատ հետո կհասկանա, որ իր այդ վարքագծով ինքը ուղղակի ապացուցեց, որ արժանի չէ իմ կողքին լինելու: Չէ, իրոք, ազնիվ խոսք, գոռոզությունից չէ, որ այսպես եմ խոսում: Գուցե և ես եմ վատը, շա՜տ վատը... ո՞վ գիտի: Բայց ինքը ապացուցեց, որ արժանի չէ իմ կողքին լինելու, քանի որ ինքը ինձնից ավելի լավն է... կամ գուցե ավելի վատը: Տարբերություն չկա, երկու դեպքում էլ արդյունքը մեկն է, նա ինձ չի համապատասխանում... կամ էլ ես իրեն...: Լավ, լավ, թող այդպես լինի, համաձայն եմ. ես իրեն արժանի չեմ, ինքը ինձնից լավն է, վերջ: Բայց դե վերջին հաշվով մեկ է, եղբայր, արդյունքը չի փոխվում, ինչ ուզում ես արա, պարզից էլ պարզ է, որ վերջին հաշվով մենք իրար արժանի չէինք...
Բա՜ա՜, եղբայր, այդպես էլ է պատահում, է՜, է՜, է՜... ու հանկարծ զգում ես, որ հոգիդ կարծես միանգամից դատարկվեց...: Ահա թե որն է ցավը: Ահա թե ինչն է ցավացնում, հասկանո՞ւմ ես: "Ես համարս կփոխեմ, եթե դու շարունակես զանգել": Էլ ո՜նց կլիներ, կարծես թե հարցը համարիդ մեջ է... Ու մնում է միայն ծիծաղել: Ցավի՞ց ծիծաղել. լավ, լավ, թող քո ասածը լինի, համաձայն եմ. մնում է միայն ցավից ծիծաղել...
Դե լավ, լա՜վ, այդպես մի նայիր, ես էլ եմ մարդ, ինքս իմ մեջ խոսում եմ, ինքս էլ իմ մեջ քմծիծաղ եմ տալիս: Հետո ինչ, որ շրթունքներս ծամածռվում են: Քմծիծաղը իմ մեջ է, հոգուս մեջ, հոգիս է ծիծաղում, ցավից՝ ծիծաղում...: Կուզենայի քեզ տեսնել. ի՞նչ կանեիր, եթե իմ տեղը լինեիր...
"Տարան, աղջկան տարան...",- որտեղից էլ միտս եկան Իլֆն ու Պետրովը: Բայց դե չէ, Օստապ Իբրահիմիչ, սա էն դեպքը չի: Աղջիկը ինքը գնաց, ուղղակի ու հենց այդպես. վերցրեց ու գնաց: Ասենք չէ, գուցե ինքը նույնիսկ Զոսյայի պես չէր էլ եկել, որ հիմա գնար, գուցե ես էի իրեն եկած համարել անուրջներիս մեջ, ո՞վ գիտի: Բայց դե փաստը փաստ է, կար ու հիմա չկա, կար, իսկ այժմ ընդամենը մի քանի ավազահատիկներ են...
Դեհ լա՜վ... հոգու վերքը վերջին հաշվով ընդամենը վերք է: Իսկ վերքը սպիանալու հատկանիշ ունի: Կանցնի՜, սա՜ էլ կանցնի՜... Հե՜յ գիտի Ժաննա, որտեղ ես դու հիմա: Ախր ես հիմա քեզ կարգին չեմ էլ հիշում: Իսկ մի ժամանակ հենց դու էիր, որ նման մի վերք ինձ պարգև թողեցիր ու հեռացար: Բայց հիմա ախր այդ վերքս հեչ չի ցավում, մազաչափ էլ նույնիսկ իրեն զգացնել չի տալիս, ազնիվ խոսք: Ու եթե սպին չլիներ, ես հիմա քեզ չէի էլ հիշի: Սա էլ ոչ առաջինն է և ոչ էլ հատկապես վերջինը: Իսկ հետո՜, տարինե՜ր հետո, եղբայր, մենք կհիշենք այս ամենը, ու մենք, ես կարծես թե վստահ եմ դրանում, նույնիսկ կզարմանանք էլ, որ կոշտացած սպին արդեն նույնիսկ ցավ էլ չի տալիս...
Իսկ այժմ մնում է ընդամենը մի կերպ վեր կենալ, դուրս գալ փողոց ու գնալ տուն: Նորից կխրվեմ Երևանի անանցանելի խցանումների մեջ, նորից ձեռքը պարզած ինձ կմոտենա փողոցում իր մշտական տեղը գտած մուրացկանը և ժամանակը, այդ ամենակուլ ամոքիչը, կսպիացնի ամեն ինչ: Ու մի օր էլ կնայես պատվանդանիդ և զարմանքով կտեսնես, որ նրա վրա ոչինչ չկա, պատերացնո՞ւմ ես, ընդհանրապես ոչինչ... Եվ անհուն զարմանքով կփաստես, որ չքացել են փշրված ավազե տիկնիկի նույնիսկ վերջին փոշեհատիկները...":
Երիտասարդը դանդաղ ոտքի կանգնեց, հանեց գրպանից հազարանոցը, դրեց այդպես էլ չվայելած սուրճի կողքին և, կողքի սեղանին նստած ու իր քմծիծաղի վրա զարմացած կարմրահեր երիտասարդի և խուզարկու հայացքով հյուրերին նայող մատուցողուհու սևեռուն հայացքի տակ դուրս եկավ սրճարանից...
Երթուղային տաքսին կտրուկ արգելակեց, իսկ նրա հետևից ընթացող ժիգուլու վարորդը հազիվ հասցրեց նույնը անել: Ժիգուլու վարորդը դուրս թռավ իր մեքենայից և սկսեց տաքացած վիճել երթուղայինի վարորդի հետ: Փողոցում իր մշտական տեղն ունեցող մուրացկանը հետաքրքրված մոտեցավ նրանց...

Երևան
20.09.2007

Ծով
28.08.2008, 19:01
Հարգանքներս:)...Հաճույքով կարդացի..:)
զգում եմ, որ լավ տիրապետում ես մարդկային հարաբերությունների ամենատարբեր շերտերին, չնայած մի երկու շերտ ես դեռ վրձնել..համենայնդեպս շատ թեթև են կարդացվում, ու ոճը ստիպում է ապրել ու զգալ հերոսներին...կյանքը..սերը..ինչքան հնարավոր է...
Լավ ա, որ խնդրեցիր մոդերավորել:D, թե չէ սեր-մեր. վերնագիրը չէր թողել անգամ բացել թեման:D
Շարունակի՛ր..
Հ.Գ. դու-ով եմ խոսում...բաաա...

Lion
28.08.2008, 19:05
Հարգանքներս :) ... Հաճույքով կարդացի.. :)
զգում եմ որ լավ տիրապետում ես մարդկային հարաբերությունների ամենատարբեր շերտերին, չնայած մի երկու շերտ ես դեռ վրձնել։ Համենայնդեպս շատ թեթև են կարդացվում ու ոճը ստիպում է ապրել ու զգալ հերոսներին... կյանքը.. սերը.. ինչքան հնարավոր է...
Լավ ա, որ խնդրեցիր մոդերավորել :D , թե չէ սեր-մեր վերնագիրը չէր թողել անգամ բացել թեման :D
Շարունակի՛ր...

Մերսի, շատ շնորհակալ եմ: Քո գնահատականը ինձ համար շատ կարևոր է: Մեր երիտասարդությունը դեռևս շատ հարցեր ունի, որոնց պատասխանները չունի: Ես այս պատմվածքներում փնտրում եմ պատասխաններ :think

lili-4
30.08.2008, 21:29
Գեղեցիկ ես ստեղծագործում, իրարից շատ տարբեր ու… շատ մոտ ստեղծագործություններ: Բոլորի մեջ էլ փորձել ես ներկայացնել մարդկային բարդ հոգեվիճակը: Ստացվել է հետաքրքիր ձևով, առավել ևս երբ փորջել ես տանել զուգահեռներ մարդու և բնության միջև: Թվու է, թե իրարից խիստ տարբեր պատմություններ, բայց իրականում նույն խռովքըմ նույն ապրումները: Առաջին պատմության մեջ դա ավելի շատ էր ընդգրկված, բայց մի փոքր դիտողություն, կարելի էր մի քիչ մշակել, բնություն և մարդ համադրությունը ներկայացնել կարծես ոչ մտածված, պատահական համընկնում: Եվ քո ստեղծագործությունները կարդալիս անմիջապես հիշեցի Սևակի այս ստեղծագործությունը, որ կարծես նույ ոգով էր գրված: Կարդա, գուցե դու էլ համոզվես:)

Չկաս ու չես լինելու

Դու չկա՛ս,չկա՜ս…

Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:

… ու չե՜ս լինելու:

Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:

Դու չկա՛ս,չկա՜ս…

Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը:

… ու չե՞ս լինելու:


Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռնկի ինքը վառ օդը:

Դու չկա՛ս,չկա՜ս…

Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում,ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,

Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու…

Lion
31.08.2008, 11:33
Մերսի: Գիտես, ուղղակի երբեմն գրում ես մի շնչով, մուսայի ազդեցության տակ, թղթին էս հանձնում այդ պահի զգացածդ… և հետո ուղղակի ոչինչ չես ուզում փոխել: Թող մնա այնպես, ինչպես մարդ այդ պահին զգացել է – երբեմն չմշակված հրաբխի լավան ավելի գեղեցիկ է, քան հարթ ու հղկված մարմարը:)

Lion
01.09.2008, 12:35
Արյան կանչը

Խրամատում կանգնած զինվորին

Ն Վ Ի Ր Վ Ու Մ Է

…- Էս էլ վերջը, եղբայր, հասանք,- ասաց արյունոտ ու մի քանի տեղից էլ գնդակներից քրքրված համազգեստով բոյով ու հաղթանդամ կրտսեր սերժանտը…
…Դասի ավարտին դեռ մի քանի րոպե կար, սակայն Տիգրանը սկսեց անհանգիստ շարժումներով ժամացույցին նայել: Իրեն երբեք էլ առանձնապես չի հետաքրքրել ֆիզիկան, իսկ հիմա՝ առավել ևս: Բանն այն էր, որ հենց դասի ավարտից հետո Տիգրանին մի դժվարին հանդիպում էր սպասում…
…Այդ ամենը սկսվեց սրանից մեկ շաբաթ առաջ, երբ իրենց դասարան բերեցին մի նոր աղջիկ Կարինե անունով: Կարինեն եկավ իրենց դասարան ու միանգամից գերեց գրեթե բոլոր տղաների սրտերը: Այդ իհարկե պիտի հետո պարզվեր, որ նա արդեն ընկեր ունի և իրենց բոլոր հույսերը ըստ էության դատապարտված են: Իսկ այն ժամանակ բոլորը հասցրեցին հիանալ նրանով ու հոգու խորքում միաժամանակ քեզ էլ ուժեղ նախանձել, քանզի կարծես մի անհաղթահարելի կանխազգացումով համակված, դասղեկը Կարինեին տեղավորեց հենց քո կողքին: Այդ նաև հետո Տիգրանը կիմանա, թե նախանձը կյանքում ինչ հզոր ու ստոր երևույթ է: Իսկ առայժմ նա, ականջի ծայրով լսելով գրականության տերյանական ռոմանտիկան, սկսեց աչքի տակով հետևել Կարինեին, որը, կարծես ոչինչ չի պատահել, նստեց իր կողքին և սկսեց պայուսակից հանել տետրակներն ու գրքերը: Տիգրանը, արյան կանչին հավատարիմ, արագորեն հասցրեց գնահատել Կարինեի մաշկի գեղեցիկ սպիտակությունը, նուրբ, ալ շրթունքներով եզերված բերանը, ծովի կապուտակի նման զուլալ աչքերը և ոսկու պես դեղին մազերը: Այդ պահին Տիգրանը հավատարիմ մնաց արյան կանչին, սակայն նրա մտքով դեռ չէր էլ անցնում, որ իսկական արյան կանչը, հզոր և անհաղթահարելի այդ ուժը, որին նա կպահպանի իր հավատարմությունը նաև հետագայում, դեռևս քնած է իր մեջ…
Հենց հաջորդ դասամիջոցին էր: Տիգրանը անցնում էր բուֆետի մոտով, երբ լսեց Կարինե ձայնը.
- Թող ասում եմ, ես չեմ ուզում քեզ հետ խոսել...
- Սպասիր, ուր ես գնում, ես հլը լիքը բան չեմ ասել,- նրան պատասխանեց մի կոշտ ձայն:
Տիգրանը հենց նոր էր կարդացել վերջացրել "Երեք հրացանակիրները", դրա համար էլ չէր կարող չմոտենալ: Իհարկե, հետո, ավելի մեծ տարիքում, հիշելով այդ ամենը, նա գուցե և կծիծաղի իր պահվածքի վրա, սակայն մյուս կողմից էլ կամացուկ, ինքն իր մեջ կհպարտանա դրանով: Ո՞վ գիտե, գուցե դա արյան կանչն էր, իսկ գուցե և այլ պատճառ կար...
…Վրաստանի կայարաններից մեկում մի պահ կանգ առավ բեռնավագոններով ճակատ հայ զինվորներ տանող գնացքը: Օգտվելով դրանից՝ վագոններից մեկից ցած թռավ արդեն համազգեստ ձեռք բերած մի բոյով ու հաղթանդամ զինվոր՝ կրտսեր սերժանտի ուսադիրներով, և, հոգու խորքում զարմանալով Ստալինի չափազանց մեծ նկարի վրա, շտապեց մոտակա աղբյուրից ջուր վերցնելու: Զինվորը տեղ հասավ մի քանի այլ անծանոթների հետ միաժամանակ: Սակայն աղբյուրից արդեն ջուր էր վերցնում մի հայ կին: Անծանոթները ոչինչ չասելով ցանկացան վերցնել ու մի կողմ նետել կնոջ դույլը:
- Էյ, Էյ, բատոնո, չի կարելի կնոջ հետ այդպես վարվել,- ռուսերենով սկսեց համազգեստով զինվորը:
- Քո ինչ գործն է,- ռուսերենով պատասխանեց անծանոթներից մեկը,- արմենների կանանց հետ դեռ սա էլ է քիչ…
…- Թող աղջկա թևը,- մոտենալով իրենից մի քանի դասարան բարձր ու իր կողմից հատկապես չսիրված տղաներից մեկին, միանգամից սկսեց Տիգրանը:
- Տո դո՞ւ ով ես, քե՞զ ով կանչեց, գնա ստեղից,- կոպիտ տոնով պատասխանեց վերջինս:
- Ասում եմ, թող աղջկա թևը,- շարունակեց Տիգրանը:
Բարձր դասարանցին պատասխանի փոխարեն իր լիքը մարմնով առաջ եկավ և հրեց Տիգրանին: Հարվածի ուժից և անակնկալից Տիգրանը հետ եկավ ու կպավ պատին: Օգտվելով այդ դադարից՝ Կարինեն փախավ:
- Դու էս ամեն ինչի համար պատասխան կտաս,- շարունակեց Տիգրանի հակառակորդը և մոտենալով նրան ու սեղմելով պատին՝ փորձեց ճկել ու տապալել գետին:
Սակայն Տիգրանը, լարելով բոլոր ուժերը, սկսեց դիմադրել հակառակորդին: Չգիտես ինչու այդ պահին հիշեց, թե ինչպես էին այսքան տարիներ անց էլ իրենց գյուղում հիացած համագյուղացիները պատմում Հայրենականի տարիներին բեռնավագոնով ճակատ մեկնող իր հորական պապի մասին…: Սակայն այդ պահին Տիգրանին այլ բան չէր մնում անել, քան լարել բոլոր ուժերը, բայց դրա արդյունքում առավելագույնը, որին նա հասավ, դա հակառակորդին իր հետ տապալելն էր: Ընդ որում ընկնելիս Տիգրանը բավականի ցավոտ լոխկեց ձեռքի դաստակը:
- Շուտ վերջացրեք,- լսվեց ֆիզկուլտուրայի ուսուցչի խիստ ձայնը, որից հետո երկու ուժեղ ձեռքեր բաժանեցին իրենց…
…Տիգրանը շփեց դաստակի հազիվ լավացած վերքը և մի հայացք էլ գցելով ժամացույցին, սկսեց կամացուկ գրքերն ու տետրակները տեղավորել պայուսակում: Ախր ինքը դասերից հետո լուրջ խոսակցություն պիտի ունենա հենց այսօր առավոտյան իրեն մոտեցած ու երևի իրենցի մի քանի տարի մեծ, միջին բոյի, թեև բավականին ամուր մի տղայի հետ, որը ներկայացավ որպես Վահան և հավակնոտ տոնով պահանջեց դասերից հետո հանդիպել ու զրուցել: Այդ պահին Կարինեն առաջին անգամ թեքվեց Տիգրանի կողմն ու կամաց շշնջաց.
- Դասերից հետո Վահանը քեզ է մոտենալու և ասելու, որ այլևս իմ կողքը չնստես: Բայց ես իրեն ասել եմ, որ քեզ հանգիստ թողնի: Ես ուզում եմ, որ մենք իրար հետ նստենք,- ասաց Կարինեն և հմայիչ ժպտաց:
Տիգրանը ոչինչ չասաց: Զարմանալին այն է, որ չնայած համեմատականորեն փոքր իր տարիքին, Տիգրանի մեջ արդեն խոսում էր բավականին սթափ մտածողությունը և նա պարզորեն զգաց, որ այս օտար խաղում ինքը դառնում է մի պարզ գործիք: Միաժամանակ, սակայն, նա նաև նույնքան պարզորեն էլ զգաց, որ ողջ դասարանը տեղյակ է այս ամենի մասին և լարված իր վարքագծին է հետևում:
Ի վերջո զանգը հնչեց և աշակերտները խառնիխուռն միջանցք դուրս եկան: Տիգրանը հետևեց նրանց և արդեն դպրոցի դռան մոտ նկատեց բակի խորքում ընկերների հետ կանգնած Վահանին: Վահանը մոտեցավ Տիգրանին, ողջունեց և նրանք իրար հետ մոտեցան Վահանի ընկերներին:
- Ծանոթացեք,- նրան ներկայացրեց Վահանը,- սա մեր Տիգրանն է,- որից հետո, դառնալով Տիգրանին, ասաց,- այն, որ Կարինեին պաշտպանել ես, ապրես: Աչքիս բարձրացար: Բայց քեզ մի բան պիտի ասեմ: Սրանից հետո դասերին էլ Կարինեի կողքը չնստես: Տես, քեզ հանգիստ զգուշացնում եմ, որ հետո այնպես չլինի, որ իրար չհասկացած լինենք…
Տիգրանը հայացքը հառեց զրուցակցի դեմքին և պատասխանեց.
- Ես իմ տեղը չեմ փոխի, դու ինքդ Կարինեին ասա, որ ուրիշ տեղ նստի…
- Դու ի՞նչ է, գժվե՞լ ես,- ընկերների զայրույթը զսպելով՝ ասաց Վահանը,- քեզ ասում եմ այդ տեղում այլևս չպիտի նստես:
- Ես իմ տեղը չեմ փոխի, ես գործ չունեմ ձեր հետ, բայց դու էլ ինձ չպիտի ասես, թե ես որտեղ նստեմ:
Զրուցողների շուրջը սկսեցին երեխաներ հավաքվել: Դրանից խուսափելու համար Վահանը առաջարկեց զրույցը շարունակել դպրոցի մոտ գտնվող գերեզմանոցում՝ ավելի առանձնացած: "Երևի ստիպված կլինեմ մի քիչ հող ուտել, բայց դե ոչինչ",- զարմանալիորեն խաղաղ մտածեց Տիգրանը և հետևեց Վահանի խմբին…
… Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորի առջև միանգամից կանգնեց մի ցավոտ տեսարան, որ ինքը չէր տեսել, բայց որն իրեն պատմել էր իրենց գյուղի մեծերից մեկը և որը հավետ մի արնածոր վերք էր թողել իր հոգում: …Թուրք զինվորների ագահ հայացքի տակ Ախուրյանն անցնող ոչխարի մի հոտ ու գետի ափին ընկած արյունոտ մի դիակ, որը զինվորներից մեկը հրեց և գցեց ջուրը: Այդ օրվանից սկսվեց իր որբությունը…
- Ասում ես արմենների կանանց, հա՞,- հանգիստ ասաց նա և ձեռքի դույլիկով մի հարված իջեցրեց անծանոթ զրուցակցի ուղիղ դեմքին: Դրանից հետո նա աջով հարվածեց անծանոթներից ևս մեկին, ճարպկորեն խույս տվեց երրորդի հարվածից և ոտքի հարվածով տապալեց նրան:
Օգտվելով հակառակորդների շփոթմունքից՝ համազգեստով զինվորը արագորեն դեպքի վայրից հեռացրեց աղբյուրից ջուր տանել փորձող հայ կնոջը: Սակայն բեռնավագոններ վերադառնալիս նա մի պատի մոտ անակնկալ կերպով շրջապատվեց թաթարների արտաքինով մեկ տասնյակից ավել անձանց կողմից: "Երևի ստիպված կլինեմ մի քիչ հող ուտել, բայց դե ոչինչ",- զարմանալիորեն խաղաղ մտածեց համազգեստով զինվորը և կռանալով, արագորեն վերցրեց գետնին ընկած ռելսի շպալերից մեկը…
… - Ես չեմ ուզում, որ մենք կռվենք,- անակնկալ ասաց Վահանը,- դու արդեն կռվել ես Կարինեի համար: Արի խաղաղ վերջացնենք այս ամենը: Ուղղակի մի նստիր նրա կողքին և վերջ:
- Ես արդեն հինգ տարի է` սովորում եմ այդ դասարանում,- հանգիստ հայացքը հառելով Վահանի վրա՝ ասաց Տիգրանը,- և թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ մասին ասի, թե Տիգրանը վախեցավ…: Բայց կրկնում եմ, ես ձեր հետ գործ չունեմ: Դու Կարինեին ասա, թող նա իր տեղը փոխի:
- Ես կխոսեմ ձեր դասարանի տղաների հետ, նրանց կբացատրեմ իրավիճակը և կասեմ, որ ես եմ խնդրել քեզ փոխել տեղդ,- կարծես ելքը գտավ Վահանը…

Lion
01.09.2008, 12:36
…- Ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո մենք նորից կհանդիպենք…,- մոտենալով զորանոցի հենց կենտրոնում նորեկների խմբի մեջ կանգնած Տիգրանին՝ զարմացած հայացքով վերից վար նրան չափեց Վահանը…
Հենց նույն երեկոյան Վահանը, որը հասցրել էր իր համար բավականին յուրօրինակ դիրք ստեղծել աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած այդ զորամասում, Տիգրանին հրավիրեց իր մոտ:
- Հը՞, ասպետ, էլի նույնն ես մնացել, չէ՞: Քե՞զ ինչը բանակ բերեց:
Տիգրանը մի պահ նայեց Վահանի դեմքին, իսկ հետո հայացքը փախցնելով պատասխանեց.
- Այդպես էր պետք Վահան, պետք էր…
Վահանը չկարողացավ ժպիտը թաքցնել, սակայն արագորեն իրեն հավաքեց և ասաց.
- Տո ի՞նչն էր պետք, այ տղա, քո ի՞նչ տեղն է բանակը…: Քեզ համար հանգիստ նստեիր էլի քո համալսարանում: Պիտի անպայման տեսնեիր, հա՞, այս ամենը:
- Ես նստեմ, դու նստես, նա նստի: Բա էս երկրի համար ո՞վ խրամատում կանգնի,- իր խոսքերի ակամա պաթոսից վատ զգալով՝ պատասխանեց Տիգրանը:
- Երկրի հա՞, ասում ես երկրի՞: Տո էս երկիրը քեզ ի՞նչ է տվել, որ դու իրեն ինչ տաս: Տո էս երկիրը չի, որ…
Վահանը ուզում էր շատ բան ասել և կասեր էլ, բայց նայելով Տիգրանի հասկացած ու ամեն ինչ արդեն ընկալած դեմքին, փախցրեց հայացքն ու կրկին հետ ընկավ իր անկողնու վրա.
- Դու ճիշտ ես, Վահան, դու ամեն ինչում ճիշտ ես,- պատասխանեց Տիգրանը,- Դու պարզ ու տրամաբանական ես մտածում: Հասկացիր, Վահան, ես հիմար մարդ չեմ և ոչ էլ կույր եմ: Բայց ես վախենում եմ այդ տրամաբանությունից, հա, հենց այդ տրամաբանությունից եմ վախենում: Դրա երեսից է երևի եղել, որ մեր ծովից-ծով երկրից այս մի բուռն է մնացել: Դրա երեսից էր երևի, որ Կարսի պես ամրոցը առանց կռվի հանձնվեց…: Չգիտեմ, Վահան, չգիտեմ, բարդ բան ես ասում, շա՜տ բարդ: Դու մի հարց ես բարձրացնում, որի պատասխանը ես չգիտեմ: Չգիտեմ Վահան, իրոք չգիտեմ: Ու գիտես, Վահան, ես վախենում եմ: Հա, մի զարմացիր, դու ինձ լավ գիտես ու ես նույն Տիգրանն եմ մնացել, բայց ես վախենում եմ: Ես վախենում եմ այդ պատասխանն իմանալուց, հասկանո՞ւմ ես: Վախենում եմ, որ հանկարծ կպարտվեմ այդ պատասխանի անհաղթահարելի տրամաբանության առաջ...
Վահանը հայացքը հառեց Տիգրանի ակամա հուզված դեմքին ու չիմացավ ինչ ասել: Նա ոտքի կանգնեց, անկողնուն մոտեցրեց զինվորական աթոռակն ու սկսեց իր պահարանի պարունակությունը շարել նրա վրա:
- Գիտե՞ս, Տիգրան,- խոսակցությունը վերսկսեց Վահանը,- ես Ռուսաստանում լավ գործ էի անում ու հեչ ցանկություն էլ չունեի այս ծակում նստելու: Ուղղակի ուրիշ ելք չկար, դրա համար էլ որոշեցի գալ ու ծառայել: Ծառայել հայրենիքին,- վերջին բառերը Վահանը նետեց թեթևակի հեգնանքով:
- Դու քո ընտրությունն ես արել, Վահան: Ամեն տղամարդ իր ընտրությունն ինքը պետք է կատարի: Դու էլ քոնն ես կատարել: Բայց հաշվի առ, որ պետությունն ու հայրենիքը չեն նույնանում: Դու կարող ես պետությանը չսիրել, հայհոյել նրա ղեկավարությանը, հայհոյել հաճախ տեղին, իսկ երբեմն էլ ուղղակի սրտնեղությունից, բայց հայրենիքի հետ գործ չունես: Հայրենիքը ամեն ինչից վեր, բացարձակ, վերին մի բան է...
Վահանը հայացքը մի պահ հառեց ընկերոջ դեմքին, որից հետո սկսեց հյութի բանկան բացել:
- Գիտե՞ս, Տիգրան, ես երբեմն նախանձում եմ քեզ պես մտածող մարդկանց: Հա, հա, իրոք…: Ապրում եք ձեր աշխարհում, հավատո՜ւմ եք…: Դե լավ, լա՜վ…, լցրու, մոտ քաշիր բաժակդ ու լցրու: Արի մի կողմ թողնենք այդ բարձր թեմաները: Դեռ կտեսնես այս ամենը, կմտածես…: Մոտ քաշիր, ասում եմ, վերցրու այս հավի բուդը: Գիտե՞ս, երբեմն մոտիկ գյուղի հետ կապ ենք պահպանում ու այնտեղից մի բարի կին մեզ բնական հյութ ու նման լավ բաներ է ուղարկում:
Ընկերները լցրեցին բաժակները և Վահանն առաջինը ոտքի կանգնեց.
- Այս զորամասում սեղանը սկսելու ձև կա: Ամեն սեղան նստելիս առաջին բաժակը խմվում է տղերքի կենացը…,- հետո հառաչելով ավելացրեց,- ամպերից վերև ծառայող տղերքի կենացը, Տիգրան, հասկանո՞ւմ ես...
…Արդեն մի քանի ժամ էր, ինչ Տիգրանի ջոկի կեսը շարժվում էր անտառով: Իրենք սնունդ և ջուր բերելու համար հենակետից դուրս էին եկել վաղ առավոտյան ու դրա համար էլ շտապում էին շուտ զորամաս հասնել: Քայլողների մեջ տարիքով ամենամեծը Վահանն էր, իր հրաձիգը, իսկ հետո արդեն ինքն էր՝ ջոկի հրամանատար Տիգրանը: Մյուս երկուսը՝ գնդացրորդն ու օգնականը, հազիվ տասնութ-տասնինը տարեկան տղաներ էին: Ի՞նչ պատահեց, երբ հանկարծ առջևից գնացող տղաներից մեկն օրորվեց ու հառաչելով ընկավ: Տղաները հազիվ հասցրեցին նկատել դա, երբ անտառը կարծես սկսեց հնձվել: Հնձվել մի աներևույթ փայտահատի ձեռքով: Տղաներից ևս մեկն ընկավ: Առաջիններից մեկը պառկած Տիգրանն անմիջապես մարտական վիճակի բերեց ավտոմատն ու կրակ բացեց, դեռևս ինքն էլ հստակ չպատկերացնելով, թե ում վրա: Սակայն հեղեղի պես կարծես հենց ծառերից թափվող գնդակների տարափը մի պահ թուլացավ միայն այն բանից հետո, երբ Վահանը սկսեց "խոսեցնել" հաստիքային "ՊէԿա"-ն:
Տղաները պառկեցին քարերի հետևում: Վահանն արագորեն գլորվեց Տիգրանի մոտ:
- Թակարդն ենք ընկել, Տիգրան, երևի թուրքերի սպեցնազն է: Զգո՞ւմ ես, դրանց կողմից կրակոցների ձայն չկա: Բոլոր զենքերը գլուշիտելներով են…
Տիգրանը և Վահանը քաշելով մոտիկ բերեցին երկու վիրավորներին ու մի կերպ փորձեցին վիրակապել նրանց վերքերը: Սակայն վիրավորների վիճակը անհույս էր և մի քանի վայրկյանից Տիգրանի ու Վահանի մթամած հայացքների տակ տղերքի հոգիները սավառնեցին վեր, բարձրացան վերև, ավելի վերև ու միացան ամպերից վերև ծառայող տղերքին: Եվս երկու հոգով ավելացավ էն տղերքի թիվը, որոնց կենացը կխմվի աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի, թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած զորամասում: Նման բաները դաժանացնում են մարդկանց, դաժանացնում են ու մեծացնում…
- Խաչիկներ, հանձնվեք, դուք շրջապատված եք ու մեր իշխանության տակ եք: Հանձնվեք ու ձեզ ոչինչ չի լինի,- հանկարծ ռուսերենով լսվեց մի ձայն. երևի թշնամու հրամանատարի ձայնն էր:
- Իրո՞ք բան չի լինի,- փորձելով ժամանակ շահել՝ ռուսերենով գոռաց Տիգրանը,- իսկ դո՞ւք ինչ պիտի անեք: Մենք այստեղ մի ամբողջ ջոկատ ենք ու հաստատ կդիմանանք՝ մինչև մերոնց հասնելը:
Հանկարծ սպիտակ թաշկինակը գլխից վեր բռնած ու այն թափահարելով ադերբեջանական բանակի համազգեստով մի սպա դուրս եկավ ծառերի հետևից ու սկսեց մոտենալ փոքրիկ բացատին: Կանգնելով նրա կենտրոնում՝ նա առաջարկեց բանակցություններ սկսել.
- Վահան, սպասիր ես գնամ սրա հետ խոսեմ: Մեկ էլ տեսար կարողացանք ժամանակ շահել, մինչև մերոնք կհասնեն, իսկ դու մնա դիրքերում ու նշանից բաց չթողնես այս թուրքին,- ասաց Տիգրանը:
Վահանը "ՊեԿա"-ով հարմար դիրքավորվեց, իսկ Տիգրանը դուրս եկավ ու մոտեցավ թշնամու սպային:
- Կապիտան Յուսուպով,- ռուսերենով ներկայացավ ադերբեջանցին:
- Կրտսեր սերժանտ Պետրոսյան,- ռուսերենով պատասխանեց Տիգրանն ու սկսեց դիտել զրուցակցին:
- Լսիր, կրտսեր սերժանտ, երևի դու էլ արդեն զգացիր, թե քո ջոկատին ովքեր են սեղմել,- սկսեց ադերբեջանցի սպան՝ բազմանշանակ տեսքով գլխից վերցնելով և ձեռքերի մեջ խաղացնելով բոսոր կարմիր բերետը,- այնպես որ տեսնում ես, որ դուք այլ ելք չունեք: Առաջարկում եմ չփակել մեր ճանապարհը և հանձնվել: Ես Աֆղանստան եմ անցել, դրա համար էլ խոստանում եմ ձեզ բոլորիդ կյանք… մնացածը հետո կերևա: Դու ինքնդ էլ ես հասկանում, որ դուք ուրիշ ելք չունեք:
- Ելք միշտ էլ կա,- պատասխանեց Տիգրանը և աջ ձեռքը բարձրացնելով՝ բարձր ու վստահ ձայնով հրամայեց,- չկրակեք, տղերք, սպասեք, մենք դեռ խոսում ենք,- որից հետո դառնալով զրուցակցին, ասաց,- դու ինքդ հասկանում ես, կապիտան, որ մենք չենք կարող քեզ ճանապարհ տալ ու մինիմում կդիմանանք, մինչև մերոնց հասնելը: Իսկ քեզ, ինչքան հասկացա, ժամանակը սեղմում է: Դրա համար էլ առաջարկում եմ՝ թողեք ու հեռացեք: Ձեզ ոչինչ չի լինի: Կհասցնեք հասնել ձեր դիրքերին…
- Լսիր, սերժանտ, ջահել տղա ես, ափսոս ես, դատարկ բաներ մի ասա: Եթե ես ուզենամ, մի վայրկյանում կլուծեմ ձեր հաշիվներն և ուղի կբացեմ մինչև ջրամբար…,- հանկարծ ադերբեջանցին զգաց, որ մի քիչ շատ է խոսել և կտրուկ ընդհատեց խոսքը:
- Իմ առաջարկն ուժի մեջ է մնում, կապիտան, լա՜վ մտածիր, ձեզ հինգ րոպե ժամանակ եմ տալիս,- ինքն էլ զարմանալով իր հանգստության վրա՝ շարունակեց Տիգրանը:
- Լա՜ա՜վ,- ձգեց ադերբեջանցին ու բերետը քաշեց գլխին,- կտեսնե՜նք…
Զրուցակիցները բաժանվեցին ու արագորեն վերադարձան իրենց դիրքերը:
- Հ՞ը, Տիգրան, ի՞նչ խոսեցիք,- միանգամից հարցրեց Վահանը իր կողքին կրկին դիրքավորված Տիգրանին:
- Ես թուրքերին հինգ րոպե ժամանակ տվեցի, որ հեռանան,- կողանց նայելով Վահանին, ասաց Տիգրանը,- բայց մեր ժամանակը քիչ է, քա՞նի մագազին ունենք:
- Թուրքերին ժամանակ տվեցի՞ր,- ականջներին չհավատաց Վահանը,- դու թուրքերին ժամանակ տվեցիր, որ իրենք հեռանա՞ն:
- Հա, բա ինչ անեի, էդ կոտոշը առաջարկում էր, որ մենք հանձնվենք,- պատասխանեց Տիգրանը, նայեց Վահանին ու վստահ շարունակեց,- ինչքան քեզ ճանաչում եմ, դու հանձնվող պտուղը չես…: Իսկ դրանց ջոկատը խնդիր ունի Մարտակերտի ջրամբար դուրս գալ: Հասկանո՞ւմ ես…: Մի խոսքով, դրա համար էլ առաջարկում եմ հավաքել ու երկուսիս միջև կիսել մագազինները, իսկ "ՊեԿա"-ն դիրքավորել այստեղ: Մենք լրացուցիչ դիրքերում արագ-արագ դիրքերս փոխելով ու կրակելով ցույց կտանք, թե իբր այստեղ մի մեծ ջոկատ է դիմադրում: Իսկ այդ ընթացքում մեկ էլ տեսար մեր կրակոցներից ու հանած աղմուկից մերոնք օգնության եկան: Սա է մեր պլանը…
- Սուվորովիս տեսեք,- փնթփնթաց Վահանը,- ախր ասում էի, որ գրքերդ քիչ կարդաս: Քեզ համար հանգիստ նստեիր էլի համալսարանումդ…
- Ես նստելը կնստեի, բայց որ իմ ծանոթ լավ տղերքից մեկը Ռուսաստանի գեղեցկուհիներին ու իր ծաղկող բիզնեսը թողած եկել է այս ծակում ծառայելու, ուրեմն կյանքը ավելի բարդ մի բան է, քան ես ու դու ենք պատկերացնում…

Lion
01.09.2008, 12:38
…Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը ռելսի շպալը ձեռքին բռնած մեջքը դեմ տվեց պատին, որ գոնե երեք կողմից հարձակման ենթարկվելիս թիկունքը պաշտպանված լինի: Թաթարների արտաքինով անձիք սկսեցին մոտենալ: Համազգեստով զինվորը իր կյանքում առանձնապես շատ գրքեր չէր էլ կարդացել: Ուղղակի իր կյանքն էր այնպես դասավորվել, որ նա գրքեր կարդալու ժամանակ չէր ունեցել: Բայց չգիտես ինչու այդ պահին նա հիշեց մեկ միայնակ մի տեսարան. չգիտես էլ երբ էր կարդացել, երբ բորենիների կողմից շրջապատված միայնակ գայլը սեղմվել էր հաստաբուն ծառին ու ատամներն էր ցույց տալիս: Այո, այո, հենց ատամներն էր ցույց տալիս, որովհետև նա գայլ էր: Ոչ թե այլ կենդանի էր, այլ հենց գայլ և նրա բնույթն էր այդպիսին: Նա ատամներն էր ցույց տալիս երևի նաև այն պատճառով, որ նրա մեջ խոսում էր արյան կանչը ու նրա մեջ հառնել էր իր նախնիների ոգին, տղամարդկային այն ոգին, որը իսկական տղամարդուն բռնում է, ամբողջովին պարուրում և մի անհաղթահարելի ուժով բարձրացնում է տեղից ու ստիպում պայքարել: Պայքարել կատաղորեն, պայքարել անզիջում թեկուզ և անհույս իրավիճակում, պայքարել մինչև վերջ, պայքարել հանուն իր անվան, հանուն իր տեսակի անվան…: Եվ ահա համազգեստով զինվորը արյան կանչին հավատարիմ, հավատարիմ իր նախնիների կանչին, ռելսի շպալը ձեռքին մեջքը դեմ էր տվել պատին և պատրաստվում էր տալ իր մարտը, թեկուզ և դա լիներ նրա վերջին մարտը…
… Հանկարծ օդը լսվեց սուլոցներով: Տիգրանի ու Վահանի շուրջը քարերը սկսեցին փշրվել, իսկ հողը՝ եռ գալ: Այդ թշնամին էր իր անաղմուկ զենքերով սկսել մարտը:
- Ըհը, Վահան ջան, սկսվեց,- մռայլ ծիծաղեց Տիգրանը,- արի մենք էլ մեր նվագը սկսենք: Բայց մենակ մի բան: Արի խնայենք փամփուշտներն ու իզուր չկրակենք:
Վահանը, իբրև համաձայնության նշան, գլխով արեց և գլորվեց դեպի առաջին պահեստային դիրքը: Թշնամին որոշ ժամանակ կրակով տղաների դիրքերը շոշափելուց և այդպես էլ ոչ մի բան չհասկանալուց հետո անցավ գրոհի: Տիգրանն ու Վահանը դիպուկ, միահամուռ կրակով և արագորեն դիրքերը փոխելով ստիպեցին նրան դեռ առաջին քայլերը չարած պառկել: Հակառակորդի զինվորներից մի քանիսը գնդակներից խոցված ընկան, իսկ մյուսները պառկած վիճակից կատաղորեն կրակ բացեցին:
… Մեջքը պատին դեմ տված համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը անակնկալ քայլ արեց առաջ և հարվածեց առավել մոտ գտնվող հակառակորդներից մեկին: Դրանից հետո նա հետ քաշող հարվածով խփեց ևս մեկին և նույնքան արագ էլ ետ եկավ ու կրկին մեջքը դեմ տվեց պատին: Օդը լսվեց հայհոյանքներով ու հարայ-հրոցով…
… Հ՞ը, Տիգրան դիմանո՞ւմ ես,- մոտ գլորվելով ու "ՊէԿա"-ի կոթը ուսին դեմ տալով հարցրեց Վահանը:
Սակայն թշնամին սկսեց ճնշել իր քանակով: Տաս րոպեի ընթացքում թշնամու զինվորները քայլ առ քայլ, սողալով, գլորվելով, կորուստներ տալով, բայց և միաժամանակ գնդակների հեղեղ թափելով սկսեցին առաջ գալ: Վահանի կրակը հանկարծ դադարեց: Տիգրանը, ընթացքում կրակելով, սկսեց սողալով մոտենալ հերթական պահեստային դիրքից կրակը վերսկսած Վահանին, որը հատու կրակահերթերով տապալելով հակառակորդի զինվորներից ևս մի քանիսին ու ետ շպրտելով չափից ավելի մոտեցած թշնամուն՝ ստիպեց նրան կրկին պառկել: Այդ ժամանակ մոտ գլորված Տիգրանը նայեց Վահանին, որի ողջ ձախն ընկել էր գնդակներ հարվածի տակ: Սակայն աջով ավտոմատը գետնին հենած Վահանը մի ձեռքով շարունակում էր մարտը:
- "ՊէԿա"-ն՝ վերջ, ավտոմատիս վրա էլ վերջին մագազինն է: Հը՞, Վահան եղբայր, քո՞ մոտ ինչպես է,- հարցրեց Տիգրանը:
- Փամփուշտներս հենց նոր վերջացան,- ցավով ասաց Վահանը,- դե ես էլ… տեսնում ես էլի,- Վահանը տխուր ժպտաց,- ափսո՜ս…, մերոնք ոնց որ թե չհասան…
Տիգրանը կանգնեց Վահանի կողքին՝ քարի հետևում, հետո անխոս փորձեց Վահանին ոտքի կանգնեցնել ու առնել ուսի վրա:
- Թող եղբայր, տենց հեռու չես գնա, ինձ թող ստեղ ու ավտոմատն էլ հետս…: Ես կպահեմ սրանց, իսկ դու գնա,- դժվարությամբ հևաց Վահանը:
- Է՜է՜է, դատարկ բաներ մի ասա…: Ընկիր ուսս ասում եմ…
Արդեն իմաստ չուներ դիրքերում մնալը: Ուր որ է, թշնամին կմոտենար, իսկ իրենք համարյա անզեն են: Տիգրանը Վահանին վերցեց ուսի վրա ու սկսեց այդ վիճակում ինչքան հնարավոր է արագ հեռանալ՝ երբեմն շուռ գալով և ուսից կախած ավտոմատի միահատ կրակոցներով փորձելով հեռու պահել թշնամուն: Թշնամին միանգամից զգաց կրակի թուլանալը և անցավ գրոհի: Տեսնելով հեռացող ֆիգուրը՝ թշնամու զինվորները կրակ բացեցին: Մի գնդակը խոցեց Տիգրանի ուսը, մյուսը՝ միջանցիկ անցավ ոտքի միջով, իսկ երրոդը հարվածեց թևին: Մի կերպ հաղթահարելով թուլությունը և գնդակի մի հարված էլ ստանալով՝ հազիվ մի քանի քայլ արած Տիգրանն իրեն գցեց քարերով ու ծառերով շրջապատված փոքրիկ իջվացքը: Միայն Վահանին գետնին՝ ծառի մոտ, նստեցնելով Տիգրանը անդրադարձավ, որ իրենց մտած իջվացքից միայն մի ելք կա: Մի ելք, որը մոտեցած և դիրքավորված թշնամին արդեն սկսել էր գնդակոծել…
…Թաթարների արտաքինով անձիք, կրկին սիրտ առնելով իրենց մեծաթվությունից, հախուռն կերպով անցան հարձակման: Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը մի քանի անգամ էլ հարվածեց ռելսի շպալով, սակայն զգաց, որ վերջ, հոգնում է: Իր զենքը ավելի շատ կսազեր երեքմետրանոց մի հսկայի, այլ ոչ թե սովորական մի մարդու…
… - Խաչիկներ, դուք մեր տիրապետության տակ եք: Մենք հիմա կմոտանանք ու նռնակներով կծածկենք ձեզ: Հանձնվեք, վերջին անգամ եմ ասում: Ես ձեզ կյանք եմ խոստանում,- լսվեց ադերբեջանցիների կապիտանի ծանոթ ձայնը:
… Թաթարների արտաքինով մարդկանցից մեկը կարողացավ հարվածել համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորի դեմքին, որից նրա շրթունքը բացվեց և բերանից սկսեց արյուն գալ: Մի ուրիշ հարված էլ կպավ նրա փորին: Վերջին ճիգ գործադրելով, սակայն, համազգեստով զինվորը թափահարեց ռելսի շպալը և, ցրելով իրեն շրջապատողներին, ստիպեց նրանց որոշ հեռավորության վրա մնալ իրենից: Բայց այդ վերջին ճիգի ժամանակ շպալը դուրս սահեց նրա ձեռքից ու թռավ մի կողմ: Չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ համազգեստով զինվորը ընկավ ծնկների վրա և դժվարությամբ ձեռքերով հենվեց գետնին:
- Հ՞ը, արմեն, շան պես սողում ես հա՞ մեր առաջ,- քրքջաց թաթարների արտաքինով մարդկանցից մեկը՝ երևի նրանց գլխավորը,- բա որ վերջում սողալու էիր, էլ ինչո՞ւ էիր վեր-վեր թռնում…
… Բորենիների կողմից շրջապատված գայլը հետ-հետ գնաց, բացեց ատամներն ու ուռեցրեց մեջքը: Բազում մարտերում փորձված գայլը հասկացավ, որ այստեղից ինքը պրծում չի ունենա: Սակայն նա շարունակեց սպառնալից բացել ատամներն ու ուռեցնել մեջքը: Այդ պահին գայլը հավատարիմ մնաց արյան կանչին: Գայլը չէր կարող, չէ իրոք, նա չէր կարող այլ կերպ, այդ արյունը, նախնիներից եկած ու որպես մի հավատարիմ ժառանգություն նրան անցած արյունն էր, որ հզոր կանչով հառնել էր նրա մեջ, փրփրել էր, եռք էր տվել ու ստիպել էր բացել ատամներն ու ուռեցնել մեջքը…
…- Էս էլ վերջը, եղբայր, հասանք,- ասաց արյունոտ ու մի քանի տեղից էլ գնդակներից քրքրված համազգեստով բոյով ու հաղթանդամ կրտսեր սերժանտը, չգիտես ինչու ուշադիր տնտղեց արյունոտված, բայց այդ վիճակում էլ իր թռիչքի հպարտությունը պահպանած արծվին՝ իր համազգեստի ձախ թևքին կարած "ՀՀ Զինված ուժեր" մակագրությամբ թևանշանի վրա, գետնին դրեց փամփուշտները սպառած և արդեն անօգուտ ավտոմատը, ձեռքը տարավ գոտուն, մերկացրեց սվին-դանակը, որից հետո վստահ հայացքը հառեց իրենից ոչ հեռու մեջքը ծառին դեմ տված ու գետնին նստած իր ջոկի հրաձիգին,- Բայց ինչ-որ ցանկություն չկա թակարդն ընկած մկան պես այստեղ մեռնելու: Հ՞ը, Վահան: Գնա՞նք մեր վերջին կռիվը տալու: Թող էս թուրքերը տեսնեն, որ հայերը համ տղամարդավարի ապրել գիտեն, համ էլ տղամարդավարի մեռնել…
Վահանը վերջին ուժերը հավաքելով սկսեց դժվարությամբ ոտքի կանգնել: Գնդակների հարվածի տակ ընկած նրա ձախ ձեռքը գրեթե ընդհարմացել էր և չէր ենթարկվում տիրոջը, իսկ ձախ կողից հոսող արյունը համազգեստի ողջ ներքևի մասը ներկել էր կարմիր գույնով: Վահանը աջով մերկացրեց իր սվին-դանակը և ցավով նետեց.
- Ափսոս նռնակներ չկան, Տիգրան…: Հիշո՞ւմ ես մեր թաղի դպրոցի մոտի գերեզմանը…: Հիշո՞ւմ ես, Տիգրան, որ մենք մի օր իրար հետ նստած պատասխաններ էինք փնտրում ու չէինք գտնում: Չէ՜, մի ասա…: Այդ օրը դու ինձ ցույց տվիր պատասխանը… իմ պատասխանը գտնելու ուղին: Հիշո՞ւմ ես, դու վախենում էիր այդ պատասխանը իմանալուց, վախենում էիր պարտվել նրա անհաղթահարելի տրամաբանության առաջ: Բայց հենց այդ պատասխանի, Տիգրան, հենց այդ պատասխանի մեջ է իր իսկ սեփական թուլությունը…
Վահանը դժվարությամբ ուղղվեց ոտքերի վրա և, հենվելով ծնկներին, տակից նայեց Տիգրանին.
- Այդ պատասխանի միակ թուլությունը, Տիգրան, որը սակայն ամբողջովին իմաստազրկում է նրան, մեկն է,- Վահանը ձեռքը դրեց Տիգրանին ուսին ու նայելով ընկերոջ դեմքին՝ ժպտաց,- նրա մեջ չկա զգացմունք, եղբայր, պարզ, հասարակ ու սովորական մի զգացմունք,- Վահանը վերջնականապես ուղղեց մեջքն ու ավելացրեց,- Մենք գտանք մեր պատասխանը, Տիգրան, ու մենք չպարտվեցինք նրա առաջ, ես ու դու՝ Տիգրան, չպարտվեցինք…: Գնանք, ինձ համար պատիվ կլինի այս վերջին մարտում քեզ հետ լինել…
…Գայլը անակնկալ, սակայն վստահ, իր արյան կանչին վստահ, առաջ նետվեց, առաջ նետվեց տալու իր վերջին մարտը, առաջ նետվեց ապացուցելու, որ իր տեսակը կանգնած է մեռնում և ի վիճակի չէ սողալու, առաջ նետվեց ասելու, որ թշնամին կարող է խլել իր կյանքը, բայց ոգին, իր տեսակի ոգին նա կոտրել չի կարող, առաջ նետվեց… ուղղակի առաջ նետվելու համար, որովհետև նրա բնույթն էր այդպիսին, որովհետև իր նախնիների կանչն էր խոսում նրա մեջ և նրանց արյունն էր հոսում իր երակներում…: Գայլը մի բարձր թռիչքով իջավ բորենիների ոհմակի հենց կենտրոնում: Բորենիները, որոնք չէին սպասում այդ ամենին, խուճապի մատնվեցին և սկսեցին խանգարել իրար: Գայլը ատամները խրեց թշնամիներից մեկի կոկորդը, թաթի հզոր հարվածով տապալեց մյուսին և զգալով, որ իր մեջ կրկին հառնել է ապրելու հզոր մղումը, կարծես հրաշքով ճեղքեց թշնամիների շարքերը և հեռացավ…
… - Այ տղա, էս ինչ օրին ես, հլը ֆրոնտ չհասած, արդեն կռիվ ես անում, մի քիչ համբերեիր էլի,- քրքջացին հայ զինվորները՝ բեռնավագոն քարշ տալով արդեն շարժվող գնացքին մի կերպ հասած, արյունոտված բերանով, լոխկված ձեռքերով, քրքրված համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով բոյով ու հաղթանդամ զինվորին:
- Ամեն մարդ իր կռիվն է անում, իր կռիվն է անում այնպես, ինչպես կարողանում է,- պատասխանեց վերջինս և, սրբելով շրթունքից հոսող արյունը, ոտքերը դուրս գցած տեղավորվեց բեռնավագոնի դռան մոտ…
… Հեռվում, արդեն լեռների մեջ բավականին խորացած գայլը կանգ առավ, հայացքը հառեց հեռացող գնացքին և արյան կանչին հավատարիմ մի երկար ու կարոտով լիքը ոռնոցով ճանապարհեց այն…
… Տիգրանն ու Վահանը սվին-դանակները դաստակների հետևում պահած դուրս եկան իջվածքից և տեսան կուռ շարքով կանգնած ու իրենց շրջապատած թշնամու զինվորներին: Վերջիններս սկսեցին առաջ գալ: Չսպասելով նրանց մոտենալուն՝ տղերքն իրենք սկսեցին վազել ընդառաջ, վազել ընդառաջ իրենց ընտրությանը, վազել ընդառաջ մի աննկարագրելի վստահությամբ, վազել ընդառաջ իրենց պատասխանները գտած մարդկանց հավատով ու համոզմունքով…

Lion
01.09.2008, 12:40
P.S.

