Դիտել ողջ տարբերակը : Ես սիրած մի աղջիկ ունեի...
Ռոմանտիկ գործ էր, հուզվեցի: :) Ինձ թվում է դու բանաստեղծություններ էլ լավ կգրես, Լիոն ջան:
Սպասում ենք հայկական հեծելազորի մասին գործերին: :)
Մերսի, Malxas ջան, ինքդ էլ գիտես, թե ինչ հաճելի ու կարևոր է դրական կարծիք լսել ստեղծագործությանդ մասին: Ու կարևորը` անկեղծ կարծիք: Իսկ որ պատմվածքն էր, որ դու անվանեցիր "ռոմանտիկ"? Ուղղակի հետաքրքիր է;)
Մերսի, Malxas ջան, ինքդ էլ գիտես, թե ինչ հաճելի ու կարևոր է դրական կարծիք լսել ստեղծագործությանդ մասին: Ու կարևորը` անկեղծ կարծիք: Իսկ որ պատմվածքն էր, որ դու անվանեցիր "ռոմանտիկ"? Ուղղակի հետաքրքիր է;)
Ամենաառաջինը: Մյուսները դեռ չեն կարդացել, քիչ քիչ եմ կարդալու:
Պարզա :) Ամենաառաջինը... իմ ամենառաջին պատմվածքն էր այս կյանքում: Ինձ էլ է այն դուր գալիս և, գուցե ծիծաղելի հնչի, բայց երբեմն այն վերընթերցում եմ...
Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:
Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...
Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…
Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:
Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:
Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...
Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -
http://forum.am-kayq.com/topic1810819_0.html
Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...
Բոլոր այն չարաճճիների համար, որոնք կուզենան հանկարծ իմ պատմվածքները որպես իրենցը ներկայացնել ասեմ, որ այս թեմայում տեղադրված պատմվածքների նկատմամբ հեղինակային իրավունքս արդեն ամրագրված է ՀՀ օրենսդրության համաձայն: Հեղինակային իրավունքները հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից տրված թիվ 06.06.2011 թ-ին թիվ 08/2217 լիցենզիայով:
Տեսա էս թեմայում գրառում չունեմ,հիշեցի,որ մենակ հեռախոսով էի կարդում :)) Դրա համար էլ հիմա եմ ասում,որ լավ էս գրում,գրածներդ շատ են տպավորվել,ապրես
Շնորհակալություն, շատ հաճելի էր: Ապրես, քո կարծիքն ինձ համար շատ թանկ արժե :)
Առաջին անգամն եմ կարդում Ձեզ... Զարմացած եմ, իսկապես: Բնականաբար, ամենադրական իմաստով: :)
Շնորհակալություն :) Իրոք հաճելի է - հեղինակի համար, երբ զգում է, որ մարդկանց դուր է գալիս իր արածդ գործը, դրանից լավ բան իրոք որ չկա... :)
Lion չնայաց որ,քեզ չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ ստեղծագուրծություններդ ավելին են ասում: ՈՒղղակի խեսքեր չունեմ, շատ լավ ես գրում:Արդեն կարդացի մի քանիսը, առաջինը հատկապես դուրս եկավ: ուզում եմ շարունակել կարդալը, բայց աչկերս փակվում են::)
Շնորհակալ եմ, չեք պատկերացնի, թե ինչ հաճելի են ինձ համար Ձեր խոսքերը: Ու մեծապես ոչ նրա համար, որ ես հեղինակ եմ ու դա ուղղակի հաճելի է ինձ, այլ նրա համար, որ կան Ձեզ նման մարդիկ, ովքեր կարող են կարդալ նման ստեղծագործություններ և տպավորվել դրանցով :)
Lion ստեղծագործություններիդ մեջ մի օրիննաչափություն եմ գտել. Թեև այն պարզ երևում է, բայց ուզում եմ նշել, որ վերնագրերդ յուրահատուկ են, օրիգինալ, խորիմաստ:
Ստեղծագործություններիդ մեջ ինձ միշտ էլ գրավել են հատկապես փոխաբերությունները, համեմատությունները, մակդիրները,որոնք օգտագործում ես, որոնք խոսքդ համեմում են, դարձնում խոցող, էնպես էս նկարագրում որ կարդացողը անկախ իրենից «սուզվում» է նրանց մեջ, ի սրտե ապրում ու երբեմն հուզվում:
Մթամած ամպը
Կարևորը վերջում անձրևեց:): Հաճելի էր կարդալը:
Վայ ապրես, մերսի Arpine ջան, ընենց լավ բաներ ես ասում, որ հոգիս իրոք փառավորվում է :) Ինչ արած, կյանքումս եղավ մի պահ, երբ ես ուղղակի չէի կարող թղթին չհանձնել խոհերս - ահա և ստացվեցին այս պատմվածքները...