Գաղտնի

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

-- , -- , 200- թ. ՀՀ ՊՆ N զորամաս

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

"… ՀՀ ՊՆ N գնդի N գումարտակը, շարժվելով մեկ վաշտի կազմով ՊԲ N պաշտպանական շրջանում պաշտպանական բնագիծն անցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի դեմ, որն ըստ գերիների ցուցմունքների նպատակ ուներ պայթեցնել Սարսանգի ջրամբարը և իրականացնել մի շարք այլ դիվերսիոն գործողություններ, նրան հասավ ՊՇ N տեղամասում ու անակնկալ հարձակումով գրեթե ոչնչացրեց թշնամուն այն պահին, երբ վերջինս շրջապատել էր սվին-դանակներով զինված և կատաղորեն պաշտպանվող ՀՀ ՊՆ Զինված ուժերի համազգեստով երկու զինծառայողների…
… ՀՀ ՊՆ Զինված ուժերի համազգեստով զինծառայողները ծանր վիրավորված և ուշակորույս վիճակում ուղղաթիռով հասցվել են ՀՀ ԶՈւ N հոսպիտալը, որտեղ իրականացված բժշկական միջամտությունից հետո նրանց վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն՝ առանց կյանքի համար հետագա սպառնալիքի: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զինծառայողներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N վաշտի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Տիգրան Վարդանի Պետրոսյանն է, իսկ մյուսը՝ նույն ջոկի հրաձիգ Վահան Գրիգորի Հովսեփյանը…
… Հիմք ընդունելով ՊՇ N տեղամասում և շրջակայքում տեղի ունեցած մարտի պատկերը, գերիների ցուցմունքները, վերոհիշյալ զինծառայողների ցուցաբերած զինվորական հմտությունն ու անձնական մեծ խիզախությունը, միջնորդում եմ նրանց՝ ՀՀ պաշտպանության ժամանակ ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար ներկայացնել կառավարական պարգևի…"



ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար



Երևան
02.10.2006

Lion
05.09.2008, 18:07
Լոռւթյունը համաձայնության նշան է??:)

Dayana
05.09.2008, 20:41
Լոռւթյունը համաձայնության նշան է??:)
էս ինչ էր :D

Dayana
05.09.2008, 21:17
Տիգրանի ու Վահանի պես տղաների կարիք մեր երկիրը , չէ չէ, մեր հայրենիքը՝ շատ ունի :)

Ջուզեպե Բալզամո
05.09.2008, 22:48
Վատ չէր: Բայց մի բանի պակաս եմ զգում: Մի քիչ չոր էր, փաստաթղթային: Դեռ չգիտեմ ինչն է պակաս… մնա մի հատ էլ երեկոյան կարդամ՝ տեսնեմ :)

Lion
06.09.2008, 11:01
էս ինչ էր :D

Եսիմ??:P


Տիգրանի ու Վահանի պես տղաների կարիք մեր երկիրը , չէ չէ, մեր հայրենիքը՝ շատ ունի

Իհարկե: Պերճ Զեյթունցյանը մի լավ խոսք ունի...

կենցաղում հաճախ մանրախնդիր, գլուխ պահող ու կռվարար, հենց դանակը հասնում է ոսկորին, հայ տղամարդը դառնում է առյուծ - վատ չի ասված մեր ազգի բնավորության մասին:think


Վատ չէր: Բայց մի բանի պակաս եմ զգում: Մի քիչ չոր էր, փաստաթղթային: Դեռ չգիտեմ ինչն է պակաս… մնա մի հատ էլ երեկոյան կարդամ՝ տեսնեմ

Կսպասեմ կարծիքիդ, եղբայր:)

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 11:27
Որոշ մարդիկ Աստղային Կառնավալի (պարահանդեսի) ժամանակ փոխվում են՝ մտածելակերպով։ Այդ փոփոխումը նաեւ ազդում է շրջապատի վրա։ :) Ու ասվում է,–Ես սիրած մի աղջիկ ունեի…

Lion
06.09.2008, 12:11
Որոշ մարդիկ Աստղային Կառնավալի (պարահանդեսի) ժամանակ փոխվում են՝ մտածելակերպով։ Այդ փոփոխումը նաեւ ազդում է շրջապատի վրա։ :) Ու ասվում է,–Ես սիրած մի աղջիկ ունեի…

Չհասկացա, ինչ նկատի ունեիր:think

Lion
09.09.2008, 18:08
Մթամած ամպը

Քաղաքի վրա կախվել էր ծանր ու մթամած մի ամպ: Կախվել էր ու իր հետ բերել տխրություն, կախվել էր ու իր հետ բերել անորոշություն...
Ինչքա՞ն ժամանակ է, որ դու չկաս իմ կյանքում: Ասենք չէ, հարցը նույնիսկ ժամանակը չէ: Հայտնվեցիր դու իմ կյանքում որպես մի աննման էակ ու կորար...: Դու ուղղակի կորար: Ասենք գուց և ես կորցրի քեզ, ո՞վ գիտի: Այն ժամանակ ես իմ երջանկությունը գտել էի Էլենի հրաշալի ժպիտի մեջ և առանձնակի ուշադրություն չդարձրեցի էլ քեզ նման մի աղջնակի վրա: Բայց հետո ես կորցրի քեզ... կամ գուցե դու կորար... Դե ասենք դա կարևոր էլ չի: Դու չկաս... ու քո փոխարեն կա ընդամենը մի աղոտ հույս. գուցե դու մի օր կվերադառնաս, գուցե և ես մի օր կրկին կգտնեմ քեզ... Սակայն առայժմ քո ներկայությունը չի զգացվում...
Փոխարենը զգացվում է մենակություն կոչվող մի տարօրինակ ու գորշազգեստ արարածի ներկայությունը: Նա վաղուց է ինձ հետ: Կարելի է ասել նույնիսկ, որ նա ինձ չի էլ լքում: Առավոտյան, մի համառ մուրացկանի պես, այն կդարանի ինձ տան շքամուտքում և ես ողջ օրվա ընթացքում այլևս չեմ կարողանա պոկվել նրանից: Կհետևի ինձ այդ տարօրինակ անծանոթը, կնստի ինձ հետ մեքենաս ու կգա հետս մինչև աշխատանքիս վայրը: Այստեղ ես հերթական անգամ կփորձեմ լքել նրան. մի միամիտ հույսով արագորեն դուրս կգամ մեքենայիցս ու կփակեմ բոլոր դռները: Բայց ես հո գիտեմ, ուղղակի չեմ կարող չիմանալ, որ երբ ես ներս մտնեմ աշխատասենյակս, նա արդեն նստած կլինի սենյակիս ամենահեռվի անկյունում. նստած կլինի ուղղակի գետնին, գլուխը դրած կլինի ծնկներին ու ողջ օրը հայացքը չի կտրի ինձնից...
Քաղաքի վրա կախվել էր ծանր ու մթամած մի ամպ: Այն էլեկտրականությամբ էր լցրել շրջապատը, ստեղծել էր արտաքինից խաղաղ, սակայն սպասելիքներով ու անորոշ սպասումներով հագեցած մի օր: Ես դուրս եկա սենյակիցս ու արագորեն փակեցի դուռը: Գիտեի իհարկե, որ դրանով ոչինչ չի փոխվի, որ մենակության գորշազգեստ ուրվականը միայն կծիծաղի իրենից փախչելու իմ այդ փորձի վրա, գիտեի նաև, որ նա արդեն սպասում է ինձ մեքենայիս մեջ: Ու ես իհարկե չզարմացա էլ, երբ դիմապակուցս վերև գտնվող հայելու մեջ տեսա նրա դժգույն ու հոգնած հայացքը:
Արդեն ինչքա՞ն ժամանակ է, որ ես փորձում եմ փախչել քեզնից: Ճիշտն ասած չեմ էլ հիշում: Երևի վաղուց էր դա, շա՜տ վաղուց, երբ հանդիպեցիր դու ինձ ու ինքդ քեզ որոշեցիր, որ մենք այլևս չենք բաժանվի: Ես արդեն սովորել եմ քո ներկայությանը, իմ գորշազգեստ ուրվական, կարելի է ասել, որ ես նույնիսկ չեմ էլ զգում քեզ: Ավելի շուտ ոչ, զգում եմ, ուղղակի ուշադրություն չեմ դարձնում, զգում եմ, սակայն արդեն սովորել եմ քեզ: Դու գրեթե միշտ ինձ հետ ես: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես քեզ չեմ զգում կամ մոռանում եմ քո մասին: Սակայն դու ունես մի վատ սովորություն, որը հաճախ անտանելի է դարձնում քեզ: Դա քո մասին մշտապես հիշեցնելն էր: Ու դու չես խորշում քո մասին հիշեցնել բոլոր ձևերով ու միջոցներով: Հենց մի քանի օր առաջ չէ՞ր, որ ինձ, ում թվում էր, թե պոկվել է քեզնից, դու հյուր եկար սեփական զորամասի պատից ցատկած և դեպի տուն շտապող մի զինվորի կերպարանքով: Ես ինքս էլ էի այդ զորամասում ծառայել ու դրա համար էլ ամեն անգամ, երբ մեքենայովս անցնում էի դրա մոտով, միշտ մի պահ դանդաղեցնում էի ընթացքս ու հայացք գցում այդ զորամասին: Այս անգամ էլ այդպես եղավ և ես, երբ նկատեցի պատից ցատկած զինվորին, ուղղակի չկարողացա զսպել ինձ. կանգնեցրի մեքենաս ու վերցրեցի այդ զինվորին: Ես ի՞նչ իմանայի, որ նրա անտարբեր շուրթերից ես կլսեմ այն մասին, որ դու, աննման հոգու տեր ու փայլող աչքերով իմ հիանալի Էլեն, դու, որ գեղեցկությամբ ու անկրկնելի երջանկությամբ էիր լցրել իմ կյանքը ծառայությանս տաղտկալի երկու տարիների ու դրան հաջորդող մեկուկես տարվա ընթացքում, դու, որի պակասը ես երբեք չեմ դադարի զգալ, մի քանի օր առաջ ամուսնացել ես... Զինվորը պատմեց այդ մասին ծիծաղելով ու դրան առանձնապես կարևորություն չտալով էլ: Դե ես ինքս էլ չուզեցի կենտրոնանալ այդ փաստի վրա: Սակայն այն բանից հետո, երբ ես նրան հասցրեցի իրենց տուն ու նա իջավ մեքենայիցս, առաջին անգամ երկար ընդմիջումից հետո, ես դիմապակուս հայելու մեջ կրկին տեսա իմ գորշազգեստ ուրվականին՝ մենակության ուրվականին...: Մենք վաղուցվա ծանոթների նման լուռ ողջունեցինք իրար ու դու սկսեցիր պատմել աննման հոգու տեր ու փայլող աչքերով մի կնոջ մասին: Դու նայեցիր ինձ ու, կարծես թե հաճույք ստանալով պատմածիցդ, սկսեցիր ներկայացնել ճշմարտությունը... Էխ դո՜ւ, գորշազգեստ իմ ուրվական, իհարկե դու ճիշտ էիր, երբ ասացիր, որ նա միակն կինն էր իմ կյանքում, որ պարգևեց ինձ պարզ, տղամարդկային մի երջանկություն: Դու առանձնապես չհեռացար էլ ճշմարտությունից, երբ ասացիր նաև, որ ես ինքս էլ միակ տղամարդն էի այդ կնոջ կյանքում, որը իրեն տվեց իրական երջանկություն, որ զգացնել տվեց նաև իրեն, որ նա կին է, որ նա իրոք երջանիկ է: Ասենք դու կարող էիր նույնիսկ չասել էլ այդ մասին, չէ որ ես ինքս էի բազում անգամներ տեսել նրա աչքերի փայլը կախարդական հնչյուններով լցված անկրկնելի ժամերի ընթացքում, լսել էի հմայիչ շշուկի վերածված նրա ձայնը ու վայելել այն, չէ որ ես ինքս էի զգացնել նրա ձեռքերի նուրբ շոյանքը, վայելել նրա բավարարված ժպիտը ու հիացել երջանկության արցունքներից փայլող նրա աչքերով... Իսկ հետո եկավ արթնացումը, դաժան, թեև ոչ անսպասելի արթնացումը, երբ դու, անկրկնելի հոգու տեր իմ Էլեն, հանդիպեցիր նրան, ում հետ էլ անվերադարձ կերպով պետք է կապեիր քո հետագա կյանքը: Մենք բաժանվեցինք, իսկ մի քանի ամիս հետո տարօրինակ ու գորշազգեստ մի ուրվական հյուր եկավ ինձ սեփական զորամասի պատից ցատկած և դեպի տուն շտապող հասարակ զինվորի կերպարանքով...
Դու տարօրինակ մի երևույթ ես: Դու հաճախ ստիպում ես մարդուն դիմել անկանխատեսելի քայլերի ու հրաժարվել տրամաբանությունից: Սակայն դու ունես նաև ավելի վատ մի հատկանիշ, քանի որ հաճախ ստիպում ես մարդուն խաբվել քո ներշնչած զգացմունքներից: Կարծես մի խաբեբա գիտնականի պես՝ դու մարդկանց ներշնչում ես զգացումներ, որոնք նրանք իրականում չեն զգում, դու զգացնել ես տալիս մարդկանց, որ նրանք իբր թե սիրում են, այն դեպքում, երբ իրականում նրանք ուղղակի ձգտում են փախչել մենակությունից: Այո, մենակությունից, իմ գորշազգեստ բարեկամ, հաճախ հենց մենակությունից է մարդուն թվում, որ նա սիրում է իրեն ճիշտ ժամանակին հանդիպած անծանոթուհուն: Էլենից հետո քանի-քանիսի հետ եմ ես նույն բանը զգացել. հանդիպում ես հերթական կնոջը ու նրա հայացքի մեջ փնտրում մենակությանդ գաղտնիքը: Բայց ամեն անգամ էլ, անխուսափելիորեն պարտված մենակությունը հաղթահարելու քո անմիտ փորձերից, բաժանվում ես նրանից ու խոստանում կրկին զանգահարել: Սակայն երբեք էլ երկրորդ անգամ չես զանգահարում, քանի որ զգում ես, ուղղակի տղամարդկային ինչ-որ վեցերորդ զգայարանում քեզ համար պարզում ես, որ նա անկարող է հագեցնել ներսդ կրծող մենակության ծարավը, որ այդ ամենը կեղծ է ու երբեք էլ չի փոխարինի պարզ ու մարդկային մի ժպիտի...
Ես արգելակեցի ու կանգնեցրի մեքենաս մայթեզրի մոտ: Ոչ, այսպես այլևս չի կարող շարունակվել: Ձեռքս տարա հեռախոսիս, փնտրեցի վերջերս հետը ծանոթացած ու դուրս եկած աղջկա համարը, հավաքեցի այն, սակայն միանգամից էլ անջատեցի հեռախոսս. հայացքս ընկել էր դիմապակու վրա գտնվող հայելուն ու ես տեսել էի հաղթական ժպիտից աղճատված քո դեմքը: Քո այդ ժպիտը վերջնականապես զայրացրեց ինձ: Ես շրջվեցի, նայեցի ուղիղ աչքերիդ և, օ՜ զարմանք, դու առաջին անգամ խոսեցիր հետս.

Lion
09.09.2008, 18:10
- Դեռ չե՞ս հոգնել այս ամենից,- գոռոզ կերպով նետեցիր դու,- ինչո՞ւ անջատեցիր հեռախոսդ...
- Դա քեզ չի վերաբերվում,- պատասխանեցի ես՝ այդ պահին այլ ասելիք ուղղակի չգտնելով:
- Ի՞նչ վատ աղջիկ է,- ծիծաղեց գորշազգեստ ուղեկիցս,- ու դու կարծես թե սիրում էլ ես նրան: Նա էլ քեզ է սիրում: Հիշո՞ւմ ես նրա հիացած հայացքը: Զանգահարիր նրա, նա կհասկանա քեզ, նա կքայլի քո հետ այս կյանքում...
- Վատ աղջիկ չէ, ես նույնիսկ կասեի, որ շատ էլ լավն է. գեղեցիկ է, վատ կրթություն չի ստացել, ընտանիքն էլ ոչինչ... բայց դե... ի՞նչ ասեմ:
- Էլ ի՞նչ ես ուզում: Վերցրու հեռախոսդ ու զանգահարիր: Հերիք է, ինչքան տանջեցի քեզ,- գոռոզ կերպով նայելով վրաս՝ ասաց զրուցակիցս,- ու ես մենակ կթողնեմ քեզ,- ծիծաղեց նա,- առժամանակ...
Ես մի պահ ասելու բան չգտա: Իրոք որ, ի՞նչն էր ինձ խանգարում զանգահարել ու փրկվել այս համառ անծանոթի ներկայությունից, փրկվել գոնե առժամանակ...
- Ինձ հետ չփորձես պայքարել,- շարունակես զրուցակիցս,- ես կարող եմ քո կյանքը խորտակել,- գորշազգեստ զրուցակցիս ձայնը հանկարծ խստացավ ու նա մի գոռոզ հայացք գցեց վրաս,- ամուսնացիր այդ աղջկա հետ ու ես քեզ հանգիստ կթողնեմ... առժամանակ,- կեղծ բարեհամբույր ժպիտը կրկին խաղաց նրա դեմքին ու նա շարունակեց,- դե իսկ հետո, երբ մենք նորից կհանդիպենք, արդեն մի բան կմտածենք...
- Հետո՞, իսկ չի լինի՞ առանց այդ "հետո"-ի,- մի գաղտնի հույսով հարցրեցի ես,- իսկ եթե նա իմը չէ:
- Առանց ինձ չես կարող ապրել,- ծիծաղեց զրուցակիցս,- իմ իշխանությունը հսկայական է: Եվ վերջիվերջո ի՞նչ ես կպել քո այդ կորցրած սիրուցդ: Տես, թե ինչպես իրենը գտավ Էլենը: Իսկ դու դեռևս սպասում ես քո այդ տասնիննամյա աղջնակին...
- Դու դա չես հասկանա,- հառաչեցի ես,- քեզ նմանները չգիտեն, թե սերը ինչ բան է...
- Չկա:
- Ի՞նչ,- անակնկալի եկա ես
- Ասում եմ չկա, այնտեղ կին չկա, չկա,- ձեռքերի ափերը մի քանի անգամ իրար քսեց զրուցակիցս,- դու ինքդ էլ ես դա զգում: Նա դեռ երեխա է...
Ես մի պահ ասելու բան չգտա, իսկ զրուցակիցս շարունակեց.
- Նա դեռ երեխա է, հասկանո՞ւմ ես, երեխա: Նրա մեջ կինը դեռևս չի արթնացել: Նա դեռ չի զգացել կնոջը բնորոշ զգացումները, դեռևս չի գիտակցել իր կոչումը, նա դեռ չի բացվել, դու նրան Էլենի հետ մի՜ շփոթիր:
Մենակության ուրվականս խղճահարությամբ լի հայացքը հառեց վրաս ու շարունակեց.
- Իսկ դու տղամարդ ես,- հառաչեց նա,- ոտից գլուխ ու անվերադարձ: Դու կարող ես երջանկություն պարգևել աշխարհի բոլոր կանանց: Կանանց..., լսո՜ւմ ես, ձևավորված ու հասունացած կանանց...: Բայց նա ընդամենը մի աղջնակ է, երեխա... ահա թե որն է քո ողբերգությունը: Հասկանո՞ւմ ես, դու նրան հանդիպեցիր անժամանակ: Նա ուղղակի ի վիճակի չէ զգալ քեզ: Քո ամենուժեղ հաղթաթղթերն էլ անկարող են գործել և այն ամենը, ինչը հաճելի դող է պարգևում իսկական կնոջը, ինչը ստիպում է նույն այդ կնոջը սպասումով լի հայացքով նայել քեզ ու ցանկանալ, քո այդ տասնիննամյա սիրո վրա ուղղակի ազդեցություն չի ունենա...: Այն, ինչին ձգտում են իրապես հասուն կանայք, այն ինչին թաքուն մի հույսով ու հսկայական ջանքերով ձգտեց Էլենը ձեր հանդիպման առաջին իսկ պահից, ձգտեց ու այդպես էլ չհասավ, այժմ կարող է այս երեխայինը լինել ամենահասարակ ձևով: Ծիծաղել է, չէ՞,- ծիծաղեց գորշազգեստ զրուցակիցս,- Էլենի պես հասուն մարդը և փորձառու կինը գերմարդկային ջանքեր թափեց ու չհասավ նրան, ինչին այս երեխան կարող է հասնել մի հասարակ շարժումով: Մի զարմացիր, այդպիսին է ճակատագրի հեգնանքը,- հաղթական մի քմծիծաղ խաղաց զրուցակցիս դեմքին և նա շարունակեց,- ընդամենը պետք է ձեռքը մեկնի և վերջ, չէ՞...: Հասարակ բան է: Ընդամենը ձեռքդ մեկնիր և վերցրու,- զրուցակիցս կրկին ծիծաղեց, նայեց աչքերիս ու կարևոր հայտնագործություն արածի պես շարունակեց,- բայց նա չի՜ անի այդ հասարակ շարժումը, չի՜ անի... ահա քեզ ճակատագրի մի հեգնանք ևս...,- գորշազգեստ ուրվականս հետ ընկավ մեքենայիս թիկնակին ու ինքնավստահ ժպտաց,- նա դրա համար դեռևս չի՜ հասունացել...
- Եվ ի՞նչ ես առաջարկում:
- Վերցրու հեռախոսդ և զանգահարիր վերջերս հետը ծանոթացած ու դուրդ եկած այն աղջկան: Ես զգացել եմ նրան: Նա հասուն մարդ է, նա կհասկանա քեզ: Նա նույնիսկ չի էլ վարանի մեկնել իր ձեռքը...
- Իսկ սերը, ո՞ւր մնաց սերը,- հարցրեցի ես ու մի անհուն տխրություն պատեց սիրտս:
- Սերը...: Այդ սերը հորինել ես դու: Իսկ իրականում նա քեզ չի սիրում, հասկանո՞ւմ ես: Ու հարցը ամենևին էլ քո մեջ չէ,- արագ-արագ վրա տվեց զրուցակիցս ու շարունակեց,- նա ոչ-ոքի չի սիրում, նա դրան դեռևս պատրաստ չէ... Քո այդ տասնիննամյա աղջնակը դեռևս պատրաստ չէ սիրելու ու սիրվելու, նա դեռևս չի մեծացել, չի արժեվորել իր դերը, իր իրական դերը: Կարդացած տղա ես,- շարունակեց զրուցակիցս,- ու դու լավ գիտես մարդկային հոգու գաղտնիքները: Այդ միայն էժանագին գրքերում են անտաղանդ հեղինակները գրում առաջին հայացքից ծնված սիրո մասին: Իսկ իրականում սիրում են ոչ թե առաջին, այլ երկրորդ և նույնիսկ երրորդ հանդիպածին: Քչերը գիտեն, բայց դու հո լավ գիտես, որ Ջուլյետտան ամենևին էլ Ռոմեոյի առաջին սերը չէր: Գոյություն ուներ ինչ-որ մի անհայտ Ռոզալինդա, որի վրա բացվեց, փոթորկվեց ու սկիզբ առավ նրա մեծ սերը Ջուլյետտայի նկատմամբ: Առաջինի վրա բացվում են, զգում, համակերպվում են նոր զգացումների հետ... ու առաջինը զոհ է գնում հենց դրան: Դու քո Ռոզալինդային հանդիպել ես բազում անգամներ, իսկ նա՝ ոչ: Դու արդեն վաղուց ես բացվել, պատրաստվել մեծ սիրուն, նա՝ ոչ: Քո բախտը չբերեց, ու ես խղճում եմ քեզ,- զրուցակիցս թփթփացրեց ուսիս և մեղմ տոնով շարունակեց,- դու նրա կյանքում առաջինը եղար ու հենց դրանում է կայանալու քո պարտության գաղտնիքը...
Ես ասելու բան չգտա... Լռեցի ու զգացի, որ պարտվում եմ: Պարտվում եմ զրուցակիցիս երկաթյա տրամաբանության առաջ...: Շրջեցի հայացքս ու սկսեցի նայել այգուն: Հայացքս ընկավ պտտվող մանկական կառուսելին: Այն թափ էր առել ծնողներից մեկի հոգատար ձեռքով, սակայն այժմ լիովին թողնված էր ինքն իրեն: Պտտվում էր իր համար, ուրախացնում երեխաներին, սակայն պարունակում էր իր մեջ միակ և անլուծելի մի գաղտնիք. ո՞ր կետում այն կանգ կառնի, ո՞ր կետում կդադարի նրա ընթացքը այս անգամ: Հիշեցի երեխա ժամանակներս, երբ անընդհատ փորձում էի գուշակել կառուսելի վերջնական կանգառի կետը, բայց գրեթե միշտ է անհաջողության էի մատնվում. տապալվում էին գեթ մի քանի վայրկյան ժամանակից առաջ անցնելու ու նրա թանձր վարագույրի հետևը նայելու իմ բոլոր փորձերը: Հանկարծ կարծես կրկին ինձ գտա կառուսելի, այս անգամ արդեն ճակատագրի կառուսելի վրա նստած: Պտտում է այն ինձ կյանքում, հանդիպեցնում տարբեր աղջիկների, հրապուրում և առաջարկում նրանց, հեռացնում, հետո կրկին մոտեցնում ու հեռացնում է նրանից, ում իրապես ձգտում եմ: Իսկ կառուսելի շարժը հաճախ կախված է մանրուքներից: Խնդրեմ, արա ընդամենը մեկ, միակ մի զանգ, տուրք տուր թուլությանդ, հանձնվիր, հրաժարվիր քեզնից այդքան ուժ ու եռանդ խլող և անընդհատ հիասթափություններ բերող պայքարը շարունակելուց, կանգնեցրու կառուսելդ, իջիր նրանից ու դու առմիշտ կկորցնես նրան, ում սիրում ես իրապես: Քո կառուսելը կկանգնի, ընդմիշտ կանգ կառնի և իր հանգրվանը կգտնի հակառակի պես էլ ոչ այն կետում, որին ձգտել ես երկար տարիների ընթացքում...
- Հետո՜, միայն շա՜տ հետո, նա կարթնանա, կնայի շուրջը, կզգա ու կարժեվորի իր դերը,- հայացքը դեպի հեռուները ուղղելով ու կարծես թե ապագան դիտարկելով՝ շարունակեց զրուցակիցս,- բայց այդ ժամանակ նրա կյանքում դու արդեն չես լինի, կյանքը ձեզ արդեն վաղո՜ւց բաժանած կլինի: Խելագար ուշացածության մի զգացումով նա կսիրի առաջին իսկ պատահածին, կփորձի հետ բերել կորցրածը... ու գուցե հենց դրանում էլ կայանա արդեն նրա ապագա սխալի գաղտնիքը: Նա այդ առաջին պատահածի մեջ կփնտրի քեզ, կփնտրի, սակայն չի գտնի իր կորցրած տղամարդուն...: Բայց դա արդեն ուրի՜շ պատմություն է,- ծիծաղեց գորշազգեստ մենակությունս ու նայեց վրաս,- և այդ պատմությունը ես կպատմեմ նրան, կպատմեմ... բայց ոչ հիմա, այլ հետո՜... տարինե՜ր հետո...,- հաղթական ժպիտը խաղացնելով դեմքին՝ եզրափակեց զրուցակիցս...

Lion
09.09.2008, 18:11
- Դու ճիշտ ես,- ասացի ես ու նայեցի զրուցակցիս դեմքին,- դու լիովին ճիշտ ես: Ես ստորագրում եմ քո ամեն մի խոսքի տակ:
Զրուցակիցս զարմացած նայեց վրաս, քանի որ ես որպես կանոն վիճարկում էի նրա գրեթե բոլոր մտքերը, խոսքերը և նույնիսկ ասածի նրբերանգները: Սակայն ես չթողեցի ուրվականիս ուշքի գալ. "Մանրուքնե՜ր, հեռախոսի զա՜նգ... երբեմն ինչպիսի՜ դատարկ բաներից է կախված լինում հետագա կյանքդ... կպատմե՜ս պատմությունդ, էն ել ո՜նց... եթե թույլ տամ՝ անպայմա՜ն կպատմես",- տենդագին կերպով սկսեց պտտվել ուղեղումս,- "դե թքել եմ ես այդ ամենի վրա: Թքել եմ ես քո վրա: Ինքս կպատմեմ իմ պատմությունները: Ինքս կկանգնեցնեմ իմ կառուսելը, երբ ուզենամ ու գլխավորը՝ որտեղ ուզենամ": Ես դուրս եկա մեքենայիցս, բացեցի հետևի աջ դուռը, ճանկեցի զրուցակցիս օձիքը ու դուրս շպրտեցի նրան մեքենայիցս...
- Ես կթունավորեմ քո կյանքը,- ողջ իր թույնը այս բառերում դրած՝ նետեց մայթին ընկած մենակությունս,- դու երբեք երջանիկ չես լինի, դու նրան չե՜ս հասնի: Դու կտանջվե՜ս...
Արդեն նստել էի մեքենաս, սակայն վերջին բառերը ստիպեցին ինձ կրկին լքել այն: Ես մոտեցա մայթին արդեն ծալապատիկ նստած ու ոտքերը շփող միայնությանը ու հանկարծ պարզից էլ պարզ գտա վերջին ժամանակներս ինձ տանջող նրա գաղտնիքը.
- Գերադասում եմ տանջվել,- նայեցի ուղիղ նրա աչքերին ու շարունակեցի,- այո, լսո՞ւմ ես, ես գերադասում եմ տանջվել: Ու այդ տանջանքը ես չեմ փոխի աշխարհի նույնիսկ ամենաքաղցր հաճույքի հետ:
Ճանկեցի զրուցակցիս օձիքը, վեր բարձրացրեցի նրան գետնից ու նայեցի ուղիղ նրա աչքերին.
- Դու դա չե՜ս հասկանա, Ո՜չ, քեզ նմանները ինձ չե՜ն հասկանա: Քո ասածները ճիշտ են, ճիշտ են սառը մարմարի պես: Սակայն նրանց մեջ չկա զգացմունք, պարզ մարդկային ու հասարակ մի զգացմունք: Գուցե և ես կպարտվեմ, գուցե և դու մի օր հաղթանակ կտանես, գուցե և... բայց գուցե և հաղթեմ ես: Գուցե և իմ կառուսելի պտույտը վերջանա հենց իմ ուզած կետում, լսու՞մ ես: Չէ որ ամեն ինչ նրանից է կախված, նրանից, նրա մի պարզ քմհաճույքից: Իսկ կանայք ու հատկապես աղջիկները փոփոխական են, շա՜տ փոփոխական ու դու դա լավ գիտես: Գուցե և մի օր նա կցանկանա ձեռքը մեկնել, ձեռքը մեկնել, կատարել այդ հասարակ շարժումը ու վերցնել իրեն հասանելիք երջանկությունը...: Անհույս իրավիճակներ չեն լինում, նման բաներ ուղղակի չկան: Իսկ եթե կա գեթ մեկ հնարավորություն, գեթ մե՜կ հնարավորություն, լսո՞ւմ ես՝ ես կպայքարեմ, կպայքարեմ մինչև վերջ... Իսկ սեփական պատմությունս իմ, այլ ոչ թե քո կողմից նրան պատմելու ձգտումս հաստատ արժե նրան, որ ես այժմ տանջվեմ, որ թույլ տամ կասկածներին կրծեն ինձ, որ պայքարեմ, պայքարեմ, թեկուզ և գրեթե անհույս իրավիճակում...
- Քո հնարավորությունները չնչին են,- քմծիծաղեց զրուցակիցս,- դու քո այդ սիրուն երբե՜ք չես հասնի,- իր լկտի հայացքը վրաս հառելով քրքջաց նա,- լսու՞մ ես, երբե՜ք չես հասնի՜... քո հնարավորությունը մեկն է ընդդեմ հարյուրի...
- Բայց այն կա,- նետեցի ես ու մի աննկարագրելի թեթևություն եկավ վրաս,- կա, դու ինքդ ընդունեցիր որ կա...: Ու հենց այդ չնչին հնարավորության համար էլ արժե մինչև վերջ պայքարել,- ես բաց թողեցի զրուցակցիս օձիքը, ուղղեցի այն ու թափ տվեցի վրայի փոշին ,- իսկ դու... չկաս,- ծիծաղեցի ես,- չկաս, վերջ, լսո՞ւմ ես, դու այլևս չկաս...
Ես նստեցի մեքենաս ու պոկվեցի տեղից: Աչքս ընկավ դիմապակուցս վերև ամրացված հայելուն: Մեքենայիս հետևի նստատեղին այլևս ոչ-ոք չկար...
Քաղաքի վրա կախված մթամած ամպից սկսեց մաղել մանր մի անձրև: Անձրևի եղածը մի բան չէր, սակայն այն որոշակիորեն լիցքաթափեց մթնոլորտը ու հույս ներշնչեց, որ հնարավոր է շուտով նորից կփայլի արևը ու կերևա կապուտակ երկինքը...

Երևան
21.06.2008

Dayana
09.09.2008, 18:59
Լիոն, վաղը սպասում եմ Էլենի հետ նկարիդ ;)
Եվ իսկապես, դեռատի աղջնակի հանդեպ կոկորդ սեղմող կարոտը քեզ մոտ ավելի արտահայտված է, քան կլինի մի քանի տասնյակի տարի անց ծերուկ Էմանուլի մոտ :) ապրես :)

Lion
09.09.2008, 19:45
Լիոն, վաղը սպասում եմ Էլենի հետ նկարիդ ;)
Եվ իսկապես, դեռատի աղջնակի հանդեպ կոկորդ սեղմող կարոտը քեզ մոտ ավելի արտահայտված է, քան կլինի մի քանի տասնյակի տարի անց ծերուկ Էմանուլի մոտ :) ապրես :)

Էլեն... ;)

Աստված չտա որևէ մեկը ծերուկ Էմանուելի տեղը լինի: Մերսի, Դայանա ջան, մերսի ինձ հասկանալու և գրածս գնահատելու համար...:)

Ջուզեպե Բալզամո
10.09.2008, 08:07
Լավ էր: Իմ անցյալից էլ դրվագներ կային, ուրեմն իրական էլ էր …:)
Պատմելուց երկրորդ ու երրորդ դեմքերը խառնում ես իրար: Շփոթեցնող է: Համ էլ գլուխը ծնկներին դծվար է ինչ որ մեկին նայել, միգուցե՝ ծնոտը ծնկներին… :think

Lion
10.09.2008, 18:42
Լավ էր: Իմ անցյալից էլ դրվագներ կային, ուրեմն իրական էլ էր …:)


Շատ ուրախ եմ, որ դուր եկավ...:)



Պատմելուց երկրորդ ու երրորդ դեմքերը խառնում ես իրար: Շփոթեցնող է:


Հա??? որ մասում?:(


Համ էլ գլուխը ծնկներին դծվար է ինչ որ մեկին նայել, միգուցե՝ ծնոտը ծնկներին… :think

Կարելի է - համենայն դեպս ես հենց դա էի ուզում ասել:)

Ջուզեպե Բալզամո
10.09.2008, 21:49
Պատմելուց երկրորդ ու երրորդ դեմքերը խառնում ես իրար:

նայի ստեղ

Ավելացվել է 2 րոպե անց

- Դեռ չե՞ս հոգնել այս ամենից,- գոռոզ կերպով նետեցիր դու,- ինչո՞ւ անջատեցիր հեռախոսդ...
- Դա քեզ չի վերաբերվում,- պատասխանեցի ես՝ այդ պահին այլ ասելիք ուղղակի չգտնելով:
- Ի՞նչ վատ աղջիկ է,- ծիծաղեց գորշազգեստ ուղեկիցս,- ու դու կարծես թե սիրում էլ ես նրան:

մանրուք է, բայց զգացնել է տալիս ;)

Lion
11.09.2008, 12:59
Հա, բայց ստեղ 2 էլ նույն դեմքով են - նետեցիր դու, ծիծաղեց ուղեկիցս... Իրոք, խնդիրը կամ չեմ տեսնում, կամ չեմ հասկանում;)

comet
11.09.2008, 13:39
Լիոն, դու տաղանդ ես:)
Ապրես, ինձ շատ դուր եկավ:hands

Lion
11.09.2008, 18:38
Լիոն, դու տաղանդ ես:)
Ապրես, ինձ շատ դուր եկավ:hands

Շաաատ շնորհակալ եմ - չեք պատկերացնի ինչ հաճելի է, երբ ստեղծագործությունդ գնահատվում է:)

lili-4
11.09.2008, 19:25
Գեղեցիկ ես շարադրել, ապրես: Կարևորը, որ մթամած ամպերդ անձրևեցին: Հետաքրքիր ես հասել այդ անձրևին, սկզբում թախիծ, այսինքն գորշ ամպեր, հետո պայքար, մի գուցե և ամպրոպ, ամպերի բախում:), հոգու կռիվ, նման երկունքի, բայց կարևորը վերջնական ձեռքբերում՝ ամեն ինչ մաքրող անձրև ու թեթևություն: Հոգու և մարմնի թեթևություն, ու կա որոշակիություն, կա ելք՝ չտրվել մենակության գորշությանը, չկորել, այլ թեկուզ տանջվելով ընթանալ առաջ: ;) Այս ստեղծագործության մեջ ամենից շատ հավանեցի կամքի ուժը, իսկ մենակությունը ու հիասթափությունը բնորոշ են երիտասարդ դեգերող սրտերին: Ապրես, որ լավատես ես, և ապրես, որ քո հոգու խռովքին մեզ հաղորդակից ես դարձնում::love

Lion
11.09.2008, 20:19
Մերսի, Լիլիթ ջան:) Դու շատ նուրբ զգացողություն ունե և տեսել էիր այն, ինչ ես ինտուիտիվ էի դրել պատմվածքիս մեջ...

Ի դեպ, չեմ սիրում հոռետեսությունը,

Իսկ կամքի ուժի մասին...

Ավելացվել է 10 րոպե անց
Առանց կամքի ուժի - ուղղակի չկա տղամարդ...

Lion
13.09.2008, 19:07
Ընտրություն

… Հակառակորդդ վերջին հարվածները հասցնելուց հետո մի պահ հեռացավ և կես պտույտ կատարեց ռինգում` մի դաժան ու ինքնավստահ քմծիծաղով պարզելով ձեռքերը օդում և ցույց տալով խելագարված հանդիսատեսներին, որ իր հաղթանակը մոտ է…
… Ո՞վ ես դու, մարդ, որ արյունաթաթախ բերանով, ջարդված ու հարվածներից ուռած քթով համառորեն կանգնել ես ռինգի ցանցերին հենված և չես ցանկանում ընկնել, ի՞նչ նյութից ես կազմված: Ես եկել եմ ծանոթանալու քեզ հետ: Ողջույն քեզ, մարդ…, ուշադիր եղիր, մարտը շարունակվում է…, բայց և այնպես, ո՞վ ես դու…: Պատրաստվիր, մարտը սկսված է…
… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթը հետաքրքրությամբ նայեց այգում խաղացող երեխաներին, ավելի հարմար տեղավորվեց նստարանին և շարունակեց ընդհատված զրույցը ոչ պակաս տարօրինակ՝ ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով իր զրուցակցի հետ.
- Գիտես, բավականին ցուրտ է տարվա այս եղանակի համար, սակայն երեխաներին դա կարծես թե չի հետաքրքրում,- ասաց նա, նայեց զրուցակցին ու շարունակեց,- ես համաձայն չեմ քեզ հետ, կա մի բան, որ վեր է ամեն ինչից, այն ի վիճակի է սարեր շուռ տալ: Նա ուժեղ է նույնիսկ քեզանից:
Գորշ շորերով զրուցակիցը ինքն էլ հետաքրքրությամբ նայեց երեխաներին, այնուհետև հայացքը փոխադրեց զրուցակցի վրա և ինքնավստահ տոնով պատասխանեց.
- Դե լավ, լա՜վ… մենք եղբայրներ ենք, ժամանակն է, որ ճանաչենք իրար և չթերագնահատենք մեկ մեկու…: Դու լավ գիտես, որ ինձանից ուժեղ այս աշխարհում ոչ ոք չկա և ես եմ այս ամենի տերը:
- Դու միայն նախանշում ես ուղին, եղբայր, սակայն ցանկացած մարդու մոտ կա քեզ հաղթելու գաղտնիքը: Միայն թե բանն այն է, որ ամեն մեկը չէ, որ գիտե այդ մասին:
- Ես քեզ հետ համաձայն չեմ: Տեսնում ես այն տղային, որ մանկական դույլը ձեռքին հող է բերում՝ իր ավազե պարիսպը վերջացնելու համար: Նա կգնա իր համար նախանշված ուղով, կմեծանա, կրթություն կստանա, կդառնա ինժեներ, կամուսնանա, երեխաներ կունենա, սակայն ողջ կյանքում նա կլինի աննկատ մի մարդ՝ իր փոքրիկ երջանկություններով և ուրախություններով, իսկ մեծ հաջողություններն ու փառքը կմնան նրա երազներում, կմնան նրա գրքերի մեջ:
- Կա նաև մեկ ուրիշ ճանապարհ: Երբ այդ երեխայի խելքը կհասնի, եղբայր, նա գուցե և կցանկանա վիճել քեզ հետ, փոխել իր կյանքի ուղին, գուցե և նա կցանկանա ուղիղ նայել քո աչքերին…
… Դեռ մարտից առաջ էր, շա՜տ առաջ, դու երևի դեռ մի փոքր երեխա էիր, հազիվ երկրորդ դասարան, երբ ձեր թաղամասում կռվում էիք: Կռվում էիք շենքերով: Ամեն մի տղա, հավատարիմ իր շենքին, կարծես մի սրբազան ուխտի, պարտավոր էր պայքարել հարևան թշնամի շենքերի տղաների դեմ: Եվ այդ պայքարում գրեթե չկային կանոնները: Հաղթում էիք և հաղթվում: Ծեծում էիք և ծեծվում: Եվ իհարկե քո մեղքը չէր ու դու դրա հետ ոչ մի կապ չունեիր էլ, որ ձեր շենքը գտնվում էր շենքերի երկար շարքի ամենածայրում և ցանկացած տեղաշարժ՝ կլիներ դա թաղամասից սովորական դուրս ու ներս, թե խանութ գնալ, անցնում էր այն շենքի բակով, որի տղաների հետ մի այլ տեսակի թունդ թշնամություն ունեիք: Այն ժամանակ դու այդ շենքի տղաներին ընկալում էիր կարծես մի տեսակ վայրենիների ցեղի և հոգուդ խորքում վստահ էիր, որ եթե այդ շենք մտնես, այնտեղից ողջ դուրս չես գա: Հատկապես տանջալից էր հացի խանութ գնալը, քանզի քեզ վրա դրված այդ ամենօրյա պարտականությունը կատարելու համար դու օրական առնվազն երկու անգամ պետք է անցնեիր այդ շենքի բակով, գնայիր ու գայիր, և ենթարկվեիր հարձակման վտանգի: Ու եթե ինչ-որ կերպ դեռ կհաջողվեր խանութ գնալուց չնկատվել ու հարձակման չենթարկվել և կամ էլ այդ բակի տղաները անակնկալից չէին հասցնի հավաքվել, ապա մինչ դու ետ կդառնայիր, նրանք, արդեն լավ ժամանակ ունենալով հիմնավորապես պատրաստվելու՝ կազմ ու պատրաստ կդիմավորեին քեզ: Քանի-քանի մարտեր ես ունեցել, երբ հացի տոպրակը մի ձեռքով սեղմած կողքիդ և թիկունքդ պատին դեմ արած՝ կատաղորեն պաշտպանվում էիր քեզ վրա թափվող հարվածների հեղեղից և ի վերջո դժվարությամբ ճեղքելով շրջապատումը, հասնում էիր ձեր բակ: Հի՞շում ես՝ նման դեպքերում սովորաբար անմիջապես հավաքվում էիք ձեր շենքի տղաներով, կազմում էիք ձեր զորքը և պատժիչ արշավի դուրս գալիս հարևան շենքի դեմ: Այդ դեպքում արդեն բոլոր առավելությունները ձեր կողմն էին լինում: Նրանք սովորաբար առանց կռվի, իսկ երբեմն էլ կարճատև դիմադրությունից հետո նահանջում էին՝ թողնելով իրենց բակը ձեր տնօրինության տակ և հեռվից չարությամբ սկսում էին դիտել ձեզ: Դուք էլ մի քանի ժամ մնալով նրանց բակում, ասես գրաված երկրում և չիմանալով ինչ անել, ի վերջո կավճով ձեր հաղթանակի վկայություններն էինք թողնում նրանց շենքի պատերին և հեռանում: Սակայն դուք էլ գիտեիք, որ այդ հաղթանակները ինչքան հեշտ էին ձեռք բերվում, նույնքան էլ անօգուտ էին, քանզի հենց հաջորդ անգամ, երբ ձեզնից մեկը միայնակ կփորձեր անցներ այդ շենքի բակով, անգութ հարձակման կենթարկվեր այդ բակի տղաներ կողմից: Այդ անտանելի վիճակից միայն մեկ ելք կար: Գոյություն ուներ այդ շենքը շրջանցող մի շրջանցիկ ու շատ նեղ ուղի, որը ձեր հակառակորդը չէր պահում մշտական հսկողության տակ և դա հնարավորություն էր տալիս աննկատ անցնել ու ետ դառնալ: Նրա մի կողմում բարձր պատ էր՝ մյուսում այգիների ցանկապատերը: Կարելի էր անցնել այդ ուղով, սակայն այն մի լուրջ թերություն ուներ: Եթե հանկարծ բռնվեիր այդ ուղու վրա, ապա լիովին ու միանգամից կընկնեիր մի անհույս շրջապատման մեջ, ասես սեղմված կիրճի բարձր պատերի միջև և ամբողջովին կհայտնվեիր հակառակորդիդ իշխանության տակ:
Այդ ամառ դու հանգստի մեկնեցիր գյուղ: Տատիկիդ տանը կար երկարատև տարիներով հավաքած մի հսկա գրադարան: Դու ժամերով սուզվում էի գրքերի անհատակ անդունդը՝ հաճախ չնկատելով ազգականներիդ տարօրինակ հայացքները, որոնք ավելի բնական կհամարեին, եթե դու դրսում վազվզեիր: Դու նույնիսկ չիմացար էլ կամ չնկատեցիր, թե դա երբ եղավ, երբ գրքերից մեկը կարդալիս քեզ մոտեցավ տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով մի անծանոթ, իսկ երկրորդը՝ ոչ պակաս տարօրինակ՝ ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով մեկը, այդ ընթացքում սկսեց հեռվից հետաքրքրված դիտել քեզ…
… Մրցավարները տեղավորվեցին ռինգի մոտ՝ ցանցերի անմիջական հարևանությամբ և պատրաստվեցին մարտի սկսվելուն: Շուտով երևաց մարտիկներից մեկը, միջակ զարգացած մկանների տեր մի երիտասարդ, որը կարծես հենց նոր էր թողել իր գրքերը: Նրա հակառակորդը, ավելի տարիքով, հասուն, ինքնավստահ տեսքով, խիստ զարգացած մկաններով ու հաղթանդամ մի մարտիկ, մինչ այդ արդեն հասցրել էր շահել հանդիսատեսների համակրանքը և տեղ էր գրավել ռինգի իր անկյունում…
… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթն և նրա գորշ ու մի քիչ տարիքով զրուցակիցն աննկատ մտան դահլիճ ու տեղավորվեցին ռինգի մոտ գտնվող հենց առաջին շարքերում…
- Տիկնայք և պարոնայք,- հանդիսավոր տոնով սկսեց ռինգի կենտրոնում կանգնած ճողոմ ու նրբագեղ մեկնաբանը,- ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, այսօրվա առանց կանոնների մարտը կընթանա մի քիչ այլ ձևով: Ռաունդները կտևեն երեքհարյուրվաթսունհինգ վայրկյան, իսկ նրանց թիվը սահմանված չի լինի: Մարտը կհամարվի վերջացած միայն այն բանից հետո, երբ կողմերից մեկը ի վիճակի չի լինի շարունակել մարտը կամ էլ կխնդրի դադարեցնել այն…
… Երբ վերադարձար գյուղից՝ հենց հաջորդ օրը կանգնեցիր քո մշտական և անլուծելի հիմնահարցի առաջ: Ի՞նչպես հերթական անգամ գնալ հացի խանութ և վերադառնալ: Սակայն լուծումը վաղուց արդեն հասունացել էր ուղեղումդ և եթե նախկինում դու վախը սրտումդ արագորեն կանցնեիր գաղտնի, սակայն վտանգավոր ճանապարհով, կամ էլ ոչ պակաս արագությամբ կճեղքեիր հակառակորդի բակի միջով, հույսով, որ վերադարձիդ նրանք դեռ չեն հասցնի հավաքվել, ապա այս անգամ դու վճռել էիր վարվել այլ կերպ: Դու հանգիստ հագնվեցիր, հանդերձավորվելով այնպիսի շորերով, որոնք հնարավորինս քիչ կսահմանափակեյին շարժումներդ և դուրս եկար տանից: Դու անխռով հանգստությամբ քայլերդ ուղղեցիր դեպի հակառակորդի բակ ու հանգիստ քայլելով և ողջ ամրությունդ հավաքելով սրտումդ ՝ կանգ առար նրանց բակի ուղիղ կենտրոնում…

Lion
13.09.2008, 19:12
… Մրցավարը երկու մարտիկներին հրավիրեց ռինգի կենտրոն և նրանք, մոտենալով իրար, սկսեցին նայել մեկ-մեկու աչքերի մեջ: Հաղթանդամ մարտիկը, ինքնավստահությունը և չարությունը աչքերում, թունոտ, բայց ցածր, այնպես, որ միայն հակառակորդը լսի, նետեց.
- Դու ինչպե՞ս համարձակվեցիր իմ մարտահրավերն ընդունել և իմ դեմ դուրս գալ, լակոտ: Ես քեզ կփոշիացնեմ…
Երիտասարդ մարտիկը ոչինչ չասաց, սակայն սկսեց կենտրոնանալ ու հավաքել ուժերը: Մարտը խոստանում էր լինել երկարատև ու համառ: Գուցե նույնիսկ ավելի երկարատև ու համառ՝ քան ինքն էր ենթադրում…
… Հակառակորդ շենքի տղաները չէին սպասում այդպիսի հանդգնության: Նրանցից մեկը անմիջապես նետվեց իր ընկերներին տեղեկացնելու: Սակայն նրանք շուտով հասկացան, որ շտապել պետք չէ. դու չէիր պատրաստվում հեռանալ: Իսկ հետո դու տեսար նրանց խմբի մոտենալը, որից հետո նույնիսկ քեզ համար անսպասելի նետվեցիր նրանց ընդառաջ, մտար նրանց մեջ և ցրեցիր նրանց: Որոշ ժամանակ անց հակառակորդներիցդ մի քանիսը փախել էին, իսկ մյուսները պատի մոտ դժվարությամբ դիմանում էին: Սակայն նրանց ողջ դիմադրական կորովը կոտրվեց այն բանից հետո, երբ իրենց առաջնորդը, չդիմանալով քո հարվածներին, սկսեց լաց լինել…: Հիշո՞ւմ ես այդ լացը, հակառակորդներիդ առաջնորդի այդ սովորական ու մանկական լացը, որը միանգամից թեթևություն բերեց հոգուդ: Ասե՞մ, որ դրանից հետո դու արդեն երբեք հարձակման չես ենթարկվի այդ շենքի բակում, թեև դեռ երկար տարիներ դրանից հետո, այդ բակով անցնելիս դու կարագացնես քայլերդ, իսկ երբեմն էլ անհանգստությամբ շուրջդ կնայես… Շնորհավորում եմ քեզ, մարդ: Դու հաղթեցիր, դու տարար քո կյանքի առաջին հաղթանակը, քանզի ուժ գտար քեզ մեջ վերցնելու կյանքի նետած ձեռնոցը: Սակայն միաժամանակ և ցավում եմ քեզ համար, մարդ, քանզի դու առաջին քայլն արեցիր այն փշոտ ճանապարհին, որը քեզ կտանի դեպի նորանոր ձեռնոցներ…
… Այդ ե՞րբ էր, մարդ, որ դու զգացիր քեզ վրա Ճակատագրի շնչառությունը: Այդ ի՞նչի վրա հենվելով հանկարծ քեզ մեջ ուժ գտար ուղիղ նայելու նրա աչքերին: Երևի քո բնույթն էր այդպիսին, երևի դու ինքնդ ուղղակի չէիր կարող այլ կերպ: Դու քեզ մեջ հանկարծ ուժ տեսար վերագրելու քո ճակատագիրը: Դու ինքդ սեփական ձեռքերովդ ցանկացար գրել քո ճակատագիրը, դու ինքդ ցանկացար ստեղծել քեզ: Եվ դրա համար էլ դու չցանկացար դպրոցը վերջացնելուց հետո ընդունվել ոչինչ չխոստացող ինստիտուտի ամենասովորական մի ֆակուլտետ, այլ առաջին անգամ, կյանքիդ միակ և անկրկնելի այդ պահին ուղիղ նայեցիր Ճակատագրի աչքերին և սկսեցիր Կամքդ լարած ու ատամներդ սեղմած պարապել այնտեղ ընդունվելու և անվճար սովորելու համար, որտեղ քեզ պես մեկը չէր կարող ընդունվել նույնիսկ երազների մեջ…: Գիտեմ, մի ասա, իհարկե տեղյակ եմ, թե ինչպես էիր օրական տասնչորս ժամ, անտեսած ամեն ինչ, համառորեն հաղթահարում քեզ համար այնքան անտանելի դարձած առարկաները…
… Հնչեց գոնգը և մարտը սկսվեց: Առաջին ռաունդում հաղթանդամ մարտիկը մարտը սկսեց զգուշորեն, կարելի է ասել նույնիսկ աննկատ: Նրա հակառակորդը ևս չշտապեց սկսել ընդհարումը: Սակայն մի կարճ ժամանակ անց հաղթանդամ մարտիկը սկսեց ավելի փոքրացնել իր և հակառակորդի միջև եղած տարածությունը, ճնշել նրան իր մարմնով և աստիճանաբար սեղմել ռինգի ցանցերին: Նրա հաճախակի հարվածները դեմ էին առնում հակառակորդի ամուր պաշտպանությանը և առանձնակի արդյունք չէին տալիս: Այդպես էլ ավարտվեց ոչինչ չասող այդ ռաունդը: Երկրորդ ռաունդը սկսեց անցնել ավելի լարված: Հաղթանդամ մարտիկը կրկին սկսեց սեղմել հակառակորդին, որից հետո մի հարմար պահ որսալով՝ ճարպիկ հնարքով քաշեց նրան գետին և գցեց իր տակը: Կողմերը սկսեցին համառորեն պայքարել: Հաղթանդամ մարտիկը փորձում էր կաշկանդել հակառակորդի ձեռքերը, իր մարմնով կտրել նրա շնչառությունը և կոտրել Կամքը: Սակայն երիտասարդ մարտիկն ատամները սեղմած դիմադրում էր և ետ մղում հարվածները՝ երբեմն ինքն էլ հարվածելով, որը սակայն առանձնակի օգուտ չէր տալիս: Գոնգի հարվածը ազդարարեց ռաունդի ավարտի մասին: Երրորդ ռաունդը սկսվեց անսպասելի…
… Մարդը մոտեցավ պատին, որտեղ ամրացված էին ընդունելության քննության արդյունքները և, առանձնակի հույս չունենալով, աչքը հառեց ցուցակին ու սկսեց փնտրել իր անունը, ազգանունը և հայրանունը: Այն գտնվում էր երազանքի այդ երկարատև ցուցակի ամենավերջում: Չէ, իրոք` ամենավերջում… Մարդը չհավատաց իր աչքերին և կրկին տառ առ տառ կարդաց իր տվյալները…
… Այն անսպասելի էր բոլորի համար: Երբ հակառակորդները դեռ նոր էին մոտեցել իրար, տեղի ունեցավ մի անհավատալի բան: Միջակ զարգացած մկանների տեր երիտասարդը մոտեցավ հակառակորդին և իրար հետևից երեք հետևողական հարված հասցրեց նրան՝ ձախով, աջով և վերջում ոտքով: Հարվածների այդ հեղեղի հետևանքով հաղթանդամ մարտիկը հայտնվեց գետնին: Դահլիճում մեռելային լռություն տիրեց: Մրցավարը արագորեն մոտեցավ երիտասարդ մարտիկին և հեռացրեց նրան հակառակորդից: Հանդիսականների մեջ սկսվեցին լսվել հատուկենտ հիացական բացականչություններ, որոնք աստիճանաբար ուժեղացան: Սակայն միաժամանակ շատ-շատերն էլ սկսեցին ատամները սեղմած հայհոյել երիտասարդին…
… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթը կողանց մի հայացք գցեց իր գորշ ծանոթի վրա, որին վերջինս պատասխանեց ինքնավստահ քմծիծաղով…
… Հաղթանդամ մարտիկը խելքը գլուխը հավաքեց և սկսեց դանդաղ ոտքի կանգնել: Իր համար անսպասելի այսպիսի իրադարձությունից հետո նա արագորեն ուշքի եկավ: Սակայն այս անգամ նա արդեն սկսել էր այլ կերպ վերաբերվել հակառակորդին: Եվ եթե առաջ նա որոշել էր իր հաղթանակը վերածել մի փքուն հաղթահանդեսի, ապա այժմ հասկացավ, որ Ճակատագիրը իրեն մարտի է հանել մեկի դեմ, որին օգնում է Կամքը: Դրա համար էլ նա կենտրոնացրեց իր բոլոր ուժերը, փորձն ու զգուշությունը և սկսեց խելամտորեն վարել մարտը: Առավելությունը կրկին սկսեց աստիճանաբար անցնել նրա կողմը: Իր հերթին երիտասարդ մարտիկն էլ իրեն չկորցրեց: Հակառակորդին տապալելուց հետո նրան տիրած ոգևորությունը շարունակվեց շատ կարճ, քանզի նա հասկացավ, որ դա դեռևս ոչինչ չի նշանակում, որ մարտը դեռ նոր է սկսվում, իսկ վերջնական հաղթանակը, եթե նույնիսկ այն կա էլ, դեռևս շատ ու շատ հեռու է…
… Ամուր եղիր, մարդ, ու չբողոքես քո ընտրությունից: Գիտեմ, ինչպես չիմանամ, որ երազանքի այդ ֆակուլտետ ընդունվելը քեզ համար բացեց փորձությունների բազում դռներ: Իհարկե տեղյակ եմ, որ դու դասի էիր գնում ծիծաղելիորեն փոքրիկ մի այնպիսի գումարով, որը կուրսեցիներիցդ շատերը, եթե գետնին ընկած լիներ, երևի թե կալարեին էլ կռանալ ու վերցնել: Գիտեմ, որ դու ատամներդ սեղմած ու աշխատելով չնկատել, թե օտար այդ երամում գտնվելը ինչ աստիճանի չի ընդունվում ընկերներիդ կողմից, շարունակում էիր նույն համառությամբ պարապել: Գիտեմ, գիտեմ, մի ասա, գիտեմ…: Գիտեմ, որ դու մեկ այլ նպատակ էլ ունեիր, քանզի եթե ցանկանում էիր շարունակել սովորել այդտեղ, դու, նախկին բոլոր արդյունքները ձեռքումդ բռնած, մի քանի տարի հետո կրկին պիտի քննություն հանձնեիր և դու պատրաստվում էիր դրան: Այնուհանդերձ դա էր քո ընտրությունը, մարդ: Դու ինքդ ընտրեցիր այդ ուղին…, հիշո՞ւմ ես հեռու հեռավոր այն բակը…, ընտրեցիր երևի այն պատճառով, որ այլ նյութից էիր ստեղծված, այնպես որ շարունակիր ընթացքդ… Ուշադիր, մարտը շարունակվում է…

Lion
13.09.2008, 19:16
… Հաջորդ չորս ռաունդները անցան միօրինակ: Հաղթանդամ մարտիկը, արդեն ոչ այնքան ուղղամտորեն ուժեղ, որքան առաջին երկու ռաունդներում, այնուհանդերձ շարունակում էր ճնշումը և առավելությունը պահում իր ձեռքում: Սակայն նրա հակառակորդն արդեն ավելի ազատ ու համարձակ, շարունակում էր պաշտպանվել, սպասելով հարմար պահի և կենտրոնանալով, որ առիթը բաց չթողնի: Արդեն այս չորս ռաունդներից վերջինի վերջում հաղթանդամ մարտիկը սկսեց հոգնածության նշաններ ցույց տալ…
… Իհարկե, մարդ, դու կարողացար շարունակել ուսումդ: Շրջապատումդ շատերը դա օրինաչափ համարեցին, իսկ մի քանիսն էլ սկսեցին բացատրությունը փնտրել պատահականությունների երկար շարանում: Սակայն դու, մեն միայնակ դու գիտեիր իսկական բացատրությունը և երկարատև ու ցուրտ գիշերներին գրքերիդ հետ անցկացրած տառապանքդ: Միայն դու էիր զգում, թե արտաքին այդ թեթևությունը ինչ է նստում քեզ վրա, որ սեղանատամդ հակառակորդի հարվածներից արդեն նվվում է, քիթդ ցավում է, իսկ աչքերդ էլ սկսում են կասկածելիորեն մշուշապատվել…: Ինչ արած, մարդ, դու պետք է շարունակես մարտդ, դու ինքդ ընտրեցիր այդ ուղին… Զգուշ եղիր, հակառակորդդ մոտենում է…
… Հաջորդ ռաունդի հենց սկզբում երիտասարդ մարտիկն ինքն առաջինը շարժվեց մոտեցող հակառակորդին ընդառաջ և անցավ հարձակման: Հարվածների վստահ հեղեղը սկսեց իջնել հակառակորդի վրա: Վերջինս սեղմվեց ռինգի ցանցերին և պաշտպանական դիրք ընդունեց: Ու թեև այս անգամ նա չտապալվեց, սակայն միայն ռաունդի կեսերում, բավականին ծեծ ուտելուց հետո միայն, նրան հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը…
… Դու սկսեցիր աշխատել ուսմանդ հետ միաժամանակ: Սկսեցիր աշխատել այնպիսի մի հիմնարկում, որտեղ աշխատելու համար շատ շատերն էին մազերը սպիտակեցնում, սակայն այդպես էլ դրան չէին հասնում: Դա չտրվեց քեզ հեշտությամբ, թեև կողքից դիտողին կարող էր այդպես թվալ: Աշխատանքի ընդունվելդ քո երկարամյա ջանքերի արդյունքն էր…: Հիշում եմ, իհարկե հիշում եմ, թե այդ օրը որքան էիր ուրախացել: Իհարկե պատկերացնում եմ, որ մի պահ, միայն մի պահ քեզ կարող էր թվալ, թե դա վերջնական հաղթանակն է: Սակայն գիտեմ նաև, որ դու շատ շուտ վանեցիր քեզանից այդ միտքը…
… Երիտասարդ մարտիկը թույլ չտվեց հակառակորդին խելքի գալ: Աջ ոտքի թաթով հարվածելով հակառակորդի ծնկի հետևի կողմին ու երկնելով այն կողերին հասցված բռունցքի հարվածների շարանով, նա հակառակորդին նետեց գետին և, տեղավորվելով նրա վրա, սկսեց հարվածներ հասցնել: Սակայն հաղթանդամ հակառակորդը բավականին փորձառու էր նման դիրքում մարտը վարելու համար: Նա սկսեց պառկած դիրքից ոտքի միջակ ուժի, սակայն մեթոդիկ հարվածներ հասցնել երիտասարդի կողին, քանզի նա գիտեր, որ թեև այդ հարվածները առանձին վերցրած այնքան էլ ցավոտ չեն, սակայն դրանք բազում անգամ կրկնելիս բավականին վնաս են հասցնում հակառակորդի կողին: Գոնգի հնչելուց հետո հակառակորդները բաժանվեցին իրարից: Հանդիսականների մեջ սկսվեցին ավելի ու ավելի ուժեղ լսվել երիտասարդին խրախուսող բացականչություններ, թեև առանձնակի չարությամբ լցված մի քանիսն էլ սկսեցին սուլել և ռինգի ուղղությամբ նետել ինչ պատահի…
… Աշխատանքային առօրյան սկսեց կլանել քեզ: Սկզբում այնքան գրավիչ թվալով՝ այն աստիճանաբար կորցրեց գույները, գորշացավ և զրկվեց հեռանկարից: Դու սկսեցիր հասկանալ, որ ճշմարտությունն այստեղ չէ, որ տարիներով այդ աթոռին նստելու, առաջընթաց չունենալու և աստիճանաբար գիրանալու հեռանկարը քեզ չի գայթակղում: Դու ինքդ սկսեցիր զգալ, որ սա քեզ համար չէ: Սակայն որտե՞ղ փնտրել ճշմարտությունը, ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Տիրեցին քեզ այդ հարցերը, մարդ, տիրեցին քեզ դրանք երկա՜ր օրերի ընթացքում, տիրեցին քեզ ամբողջովին… և սկսեցին տանել քեզ հեռո՜ւ-հեռու…
… Մյուս ռաունդի արդեն կեսում երիտասարդ մարտիկը սկսեց զգալ, որ իր ուժերը սկսում են սպառվել: Շնչելը դառնում էր ավելի ու ավելի դժվար, ատամի ցավն ավելի էր ուժեղացել, իսկ քթի ցավին միացել էր կողի ուժեղ ծակոցը: Ու թեև հանդիսականների համար դրանք դեռևս աննկատելի էին, սակայն կարճատև հանգստի ընթացքում իր ուժերը վերստացած հաղթանդամ մարտիկը զգաց դա և կրկին վստահություն ձեռք բերեց: Նա ուժեղացրեց ճնշումը և սկսեց անխնա հարվածներ հասցնել իր հակառակորդին, որին վերջինս կարողացավ պատասխանել միայն պաշտպանական դիրքում կուչ գալով և ռինգի ցանցերին սեղմվելով: Հակառակորդի հարվածների շարանը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ: Ծանր ստացվեց հատկապես հաջորդ ռաունդը: Նրա կեսերում եղավ նույնիսկ մի պահ, երբ երիտասարդը հայտնվեց գետնին: Սակայն բոլոր ուժերը հավաքելով՝ նա ոտքի կանգնեց և ուղղեց մեջքը: Արդեն ռաունդի վերջում էր, երբ մոտալուտ հաղթանակի շնչից զգուշությունը կորցրած նրա հակառակորդ մի քիչ շատ բացվեց, որից էլ օգտվելով երիտասարդ մարտիկը ոտքով մի ծանր հարված հասցրեց նրան: Հաղթանդամ մարտիկը հարվածի ուժից և ցավից ետ ընկավ, սակայն գոնգի զանգը ընդհատեց մարտը…
… Բոլորի համար անսպասելի եղավ բանակում ծառայելու քո որոշումը: Քո որոշումը՝ թողնել աշխատանքդ, ծալել, մի կողմ դնել փայլուն ուսմանդ արդյունքները, թողնել այն շարունակելու իրական հեռանկարը և գնալ ծառայելու հայրենիքիդ որպես մի սովորական զինվոր: Իհարկե տեղյակ եմ, որ դու դրան հանգեցիր երկարատև մտածումներից և ուղեղիդ բոլոր ծալքերով այդ որոշումը անցկացնելուց հետո: Լավ, լավ, ես քեզ լավ եմ ճանաչում, պետք չէ ասել: Իհարկե ես գիտեմ, ու դրա համար գաղտնորեն հպարտանում եմ քեզնով, որ դու ամաչեցիր ծանոթներիդ ասել, որ ցանկանում ես բանակում ծառայել նաև այն պատճառով, որ այդպես ես գտնում ճիշտ, որ խիղճդ դրանից հետո հանգիստ կլինի և, որ դրանից հետո դու կկարողանաս բաց ճակատով նայել երկրիդ: Դու ուրախացար, որ ծառայելու ես մեկնում այն զորամաս, որտեղ վաղուց էիր երազում ծառայել: Եվ նորից ընդունեցիր հակառակորդիդ մարտահրավերն ու չդավաճանեցիր քեզ: Գիտեմ, մի ասա այդ բանը: Դա միայն ես ու դու կիմանանք: Ոչինչ, դրա փոխարեն խիղճդ հանգիստ կլինի ու դու պարզ ճակատ կունենաս: Թող ուրիշները չիմանան այդ մասին, մարդ, թող նրանք մտածեն, որ դու ստիպված բանակ գնացիր, որ դու այլ ելք չունեիր, ոչինչ, բայց մենք ինքներս, բոլորից գաղտնի, ինքներս մեր մեջ կիմանանք ճշմարտությունը…
… Հաջորդ ռաունդը եղավ բացառիկ ծանր: Ըստ երևույթին հաղթանդամ մարտիկը որոշել էր հենց այդ ռաունդում վերջացնել մարտը: Հենց սկզբից նա չտեսնված ճնշում սկսեց: Հարվածները՝ ոտքով ու ձեռքով, սկսեցին կարկուտի պես թափվել երիտասարդ մարտիկի վրա: Վերջինս սկսեց պաշտպանվել ուժերի գերլարումով և ուշադրության կենտրոնացումով՝ փորձելով բաց չթողնել հարվածները: Սակայն նրանք հեղեղի պես թափվում էին իրար հետևից, թափվում էին ծառերին հարվածող կարկտի ողջ ուժով և չարությամբ: Երիտասարդ մարտիկի քիթը կոտրվեց, ավելի կարմրեց և ուռեց, իսկ հոնքը ջնջխվեց ու նրանից եկող արյունը սկսեց հոսել դեմքն ի վար: Հանկարծ նա անդրադարձավ, որ իր կողն արդեն չի զգում: Զգացվում էր միայն մի պարզ, սուր և ուժեղ ծակոց, կարծես այնտեղ դաշույն խրած լինեին: Սակայն երիտասարդ մարտիկը դիմացավ, այդ ամենին, ատամները սեղմած տարավ այդ ամենը, թեև ռաունդի վերջն ազդարարող գոնգի հարվածն ընկալեց որպես մի փրկարար ձայն…

Lion
13.09.2008, 19:17
… Մի տխրիր, մարդ: Մի օր ես կգամ քեզ մոտ և մենք ինքներս մեզ, առանձնացած բոլորից և առանձնապես էլ չհպարտանալով, կխոսնեք իրար հետ քո ծառայության մասին, կհիշենք ձեր զորանոցը. կհիշենք, անպայման կհիշենք, ինչպես կարող ենք չհիշել, թե ինչպես մեզ ծանոթ, կարծես հենց նոր գրքերից կտրված մի երիտասարդ ըմբոստացել էր մի փոքրիկ ու չնչին մարդուկի գլխավորած իր նմանների մի ոհմակի առջև, չկարողանալով տանել լիովին անտեղի ու անարդար նրանց վիրավորանքները և, մեջքը դեմ տված պատին, համառորեն դիմադրում: Նա դիմադրում էր իր վրա թափվող հարվածների հեղեղին ու չէր ընկնում: Իհարկե չէր ընկնում, կեցցե նա, քանզի պետք չէր ընկնել և հնազանդ հարվածները տանել, այլ պետք էր պայքարել: Հիշո՞ւմ ես, թե ինչպես էր քո կյանքի հեքիաթի կախարդական այն ծերունին պատմում քեզ, որ նույնիսկ, երբ մրջյունն է կծելով տրորվում, դա ստիպում է նրան երկրորդ անգամ տրորողին խուսափել դրանից: Երևի հենց այդ պատճառով էլ նա չէր ընկնում, այլ շարունակում էր դիմադրել: Մի անհանգստացիր, քեզնից էլ լավ եմ հիշում, թե ինչպես անկյունում դրված աթոռակը հանկարծ հայտնվեց ձեռքումդ, և թե ինչպես դրանից հետո քեզ վրա հարձակվող ողջ այդ ոհմակը վախից ետ ընկրկեց ու ինքը սկսեց պաշտպանվել: Պատկերացնո՞ւմ ես, պաշտպանվել, պաշտպանվել թեկուզ և աթոռակով զինված, սակայն ընդամենը մեկ, մեկ, միայնակ ու զորանոցի նեղ պատերի մեջ սեղմված և կարծես հենց նոր գրքերից կտրված մի երիտասարդից ու դողղալ նրա ամեն մի շարժումից: Հիշո՞ւմ ես, թե դրանից մի քանի օր հետո ոնց ինքդ քեզ գաղտնի հպարտացար, երբ ականջիդ հասավ, որ փոքրիկ ու չնչին մարդուկը խստորեն հրամայում է իր ոհմակին հեռու մնալ քեզանից…
…Հաջորդ ռաունդը սկսվեց փոթորիկով: Հաղթանդամ մարտիկը արագորեն մոտեցավ երիտասարդին և մի քանի ծանր հարվածներ հասցրեց: Դրանից հետո օրորվող երիտասարդին նա հարվածեց ոտքով, որի արդյունքում վերջինս ետ ընկավ ցանցերի վրա: Երիտասարդի համար ամենի ինչ հայտնվեց մշուշի մեջ: Սակայն հակառակորդդ այս անգամ էլ չխնայեց: Թափով մոտենալով և իր ողջ ուժն ու չարությունը դնելով բռունցքի մեջ, նա մի հզոր հարված հասցրեց ուղիղ դեմքիդ: Դու օրորվեցի, իջար մի ծնկիդ վրա, սակայն պահպանեցիր հավասարակշռությունդ և, մեջքդ ցանցերին հենած, հսկայական ջանքեր թափելով այնուհանդերձ չընկար…:
… Հակառակորդդ վերջին հարվածները հասցնելուց հետո մի պահ հեռացավ և կես պտույտ կատարեց ռինգում` մի դաժան ու ինքնավստահ քմծիծաղով պարզելով ձեռքերը օդում և ցույց տալով խելագարված հանդիսատեսներին, որ իր հաղթանակը մոտ է…
…”Ընկիր”,- տնքում էր մեկ մարդու պես ոտքի կանգնած դահլիճը,- “ի սեր աստծո ընկիր, մի կանգնիր ոտքերիդ վրա, ընկիր, ընկիր ու էլ ոտքի մի կանգնիր”,- քարացել էր օդում,- “… ընկիր, ի սեր աստծո, ու թող իր վերջը գտնի այս դաժան մարտը”…
… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթը նայեց մի ծնկի վրա իջած, մեջքը ցանցերին հենած և միայն հսկայական ջանքեր թափելով հավասարակշռությունը պահպանող ու չընկնող երիտասարդ մարտիկին, տխրությամբ օրորեց գլուխը, վերցրեց սպիտակ սրբիչը և պատրաստվեց նետել այն ռինգ: Նա պատրաստվեց ազդարարել իրենց հանձնվելը, հայտարարել, որ վերջ, վերջացավ մարտը, հայտնել, որ վերջ, իրենք պարտվեցին: Իրենք պարտվեցին…, երևի թե ճիշտ էր ասում իր գորշ եղբայրը, որ իրենից ուժեղ այս աշխարհում ոչ ոք չկա …
… Մանկական դույլը ձեռքին հող բերող փոքրիկ երեխան տարօրինակ՝ ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով մի անծանոթի ձեռքը բռնած մտավ դահլիճ: Նրանք անցան հանդիսականների միջով, հանգիստ քայլերով մտան ռինգ և սկսեցին մոտենալ երիտասարդ մարտիկին: Այսինքն ոչ, իրականում նրանք չմտան և չէին էլ կարող ռինգ մտնել: Սակայն երիտասարդին այդպես թվաց, նրան, միայն նրան ընդամենը մեկ, մի պահ թվաց, թե իր մանկության երազներից եկած փոքրիկ երեխան մանկական դույլը ձեռքին մոտենում է իրեն: Երեխան մոտեցավ երիտասարդ մարտիկին, հայացքը հառեց նրա դեմքին և խաղաղ ու շատ հանգիստ սկսեց դույլի պարունակությունը ցույց տալ նրան: Այնտեղ կար ուսում ոչինչ չխոստացող ինստիտուտի ամենասովորական մի ֆակուլտետում, մի ինժեներ, աննկատ մնացած մի մարդ, որն ամուսնացել էր, ուներ երեխաներ, ուներ իր փոքրիկ երջանկություններն ու ուրախությունները, և որը, սակայն, մեծ հաջողություններն ու փառքը պահում էր իր երազներում…, հեռու-հեռու՝ դարակներին շարված ու վաղուց փոշոտված իր գրքերում: Այդ տեսարանը մի պահ հրապուրեց երիտասարդ մարտիկին: Իսկ երեխան շարունակում էր դույլի պարունակությունը ի ցույց դնել: Երիտասարդ մարտիկը շուտով տեսավ շատ ծանոթ մի թաղամաս ու մի բակ, որով անցնելիս ինքը միշտ անհանգստությամբ շուրջն էր նայում և արագացնում էր քայլերը: Տեսավ գյուղից վերադարձող մի երեխա, զարմանքով հետևեց նրա ուղուն, որը հացի խանութ գնալու համար վախը սրտում արագորեն սլանում էր հակառակորդի բակի միջով, իսկ վերադարձին անցնում էր գաղտնի, սակայն վտանգավոր ճանապարհով: Տեսավ նաև իրենց զորանոցում գտնվող մեկ այլ երիտասարդի, որը անմռունչ կռացել էր մի փոքրիկ ու չնչին մարդուկի առջև, և տանելով լիովին անտեղի ու անարդար նրա վիրավորանքները, հնազանդորեն գետինն էր լվանում: Չգիտես ինչու, այդ պահին նրա աչքն ընկավ աթոռակին, զորանոցի անկյունում իր համար հանգիստ դրված աթոռակին…
… Մարդը դանդաղորեն ուղղեց մեջքը: Երեխան կարծես մի հրաշքով անհետացավ: Դրա փոխարեն նրա առջև կանգնեց ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով անծանոթը և լուռ առաջարկեց կատարել իր ընտրությունը: Սակայն երիտասարդ մարտիկը հասկացավ, կարծես տղամարդկային մի վեցերորդ զգայարանով այդ պահին զգաց, որ իր ընտրությունն ինքը վաղուց է կատարել, որ հակառակ դեպքում նա առմիշտ կկորցնի հարգանքն իր նկատմամբ: Նա պոկեց մեջքը ցանցից, չնայած ծնկի սուր ցավին ուղղվեց ոտքերի վրա, նայեց գորշ անծանոթին և… ոչինչ չասաց: Չէ, իրոք, ոչինչ չասաց, այլ մի սովորական, շա՜տ սովորական, սակայն, վստահ, իր ընտրությունը կատարած և իր ապրած կյանքին վստահ մարդու անհաղթահարելի ուժով ու հանգստությամբ տոգորված շարժումով նշան արեց տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթին՝ պատվիրելով նրան հանգիստ թողնել սպիտակ սրբիչը…
…- Ես հիմա քեզ կջնջխեմ, լակոտ,- զգալով երիտասարդ մարտիկի ուղղվելն ու մեջքը ցանցերից պոկելը, նետեց հաղթանդամ մարտիկը և սկսեց մոտենալ,- պատրաստվիր, ահա և վերջը…
- Դե գնա, քու…,- մի առանձնահատուկ վստահությամբ ու հեգնանքով նետեց երիտասարդ մարտիկը, քաշեց հանեց ցավող ատամն ու այն արյունախառն թքեց գետնին,- ես ինչ-որ չեմ լսում վերջի գոնգի ձայնը…
… Ո՞վ ես դու, մարդ: Այս հարցն ինձ այլևս չի անհանգստացնի: Ես ճանաչեցի, ես զգացի ու հասկացա քեզ: Կեցցես մարդ, պարզվեց, որ դու ուժեղ ես ինձնից: Դու դեռ երկար կապրես և կպայքարես, սակայն դա արդեն ինձ չի անհանգստացի: Բարի ճանապարհ քեզ, մարդ, ու հաջողություն քեզ քո դժվարին ճանապարհին: Ու երբ հետագայում մենք կրկին կհանդիպենք, թույլ տուր ինձ ուղղակի նստել քո կողքին և ուշադիր լսել քեզ, քանզի ես քեզնից իրոք որ սովորելու շատ բան կունենամ…
… Իսկ հաջորդ րոպեներն արդեն գաղտնիք չեն լինի: Ես հիացմունքով կհետևեմ քո մարտի շարունակությանը և ինձ համար իհարկե արդեն անակնկալ չի լինի, երբ դրա ավարտից հետո, անտեսելով խենթացած հանդիսատեսներին և ճողոմ ու նրբագեղ մեկնաբանին, դու կմոտենաս ռինգի մոտ գտնվող հենց առաջին շարքերին, կնայես ինձ վրա քո հանգիստ ու վստահ հայացքով, կողանց հայացք կնետես ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով իմ եղբոր վրա և, ակնարկելով իր տեղում հանգիստ ընկած սպիտակ սրբիչը, խաղաղ կժպտաս.
- Կյանքում տղամարդն իր ընտրությունը կատարում է մեկ անգամ: Մեկ, հիշիր, մեկ, ընդամենը մեկ, մի եզակի անգամ…

Երևան
23.09.2006

Lapterik
13.09.2008, 19:43
Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ,
Ու դրեց վերջակետ:

Ամեն անգամ էս թեմայի վերնագիրը կարդալուց Հախվերդյանի երգն եմ հիշում, վերջը որոշեցի գրեի:
Հ.Գ. Կներեք օֆֆտոպի համար :oy

Lion
13.09.2008, 19:48
Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ,
Ու դրեց վերջակետ:

Ամեն անգամ էս թեմայի վերնագիրը կարդալուց Հախվերդյանի երգն եմ հիշում, վերջը որոշեցի գրեի:
Հ.Գ. Կներեք օֆֆտոպի համար :oy

Ինչ արած - մեր օրերի այդ մեծագույն մարդու խոսքերը շատերիս համար են կիրառելի...:)

Ջուզեպե Բալզամո
14.09.2008, 05:03
… Դրանից հետո օրորվող երիտասարդին նա հարվածեց ոտքով, որի արդյունքում վերջինս ետ ընկավ ցանցերի վրա: Երիտասարդի համար ամենի ինչ հայտնվեց մշուշի մեջ: Սակայն հակառակորդդ այս անգամ էլ չխնայեց: Թափով մոտենալով և իր ողջ ուժն ու չարությունը դնելով բռունցքի մեջ, նա մի հզոր հարված հասցրեց ուղիղ դեմքիդ: Դու օրորվեցի, իջար մի ծնկիդ վրա, սակայն պահպանեցիր հավասարակշռությունդ և, մեջքդ ցանցերին հենած, հսկայական ջանքեր թափելով այնուհանդերձ չընկար…:

Կապույտով՝ երրորդ դեմք, կարմիրով՝ երկրորդ դեմք :)
Գիտես կարդալուց հետո մի անեկդոտ եմ հիշել: Ճանճը համառությամբ բախվում է պատուհանի ապակուն, ընկնում, նորից բարձրանում, թռչում ավելի հեռվից գալիս ու զարկվում ապակուն… տենց մի ահագին վախտ: Մի ուրիշ ճանճ, լվացարանի անլվա ամանի վրայից կանչում ա սրան " Արա դե կողքի լուսամուտը բաց ա, ընդեից հել էլի…" :
"Չե,- ասում ա մեր հերոսը,- վիզ եմ դրել, ստեից եմ հելնելու…"
Ինքն իրեն կերտող մարդու, տղամարդու մասին ես պատմում: Նորից կա կամքի ուժ, նորից կա ձգտում, կա պայքարի պատրաստակամություն… բայց ինչու-ն չկա: Դա մի տեսակ տարակուսած թողեց ինձ, ինչո՞ւ համար է այդ բոլորը կատարվում…
Բայց կարդացվում է, կարդացվում է սպասումով … որ հիմա ինչուին կպատասխանես: :)

Lion
14.09.2008, 14:13
Բարև:)

Մերսի դրական կարծիքի համար: Ինձ շատ հաճելի է, որ ստեղծագործություններս դուր են գալիս, ընդ որում դուր են գալիս մարդկանց, ում մտավոր կարողությունների ու հոգու նուրբ ընկալումների մասին բարձր կարծիք ունեմ…

Ինչու…? Հարցը հետաքրքիր էր, ինչու…? Իսկ գիտես ինչու, այն պարզ պատճառով, որ կյանքում մարդ հաճախ է ստիպված լինում ամենատարբեր իրավիճկներում բախվել պատի, ի դեմս հաղթանդամ մարտիկի: Եվ այդ իրավիճակները ամենատարբեր բնույթի են, բանակ, աշխատանք, ուրիշի բակով անցում և այլն, և այլն, և այլն…

Ու այդ դեպքում ամեն մարդ անում է իր ընտրությունը – մեկը նահանջում է, մեկն էլ, ռուսերեն ասած клин вышибает клином…

Չգիտեմ, ամեն մարդ իր ընտրությունն է անում, իսկ տղամարդը, իսկական տղամարդը, այլ ոչ թե ֆիզիոլոգիապես այդ անունը կրողը, իր այդ ընտրությունը կյանքում անում է մեկ անգամ: Եվ մեկ անգամ ընտրելուց հետո պետք չէ նրան նոր ընտրություն առաջարկել… Այս պատմվածքը գրեցի, երբ բավականին երկար ժամանակ, քո նկարագրած ճանճի պես բախվում էի ապակուն: Ի վերջո չդիմացավ… ապակին:

Արդյունքում ես հասա նպատակիս, իսկ այդ օրերից ինձ հուշ մնաց… այս պատմվածքը:

Ինչ վերաբերվում է դեմքերին… Այս անգամ ամեն ինչ արված է գիտակցաբար: Դա շնորհիվ ես փորձել եմ կապել ռինգի երիտասարդին “մարդու” հետ, ինչպես նաև ընդգծել վերջիններիս “կապ”-ը երկար, սև վերարկույով անծանոթի հետ:

Այսպիսի բաներ:

Lion
21.09.2008, 17:16
“Մթամած ամպ”-ի մասին Dayana-ն մի լավ խոսք ասաց, որ կուզենայի այստեղ էլ հնչել:

«Ես ինքս էլ էի ուզում այդ ուրվականին դուրս գցել մեքենայից ողջ պատմվածքի ընթացքում – ապրես...»

Lion
07.10.2008, 18:33
Հ.Գ. Տղուկս մոտս խաղում էր երբ կարդում էի: Վերջացրի, մատներով խառնեցի մազերը: Նայեց ինձ, աչերով ժպտաց: Ասեցի,- ես ու դու միշտ միասին ենք գնալու կյանքից նեղացած թափառելու: Բան չհասկացավ ( 3 տարեկան չկա), բայց մի երկու ատամիկ փայլեցին ժպիտի մեջից…

Անընդհատ ուզում էի արձագանքել այս տողերին:) Եղբայր, դրանց մեջ այնքան պարզ-մարդկություն կա, որ այն կարդալոիս մարդ իրենից անկախ ժպտում է:

Belle
31.10.2008, 21:55
Մի շնչով ամբողջը կարդացի… :o մի ժպտացեք, ամեն գրած տենց չեմ կարդում.. առաջին դեպքն է` 5 էջ մի շնչով.. :)
Շնորհակալություն, հարգելի Lion!!!
Ես հիացած եմ.. ամեն ինչը հավանեցի, այլաբանությունը, համեմատությունը .. ինքնատիպ էր.. Թումանյանական պարզություն կար.. շատ իրական էր, իսկ կուլմինացիաններն ու լուշումները` անսպասելի .. Վստահ կարող եմ ասել` էս թեմայից շատերը սովորելու բան կունենան..
Հ. Գ. Մեկ էլ, ինձ համար հետաքրքրիր էր տողերիր կրկնությունները ու “կտրտվածությունը”, ես էլ եմ “տենց բաներ” անում :oy

Lion
01.11.2008, 17:39
Շնորհակալ եմ Belle, շատ շնորհակալ եմ: Անչափ հաճելի է, երբ ստեղծագործությունդ մարդիկ հավանում են: Զգում ես, որ իզուր չես վատնել ողջ այն զգացմունքային պաշարդ, որ կուտակվել էր մեջդ ու ստիպել գրել…

Ինչ արած – երբեմն կյանքն է, կյանքն է իր լուս ու մութ կողմերով, իր բարով ու չարով և իր ճիշտ ու սխալով ստիպում ստեղծագործել…

Lion
03.11.2008, 18:43
Astgh

Շնորհակալություն:) Ուրախ եմ լավ տպավորություն թողնել... լավ մարդկանց մոտ:)

Lion
24.11.2008, 14:32
Հիացա՞ր - Դաժան մի վարվեք խեղճ հուսարի հետ:D

Մեղսավոր
24.11.2008, 14:39
Բաաա... Ես էլ սիրած մի աղջիկ ունեի: Հախվերդյանը լավ ա ասում՝ «ու թող ծածանվեն վարսերը նրա, ում անունը միշտ գաղտնի կմնա»:

Lion
24.11.2008, 14:41
Բաաա... Ես էլ սիրած մի աղջիկ ունեի: Հախվերդյանը լավ ա ասում՝ «ու թող ծածանվեն վարսերը նրա, ում անունը միշտ գաղտնի կմնա»:

Գրողի տարածը... ոնցա լինում, որ մեր «սիրած աղջիկ»-ը միշտ անցյալում է լինո՞ւմ…

Երկնային
24.11.2008, 14:42
Դեռ միայն երկուսն եմ կարդացել, բայց շատ-շատ դուրս եկել է, Լայըն ջան :)


Կորսված Ծաղիկը

պարզապես զարմանում եմ, թե ոնց ես կարողացել սովորական, չեմ վախենա ասելէ պրիմիտիվ պատմությունը սենց նկարագրել… աչքիս առաջ պատկերներ էին գնում, գույնավոր էր ու կենդանի… շա՛տ, ապրես… :)


Պարտված երջանկությունը

Սա էլ բավականին գեղեցիկ էր… :oy

Դեռ էլի կկարդամ, որովհետև շատ հետաքրքրեց :P

Lion
24.11.2008, 14:43
Ապրես… Ես հենց Ձեզ համար եմ ստեղծագործում:)

Մեղսավոր
24.11.2008, 14:46
Գրողի տարածը... ոնցա լինում, որ մեր «սիրած աղջիկ»-ը միշտ անցյալում է լինո՞ւմ…

չգիտեմ...
չգիտեմ:

Lion
24.11.2008, 17:57
Էէէ... լավ կլինի, այ ախպեեեր...

Belle
25.11.2008, 14:41
Գրողի տարածը... ոնցա լինում, որ մեր «սիրած աղջիկ»-ը միշտ անցյալում է լինո՞ւմ…

ուղղակի մենք՝ մարդիկս, տարօրինակ արարածներ ենք, չենք գնահատում էն, ինչ ունենք, միայն կորցնելուց հետո ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել.. :)

էլի նկատողություն են տալու ))))

Մեղսավոր
25.11.2008, 15:22
ուղղակի մենք՝ մարդիկս, տարօրինակ արարածներ ենք, չենք գնահատում էն, ինչ ունենք, միայն կորցնելուց հետո ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել.. :)

էլի նկատողություն են տալու ))))

իսկ ի՞նչ, եթե պես էլ ունեցել որ կորցնես էլ...

Մեղսավոր
25.11.2008, 18:04
ուղղակի մենք՝ մարդիկս, տարօրինակ արարածներ ենք, չենք գնահատում էն, ինչ ունենք, միայն կորցնելուց հետո ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել.. :)

էլի նկատողություն են տալու ))))

իսկ ի՞նչ, եթե չես էլ ունեցել որ կորցնես էլ...

Lion
25.11.2008, 18:09
ուղղակի մենք՝ մարդիկս, տարօրինակ արարածներ ենք, չենք գնահատում էն, ինչ ունենք, միայն կորցնելուց հետո ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել.. :)

էլի նկատողություն են տալու ))))

Կա այդ պահը... Ինչ արած, մարդիկ սովորում են երջանկությանը և ժամանակի ընթացքում սկսում են չգնահատել:8

Belle
25.11.2008, 19:50
Հարգելի' Մեղսավոր ու Lion :)
թեմայից շեղվում ենք, բայց ես էդ հարցի մասին ուրիշ կարծիք ունեմ ու հաստատ կարող եմ ասել` մի լացիր նրա համար, որ դա չկա, այլ ժպտա, որ դա եղել է ;) կամ էլ` Վարդի փշերից դժգորելու փոխարեն` գոհ եղեք, որ փշերի մեջ վարդ է աճել ;)

total_abandon
26.11.2008, 10:57
Ես էլ մի սիրած աղջիկ ունեի, ինքն էլ անտարբեր չերիմ նկատմամբ, բայց ավատարս տեսավ փախավ...:(

Մեղսավոր
26.11.2008, 11:06
Հարգելի' Մեղսավոր ու Lion :)
թեմայից շեղվում ենք, բայց ես էդ հարցի մասին ուրիշ կարծիք ունեմ ու հաստատ կարող եմ ասել` մի լացիր նրա համար, որ դա չկա, այլ ժպտա, որ դա եղել է ;) կամ էլ` Վարդի փշերից դժգորելու փոխարեն` գոհ եղեք, որ փշերի մեջ վարդ է աճել ;)

իսկ ես կարող եմ հետևյալը ասել (քանի որ թեմաի վերնագիրը Ռուբենի բառերն են, ես էլ հենց նրա բառերով կպատասխանեմ)՝

«Լուռ քայլում է տղան
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեծ իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան:
Մի տխրիր իմ ընկեր,
Նա կոշիկտ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես,
Որ կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի.
Պարզապես նա տիկնիկ էր:»

Մեղսավոր
26.11.2008, 11:12
Հարգելի' Մեղսավոր ու Lion :)
թեմայից շեղվում ենք, բայց ես էդ հարցի մասին ուրիշ կարծիք ունեմ ու հաստատ կարող եմ ասել` մի լացիր նրա համար, որ դա չկա, այլ ժպտա, որ դա եղել է ;) կամ էլ` Վարդի փշերից դժգորելու փոխարեն` գոհ եղեք, որ փշերի մեջ վարդ է աճել ;)

իսկ ես կարող եմ հետևյալը ասել (քանի որ թեմաի վերնագիրը Ռուբենի բառերն են, ես էլ հենց նրա բառերով կպատասխանեմ)՝

«Լուռ քայլում է տղան
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեծ իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան:
Մի տխրիր իմ ընկեր,
Նա կոշիկտ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես,
Որ կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի.
Պարզապես նա տիկնիկ էր:»

Belle
26.11.2008, 14:13
իսկ ես կարող եմ հետևյալը ասել (քանի որ թեմաի վերնագիրը Ռուբենի բառերն են, ես էլ հենց նրա բառերով կպատասխանեմ)՝

«Լուռ քայլում է տղան
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեծ իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան:
Մի տխրիր իմ ընկեր,
Նա կոշիկտ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես,
Որ կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի.
Պարզապես նա տիկնիկ էր:»

ափսոս է էս թեման, եկեք օֆֆտոպանոց չդարձնենք :)
ոչ բոլոր աղջիկներն են երգի նկարագրածի նման ու ոչ բոլոր տղաներն են հրաշք ;)

Մեղսավոր
26.11.2008, 14:14
ոչ բոլոր աղջիկներն են երգի նկարագրածի նման ու ոչ բոլոր տղաներն են հրաշք ;)

համոզված ե՞ս

Մեղսավոր
26.11.2008, 14:19
ափսոս է էս թեման, եկեք օֆֆտոպանոց չդարձնենք :)

Բայց խի՞ ա օֆֆտոպ որ, կարողա՞ ես էս թեմայի իմաստը սխաղ եմ հասկացել :unsure

Lion
27.11.2008, 13:09
Belle, Մեղսավոր - Լավ էր ասված:)

Նա իրոք "տիկինիկ" էր...:think

Ավելացվել է 1 րոպե անց
... Միշտ այդպես է լինում,
Երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում,
Ու պոչը թափ տալով կամացուկ հեռանում...

Լուսաբեր
27.11.2008, 14:21
Լիոն ջան դեռ առաջին ստեղծագործությունն եմ կարդացել...
Հուզիչ էր,տպավորիչ ու շատ գեղեցիկ... շատ եմ սիրում նման պատմություններ :oy Կյանքում երբեք հիասթափություն չեմ ապրել(ուղղակի շրջանցում եմ), գիտեմ ինչ լինում է ուրեմը տենց պիտի լիներ...ինչպես ասում են все к лудшему...
Հիանալի էր...:love Ապրես :oy

Belle
27.11.2008, 15:59
Բայց խի՞ ա օֆֆտոպ որ, կարողա՞ ես էս թեմայի իմաստը սխաղ եմ հասկացել :unsure

Թեմայի իմաստը Lion-ի ստեղծագործություններն են ու անձամբ ես ափսոսում եմ էստեղ գրել էն, ինչը արդեն ասեցի մպ-ով, ափսոս ա էս թեման ;)

իսկ Դուք, հարգելի Lion, ավելի լավ է ստեղծագործեք, :oy դա կարդալն ավելի օգտակար ու հաճելի է, քան աղջիկների մասին տիկինիկային թատրոնները

Երկնային
27.11.2008, 16:59
Մթամած ամպը

հանճարեղ էր… ապրես… :)

Lion
27.11.2008, 18:48
Լուսաբեր, Երկնային

Մերսի:) Ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները Ձեզ դուր եկան… Ուրեմն իզուր չեմ տանջվել, իսկ դա ինձ համար ահագին բան արժե:) Իսկ "Մթամած ամպ"-ը, հարգելի Երկնային, գրեցի այն ժամանակ, երբ ասելիքս ուղղակի կոկորդիս էր կանգնել:B


իսկ Դուք, հարգելի Lion, ավելի լավ է ստեղծագործեք, դա կարդալն ավելի օգտակար ու հաճելի է, քան աղջիկների մասին տիկինիկային թատրոնները

Էէէէհհ... կյանքը չի թողնում գրեմ… Նա քաշում է իր շրջապտույտի մեջ ու կլանում է:( Ի դեպ, ո՞րն էր տիկնիկային թատրոնս…:)

Belle
27.11.2008, 19:04
Նա իրոք "տիկինիկ" էր...:think

Ավելացվել է 1 րոպե անց
... Միշտ այդպես է լինում,
Երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում,
Ու պոչը թափ տալով կամացուկ հեռանում...


«Լուռ քայլում է տղան
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեծ իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան:
Մի տխրիր իմ ընկեր,
Նա կոշիկտ չարժեր,
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես,
Որ կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի.
Պարզապես նա տիկնիկ էր:»

դե նկատի ունեմ` տիկնիկ մի ասեք մեզ :oy

Lion
27.11.2008, 19:12
դե նկատի ունեմ` տիկնիկ մի ասեք մեզ :oy

Ձեզ չենք ասում, այլ ձեր ցեղատեսակում հանդիպող առանձին ինդիվիդներին:)

Belle
27.11.2008, 19:22
Ձեզ չենք ասում, այլ ձեր ցեղատեսակում հանդիպող առանձին ինդիվիդներին:)

անտրամաբանական կլիներ, եթե ինձ ասեիք, գոնե այն պատճառով, որ ինձ չեք ճանաչում :oy
բայց մեր ազնիվ ցեղատեսակում այդ առանձին տհաճ ինդիվիդները շատ քիչ են ;)
ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում, թե տղաները վատն են.. բոլորն էլ լավն էլ, մարդիկ լավն են :love

Lion
27.11.2008, 19:35
անտրամաբանական կլիներ, եթե ինձ ասեիք, գոնե այն պատճառով, որ ինձ չեք ճանաչում :oy
բայց մեր ազնիվ ցեղատեսակում այդ առանձին տհաճ ինդիվիդները շատ քիչ են ;)
ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում, թե տղաները վատն են.. բոլորն էլ լավն էլ, մարդիկ լավն են :love

Դե բառերն էլ այդ "շատ քչերին" են վերաբերվում, նրանց, ովքեր այս կամ այն ձևով վաճառում են իրենց գեղեցկությունը ու "գնում ռեստորան":)

Lion
29.11.2008, 11:19
Առյուծի վերադարձը

(հատված)

…Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի,
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ:

Կելնի ժեռ քարից, կկանգնի հպարտ,
Կշողա նորից թուրը Կեծակի,
Ծովից-ծով երկիր, հայի պետություն,
Կյանքի կկոչի երազը մեր հին:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ,
Կփայլի նորից աստղը արքայի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային…

Belle
29.11.2008, 21:34
Առյուծի վերադարձը

(հատված)

…Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի,
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ:

Կելնի ժեռ քարից, կկանգնի հպարտ,
Կշողա նորից թուրը Կեծակի,
Ծովից-ծով երկիր, հայի պետություն,
Կյանքի կկոչի երազը մեր հին:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ,
Կփայլի նորից աստղը արքայի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային…

օօօ, լավ էր.. բա լիվությամբ ինչի? չեք դնում :oy

Lion
30.11.2008, 16:05
Առայժմ պետք չէ…:)

Chuk
30.11.2008, 17:26
Առյուծի վերադարձը

(հատված)

…Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի,
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ:

Կելնի ժեռ քարից, կկանգնի հպարտ,
Կշողա նորից թուրը Կեծակի,
Ծովից-ծով երկիր, հայի պետություն,
Կյանքի կկոչի երազը մեր հին:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ,
Կփայլի նորից աստղը արքայի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային…

Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ջ. Ռ. Ռ. Տոլկին, «Մատանիների տիրակալը»


Դե ուրիշ ա էլի Տոլկինը :)

Lion
30.11.2008, 17:30
Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ջ. Ռ. Ռ. Տոլկին, «Մատանիների տիրակալը»


Դե ուրիշ ա էլի Տոլկինը :)

Մալադեց: Հիմքը իհարկե դա էր…:) Ի դեպ – ամենևինչ էլ չնսեմացնելով Թոլքիենի դերը, ասեմ, որ “Պահապաններ”-ին աննման հմայք է տալիս նաև դրանց հայերեն թարգմանության անչափ բարձր որակը – կեցցե թարգմանիչը:

Chuk
30.11.2008, 17:35
Մալադեց: Հիմքը իհարկե դա էր…:) Ի դեպ – ամենևինչ էլ չնսեմացնելով Թոլքիենի դերը, ասեմ, որ “Պահապաններ”-ին աննման հմայք է տալիս նաև դրանց հայերեն թարգմանության անչափ բարձր որակը – կեցցե թարգմանիչը:

Էմմա Մակարյանն իսկապես բավական լավ թարգմանիչ է, ցավոք Սովետի կառավարման մոդելը նրան չթույլատրեց թարգմանել ու մեր դատին ներկայացնել «Մատանիների տիրակալի» հաջորդ հատորները: Թեև ասեմ, որ որքան գիտեմ «Երկու աշտարակները» գիրքը գրեթե լրիվ թարգմանված է: Բայց չշեղվենք թեմայից :)

Lion
30.11.2008, 17:45
http://www.akumb.am/showthread.php?p=1406817#post1406817

Վարպետ
30.11.2008, 18:34
Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ջ. Ռ. Ռ. Տոլկին, «Մատանիների տիրակալը»


Դե ուրիշ ա էլի Տոլկինը :)

Սենց են անում էլի, որ տենց ա լինում;)
Ցավալի իրողություն... Ես էլ արդեն սկսել էի վստահություն տածել Ռազմական տարեգրքի հանդեպ:(

NetX
01.12.2008, 00:37
Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ջ. Ռ. Ռ. Տոլկին, «Մատանիների տիրակալը»

փաստորեն ՊլագիատЪ :[

Lion
01.12.2008, 13:30
Սենց են անում էլի, որ տենց ա լինում;)
Ցավալի իրողություն... Ես էլ արդեն սկսել էի վստահություն տածել Ռազմական տարեգրքի հանդեպ:(

Այսինք՞ն:

Network.am

Chuk-ի ցանած չարության սերմերը, տեսնում եմ, լավ պտուղներ են տալիս: Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:

Գալաթեա
01.12.2008, 13:33
Network.am
Chuk-ի ցանած չարության սերմերը, տեսնում եմ, լավ պտուղներ են տալիս: Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:

Թույլ կտաք չհամաձայնել?

Հայկօ
01.12.2008, 13:39
Ախպե՛ր, էն մարդը ճի՛շտ ա ասում, ի՞նչ եք հարձակվել: Թոլքինի հետ ընդհանուր ա մենակ ոճը, մտքերը, գաղափարը, հանգային կառուցվածքը, վանկային համակարգն ու բառապաշարի իննսունհինգ տոկոսը: Բա մնացա՞ծը: Lion-ի գրածը երե՛ք տուն ա, չէ՞: Էդ հսկայական տարբերությունը դուք ո՞նց չեք նկատում, չեմ հասկանում:

Մարկիզ
01.12.2008, 13:47
Մալադեց: Հիմքը իհարկե դա էր…:) Ի դեպ – ամենևինչ էլ չնսեմացնելով Թոլքիենի դերը, ասեմ, որ “Պահապաններ”-ին աննման հմայք է տալիս նաև դրանց հայերեն թարգմանության անչափ բարձր որակը – կեցցե թարգմանիչը:
Lion, դե մնացած հատվածներն էլ տեղադրիր, տեսնենք…:think

Chuk-ի ցանած չարության սերմերը, տեսնում եմ, լավ պտուղներ են տալիս: Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:
Ի՞նչ չարություն… Վերցրել ես մի երկու բառ ես փոխել, որպես քո ստեղծագործություն ներկայացնում ես:

Առայժմ պետք չէ…

Հիմա էլ կասես՝ Չուկին են պաշտպանում, էս են անում, էն են անում… Չէ ոչ ոք ոչ մեկին չի պաշտպանում, իրերն իրենց անուններով են կոչում::ok

Առյուծի վերադարձը

(հատված)

Առայժմ պետք չէ…
Բա որպես ի՞նչ ես ներկայացրել:

Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն
Չնայած, կարծում եմ, լավ էլ տաղանդ ունես գրելու, ամենայն լրջությամբ:;)

Ambrosine
01.12.2008, 13:55
Չնայած, կարծում եմ, լավ էլ տաղանդ ունես գրելու, ամենայն լրջությամբ:;)

դեռ միայն առաջինն եմ կարդացել, բայց դա էլ բավական էր տաղանդը գնահատելու համար:)

Lion
01.12.2008, 13:58
Էխ ժողովուրդ, ժողովուրդ... Ազնիվ խոսք, գիտեի, որ սենց կընկալեիք, դրա համար էլ երկար ժամանակ տատանվում էի` տեղադրել այս փոքրիկ հատվածը այստեղ թե ոչ: Դե իսկ հետո որոշեցի տեղադրել, այնուհանդերձ... Դե ինչ արած, ռազ սա իմ ստեղծագործական անկյունն է, այդ տողերն էլ ես եմ գրել – դրանք ըստ երևույթին արժանի են այստեղ լինելու:

Դե հիմի... ես եմ գրել, ուզում եք կախեք ինձ: Այ մարդ ես եմ գրել տենցա ստացվել... Մի օր, Հոկտեմբերյանի ուչեբկում, պլացի վրա կանգնած հորինել եմ, էդ էիք ուզում լսել?: Հորինել եմ, հետո հղկել...

Իսկ «չարության սերմեր»-ի պահով չեմ ուզում խորանալ. հասկացողը հասկացավ:

Ապրի Հայկօ-ն: Ըստ երևույթին նա ենթակա չէ որոշ աննկատ դրդումների...

Ի դեպ: Շարունակությունը չեմ տեղադրի - և պատճառներից գլխավորը այն պատճառով, որ այստեղ խոսվում է Մհերի, թեև լեգենդար Մհերի մասին: Իմ անունն էլ է Մհեր – դրա համար էլ չեմ ուզում, որ սա ինքնագովք ընկալվի...

Գալաթեա
01.12.2008, 14:01
Ի դեպ: Շարունակությունը չեմ տեղադրի - և պատճառներից գլխավորը այն պատճառով, որ այստեղ խոսվում է Մհերի, թեև լեգենդար Մհերի մասին: Իմ անունն էլ է Մհեր – դրա համար էլ չեմ ուզում, որ սա ինքնագովք ընկալվի...

Էս պահով մի փոքր ուշացել եք :)
Ընկալման մասին եմ ասում:
Իմ ընկալման :)

Lion
01.12.2008, 14:01
Ցավալի իրողություն... Ես էլ արդեն սկսել էի վստահություն տածել Ռազմական տարեգրքի հանդեպ

Ի դեպ, Վարպետ, "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք"-ը պլագիատ է, արտագրություն, առաջին տողից մինչև վերջինը:( Բավարարեցի՞ Ձեր ներսը կրծող ցավը...

Գալաթեա

Դե հիմի...

Ambrosine
01.12.2008, 14:02
...Դե ինչ արած, ռազ սա իմ ստեղծագործական անկյունն է...

հենց այդ պատճառով էլ փոխի թեմայի անունը;)

Lion
01.12.2008, 14:03
հենց այդ պատճառով էլ փոխի թեմայի անունը;)

Երևի չէ... ամեն դեպքում իմ գրածների մեծ մասը "Ես սիրած մի աղջիկ ունեի" թեմայով է:think

Տրիբուն
01.12.2008, 14:30
Այսինք՞ն:

Network.am

Chuk-ի ցանած չարության սերմերը, տեսնում եմ, լավ պտուղներ են տալիս: Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:

Լիոն, ես համաձայն եմ, փիղ էլ կար, մենակ քառատողեր մի գրի: ;)

Տրիբուն
01.12.2008, 14:35
Ապրի Հայկօ-ն: Ըստ երևույթին նա ենթակա չէ որոշ աննկատ դրդումների...


Իրոք որ, Հայկօ-ի գնահատակն ամենից անաչառն ու օբյեկտիվն էր: :hands

Հայկօ, մեռաաա: :ok

Ավելացվել է 2 րոպե անց

Ի դեպ: Շարունակությունը չեմ տեղադրի - և պատճառներից գլխավորը այն պատճառով, որ այստեղ խոսվում է Մհերի, թեև լեգենդար Մհերի մասին: Իմ անունն էլ է Մհեր – դրա համար էլ չեմ ուզում, որ սա ինքնագովք ընկալվի...

Ես տարածքում մի հատ էլ Մհեր գիտեմ, կարամ կանչեմ իրան ստեղ, որ քեզ մենակ չզգաս, Լիոն ջան: համ էլ կարող ես անկաշկանդ մնացած մասը տեղադրել, իմ իմացած Մհերը հաճույքով իր վրա կվերցնի:

Տրիբուն
01.12.2008, 14:49
Սույն քառատողը նվիրում եմ Բասենի ճակատամարտին, մ.թ.ա 160:
Ստեղծագործությունն ամբողջությամբ իմն է, ոճը նման է 20-րդ դարի անհայտ գրողի ոճին:

Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի։
Դեմը Սելևկյան զորքն էր՝ հազարամյա մի թշնամի։
Սֆինքսի պես հսկայական, շեկ փղերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ մեր բանակի կարմիր ուղին։-

Chuk
01.12.2008, 16:08
Դե հիմի... ես եմ գրել, ուզում եք կախեք ինձ: Այ մարդ ես եմ գրել տենցա ստացվել... Մի օր, Հոկտեմբերյանի ուչեբկում, պլացի վրա կանգնած հորինել եմ, էդ էիք ուզում լսել?: Հորինել եմ, հետո հղկել...

Իսկ «չարության սերմեր»-ի պահով չեմ ուզում խորանալ. հասկացողը հասկացավ:
Շարունակեմ չարության սերմեր ցանելս (ի դեպ պատմական հիշողությանդ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ այլ թեմայում գրել էիր, որ իմ գրածներում չարություն չկա ու դա քեզ ուրախացնում է կամ նման մի բան): Ինչևէ:

Եթե քո ստեղծագործության կողքին գրված լիներ. «փոխադրված է Տոլկինի «Մատանիների Տիրակալը» գրքի այսինչ տողերից» ապա ամեն ինչ նորմալ կլիներ: Աշխարհում շատ գրողներ են զբաղվում թարգմանությամբ, փոխառությամբ կամ փոխադրությամբ: Սակայն կա սուրբ կանոն. այդ մասին ասվում է:

Ասում եմ, որ ոչ մի տեղ չես ասում, որ քո գրածը չի: Հիշեցնեմ, որ գրառմանդ մեջ ոչ մի բան չկա, որ դա կհուշեր: Ավելին, երբ գովասանք լսեցիր, դրանից հետո էլ չասեցիր. «Սիրելի Դայանա, շնորհակալություն, ես սա փոխադրել էի Տոլկինի...»:

Ինչևէ: Երբ չի գրվում այդ մասին, որքան էլ որ գեղեցիկ ու լավ ստացված լինի, այն մնում է միայն որպես ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, որն օրինակ իմ կողմից ամենաչսիրած երևույթներից մեկն է:

Ավելին ասեմ. ես քո մյուս ստեղծագործությունները ԴԵՌ չեմ կարդացել, բայց հիմա կարդալու դեպքում, եթե անգամ հավանեմ, ապա մեջս կասկած է մնալու, որ գուցե քոնը չեն: Ու պատճառը նորից սրա աղբյուրը չնշելն էր, մինչև այն պահը, երբ կոնկրետ մեջբերեցի այն, ինչի մի քանի տողը փոխել էիր:

Այնպես որ քաղիր չարությանս պտուղները, բայց մի մոռացիր հասկանալ, որ դրանք ցանվում են քո գործողությունների ու արարքների արդյունքում ;)

Lion
01.12.2008, 16:48
Chuk


Շարունակեմ չարության սերմեր ցանելս

Չարության սերմեր ցանողը սովորաբար ինքն է դրանք հավաքում...


(ի դեպ պատմական հիշողությանդ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ այլ թեմայում գրել էիր, որ իմ գրածներում չարություն չկա ու դա քեզ ուրախացնում է կամ նման մի բան):

Այո - սակայն դժբախտաբար նույն չաևությունը հետագայում հայտնվեց քո գրվածքի մեջ… Ըստ երևույթին քեզ հանգիստ չի տալիս, որ գրքի ինքնարժեքի հարցով սխալ դուրս եկար… Ընդ որում ոչ միայն սխալ դուրս եկար, այլև դրժեցիր հրապարակավ տված խոսքդ


Մենք տպագրատուն չունենք, սակայն եթե իսկապես ցանկանում ես, ապա կարող եմ կապել համապատասխան տպարրանների հետ: Գնի հաշվարկդ, հենց հիմա ասեմ, սխալ է: Պրիմիտիվ 6-ի բաժանումն այս դեպքում չի անցնում: Ինչևէ, եթե հետաքրքրում է, ապա կկապվես իմ հետ կապի անհատական միջոցներում, իսկ եթե վերջում կպարզվի որ ես սխալ եմ ասել կամ չափազանցրել եմ, ապա հրապարակային ներողություն կխնդրեմ: Սակայն ես հակված եմ կարծել, որ քեզ բավական թանկ գին են ասել:

http://www.akumb.am/showthread.php?t=9697&page=2

և ներեղություն չխնդրեցիր… Դժբախտբար այս հանգամանքը, որը մատնանշվեց իմ կողմից այստեղ

http://www.akumb.am/showthread.php?t=34101

քո մոտ ծնեց հենց այն չարությունը, որը ես մատնանշում եմ և որը դու չկարողացար զսպել: Քո իրավունքն է - եղիր չար...


Եթե քո ստեղծագործության կողքին գրված լիներ. «փոխադրված է Տոլկինի «Մատանիների Տիրակալը» գրքի այսինչ տողերից» ապա ամեն ինչ նորմալ կլիներ: Աշխարհում շատ գրողներ են զբաղվում թարգմանությամբ, փոխառությամբ կամ փոխադրությամբ: Սակայն կա սուրբ կանոն. այդ մասին ասվում է:

Ոչ, ոչ և կրկին անգամ ոչ… Իմ գրվածքի կողքին չէր կարող դա գրված լինել, քանի որ սա ոչ փոխադրված է և ոչ էլ թարգմանված: Ցանկացած ողջամիտ մարդ, որը կկարդա այդ 2 բանաստեղծությունները, ակնհայտորեն կտեսնի դա: Նմանությունը, որը նախ և առաջ կայանում է գաղափարական ասպեկտով, կա - 2 բանաստեղծություններում էլ ակնհայտ է նոր արքայի ի հայտ գալոը պահը: Սակայն սյուժետային գիծը, որ իմ դեպքում վերաբերվում է Հայ ժողովրդին, օգտագործված բառերը, բանաստեղծության ներքին ֆոնը, կառուցվածքը /հիշեցնեմ թեկուզ այն, որ իմ մոտ 3 տուն է, Թոլքիենի 2-ի դիմաց/, բոլոր հիմքերը տալիս են ասելու, որ սա հաստատ պլագիատ կամ թարգմանություն չէ...


Ասում եմ, որ ոչ մի տեղ չես ասում, որ քո գրածը չի: Հիշեցնեմ, որ գրառմանդ մեջ ոչ մի բան չկա, որ դա կհուշեր: Ավելին, երբ գովասանք լսեցիր, դրանից հետո էլ չասեցիր. «Սիրելի Դայանա, շնորհակալություն, ես սա փոխադրել էի Տոլկինի...»:

Իսկ ո՞վ ասաց, որ իմ գրածը չի… Կարծես ես հենց հակառակն եմ ասում: Ավելին, եթե այն տեղադրվել է իմ նիկի տակ, հենց միայն դա պետք է հուծի, որ գրածն իմն է...


Ինչևէ: Երբ չի գրվում այդ մասին, որքան էլ որ գեղեցիկ ու լավ ստացված լինի, այն մնում է միայն որպես ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, որն օրինակ իմ կողմից ամենաչսիրած երևույթներից մեկն է:

Սա գրագողություն չէ:


Ավելին ասեմ. ես քո մյուս ստեղծագործությունները ԴԵՌ չեմ կարդացել, բայց հիմա կարդալու դեպքում, եթե անգամ հավանեմ, ապա մեջս կասկած է մնալու, որ գուցե քոնը չեն: Ու պատճառը նորից սրա աղբյուրը չնշելն էր, մինչև այն պահը, երբ կոնկրետ մեջբերեցի այն, ինչի մի քանի տողը փոխել էիր:

Ուզում ես կարդա, ուզում ես չէ - ուզում ես գովիր, ուզում ես փնովիր... չարությամբ ու մաղձով լի կարծիքները նձ քիչ են հետաքրքրում: Փառք աստծո, նորմալ մարդիկ նորմալ վերաբերմունք արդեն դրսևորել են իմ գրածի նկատմամբ...


Այնպես որ քաղիր չարությանս պտուղները, բայց մի մոռացիր հասկանալ, որ դրանք ցանվում են քո գործողությունների ու արարքների արդյունքում

Այնպես որ քաղիր չարությանս պտուղները, բայց մի մոռացիր հասկանալ, որ դրանք ցանվում են քո գործողությունների ու արարքների արդյունքում :)

Գալաթեա
01.12.2008, 18:02
Գալաթեա

Դե հիմի...

Դե հա :)

Արշակ
01.12.2008, 18:31
Lion, երբ Չուկը ցույց տվեց Թոլքիենի ստեղծագործությունը, սկզբում կարծես ընդունեցիր, որ գրածդ բանաստեղծությունը նրանից է փոխառված։ Ահա քո խոսքերը.

Մալադեց: Հիմքը իհարկե դա էր…:) Ի դեպ – ամենևինչ էլ չնսեմացնելով Թոլքիենի դերը, ասեմ, որ “Պահապաններ”-ին աննման հմայք է տալիս նաև դրանց հայերեն թարգմանության անչափ բարձր որակը – կեցցե թարգմանիչը:


Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:

Հետո հրաժարվում ես, թե ընդհանրապես նրանից օգտվել ես.



Ոչ, ոչ և կրկին անգամ ոչ… Իմ գրվածքի կողքին չէր կարող դա գրված լինել, քանի որ սա ոչ փոխադրված է և ոչ էլ թարգմանված: Ցանկացած ողջամիտ մարդ, որը կկարդա այդ 2 բանաստեղծությունները, ակնհայտորեն կտեսնի դա: Նմանությունը, որը նախ և առաջ կայանում է գաղափարական ասպեկտով, կա - 2 բանաստեղծություններում էլ ակնհայտ է նոր արքայի ի հայտ գալոը պահը: Սակայն սյուժետային գիծը, որ իմ դեպքում վերաբերվում է Հայ ժողովրդին, օգտագործված բառերը, բանաստեղծության ներքին ֆոնը, կառուցվածքը /հիշեցնեմ թեկուզ այն, որ իմ մոտ 3 տուն է, Թոլքիենի 2-ի դիմաց/, բոլոր հիմքերը տալիս են ասելու, որ սա հաստատ պլագիատ կամ թարգմանություն չէ...

Իսկ ո՞վ ասաց, որ իմ գրածը չի… Կարծես ես հենց հակառակն եմ ասում: Ավելին, եթե այն տեղադրվել է իմ նիկի տակ, հենց միայն դա պետք է հուծի, որ գրածն իմն է...

Սա գրագողություն չէ:

Lion, եթե հենց սկզբից ազնվորեն գրեիր, որ նմանակել ես Թոլքիենի ստեղծագործությունից, ապա կասեի, որ հաջող բան է ստացվել, լրիվ անկեղծ։ Բայց երբ դա ներկայացնում ես քո ստեղծագործությունների թեմայում, առանց նշելու որ փոխառված է, ապա կարծում եմ լրիվ բնական է ընթերցողների այսպիսի ռեակցիան։ Բողոքելու տեղ չունես։
Ակնհայտորեն գրագողություն է ստացվում։ Ու եթե Թոլքիենի մոտ երկու տուն է, իսկ դու երրորդ տունն ես ավելացրել, դա դեռ ապացույց չի, թե պլագիատ չի։ Օրինակ, ցանկացած բանաստեղծություն կարելի է վերցնել ու մեջը մի տուն ավելացնել, դրանով հո գրագողության հետքերը չկորա՞ն։
Ու ինչքան էլ պնդես, որ քո գրածը Թոլքիենի ստեղծագործության հետ կապ չունի, որևէ ընթերցող չես գտնի, որը էդ երկուսը իրար կողքի կարդալով չի տեսնի ակնհայտ նմանակումը։

Lion
01.12.2008, 18:42
Lion, երբ Չուկը ցույց տվեց Թոլքիենի ստեղծագործությունը, սկզբում կարծես ընդունեցիր, որ գրածդ բանաստեղծությունը նրանից է փոխառված։ Ահա քո խոսքերը.

Ամենևն ոչ: Հենց քո բերած տողերում ես գրել եմ


Մալադեց: Հիմքը իհարկե դա էր…

Պարզաբանում եմ ՀԻՄՔ բառը կոնկրետ դեպքում. որևէ փաստ կամ երևույթ, որը բխեցնում է մեկ ուրիշ փաստ կամ երևույթ… Այսպիսով - ես ինչպես միշտ, այնպես էլ այս տողերով ընդունում եմ, որ հիմքը, այսինքն իդեան, արմատը, մղումը Թոլքիենն էր, սակայն ես միաժամանակ ոչ պակաս հաստատակամությամբ պնդում եմ նաև, որ իմ բանաստեղծության վրա արված աշխատանքը այն աստիճան էականորեն է փոխում հիմքը, որ իրավունք ունի դասվել առանձին ստեղծագործությունների շարքը և չհամարվել պլագիատ:)

Արշակ
01.12.2008, 19:03
Ամենևն ոչ: Հենց քո բերած տողերում ես գրել եմ

Պարզաբանում եմ ՀԻՄՔ բառը կոնկրետ դեպքում. որևէ փաստ կամ երևույթ, որը բխեցնում է մեկ ուրիշ փաստ կամ երևույթ… Այսպիսով - ես ինչպես միշտ, այնպես էլ այս տողերով ընդունում եմ, որ հիմքը, այսինքն իդեան, արմատը, մղումը Թոլքիենն էր, սակայն ես միաժամանակ ոչ պակաս հաստատակամությամբ պնդում եմ նաև, որ իմ բանաստեղծության վրա արված աշխատանքը այն աստիճան էականորեն է փոխում հիմքը, որ իրավունք ունի դասվել առանձին ստեղծագործությունների շարքը և չհամարվել պլագիատ:)
Արդեն բառախաղով ես զբաղվում։;)
Lion, «Գրական նմանակումներ» (http://www.akumb.am/showthread.php?t=273&page=2) թեման տեսե՞լ ես։ Քո գրածը էնքանով առանձին ստեղծագործություն կարելի է համարել, ինչքանով սրանցից յուրաքանչյուրը։ Ստեղ եղած նմանակումներից յուրաքանչուրում նմանակողի որոշ ստեղծագործական ներդրումը կա։ Ու էդքանով կարելի է ստեղծագործություն համարել։ Հարցը դրանում չի։ Ընդ որում, դրանք ևս դրված են «ստեղծագործողի անկուն» բաժնում։ Բայց դրանք չեն դադարում նմանակում լինել։ Իսկ քո գրածի ու այդ թեմայում գրածների սկզբունքային տարբերությունն այն է, որ այնտեղ գրողները հենց սկզբից ներկայացրել են որպես այլ ստեղծագործությունից փոխառություն, նմանակում, իսկ դու՝ ոչ։ Դու այն դրել ես քո ստեղծագործությունների մեջ, ներկայացրել ես որպես քո սեփական առանձին ստեղծագործություն՝ մի բառ անգամ չասելով սկզբնաղբյուրի մասին։
Հենց դրանով էլ քոն գրածը դառնում է գրագողություն, իսկ այն թեմայում եղածները՝ ոչ։

Lion
01.12.2008, 19:05
Սկզբունքորեն համաձայն չեմ… Ո՞րն է իմ գրածի և Թոլքիենի գրածի նմանությունը: Ընդամենը սյուժետային գիծը: Իսկ կներեք, արքայի վերադարձի մասին գրելը Թոլքիենի բացառիկ իրավո՞ւնքն է: Իհարկե ոչ...

Արշակ
01.12.2008, 19:15
Սկզբունքորեն համաձայն չեմ… Ո՞րն է իմ գրածի և Թոլքիենի գրածի նմանությունը: Ընդամենը սյուժետային գիծը: Իսկ կներեք, արքայի վերադարձի մասին գրելը Թոլքիենի բացառիկ իրավո՞ւնքն է: Իհարկե ոչ...
Lion, հիմա ասում ես որ նմանությունը միայն սյուժետային գիծն է։ Բայց ախր մի էջ առաջ պնդում էիր, որ նմանությունը ընդամենը ոճն է։ :))

Հարգելիներս, ես որևէ տեղ սա չեմ ներկայացրել որպես իմ ստեղծագործություն, թեև դրա իրավունքն ունեի և դա հաստատ պլագիատ չի, քանի որ Թոլքիենի հետ ընդհանուր է ընդամենը ՈՃԸ:

Փաստորեն ստացվում է, որ նմանություն կա և՛ ոճի, և՛ սյուժետային գծի մեջ։ Նմանությունը մեղմ է ասած. որոշ մասեր, արտահայտություններ ճշգրիտ նույն են է։

Ինչևէ, Lion, չեմ ուզում անիմաստ ու անվերջանալի լեզվակռվի մեջ մտնել։ Եթե դու կարծում ես թե նմանությունը չնչին է, դա քո գործն է։
Բայց համոզված եղիր, քեզնից բացի չես գտնի որևէ ընթերցող, որը երկու ստեղծագործություններն էլ կարդալով խիստ նմանություն, ակնհայտ նմանակում չի տեսնի։;)

Lion
01.12.2008, 19:20
Հարգելի Արշակ: Այս դեպքում ես "ոճ" և "սյուժետային գիծ" բառերը կիրառեցի որպես հոմանիշներ: Իսկ բառախաղով իրոք պետք չէ զբաղվել…

Եվ ի վերջո ես սա չեմ համարում ինչ-որ մի մեծ ստեղծագործություն, որ կտպեմ, որ կուզենամ իմ անունը կպցնել նրան և այլն: Ուղղակի այն իր ժամանակին գրվել էր և այդպես մնացել էր թղթերիս մեջ - այսքան բան:)

Արշակ
01.12.2008, 19:40
Հարգելի Արշակ: Այս դեպքում ես "ոճ" և "սյուժետային գիծ" բառերը կիրառեցի որպես հոմանիշներ: Իսկ բառախաղով իրոք պետք չէ զբաղվել…
Lion, ցանկացած ստեղծագործություն ունի 2 հիմնական բաղադրիչ.
1. Ձև – ոճ։
2. Բովանդակություն – սյուժետային գիծ։
Եթե դու սյուժետային գիծը բառն այլ իմաստով ես օգտագործել, ես մեղավոր չեմ։ Ես չեմ բառախաղով զբաղվողը։ Բառը ընկալում եմ այնպես, ինչպես որ է։

Սկզբունքորեն համաձայն չեմ… Ո՞րն է իմ գրածի և Թոլքիենի գրածի նմանությունը: Ընդամենը սյուժետային գիծը: Իսկ կներեք, արքայի վերադարձի մասին գրելը Թոլքիենի բացառիկ իրավո՞ւնքն է: Իհարկե ոչ...
Ընդգծածս մասը ևս լրացուցիչ հիմք է տալիս մտածելու, որ «սյուժետային գիծ» ասելիս նկատի ես ունեցել ոչ թե ոճը, այլ հենց բովանդակությունը։

Ինչևէ, չեմ ուզում վեճը շարունակել։ Ոչ դրա ժամանակն ունեմ, ոչ էլ իմաստ եմ տեսնում։ Կհամարենք որ հենց այդպես էլ եղել է. «սյուժետային գիծ» ասելով նկատի եք ունեցել ոճը։ Էսքանով վիճաբանությունից դուրս եմ գալիս։

Lion
01.12.2008, 19:41
Հաջողություն Ձեզ - ես ասացի այն, ինչ ասացի:)

Տրիբուն
01.12.2008, 19:51
Հաջողություն Ձեզ - ես ասացի այն, ինչ ասացի:)
Լիոն ջան, ախպեր ջան, նույնիսկ աչք ծակող փաստերով քեզ հնարավոր չէ ապացուցել քո ոչ իրավացիության մեջ: Ես էլ ընկել եմ Խորենացի-Պլուտարքոս սենց բաներ եմ խառնել իրար: Այ քու հոգուն մատաղ, գտիր հինգ տարբերություն.

Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի - Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել, - Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան, - Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ: - Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ, - Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Կփայլի նորից աստղը արքայի, - Եվ սուրը նորից կշողա, կայրի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին, - Արքային արքա կկոչեն դարձյալ,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային… - Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ես մի հատ գտա, "կրկին"-ը փոխարինվել է "դարձյալ"-ով:

Lion
01.12.2008, 19:52
Տրիբուն, իսկ եթե գտա, ինձ 100 դոլլար կտա՞ս, թե այն ժամանակվա պես էլ մի արդարացում կգտնե՞ս:)

Ambrosine
01.12.2008, 20:00
Լիոն ջան, ախպեր ջան, նույնիսկ աչք ծակող փաստերով քեզ հնարավոր չէ ապացուցել քո ոչ իրավացիության մեջ: Ես էլ ընկել եմ Խորենացի-Պլուտարքոս սենց բաներ եմ խառնել իրար: Այ քու հոգուն մատաղ, գտիր հինգ տարբերություն.

Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի - Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել, - Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան, - Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ: - Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ, - Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Կփայլի նորից աստղը արքայի, - Եվ սուրը նորից կշողա, կայրի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին, - Արքային արքա կկոչեն դարձյալ,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային… - Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ես մի հատ գտա, "կրկին"-ը փոխարինվել է "դարձյալ"-ով:

Թոլքիենինը 2 տուն ա?

Հայկօ
01.12.2008, 20:11
:(: Լա՜վ, լա՜վ: Գուցե Lion-ը վաղու՜ց կարդացած է եղել սույն թարգմանությունը, հետո մոռացել է, բայց ենթագիտակցորեն տպավորված է եղել իր մեջ, ու իրենը գրելի պարզապես գլխի չի ընկել, որ անկախ իրենից՝ ուրիշի տողերն է կրկնում: Հնարավոր է, չէ՞:

Lion
01.12.2008, 20:11
Տրիբուն - սպասում եմ...:)

Հայկո ջան - կոկռազ ես հենց դա հիշելով եմ սա գրել: Բայց ես պնդում եմ, որ դա պլագիատ չէ:)

Chuk
01.12.2008, 20:15
Ժողովուրդ ջան, խնդրում եմ թարգեք այս խոսակցությունը :)
Ակումբի այցելուները, ակումբցիները, հասուն, խելացի և հասկացող մարդիկ են (մեծ մասամբ) և այնքանը, որքանը այս թեմայում գրված է, բավական է, որ նրանք ճիշտ եզրահանգման գան, ավելորդ երկարացնելու կարիք չկա :)

Lion
01.12.2008, 20:18
Ժողովուրդ ջան, խնդրում եմ թարգեք այս խոսակցությունը :)
Ակումբի այցելուները, ակումբցիները, հասուն, խելացի և հասկացող մարդիկ են (մեծ մասամբ) և այնքանը, որքանը այս թեմայում գրված է, բավական է, որ նրանք ճիշտ եզրահանգման գան, ավելորդ երկարացնելու կարիք չկա :)

Բա իմ 100 դոլլարը՞: Տրիբունն արդեն 2-րդ անգամ է բռնվում սրա վրա, թողեք գոնե հիմա ստանամ:)

NetX
01.12.2008, 22:19
Lion

պետք չի բառախաղով զբաղվել ու "փրփուրներից կառչել"...
Մարդիկ հեղինակությունը և հարգանքը ձեռք են բերում տարիների ընթացքում իսկ կորցնում վարկյանների...

Lion
02.12.2008, 12:15
Ես բառախաղով չեմ զբաղվում, ինչը այստեղ շատերի մոտ եմ նկատում: Իմ հեղինակության մասին ես ինքս հոգ կտանեմ - Ձեր խորհուրդների կարիքը չունեմ:B

Տրիբուն
02.12.2008, 12:30
Բա իմ 100 դոլլարը՞: Տրիբունն արդեն 2-րդ անգամ է բռնվում սրա վրա, թողեք գոնե հիմա ստանամ:)
Բայց ես հարյուր դոլար այս դեպքի համար չեմ խոստացել:

Նախորդ դեպքում էլ ճիշտ չէիր, քանի որ իմ բացատրությունն ավելի հիմնավոր էր, որ չինական մեծ պատը հայերն են սարքել: Ճիշտ եմ հիշում չէ՞: :P

Ավելացվել է 1 րոպե անց
Համ էլ էտ ինչի վրա եմ բռնվել ո՞ր:
Ես ոչ գիրք եմ գրում, ոչ էլ ուրիշներին համոզում եմ իմ գրած գրքերի լավ ու վատ լինելու մեջ:

Lion
02.12.2008, 13:01
Ոչ, Տրբուն, Չինական պատի պահով քեզ հաջողվեց բառախաղով դուրս պրծնել… Այս անգամ չի հաջողվի...

Դու գրեցիր


Լիոն ջան, ախպեր ջան, նույնիսկ աչք ծակող փաստերով քեզ հնարավոր չէ ապացուցել քո ոչ իրավացիության մեջ: Ես էլ ընկել եմ Խորենացի-Պլուտարքոս սենց բաներ եմ խառնել իրար: Այ քու հոգուն մատաղ, գտիր հինգ տարբերություն.

Ուրիշ է փառքը Առյուծ Մհերի - Ուրի՜շ է փայլը հնագույն ոսկու
Կեծակի շեղբը դեռ ժանգ չի պատել, - Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Ասպարեզ կիջնի դեռ հայ մեծ արքան, - Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել դեռ չէ: - Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնեն կգնան հազար ցավ ու վիշտ, - Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Կփայլի նորից աստղը արքայի, - Եվ սուրը նորից կշողա, կայրի,
"Արքայից-արքա" կկոչեն կրկին, - Արքային արքա կկոչեն դարձյալ,
Պատվելով մեր նոր, Առյուծ Արքային… - Ի պատիվ անցած մի այլ արքայի:

Ես մի հատ գտա, "կրկին"-ը փոխարինվել է "դարձյալ"-ով:

սա և ես պատասխանեցի


Տրիբուն, իսկ եթե գտա, ինձ 100 դոլլար կտա՞ս, թե այն ժամանակվա պես էլ մի արդարացում կգտնե՞ս

Այսինքն - ես սկզբունքորեն համաձայն չլինելով քեզ հետ, պարտավորվեցի հրապարակային ձևով արված քո առաջարկին ի պատասխան գտնել 5 տարբերությունից ավել: Իսկ քանի որ նորմալ Հայ տղամարդը վստահ է իր գրածի վրա, այսինքն դու վստահ ես գո գրածի վրա, որ այս բանաստեղծություններում 5 տարբերությունից ավել գտնել հնարավոր չէ, ես առաջարկեցի քեզ մուծվել 100 դոլլար, եթե դա ինձ հաջողվի...

Խնդիրը սա է - հիմա դու կանգնած ես դիլեմայի առաջ, կամ պռիզնատ գալ, որ ուղղակի գրեցիր այդ խոսքերը գրելու համար, կամ էլ ընդունել առաջարկը և տեսնել, թե կգտնեմ ես արդյոք 5 տարբերություն այս 2 բանաստեղծությունների մեջ:)

Վարպետ
02.12.2008, 13:08
Այսինքն - ես սկզբունքորեն համաձայն չլինելով քեզ հետ, պարտավորվեցի հրապարակային ձևով արված քո առաջարկին ի պատասխան գտնել 5 տարբերությունից ավել: Իսկ քանի որ նորմալ Հայ տղամարդը վստահ է իր գրածի վրա, այսինքն դու վստահ ես գո գրածի վրա, որ այս բանաստեղծություններում 5 տարբերությունից ավել գտնել հնարավոր չէ, ես առաջարկեցի քեզ մուծվել 100 դոլլար, եթե դա ինձ հաջողվի...

Խնդիրը սա է - հիմա դու կանգնած ես դիլեմայի առաջ, կամ պռիզնատ գալ, որ ուղղակի գրեցիր այդ խոսքերը գրելու համար, կամ էլ ընդունել առաջարկը և տեսնել, թե կգտնեմ ես արդյոք 5 տարբերություն այս 2 բանաստեղծությունների մեջ:)

Lion, դու հենց հիմա բառախաղ ես անում ու փրփուրներից ես կախվում, ճիշտ էնպես, ինչպես ասեց Նեթվորքը: Խնդրում եմ քեզ, ուղղակի` մարդկայնորեն: Մի դիր քեզ էլ ավելի անհարմար վիճակի մեջ: Ես Տրիբունին ու Նեթվորքին անձամբ ճանաչում եմ այնքան, որքան քեզ: Բայց, եթե նկատում ես, ճնշող մեծամասնության վերաբերմունքն ու կարծիքը համընկնում է մի բանում, որը դու փորձում ես լղոզել: Եթե էս թեման չշարունակես, հաստատ համոզված եմ, որ լիքը մարդ, առավել կարևոր գործ ու զբաղմունք ունենալով, ակամա մոռացության կմատնի այն:

Lion
02.12.2008, 13:18
Lion, դու հենց հիմա բառախաղ ես անում ու փրփուրներից ես կախվում, ճիշտ էնպես, ինչպես ասեց Նեթվորքը: Խնդրում եմ քեզ, ուղղակի` մարդկայնորեն: Մի դիր քեզ էլ ավելի անհարմար վիճակի մեջ: Ես Տրիբունին ու Նեթվորքին անձամբ ճանաչում եմ այնքան, որքան քեզ: Բայց, եթե նկատում ես, ճնշող մեծամասնության վերաբերմունքն ու կարծիքը համընկնում է մի բանում, որը դու փորձում ես լղոզել: Եթե էս թեման չշարունակես, հաստատ համոզված եմ, որ լիքը մարդ, առավել կարևոր գործ ու զբաղմունք ունենալով, ակամա մոռացության կմատնի այն:

Իմ առաջարկը Տրիբունին մնում է ուժի մեջ:)

Տրիբուն
02.12.2008, 13:27
Իմ առաջարկը Տրիբունին մնում է ուժի մեջ:)
Լիոն ջան, ընդունում եմ մի քանի լավ ընկերների խորհուրդը ու հայտարարում եմ.

«Քո գրած հայտնի բանաստեղծությունը ոչ մի կապ չունի անհայտ գրողի բանաստեղծության հետ, և տարբերությունները հինգից ավելի են: Ներողություն եմ խնդրում բոլորին թյուրիմացության մեջ գցելու համար: »

Հարյուր դոլար էլ ոչ մեկին չեմ խոստացել, ու Հայ տղամարդուն արժանի վարքագծին հղումներ անել ստեղ պետք չի, քանի որ կարող է բարկանամ:

Անկեղծորեն քեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել գրառումներ անել այս թեմայի տակ:

Արի անցնենք մեր սիրած պատմության բաժինը: Տեսնենք, թե քանի բեգեմոտով ու կոկորդիլոսով էր (գաղափարը փոխառել եմ մեկ այլ լավ ընկերոջից) այս անգամ փորձում Հայաստան արշավել հերթական ձախողակը:

Լեո
02.12.2008, 13:35
Chuk
Ոչ, ոչ և կրկին անգամ ոչ… Իմ գրվածքի կողքին չէր կարող դա գրված լինել, քանի որ սա ոչ փոխադրված է և ոչ էլ թարգմանված: Ցանկացած ողջամիտ մարդ, որը կկարդա այդ 2 բանաստեղծությունները, ակնհայտորեն կտեսնի դա: Նմանությունը, որը նախ և առաջ կայանում է գաղափարական ասպեկտով, կա - 2 բանաստեղծություններում էլ ակնհայտ է նոր արքայի ի հայտ գալոը պահը: Սակայն սյուժետային գիծը, որ իմ դեպքում վերաբերվում է Հայ ժողովրդին, օգտագործված բառերը, բանաստեղծության ներքին ֆոնը, կառուցվածքը /հիշեցնեմ թեկուզ այն, որ իմ մոտ 3 տուն է, Թոլքիենի 2-ի դիմաց/, բոլոր հիմքերը տալիս են ասելու, որ սա հաստատ պլագիատ կամ թարգմանություն չէ...


Այ սա պետք չէր ասել: Ես կարդացել եմ երկու բանաստեղծություններն էլ ու եկել եմ այն եզրակացությանը, որ դրանք ըստ էության նույնն են, ընդամենը փորձ է արված փողարկել օրիգինալ տեքստի ու «պատճենի» ակնհայտ նմանությունը…
Սա իմ կարծիքն է, ու ոչ ոք չի կարող ասել, որ ես ողջամիտ մարդ չեմ…

Վարպետ
02.12.2008, 13:45
Այ սա պետք չէր ասել: Ես կարդացել եմ երկու բանաստեղծություններն էլ ու եկել եմ այն եզրակացությանը, որ դրանք ըստ էության նույնն են, ընդամենը փորձ է արված փողարկել օրիգինալ տեքստի ու «պատճենի» ակնհայտ նմանությունը…
Սա իմ կարծիքն է, ու ոչ ոք չի կարող ասել, որ ես ողջամիտ մարդ չեմ…
Այ էս բանը չպետք ա անեիր:( Հիմա կվերադառնանք ի շրջանս յուր...

Lion
02.12.2008, 13:56
Ներողություն եմ խնդրում բոլորին թյուրիմացության մեջ գցելու համար: »

Թեման այս /Տրիբուն-ի բերած բանաստեղծություններում տարբերությունները 5 գատից ավել են/ մասով փակված է:)

Եթե հիշողությունս չի դավաճանում, Տրիբուն-ը արդեն 2 անգամ ինձ հետ խոսելիս սխալվեց և 2 անգամ էլ ընդունեց դա... Մեծ բան է:)


Անկեղծորեն քեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել գրառումներ անել այս թեմայի տակ:

Սա իմ թեման է և ես կգրեմ նրանում երբ ուզեմ:B

Վարպետ
02.12.2008, 15:29
Թեման այս /Տրիբուն-ի բերած բանաստեղծություններում տարբերությունները 5 գատից ավել են/ մասով փակված է:)

Եթե հիշողությունս չի դավաճանում, Տրիբուն-ը արդեն 2 անգամ ինձ հետ խոսելիս սխալվեց և 2 անգամ էլ ընդունեց դա... Մեծ բան է:)


Ապեր, դու էս հիմա լուրջ էիր ասում, թե կատակով? Չէ, իրոք հետաքրքիր ա: Ուզում եմ իմանալ` դու կատակով ես ուզում թեման փակես, թե սենց լուրջ իտոգ ես տալիս?

Lion
03.12.2008, 13:57
Ապեր, դու էս հիմա լուրջ էիր ասում, թե կատակով? Չէ, իրոք հետաքրքիր ա: Ուզում եմ իմանալ` դու կատակով ես ուզում թեման փակես, թե սենց լուրջ իտոգ ես տալիս?

Ապեր, պետք է որ իմանաս, որ ես "իտոգ" չեմ տալիս: "Իտոգ" տալիս են ուրիշ մարդիկ...:B

Ես գրեցի

Թեման այս /Տրիբուն-ի բերած բանաստեղծություններում տարբերությունները 5 գատից ավել են/ մասով փակված է

Այսինքն Տրիբուն-ը հրաժարվեց ընդունել իմ առաջարկած գրազը ի պատասխան 5 տարբերությունից ավել գտնելու իր խոսքի: Հրաժարվելով դրանից՝ նա ընդունեց, որ 5 տարբերության պահով ասված իր խոսքերը սխալ էին… Դրա համար էլ "5 տարբերության" մասով թեման համարում եմ փակված:


Եթե հիշողությունս չի դավաճանում, Տրիբուն-ը արդեն 2 անգամ ինձ հետ խոսելիս սխալվեց և 2 անգամ էլ ընդունեց դա... Մեծ բան է

Այո - 2 անգամ.

1. Հռոմեական ֆալանգի պահով,
2. "5 տարբերության" պահով...

Դեռ չհաշված, որ "Չինական պատի պահով" հանրահայտ վեճում պարտությունից նրան փրկեց ընդամենը միայն ձևական առումով ճիշտ բառախաղը, այնպես որ դա չեմ հաշվում...:)

Վարպետ
03.12.2008, 14:07
Թեման այս /Տրիբուն-ի բերած բանաստեղծություններում տարբերությունները 5 գատից ավել են/ մասով փակված է

Լիոն ջան, ես հատուկ "իտոգ" բառն օգտագործեցի, քանի որ այդ բառն ամբողջովին տեղավորվում է այն աշխարհայացքից բխող գործողությունների տրամաբանության մեջ, որոնք դու հիմա իրականացնում ես:
Բերդում, ասենք, որ հարցնում են` որ թվին ես ծնվել?, պետք է պատասխանես` 1978: Եթե պատասխանես` 78, քեզ մուտիլովշիկ կհանեն:

Հիմա դու դրել ես քո ակնհայտ պլագիատի թեմատիկան լղոզում ես անհաջող "կիսագողական" կռուտիտային նյուանսներով: Դրանից ոչ քո գրածն ա դառնում ոչ պլագիատ, ոչ քո խոսքն ա դառնում ավելի պատկառելի, ոչ էլ Տրիբունի խոսքը` ոչ ճշմարտացի: Լրիվ օբյեկտիվ գնահատական եմ տալիս, եղբայր, ու չեմ ասում, որ հակաճառես կամ հակառակը ապացուցես: Ուղղակի ի գիտություն: Գիտեմ` իմ խորհուրդի կամ գնահատականի կարիքը չունես, բայց չեմ կարողանում ուղղակի կողքով անցնել: Անլրջացնում ես քեզ, Լիոն ջան, ազնիվ խոսք:

Ասածս դա ա, եղբայր: Քո դեմ բան չունեմ, ուղղակի իրոք չեմ հասկանում, թե ինչ ես անում, ինչու ես անում ու ում/ինչ ես ուզում հասկացնել/ապացուցել:

Lion
03.12.2008, 14:17
Վարպետ - այս բանաստեղծությունը դնելով ես ոչ ուզում էի գրական փառքի հասնել, ոչ էլ Թոլքիենի փառքը գողանալ: Այս թեման իմ ստեղծագործությոնների մասին է: Ես այստեղ դնում եմ այն, ինչն այս կամ այն չափով, հաջող կամ անաջող պատկանում է իմ գրչին: Իմ պատմվածքներն արդեն տեսել եք...

Գրողը տանի, վատ թե լավ, նման Թոլքիենին թե տարբեր - բայց այս տողերը ես եմ հորինել: Կրկնում եմ - ես առանձնապես ոչ մի ձգտում էլ չունեմ կոնկրետ այս բանաստեղծության հետ կապված - ուղղակի այն ես եմ գրել ու դրա համար էլ տեղադրել եմ թեմայում: Ես կասկածում էի այս բնույթի խոսակցությունները, սակայն վստահ չէի, որ դրանք նման չար ու անզիջում տոնով կվարվեին, դրա համար էլ չէի տեղադրում - հետո որոշեցի տեղադրել... ափսոս ուղղակի, որ մտքովս չանցավ համապատասխան պարզաբանումներ տալ առ այն, որ հիմքը Թոլքիենի բանաստեղծությունն է, թեև Չուկի հանրահայտ "չարացրիչ" /:D/ պոստից հետո շտապեցի այն անել...

Բայց այստեղ ինձ կոպտորեն մեղադրում են գրագողության մեջ: Ես հիմա էլ չեմ համարում սա գրագողություն ու պատրաստ եմ հիմնավորել ու պաշտպանել այս տեսակետը:

Այսքան բան...

Հ.Գ. Իսկ որոշ մարդիկ, եթե ուզում են սուր խոսք ասել, թող լավ մտածեն դրա հետևանքների մասին...:ok

Վարպետ
03.12.2008, 14:21
Վարպետ
Իմ մասով` անցած լինի, եղբայր: Համոզված եմ, որ ամբողջ ասելիքս ընկալել ես այնպես, ինչպես հարկն է: Ես ընդամենը կիսվեցի տպավորություններով:

Ձայնալար
03.12.2008, 14:25
Բարեկամներ, անկախ նրանից, թե ով ա ավելի ճիշտ, ով ավելի սխալ, չե՞ք կարծում, որ էս զրույցն անիմաստ ա ու ոչ մի տեղ չի տանում՝ մեկա «իտոգի» չեք գալու, եկեք թարգեք էլի, ախպոր պես:

Վարպետ
03.12.2008, 14:27
Բարեկամներ, անկախ նրանից, թե ով ա ավելի ճիշտ, ով ավելի սխալ, չե՞ք կարծում, որ էս զրույցն անիմաստ ա ու ոչ մի տեղ չի տանում՝ մեկա «իտոգի» չեք գալու, եկեք թարգեք էլի, ախպոր պես:
Թարգած ա Բագրատ ջան:)

Lion
08.12.2008, 13:14
Դայանան գնաց...

Գնաց, ու տարավ իր հետ մեր ֆորումի լավագույն գույներից մեկը: Ափսոս...:(

Գուցե մի օր կյանքը նորից կհանդիպեցնի այդ լավ աղջկա հետ, ո՞վ գիտի: Տխրում եմ, ես կզգամ նրա պակասը: Բայց ինչպես կասեր իմ ոչ այնքան հեռավոր մանկության հերոսներից մեկը. "Քանի դեռ աստված ապագայի վարագույրը փակ է պահում, մարդկային ողջ իմաստնությունը կայանում է 2 բառի մեջ

ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ"

Ի՞նչ արած: Սպասենք և հուսանք... :think

Lion
11.02.2009, 19:33
Ի՞նչ բան է մենակությունը… Եղե՞լ է դեպք, երբ լրջորեն մտածել եք դրա մասին: Չգիտեմ, եղել է, թե չէ: Բայց երբ պտտվոմ ես odnaklassnik-ի անիմատ էջերով ու փորձում ես գտնել միակ ու հարազատ հայցաքը, բայց ամեն անգամ հանդիպում ես ոչինչ չասող և ժպտացող դեմքերին, սկսում ես հասկանալ, թե ինչ է մենակությունը:

Իսկ հետո գալիս է մի պահ երբ նույնիսկ չես էլ ուզում հերթական էջը բացել և գրել հերթական աղջկան… այո, հենց այդպես - ուղղակի չես ուզում: Բայց ամենացավալին այն է, որ չգրել էլ չի լինի, քանի որ այդ դեպքում ստիպված կլինես վեր կենալ մոնիտորի առջևից և գնալ տուն: Նորից ու նորից նայել հայկական հիմար սերիալները, լուրջ տեսքով ապրել ուրիշների կյանքով, հետո քնել, իսկ առավոտ... Դե իսկ առավոտ մի քանի ժամ շարունակ ապրում ես ոչ քո կյանքով, ապրում ես հարկադրված ռեժիմով, իսկ երեկոյան կրկին հանդիպում ես մոնիտրոին, որի առջևից չես հեռանում ընդամենը նրա համար, որ մենակությանը չհանդիպես:

Երևի հենց սա է մենակությունը, ո՞վ գիտի...

Լուսաբեր
11.02.2009, 19:42
Ի՞նչ բան է մենակությունը… Եղե՞լ է դեպք, երբ լրջորեն մտածել եք դրա մասին: Չգիտեմ, եղել է, թե չէ: Բայց երբ պտտվոմ ես odnaklassnik-ի անիմատ էջերով ու փորձում ես գտնել միակ ու հարազատ հայցաքը, բայց ամեն անգամ հանդիպում ես ոչինչ չասող և ժպտացող դեմքերին, սկսում ես հասկանալ, թե ինչ է մենակությունը:

Իսկ հետո գալիս է մի պահ երբ նույնիսկ չես էլ ուզում հերթական էջը բացել և գրել հերթական աղջկան… այո, հենց այդպես - ուղղակի չես ուզում: Բայց ամենացավալին այն է, որ չգրել էլ չի լինի, քանի որ այդ դեպքում ստիպված կլինես վեր կենալ մոնիտորի առջևից և գնալ տուն: Նորից ու նորից նայել հայկական հիմար սերիալները, լուրջ տեսքով ապրել ուրիշների կյանքով, հետո քնել, իսկ առավոտ... Դե իսկ առավոտ մի քանի ժամ շարունակ ապրում ես ոչ քո կյանքով, ապրում ես հարկադրված ռեժիմով, իսկ երեկոյան կրկին հանդիպում ես մոնիտրոին, որի առջևից չես հեռանում ընդամենը նրա համար, որ մենակությանը չհանդիպես:

Երևի հենց սա է մենակությունը, ո՞վ գիտի...

Լիոն, էս խի՞ ես սենց տխրել... Առաջին անգամ եմ տեսնում քեզ սենց... լավ դե...մենակ չես, մենք քո հետ ենք :)
Ետ одноклассники-ից ձեռ քաշի ու արի ծանոթացի դրսում,հենց անմիջական տեսնելով...
Հ.Գ.Կարողա՞ հետս էլ ես ուզեցել ծանոթանալ Одноклассник-ում :D ;)

Lion
11.02.2009, 19:45
Լիոն, էս խի՞ ես սենց տխրել... Առաջին անգամ եմ տեսնում քեզ սենց... լավ դե...

Դե մարդ ենք էլի... ինչքան էլ զարմանալի հնչի, բայց դե - մարդ ենք, մեր հոգեկան անկումներով և վերելքներով:)


Ետ одноклассники-ից ձեռ քաշի ու արի ծանոթացի դրսում,հենց անմիջական տեսնելով...

Նույն անիմաստ ժպիտներն են...:(


Հ.Գ.Կարողա՞ հետս էլ ես ուզեցել ծանոթանալ

Չէ - դա անելու համար էն մի հոգուն պիտի մի քիչ ավելի քիչ հարգեյի, քան հարգում եմ հիմա:)

Lion
03.04.2009, 21:30
Չջարդվես, ապեր, պետք չի...

...Ի՞նչ է տղամարդը: Մի շտապեք եզրակացնել, քանիզ ֆիզիկապես տղամարդկային հատկանիշներ կրելը դեռ չի նշանակում իրապես պատկանել այդ ցեղին:

Չկոտրվես, ախպերս, դա քո համար չի...

...Լինում են դեպքեր, բոլորի մոտ էլ լինում են, երբ մի հարվածը հետևում է մյուսին, երբ չես կարողանում ուշքի գալ մեկից, իսկ հարվածում է մյուսը: Կարծես ռինգում ես և մի անողոք բռնցքամարտիկ հարվածների հեղեղ է տեղում վրադ: Դու նույիսկ արդեն չես էլ հասցնում ընկալել հերթական հարվածը ու զգալ նրա հետևանքները, երբ դրան հաջորդում է մյուսը...

Չչոքես, եղբայրս, դա քո հագով չի...

... Ու այդ պահերին մարդու մեջ ամենամեծ ցանկությունը, որ մնում է, դա... ընկնելն ու մեռնելն է: Ուղղակի ու հենց այդպես - ընկնելն ու մեռնելը և հարվածներին գոնե այդ ճանապարհով վերջ դնելը: Ո՞վ է տղամարդը... բայց դա երևի աղջիկներն էլ չեն իմանա...

... Դու դեռ ծիծաղու՞մ ես, գրողը քեզ տանի...

... Ի՞նչ է տղամարդը - ընկնելը հեշտ է... կանգնած մնալն է դժվար...

GarSu
12.04.2009, 21:55
Լիոն, գրածումդ հետաքրքիր բան կար՝ էներգիա, զգացողություն, անկեղծություն... Չնայած, իմ համար նախընտրելին Բարդու և Կաղնու «միաժամանակյա» դրսևորումն է, որի դեպքում, ոչ կռանալու կարիք կլինի, ոչ էլ ուղղվելու… Շնորհակալություն:

Lion
13.04.2009, 09:21
Շնորհակալություն կարդալու և կարծիքի համար: Ինչ արած, այդ ամենը հաճախ չի լինում, որ միաժամանակ են դրսևորվում...:(

Lion
14.04.2009, 19:27
Մեր սիրված սպարապետներից մեկին՝ Մուշեղին, նվիրված այս հզոր բանաստեղծության հեղինակը հորաքրոջս տղան է, բանասիրական գիտությունների թեկնածու, "Աղբյուր" մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը:

...Վեցն ահյակ բազկից, ու աջից վեց մարդ,
Ու շնչափողից` արյունը քամվող,
Նա, որ տեսել էր բյուր ճակատամարտ,
Բայց և ոչ մի վերք` բարձյալի կամոք.-
Դրված է հիմա աշտարակին, որ
Ոգեդարձ անող արալեզներ գան,
Սակայն լեգենդն իսկ ցնդում է, երբ որ...
Դահճապետն ինքն է, հենց ինքը` արքան...

Կարճ է... բայց ինչքան արտահատիչ:

El Tango
29.04.2009, 23:37
Հարգելի Լիոն ես մի առաջարկ ունեմ։

Մեծաթիվ ակումբցիների համար խիստ սրտամոտ և հոգեհարազատ ՙԵս սիրած մի աղջիկ ունեի՚՚ չամոքացավ վերնագիրը
Փոքրաթիվ Ելիտար ակումբցիների խնդրանքով փոխի դարձրու

ԹՈԼՔԻԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ :D :D

Հ,գ, Ինչպես միշտ տուժում ե ժողովուրդը։
Տղա եր ելի, պատմում եր ակումբցիների հոգու ցավը։

El Tango
29.04.2009, 23:47
Իսկ ընդհանրապես ապրես.
շատ լավ ես գրում։

Chuk
30.04.2009, 00:05
Հարգելի Լիոն ես մի առաջարկ ունեմ։

Մեծաթիվ ակումբցիների համար խիստ սրտամոտ և հոգեհարազատ ՙԵս սիրած մի աղջիկ ունեի՚՚ չամոքացավ վերնագիրը
Փոքրաթիվ Ելիտար ակումբցիների խնդրանքով փոխի դարձրու

ԹՈԼՔԻԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ :D :D

Հ,գ, Ինչպես միշտ տուժում ե ժողովուրդը։
Տղա եր ելի, պատմում եր ակումբցիների հոգու ցավը։

Գիտես, Թոլքինի սիրահար եմ ու անձամբ ինձ համար խիստ վիրավորական կլինի այս թեման այդպես վերնագրելը :oy
Առաջարկում եմ սպառված ու մոռացված թեման չարթնացնել, կրքերը իզուր չթեժացնել:

El Tango
30.04.2009, 00:34
Գիտես, Թոլքինի սիրահար եմ ու անձամբ ինձ համար խիստ վիրավորական կլինի այս թեման այդպես վերնագրելը :oy
Առաջարկում եմ սպառված ու մոռացված թեման չարթնացնել, կրքերը իզուր չթեժացնել:

Չուկ ջան՜ ախր դա հլոկ ումոր եր։

Lion
30.04.2009, 18:51
Հարգելի Լիոն ես մի առաջարկ ունեմ։

Մեծաթիվ ակումբցիների համար խիստ սրտամոտ և հոգեհարազատ ՙԵս սիրած մի աղջիկ ունեի՚՚ չամոքացավ վերնագիրը
Փոքրաթիվ Ելիտար ակումբցիների խնդրանքով փոխի դարձրու

ԹՈԼՔԻԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ :D :D

Հ,գ, Ինչպես միշտ տուժում ե ժողովուրդը։
Տղա եր ելի, պատմում եր ակումբցիների հոգու ցավը։


Իսկ ընդհանրապես ապրես.
շատ լավ ես գրում։

Մերսի, մերսի:) Բայց ես ու Չուկը կարծես թե գտել ենք չկռվելու միջոցը, չնայած նա ինձ չի խնայում տուգանային միավորներ տալիս: Բայց դե հիմի - գտել ենք, չէ, Չուկ:) Դե ինչ արած, յոլա տարեք, էլի, Lion-ին, ձեզնից ոչ հացա ուզում, ոչ ջուր, չհաշված էլ դեռ, որ պատմություն բաժինը ահագին ակտիվացնումա:

Միռ ու միռ, Չուկ ջան - վաղն էլ քեզ ու Աստղին ցանկանում եմ անփորձանք ու անշառ օր:)

Lion
08.05.2009, 18:58
Ճակատագրի շունչը

- Բալի՜կ ջա՜ն, արի հա՜ց ուտելու,- ճաշասենյակից լսվեց երեխայի մոր ձայնը,- ձվաձեղն արդեն պատրաստ է...

Երեխան դժգոհ տեսքով ոտքի կանգնեց: Բանն այն էր, որ նա հենց վերջերս էր սովորել շախմատ խաղալ և այժմ իր ողջ ազատ ժամանակը անց էր կացնում տախտակի առաջ` անվերջանալի շարանով իրար հետևից ուսումնասիրելով մեկը մյուսից հետաքրքիր պարտիաները, որը խաղացել են մեծ-մեծ ու շատ ուժեղ շախմատիստները, խաղացել են՝ առաջնորդվելով շախմատի բոլոր կանոններով...: Երեխան մեկ անգամ էլ հայացք գցեց խաղատախտակին, որի վրա մնացել էին ընդամենը մի քանի խաղաքարեր...: <<Կարծես թե վատ չստացվեց վերջին պարտիան>>,- արագորեն անցավ նրա մտքով, որից հետո նա սկսեց արագորեն դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով. այս էլ արդեն քանի օր էր, որ նա սովորություն էր դարձրել. առանց խաղաքարերը իրենց սկզբնական դիրքով չդասավորելու չհեռանալ տախտակից: Ընդ որում նա շարում էր միայն սպիտակ գույնի խաղաքարերը, շարում էր հատուկ խնամքով և զգուշությամբ, կարծես դրանով ցանկանալով ընդգծել, թե ինքը ինչ մեծ տեղ է տալիս սպիտակներին և ինչ աստիճան չի սիրում սևերին:

Երեխան սկսեց արագորեն դասավորել սպիտակ խաղաքարերը: Դրեց նավակը, նրանից հետո ձին ու փիղը, իսկ հետո խաղատախտակի վրա տեղադրեց նաև թագուհուն ու արքային: Դրանից հետո նա դարձավ զինվորներին և մի պահ մտահոգ կանգ առավ: Ախր ինչու՞ են բոլոր այս զինվորներն այսքան նման իրար, կարող էին, չէ՞, գոնե մի քիչ իրարից տարբերվել: Այ ձիերը. առիթի դեպքում կարելի է գլուխները տարբեր կողմ շուռ տված դնել և վերջ, կա արդեն երկու տարբեր ձի, արքան ու թագուհին ի սկզբանե միակն են ու միակը, սրանց հաստատ չես շփոթի, դե իսկ փղերն էլ ընդհանրապես տարբերության գագաթնակետն են. սրանք իրարից այնքան են տարբերվում, որ չնայած խաղացողների բոլոր ջանքերին, այդպես էլ իրար չեն հանդիպում ողջ խաղի ընթացքում: <<Դուք ու այս դանդալոշ նավակները>>,- քթի տակ փնթփնթաց երեխան, սակայն միանգամից էլ բավարարված ժպտաց, քանի որ հիշեց, թե ինչպես ոչ ուշ, քան երեկ ինքը կարողացավ այնուհանդերձ տարբերակել իր դանդալոշ նավակներին, քանի որ նրանցից մեկի ծայրը մի փոքր տեղ քերծված էր...

- Շարվեք այսպե՜ս, իրար կողքի՜,- ինքն իրեն խոսելով սկսեց շարել զինվորների արձանացած խաղաքարերի հաջորդ շարքում և հանկարծ գյուտ արածի պես ուրախացավ,- ու քանի որ դուք այսքան իրար նման եք, ապա այսօրվանց ամեն մեկդ կունենաք ձեր ղեկավարը: Դու կլինես նավակի զինվորը,- բավարարված տեսքով առաջին զինվորին տեղադրելով խաղատախտակի ամենածայրի գծի վրա, ասաց նա,- դու՝ ձիու, դու փղի, դե իսկ ձեզ,- երեխան հանդիսավոր տեսքով ձեռքը վերցրեց վերջին երկու զինվորներին,- հատուկ պատիվ է սպասվում. դուք կլինեք արքայի և թագուհու զինվորները...

- Բալի՜կ ջա՜ն, հացը սառե՜ց,- ճաշասենյակից կրկին լսվեց երեխայի մոր ձայնը:
- Գալիս եմ, մա՜մ,- պատասխանեց երեխան և, կիսատ թողնելով գործը՝ վազեց ճաշասենյակ...

...Քամին սուլում էր փողոցում և ինչ անկարգություն ասես, որ չեր անում: Նա իհարկե կուզենար ավելին անել, բայց դե դա նրան արդեն հետաքրքիր չէր: Քամուն վաղուց արդեն ձանձրացրել էր պարաններից նոր լվացած շորերը ցած գցելը կամ էլ մի երկու թեթևամիտ աղբաման գլորելը: <<Այ թե կարողանայի ներս մտնել այս փակ պատուհաններից>>,- արդեն քանիերորդ անգամ անցավ նրա չարաճճի ուղեղով,- <<ինչ հիանալի խառնաշփոթ կարելի կլիներ ստեղծել ներսում>>,- դժգոհ սուլեց քամին, համենայն դեպս պոկեց պարանին թույլ ամրացված հերթական մի զգեստ, սակայն միանգամից էլ քարացավ, քանի որ աչքն ընկավ մի պատուհանին...

...Խաղատախտակին շարված էին խաղաքարերը: Շարված էին անշարժ, սովորական, տխուր ու ձանձրացող տեսքով: Սակայն, երբ ներս մտավ քամին, նրանք կարծես թե աշխուժացան...: Քամին ճանկեց խաղատախտակի մոտ դված վերջին պարտիայի գրառումը, դժգոհ տեսքով գցեց այն այս ու այն կողմ, հրեց ու տախտակի վրայից գցեց թագուհու կողմում տեղադրված նավակին, ձիուն, փղին ու նրանց առջև տեղադրված զինվորներին և, այդպես էլ բան չհասկանալով իր արածից, դուրս եկավ պատուհանից: Այդպիսին էր նրա բնույթը` բռնկվող ու փոփոխական:

Սակայն քամին չգիտեր, որ ներս մտնելով սենյակ, նա իր հետ բերել էր Ճակատագրի շունչը, շունչը այն մեծ արարիչի, որը կարող էր...այսինքն նա շատ բան կարող էր և խնդիրն իհարկե դա չէր...

- Եկեք մի քիչ խաղանք,- ուրախ քչփչացին գեղեցիկ ու հավասար շարքով կանգնած զինվորիկները, իսկ նրանց հետևում շարված խաղաքարերը զուսպ կերպով գլխով արեցին. դե թող խաղան իրենց զավակները, իրե՞նց ինչ: Իրենք կարող են միայն հետևել նրանց խաղին, դե երբեմն էլ, ինչո՞ւ չէ, օգնել ու առաջ մղել նրանց: Ձին, որ բոլոր ծնող-խաղաքարերից երևի ամենաանզուսպն էին, չարողացավ զսպել իր հրճվանքը ու մի քանի ճարպիկ թռիչքներ չկատարել իր զավակի շուրջը: Դրա փոխարեն փղերը, ծանր ու մեծ տեսքով, պատրաստեցին իրենց զավակներին մոտական փորձությանը, իսկ թագավորն ու թագուհին այնքան վեհաշուք տեսքով ձգվեցին իրենց զավակ-զինվորիկների հետևում, որ սկսեցին երևալ նույնիսկ ամենահեռվից. արդեն պարզից էլ պարզ էր, որ սրանց զինվորիկ-զավակները իրենց ողջ երկար ուղու ընթացքում, թեկուզ և եթե ստացվի էլ այնպես, որ չտեսնեն ծնողներին, անպայման կզգան նրանց ստվերն ու հովանավորությունը: Միայն նավակն էր, որ կարծես թե չխառնվեց այս ամենին, ասես դա իրեն չէր վերաբերվում: Նա մի պահ նայեց հարևաններին, հետո իր զինվորիկ-զավակին և կրկին անշարժացավ: Իսկ սրա զինվորիկ-զավակը վառվում էր անհանգստությունից, քանի որ զգում էր. մյուս զինվորիկները ակտիվ նախապատրաստությունների մեջ են և, հենց որ սկսվի խաղը, նրանք մեծ առավելություն կունենան...

Ճակատագրի շնչից ոգևորված քամին կրկին ներս ընկավ բաց լուսամուտից: Նա մի պահ շունչը պահեց ու այն է, արդեն պատրաստվում էր քարուքանդ անել սենյակը, երբ աչքն ընկավ խաղատախտակին ու նա մի պահ հանդարտվեց: Պարզվեց, որ արքայի և թագուհու զինվորիկ-զավակներն արդեն առաջին քայլերն էին արել: Արել էին՝ զարմանալի թեթևությամբ և հաջող: Նրանք երկու հորիզոնական առաջ էին եկել և այժմ, ոգևորված իրենց այդ մեծ հաջողությունից, այն բացառապես իրենց վերագրած ու մի քիչ էլ իրենք իրենց մեջ դրանից ուռած, կանգ էին առել ու հանգստանում էին:

Հաջորդը քայլել էր փղի զինվորիկ-զավակը: Սա նախկինների համեմատ սկզբում իրեն այնքան էլ վստահ չզգաց, սակայն, երբ ետ նայեց և տեսավ, թե ինչպես է իր ծնողը բազմանշանակ քչփչում արքայի հետ, հանգստացավ և, զգուշորեն մի քայլ ևս անելով, կանգնեց արքայի զինվոր-զավակից մեկ քայլ հետ: Ձին չուզեց, որ իր զավակը զրկվի այս ամենից: Նա ճարպիկ թռիչքներ գործեց, պտտվեց փղի շուրջբոլորը, մի պահ ժպտաց թագուհուն և ի վերջո հաջողացրեց իր այդ ճարպկությամբ շահել արքայի հավանության ժպիտը: Սա արդեն բավական էր, որ հորից ոչ պակաս ճարպիկ նրա զավակը հասներ փղի զինվորիկ-զավակին ու ետ չմնար նրանից: Զինվորիկ-զավակները սկսեցին քայլել: Քայլել իրար հետ, հաճախ մեկը մյուսին օգնելով ու մեկը մյուսի վրա հենվելով: Երբեմն նրանց նույնիսկ հաջողվում էր քայլ անել աջ կամ ձախ և դրանով իսկ ավելի հեշտացնել իրենց առաջխաղացումը:

Զբաղված լինելով այս հրապուրիչ գործով՝ նրանք սկզբում կարծես թե չնկատեցին էլ, որ նավակի զինվորիկ-զավակը ևս գալիս է իրենց հետ: Սրան, թեև սկզբում հաջողվել էր մեծագույն ճիգերով ու դժվարությամբ մի քանի քայլ անել և ետ չմնալ մյուսներից, սակայն նա արդեն զգում էր, որ ինքը շուտով անխուսափելիորեն ետ կմնա: Այն, ինչին նա հասել էր ջանքերի մեծագույն լարումով և ինչին հասնելու համար նա ներդրել էր իր բոլոր ճիգերը, մյուսներին հաջողվել էր թեթևությամբ, կարծես նույնիսկ իմիջայլոց: Արքայի ու թագուհու զինվոր-զավակները շարժվում էին շատ հեշտությամբ, փղինը՝ քայլում էր նրանց հետքերով, դե իսկ ձիու զավակը, որը ճարպկությամբ նման էր իր հորը և ամեն կերպ ծառայում էր մյուսներին, ևս ետ չէր մնում իր տերերից: Բոլորը խաղում էին նախապես գծված կանոններով: Ու հենց նախապես էլ գծված էր, որ ամենաքիչ հաջողության հնարավորությունը պետք է ունենա նավակի զինվորը: Չէ, ոչ միայն այն պատճառով, որ նրա ծնող-նավակը այդքան անպատեհ պահին դանդաղում էր, այլ հենց ճակատագրի բերումով. չէ՞ որ ամենածայրի զինվորը կարծես ի սկզբանե դատապարտված էր երկրորդական դերի և եթե մյուսները կարող էին քայլել աջ, ձախ, կամ էլ ուղիղ, ապա ինքը...դե ի՞նչ ինքը. պետք էր ուշադիր լինել ու չընկնել տախտակից, չէ՞ որ նա քայլում էր տախտակի ամենաեզրով:

Խաղի սկզբից անցել էր բավականին ժամանակ: Արքայի զինվորիկ-զավակը դադարեցրել էր առաջխաղացումը և, հանգիստ կանգնած իր տեղում, վայելում էր իր առաջխաղացման պտուղները թագուհու զինվորիկ-զավակի հետ: Փղի ու ձիու զինվորիկ-զավակները սպասարկում էին նրանց ու կարծես թե իրենք էլ էին գոհ ու նրանց ավելին պետք չէր:

Իսկ ծայրի, խաղատախտակի ամենածայրի զինվորը արդեն ետ էր մնացել նրանցից: Չէ, ոչ թե նրա համար, որ թույլ էր, չէ...: Ուղղակի դեմ էր առել մի պարզ ու հասարակ խոչնդոտի և չէր կարողանում առաջ շարժվել: Դիմացը փակել էր արքայի զինվորը, ընդ որում փակել էր այնքան հեշտությամբ և իմիջայլոց, որ կարծես չէր էլ նկատել դա: Ուղղակի իր համար հանգիստ կանգնած զրուցում էր թագուհու զինվորիկ-զավակի հետ և վերջ: Պարզ, հասարակ ու սովորական մի զրույց, որը անհաղթահարելի խոչնդոտ էր դարձել նավակի զինվորիկ-զավակի համար...

...Քամին թեթևամիտ էր և հանդուգն, սակայն նա կարող էր լինել նաև փիլիսոփայորեն խորամիտ ու լրջախոհ: Չնայած այս վերջինը նրան այնքան էլ դուր չէր գալիս: Ու թեև ուղղակի իր բնույթին էր դեմ մի տեղում հանգիստ մնալը և հենց այդ պատճառով նրան թեթևամտի տեղ էին դնում, բայց դե քամին… ինչպես արդեն ասացինք` քամին նաև խորամիտ էր ու լրջախոհ: Թեթևորեն ծիծաղելով զինվորիկների ջանքերի վրա` վերջինիս, մի պահ անցնելով խաղատախտակի վրայով, դուրս թռավ պատուհանից:

…Երեխան վերադարձավ իր սենյակ` կշտացած և գոհ: Նա կարծես չնկատեց էլ, որ խաղատախտակի վրա գտնվող խաղաքարերը այլևս այն դիրքում չեն, որոնցում նա թողել էր դրանք: Ու, տարված խաղաքարերը կրկին դասավորելու կարևոր իր գործով, նա չնկատեց էլ, որ նավակի դիմաց գտնվող զինվորիկը, փոքրիկ ու կարծես աննկատ այդ խաղաքարը, հաղթահարել է իր առջև ծառացած խոչնդոտը, կարծես մի հրաշքով թռիչք է գործել մյուս բոլոր խաղաքարերի վրայով և այժմ արդեն տեղավորված է խաղատախտակի ամենածայրում…


Երևան
08.05.2009 թ.

Lion
05.07.2009, 21:08
Աշխարհի ամենալավ աղջկան՝ Մ-ին...:)

Մի զարմացեք, երեք բառանոց ստեղծագործություն էլ է լինում: Գուցե և անավարտ ստեղծագործություն, գուցե և... ո՞վ գիտե: Անավարտ - առայժմ: Բայց նրա ավարտը մեր ձեռքերում է ու մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը:
Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ կհետևեն այս բառերին: Կյանքը ցույց կտա:) Գրողի ծոցը փիլիսոփայությունը, կյանքը հիանալի ու գեղեցիկ մի բան է...

Lion
11.07.2009, 21:54
Աշխարհի ամենալավ աղջկան՝ Մ-ին...:)

Մի զարմացեք, երեք բառանոց ստեղծագործություն էլ է լինում: Գուցե և անավարտ ստեղծագործություն, գուցե և... ո՞վ գիտե: Անավարտ - առայժմ: Բայց նրա ավարտը մեր ձեռքերում է ու մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը:
Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ կհետևեն այս բառերին: Կյանքը ցույց կտա:) Գրողի ծոցը փիլիսոփայությունը, կյանքը հիանալի ու գեղեցիկ մի բան է...

Ընկերներիցս մեկը ծիծաղեց - երեք բառանոց ստեղծագորությու՞ն: Ծիծաղեց ու քայլեց առաջ. այդպես ենք մենք, մարդիկս, չենք նկատում մեր ոտքի տակ տրորվող փոշեհատիկը, իսկ մրջյունի՝ մի ամբողջ կյանքի, վրայով կարող ենք անցնել առանց նույնիսկ զգալու...

...Վիրավոր առյուծը սլանում էր տափաստանով: Նրա վերքը առանձնապես խորը չէր: Սովորական մի որսորդ էր, որ թուլացած ձեռքով բաց թողեց նետը իր վրա ու խրեց այն իր բաշի մեջ՝ վզից մի քիչ ներքև: «Ողորմելին ինձ սպանելու ուժ էլ չունեցավ»: Վիրավոր առյուծը ապրում էր տափաստանում սիրում էր կյանքը ու պայքարում դրա համար: Կողքից նայողին կարող էր թվալ, թե նա նույնիսկ չի էլ հանդիպել թուլաձեռք որոսորդին, նրա վերքը առանձնապես խորը չէր, բայց... ցավեցնում էր: Կողքից աննկատ՝ ցավեցնում:

... «Աշխարհի ամենալավ աղջկան՝ Մ-ին...:)» - ինչքան զգացմունք ու լավատեսություն կար այս բառերի մեջ, երբ ես գրում էի դրանք: Գուցե և ես ուրիշ էի այն ժամանակ, երբ գրում էի դրանք: Լավատես էի... ո՞վ գիտի, իսկ գուցե և իրականում ոչ իրատես...

.:unsure

Chuk
11.07.2009, 22:14
Մ.-ն չհավանե՞ց ստեղծագործությունը :(

Lion
11.07.2009, 22:19
Մ.-ն չհավանե՞ց ստեղծագործությունը :(

Գուցե չհավանեց... իսկ գուցե այլ պատճառ կար:( Իսկ գուցե... մի քիչ շատ եղան «գուցե»-ները, բայց ի՞նչ կյանք առանց «գուցե»-ի...:)

Իսկ «գուցե» նա այնքան ներքին բովանդակություն չունեցավ, որ... զգար ստեղծագործությունը:think

Chuk
11.07.2009, 22:20
Գուցե չհավանեց... իսկ գուցե այլ պատճառ կար:( Իսկ գուցե... մի քիչ շատ եղան «գուցե»-ները, բայց ի՞նչ կյանք առանց «գուցե»-ի...:)

Իսկ «գուցե» նա այնքան ներքին բովանդակություն չունեցավ, որ... զգար ստեղծագործությունը:think

Հա, գուցե...
Բայց կարող ա կարճ ստեղծագործություններ չի սիրում, Մհեր ջան, փորձի մի քիչ ավելի երկարները գրել, գուցե դուրը գա՞ :)

Lion
11.07.2009, 22:25
Գուցե...:D

Իսկ «գուցե» (գրողը տանի, առանց այս բառի ոչ մի կերպ չի ստացվում)... արդեն ինքը իմ դուրը չի գալիս;)

Chuk
11.07.2009, 22:27
Գուցե...:D

Իսկ «գուցե» (գրողը տանի, առանց այս բառի ոչ մի կերպ չի ստացվում)... արդեն ինքը իմ դուրը չի գալիս;)

Լու՞րջ :o
Զարմանալի մարդ ես դու Մհեր :) Ես այդքան կարճաժամկետ հրապուրանքի համար այսպիսի ստեղծագործություն չէի գրի, ոգեշնչմանս համար չէր հերիքի: Բա որ իսկապես սիրահարվես ինչե՜ր ես գրելու :)

Lion
11.07.2009, 22:33
Ստացվեց... էդ էլ տենց ստացվեց, կամ ավելի ճիշտ ասած - չստացվեց:) Գիտե՞ս, պատուհանիս տակ գտնվող սեփական տներից մեկի բակում մի սիրամարգ է ապրում: Ամեն անգամ ցերեկները հիանում եմ նրա աննման գեղեցկությամբ...

Բայց, տարօրինակ բան - ամեն առավոտ, լուսաբացին, ես արթնանում էի տարօրինակ մի զռռոցից: Ընդ որում այդ զռռոցը անտանելի էր նույնիսկ... էշի զռռոցի համար: Չգիտես ինչու, կիսաքուն վիճակում, միշտ ինձ թվում էր, թե դե Առինջ գյուղի գյուղացիներից մեկի էշն է զռռում ու միշտ զարմանում էի. «Այդքան հարուստ գյուղ և... է՞շ են պահում»:

Եվ միայն վերջրես, շատ պատահականորեն, իմացա, որ... իրականում դա ոչ թե զռռոց էր, այլ՝ կռնչոց. սիրամարգի կռնչոց:think

Chuk
11.07.2009, 22:40
Հա, Մհեր, ճիշտ ես նկատել, աշխարհը խաբուսիկ է: Վերջերս մի անգամ էլ համոզվեցի դրանում, երբ գեղեցիկ ձևավորմամբ պիտակով ու գեղեցիկ շշով գինի առա, իսկ գինին ինքը խմելու բան չէր: Երբեմն արտաքին շղարշի տակ այնպիսի է հոգի է թաքնված, որ մնում ես.... շվարած: Ժողովրդական խոսքն այնքան սիրուն է բանաձևում այդպիսի երևույթները, այդ բանաձևերից մեկն է. «Ներսից զանգակ, դրսից բամբակ»: Երբեք արտաքինը չի կարող ճիշտ ներկայացնի ներքինը.
- արտաքին նորության տակ լավ թաքցված հնություն,
- ահեղագոչ վերնագրի տակ դատարկ նյութ,
- գեղեցիկ մարմնի տակ դատարկ հոգի,
- արտաքին խելոք տեսքի դատարկ հիմար կերպար,
- և այլն:

Ուրեմն փորձենք դիմագրավել այս բոլոր խաբկանքներին ու նայել առաջ ու գուցե մի օր սիրամարգի գեղգեղանքը, այլ ոչ թե ճռինչը լսենք...

Lion
14.07.2009, 11:22
Հա, Մհեր, ճիշտ ես նկատել, աշխարհը խաբուսիկ է: Վերջերս մի անգամ էլ համոզվեցի դրանում, երբ գեղեցիկ ձևավորմամբ պիտակով ու գեղեցիկ շշով գինի առա, իսկ գինին ինքը խմելու բան չէր: Երբեմն արտաքին շղարշի տակ այնպիսի է հոգի է թաքնված, որ մնում ես.... շվարած: Ժողովրդական խոսքն այնքան սիրուն է բանաձևում այդպիսի երևույթները, այդ բանաձևերից մեկն է. «Ներսից զանգակ, դրսից բամբակ»: Երբեք արտաքինը չի կարող ճիշտ ներկայացնի ներքինը.
- արտաքին նորության տակ լավ թաքցված հնություն,
- ահեղագոչ վերնագրի տակ դատարկ նյութ,
- գեղեցիկ մարմնի տակ դատարկ հոգի,
- արտաքին խելոք տեսքի դատարկ հիմար կերպար,
- և այլն:

Ուրեմն փորձենք դիմագրավել այս բոլոր խաբկանքներին ու նայել առաջ ու գուցե մի օր սիրամարգի գեղգեղանքը, այլ ոչ թե ճռինչը լսենք...

…Եվ խոզերի առջև ստիպված,
Դու չես սփռի մարգարիտներդ…

Արթուր Մեսչյան

:think

murmushka
14.07.2009, 15:17
իրամարգի գեղգեղանքը, այլ ոչ թե ճռինչը

կներեք, որ միջամտում եմ ուղղակի....
սիրամարգը մեղավոր չէ, որ դուք տեղյակ չեք եղել, որ նա ոչ թե գեղգեղում է , այլ ճռնչում.... միգուցե նախքան դրանում սիրամարգին մեղադրելը ավելի լավ կլինի ինքներս փորձենք ճանաչել նրա էությունը, իսկ հետո նոր բարձրաձայնենք մեր կարծիքը

Chuk
14.07.2009, 15:28
…Եվ խոզերի առջև ստիպված,
Դու չես սփռի մարգարիտներդ…

Արթուր Մեսչյան
Չեմ կարծում, որ ազնիվ է, ընդամենը երկու օր առաջ հավանած աղջկան հրապարակային խոզ անվանելը :)
Իսկ սեփական, ներողություն, անտաղանդ ստեղծագործությունը՝ մարգարիտ:

կներեք, որ միջամտում եմ ուղղակի....
սիրամարգը մեղավոր չէ, որ դուք տեղյակ չեք եղել, որ նա ոչ թե գեղգեղում է , այլ ճռնչում.... միգուցե նախքան դրանում սիրամարգին մեղադրելը ավելի լավ կլինի ինքներս փորձենք ճանաչել նրա էությունը, իսկ հետո նոր բարձրաձայնենք մեր կարծիքը
Լրիվ համաձայն եմ, Արմ :)
Թերևս իմ գրածում «կլսես» բառը փոխենք «կընկալեսով» ու կտեսնենք, որ ես քո հետ էն գլխից էլ համաձայն էի ;)

Lion
14.07.2009, 15:44
murmushka

Սիրամարգին ոչ-ոք չի մեղադրում - ընդամենը փաստ է ֆիքսվում:

Chuk

Ամեն ինչ շատ ուղղակի ես հասկանում կամ էլ, ցույց ես տալիս, թե այդպես ես հասկանում, թեև իրականում, դատելով պոստիցդ, ընդհանրապես չես հասկանում ինչի մասին է խոսքը: Իսկ ինչն է ազնիվ կամ ոչ ազնիվ - թույլ տուր ես դատեմ:

Chuk
14.07.2009, 15:49
Ամեն ինչ շատ ուղղակի ես հասկանում կամ էլ, ցույց ես տալիս, թե այդպես ես հասկանում, թեև իրականում, դատելով պոստիցդ, ընդհանրապես չես հասկանում ինչի մասին է խոսքը: Իսկ ինչն է ազնիվ կամ ոչ ազնիվ - թույլ տուր ես դատեմ:

Դատիր, Մհեր ջան, բայց մի զրկիր ինձ էլ այդ նույն դատելու ու տեսակետ ունենալու իրավունքից, ու նկատիր, որ մասնավորապես գրել էի «Չեմ կարծում», բնավ չհավակնելով զրկել քեզ սեփական դատողություն ունենալու իրավունքից :)

Lion
14.07.2009, 15:52
Դատիր, Մհեր ջան, բայց մի զրկիր ինձ էլ այդ նույն դատելու ու տեսակետ ունենալու իրավունքից

Խնդրեմ: Իսկ եթե որևէ մեկը իմ այս ազնվության պահով հարցեր կունենա, պատրաստ եմ տալ անհրաժեշտ պարզաբանումներ՝ ընդ որում և «խոզեր»-ի, և «մարգարիտներ»-ի պահով:

Ի դեպ - Պոստիդ վերջին մասը շատ «պարզ» էր գրված...:)

Chuk
14.07.2009, 16:01
Իսկ եթե որևէ մեկը իմ այս ազնվության պահով հարցեր կունենա, պատրաստ եմ տալ անհրաժեշտ պարզաբանումներ՝ ընդ որում և «խոզեր»-ի, և «մարգարիտներ»-ի պահով:
:))

«Հարցեր» չկան:


Ի դեպ - Պոստիդ վերջին մասը շատ «պարզ» էր գրված...:)
Մհեր, չեմ ուզում խոսակցությունը երկարի, առավել ևս թեմայումդ, միայն փաստեմ, որ իմ ողջ գրառումն էր ՊԱՐԶ գրված՝ առանց չակերտների ;)

Lion
14.07.2009, 16:05
Այսօր պատահականորեն լսեցի Արթուր Մեսչյանի այդ երգը: Այն ավելի շուտ էլ էի լսել, բայց չէի խորացել դրա բառերի իմաստի մեջ: Բայց այս անգամ ստացվեց - գուցե տրամադրությունս էր թեմային մոտ, իսկ գուցե այլ պատճառ կար...

Ու մի բան պարզից էլ պարզ դարձավ - «խոզեր»-ի առաջ պետք չէ «մարգարիտներ» շաղ տալ, ավելի լավ է ուղղակի թափել կամ ոչնչացնել այդ մարգարիտները. պարզ ու կոնկրետ: Այդ դեպքում գոնե ընդամենը «մարգարիտներ» ես կորցնում, իսկ այսպես... ստացվում է, որ կորուստդ բաժին է հասել «խոզեր»-ին: Դաժան է, բայց փաստ...:think

Լեո
14.07.2009, 16:36
Մհեր, չեմ ուզում խոսակցությունը երկարի

Չուկ, խնդրում եմ, եթե ժամանակ ունես, շարունակիր խոսակցությունը: Ես մեծ հաճույքով եմ կարդում ձեր այս առողջ բանավեճը: Հավաստիացնում եմ, որ նման հետաքրքրությամբ կարդացել եմ նաև Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» :)

Lion
14.07.2009, 16:40
Իսկ ես չեմ կարդացել - ու ո՞րն է նմանությունը Գրիբոյեդովի ստեղծագործության հետ:

Chuk
14.07.2009, 16:44
Հավաստիացնում եմ, որ նման հետաքրքրությամբ կարդացել եմ նաև Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» :)
Լեո ջան, ես էլ չեմ կարդացել այդ գործը, ցավոք, սակայն ուրախ եմ, որ իմ սարկազմով համեմված գրառումները, առողջ բանավեճի տարր չպարունակող խոսակցությունը համեմատել ես մեծ կատակերգության հետ :) Ցավոք գրառումդ ինքն իրենով թեմայից դուրս, կծողական էր: Ինչևէ, ինչպես ամեն ոք, իրավունք ունես սեփական դատողություններն ունենալու :)

Lion
14.07.2009, 16:45
Լեո - եթե ասելու բան ունես, բաց տեքստով ասա, եթե պետք է, հանդիպենք ու տղամարդավարի պարզենք, թե ով ում և ինչի համար առիթ ունի «կծելու»...

Lion
14.07.2009, 16:49
Ի՞նչ էիր ուզում ասել, որ...

Լեո-ի խոսքերից

Պարզ գրել եմ ինչ էի ուզում ասել:
Քո ու Չուկի խոսակցությունը կարդում եմ նույն հետաքրքրությամբ, ինչպիսի հետաքրքրությամբ կարդացել եմ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» :)

Իմ կողմից էլ ավելացնեմ, որ, այո, այս թեման ու ընդհանրապես այս ֆորումը կարդալու, ընդ որում հետաքրքրությամբ կարդալու համար է...:B

Լեո
14.07.2009, 16:52
Լեո - եթե ասելու բան ունես, բաց տեքստով ասա, եթե պետք է, հանդիպենք ու տղամարդավարի պարզենք, թե ով ում և ինչի համար առիթ ունի «կծելու»...

Լիոն ջան, ես շատ բաց տեքստով եմ արտահայտվել, այլ հարց է, թե դու լավ չես հասկացել ;) Ես իմ ասածը էսպես էլ կարողանում եմ նորմալ ասել: Եթե ուզում ես նույնը անձամբ իմ բերանից լսել, խնդրեմ համեցիր տղամարդավարի (սրա շեշտելու իմաստը չհասկացա:esim) զրուցենք: Չնայած եթե կարող ես, խնդրում եմ սահմանափակվիր օնլայնի շրջանակներում, խնայիր իմ առանց այն էլ խիստ սեղմ ժամանակը ;)

Հա, ի դեպ ես չեմ կծում, դու՝ չգիտեմ :)

Chuk
14.07.2009, 16:55
Քո ու Չուկի խոսակցությունը կարդում եմ նույն հետաքրքրությամբ, ինչպիսի հետաքրքրությամբ կարդացել եմ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» :)
Լիոն ջան, չեմ ուզում քեզ հուսահատեցնել, բայց կարծում եմ, որ մեր բարեկամը՝ Լեոն, հասկացնում էր, որ մեր խոսակցությունն ավելի դատարկախոսության է նմանվում: Չեմ ցանկանում վստահաբար պնդել, որ Լեոն հենց դա էր ասում, բայց կարող եմ ասել, որ եթե դա էր ասում, ապա լիովին իր հետ համաձայն եմ, միայն կավելացնեմ, որ ինքը միացավ այդ դատարկախոսությանը ու մենք կազմեցինք մի հրաշալի տրիո :)

Lion
14.07.2009, 16:56
Կծելու պահերով՝ դիմիր Չուկին: Ինքը գրեց կծողական տոնի մասին, որը իրոք ստացվում էր քո տողերից: Լավ, հիմա տեսնում եմ, որ նման նպատակ չես ունեցել, ուղղակի տողերդ էին երկիմաստ ստացվել...

Իսկ «տղամարդավարի» խոսելու իմաստը հենց նրանում է, որ եթե որևէ մեկը որևէ մեկին դուր չի գալիս ցանկացած պատճառով, ավելի լավ է այդ մարդու հետ հանդիպել ու «տղամարդավարի» միմյանց քիթ փշրել, քան թե ֆորումներում, այն էլ այնպիսի թեմաներում, որտեղ մարդ իր ստեղծագործություններն ու դրանց անբաժանելի մասը հանդիսացող հուզական ֆոնն է տեղադրում, երկիմաստ ակնարկներ անել... Սա նկատի ունեի:

Chuk
14.07.2009, 16:58
ավելի է այդ մարդու հետ հանդիպել ու «տղամարդավարի» միմյանց քիթ փշրել
Առաջարկում եմ մոռանալ միմյանց քիթ փշրելու բարբարոս պրակտիկան: Դա տղամարդավարին չէ :)

Lion
14.07.2009, 17:18
Առաջարկում եմ մոռանալ միմյանց քիթ փշրելու բարբարոս պրակտիկան: Դա տղամարդավարին չէ :)

Երևի ճիշտ ես: Բայց առաջարկում եմ չմոռանալ, որ նմանատիպ թեմաներում պետք չէ գրել ուղղակի գրելու համար ու պետք է լավ հիշել, որ դիմացինդ մարդ է, իր հույզերով, բնավորության գծերով, ապրած օրով և լավ կամ վատ տրամադրությամբ:

Մնացածը... թե ինչ պետք չի անել նման թեմաներում, թող ամեն մարդը ինքն իր համար որոշի՝ ըստ իր կարողացածի, պատկերացրածի ու հասկացածի:think

Chuk
14.07.2009, 23:22
Երևի ճիշտ ես: Բայց առաջարկում եմ չմոռանալ, որ նմանատիպ թեմաներում պետք չէ գրել ուղղակի գրելու համար ու պետք է լավ հիշել, որ դիմացինդ մարդ է, իր հույզերով, բնավորության գծերով, ապրած օրով և լավ կամ վատ տրամադրությամբ:

Մնացածը... թե ինչ պետք չի անել նման թեմաներում, թող ամեն մարդը ինքն իր համար որոշի՝ ըստ իր կարողացածի, պատկերացրածի ու հասկացածի:think

Մհեր ջան, համաձայն եմ քեզ հետ, լիովին: Պետք չէ գրել միայն գրելու համար: Բայց ինչու՞ միայն այս թեմայում, ինչու՞ միայն նմանատիպ թեմաներում: Ընդհանրապես ակումբում, որևէ թեմայում պետք չէ գրել միայն գրելու համար: Ապրիկոս: Հրաշալի բանաձև: Մնում է խնդիր, Մհեր ջան: Ես հիմա քեզ պարզ օրինակի վրա ցույց տվեցի, թե ինչքան անկապ են գրառումները, որոնք արված են միայն գրելու համար: Մնում է խնդիր, ոնց հասկացնեմ քեզ, որ էդպիսի գրառումներ ակումբում չանես :)
Շատ պարզ:
Իմ կողմից խոստանում եմ աշխատել հնարավորության դեպքում յուրաքանչյուր նմանատիպ գրառման առկայության դեպքում (քո կողմից) այցելել այս թեմա ու կատարել նմանատիպ մի գրառում :)
Գուցե էսպես աստիճանաբար հասկանաս, թե իմ պահանջը՝ ֆլուդը դադարացնելու վերաբերյալ, ինչ է նշանակում, ընկալես ըստ կարողացածիդ, պատկերացրածիդ, հասկացածիդ :)

Lion
15.07.2009, 07:29
Արտակ ջան - ես, ինչպես և իմ ծանոթներից մեկը, չեմ սիրում, որ ինձ հետ վերջնագրերով են խոսում: Ես պահպանում եմ ակումբի կանոնադրությունը, սակայն միաժամանակ էլ ինձ իրավունք եմ վերապահում այդ շրջանակներում գրել ցանկացած թեմայում...

Chuk
15.07.2009, 14:24
Արտակ ջան - ես, ինչպես և իմ ծանոթներից մեկը, չեմ սիրում, որ ինձ հետ վերջնագրերով են խոսում: Ես պահպանում եմ ակումբի կանոնադրությունը, սակայն միաժամանակ էլ ինձ իրավունք եմ վերապահում այդ շրջանակներում գրել ցանկացած թեմայում...

Մհեր ջան, պատկերացրու որ ես էլ: Սկսեցինք այդ գործընթացը հենց հիմա, հենց այս պահին, հենց այստեղ: Ուրեմն սկսում ենք փաստելուց, որ ահա այս գրառումդ նույնպես թեմայից դուրս է ու ես խոսում եմ մասնավորապես նաև այս տիպի գրառումների մասին:

Հակադարձ օֆտոպ #1

Dayana
15.07.2009, 16:37
Տղաներ, դադարեցրեք օֆտոպը, արդեն չեմ կարողանում ձեր օդտոպները թեմայի քննարկումներից տարբերել: :{

Lion
18.07.2009, 18:10
Հատուցում

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...

Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...

Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...

Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...

Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:

«Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...

Lion
05.08.2009, 19:24
Անվերադարձ երազ

Էջ, թղթի մի կտոր, անարժեք մի բան, կամ էլ համակարգչի էկրանին երևացող սպիտակ մի տարածք: Ինչքա՞ն խոհեր ու մտքեր եմ հանձնել քեզ, ինչքան ենք կիսվել: Այսօր էլի մոտդ եմ եկել էջ, այդպես է ստացվել...

Վերջերս ես սկսել եմ վախենալ: Ծիծաղեցի՞ր - ասենք դու ծիծաղելու ունակություն երևի չունես էլ: Բայց երևի ինձ ճանաչողները իրոք ծիծաղեցին - ծիծաղեք, սիրելի իմ ընկերներ - ծիծաղեք, որ ձեր ճանաչած ընկերը սկսել է վախենալ: Դեհ, ինչ արած, դա էլ այդպես ստացվեց: Բայց դե թող ծիծաղեն իմ ընկերները, էջ, ծիծաղը, ասում են, օգտակար է: Համենայն դեպս օգտակար է՝ առողջ ծիծաղը...

Բայց ես իրոք վախենում էմ, էջ, ու ես ուրախ եմ, որ դու չես ծիծաղում ինձ վրա: Գիտե՞ս, ընկերներիս նույնիսկ ամենաազնիվ ու բարեսիրտ ծիծաղն էլ կխանգարի նրանց ասել այն, ինչ ես կասեմ քեզ: Այո, վերջերս ես սկսել եմ վախենալ...

Իսկ դու գիտե՞իր, էջ, որ ամեն մի մարդ, կամ էլ, գոնե ամեն մի ինձ նման մարդ, իր կյանքում ունի գեղեցիկ մի երազ, գողտրիկ մի անկյուն, որի մուտքի գաղտնաբառը միայն ինքը գիտի: Չգիտեիր, քանի որ սովորաբար դժվար է լինում նայել դիմակ կոչվող արհեստական ծածկույթի տակ ու տեսնել մարդու իրական դեմքը: Բայց այդ երազը կա, էջ, համենայն դեպս, պետք է որ լինի: Ծիծաղու՞մ ես, էջ, ես քեզ էլ զվարճացրի՞: Բայց կարծես թե ոչ - դա հոսանքի տատանում է կնճռոտում քո դեմքը, իսկ իրականում դու հանգիստ ես - դու երևի չես էլ կարող անհանգիստ լինել...

Դու երբևէ կորցրե՞լ ես երազդ, էջ, զգացե՞լ ես, թե ինչպես է այն սլանում կողքիցդ ու հեռանում, գոնե մեկ անգամ զգացե՞լ ես կողքիցդ անցնող ու սլացող երազի անվերադարձությունը, մի՞թե գոնե մեկ անգամ քեզ չի այցելել պարտվելու, սեփական երազը կորցնելու ու այն այլևս երբեք չգտնելու վախը...

Մի ծիծաղիր, էջ, վերջերս ես սկսել եմ վախենալ - այդպես էլ է պատահում...

Մանոն
05.08.2009, 20:34
Շատ լավն էր, Lion, թախծոտ ժպիտ ձևեց դեմքիս, ու շատ հարազատ մտորումներ հիշեցրեց այն մասին, որ ես էլ նկարելիս եմ հաճախ խոսում իմ թղթի հետ: Իսկ հետո այդ թղթին նայելիս, որն արդեն կերպ ստացած է լինում, մտքումս ասում եմ «իմ մտորումների անխոս վկա»…Իսկ երազներն, իրոք, երբեմն անվերադարձ են լինում :)

Lion
05.08.2009, 20:46
Շնորհակալություն, որ զգացիրր :) Գիտե՞ս, սեփական երազին հասնելու հնարավորությունը կորցնելու վախը... լավ բան չի: Ու ցավն էլ հենց այն է, որ ժամ ա ժամ, օր առ օր և իրար գումարվող տարի առ տարի զգում ես, որ մեծանում ե հնարավորությունը՝ չգտնել երազդ:

Կպարտվե՞մ - կյանքում այսքան անգամ հաղթած, այսքան նպատակների հասած ու այսքան երազներ իրականություն դարձրած մարդը կպարտվի՞...

Lion
07.08.2009, 23:46
Հատուցում

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...

Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...

Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...

Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...

Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:

«Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...


Հատուցում-2

Երբեք այսքան տարօրինակ կերպով հերթական ասելիքս սկսած չկայի, բայց դե - թող այս անգամ էլ այսպես լինի: Վերջերս մի հայտնագործություն էի արել - պարզվել էր, որ ես... «սիրտ ունեմ»: Չգիտեմ, թե դուք ինչքանով զարմացաք, ձեզնից ոմանք էլ գուցե ծիծաղեցին, բայց դե...

... Վերջերս սկսել եմ խիստ ուժեղացնել ծանրամարտիս պարապմունքները - շտանգիս ձողը ձեռքս կրակն է ընկել, մարմինս էլ մյուս կողմից: Անընդհատ տանջում ու տանջում եմ, երկաթներին էլ, մարմնիս էլ. այնքան եմ պարապում, մինչև մկաններս հրաժարվում են ինձ ենթարկվել: Ու դա դե հերիք չէ, սկսել եմ հաճախակի ջրավազան այցելել...

Բայց ես շեղվեցի թեմայից: Ի՞նչ էի ասում...: Հա, ուրեմն պարզվել էր, որ ես «սիրտ ունեմ» ու... այդ սիրտը սկսել էր իրեն վատ զգալ: Դեհ, սիրտ է, եթե ինքը վատ չզգա... ես պիտի՞ վատ զգամ: Մի խոսքով, սիրտն իր ասածն ասում էր և ուզածն անում էր...

...Ասում են, պետք չէ խոզերի առաջ մարգարիտիներ շաղ տալ: Հա, ի դեպ, դա ես չեմ ասել. դա մի իմաստուն մարդ է ասել, մարդ, որը ամենալավն է ուսումնասիրել մարդկային հոգեբանությունը կամ էլ գուցե... չափազանց շատ է տառապել: Բայց դե հիմա... խոսքն ասվել է: Ու երբ սիրտս սկսեց ինձ շատ անհանգստացնել, ես, մի անգամ զայրանալով, թույլ տվեցի ինձ օգտագործել այդ խոսքը: Այսպես ասած նետեցի այն պետքական հասցեով, թեև գրեթե վստահ էի, որ նրան, ում այդ խոսքերը ուղղված էին, դրանք չէին էլ հասնի: Իսկ իմ դաստիարակված ընկերները միանգամից սկսեցին պարսավել ինձ դրա համար, թե իբր ես վատն եմ... ու որ շատ վատն եմ: Դեհ - վատն եմ, թող վատը լինեմ - վերջը իրոք էլի, հո հրեշտակ չե՞մ:

Բայց ես էլի շեղվեցի թեմայից - ազնիվ խոսք խմած չեմ, ես ընդհանրապես չեմ խմում, բայց դե այսօր... շեղվում եմ: Դեհ, խոսք էր, նետեցի - գուցե նեղսրտված էի, գուցե ափսոսում էի կորցրած երազս... երևի այդպիսի մի բան, չգիտեմ, որ տարբերակն էր. դեհ, մարդ ենք էլի, վերջը: Ու այդպես խոսքն ու խոզը խառնեցի իրար, չէ, այսինքն... խոզերը, խոսքն ու մարգարիտները... մեկ էլ նեղսրտվածությունս ու կորցրածս երազը...

... Ընկերներիցս մեկը դաս է տալիս մեր առաջատար ԲՈՒՀ-երից մեկում, կարևոր, լուրջ դասախոս է: Այս փոքրիկ քաղաքում էլ ահագին ծանոթություն ունի - Անթալիա էր գնացել - էդ ոչինչ, որ ես հոգին ուտում էի, թե թուրքերին մի հարստացրու - մարդը լավ էլ ժամանակ էր անցկացրել, մինչ ես քրքրում ու փորձում էի պետքական հերթականությամբ շարել կորցրածս երազը, շաղ տված խոզերին ու... թանկարժեք քարերը:

Երեկ գրեթե մեկամսյա ընդմիջումից հետո հանդիպեցինք - մարդա մի հատ պիցցա կերանք, էն էլ որ իմանաք որտեղ... բայց չեմ ասի: Հա, ու մի էլ հարցրեք, քանի որ դա կարևոր չի: Դե պիցցա էր, էլի: Ու իմ այս ընկերը, որի վրա կուրորտը որոշակիորեն լավ ազդեցություն էր գործել, հանկարծ զգաց, որ իր ընկերը... կորցրած խոզերի ու թանկարժեք երազների փնտրտուքների մեջ շատ է խառնվել ու անհուսալիորեն խճճվել է: Դե ընկերս է, էնքան բան ենք իրար հետ տեսել, էնքան բան, որ հանկարծ սկսեմ պատմել... իր ընտանիքը կկործանվի, իմ երազս էլ, եթե հանկարծ գտնեմ, հետևից կգնա: Բայց դե ես լուրջ տղա եմ, հավատարիմ ընկեր ու ոչինչ էլ չեմ պատմի: Համ էլ դա կարևոր չի...

Բայց ես էլի շեղվեցի: Հա, ուրեմն ինչ էի ասում... երբ իմ ընկերը շատ զոռեց, ես իրեն պատմեցի շաղ տված երազների, թանկարժեք խոզերի ու կորցրած մարգարիտների մասին: Ասեմ, պիցցան ահագին համով էր ու ընկերս այն ագահ կերպով էր ներս լցնում, բայց երբ իմացավ, թե ով է երազիս հերոսը... պիցցա ուտելը առժամանակ թարգեց: Վրաս էր նայում Անթալիայում հանգստացած իր աչքերով ու ճպճպացնում էր դրանք... Դե հիմի, դասախոս է, ոնց որ ինքը ասաց ուշքի գալուց ու կրկին պիցցային անդրադառնալուց հետո, դասախոս է, լավ է ճանաչում իր ուսանողներին և, որ հատկապես կարևոր է, իր ուսանողուհիներին... ու նրանց բարոյական նկարագիրը - վերջը արդեն մի քանի տարի է, այդ ԲՈՒՀ-ում է: Ու հետաքրքիրն այն էր, որ նրա հոգեբանական դիտողունակությունը ուղղակի կապ ուներ խոզերի, կորցրած երազի ու շաղ տված մարգարիտների խճճված պատմության հետ...

... Հա, ինչի՞ց սկսվեց այս ամենը: Հիշեցի, կարծես թե վերջերս պարզել էի, թե «սիրտ ունեմ»: Չնայած էս հալիս, հոգուս մի անկյունում նույնիսկ ուրախացելել էի. հանաք բան չի, բա, «սիրտ ունեմ»: Բայց երեկ պարզվեց, որ ես իրոք ծանրամարտին չափից դուրս եմ զոռ տալիս , իսկ կրցքավանդակիս ծանրությունն էլ... գրողը տանի, մկան էի ձգել:

Սովորական, պարզ ու հասարակ կրցքամկան: Ու սիրտն այստեղ ոչ մի կապ չուներ: Երևի ծանրամարտիս պարապմունքները քչացնեմ, իսկ ջրավազանում լողալիս էլ այսուհետ ինձ քիչ տանջեմ - հանաք բան չի, մեկ էլ տեսար նորից մկան կձգեմ ու կսկսեմ ինքս ինձ ապացուցել, որ... «սիրտ ունեմ»:


Երևան
07.08.2009թ.

Lion
15.09.2009, 21:47
Անցյալի ուրվականը

Ես եմ, էլի ես եմ... եկել: Այդպես ստացվեց, անցյալի ուրվականը, ի՞նչ կարող ես անել: «Պետք չէ քաձ լինել»,- շատ եմ ասել այս խոսքերը: Պետք չէ, իհարկե պետք չէ: Պետք չէ հոգով ջարդվել ու դառնալ քաձի պես նվնվան: Դա կործանում է, դա տղամարդկության ու տղամարդու վերջն է: Ավելի լավ է գլխով պատերը փշրել, կամ... փորձել փշրել, թեկուզ և վերջում փշրես գլուխդ... Բայց երևի այսօր մի քիչ շատ զբոսնեցի Օպերայի շրջակայքում...

... Քայլում ես փողոցում և ամեն անգամ, երբ հեռվից նկատում ես որևէ մեկի սիլուետը, որը նման է Նրան, հեռվից, նման է, անցյալի ուրվականին, լարում ես տեսողությունդ, որ տեսնես Նրան: Իսկ հետո մոտենում է սիլուետը և ամեն մի քայլի հետ պարզվում է, այս անգամ էլ դա նա չէ, այս անգամ էլ... նա չէ: Բայց զարմանալի մի համառությամբ էլ ամեն անգամ, երբ հեռվից նկատում ես նման սիլուետ, գաղտնի մի հույսով նայում ես... ու տենչում, որ դա չլինի Նա, որ դու չհանդիպես անցյալի ուրվականին:

Ասում են մեկ գետը երկրորդ անգամ մտնել չի լինի, ես էլ միշտ ավելացնում եմ - մեկ կնոջն էլ հնարավոր չէ սիրել երկրորդ անգամ: Կյանքը չի կրկնվում, սերը նույնպես: Եվ այն, ինչ մենք երբեմն փորձում ենք կցմցել իրար և վերականգնել, նման է լինում անցյալ գեղեցիկին ուղիղ այնքան, ինչքան փշրված սափորը, սոսնձելուց հետո նույն այդ սափորին... մինչև փշրվելը: Կինը մեկ անգամ է գալիս ու մեկ անգամ է գնում: Այդպես է, կյանքի օրենքն է: Ու եթե մենք չենք պահում նրան, նա գնում է, անվերադարձ և... ուրվականային:

Իսկ ուրվականները երբեմն վերադառնալու սովորություն ունեն: Երևի ծիծաղեցիք, երբ մի անգամ ասացի, որ անցյալի ուրվականն ինձ օրերից մի օր հյուր եկավ զորամասի պատից ցատկած զինվորի տեսքով: Բայց իզուր ծիծաղեցիք, ամենահամառ ուրվականները հենց նրանք են, որոնք գալիս են մեր անցյալից: Տխուր ու զարմանալի բան է անցյալը, ըստ էության մարդու ապրած կյանքի մի աղբանոց, որտեղ նույնիսկ ամենագեղեցիկ հուշերը ի վերջո վերածվում են ծանր բեռի՝ հիշողության անտանելի ու ծանր բեռի:

«Պետք չէ քաձ լինել»,- շատ եմ ասել այս խոսքերը, ասել եմ ու անվերջ կրկնել: Պատերն եմ կրծել այս խոսքերը ասելիս, սեղաններն եմ փշրել ու... հոգիս եմ պայթեցրել: Բայց մի բան չեմ կարողացել անել՝ սիրտս չեմ կարողացել պոկել տեղից... և անիծյալ, սակայն այնքան անհրաժեշտ մարդկային մարմնի այդ մասը պահել է իր մեջ անցյալի ուրվականին՝ Նրա ուրվականի: Սա էլ այդպես ստացվեց և զգացած անհուն երջանկության համար այժմ պետք է վճարել: Կյանքի օրենքն է...

«Պետք չէ քաձ լինել»,- կպոկեմ սիրտս ու դեն կշպրտեմ, եթե այն պետք է կասկածի տակ դնի տղամարդկային էությունն իմ: Ու նա միայն մի պայմանով կմնա կրցքավանդակիս տակ, եթե չփորձի անել դա... Օպերայի շրջակայքում... զբոսնեցի: Հետո էլ երեկոյան փորձեցի սիրտս պոկել: Չստացվե՞ց: Երևի չէ... բայց այնուհանդերձ...

... «Պետք չէ քաձ լինել»,- կասեմ, երևի արդեն վաղը, երբ հեռվից հեռու կհանդիպեմ նման սիլուետի ու ինքս էլ վերջնականապես չեմ հասկանա - ուզում եմ հանդիպել նրան, թե ոչ: Բայց ես կամ, ես ապրում եմ ու ես չեմ հանձնվել: Ու քանի դեռ չեմ հանձնվել, կարող եմ մաքուր սրտով ատամներիս արանքից նետել. «Կորիր գրողի ծոցը»...

Իսկ դրանից հետո, մի քիչ հետո, երբ ինքս էլ կզարմանամ իմ անակնկալ պոռթքումից ու կլիցքաթափվեմ... սովորությանս համաձայն մանր կծիծաղեմ քթիս տակ և, հընթացս որսալով կողքիս անցորդների զարմացական հայացքները, կավելացնեմ. «Պետք չէ քաձ լինել, դե պետք չէ... էլի»...


15.09.2009
Երևան

Lion
16.11.2009, 17:06
Դատարկությունն ու խլուրդը

Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են…

Դե, դուք իմ ընկերներն եք, ինչ-որ տեղ նույնիսկ ավելին եք, քան ընկերներ, դրա համար էլ այս ամենը ես կկիսեմ Ձեր հետ: Ու ես նույնիսկ վստահ եմ, որ Ձեր մեջ նման տխուր ինդիվիդներ չկան, ուղղակի չեն կարող լինել, բայց դե դուք ու Ձեր պես մտածողները քանակական առումով դժբախտաբար մեր ժողովրդի չնչին տոկոսն եք կազմում ու դրա համար էլ…

… Էս ռուսները մարդու հավես են բերում: Չէ, հանկարծ բան չմտածեք, վերջը ինչքան էլ պտտվեմ, էլի հայ աղջկա հետ եմ կյանքս կապելու, բայց դե… դե կարո՞ղ ես ասել, որ ռուսները տխուր են: Չես կարող, լեզուդ չի պտտվի, քանի որ… տխուր չեն: Պարզ բան, մտնում են “Օդնակլասսնիկ”-իդ էջն ու էնքան համով են 5-եր շարում ու կոմենտներ գրում, որ… դե արի, ու դրանից հետո սրանց տխրության մեջ մեղադրիր:

… Մի անգամ մեր երգիծաբաններից մեկն ասեց` ահագին զվարճացրեց: Ասում էր, թե հայ կնոջ հետ հարաբերությունները նման են ծանր հրետանիով կրակելուն` գըգըըըմփ: Ու դրանից հետո… կանտուզիա, վերջում էլ ոչ դու ես բան հասկանում, ոչ ինքը…

… Ու դրան գումարվում է միջակությունը: Ու ես ուրախ եմ, որ թույլ սեռի իմ ընկերուհիների մեջ նման միջակություններ չկան, փառք աստծո` չկան: Բայց դե սովորաբար էդ տիպը հաճախ է հանդիպում: Տեսնում ես աղջկան, դուրդ գալիս է: Մի երկու բան էլ իմանում ես, նորմալ է…: Ըհը, մտածում ես, կարծես թե լավ աղջիկ է, կարելի է հետը կյանք կապել: Դե, նորմալ է, ո՞վ այդպես չի մտածում: Հետո մոտենում ես ու… բարևում:

Ու ստեղ սկսվում է մի գործընթաց, որի վերջում մնում է պառավական “Յախք”-ի պես մի հիմարություն: Ասեմ, պառավական խոսք է, բայց երբեմն` խիստ տեղին: Բանակային մի ընկեր ունեի, երբեմն այնքան կատակախառն-հավեսով ու յուրօրինակ ձգելով էր այդ “Յախք” կոչվածն ասում, որ միանգամից բացում էր…

Հիմա նստած այս տողերն եմ հիշում ու… թող գրողը ինձ տանի, բայց այդ ձգված “Յախք”-ից բացի այլ բան չեմ հիշում… կարծես պատահաբար նմշած պոպոք եմ կերել ու բերանումս տհաճ համ է մնացել: Դե գիտեք, էլի, էդ համը…

…Քայլում է փողոցում մի միջակություն, գեղեցիկ պատյանով ու դատարկ և… նեղմիտ: Բայց դե այդ պահին դու դեռ չգիտես, որ նեղմիտ է... ու, որ միջակություն է: Էդ մի քանի րոպեից է երևալու: Իսկ առայժմ քայլում է… կարծես թե ոչինչ: Կողքից էլ` մի խլուրդ, էն որ լինում են, է, մանր, պսպղացող ու բների մեջ պտտվող աչքերով, կարճահասակ… մի խոսքով` տգեղ արտաքինով ու… մեծ քթով. մեկ էլ գյուղական քամուց ու արևից ծեծված դեմքով: Բայց սկզբում դու դեռ չգիտես, որ այս խլուրդի կողքինի գեղեցիկ պատյանի մեջ դատարկություն է, իսկ կողքինն էլ` ոչ միայն արտաքինով է խլուրդ, այլև` հոգով` էն որ լինում են, է, մանր, կենցաղային խորամանկներ, որ իրականում ուղղակի խելք չունեն…: Հա, բայց դու դեռ դա չգիտես…

Մոտենում ես, բարևում… ու աստիճանաբար զգում ես դիմացիններիդ ով լինելը: Գեղեցիկ դատարկությունը, որին լավ մարդիկ մի թեթև ակնարկել են, թե ով ես դու այս կյանքում և ինչ ես քեզնից ներկայացնում, այնուհանդերձ միանգամից անհասանելի-գոռոզ մի տեսք է ընդունում, այնպիսի մի տեսք, որ նույնիսկ բարևդ չի ընդունում. Կարծես բոմժ լինես ու մոտեցել ես փող մուրալու… ու այդ պահին առաջին անգամ է, որ սկսում է ծիծաղդ գալ, ծիծաղդ գալիս է ու ցավ ես ապրում, դիմացինիդ դաստիարակության… կամ ավելի ճիշտ դրա բացակայության համար: Նման պահերին սովորաբար ավելի բարձր եմ բարևում և գեղեցիկ դատարկությունը ի վերջո ստիպված է լինում կեսբերան ու վրաս չնայելով, այնուհանդերձ բարևել: Իսկ խլուրդը, էն, որ սովորաբար նման գեղեցիկ դատարկությունների կողքին է լինում ընդհանուր ֆոնի համար, քիթը աջ ու ձախ շարժելով, ֆսֆսացնելով ու աչքերը նախանձից բնում պտտացնելով, սկսում է ընդհուպ քայլել Ձեր կողքից` հանկարծ մի բառ բաց չթողնի: Ու չեն օգնի ոչ ուղղակի ակնարկները, որ խլուրդն այդտեղ ավելորդ է, ոչ այն, որ դու առաջ ես անցնում, հետո թափով դանդաղեցնում ես քայլդ, հավասարվում դատարկ միջակությանը և… հետ թողնում խլուրդին: Չի օգնի, փորձած բան եմ ասում, հավատացեք – մի պահ կֆսֆսա ու, շարժելով քիթը, մյուս կողմից ընդհուպ կկպնի ընկերուհուն: Ու կփայլեցնի աչքերը, երբ կլսի ընկերուհու հերթական դատարկությունը իր անհասանելիության մասին և ակնարկներն առ այն, որ ինքը, աշխարհի կենտրոնն է, ամենագեղեցիկն է ու ամենալավը… ու վերևի շրթունքը կցցի ու իր հազիվ երկու տասնամյակը բոլորած հիմար ուղեղով կսկսի այնպիսի իրավիճակ ստեղծել, թե իբր դու, կյանքիդ երրորդ տասնամյակին մոտեցող ու այս կյանքում կայացած տղամարդդ, դու, որին հազար ու մի կին է սիրել… մի խոսքով, դու էլի… ոչինչ ես, ոչինչ չարժես – ու դաժե փափախով սելջուկ-թուրքի էլ չես ձգում:

Ու ստեղ աստիճանաբար մեջդ հառնում է այդ ամենակուլ “Յախք”-ը: Խլուրդին ուզում ես գետնի տակը կոխել, իսկ դատարկ միջակությունը, որը այդ մի քանի րոպեում իրոք որ դադարում է դուրդ գալ… սկսում է զզվանքախառը ծիծաղ հարուցել… Դե վերջն էլ պարզ է – մի ինչ-որ աննկատ վայրկյանի հրաժեշտ ես տալիս, որսում ես դատարկության հաղթականորեն ապուշ հայացքը, աչքի պոչով տեսնում ես խլուրդի նախանձից փայլող աչքերը… ու հեռանում:

Ուրախացած և թեթևացած… ընկերուհիներս կհասկանան, թե ինչու ուրախացած ու թեթևացած – դե մնացածներն էլ, թող գլխի ընկնեն… կամ հարցնեն, գուցե ասեմ…

Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են… հետո էլ կասեն ու անվերջ կբանբասեն, թե հայ տղամարդիկ ռուսների գիրկն են վազում… Յախք:


Երևան
16.11.2009 թ.

Ծով
25.11.2009, 01:49
:Dլավն էր...դուրս եկավ...շատ ռեալիստական էր...բայց շատ ծայրահեղական նաև...ասեմ...քո հերոսուհին ոչ գոռոզ ա, ո՛չ տխուր,ո՛չ էլ եսիմինչ...ինքը ուղղակի լիքը բարդույթներ ունի...
եթե մարդուն նոռմալ բարևելու, կիրթ պատասխանելու, և իսկապես մտացածը ասելու համար ասենք կարա մի հայ տխուր տղա, ասի սենց չի, նենց ա, փողոցում ծանոթանում ա տուդի, սյուդի, այ հենց դա էլ կոմպլեքսավորում ա շատ ու շատ աղջիկների...
կամ մարդը ժամա հարցնում...<անմեղության կանխավարկածը>:D հաշվի առնելով չպետք է մտածես, թե ուզում ա կպցնի, նոռմալ ձևով ժամը ասում ես, շարունակում ճանապարհդ, խեղճ տղեն ուշքի չի գալիս, որ չես կոպտել...լօլ
ոմանք իբր թե ուզում են ազատ երևալ, փչանում են, ոմանք ուզում են անհասանելի խաղալ, հետո, որ ասում ես հասնես,զանգի, չհասած զանգում ա:D ոմանք տանն են մնում:D կամ էլ մեկը «յազվա» վազում ա, կպնումա զոռով....
ու սենց...
և պատահում են անհատականություններ, ովքեր շատ լավ գիտեն իրենց անելիքն ու ասելիքը փողոցում, օդնոյում, ակումբում և ընդհանարապես...ովքեր ուրախ են, հենց ուրախ են, ու տխուր մենակ տխուր ժամանակ...
Սենց ասեմ....ես չեմ պաշտպանում , ես փաստում եմ...շատ են տխուր հայ տղերքն ու աղջիկները, բայց դա կարծես թե ուրախացնում ա կարծրացած հասարակությանը, իսկ դու հանդիպի Ուրախի, թե չէ մի տեսակ Տխուր ես:D

Երվանդ
25.11.2009, 11:17
Լիոն էս ինչ խառն ես:D, ապեր ոչ թե տխուր են, այլ հոգնած են:)), իսկ եթե լուրջ համարյա 90 տոկոսի մեջ ահավոր շատ ա ձևականությունը, քո ասած ռուսները հենց դրանով են տարբերվում, իրանք ինչ զգում են հաստատ էտ էլ ասում են, իսկ մերոնք մեղմ ասած էտքան էլ տենց չեն, լսի դու հլա մեքենայով մոտեցի:D, կարողա մի բան փոխվի, շուշեքը պլյոնկի ու...:D, մի 40 տոկոսի մոտ հաստատ կաշխատի, մի խորհուրդ էլ, տենց ցանր մի տար, բանի տեղ մի դիր, աղջիկ են էլի, կնիկ:D:D

Lion
25.11.2009, 21:13
լավն էր...դուրս եկավ...շատ ռեալիստական էր...բայց շատ ծայրահեղական նաև...ասեմ...քո հերոսուհին ոչ գոռոզ ա, ո՛չ տխուր,ո՛չ էլ եսիմինչ...ինքը ուղղակի լիքը բարդույթներ ունի...

Մերսի, դուրս եկավ արձագանքդ;) Դու ինձ ճիշտ ես հասկացել, ես էլ հենց այդ բարդույթները նկատի ունեի, ուղղակի... գրական արտահայտվեցի:B


եթե մարդուն նոռմալ բարևելու, կիրթ պատասխանելու, և իսկապես մտացածը ասելու համար ասենք կարա մի հայ տխուր տղա, ասի սենց չի, նենց ա, փողոցում ծանոթանում ա տուդի, սյուդի, այ հենց դա էլ կոմպլեքսավորում ա շատ ու շատ աղջիկների...

Հա, ճիշտ ես, բայց արի համաձայնիր, որ որոշ հայ աղջկներ ուղղակի չգիտեն չափը պահել և ուղղակի այնպես են չորում ու ընթացքում էլ կպնում տղու արժանապատվությանը, որ, անկեծ եմ ասում, զզվանքից ու, ինչ-որ տեղ նաև, չարացածությունից զատ բան չեն թողնում… Իսկ ինչքան գեղեցիկ զգացումներ են փոթորկում ներսդ, երբ մոտենում ես աղջկան: Բայց իրենք՝ վերջ, չորում, տրորում, փչացնում են այդ գեղեցիկը, անհետ վերացնում են... ու տեղը թողնում են զզվանք, որ դիմացինդ այդքան դատարկ է, չարացածություն, որ խոզի առաջ մարգարիտներ ես թափել և... ափսոսանք, այդ մարգարիտների համար:think


կամ մարդը ժամա հարցնում...<անմեղության կանխավարկածը>:D հաշվի առնելով չպետք է մտածես, թե ուզում ա կպցնի, նոռմալ ձևով ժամը ասում ես, շարունակում ճանապարհդ, խեղճ տղեն ուշքի չի գալիս, որ չես կոպտել...լօլ


Եղել եմ այդ վիճակում... ու զարմացել էլ եմ:D Գուցե նաև քեզ եմ հարցրել, ո՞վ գիտի;)


և պատահում են անհատականություններ, ովքեր շատ լավ գիտեն իրենց անելիքն ու ասելիքը փողոցում, օդնոյում, ակումբում և ընդհանարապես...ովքեր ուրախ են, հենց ուրախ են, ու տխուր մենակ տխուր ժամանակ...


Հարգում եմ մարդկային այդ տիպը... բայց կարծես թե նման մարդիկ ծայրահեղ հազվադպ են հանդիպում բնության մեջ:)


Սենց ասեմ....ես չեմ պաշտպանում , ես փաստում եմ...շատ են տխուր հայ տղերքն ու աղջիկները, բայց դա կարծես թե ուրախացնում ա կարծրացած հասարակությանը, իսկ դու հանդիպի Ուրախի, թե չէ մի տեսակ Տխուր ես:D

Նեղմիտ են, էլի, ի՞նչ ասես: Հա, մարդ ես, մոտեցել ես... հա, ասենք մի հինգ րոպե հետդ խոսեց... չէ՞ որ առանց դրա հաջորդ քայլը չի կարող լինել: Չէ, ուղղակի հետաքրքիր է, էլի, աղջիկների իդեալը - հա, չորեց, հետո՞ - սպասում է, որ իր ու իր ընկերուհիների առաջ փալաս դառնաս, էծի պես ստորանա՞ս: Որ իրենք, այս կյանքում ըստ էության բանի չհասած ու հավի ուղեղ ունեցող արարածները, լա՞վ զգան այդ ամենից: Գրողը տանի, չգիտեմ ով ոնց, բայց էդ հաստատ ինձ համար չի: Թող իրենք փալաս գտնեն, նոր նման վարք պահանջեն... ու ի դեպ, ասեմ, նորմալ աղջիկը, աղջիկը, որը հենց տղամարդ է փնտրում, իր տղամարդկային բոլոր հատկանիշներով, նման բան թույլ չի տա, քանի որ դա իսկական տղամարդուն կորցնելու ու փալասի հանդիպելու հենց ամենաուղղակի ճանապարհն է... Դե իսյկ այն, որ նորմալ աղջկան հենց իսկական տղամարդ է պետք, այլ ոչ թե փալաս... ես չէ, որ պետք է ասեմ...

Մի խոսքով, բարդ մտորումների թեմա է:think

Lion
25.11.2009, 21:16
Լիոն էս ինչ խառն ես, ապեր ոչ թե տխուր են, այլ հոգնած են, իսկ եթե լուրջ համարյա 90 տոկոսի մեջ ահավոր շատ ա ձևականությունը, քո ասած ռուսները հենց դրանով են տարբերվում, իրանք ինչ զգում են հաստատ էտ էլ ասում են, իսկ մերոնք մեղմ ասած էտքան էլ տենց չեն, լսի դու հլա մեքենայով մոտեցի, կարողա մի բան փոխվի, շուշեքը պլյոնկի ու..., մի 40 տոկոսի մոտ հաստատ կաշխատի, մի խորհուրդ էլ, տենց ցանր մի տար, բանի տեղ մի դիր, աղջիկ են էլի, կնիկ

Մերսի, ապեր:) Չէ, ծանրի խնդիր չկա, ուղղակի մի քանի մտորումներ էին, որ թղթին հանձնեցի: Դե իսկ ավտոյի ու պլյոնկի պահով - էդ ձևի աղջիկ ինձ ուղղակի պետք չի - կարճ ու կոնկրետ: Ի՞նչ տարբերություն, նույն ավտոյով պռոսպեկտ կիջնեմ, հինգ րոպեում ավտոս կլցնեմ դրանցով...:[

Երվանդ
26.11.2009, 00:05
Դե եթե ուրիշը չես կարում գտնես ու հմայես:(

Երվանդ
26.11.2009, 00:06
Էն ինչպես գայթակղել կանանց , այ էտ թեման կարդա կարողա օգնի:think, աղջիկները ուղղակի չեն տեսնում քո նուրբ հոգին, չեն հասկանում Լիոն ջան:(

Kuk
26.11.2009, 00:07
Մերսի, ապեր:) Չէ, ծանրի խնդիր չկա, ուղղակի մի քանի մտորումներ էին, որ թղթին հանձնեցի: Դե իսկ ավտոյի ու պլյոնկի պահով - էդ ձևի աղջիկ ինձ ուղղակի պետք չի - կարճ ու կոնկրետ: Ի՞նչ տարբերություն, նույն ավտոյով պռոսպեկտ կիջնեմ, հինգ րոպեում ավտոս կլցնեմ դրանցով...:[

Մաշտոցի Պողոտա՞: Ո՞ր մասը:8

Lion
26.11.2009, 14:23
Էն ինչպես գայթակղել կանանց , այ էտ թեման կարդա կարողա օգնի:think, աղջիկները ուղղակի չեն տեսնում քո նուրբ հոգին, չեն հասկանում Լիոն ջան:(

Գրողը տանի, Երվանդ ջան, նուրբ հոգի պիտի լինի... որ տեսնեն;)

Kuk ջան, էն մեջտեղի մասերը, բայց... սսսսս, հանկարծ Լիան կիմանա:D

Lion
11.12.2009, 17:11
Հավի ուղեղը

Պատմություններիս վերնագիր դնելը մի տեսակ ինքնաբերաբար է ստացվում, ուղղակի վայրկյանի ինչ-որ տասներորդական մասում ուղեղումս փայլատակում են պետքական բառերը և արդյունքում… ստեղծվում է վերնագիր: Այս անգամ էլ փայլատակեցին հենց այս բառերը ու… կարծես թե դրանք ճշտորեն գտան իրենց տեղը: Դեհ, այս անգամ էլ այսպես ստացվեց ու թող այսպես էլ մնա…
Մի քանի օր առաջ հետս զարմանալի մի դեպք տեղի ունեցավ: Քայլում էի Աբովյան փողոցով դեպի վեր` Երիտասարդականի ուղղությամբ, մեկ էլ մի աղջիկ տեսա, գալիս էր ուղիղ դեպի ինձ, ընկերուհու թևն ընկած: Վատը չէր, նուրբ, սիրունիկ աղջիկ էր: Անելիք առանձնապես չունեի, դրա համար էլ փոխեցի ուղղությունս և սկսեցի քայլել իրենց հետևից - դեհ, ինչ էլ չլինի, գոնե կպարզեմ, թե ուր է գնում: Սրանք իհարկե նկատեցին ինձ, բայց շարունակեցին իրենց ընթացքը. ես էլ հետևներից` տենց մի տաս-քսան մետր հեռավորություն պահպանելով: Աղջիկները Աբովյանի վրայի խանութները մտան ու դուրս եկան, իսկ հետո էլ ուղղություն վերցրին Ամիրյան փողոցով` բանկերից մեկի ուղղությամբ: Արդեն պարզ էր, որ բանկում են աշխատում: Ու ես իրոք չէի սխալվել` հասնելով Բանկին, աղջիկները տնավար ներս մտան: Մի քիչ հետո ներս մտա նաև ես ու աչքի պոչով հասցրեցի նկատել, որ աղջիկները, հանելով վերարկուները, արդեն անցել են Բանկի աշխատանքային մասը` կասսայի հետևում:
Այդ պահին Ճակատագրի ու Պատահականության պես դատարակ բաներ անցան ուղեղովս, դրա համար էլ որոշեցի պահը չկորցնել. միանգամից մոտեցա Բանկի պահակին, որ ջահել մի տղա էր, ու սկսեցի հետաքրքրվել հենց նոր Բանկ մտած աղջիկներով: Պահակը շատ սիրալիր կերպով լսեց ինձ և շուտով ես արդեն գիտեի այդ աղջկա անունը… ավելիին այդ պահին հասնել հնարավոր, դեհ, ինչու չէ, նաև պետք էլ չէր. ես դուրս եկա Բանկից ու վերադարձա Հիմնարկ…
Աշխատանքային օրվա ամենավերջում սենյակ մտավ կոլեգաս ու ընկերս` Հարութը, որի հետ մի սենյակում ենք նստում. զգացի, որ մի քիչ նյարդացած է, քանի որ մոտեցավ համակարգչին և միանգամից սկսեց “Պոկեր” “գցել”: Զգացի, որ մի բան հուզում է ընկերոջս, դրա համար էլ որոշեցի շեղել թեման.
- Ապեր, թե իմանաս էսօր մի հատ ինչ աղջիկ եմ տեսել պերերիվին,- թեթևակի ծիծաղելով ու հաճելի հուշերով պատվելով` սկսեցի ես,- հեսա սպասի մի հատ ծանոթ գտնեմ Բանկում…
- Ապե, կարողա՞ դու էսօր Բանկում ես եղել,- հանկարծակի հարցրեց Հարութը:
- Հա,- մի քիչ անակնկալի եկա ես,- բայց ինչի՞ ես հարցնում, որ…
- Դու էսօր Բանկ գնացել, ախռաննիկի հետ խոսել ե՞ս…
- Հա, հետո՞,- ես սկեցի աստիճանաբար լրջանալ:
- Ներկայացել ես որպես մեր Հիմնարկի աշխատող ու հարցրել ես մի հատ աղջկա մասին,- շարունակեց Հարութը:
- Հա, էդ էլա եղել: Ի՞նչ,- պատասխանեցի ես:
Հարութը, շարունակելով նյարդային ձևով կտկտացնել “Պոկերը”, բան չասաց:
- Հարութ,- վեր կացա տեղիցս ու մոտեցա ընկերոջս սեղանին,- Հարութ, ինչա՞ եղել:
Գիտեի Հարութի բնավորությունը, չի դիմանա ու կասի, ուղղակի պետք է մի թեթև դրդեի.
- Արա, դե եսիմ,- չդիմացավ Հարութը ու դադարեցրեց “Պոկեր” կտկտացնելը,- նոր մանկությանս ընկերը զանգեց` Արմենը, էն որ Բանկումա աշխատում: Ասում էր, թե իր նշանածի հետևից մի հատ ջանով տղա է Բանկ եկել, խոսելա ախռանայի հետ, ներկայացելա որպես մեր Հիմնարկի աշխատակից: Երեկ էլ փողոցում մոտեցելա իրա նշանածին: Էս աղջիկն ասել է, որ ինքը նշանվածա, որ նշանած ունի, էս տղեն էլ ասելա, թե ասա նշանածդ ովա, գնամ տենամ… Հետո էլ Արուսիկի հետևից մինչև Բանկա եկել ու ախռաննիկին ներկայացելա որպես մեր Հիմնարկի աշխատակից…
Հարութը լռեց ու մի տեսակ սպասողական նայեց վրաս: Զգացի մտքի անցածը: Ես վերադարձա սեղանիս մոտ, նստեցի աթոռիս ու դարձա Հարութին.
- Հարութ, լսիր, թե քեզ ինչ կասեմ: Այո, ես այսօր հանդիպել եմ մի աղջկա ու նրա հետևից իրոք էլ Բանկ եմ գնացել, բայց, տղավարի բան եմ ասում քեզ ու դու ինձ լավ գիտես, ես այդ աղջկան չեմ մոտեցել, նույնիսկ մեկ բառ էլ չեմ փոխնակել հետը, հասկանո՞ւմ ես:
Հարութը չպատասխանեց ու կրկին սկսեց կտկտացնել “Պոկերը”:
- Լսիր, Հարութ,- շարունակեցի ես,- ինչ իրար հետ աշխատում ենք, դու ինձ պետք է, որ լավ ճանաչած լինես, քեզ ասում եմ, որ ես այդ աղջկա հետ նույնիսկ մեկ բառ իսկ չեմ փոխանակել: Բայց շարունակությունը եղել է հենց այնպես, ինչպես ասացիր: Ու դրա համար էլ ես քեզ հետ անկեղծ եղա: Ես կարող էի քեզ ընդհանրապես բան չասել, բայց ես զգում եմ, որ այստեղ մի բան այն չէ: Այս պատմությունը պարզաբանման կարիք ունի և դրա համար էլ ես քեզ ասացի այն, ինչ ասացի: Ես աղջկան տեսել ու նրա հետևից Բանկ եմ գնացել, ախռաննիկի հետ խոսել եմ, ուղիղ այսքանը, ոչ մի բան ավել,- հայացքս հառեցի մոնիտորին նայող ու կտկտացնող Հարութի դեմքին:
Հարութը զգաց տոնիս փոփոխությունն ու լռությանս երկարելը: Նա մի պահ դադարեցրեց “Պոկեր”-ը ու նայեց ինձ.
- Այդքանը, Հարութ,- ես արդեն սկսեցի զայրանալ,- ուղիղ այդքանը, որքան ասացի, ոչ մի բան ավել…
Մի պահ, ընդամենը աննկատ մի պահ պայքար գնաց Հարութի մեջ: Նա դա ցույց չտվեց, բայց ես զգացի: Ու զգացի նաև, որ Հարութը հավատաց ինձ.
- Չէ, ապեր, հավատում եմ,- արագ-արագ վրա բերեց նա,- հավատում եմ, ապեր, կարողա ես քեզ չեմ ճանաչում…
- Լսիր, Հարութ,- ընդհատեցի կոլեգայիս,- այստեղ տեղի է ունեցել ինչ-որ կերպ բացատրելի շփոթմունք: Ինձ թվում է, թե ինչ-որ մեկի պատմությունը կպել է իմ պատմությանը և միահյուսվել:
- Արմենն ասում էր, թե պտի գտնի էդ տղին,- Հարութը փակեց “Պոկեր”-ը ու նայեց ինձ,- Արուսիկը ասել էր Արմենին այդ մասին: Արմենը փորձել էր այդ տղային գտնել, բայց չէր ստացվել: Նոր էլ, երբ Արմենը Բանկա վերադարձել, ախռաննիկը ասելա, թե մի տղա` մեր Հիմնարկի աշխատակից, Արուսիկինա հարցրել: Արմենն էլ ինձա խաբար արել, որ իմանանք` ովա…
- Լսիր, Հարութ, տենց բան հաճախ չի պատահում, բայց լինումա: Ինձ թվումա, որ ես ուրիշի պատմության մեջ եմ խառնվել: Դու Արմենին ասա ասածիս մասին, եթե պետք է, կհանդիպենք, Արուսիկին էլ կտենանք: Ամեն ինչ պետք է, որ պարզվի ու պռոբլեմներ չեն առաջանա…
- Ապե, դե պռոբլեմ սենց թե ընենց չի լինի: Դու ինձ համար օտար չես, Արմենն էլ մանկությանս ընկերնա:
- Հասկացա, Հարութ,- նայեցի երեսին ու շարունակեցի,- ես գիտեմ, որ պռոբլեմ չի լինի: Դու ու քո մոտիկներն էլ չեն կարող ինձ համար օտար լինել…
- Լավ, ապեր,- սկսեցինք կոմպերը անջատել ու դուրս գալ սենյակից,- ես Արմենի հետ կխոսամ, քեզ խաբար կանեմ:
- Խոսա, Հարութ ջան,- ժպտացի ես,- վաղը ամեն ինչ կպարզվի…
Եվ իրոք, որ հաջորդ օրը ամեն ինչ պարզվեց: Ինչպես ինձ հետո պատմեց Հարութը, իրոք որ եղել է հենց այնպես, ինչպես և ես կասկածում էի: Մեր հիմնարկից Մեկը մոտեցել էր Արուսիկին, հաջորդ օրն էլ ես էի “միացել” պատմությանը: Ախռաննիկը կարգին տեղը չէր բերել ինձ, բայց որ նույն Հիմնարկի աշխատող ենք եղել, ասել էր Արմենի: Դե իսկ սա էլ, ջղայնացած վիճակում լսելով ախռաննիկին կիսատ-պռատ, սկսել էր գործել…

Lion
11.12.2009, 17:12
Երեկ ընդմիջմանը բարձրանում էի Աբովյանով դեպի Երիտասարդական, հենց այն նույն ժամին, ինչ այն օրը: Տարված էի մտքերով, ուղեղովս հազար բան էր անցնում ու ես նույնիսկ ճանապարհն ու անցորդների դեմքերը չէի նկատում: Աշխատանքային հոգսերը մի կողմից, Ամանորյա տոներն ու տնեցիքի հիվանդությունը` մյուս: Ջերմություն ու անգինա կոչված ախտը պատել է մեր ընտանիքը ու չորս հոգուցս միայն ես եմ ոտքի վրա: Պետք է դեղեր գնեի, բժշկին զանգահարեի, ուտելիք առնեի… Այս մտքերով էի տարված ու անելիքս էի պլանավորում, երբ, ամենավերջին պահին, արդեն կողքովս անցնելիս, նկատեցի դիմացիցս եկող Արուսիկին և ընկերուհուն: Մենք կողանց մի հայացք գցեցինք իրար վրա և շարունակեցինք ճանապարհը` ամեն մեկս մեր ուղղությամբ: Այդ պահին` վայրկյանի տասնորդական մասում, ուղեղումս վերականգնվեց Հարութի հետ տեղի ունեցած խոսակցությունը ու ես որոշեցի վերջնական պարզաբանում մտցնել այդ խճճված պատմության մեջ: Հետ վերադարձա ու սկսեցի արագ քայլելով հասնել Արուսիկին և ընկերուհուն: Սրանք, որ իհարկե ինձ տեսել էին, մի տեսակ իրար խառնվեցին: Բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց ու ես հավասարվեցի Արուսիկին և ընկերուհուն.
- Բարև Ձեզ,- ասացի ես:
Ի պատասխան` գոռոզ-արհամարհական լռություն: Հետո էլ կասեք, թե ինչու եմ պատմվածքիս վերնագիրը հենց սա դրել – հավի ուղեղները, որ իրենց աշխարհի կենտրոնն էին երևակայում, իհարկե միանգամից մտածել էին, թե ես իրենց “խոսացնում” եմ: Միայն այդ մտքից արդեն որոշակի զայրույթ եկավ վրաս. դեհ իհարկե, իրենք, աշխարհի կենտրոնն են, ամենագեղեցիկն են ու միակը, ես էլ էլ բան ու գործ չունեմ, հազար հոգսի ու ցավի մեջ խրված, պիտի դասավորեի, Աբովյան փողոցի վրա դեմ դիմաց դուրս գայի իրենց… ու “խոսացնեի”: Զայրացա… ու դրա համար էլ միանգամից անցա գործի.
- Ես Ձեզ չեմ խոսացնում,- դարձա Արուսիկին ու շարունակեցի,- բայց Դուք պետք է, որ ինձ հիշեք, մի քանի օր առաջ, Աբովյան փողոցի վրա ես Ձեզ հանդիպեցի ու եկա Ձեր հետևից մինչև Բանկ…
Ընկերուհին, առաջ եկավ ու կանգնեց դիմացս, բնականաբար, իր վրա վերցնելով ընկերուհուն “պաշտպանելու” “սուրբ” գործը:
- Ինքը չի ուզում Ձեզ հետ խոսալ,- դասական ու ամենաչսիրածս ձևով սկսեց նա:
Ես մի հայացք գցեցի ընկերուհու վրա, որի արդյունքում նույնիսկ նրան հասու եղավ այն պարզ ճշմարտությունը, որ ինքը լրիվ անիմաստ է իրեն առաջ գցում: Նա հետ գնաց:
- Լսեք,- կրկին դարձա ես Արուսիկին,- ես գիտեմ, որ Դուք Բանկում եք աշխատում, որ նշանած ունեք ու նրա անունը Արմեն է: Արմենը իմ ընկերոջ` Հարութի մանկության ընկերն է:
Արուսիկը շարունակեց պահպանել գոռոզ-արհամարհական լռությունը, ինչը ինձ ավելի զայրացրեց: Բայց ես դա ցույց չտվեցի ու հանգիստ տոնով շարունակեցի.
- Ես գիտեմ, որ ինչ-որ մի տղա մեր Հիմնարկից ինձնից մեկ օր առաջ մոտեցել է Ձեզ և իրեն մի քիչ անքաղաքավարի է պահել: Բայց հիմա, երբ Դուք կրկին տեսաք ինձ, հուսով եմ զգացիք, որ ես այդ տղան չեմ: Սա կարող եք փոխանցել Արմենին, իսկ եթե պետք է, ինքն իմ տվյալները գիտի, թող զանգահարի ինձ ու մենք կհանդիպենք…
Այս խոսքերից ողջ ընթացքում Արուսիկը թաքնվում էր ընկերուհու թիկունքում, դեմքի արհամարհական արտահայտությամբ վրաս չէր նայում ու ամեն կերպ ցույց էր տալիս, որ ինքը ինձ հետ “չի խոսելու”. ի վերջո Արուսիկը հասավ այն բանին, որ ընկերուհին կրկին առաջ եկավ.
- Ինքը չի ուզում Ձեր հետ խոսա, վաայ,- վերսկսեց ընկերուհին,- մի շարունակեք…
- Ես էլ առանձնապես ցանկություն չունեմ Ձեզ հետ զրուցելու,- ու չնայած արդեն կատաղել էի հերթական այս հավերի ուղեղի մակարդակի վրա, բայց ժպտացի և, դառնալով Արուսիկին ավելացրեցի,- հուսով եմ ամեն ինչ պարզվեց և Դուք կփոխանցեք Արմենին այս ամենը: Ցտեսություն:
Առանց լսելու` հաջողություն ասացին թե, ոչ (վստահ եմ, որ չասացին)` ես թողեցի նրանց ու շարունակեցի ուղիս դեպի Երիտասարդական: Իրենք էլ իջան Աբովյանով ներքև: Ես սկսեցի քայլել իմ սիրած այգում ու մտքումս սկսեց պտտվել ողջ այս պատմությունը: Դե հավի ուղեղներ, ի՞նչ ասես, մի՞թե այդպես են սիրում տղամարդուն ու մի՞թե կարելի է հանուն աղջկական դատարկ փառասիրության, հանուն սեփական կարևորությունը զգացնել տալու, հանուն տղային քո վրա “տաքացնելու” ու լավ զգալու քո սիրած տղամարդուն հարվածի տակ դնել…
Չէ՞, որ իմ տեղը կարող էր մի ինչ-որ հանցագործ ու կամ էլ անկայուն մեկը լիներ ու հենց այս պարզ ու ոչինչ չարժեցող պատմության պատճառով քո Արմենի գլուխը ուտեր: Կամ էլ, կարող էի չէ՞, ես այնպիսի մեկը լինեի, որ մի լավ ծեծ կտայի քո Արմենին, հետո էլ, շնորհիվ կապերիս ու փողիս, “ճիշտ ու հաղթանակած” դուրս կգայի այս պատմությունից: Կամ էլ կարող էր ուրիշ բան էլ լինել - Արմենն ինձ կդանակարարեր, կդադարեր երիտասարդ մի կյանք, իսկ Արմենն էլ կգնար իր երիտասարդ ու խոստումնալից տարիները բանտում անցկացնելու: Ու Արուսիկը երկար ժամանակ արդեն չէր էլ տեսնի Արմենին, գուցե նունիսկ չէր էլ սպասի, մինչև Արմենը կազատվեր: Կամ էլ, երբ Արմենը կազատվեր երկար տարիներ անց, նրանք ի վերջո կամուսնանային, բայց ոչինչ այլևս նախկինը չէր լինի: Կամ էլ իմ մոտիկները Արմենի գլուխը կուտեին, կամ էլ…
- Էս ո՞ւր,- մտքերիցս կտրեց ինձ մոտս արգելակած փոքրիկ “Օպել”-ից եկող ձայնը:
Ես կտրվեցի մտքերիցս ու նոր տեսա, որ, ուրախությամբ ինձ ձեռքով անելով, ղեկի մոտից ինձ ժպտում է Լուսինեն` իմ տարիքի, ուրախ ու կենսախինդ մի աղջիկ, որի հետ ես անցած տարի նույն սենյակում աշխատել եմ մի քանի ամիս: Ու թեև մենք աշխատեցինք միմյանց հետ կարճ ժամանակ, բայց դա էլ հերիք եղավ, որ ես հասցնեմ գնահատել Լուսինեի կենսախինդությունը, պարզությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը: Արդեն երկար տարիներ էր, որ Լուսինեն ընկերություն էր անում նույն սենյակում աշխատող մեր կոլեգայի` Ռուբենի, հետ: Այնպես որ Լուսինեն ոչ մի դեպքում ինձ համար չէր, էլ չասած, որ… դե ես ուղղակի սիրում ու գնահատում էի նրան, որպես ընկեր ու կոլեգա, որպես լավ բնավորության տեր մի մարդ, այլ ոչ թե որպես կին կամ աղջիկ:
- Եսի՞մ, Լուս ջան,- ժպտացի ես,- պերերիվի էի դուրս եկել, հիմա էլ Հիմնարկ եմ գնում:
- Նստիր, կտանեմ,- հրավիրեց Լուսինեն` մի կողմ հրելով կողքի նստատեղին գցված տղամարդու վերարկուն:
Մենք պոկվեցինք տեղից, բայց ես դեռ չէի վերսկսել խոսակցությունը, երբ մի “Ջիպ” աջից սկսեց մանևրել` մեզնից վտանգավոր հեռավորության վրա:
- Հոպ, արա, կարողա մի հատ էլ խփես,- միանգամից իր սովորական հումորին անցավ Լուսինեն. էդ “Հոպ, արա”-ն, երբ մենք դեռ իրար հետ էինք աշխատում ու գործի բերումով շատ էինք շփվում քաղաքացիների հետ, առօրյա խոսակցականում մեր ամենասիրած կատակն էր ու հանդիսանում էր զվարճանքի անսպառ թեմա…
- Կարողա, Լուս ջան,- օդում բռնեցի կատակը ես,- կարողա և խփի: Քշածդ “Օպել”-իկ չի՞,- ծիծաղեցի ես հայտնի գովազդի մոտիվներով ու շարունակեցի,- իսկ ինքը “Ջիպ”-ա: Ու էն էլ պռոստը “Ջիպ” չի, է՜, այլ “Առմադա” “Ջիպ”-ա: Հլը մի ասա, տես ոնցա հնչում. “Առմաա՜դդդաա”…
- Իհհհ, այ փիլիսոփա, դու որտեղից գլխիս եկար,- արագ-արագ ու կեղծ նեղացած վրա տվեց Լուսինեն,- դու քեզնից ասա, այ Ռոմեո, երբ ենք գնում աղջիկ ուզելու…
Միանգամից մտքումս հառնեց վերջին օրվա պատմությունը: Էհհհ, Լուս ջան, հիմի ես քեզ ոնց ասեմ, որ ամեն աղջիկ չի, որ ուզելու բանա ու ամեն աղջիկ չի, որ…
- Էհհհ, Լուս ջան, Ջուլյետա չկա, Ջուլյետա: Իսկ առանց Ջուլյետայի էլ ի՞նչ Ռոմեո,- ծիծաղեցի ես:
- Դեհ լավ, որ Ջուլոյին գտնես, ձեն կհանես: Տե՜ես, հա,- մատ թափ տվեց վրաս ու կատակեց Լուսինեն:
- Եղավ,- ժպտացի ես ու փորձեցի փոխել թեման,- Ռուբո՞ն ոնցա, Լուս ջան, հարյուր տարա, չեմ տեսել:
- Ոչինչ,- մի պահ լրջացավ Լուսինեն ու շարունակեց,- լավա: Պռոստո առավոտ սղղացելա սառույցի վրա ու ընկել: Թևը ահագին ցավա առել…
- Հո չի ճաքել,- հարցրեցի ես:
- Չէ, չէ, բան չկա արդեն ռենտգետն ենք գցել,- հանգստացրեց ինձ Լուսինեն,- ուղղակի ցավա առել: Որ Հիմնարկ եկավ, չէ՞, ցավից վրեն գույն չկար, վերարկուն էլ սաղ ցեխ էր: Ես նոր իրեն մուրաբայով թեյ տվեցի ու… ճղեցի արանքը:
Լուսինեն ինձ աչքով արեց ու շարունակեց.
- Ռուբենիս վերարկուն լրիվ ցեխ էր: Դրա համար էլ, հենց տեսա, որ մի քիչ ուշադրությունը շեղվեց ու անցավ աշխատանքին, աննկատ ցրեցի վերարկուն կախիչից ու հիմի տանում եմ արագ քիմմաքրման: Պատկերացնո՞ւմ ես, ինչքան կզարմանա, երբ երեկոյան տեսնի մաքուր վերարկուն,- ծիծաղեց Լուսինեն:
Մենք արդեն մոտենում էինք Հիմնարկին: Ես հրաժեշտ տվեցի Լուսինեին ու այս կենսախինդ և անկեղծ աղջիկը իր փոքրի “Օպել”-ով կորավ Երևանյան երթևեկության մեջ…
Դրսում մի տեսակ սառն էր: Ես փաթաթվեցի բաճկոնիս մեջ և ուղղություն վերցրեցի դեպի հիմնարկ: Կողքիցս սկսեց հոսել կյանքը` զարմանալի այդ նկարիչը, որ միաժամանակ կարող է լինել և գեղեցիկ, և թե տգեղ, և ուրախ, և թե տխուր, կյանքը` մարդկային ճակատագրերի այդ անկրկնելի վարպետը, կյանքը` իր Արուսիկներով, Արմեններով, Լուսինեներով ու Ռուբոներով…



Մհեր Հակոբյան
Երևան
11.12.2009

Միքո
11.12.2009, 18:47
Պատմություններիցդ մի հետևություն կարող եմ անել. զգույշ քայլիր Աբովյանով:D

բայց ընդհանուր լավն էր, լավա դրանից հետո չեն եկել տենալու:)

Lion
11.12.2009, 20:06
Ի դեպ ասեմ - պատմությունները մի նույնացրու ինձ հետ;) Պատմվածքներ են, ընդամենը ստեղծագործող մարդու ֆանտազիաներ... Ու ամենևին էլ կապ չունի, որ առաջին դեմքով եմ պատմում - դա ընդամենը ոճ է...:)

Թիթիզ
11.12.2009, 20:11
Իինձ ել շատ դուր եկավ, ու համոզվաշ եղի որ բոլոր աղջկները դատարկությունն չեն, ինչը հավաստում է շարունակությունը:hands

Միքո
11.12.2009, 20:12
Ի դեպ ասեմ - պատմությունները մի նույնացրու ինձ հետ;) Պատմվածքներ են, ընդամենը ստեղծագործող մարդու ֆանտազիաներ... Ու ամենևին էլ կապ չունի, որ առաջին դեմքով եմ պատմում - դա ընդամենը ոճ է...:)

միևնույնն է, պետք չի հերոսիդ վտանգի ենթարկես:) ինքը դեռ մեզ պետք է;)

Lion
11.12.2009, 23:40
Իինձ ել շատ դուր եկավ, ու համոզվաշ եղի որ բոլոր աղջկները դատարկությունն չեն, ինչը հավաստում է շարունակությունը:hands

Համոզված եմ, իհարկե՝ համոզված: Եթե այդպես չլիներ, ապա Լուսինեի կերպարը պատմվածքում չէր հայտնվի, լուսավոր մի կերպար, որին իրոք արժե սիրել և ցանկացած մեկն էլ արժե, որ նման մի աղջիկ իրեն սիրի:love

Wolfy ջան, ի՞նչ նկատի ունեիր...

Միքո
12.12.2009, 13:43
Wolfy ջան, ի՞նչ նկատի ունեիր...

նկատի ունեմ, որ ցանկություն կա կարդալու քո պատմությունները իրա մասին:)

Lion
12.12.2009, 14:39
Մերսի, եղբայր... Դեհ, հերոսը մոտիկ մարդա, որին ես շատ լավ եմ ճանաչում;)

Շինարար
12.12.2009, 16:13
Հավի ուղեղը

Լիոն ջան, սկսեմ նրանից, որ մեծ հետաքրքրությամբ կարդացի, բայց քանի որ դրել ես ստեղծագործողի անկյունում, մի քիչ քննադատեմ՝ որպես պատմվածք, համ էլ մեր նորեկ անդամները կտեսնեն, որ այստեղ ակումբի անդամ ստեղծագործողներին էլ ենք քննադատում::)
1. Ընդհանրապես արժանի՞ էր արդյոք այդ Արուսիկը, որ իր մասին պատմվածք գրվեր…
2. Գրական և խոսակցական լեզուների կիրառման մասին գեղարվեստական ստեղծագործության մեջ բազմաթիվ են վեճերը հենց մեր ակումբում, տեսակետները տարբեր կարող են լինել, ես կոնկրետ դեմ եմ հետևյալ կարգի գրականության լեզվին, թեկուզ այն հնչի հերոսների և ոչ հեղինակի շուրթերից:

Ապեր, թե իմանաս էսօր մի հատ ինչ աղջիկ եմ տեսել պերերիվին,- թեթևակի ծիծաղելով ու հաճելի հուշերով պատվելով` սկսեցի ես,- հեսա սպասի մի հատ ծանոթ գտնեմ Բանկում…
- Ապե, կարողա՞ դու էսօր Բանկում ես եղել,- հանկարծակի հարցրեց Հարութը:
- Հա,- մի քիչ անակնկալի եկա ես,- բայց ինչի՞ ես հարցնում, որ…
- Դու էսօր Բանկ գնացել, ախռաննիկի հետ խոսել ե՞ս…
- Հա, հետո՞,- ես սկեցի աստիճանաբար լրջանալ:
- Ներկայացել ես որպես մեր Հիմնարկի աշխատող ու հարցրել ես մի հատ աղջկա մասին,- շարունակեց Հարութը:
- Հա, էդ էլա եղել: Ի՞նչ,- պատասխանեցի ես:
3.
Երիտասարդական: Իրենք էլ իջան Աբովյանով ներքև: Ես սկսեցի քայլել իմ սիրած այգում ու մտքումս սկսեց պտտվել ողջ այս պատմությունը: Դե հավի ուղեղներ, ի՞նչ ասես, մի՞թե այդպես են սիրում տղամարդուն ու մի՞թե կարելի է հանուն աղջկական դատարկ փառասիրության, հանուն սեփական կարևորությունը զգացնել տալու, հանուն տղային քո վրա “տաքացնելու” ու լավ զգալու քո սիրած տղամարդուն հարվածի տակ դնել…
Չէ՞, որ իմ տեղը կարող էր մի ինչ-որ հանցագործ ու կամ էլ անկայուն մեկը լիներ ու հենց այս պարզ ու ոչինչ չարժեցող պատմության պատճառով քո Արմենի գլուխը ուտեր: Կամ էլ, կարող էի չէ՞, ես այնպիսի մեկը լինեի, որ մի լավ ծեծ կտայի քո Արմենին, հետո էլ, շնորհիվ կապերիս ու փողիս, “ճիշտ ու հաղթանակած” դուրս կգայի այս պատմությունից: Կամ էլ կարող էր ուրիշ բան էլ լինել - Արմենն ինձ կդանակարարեր, կդադարեր երիտասարդ մի կյանք, իսկ Արմենն էլ կգնար իր երիտասարդ ու խոստումնալից տարիները բանտում անցկացնելու: Ու Արուսիկը երկար ժամանակ արդեն չէր էլ տեսնի Արմենին, գուցե նունիսկ չէր էլ սպասի, մինչև Արմենը կազատվեր: Կամ էլ, երբ Արմենը կազատվեր երկար տարիներ անց, նրանք ի վերջո կամուսնանային, բայց ոչինչ այլևս նախկինը չէր լինի: Կամ էլ իմ մոտիկները Արմենի գլուխը կուտեին, կամ էլ… Ինձ թվում է` չարժեր այս աստիճան մերկացնել ասելիքդ, ստացվում է, որ դու տալիս ես իրավիճակ և միաժամանակ վերլուծում ես այդ իրավիճակը, իսկ ավելի լավ չէ՞ր լինի, որ հնարավորություն տայիր մեզ վերլուծություններ կատարելու` միայն գրողական ինչ-որ նուրբ հնարքներով ուղղորդելով մեզ:
Դե, այսքանով կանգ առնենք, թե չէ գրառումս կարող է չտեղավորվել ակումբի տված հնարավորությունների մեջ:) Ամեն դեպքում, հաճույքով կարդացի, պատկերացրեցի, որ առօրյա զրույցի ժամանակ, եթե դու պատմելիս լինեիր, նույնքան հաճույքով կլսեի քեզ: Հազվագյուտ երկար գրառումներից է, որ մինչև վերջ կարդացի:)
Հ. Գ. Վերլուծությունս զուտ ընթերցողական մակարդակի է:

Lion
12.12.2009, 16:29
.
Լիոն ջան, սկսեմ նրանից, որ մեծ հետաքրքրությամբ կարդացի, բայց քանի որ դրել ես ստեղծագործողի անկյունում, մի քիչ քննադատեմ՝ որպես պատմվածք, համ էլ մեր նորեկ անդամները կտեսնեն, որ այստեղ ակումբի անդամ ստեղծագործողներին էլ ենք քննադատում::)

Շնորհակալություն ուշադրության և քննադատության համար :)


1. Ընդհանրապես արժանի՞ էր արդյոք այդ Արուսիկը, որ իր մասին պատմվածք գրվեր…

Դեհ, ստացվեց, եղբայր, եղբեմն ասելիքդ այնքան է հասունանում մեջդ, համենայն դեպս իմ պարագայում, որ ուղղակի չես կարողանում այն չհանձնել թղթին: Երևի արժեր... կամ էլ չարժեր - ո՞վ գիտի:think


2. Գրական և խոսակցական լեզուների կիրառման մասին գեղարվեստական ստեղծագործության մեջ բազմաթիվ են վեճերը հենց մեր ակումբում, տեսակետները տարբեր կարող են լինել, ես կոնկրետ դեմ եմ հետևյալ կարգի գրականության լեզվին, թեկուզ այն հնչի հերոսների և ոչ հեղինակի շուրթերից:

Համաձայն եմ, բարդ խնդիր է: Ես ինքս էլ մի տեսակ միջակ տեսակետի կողմնակից եմ - որ ոչ ընդգծված գրական լինի, ոչ էլ ավելորդ խոսակցական: Օրինակ, ինչպե՞ս կարող էր հուզված Հարութը խոսել մաքուր գրական լեզվով: Ինձ թվում է այդ դեպքում հեղինակը անկեղծ չի լինում ընթերցողի հետ, կեղծավորություն է անում, ներկայացնում է ոչ իրական իրականություն - իսկ դա իմ ամենաչսիրած բանն է: Դրա համար էլ ես երբեմն թույլ եմ տալիս ինձ նման ոճ - ոչինչ, թող սա էլ այդպես լինի, ասեմ այսպես - հանուն ստեղծագործական իրականության... ;)


3. Ինձ թվում է` չարժեր այս աստիճան մերկացնել ասելիքդ, ստացվում է, որ դու տալիս ես իրավիճակ և միաժամանակ վերլուծում ես այդ իրավիճակը, իսկ ավելի լավ չէ՞ր լինի, որ հնարավորություն տայիր մեզ վերլուծություններ կատարելու` միայն գրողական ինչ-որ նուրբ հնարքներով ուղղորդելով մեզ:

Ճիշտ ես ասում: Միշտ ունեցել եմ այդ խնդիրը ստեղծագործելիս, միշտ թվացել է, թե ընթերցողիս չեմ կարողանա փոխանցել այն ամենն, ինչ ուզում եմ... և արդյունքում երբեմն մանրանում եմ: Բայց գիտե՞ս, ինչ-որ տեղ դա նաև լավ է - իհարկե, ընթերցողներիս հիմնական մասան առանց դրա էլ կհասկանա ու կընկալի ասածս, բայց... գուցե և կլինեն մեկը կամ մի քանիսը, որոնց համար պետք է մանրանալ -եսի՞մ: Օրինակ բերեմ կինեմատոգրաֆից ու սեփական դիտարկումներից - օրինակ, ռուսական ֆիլմերում երբեմն ստեղծվում է քո ասած վիճակը. ձգտելով վարվել քո ասածի պես, սցենարիստը շատ է սեղմում, ամենաէականը ու կարևորը այնքան հպանցիկ, աննկատ, կրճատ, կցկտուր ու թեթև է ասում, որ /ուզենալով վարվել քո ասածի պես/ արդյունքում ստեղծում է մի վիճակ, երբ ֆիլմը դիտողը բան չի հասկանում - մի քանի տենց օրինակներ էս իմ վրա եմ զգացել: Եվ հակառակը՝ որպես կանոն օրինակ հոլիվուդյան ֆիլմերում ասածը շատ են մանրացնում, ծամում, այնպես են անում, որ... ուզես թե չուզես՝ հասկանաս: Բառերով ասում են այն, ինչը երբեմն առանց այդ էլ հասկանալի է…

Ու ես միշտ ձգտում եմ ինչ-որ տեղ մեջտեղում լինել - բայց ասեմ, երբեմն, անձամբ ինձ, այս հարցում ավելի շատ դուր է գալիս հենց հոլիվուդյան ոճը, այլ ոչ թե ռուսական: Այո, թող ես մի քիչ քմծիծաղ տամ, որ հոլիվուդյան սցենարիստը ասում է բառերով այն, ինչ ես հասկանում եմ /ասենք հայրը, շոյելով որդու գլուխը, ասում է. "Ես քեզ սիրում եմ, Ջեկ"/: Ես միշտ նման էպիզոդներում պարզ մարդկայնություն եմ զգացել /ինչ էլ որ ասեն հոլիվուդյան կինոյի հասցեին/, բայց նույն օրինակը, օրինակ եթե նկարվեր ռուսական դպրոցում, հայրը կմտնր սենյակ, մի հայացք կգցեր որդու վրա, մի պահ պաուզա կտա և դուրս կգար - ու այստեղ, թեև ավելի բարդ ու հակասական տեսարան է, բայց ամեն ինչ ամենևին էլ միանշանակ չէ - Ճիշտ է, դիտողի մոտ հազար ու մի տածելու թեմա է մնում, բայց դե անորոշություն է առաջանում, իսկ մարդկային պարզ ու հասարակ զգացմունքն էլ հաճախ կորում է...

Եսի՞մ - փորձում եմ պատմվածքներումս այս խնդիրը բավարար կերպով լուծել, բայց չգիտեմ - ինչքանով է ստացվում...:think


Դե, այսքանով կանգ առնենք, թե չէ գրառումս կարող է չտեղավորվել ակումբի տված հնարավորությունների մեջ:) Ամեն դեպքում, հաճույքով կարդացի, պատկերացրեցի, որ առօրյա զրույցի ժամանակ, եթե դու պատմելիս լինեիր, նույնքան հաճույքով կլսեի քեզ: Հազվագյուտ երկար գրառումներից է, որ մինչև վերջ կարդացի:)


Ուրախ եմ: Կուզենայի, որ մեր երիտասարդները մի քիչ պարզ նայեին այս ամենին, այլ ոչ թե բարդացնեին, խճճեին ու... գլուխ չհանեին :think


Հ. Գ. Վերլուծությունս զուտ ընթերցողական մակարդակի է:

Այնուհանդերձ շատ լավն էր:B

Lion
24.12.2009, 22:25
Իինձ ել շատ դուր եկավ, ու համոզվաշ եղի որ բոլոր աղջկները դատարկությունն չեն, ինչը հավաստում է շարունակությունը:hands

Պատմվածքներս, ու հատկապես վերջինները, ստեղծելիս գաղտնի մի հույս ունեի, որ, կարդալով դրանք, տեղի կունենա աշխարհահայացքային որոշակի փոփոխություն: Թեկուզ և քիչ, թեկուզ և առերևույթ, աննկատ:think

Ու որ ես իմանամ, որ որևէ մի մարդ այս պատմվածքների մասին գոնե մի քիչ մտածել է, մի քիչ վերլուծել է իր վարքագիծը ու վերջում թեկուզ և չի համաձայնել հետս - ես ինձ վարձատրված կզգամ:)

Mariam1556
24.12.2009, 23:55
Դե հավի ուղեղներ, ի՞նչ ասես, մի՞թե այդպես են սիրում տղամարդուն ու մի՞թե կարելի է հանուն աղջկական դատարկ փառասիրության, հանուն սեփական կարևորությունը զգացնել տալու, հանուն տղային քո վրա “տաքացնելու” ու լավ զգալու քո սիրած տղամարդուն հարվածի տակ դնել…
Չէ՞, որ իմ տեղը կարող էր մի ինչ-որ հանցագործ ու կամ էլ անկայուն մեկը լիներ ու հենց այս պարզ ու ոչինչ չարժեցող պատմության պատճառով քո Արմենի գլուխը ուտեր: Կամ էլ, կարող էի չէ՞, ես այնպիսի մեկը լինեի, որ մի լավ ծեծ կտայի քո Արմենին, հետո էլ, շնորհիվ կապերիս ու փողիս, “ճիշտ ու հաղթանակած” դուրս կգայի այս պատմությունից: Կամ էլ կարող էր ուրիշ բան էլ լինել - Արմենն ինձ կդանակարարեր, կդադարեր երիտասարդ մի կյանք, իսկ Արմենն էլ կգնար իր երիտասարդ ու խոստումնալից տարիները բանտում անցկացնելու: Ու Արուսիկը երկար ժամանակ արդեն չէր էլ տեսնի Արմենին, գուցե նունիսկ չէր էլ սպասի, մինչև Արմենը կազատվեր: Կամ էլ, երբ Արմենը կազատվեր երկար տարիներ անց, նրանք ի վերջո կամուսնանային, բայց ոչինչ այլևս նախկինը չէր լինի: Կամ էլ իմ մոտիկները Արմենի գլուխը կուտեին, կամ էլ…
[/RIGHT][/I]

Ես ուղղակի չհասկացա թե ինչում ես մեղադրում Արուսիկին,ավելի շուտ ախրանան էր սխալ թույլ տվել, շփոթելով հերոսին մեկ ուրիշի հետ :

Lion
25.12.2009, 08:29
Mariam1556 ջան, ես ոչ-ոքի էլ չեմ մեղարում, ուղղակի խոհերս եմ կիսում Ձեզ հետ,իսկ գուցե նաև... բարձրաձայն մտածում եմ:)

Mariam1556
26.12.2009, 01:29
Mariam1556 ջան, ես ոչ-ոքի էլ չեմ մեղարում, ուղղակի խոհերս եմ կիսում Ձեզ հետ,իսկ գուցե նաև... բարձրաձայն մտածում եմ:)

:) :)

Lion
26.12.2009, 21:49
Արյան կանչը

Կարդացի :) Շատ շնորհակալ եմ: :) Այ սենց բաներ ա պետք կարդալ համոզվելու համար, որ հայերն էնքան էլ կորած ժողովուրդ չեն: Մենակ մի բան դուրս չեկավ. «արյան կանչ» շատ պաթետիկ է հնչում:


StrangeLittleGirl

;)

Lion
26.12.2009, 21:50
Մերսի:) Ուրախ եմ, որ դուրդ եկավ, դա ստեղծագործող մարդու համար ամենամեծ պարգևն է;

Ինչ արած, վերնագիր դնելը ինձ մոտ զուտ ինտոիտիվ-ոգեշնչման մակարդակով է...

Lion
10.01.2010, 13:39
Դատարկությունն ու խլուրդը

Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են…

Դե, դուք իմ ընկերներն եք, ինչ-որ տեղ նույնիսկ ավելին եք, քան ընկերներ, դրա համար էլ այս ամենը ես կկիսեմ Ձեր հետ: Ու ես նույնիսկ վստահ եմ, որ Ձեր մեջ նման տխուր ինդիվիդներ չկան, ուղղակի չեն կարող լինել, բայց դե դուք ու Ձեր պես մտածողները քանակական առումով դժբախտաբար մեր ժողովրդի չնչին տոկոսն եք կազմում ու դրա համար էլ…

… Էս ռուսները մարդու հավես են բերում: Չէ, հանկարծ բան չմտածեք, վերջը ինչքան էլ պտտվեմ, էլի հայ աղջկա հետ եմ կյանքս կապելու, բայց դե… դե կարո՞ղ ես ասել, որ ռուսները տխուր են: Չես կարող, լեզուդ չի պտտվի, քանի որ… տխուր չեն: Պարզ բան, մտնում են “Օդնակլասսնիկ”-իդ էջն ու էնքան համով են 5-եր շարում ու կոմենտներ գրում, որ… դե արի, ու դրանից հետո սրանց տխրության մեջ մեղադրիր:

… Մի անգամ մեր երգիծաբաններից մեկն ասեց` ահագին զվարճացրեց: Ասում էր, թե հայ կնոջ հետ հարաբերությունները նման են ծանր հրետանիով կրակելուն` գըգըըըմփ: Ու դրանից հետո… կանտուզիա, վերջում էլ ոչ դու ես բան հասկանում, ոչ ինքը…

… Ու դրան գումարվում է միջակությունը: Ու ես ուրախ եմ, որ թույլ սեռի իմ ընկերուհիների մեջ նման միջակություններ չկան, փառք աստծո` չկան: Բայց դե սովորաբար էդ տիպը հաճախ է հանդիպում: Տեսնում ես աղջկան, դուրդ գալիս է: Մի երկու բան էլ իմանում ես, նորմալ է…: Ըհը, մտածում ես, կարծես թե լավ աղջիկ է, կարելի է հետը կյանք կապել: Դե, նորմալ է, ո՞վ այդպես չի մտածում: Հետո մոտենում ես ու… բարևում:

Ու ստեղ սկսվում է մի գործընթաց, որի վերջում մնում է պառավական “Յախք”-ի պես մի հիմարություն: Ասեմ, պառավական խոսք է, բայց երբեմն` խիստ տեղին: Բանակային մի ընկեր ունեի, երբեմն այնքան կատակախառն-հավեսով ու յուրօրինակ ձգելով էր այդ “Յախք” կոչվածն ասում, որ միանգամից բացում էր…

Հիմա նստած այս տողերն եմ հիշում ու… թող գրողը ինձ տանի, բայց այդ ձգված “Յախք”-ից բացի այլ բան չեմ հիշում… կարծես պատահաբար նմշած պոպոք եմ կերել ու բերանումս տհաճ համ է մնացել: Դե գիտեք, էլի, էդ համը…

…Քայլում է փողոցում մի միջակություն, գեղեցիկ պատյանով ու դատարկ և… նեղմիտ: Բայց դե այդ պահին դու դեռ չգիտես, որ նեղմիտ է... ու, որ միջակություն է: Էդ մի քանի րոպեից է երևալու: Իսկ առայժմ քայլում է… կարծես թե ոչինչ: Կողքից էլ` մի խլուրդ, էն որ լինում են, է, մանր, պսպղացող ու բների մեջ պտտվող աչքերով, կարճահասակ… մի խոսքով` տգեղ արտաքինով ու… մեծ քթով. մեկ էլ գյուղական քամուց ու արևից ծեծված դեմքով: Բայց սկզբում դու դեռ չգիտես, որ այս խլուրդի կողքինի գեղեցիկ պատյանի մեջ դատարկություն է, իսկ կողքինն էլ` ոչ միայն արտաքինով է խլուրդ, այլև` հոգով` էն որ լինում են, է, մանր, կենցաղային խորամանկներ, որ իրականում ուղղակի խելք չունեն…: Հա, բայց դու դեռ դա չգիտես…

Մոտենում ես, բարևում… ու աստիճանաբար զգում ես դիմացիններիդ ով լինելը: Գեղեցիկ դատարկությունը, որին լավ մարդիկ մի թեթև ակնարկել են, թե ով ես դու այս կյանքում և ինչ ես քեզնից ներկայացնում, այնուհանդերձ միանգամից անհասանելի-գոռոզ մի տեսք է ընդունում, այնպիսի մի տեսք, որ նույնիսկ բարևդ չի ընդունում. Կարծես բոմժ լինես ու մոտեցել ես փող մուրալու… ու այդ պահին առաջին անգամ է, որ սկսում է ծիծաղդ գալ, ծիծաղդ գալիս է ու ցավ ես ապրում, դիմացինիդ դաստիարակության… կամ ավելի ճիշտ դրա բացակայության համար: Նման պահերին սովորաբար ավելի բարձր եմ բարևում և գեղեցիկ դատարկությունը ի վերջո ստիպված է լինում կեսբերան ու վրաս չնայելով, այնուհանդերձ բարևել: Իսկ խլուրդը, էն, որ սովորաբար նման գեղեցիկ դատարկությունների կողքին է լինում ընդհանուր ֆոնի համար, քիթը աջ ու ձախ շարժելով, ֆսֆսացնելով ու աչքերը նախանձից բնում պտտացնելով, սկսում է ընդհուպ քայլել Ձեր կողքից` հանկարծ մի բառ բաց չթողնի: Ու չեն օգնի ոչ ուղղակի ակնարկները, որ խլուրդն այդտեղ ավելորդ է, ոչ այն, որ դու առաջ ես անցնում, հետո թափով դանդաղեցնում ես քայլդ, հավասարվում դատարկ միջակությանը և… հետ թողնում խլուրդին: Չի օգնի, փորձած բան եմ ասում, հավատացեք – մի պահ կֆսֆսա ու, շարժելով քիթը, մյուս կողմից ընդհուպ կկպնի ընկերուհուն: Ու կփայլեցնի աչքերը, երբ կլսի ընկերուհու հերթական դատարկությունը իր անհասանելիության մասին և ակնարկներն առ այն, որ ինքը, աշխարհի կենտրոնն է, ամենագեղեցիկն է ու ամենալավը… ու վերևի շրթունքը կցցի ու իր հազիվ երկու տասնամյակը բոլորած հիմար ուղեղով կսկսի այնպիսի իրավիճակ ստեղծել, թե իբր դու, կյանքիդ երրորդ տասնամյակին մոտեցող ու այս կյանքում կայացած տղամարդդ, դու, որին հազար ու մի կին է սիրել… մի խոսքով, դու էլի… ոչինչ ես, ոչինչ չարժես – ու դաժե փափախով սելջուկ-թուրքի էլ չես ձգում:

Ու ստեղ աստիճանաբար մեջդ հառնում է այդ ամենակուլ “Յախք”-ը: Խլուրդին ուզում ես գետնի տակը կոխել, իսկ դատարկ միջակությունը, որը այդ մի քանի րոպեում իրոք որ դադարում է դուրդ գալ… սկսում է զզվանքախառը ծիծաղ հարուցել… Դե վերջն էլ պարզ է – մի ինչ-որ աննկատ վայրկյանի հրաժեշտ ես տալիս, որսում ես դատարկության հաղթականորեն ապուշ հայացքը, աչքի պոչով տեսնում ես խլուրդի նախանձից փայլող աչքերը… ու հեռանում:

Ուրախացած և թեթևացած… ընկերուհիներս կհասկանան, թե ինչու ուրախացած ու թեթևացած – դե մնացածներն էլ, թող գլխի ընկնեն… կամ հարցնեն, գուցե ասեմ…

Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են… հետո էլ կասեն ու անվերջ կբանբասեն, թե հայ տղամարդիկ ռուսների գիրկն են վազում… Յախք:


Երևան
16.11.2009 թ.

Այս պատմվածքը տեղադրել էի գաղտնի մի հույսով, որ մարդիկ կկարդան այն և...

Ուրախությամբ տեսնում եմ, որ այս պատմվածքը շատերին է դուր եկել, իսկ դա հիանալի է: Մարդկանց արձագանքը թույլ է տալիս հուսալ, որ մենք բավականին մեծ շանսեր ունենք հաղթահարելու... "Դատարկություն"-ը :)

My World My Space
11.01.2010, 12:02
Լիոն ջան հիանալի պատմվածք է ու խիստ արդիական:

ի դեպ մոտավորապես նույն բանի մասին կարդա իմ թեմայում, վերնագիրը ՔԵԶ 1 և ՔԵԶ 2

http://www.akumb.am/showthread.php/50888-%D5%84%D5%AB%D5%A3%D5%B8%D6%82%D6%81%D5%A5-%D5%A5%D5%BD-%D5%AD%D5%A5%D5%9E%D5%B6%D5%A9-%D5%A5%D5%B4-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%B6-%D5%A7-%D6%81%D5%B6%D5%B8%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4/page2

Lion
11.01.2010, 14:36
Մերսի, արդեն կարդացի - չափածոն մոտդ լավ է ստացվում :)

Mark Pauler
17.02.2010, 13:59
Շատ լավ ես գրում:
Պատմվածքտ շատ լավն ա:
Ամենազարմանալին ու հետաքրքիրը էն ա, որ վերցրել ես կյանքի մի հասարակ դրվագ բոլորիս հետ պատահած, բայց քո սեփական հույզերն ու գույները այնքան առատ են ու սիրուն համեմված, որ հաճույքով ա կարդացվում!!!
:hands

Lion
17.02.2010, 15:48
Շնորհակալություն, ուրախ եմ, որ պատմվածքներս Ձեզ դուր եկան: Ինչ արած, երբեմն կյանքը ստիպում է... փիլիսոփայել:

Lion
27.04.2010, 13:16
Դուռը


Ես հեռանում եմ Ձեզանից,
Ամեն տեսակ սուտ խաղերից,
Էլ չեմ խաղում, բարով մնաք...

Արթուր Մեսչյան

Հոգնածություն, անսահման հոգնածություն ու… հիասթափություն: Վերջերս մի պատմվածք էի սկսել ու ոչ մի կերպ չէր հաջողվում այն վերջացնել: Այդ պատմվածքը վերջացնելը դարձել էր կարևոր, կարևոր ու գլխավոր մի հարց, իսկական մի գերնպատակ: Թվում էր, թե, եթե այն վերջացնեմ, կհասնեմ ինչ-որ մի հանգրվանի, կլուծեմ ինչ-որ մի կարևոր խնդիր:

Հիմա, վերջացրել եմ: Բայց ես ցնծություն չեմ զգում… և նույնիսկ չեմ էլ ուրախանում: Չկար, այստեղ էլ ոչինչ չկար: Նույնն է, ամեն ինչ նույնն է, նույն դատարկությունը: Բացեցի երկար սպասված դուռը ու զգացի, որ սա էլ էր խաբկանք, այդ դռան հետևում ևս ոչինչ չկար: Դատարկ, ընդամենը ծիծաղելիության աստիճանի դատարկ մի սենյակ էր, որի ամենահեռավոր անկյունում կրկին… փակ մի դուռ:

Հոգնել եմ, հոգնել եմ ու… այլևս ցանկություն էլ չկա նոր դռներ բացելու: Երբեմն այնքան ես պայքարում, որ նույն այդ պայքարը դառնում է կյանք: Ու կլանում է էությունդ… ու հետո, երբ հետ ես նայում անցածդ ուղուն, ցավով նկատում ես, որ պայքարից, այդ անվերջ ու անսկիզբ պայքարից բացի ուրիշ բան այդպես էլ չես տեսել: Դռներ, անվերջ ու անսկիզբ դռներ…

Կարծես ծիծաղում էլ եմ, բայց հոգնած ու հիասթափված ծիծաղ է սա: Նույն այդ ծիծաղն է, որ երբեմն ստիպում ոտքդ չվերցնել մեքենայիդ արագության ոտնակից ու անցնել թույլատրելիի սահմանը: Ու երևի հենց դա է, որ ստիպում է չթեքել մեքենայիդ ղեկը կործանարար անդունդից: Կորուստ, ևս մեկ կորուստ, ու հերթակ մի դուռ` անսկիզբ ու անվերջ, անպտուղ ու անիմաստ:

Հոգնել եմ… նոր դռներ բացելու ցանկություն այլևս չունեմ…


Երևան
26.04.2010

Lion
27.04.2010, 20:53
Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:

Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...


Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…

Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:

Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:

Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...

Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -

http://forum.am-kayq.com/topic1810819_0.html

Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...

Lion
27.04.2010, 23:18
Վերջին նորությունները: "Ցոլք"-ի Խմբագիրը ազնիվ խոսք է տալիս, որ նման պատմվածք իր հանդեսի վերջին վեց համարներում չկա...:think Ինքս մոտ օրերս կճարեմ ու կնայեմ "Ցոլք"-ի վերջին համարները: Այստեղ մի բան այն չէ...

Իսկ հղածս ֆորումից պատմվածքներն արդեն հեռացվել են...

Lion
05.05.2010, 08:04
Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:

Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...


Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…

Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:

Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:

Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...

Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -

http://forum.am-kayq.com/topic1810819_0.html

Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...

Ոչ մի կերպ չի հաջողվում ձեռք բերել "Ցոլքեր"-ի 2009 թ-ի 4-րդ համարը...

Lion
11.05.2010, 17:48
Մեկ ժամ

Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ, ինչքան բան կա ու… ինչքան բան չկա քո մեջ…

15:55 (“Մեկ ժամ”-ի սկիզբ)

- Վա¯ա¯ա¯յ,- հանկարծ տեղում ուղղվեց կոլեգաս ու ընկերս` Կարենը,- ո՞նց էի մոռացել,- Կարենը սկսեց տենդագին կերպով թղթերը քչփորել, հետո էլ ձեռքը տարավ գրպանը ու դարձավ ինձ,- ապեր, ավտոս տանն եմ թողել, ինձ շտապ Նախարարություն կտանե ՞ս…
- Իհարկե,- վեր կացա տեղիցս ու հագա կոստյումս,- գնացինք…

16:05

- Մի րոպե, ընդամենը մի րոպե սպասիր, մտնում եմ, Թուղթը վերցնում ու դուրս եմ գալիս,- դարձավ ինձ Կարենը, երբ ես կայանեցի մեքենաս Նախարարության դիմաց:
- Գնա, կսպասեմ,- պատասխանեցի ես ու սկսեցի քչփորել մեքենայիս մագնիտաֆոնը` մի կարգին երգ գտնելու հույսով: Բայց հակառակի պես դիսկի վրայի բոլոր երգերն էլ ինձ արդեն հասցրել էին ձանձրացնել: Անցա ռադիոյին, բայց այն էլ ոչ մի բան չտվեց…

16:06 – 16:10

Ձանձրույթ, մատների թմբկահարում ղեկին, ներքին ընդվզում տոթի դեմ, օրվա անցուդարձի հիշողություն, Նախարարություն, Նախարարության կառուցվածքի վերլուծություն, մի սենյակ, սենյակում` Շուշանիկը...

16:10 – 16:12

“Ինչ լավ ու նուրբ աղջիկ է, համեստության տիպար”,- անցավ մտքովս ու հակառակի պես էլ հիշեցի վերջերս նայած “Աֆոնյա” ֆիլմը, երբ գլխավոր հերոսը չի նկատում իրեն անկեղծորեն սիրող գեղեցիկ ու համեստ աղջկան, այլ դրա փոխարեն տարվում է չգիտես ինչով,- “հազիվ 23-24 տարեկան կլինի, վատ աղջիկ չի, հետս խոսելիս կարծես նույնիսկ շիկնում էլ է ու իրար խառնվում: Իրոք որ համեստ, իսկական տնական աղջիկ է, տղերքն էլ են լավ կարծիքի: Իսկ որ մեր դուրսընկածները որևէ մի աղջկա մասին լավ կարծիքի են լինում, էդ ահագին բան արժի: Իրոք էլի, ի՞նչ եմ ընկել աջ ու ձախ, աղջիկը հենց կողքիս է, կարծես ինձնից էլ չի խուսափում”…

16:12 (րոպեի մնացած մասը)

Տոթը դառնում է անտանելի. ես դուրս եմ գալիս մեքենայից: Կարենը ուշանում է: Ի վերջո որոշումս կայացնելով` մտնում եմ Նախարարություն: Ոչինչ, Կարենը որ գա ու տեսնի, որ ես մեքենայի մեջ չեմ, թող ձեռքիս զանգահարի կամ էլ մի քիչ սպասի…

16:15 – 16:20

Հաճելի ու գեղեցիկ զրույց Շուշաինիկի հետ: Սկսեցինք աշխատանքային թեմաներով, վերջացրեցինք նրանով, որ նա, շատ սիրալիր տոնով պատասխանելով իմ հարցերին ու ընթացքում շիկնելով և կարծես թե շփոթվելով ու վրաս չնայելով, մանրամասն պատմեց, թե երբ է դպրոցը վերջացրել, երբ և որ ԲՈՒՀ-ն է ավարտել, ինչ պլաններ ունի ապագայի վեաբերյալ:

16:20 – 16:21

Գեղեցիկ տրամադրությամբ վերադարձ մեքենայիս մոտ, գրեթե միանգամից էլ ինձ միացավ Կարենը:

16:21 – 16:31

Վերադարձ Աշխատանքի վայր: Ճանապարհին հասցրեցի պարզել նաև Շուշանիկին ինձնից ավելի շուտ ճանաչած Կարենի կարծիքը այս աղջկա մասին: Կարծիքը միանշանակ լավն էր` համեստ, գեղեցիկ բնավորության տեր, իսկական տան աղջիկ: “Ապե, ես որ ամուսնացած չլինեի…”,- մոտավորապես այս միտքն էր պտտվում ընկերոջս խճճված խոսքերում: Իմացա նաև Շուշանիկի հեռախոսահամարը…

16:35

SMS N 1
“Նորից բարև, Շուշանիկ ջան: Ես եմ, նոր մենք զրուցում էինք Բլանկի գործով: Բայց հարցը Բլանկը չէր, կամ… էդքան էլ էդ չէր: Շուշանիկ ջան, մենք կարող ե՞նք հանդիպել”

16:37
SMS N 2

“Գիտե՞ս, ուզում էի այս ամենը դեմ առ դեմ ասել, բայց մտածեցի` կշփոթվես: Կարող եմ դեմ առ դեմ էլ կրկնել, խնդիր չկա, կարող եմ նաև քո ուզած ժամին Նախարարության շենքում կամ դրա դիմացը լինել…”

16:39
SMS N 3

“Մեծ մարդիկ ենք, գուցե սա էլ ճակատագիր է, ո՞վ գիտի: Համենայն դեպս, ճակատագիր է սա, թե ոչ, մենք կիմանանք, երբ հանդիպենք, ճիշտ չի՞”

16:45
SMS N 4

“Շուշանիկ ջան, եթե այս կամ այն պատճառով “չէ”-ի կողմն ես, ուղղակի, ասա թեկուզ SMS-ով: Ազնիվ խոսք, խնդիր չկա, հո լակոտ չե՞մ”

16:47
SMS N 5

“Ի դեպ, Շուշանիկ ջան, երդվում եմ մորս արևով, որ “հա”-ի դեպքում “տեսար ինչ շուտ համաձայնեց”-ի պես տափակ բաներ մտքովս չեն անցնի: Վերջը հո մանկապարտեզ չի՞”

16:52 – 16:53
SMS N 6

“Ուղղակի դու ինձ դուր ես եկել, կողքից էլ լիքը լավ բաներ եմ լսել քո…”: SMS-ի գրառումը ընդհատվեց, քանի որ հեռախոսիս վրա զանգ եկավ: Ինքն էր…

16:53 – 16:54 (Խոսակցություն Շուշանիկի հետ)

- Լսում եմ, Շուշանիկ ջան:
- Ուրեմն լսի, թե քեզ ինչ եմ ասում, եթե մյուս անգամ էլ զանգել ես, ես քեզ գիտե՞ս ինչ կանեմ…,- լսեցի մի չար ու ճղճղան ձայն:
- Հա, բայց էդ ե՞րբ էիր արգելել զանգելը, որ հիմա էլ նման տոնով ես խոսում,- ծիծաղեցի ես, քանի որ դեռևս գտնվում էի գեղեցիկ տրամադրության մեջ:
- Լսի ինչ եմ ասում, դու չես էլ պատկերացնում, թե ում հետ ես խոսում…-, շարունակեց չար ու կոպիտ ձայնը,- եթե մյուս անգամ ինձ զանգել ես, ես սաղին ոտի կհանեմ: Դու չես էլ պատկերացնում, թե քեզ հետ ինչ կլինի…

Ստեղ մի պահ ստոպ-կադր.
… Ուրեմն ասեմ, որ ես երբեք տանել չեմ կարողացել, երբ ինձ սպառնացել են, առավել ևս, երբ փորձել են վախեցնել: Նման դեպքերում հոգիս կարծես քոր է գալիս ու մի սատանա կարծես ասում է` տո իրանց մեխն էլ, իրանք էլ, հենց պտի էդ մեխին էլ ձեռքով խփեմ: Նման դեպքերում սովորաբար բռնցքահարություն է սկսվում, բայց դե այս անգամ դիմացս աղջիկ էր, այնպես որ ինձ զսպեցի: Ավելորդ էլ է ասել, որ գեղեցիկ տրամադրությունս միանգամից հօդս ցնդեց ու ես մեկեն սթափվեցի…
Ստոպ-կադրի ավարտ:

…- Լավ, լավ, հաշվի վախեցա, էլ չեմ զանգի,- թեթևակի ծիծաղելով զարգացող իրավիճակի վրա` շարունակեցի խոսակցությունը ես:
- Սա¯ա¯ա¯ղին ոտի կհանեմ,- չէր հանգստանում ձայնը հեռախոսի մյուս կողմում,- սա¯ա¯ղին… դու դաժե չես պատկերացնում` ինչ կլինի…
- Արդեն պատկերացնում եմ, Շուշանիկ ջան, պատկերացնում եմ, էլ չեմ զանգի, խոստանում եմ,- մի պահ պատկերացրեցի այն նուրբ ու հմայիչ դիմագծերը, որոնք հիմա աղճատվել էին նեղմիտ ուղեղից, բացարձակ անդաստիարակությունից ու դատարկ փառասիրությունից, ինձնից անկախ մռայլվեցի հերթական այս պատրանքի ցրման կապակցությամբ ու շարունակեցի,- չեմ զանգի, խոստանում եմ, չեմ զանգի, հաշվի՝ վախեցա…

16:55 (“Մեկ ժամ”-ի ավարտը)

- Բանա եղե՞լ, ապե,- հարցրեց Կարենը, որը հեռախոսս անջատելու հենց վերջին պահին մտավ սենյակ ու տեսավ մռայլված դեմքս:
- Չէ¯է,- ծիծաղեցի ես,- ուղղակի գրպանիս անկյունում մի հատիկ արևածաղիկ էր մնացել, որոշել էի չրթել: Չես էլ պատկերացնի՝ ինչ զզվելի էր: Մինչև հիմա բերանումս նմշահամ է մնացել: Իսկ արտաքինից ինչ լավն էր, է, հեչ կասեի՞ր…

Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ... երբեմն դու հերիք ես նույնիսկ մեկ ամբողջ մարդ ճանաչելու համար…


Երևան
11.05.2010 թ.

Երվանդ
13.05.2010, 03:41
Չէ չէ չէ չէ:D, Լիոն քո պատվածքների հերոսները դու՞ ես, ահավոր հետաքրքիր ա ոնց ա ստացվում որ քո հերոսները(կամ դու), միշտ հրապուրվում եք հենց տենց աղջիկներով, որոնք առաջին հայացքից սուրբ են, հետո հանկարծ՝ ինչ որ փուլից սկսած, պարզվում ա որ անդաստիարակ ու զզվելի դեմքեր են:(;

Lion
13.05.2010, 07:59
Չէ, Երվանդ ջան, հերոսները իհարկե ես չեմ ու թող քեզ չշփոթեցնի առաջին դեմքով պատումը վարելը: Ուղղակի "Առաջին դեմք"-ը դա ոճ է, գրական պրիոմ, այսքան բան :) Իրականում այս պատմվածքներում արտահայտվում են հեղինակի մտքերն ու խոհերը մեր կյանքի նկատմամբ - այսքան բան...

Երվանդ
13.05.2010, 23:21
Չէ, Երվանդ ջան, հերոսները իհարկե ես չեմ ու թող քեզ չշփոթեցնի առաջին դեմքով պատումը վարելը: Ուղղակի "Առաջին դեմք"-ը դա ոճ է, գրական պրիոմ, այսքան բան :) Իրականում այս պատմվածքներում արտահայտվում են հեղինակի մտքերն ու խոհերը մեր կյանքի նկատմամբ - այսքան բան...

Առյուծ ախպեր գիտեմ ինչ ա առաջին դեմքով գրելը, դրա համար հարցրել էի դու ես հերոսները թե չէ, դե թեկուզ էտ դեպքում մեկ ա մտորելու առիթ կա, քո սիրո թեմայով համարյա բոլոր պատվածքներում, նու համենայն դեպս նրանք որոնք ես կարդացել եմ բոլորը, մի սյուժե ունեն, հերոսը տեսնում ա մի չնաշխարհիկ աղջկա, սիրահարվում ա խելագարի նման, ու հետո պարզվում ա որ էտ աղջիկը:jaxq խոզի մեկն էր:))

Lion
14.05.2010, 07:47
Ես չէի էլ կասկածում, որ գիտեիր, ապեր, ուղղակի առիթն օգտագործեցի, որ այս հարցը պարզաբանեմ - թե չէ հնարավոր է մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծվեր :) Ուղղակի ինձ մոտ առաջին դեմքով գրելն է մի տեսակ ընդունելի - երրորդ դեմքով գրած պատմվածքներ էլ ունեմ, բայց դա էդքան էլ չեմ սիրում...

Դե իսկ չնաշխարհիկ աղջիկների ու "յախք"-ի պահով... Գիտես, ուղղակի էդ երևույթը մի քիչ հաճախ է հանդիպում մեր կյանքում: Ու կարծում եմ, որ այստեղ ոչ մի զարմանալի բան էլ չկա - գեղեցիկ աղջիկները որպես կանոն կյանքի կողմից երես առած են լինում, իրենց ամեն ինչ մի քիչ հեշտ է տրված լինում, իսկ տղաների մշտական ուշադրությունը, իմ կարծիքով իհարկե, մի քիչ բացասաբար է ազդում նրանց բնավորության վրա: Տես, դու ասում ես, թե իմ պատմվածքներում այդ մոտիվը շատ է անցնում - ընդունում եմ: Բայց համաձայնիր, որ երևույթն իրոք որ ինչքան ցավալի է, այնքան էլ քիչ ուսումնասիրված է, աննկատ, բայց շատ հանդիպող:

Խնդիրն այն է, որ, երբ գեղեցիկ աղջկան տեսնում ես, նրա գեղեցկությունը միանգամից էս ընկալում, իսկ այ բնավորության տհաճ պահերը զգալու ու հասկանալու համար ժամանակ է պետք, էն էլ ոչ միայն ժամանակ, այլև փորձություններով լցված ժամանակ, քանի որ նման մարդկանց դեմքին սովորաբար "դիմակ" է լինում: Իսկ դա շուտ չի լինում: Իսկ նրա գեղեցկությունը աչքիդ առաջ է: Ու հենց դրա համար է այդպես լինում, որ ինքը մարդու համար, հիմք ընդունելով գեղեցկությունը, աստիճանաբար դառնում է "հրեշտակային կերպար", այն դեպքում, երբ ժամանակի փորձությունով անցած "փորձաքննության արդյունք"-ը լինում է զզվանք: Ավելին, հրեշտակային արտաքինի ու ներքին տհաճ էության այս հակասությունն է հենց, որ ստեղծում է սուր զգացմունքային ֆոն: Մի խոսքով, Երո ապեր, բարդ թեմայա ու որ մի օր առիթ լինի, ավելի կենդանի միջավայրում կխորանանք նրա մեջ :)

Դե իսկ պատմվածքները... գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել, սենց զարմանալի մի բան...

Lion
29.05.2010, 13:43
Մեկ քայլ

…Իսկ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր…

Զարմանալի մի բան է կյանքը ու լի է տարօրինակ շրջադարձերով: Շրջադարձերով` կտրուկ ու ամենակուլ այդ տատանումներով, որոնցից և ոչ մեկն էլ երբեք չես իմանա, թե քեզ համար իր հետ ինչեր կբերի: Կար ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալու համար ես ժամերով կանգնում էի ձեր ինստիտուտի կամ ձեր տան դիմաց, կար ժամանակ, երբ ամեն անգամ ձեր տան պատուհանի մոտից անցնելիս ես հայացք էի գցում այդ նույն տան պատուհանին ու հույսով սպասում, որ կտեսնեմ այնքան սիրելի դարձած քո սիլուետը: Այո, կար, եղել է այդպիսի ժամանակ…

Փողոց, կամ, ավելի ճիշտ, պողոտա` Մաշտոցի պողոտա` զբոսնելուս ամենասիրած վայրերից մեկը: Մարդկային անվերջանալի հոսք ու աղմուկ: Փողոց, ըստ էության սովորական մի վայր, որտեղ կյանքում մենք լինում ենք անթիվ անգամներ:

Բայց պե՞տք է հենց այդպես ստացվեր, որ ես, ես, որ արդեն տարիներ էի անցկացրել այն բանից հետո, երբ ինձ արդեն չէր հուզում ձեր տան պատուհանին նայելը, պե՞տք է որ այդպես հենց ստացվեր, որ այդ նույն փողոցում ես հանդիպեի, դեմ-դիմաց դուրս գայի քեզ,, երբ մեր շուրջը այդ պահին զարմանալի կերպով նույնիսկ մարդիկ էլ չկային…

Ասում են, թե սիրուց ատելություն մեկ քայլ է, ուղիղ մեկ, սովորական մի քայլ: Ու հիմա ես նոր եմ միայն զգում, թե կյանքի հնոցով անցած իմաստնության ինչ մեծ պաշար է կուտակված թվում է թե արտաքինից պաթետիկ ու սովորական դարձած այդ խոսքերի մեջ: Սիրուց ատելություն, մեկ, ուղիղ մեկ քայլ: Մենք հանդիպեցինք իրար, պատահական կերպով անցանք միմյանց կողքով ու հենց նույն այդ պահին էլ ես ցավով զգացի, որ, ավա¯ղ, վաղուց արդեն արել եմ այդ մեկ ու ճակատագրական քայլը…

Այդ օրը ես հոգնած ու ձանձրացած դուրս էի եկել աշխատանքիս վայրից և, տուն գնալուց առաջ որոշել էի ընդամենը գոնե մի քիչ զբոսնել: Եվ, հավատա, ամենաքիչը, որ այդ պահին մտածում էի, դու էիր: Ասենք վերջին տարիներին դու գրեթե տեղ էլ չունեիր իմ մտքերում, իսկ այն քիչն էլ, որ պատկանում էր քեզ, կազմված էր ընդամենը մեր վերջին խոսակցությանը վերաբերվող տգեղ հուշերից ու ավազե փշրված տիկնիկի մասին զարմանալի մտորումներից…

Բայց այժմ տեղի ունեցավ զարմանալին` Մաշտոցի հսկայական պողոտայում մենք հանդիպեցինք իրար այնպիսի ճշտությամբ, որը կյանքիկոչել ունակ է թերևս միայն Պատահականություն կոչվող այդ զարմանալի աճպարարը: Մենք, երկուս, մոտեցանք իրար, ամենավերջին պահին նկատեցին միմյանց, մեր հայացքները հանդիպեցին ու մենք… չբարևելով էլ նույնիսկ իրար, որպես իսկական անծանոթներ, անցանք միմյանց կողքից:

Ասում են, սիրուց ատելություն մեկ քայլ է: Ճիշտ են ասում: Ճիշտ խոսք է ու երևի հենց դրանում է կայանում բացատրությունը այն տխուր առեղծվածի, որին արդեն քանիերորդ անգամ հանդիպում եմ ես և որը իմ իմաստուն ընկերները հաճախ են ինձ երեսով տալիս: Հրապուրվել ու հիասթափվել, հիանալ ու զզվել, սիրել, վերջում էլ… ատել : Զարմանալի բան է կյանքը ու ասում են, թե իրապես ատել կարող են միայն այն մարդիկ, որոնք իրապես էլ սիրել են…

Ես շատ թշնամիներ եմ ունեցել իմ կյանքում, շատերն ունեմ նաև հիմա: Իրենք ինձ չեն սիրել ես էլ իրենց, իրենք ինձ են հարվածել, միշտ էլ պատասխան են կերել, իրենք ինձ են ատել, ես էլ` իրենց: Կյանք է, բնական ու սովորական կյանք, սակայն… Մաշտոցի ու Թումանյանի խաչմերուկում, երբ արդեն իմ հետևում էի թողել քեզ ու արյունս պղտորած այդ անակնկալ ալիքից մթագնած ուղեղով Թումանյան փողոցով թեքվել էի դեպի Հյուսիսային պողոտա, հենց այդ պահին ու այդ վայրկյաններին էլ ես հանկարծ զգացի, որ իմ թշնամիներից և ոչ մեկին էլ ես երբեք այնքան խորը չեմ ատել, ինչպես որ ատում եմ հիմա քեզ…

Զարմանալի բան է կյանքը… բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր …


Երևան
29.05.2010 թ.

Էլիզե
31.05.2010, 20:29
Մեկ ժամ

բրավո... շատ լավ էր շարադված... ինձ հատկապես դուր եկան "....բացարձակ անդաստիարակությունից ու դատարկ փառասիրությունից," խոսքերը... տեղին էին ասված :)

---------- Ավելացվել է՝ 18:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:24 ----------



Մեկ քայլ

ինչպես ասում են՝ շատ մի՛ ատիր՝ սիրել կա, շատ մի՛ սիրիր՝ ատել կա...... շնորհավորում եմ նոր պատմվածքի ծննդյան առիթով ..

Lion
31.05.2010, 20:59
Շնորհակալություն, հարգելի Էլիզե :) Քո խոսքերն ինձ համար շատ, շատ մեծ նշանակություն ունեն: Երբ զգում ես, որ ստեղծագործություններդ մարդկանց, քեզ նման մարդկանց դուր են գալիս, դրանից մեծ նվեր քեզ համար չես կարողանում պատկերացնել :) Ապրես, քո խոսքերն ինձ համար շատ թանկ արժեն...

Lion
21.08.2010, 14:01
Թալանվածը


Բայց նա վաղուց ամուսնացել է,
Եվ ունի շատ երեխաներ
Եվ ունի շատ երեխաներ…

Ռ. Հախվերդյան

Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, գրեթե... ամեն ինչ: Իրոք, վաղուց էր, որ նա ամուսնացավ… ու թերևս միակ անհամապատասխանությանը երգի բառերին այն էր, որ նա ունի ընդամենը մի երեխա` մեկ աղջիկ…

Երեկ ես հանդիպեցի նրան` հանդիպեցի լրիվ պատահաբար: Սովորությանս համաձայն զբոսնում էի իմ այս սիրած քաղաքի փողոցներում, երբ հեռվում հանկարծ նկատեցի ծանոթ սիլուետին, ժամանակին ինձ համար այնքան հարազատ ու ձգողական եղած այդ սիլուետին: Ինքն էր... Դեռ ուսանողական տարիներին էր, որ ես սիրահարված էի նրան: Հետո չստացվեց: Չէ, ոչ մի առանձնահատուկ բան, այդպես էլ է լինում: Ես մտադրություն չունեի ամուսնանալ, դիմացս բանակ կար ու տասնյակ չլուծված հարցեր, ինքը… երևի ինքն էլ մտադրություն չուներ:

Հետո մեր ուղիները բաժանվեցին ու նա ամուսնացավ: Ես փորձեցի խեղդել իմ մեջ այն ամենը, ինչը երբևէ զգացել էի նրա նկատմամբ: Ստացվեց, համենայն դեպս ինձ էր այդպես թվում: Երբ բանակից եկա, երբեմն գործի բերումով շփվում էի նրա հետ, հիմնականում հեռախոսով ու ահա երեկ… հանդիպեցինք, պատաբար: Փխրուն աղջնակը դարձել էր գեղեցիկ ու ուժերով լեցուն կին, իսկ ձայնում զգացվող ու տարիների հետ էլ ավելի կանացիացած երանգները առավել էին ընդգծում նրա հմայքը:

Փոխվել էին միայն աչքերը, այդքան կրակոտ ու կենսախինդ նրա աչքերը, որոնց մեջ այս անգամ, ինչքան էլ չէի ուզում, բայց ինձնից անկախ զգացի տխրություն ու ցավ, թախիծ… իսկ գուցե նաև ափսոսանք:

“Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին” – երեկվանից այս բառերն են նաև, որ պտտվում են ուղեղումս: Կյանքը, իմ մշտական այդ ուղեկիցն ու հակառակորդը այս անգամ ևս հավատարիմ էր մնացել իրեն` իր համար արդեն սովորական դարձած ձևով վարվելով երբեմնի սիրած իմ աղջնակի հետ. որպես անհողորդ մի ավազակ` մարդկային ճակատագրի այս մեծագույն հափշտակիչը անգութ կերպով տարել էր մի ժամանակ պաշտածս էակի գեղեցիկ աչքերի կրակոտ բոցավառումը…

Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, ամեն ինչ… գրեթե… ամեն ինչ:


Երևան
21.08.2010 թ

Lion
07.10.2010, 16:27
Անտեսանելի մարդը

…Ասում են, թե ավետարանական Թովման, կույր այդ ծերունին, սովորական պատանու տեղ է դրել այն հրեշտակին, որը եկել է իրեն տեսողություն պարգևելու: Ու հրեշտակը ստիպված է եղել ցուցանել իր աստվածային զորությունը, որ ընկալելի լինի Թովմայի համար…

Հին ու տարօրինակ պատմություն է, որը երևի ես չէի էլ հիշի, եթե այսօր անցնելիս չլինեի Ամիրյան փողոցով:

Փողոց էի մտել Մաշտոցի պողոտայի կողմից ու գնում էի “Վիվա-Սել”-ի սպասարկման կենտրոնի ուղղությամբ` հեռախոսիս ամսեկան վճարը մուծելու: Արդեն փողոցի կեսերում էի ու արագ քայլերով առաջ էի ընթանում, երբ մոտեցա տարօրինակ արտաքինով մի ծերունու: Արտաքինն իրոք որ տարօրինակ էր. նիհար, երկար մորուքով, հնաոճ ու ասես վաթսունականներից մնացած գլխարկով, գլխարկի վրայի հաստ թելով, շագանակագույն, հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարով: Ու քանի որ ուշանում էի, արագ քայլերով անցա ծերունու կողքով և հասցրեցի ընդամենը մտածել. “Ծերությունը մարդկանց տանում է, ցնդվում են: Հա, էլի ծերացեք, բայց ինչ պարտադիր է այս նախահեղափոխական գլխարկը և դրա վրայի թելը քաշել գլխին ու փոշոտված և ցեխոտ շալվարով դուրս գալ Ամիրյան փողոց”,- անցավ մտքովս, բայց հետո էլ շարունակեցի,- “Երևի տուն չունի և աստված էլ գիտի, թե որտեղ է քնել: Շալվարը դրա համար է այդ վիճակում: Կամ էլ երևի տանը տաք ջուր չունի, որ իրեն կարգին տեսքի բերի, իսկ այդ տարիքում սառը ջրով չես լողանա: Մարդ է, էլի, հիմի ի՞նչ անի, որ այդ տարիքում ցնդվել է ու հայտնվել այդ վիճակում”,- սպասարկման կենտրոնի ամենամոտակայքում էի, երբ անցավ ուղեղումս ու ես ներս մտա:

Սպասարկման կենտրոնում հակառակի պես հերթ էր: Վերցրեցի կտրոնը դրա համար նախատեսված ապարատից, նայեցի շուրջս և, այլ ելք չտեսնելով, տեղավորվեցի ապակեպատ պատուհանի մոտ տեղադրված բազմոցին ծայրին: Կողքի բազմոցին նստած էր սիրունիկ մի կին: Պարապությունից աչքի պոչով մի քիչ ուսումնասիրեցի նրան, իսկ հետո….: Իսկ հետո դուռը բացվեց ու ներս մտավ արդեն իսկ հիշատակածս ծերունին: Ընդ որում ոչ միայն ներս մտավ, այլ ներս մտավ` ձեռքին բռնած “Վիվասել-ՄՏՍ”-ի հեռախոսներից մեկը: Բայց ոչ միայն հեռախոսն էր նրա ձեռքին, այլ` դրան միացրած լիցքավորման ապարատը: Մինչ ես փորձում էի ընտելանալ այս իրավիճակին, ծերունին վստահ քայլերով մոտեցավ վճարման ապարատին ու սկսեց ուսումնասիրել սրա… հոսանքի միացման բնիկը: “Հիմա կանջատի սարքը, որ իր սարքը միացնի ու ապարատը կթքի”,- անկեղծ ասած սենց մի բան անցավ մտքովս ու արդեն սկսել էի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կլինի կենտրոնում, երբ վերջին պահին աչքովս ընկավ, որ կոքին մեկ ուրիշ և ազատ բնիկ էլ կա: Բայց ծերունին, ի տարբերություն ինձ, վաղուց էր նկատել այդ բնիկը: Իր տարիքի համար անսովոր թեթևությամբ նա կռացավ, միացրեց լիցքավորման սարքը բնիկին, հեռախոսը դրեց գետնին և ուղղվեց: Նկատելով, որ իրեն եմ նայում, ծերունին զարմանալիորեն ջինջ ու, ինչպես ինձ թվաց, երիտասարդ աչքերում պարունակվող հայացքը հառեց ուղիղ դեմքիս և խոսեց.

- Տարօրինակ բան է կյանքը, երիտասարդ,- լսեցի ես:

Իհարկե, միտքն առանձնապես օրգինալ չէր, բայց դե որ ասեինք, թե սովորական էր, դա էլ սուտ կլիներ: Միտքը ամեն դեպքում մտքի նման էր և ես գլխի դրական շարժումով համաձայնեցի:
- Տարօրինակ է, երիտասարդ, տարօրինակ,- շարունակեց ծերունին,- իննսուն տարի պահում է ու հետո… թաղում հողի տակ:
Երկրորդ միտքը իրոք, որ վատ չէր: Ու ընդհանրապես, սիրում եմ օրգինալ մարդկանց հետ զրուցել ու երբեք էլ նման մտքերից անակնկալի չեմ գալիս:
- Մարդ կա, որին իննսուն տարի էլ չի պահում,- պատասխանեցի ես ու զարմանալու հերթը այս անգամ կարծես թե զրուցակցինս էր:
Առայժմ ասելու բան չգտնելով, նա փոքրիկ մի շրջան կատարեց և սկսեց մոտենալ բազմոցին: “Հիմա բազմոցը կկեղտոտի”,- ինչ մեղքս թաքցնեմ, այնուհանդերձ սա անցավ մտքովս: Իսկ այդ ընթացքում ծերունին նստեց բազմոցի մյուս ծայրին ու կրկին դարձավ ինձ.
- Կյանքը պայքար է, երիտասարդ, պայքար է ծննդյան ու մահվան միջև,- շարունակեց ծերունին,- մարդը ծնվելու իր իսկ պահից պայքարում է մահվան դեմ, ողջ իր կյանքում դիմադրում է մահվանը:
Զրուցակիցս մի պահ լռեց ու զգալով, որ այնուհանդերձ լսում եմ իրեն, շարունակեց.
- Բայց կասե՞ս, երիտասարդ, ո՞վ է ի վերջո հաղթանակ տանում:
- Ի վերջո հաղթում է մահը,- պատասխանեցի ես` հընթացս որսալով սիրունիկ կնոջ տարօրինակ հայացքը, որը երևի զարմացել էր, որ իր փոխարեն ուշադրությունս կլանել է այս տարօրինակ ծերունին: Իսկ սա, նայելով վրաս իր վճիտ աչքերով, շարունակեց.
- Ես իննսուն տարեկան եմ, երիտասարդ, իննսուն տարեկան եմ ու պայքարում եմ մահվան դեմ,- հպարտություն զգացի զրուցակցիս խոսքերում,- Ռեյգանը, գիտես Ռեյգանին, ժամանակին Գարբաչովին էր խեղճացնում,- շարունակեց զրուցակիցս և, որսալով դրական արձագանքս առ այն, որ այնուհանդերձ տեղյակ եմ, թե ով է Ռեյգանը, շարունակեց,- յոթանասունութ տարեկանում հիվանդացավ ու այլևս ոչինչ չէր հասկանում: Մահացավ իննսուներեք տարեկանում, իսկ ես, ահա…
Գլխով արեցի, իսկ զրուցակիցս շարունակեց.
- Հաճելի դեմք ունես, երիտասարդ,- նախկին թեման սպառված համարելով, այս անգամ արդեն ինձ անդրադարձավ ծերունին,- նման մարդիկ հազվադեպ են հանդիպում…
- Որոշ աղջիկներ այդ կարծիքին չեն,- չկարողանալով զսպել ինձ` պատասխանեցի ես ու ինձնից անկախ հիշեցի հերթական աղջնակին, վերջին զարգացումների հետ կապված այդ դեպքը, երբ մեջտեղի կուրսերում սովորող աղջիկներից մեկը ինձ համարեց. “տարիքով իրենից ահագին մեծ” ու հրաժարվեց կյանք կապել ինձ հետ:
- Մեջդ ինչ-որ եվրոպական բան կա, դիմագծերդ… երևի,- շարունակեց զրուցակիցս:
- Ինձ էլի էին դա ասել,- անհամեստ չերևալու, բայց նաև որևէ բան ասած լինելու համար պատասխանեցի ես:
- Հիմա քսամեկերորդ դարն է, երիտասարդ, իմ դարը վաղուց է անցել; Ես այս դարի մարդ չեմ, ինձնից ու իմ կյանքից այժմ արդեն ոչինչ չի մնացել: Ինչ ես գիտեի, հիմա չկա, իսկ իմ տարեկիցների մեծ մասն արդեն մահացել է: Ամեն ինչ ուրիշ է, աղջիկս ապրում է Ռիգայում ու ոչ մի պայմանով չի ուզում Հայաստան գալ: Բայց հողը քաշում է, իմանո՞ւմ ես, քաշում է ու, երբ ինքը ծերանա, անպայման, անպայման հետ կգա….
Տարօրինակ իրավիճակ էր, բայց այս անգամ ևս ես չէի կարող չհամաձայնել զրուցակցիս խոսքերի հետ: Աստիճանաբար սկսեցի ափսոսալ, որ չեմ ձայնագրում այս խոսակցությունը…
- Կներես ինձ, երիտասարդ, կներես, որ խլեցի քո ժամանակը ու ստիպեցի զրույց վարել սովորական մի ծերունու հետ: Ուղղակի հեռախոսս էր անհանգստացնում, բայց հիմա այն կարծես թե արդեն պետք է որ նորմալ լինի,- ժպտաց տարօրինակ ծերունին ու սկսեց ոտքի կանգնել:
“Դեմքի արտահայտությունը ու դիմախաղը, ինչ զարմանալի երիտասարդական են”,- հատկապես վերջին խոսքերի հետ կապված փայլատակեց ուղեղումս, իսկ ծերունին արդեն հեռախոսի մոտ էր: Կռացավ, վերցրեց այն գետնից, անջատեց գրեթե գետնին հավասար գտնվող հոսանքի բնիկից միացրած լիցքավորման սարքը և ուղղվեց: Կտրոնիս վրա գրված հերթիս թիվը վաղուց էր անցել ու հոգս էլ դա չէր,, բայց, բարեբախտաբար, այդ պահին օպերատորի մոտ այլ մարդ չկար: Օպերատորն ինձ արագ սպասարկեց, իսկ այդ ընթացքում ես աչքի պոչով հասցրեցի նկատել, որ ծերունին արդեն վերջացնում է վճարման ապարատի էկրանի ուսումնասիրումը: Արդեն դուրս էի գալիս, երբ վերջին պահին տեսա բազմոցի ուղիղ կենտրոնում տեղավորված ծերունուն: Ճիշտն ասած արդեն չէի էլ նկատում նրա հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարը և տարօրինակ, ասես վաթսունականների սկզբից մնացած գլխարկն ու վրայի հաստ թելը: “Հետո էլ կասեն, ցնդած է…”,- անցավ մտքովս ու միայն արդեն դրսում ես ստիպված եղա ինքս ինձ խոստովանել, որ տարօրինակ այդ ծերունուց “ցնդած” որևէ միտք ես այդպես էլ չլսեցի…

…Ասում են, թե Աթիլլային, մարդկության այդ դահճին, ազգերը սկզբում ընկալել են ընդամենը որպես հերթական մի նվաճող: Ու միայն այն բանից հետո, երբ Աթիլլան թափել է մարդկության արյունը ավելի շատ, քան դա արել է որևէ մեկը իրենից առաջ, մարդիկ զգացել են, որ գործ ունեն ոչ թե սովորական նվաճողի, ալ աստծո իսկական մուրճի հետ…


Երևան
07.10.2010 թ.

Արևածագ
07.10.2010, 17:19
Լավ պատմվածք է ու թեման էլ լավն է: Ինչքան հաճախ է երիտասարդությունը մի տեսակ ներողամտաբար նայում ծերությանը, կարծես ինքն իրեն հանգստացնում է.« Դա ինձ հետ չի պատահի, կամ էլ այնքան հեռու է, որ մտածել անգամ չարժե դրա մասին»: Բայց մի ակնթարթ, երբ հայացքդ ու միտքդ սևեռում ես հաճախ աղքատիկ, թափթփված հագուստով, դեմքները կնճռապատ ու աչքերը փոքրացած հենց այդպիսի «անտեսանելի մարդկանց», ապշեցնում է նրանց գեղեցկությունն ու իմաստությունը:
Լիոն, ինձ շատ դուր եկավ:

Lion
07.10.2010, 19:37
Արևածագ ջան, ճիշտ ես ասում...:think

Lion
28.01.2011, 00:35
Lion եղբայր, բռավոոոոոոոոոո… :hands
Ես սովորություն չունեմ ոճական քննադատություններ անելու, քանզի կարծում եմ, որ ամեն մի գործ յուրահատկության իրավունք ունի: Դու, քո պատմելիքը, լավ ես պատմում: Ոգի կա մեջը, զգացմունքներ է առաջացնում: Ինձ դուր է գալիս:
Մի բան միայն: Ինչ խոսք, կյանքում ամեն տեսակ մարդ էլ հանդիպում է և քո հերոսն էլ իրավունք ունի լինել այնպիսին` ինչպիսին է: Բայց … Հայկը մնաց մենակ խաղահրապարակում: Իսկ բռունցքի մի հարվածով մազոտին պատուհանից դուրս նետող պապան՝ գնաց միայնակ թափառելու … Էս փոքրիկ պահն էր, որ չնստեց սրտիս :)

Հ.Գ. Տղուկս մոտս խաղում էր երբ կարդում էի: Վերջացրի, մատներով խառնեցի մազերը: Նայեց ինձ, աչերով ժպտաց: Ասեցի,- ես ու դու միշտ միասին ենք գնալու կյանքից նեղացած թափառելու: Բան չհասկացավ ( 3 տարեկան չկա), բայց մի երկու ատամիկ փայլեցին ժպիտի մեջից…

Կարդացի այս տողերը, որոնք կարդացել էր գրեթե 3 տարի առաջ ու... դրանք ինձ նույնքան հուզեցին ու դուր եկան, որքան առաջ: Այս տողերը երևի թե Ակումբումս կարդացած ամենագեղեցիկ տողերից են...

Ջուզեպե Բալզամո
28.01.2011, 22:38
Խեր լինի ախպերս, էս ինչ պեղումներ ես արել: :)
Փաշես մարտին հինգ կդառնա… Աստծո կամքով դեռ կողքին եմ, թող՝ շատ չհամարի… Ծառս տնկած ա, տղաս ծնված, տունս… եկել եմ հետ, տունս մաքրելու… Առաջ Աստված
Շնորհակալ եմ…

Lion
29.01.2011, 12:44
Խեր լինի ախպերս, էս ինչ պեղումներ ես արել: :)
Փաշես մարտին հինգ կդառնա… Աստծո կամքով դեռ կողքին եմ, թող՝ շատ չհամարի… Ծառս տնկած ա, տղաս ծնված, տունս… եկել եմ հետ, տունս մաքրելու… Առաջ Աստված
Շնորհակալ եմ…

Աստված պահի …:) Կհավատսա, եղբայր, այն բանից հետո, երբ գրեթե երեք տարի առաջ ես կարդացի այս տողերը, դրանք մտքիցս ոչ մի կերպ դուրս չէին գալիս: Ազնիվ խոսք - այդպես էլ պատկերացնում էի քեզ ու հատկապես "Փաշայիդ" ( ;) ) - իր նոր ծլած, բայց հիմա երևի արդեն ահագին շատացած ատամիկներով :) Վերջերս երևի դյուրազգաց եմ դարձել, կամ ինչ... բայց երբ թեմայիս վրա անցնելով հանդիպեցի քո այդ տողերին, չկարողացա չարձագանքել...

Malxas
01.02.2011, 00:59
Լիոն ջան, էսօր ի վիճակի չեմ կարդալու, վաղը կկարդամ: