Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20 21 22 23 24 25

GevSky
09.09.2009, 19:43
Ժողովուրդ նենց եք ուրախացել ոնց որ ամերիկայա հայտնաբերել, բոլոր նորմալ ակումբներում էդ կարգապահությունը կա... ինչի մինչև հիմա դա Ռեալում չկա՞ր... Գիտեք ինչի նմանա, էն որ Քաջ նազարն ասումա... «Գիշերը հրամայում եմ մութ լինի, իսկ ցերեկը արև»:D

Amourchik
09.09.2009, 22:30

:oբայց իրավունք չունե՞նք ուրախանալու, կամ էլ ո՞վ է ուրախացել, լուր էր, ես էլ էստեղ տեղադրել էի , մարդիկ էլ լավ արարքն էին գովաբանել:think

GevSky
10.09.2009, 21:48
բայց իրավունք չունե՞նք ուրախանալու, կամ էլ ո՞վ է ուրախացել, լուր էր, ես էլ էստեղ տեղադրել էի , մարդիկ էլ լավ արարքն էին գովաբանել
Չէ ես միայն ողջունում եմ դա.. ուղղակի ուզում եմ ասել, որ դա նորմալ է ու զարմացա որ հիմա են տենց որոշումներ կայացնում.... Դա տարրական դիսցիպլինայա որ նորմալ ակումբներում պետքա լինի..
Այ Պեպի դիսցիպլինայից մի բան մեջ բերեմ, այն, որ պարապմունքներից անհարգելի 1 րոպե ուշանալը արժի 100 եվրո... ու անցած խաղաշրջանում միայն 1 դեպք է գրանցվել՝ Լիոնել Մեսսին 13 ուշացումով է ներկայացել, ներողություն է խնդրել ու պատճառ բերել ավտոխցանումը... Արդյունքում դա համարվել է անհարգելի ավտոխցանումը առօրյա պատճառ հանդիսանալու պատճառով և Մեսսին վճարել է ակումբի դպրոցի համար նախատեսված ֆոնդին 13000 եվր.
Հ.Գ. Երբեմն հաճելի է այսպիսի մանրամասներ կարդալ:
Հ.Գ.2 Աղբյուր չհարցնեք, միամիտ ինչ որ տեղ գտա կարդացի 4-5 ամիս առաջ:)

Amourchik
11.09.2009, 13:08

չէ, բանն այն է, որ այդ կանոնները կային և միշտ էլ եղել են, բայց հիմա պերեսը մի քանի դրական փոփոխություններ է արել , որոնք ավելի կբարձրացնեն թիմի կարգապահությունը, ասածս սա էր;)

REAL_ist
13.09.2009, 00:01
Էսպանյոլ - Ռեալ 0-3:B

Բավականին լավ խաղ խաղացին, Կական լավագույնն էր դաշտում ու իմ կարծիքով մեծ շանսեր ունի մոտ ապագայում երկրորդ անգամ ոսկե գնդակին տիրանալու:) Ռոնալդուի գոլը դզեց:D

Vaho
13.09.2009, 00:27
Շնորհավոր բոլորիս, :)

Կական լավն էր ինչպես միշտ :ok

Ambrosine
13.09.2009, 00:32
Շնորհավո~ր:)

հ.գ. Հայ TV:[

GevSky
13.09.2009, 13:22
Շնորհավորում եմ....
Հ.Գ. Արդեն աղյուսակը սկսում է ձևավորվել:hands

Legolas
16.09.2009, 11:54
Շնորհավորում եմ Արքայական ակումբի բոլոր երկրպագուներին,
երեկվա խաղը իհարկե ջազ չէր, երեկվանը ոնց որ ասումա ռոք էր իրա ջիգիջիգիջիգի վիքապ պոռթկումներով ու նույն ձև էլ գոլեր ընդունելով , ջազը հլը առջևում ա էն որ Կական ու Ռոնալնուն սկսում են իրար հասկանալ , Ալոնսոն ել էն փեդն ա շարժում:
:Santatip:

Լ.յ.ո.վ.
16.09.2009, 19:49
Շնորհավոր, չնայած ես ուզում էի որ Կական էլ մի գոլ խփեր :D

Amourchik
16.09.2009, 20:14
http://www.espanarusa.com/article.sdf/ru/news/deportes/27599
ինձ թվում ա, որ սրանից հետո բոլորը կիմանան, որ հենց այնպես չի որ Ռեալը 20-րդ դարի լավագույն ակումբ է ճանաչվել:B

h.s.
19.09.2009, 23:20
Կական հայտարարելա, որ ներկայումս լավագույնը Մեսսինա:hands

Իսկ Ռեալի երկրպագուները դա անընդհատ կասկածի տակ էին դնում:P

աղբյուր՝ goal.com (http://goal.com/ru/news/45/испания/2009/09/19/1510833/кака-признал-месси)

Ambrosine
20.09.2009, 22:56
Ռեալ - Չերես
5 - 0

Շնորհավոր մեզ:clap
Նիստելռոյ :hands

Լեո
20.09.2009, 22:58
Շնորհավոր :)

Հ.Գ. Մրցաշարային աղյուսակում շատ անսովոր ու խայտառակ իրավիճակ ա :8

GevSky
20.09.2009, 23:05
Շնորհավորում եմ, բայց Ռեալը համաձայնվեք, որ չեր կարում իր խաղը խաղար, միայն 75-րդ րոպեյից հետո, երբ Խերեսը հոգնեց, նաև գոլից հետո խուճապի մատնվեց նոր Ռեալը զգաց որ ինքը դեռ կարում է ֆուտբոլ խաղա:)

Ambrosine
20.09.2009, 23:06
Շնորհավոր :)

Հ.Գ. Մրցաշարային աղյուսակում շատ անսովոր ու խայտառակ իրավիճակ ա :8
Ի՞նչ իմաստով խայտառակ:think

Ապե Ջան
20.09.2009, 23:06
Շնորհավորում եմ... Քիչ քիչ ուզում են ապացուցեն որ անտեղի չեն էտքան փողեր ծախսել, մի համեմատություն անեմ, Բարսելոնան հաղթեց բոլոր այն մրցաշարերը որում որ մասնակցում էր առանց մեծ չափերի գումարներ ծախսելու, իսկ ռեալը էտ չկարողացավ անել առանց զգալի գումար ներդնելու

Ambrosine
20.09.2009, 23:06
Շնորհավորում եմ, բայց Ռեալը համաձայնվեք, որ չեր կարում իր խաղը խաղար, միայն 75-րդ րոպեյից հետո, երբ Խերեսը հոգնեց, նաև գոլից հետո խուճապի մատնվեց նոր Ռեալը զգաց որ ինքը դեռ կարում է ֆուտբոլ խաղա:)
Հա, ակտիվ չէր, մեկ-մեկ իրենց հանգստությունից ես էի նյարդայնանում:))

Ambrosine
20.09.2009, 23:07
Շնորհավորում եմ... Քիչ քիչ ուզում են ապացուցեն որ անտեղի չեն էտքան փողեր ծախսել, մի համեմատություն անեմ, Բարսելոնան հաղթեց բոլոր այն մրցաշարերը որում որ մասնակցում էր առանց մեծ չափերի գումարներ ծախսելու, իսկ ռեալը էտ չկարողացավ անել առանց զգալի գումար ներդնելու
ՌԵԱԼ-ը՝ մեծատառ...
Շնորհակալություն՝ շնորհավորանքի համար:

GevSky
20.09.2009, 23:10
Շնորհավորում եմ... Քիչ քիչ ուզում են ապացուցեն որ անտեղի չեն էտքան փողեր ծախսել, մի համեմատություն անեմ, Բարսելոնան հաղթեց բոլոր այն մրցաշարերը որում որ մասնակցում էր առանց մեծ չափերի գումարներ ծախսելու, իսկ ռեալը էտ չկարողացավ անել առանց զգալի գումար ներդնելու Էտ դեռ հարցա Ռեալը ինչ մրցաշարում կխաղթի կամ կհաղթի արդյոք...
Ընդամենը 1 գնդակ ավել խփելով Ռեալը վերջապես հայտնվեց աղյուսակի առաջին հորիզոնականում... Բայց հուսով եմ 2 օրով... քանի որ երեքշաբթի հերթական 4-րդ տուրը կլինի;)

Ապե Ջան
20.09.2009, 23:11
Էտ դեռ հարցա Ռեալը ինչ մրցաշարում կխաղթի կամ կհաղթի արդյոք...
Ընդամենը 1 գնդակ ավել խփելով Ռեալը վերջապես հայտվեց աղյուսակի առաջին տեղում... Բայց հուսով եմ 2 օրով... քանի որ երեքշաբթի հերթական 4-րդ տուրը կլինի;)
Համաձայն եմ քո հետ, դե էնպիսի կազմա հավաքել որ ամոթելա գոնե մի տիտղոս չնվաճի, բայց դե հո ամեն ինչ փողի մեջ չի

Լեո
20.09.2009, 23:13
Ի՞նչ իմաստով խայտառակ:think

Ռեալը Բարսայից հարաբերականորեն վերև ա գտնում խփած ընդամենը մեկ գնդակի առավելությամբ: Բայց արդարության համար պիտի նշենք, որ Ռեալի խփած 11 գոլերից 5-ը խփվել ա Լա լիգայի նորեկ Չերեզի դարպասը: Էդ Փյունիկն էլ կկարողանար անել :)

Լեո
20.09.2009, 23:15
ՌԵԱԼ-ը՝ մեծատառ...
Մաքսիմում միայն առաջին տառը :P

Ambrosine
20.09.2009, 23:18
Ռեալը Բարսայից հարաբերականորեն վերև ա գտնում խփած ընդամենը մեկ գնդակի առավելությամբ: Բայց արդարության համար պիտի նշենք, որ Ռեալի խփած 11 գոլերից 5-ը խփվել ա Լա լիգայի նորեկ Չերեզի դարպասը: Էդ Փյունիկն էլ կկարողանար անել :)
Փյունիկը Հայաստանի առաջնությունում, որ արդար լինի, չի կարողանա հաղթել: Շարունակեք նախանձել:

Իսկ առաջին տեղում է, քանի որ դա իր արժանի տեղն է:

Լեո
20.09.2009, 23:19
Իսկ առաջին տեղում է, քանի որ դա իր արժանի տեղն է:

:lol Առանց մեկնաբանությունների:

Ambrosine
20.09.2009, 23:20
:lol Առանց մեկնաբանությունների:
Բնականաբար, քանի որ չունեք ասելիք:
հ.գ. շնորհակալություն՝ շնորհավորանքի համար:

Ապե Ջան
20.09.2009, 23:21
2 օր թող լավ զգա իրան, էս շաբաթ խաղերը երեքղաբթի, չորեքշաթի են լինլու

REAL_ist
20.09.2009, 23:22
Առանց ջանքեր գործադրելու, ման գալով 5-0, վատ չի:think նենց տպավորություն էր, որ ալարում էին խաղաին, ամեն դեպքում Ալոնսոյի պակասը զգացվումա թիմային խաղի կազմակերպելու գործում, Գագոն տուֆտում էր:angry

Ռոնալդուն բայց մանրից ֆոռմի մեջա մտնում:B

Լեո
20.09.2009, 23:22
Շարունակեք նախանձել:

Ինչի՞ն նախանձենք :8 Չերեզին 5-0 հաղթելու՞ն :o Տե՜նց ձկներ են մեզ մոտ «կոնսերվա» դառնում ավելի խայտառակ հաշիվներով: Նույնիսկ Չերեզից կարգով մի փոքր բարձր թիմերին ենք իրենց իսկ դաշտերում 2-6 հաշվով «պահածոյացնում» :)

Ambrosine
20.09.2009, 23:30
Առանց ջանքեր գործադրելու, ման գալով 5-0, վատ չի:think նենց տպավորություն էր, որ ալարում էին խաղաին, ամեն դեպքում Ալոնսոյի պակասը զգացվումա թիմային խաղի կազմակերպելու գործում, Գագոն տուֆտում էր:angry

Ռոնալդուն բայց մանրից ֆոռմի մեջա մտնում:B
Ես կասեի՝ Ռոնալդուն լավ էլ հարմարվել ա՝ ի տարբերություն Կակայի:(

Ինչի՞ն նախանձենք :8 Չերեզին 5-0 հաղթելու՞ն :o Տե՜նց ձկներ են մեզ մոտ «կոնսերվա» դառնում ավելի խայտառակ հաշիվներով: Նույնիսկ Չերեզից կարգով մի փոքր բարձր թիմերին ենք իրենց իսկ դաշտերում 2-6 հաշվով «պահածոյացնում» :)
Դե մենք Չերեզի մակարդակից ցածր թիմերին 11-0 ենք հաղթում... ուստի տրամաբանական է, որ նրանց 5-0 հաղթեցինք:
2-6-ով չզարմացնեք: 11-0-ի կողքին չի երևում:

REAL_ist
20.09.2009, 23:31
Կական առաջի խաղնա որ վատ խաղաց;)

h.s.
20.09.2009, 23:43
Շնորհավորում եմ Ռեալին: Խաղը 1-ին խաղակեսն եմ նայել, որովհետև համ ՀայTV-ին էր զզվեցնում, համ էլ օպերատորների ցածր մակարդակը:angry Տենց բան Իսպանիայի առաջնությունում չեի տեսել: Գնդակը ուղղակի չէր երևում:angry

davidus
20.09.2009, 23:50
Ինչի՞ն նախանձենք Չերեզին 5-0 հաղթելու՞ն

չէ Լեո ջան, Շախտյորին հազիվհազ մի գնդակ խփելուն... :D
ես մինչև էտ խաղը բարսին ՄԻ ՔԻՉ հարգում էի, բայց էտ կարգի խաղից հետո, աչկիցս ընդհանրապես ընգավ..... կարճ ասած մեկա Ռեալը լավն ա.... :goblin :goblin

Լեո
20.09.2009, 23:51
Դե մենք Չերեզի մակարդակից ցածր թիմերին 11-0 ենք հաղթում... ուստի տրամաբանական է, որ նրանց 5-0 հաղթեցինք:
2-6-ով չզարմացնեք: 11-0-ի կողքին չի երևում:

Ռեալը երազում կտեսնի, որ ինքը Նոու Կամպում 6 գնդակ ա խփել :P Ուր մնաց 11 :D

h.s.
20.09.2009, 23:55
չէ Լեո ջան, Շախտյորին հազիվհազ մի գնդակ խփելուն... :D
ես մինչև էտ խաղը բարսին ՄԻ ՔԻՉ հարգում էի, բայց էտ կարգի խաղից հետո, աչկիցս ընդհանրապես ընգավ..... կարճ ասած մեկա Ռեալը լավն ա.... :goblin :goblin

Հազար շերտ պաշտպանությամբ ու թաց դաշտում նենց հետաքրքիրա Ռեալը ոնց պիտի խաղար: Չնայած պիտի կարանա հասնի, որ խաղա:P

davidus
20.09.2009, 23:58
Հազար շերտ պաշտպանությամբ ու թաց դաշտում նենց հետաքրքիրա Ռեալը ոնց պիտի խաղար: Չնայած պիտի կարանա հասնի, որ խաղա:P

վաաայ, խեղճ երեխեք, թաց դաշտ, ուկրաինացիների բաաազմաշերտ պաշտպանություն....
տատս կասեր, վայ, քոռանամ ես..... բա սենց բան կլնի... :D

Ambrosine
21.09.2009, 00:00
Ռեալը երազում կտեսնի, որ ինքը Նոու Կամպում 6 գնդակ ա խփել :P Ուր մնաց 11 :D
Հարցը նրանում է, որ երազի կարիք չկա, այդ ամենը տեսել է... հիմա էլի անցնեք վիճակագրությանը՞: Իսկ թե Նոու կամպում է եղել, թե Սանտյագո Բեռնաբեուում, էդ կարևոր չի:

Լեո
21.09.2009, 00:01
Հարցը նրանում է, որ երազի կարիք չկա, այդ ամենը տեսել է... հիմա էլի անցնեք վիճակագրությանը՞: Իսկ թեե Նոու կամպում է եղել, թե Սանտյագո Բեռնաբեուում, էդ կարևոր չի:

10-0 հօգուտ ինձ :D

h.s.
21.09.2009, 00:12
վաաայ, խեղճ երեխեք, թաց դաշտ, ուկրաինացիների բաաազմաշերտ պաշտպանություն....
տատս կասեր, վայ, քոռանամ ես..... բա սենց բան կլնի... :D

Իսկ 2:6 հաշվից Ռեալը աչքիցդ չընկա՞վ: Հազիվ Ցյուրիխի ու Խերեսի պես թիմերին տանեք, ուրախանաք:

Ambrosine
21.09.2009, 00:23
10-0 հօգուտ ինձ :D
Ոնց-որ ԿԸՀ-ից լինես: Էդ ինչի՞ց եզրակացրիր, որ 10-0, էն էլ քո օգտին:

Իսկ 2:6 հաշվից Ռեալը աչքիցդ չընկա՞վ: Հազիվ Ցյուրիխի ու Խերեսի պես թիմերին տանեք, ուրախանաք:
Հազի՞վ... հազիվ մի քանի տարի նորմալ խաղում եք, երջանկությունից չգիտեք՝ ինչ անեք:

Լեո
21.09.2009, 00:29
: Էդ ինչի՞ց եզրակացրիր, որ 10-0, էն էլ քո օգտին:

Քո անզոր պատասխանից :P

Մենակ թողեն Ռեա՜լ, Ռեա՜լ... Էդ ի՞նչ մի հզոր թիմ ա, որ իր իսկ դաշտում 6 գնդակ ա բաց թողնում ու ջախջախվում: :8

Հատուկ շեշտեմ. խոսքը ժամանակակից ֆուտբոլի մասին ա, Նիկոլի թվի հիշատակություններ չեն ընդունվում :)

h.s.
21.09.2009, 00:31
Հազի՞վ... հազիվ մի քանի տարի նորմալ խաղում եք, երջանկությունից չգիտեք՝ ինչ անեք:

Դե լավ են խաղում, մենք էլ ուրախանում ենք, իսկ ձեզ ինչ ասենք որ առանց բանի հա Ռեա՜լ, Ռեա՜լ

Ambrosine
21.09.2009, 00:47
Քո անզոր պատասխանից :P

Մենակ թողեն Ռեա՜լ, Ռեա՜լ... Էդ ի՞նչ մի հզոր թիմ ա, որ իր իսկ դաշտում 6 գնդակ ա բաց թողնում ու ջախջախվում: :8

Հատուկ շեշտեմ. խոսքը ժամանակակից ֆուտբոլի մասին ա, Նիկոլի թվի հիշատակություններ չեն ընդունվում :)
Պատասխանս անզոր չի, նկատողությունից խուսափող ա: Նույնը ձեր թիմի հզորությունը կարամ կասկածի տակ առնեմ՝ ասածս հաշվի պարագայում:

Դե լավ են խաղում, մենք էլ ուրախանում ենք, իսկ ձեզ ինչ ասենք որ առանց բանի հա Ռեա՜լ, Ռեա՜լ

Դե ասում եմ էլի. մի քանի տարի ա կարում եք գոլ խփեք, ձեզ ինչ ասես թույլ չեք տալիս:

Լեո
21.09.2009, 00:50
Նույնը ձեր թիմի հզորությունը կարամ կասկածի տակ առնեմ՝ ասածս հաշվի պարագայում:
Հատուկ քեզ համար կրկնում եմ :)

Նիկոլի թվի հիշատակություններ չեն ընդունվում :)

Ambrosine
21.09.2009, 00:52
Հատուկ քեզ համար կրկնում եմ :)
Ես էլ քո համար եմ կրկնում՝

Դե ասում եմ էլի. մի քանի տարի ա կարում եք գոլ խփեք, ձեզ ինչ ասես թույլ չեք տալիս:

Լեո
21.09.2009, 00:55
Թե մենք քանի տարի ա կարողանում ենք խփել, էդ ստեղ էական չէ (չնայած բացարձակ աբսուրդ ա): Հարցն էն ա, որ որոշ «հզոր» թիմեր իրենց դաշտում ժամանակակից ֆուտբոլում կարող են 6 գնդակ բաց թողել :P Ուզում ես մինչև առավոտ ժխտիր, մեկ ա փաստը կմնա փաստ :)

Ambrosine
21.09.2009, 01:10

Ժամանակակից ֆուբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Շուտով բոլոր թույլ թիմերը, որ պատահաբար հայտնվել են ինչ-որ <<հզորի>> կարգավիճակում, կգահավիժեն:

Լեո
21.09.2009, 01:18
Ես դուրս եմ գալիս այս անարդար բանավեճից: Ուժերը խիստ անհավասար են :P

Ambrosine
21.09.2009, 01:27
Ես դուրս եմ գալիս այս անարդար բանավեճից: Ուժերը խիստ անհավասար են :P
Պարտությունդ ընդունելու քաջությունը ողջունելի է:

Լեո
21.09.2009, 01:37
Պարտությունդ ընդունելու քաջությունը ողջունելի է:

Իրադարձությունները նենգափոխված մեկնաբանելը ողջունելի չէ:

GevSky
21.09.2009, 03:40
Ժամանակակից ֆուբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Շուտով բոլոր թույլ թիմերը, որ պատահաբար հայտնվել են ինչ-որ <<հզորի>> կարգավիճակում, կգահավիժեն:
Այ ստեղ դու աբսուրդ ասեցիր... քո ասած «հզոր» թիմը երևի չափազանց թույլ գտնվելու ու վերջին 2 տարում գնդակ խփելու հաշվինա դարի լավագույների եռյակում գտնվում;)

h.s.
21.09.2009, 13:07
Մադրիդի «Ռեալը» երեկ հայտարարել է, որ ակումբի պարտքերի թիվը աճել է ու կազմում է 327 միլիոն եվրո: Այդուամենայնիվ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը խոստացել է նվազեցնել այս գումարը ու հասցնել թիվը 210 միլիոնի մինչև հաջորդ տարվա հունիս:
Ինչպես հայտարարել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, պարտքերի կուտակումը պայմանավորված է ամառային տրանսֆերային քաղաքականության հետ (314 միլիոն եվրո): Նշենք, որ Ռոնալդուի, Կակայի, Կարիմ Բենզեմայի ու Ռաուլ Ալբիոլի համար մադրիդցիները վճարել են ընդհանուր առմամբ 219 միլիոն եվրո:
Պերեսը հայտարարել է, որ «Ռեալի» բյուջեն այս տարի կկազմի ռեկորդային 422 միլիոն եվրո: Ակումբի նախագահը նաև պատմել է զվարճանքների կենտրոնի կառուցման հեռանկարների մասին: Այն կտեղակայվի ակումբի Վալդեբեբաս մարզաբազայի տարածքում: Պերեսը նաև ցանկանում է վերանորոգել «Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտը, որպեսզի այն դառնա «լավագույններից մեկը աշխարհում», հայտնում է АР-ն:

Ambrosine
21.09.2009, 19:32
Այ ստեղ դու աբսուրդ ասեցիր... քո ասած «հզոր» թիմը երևի չափազանց թույլ գտնվելու ու վերջին 2 տարում գնդակ խփելու հաշվինա դարի լավագույների եռյակում գտնվում;)
Աբսուրդին աբսուրդով են պատասխանում:

GevSky
22.09.2009, 03:43
Այցելեք Ռեալ մադրիդ զվարճանքների կենտրոն, այստեղ վաճառվում են ամենալավ պաղպաղակները մոռացեք ֆուտբոլը և գնեք Կ. Ռոնալդու ուտելու բամբակները:D

Լեո
22.09.2009, 12:58
Այցելեք Ռեալ մադրիդ զվարճանքների կենտրոն, այստեղ վաճառվում են ամենալավ պաղպաղակները մոռացեք ֆուտբոլը և գնեք Կ. Ռոնալդու ուտելու բամբակները:D

Ինչպես նաև կարող եք գնել Ռեալ-Բարսա վերջին զվարճալի խաղի DVD-ն :))

Ambrosine
24.09.2009, 00:11
Վիլյառեալ - Ռեալ
0 - 2
Շնորհավոր մեզ:)

Ներսես_AM
24.09.2009, 00:18
Շնորհավոր ;) փորձում էր դիմադրել Վիլյառեալը, չստացվեց :)

Legolas
24.09.2009, 11:01
Կուստուռիցայա

Amourchik
24.09.2009, 11:30
Շնորհավորում եմ բոլորիս:)լավն էինք;)

Ապե Ջան
24.09.2009, 11:58
Շնոհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ:)

Amourchik
24.09.2009, 12:06
http://news.liga.net/news/N0932881.html
իսկապես արժանի է Ռոնալդուն այս ամենին;)
իմ կարծիքով արդեն 4-րդ խաղն է, որ Ռոնալդուն լավագույնն է Ռեալի կազմում:)

Legolas
24.09.2009, 12:22
http://news.liga.net/news/N0932881.html
իսկապես արժանի է Ռոնալդուն այս ամենին;)
իմ կարծիքով արդեն 4-րդ խաղն է, որ Ռոնալդուն լավագույնն է Ռեալի կազմում:)
Ես ունեմ քո կարծիքին համակարծիք կարծիք, իդեպ Ամուռչիկը կենտրոնում լավ էլ խաղաց:D

Ambrosine
24.09.2009, 14:27
Ես ունեմ քո կարծիքին համակարծիք կարծիք, իդեպ Ամուռչիկը կենտրոնում լավ էլ խաղաց:D
Համաձայն եմ :))
Կենտրոնը իր դիրքն ա, զոռով չի... աջում Պեպեն էլ ա գերազանց խաղում:

Amourchik
24.09.2009, 14:36
Ես ունեմ քո կարծիքին համակարծիք կարծիք, իդեպ Ամուռչիկը կենտրոնում լավ էլ խաղաց:D

լավ խաղաց չէ՞;)ես էլ ուենմ քո կարծիքին համակարծիք կարծիք, Ամուռչիկի լավ խաղալու վերաբերյալ:P

Amourchik
24.09.2009, 14:41
Համաձայն եմ :))
Կենտրոնը իր դիրքն ա, զոռով չի... աջում Պեպեն էլ ա գերազանց խաղում:

ես էլ եմ իր խաղը կենտրոնում ավելի հավանում, քան աջ եզրում, միգուցե մեծ պատասխանատվության զգացումն ա, որ ինքը զգում ա, երբ կենտրոնում ա խաղում, բայց այնուամենայնիվ իր լավագույն տարիները ես հիշում եմ որպես կնտրոնական պաշտպան, բայց ինքը հիմա համարվում ա աջ եզրային լավագույն պաշտպան, եթե այդուհանդերձ էլ կարողանում ա էսպես խաղալ կենտրոնում, ուրեմն ....;)

Legolas
24.09.2009, 14:49

Չէ ոնց, աջ եզրում Ամուռչիկը շատ լավ ա միանում , բա ֆանտաստիկ փոխանցումները,
չի կարելի իրան լռվցնել կենտրոն, եսիմ, յա տակ դումայու: Կենտրոն էն պեպե մեպեն էլ կլռվցնեն

Amourchik
24.09.2009, 14:53
Չէ ոնց, աջ եզրում Ամուռչիկը շատ լավ ա միանում , բա ֆանտաստիկ փոխանցումները,
չի կարելի իրան լռվցնել կենտրոն, եսիմ, յա տակ դումայու: Կենտրոն էն պեպե մեպեն էլ կլռվցնեն

լավ, եթե իմանայի, որ իր անունը պետք ա Ամուռչիկ դառնար չէի դնի նկարը, եկեք իրեն իր անունով էլի դիմենք:)
չէ, աջ եզրում էլ ա ինքը լավ խաղում, բայց կենտրոնական պաշտպանների գործը ավելի պատասխանատու ու դժվար ա, իսկ իրեն հատուկ է ծանար աշխատանք տանելը, եթե դա ավելի լավ ա անում, ուրեմն էդտեղ էլ կխաղա, չնայած ինքն ասում ա, որ իրեն ավելի հարմար է զգում աջ եզրում, ինչը նաև հաստատել է մեր մարզիչը ՝ասելով, որ Ռամոսը երբեք չի խաղա կենտրոնում, իր օրինական տեղը աջ եզրն է:think

Legolas
24.09.2009, 14:57

Եղավ Սերխիո Ռամոս ջան, թող սախ օրինական լինի:)

Սերխիո
24.09.2009, 21:25
Մենակ թողեն Ռեա՜լ, Ռեա՜լ... Էդ ի՞նչ մի հզոր թիմ ա, որ իր իսկ դաշտում 6 գնդակ ա բաց թողնում ու ջախջախվում: :8

Հատուկ շեշտեմ. խոսքը ժամանակակից ֆուտբոլի մասին ա, Նիկոլի թվի հիշատակություններ չեն ընդունվում :)

կխնդրեյի ինտերնետում ման գաս, 2002 կամ 2003 թվականի լա լիգայի հաշիվները , մի խաղ կա , ուր բարսիկը 2-6 ջախջախվել ա Մալագայից, ուր խաղում էր Սալվա Բալսետան;) ... հա ,ի դեպ՝ հենց 2-6 ,ոչ թե 6-2 , ջոգիր երևի ինչի մասին ա խոսքը;)

թե՞ ետ նիկոլի թիվ էր

Սերխիո
24.09.2009, 21:28
Այցելեք Ռեալ մադրիդ զվարճանքների կենտրոն, այստեղ վաճառվում են ամենալավ պաղպաղակները մոռացեք ֆուտբոլը և գնեք Կ. Ռոնալդու ուտելու բամբակները:D

անիմաստ օֆֆտոպ:think

Ambrosine
24.09.2009, 22:06
անիմաստ օֆֆտոպ:think
Պետրոս ջան, թող ուրախանան էլի ;)

Լեո
24.09.2009, 23:56
Պետրոս ջան, թող ուրախանան էլի ;)

Բա զվարճանքների կենտրոն կառուցելու նպատակն էլ հենց էդ ա:

Ambrosine
24.09.2009, 23:59
Բա զվարճանքների կենտրոն կառուցելու նպատակն էլ հենց էդ ա:
Մի հատ ունեք, բավարարվեք:

gafff
25.09.2009, 00:57
կխնդրեյի ինտերնետում ման գաս, 2002 կամ 2003 թվականի լա լիգայի հաշիվները , մի խաղ կա , ուր բարսիկը 2-6 ջախջախվել ա Մալագայից, ուր խաղում էր Սալվա Բալսետան;) ... հա ,ի դեպ՝ հենց 2-6 ,ոչ թե 6-2 , ջոգիր երևի ինչի մասին ա խոսքը;)

թե՞ ետ նիկոլի թիվ էր

http://www.youtube.com/watch?v=8zNkBhFK5AY 2003/04 Malaga - Barca 5-1 :think :D

Խոսքի պտի անպայման 25-0 պրծնի որ էլ ռեալի ֆաները չխոսան ֆուտբոլից ? :D 2-6ից դժգոհ եք ???

http://www.youtube.com/watch?v=CKMOMQo035M

gafff
25.09.2009, 01:18
Իմիջայլոց ետ խաղի Բարսայի կազմը, ով հիծումա ետ սեզոնը կհասկանա թէ քանի հիմնական կազմի ֆուտբոլիստ էր բացակայում:

Valdes; Gabri, Mario, Cocu, Gio, Motta, Xavi, Quaresma; Luis Garcia, Kluivert, Saviola: Չկային Reiziger, Puyol, Marquez, Ronaldinho...

Amourchik
25.09.2009, 11:40
Խոսքի պտի անպայման 25-0 պրծնի որ էլ ռեալի ֆաները չխոսան ֆուտբոլից ?

այ էտ մի բանից հետո հաստատ չենք խոսի, բայց քանի որ նման բան չի լինի, ավելի ճիշտ դեռ չի եղել ուրեմն կխոսենք, հա մի բան էլ երբեք մի ասա երբեք, որևէ մեկը Բարսելոնին չի ազատել 2-6 հաշվով պարտվելուց չէ՞, ուրեմն .....;)

Ambrosine
25.09.2009, 19:02
Իմիջայլոց ետ խաղի Բարսայի կազմը, ով հիծումա ետ սեզոնը կհասկանա թէ քանի հիմնական կազմի ֆուտբոլիստ էր բացակայում:

Valdes; Gabri, Mario, Cocu, Gio, Motta, Xavi, Quaresma; Luis Garcia, Kluivert, Saviola: Չկային Reiziger, Puyol, Marquez, Ronaldinho...
Հենց խոսքը վերաբերում է Բարսելոնին, հիշում եք, որ հիմնական կազմից մարդ էր բացակայում: Նույն վիճակը Ռեալի մոտ էր:

gafff
25.09.2009, 21:44
Հենց խոսքը վերաբերում է Բարսելոնին, հիշում եք, որ հիմնական կազմից մարդ էր բացակայում: Նույն վիճակը Ռեալի մոտ էր:

Էտ որվա մադրիդի կազմը...

Casillas; Sergio Ramos, Cannavaro, Metzelder, Heinze, Robben, Lass, Gago, Marcelo, Higuain, Raul...

Չկային Pepe, (որակազրկված էր) M. Diarra, Sneijder, RVN...

Եվ ուր են հիմա ետ ֆուտբոլիստները ? :D

Ambrosine
25.09.2009, 21:54

Պեպեն անփոխարինելի էր իր դիրքում, Նիստելռոյը՝ իր, Դիարայի մասին էլ չեմ ասում: Ռոբենն էլ վնասվածք ուներ, մասնակցությունը կասկածի տակ էր: 11 հոգի վնասվածք ուներ՝ իմ հիշելով:

Amourchik
26.09.2009, 10:04
Պեպեն անփոխարինելի էր իր դիրքում, Նիստելռոյը՝ իր, Դիարայի մասին էլ չեմ ասում: Ռոբենն էլ վնասվածք ուներ, մասնակցությունը կասկածի տակ էր: 11 հոգի վնասվածք ուներ՝ իմ հիշելով:

չէ Աստղուլյա , էտ խաղում չէր, որ 11 հոգի էին, այլ Բարսելոն- Ռեալ խաղում էին 11 հոգի ու չնայած դրան մինչև 82 -րդ րոպեն նույնիսկ Բարսելոնի երդվյալ երկրպագուները չէին սպասում, որ Ռեալը այդպես ա խաղալու, բավականին լավ խաղաց ու չնայած պարտվեցինք 2-0, ես ոչինչ չէի պահանջի իմ թիմից, երևում էր, որ արեց այնքանը, ինչքան այդ պահին ուժ ուներ դեռ ավելին, ինչ վերաբերվում ա 2-6 ին Ռոբբենն էլ չի եղել ինչքան հիշում եմ այդ խաղում:Ես երբեք չեմ արդարացնի այն, ինչ Ռեալն արեց այդ օրը, այո խաղացինք շատ վատ, պարտվեցինք արժանի, այո Բարսելոնը տարավ և՛ արժանի և՛ վստահ հաղթանակ, բայց այդ ամենը կարծում եմ դեռ բավական չի, որ Ռեալի սպիտակ պատմության մեջ , որպես սև հետք հանդիսանա, անձամբ իմ վերաբերմունքը հանդեպ Ռեալի դրանից հետո էլ չի փոխվել, վստահ եմ ավելի մեծ հաշվից էլ չի փոխվի ու այստեղի բոլոր ռեալիստներինն էլ հետը;)

Լեո
26.09.2009, 11:37
ինչ վերաբերվում ա 2-6 ին Ռոբբենն էլ չի եղել ինչքան հիշում եմ այդ խաղում:

Ռոբբենը խաղում էր այդ օրը:

Այդ օրվա կազմը էսպիսին էր.

.................................................1.Կասիլիաս ..............................................................

4.Ռամոս ......... 21.Մետցելդեր ......... 5. Կաննավարո ......... 16.Հայնցե

......................... 6.Լասս ................................................ 8.Գագո ..............................

.............. 11.Ռոբբեն .................................................................. 12.Մարսելո ......

..................... 20.Իգուաին .......................................... 7.Ռաուլ .............................

Amourchik
26.09.2009, 11:42

հա դե ուրեմն սխալվել եմ:)Ռոբբենի լինելն ու չլինելը այնքան էլ էական չէր այդ խաղում, կարծիքս մնում է նույնը, ինչ գրել եմ վերևում;)

Լեո
26.09.2009, 11:51
հա դե ուրեմն սխալվել եմ:)Ռոբբենի լինելն ու չլինելը այնքան էլ էական չէր այդ խաղում, կարծիքս մնում է նույնը, ինչ գրել եմ վերևում;)

Իսկ իմ հիշելով այդ խաղից առաջ գլխավոր հարցը Ռոբբենի մասնակցությունն էր, որի մասին խոսում էին սպորտային բոլոր ԶԼՄ-ները:

Amourchik
26.09.2009, 14:23
http://blancos.info/
ուրախ եմ Իգուաինի համար:)

REAL_ist
26.09.2009, 14:31
Լավ սաղ հեչ, խաղը ցույց տալու են?

Amourchik
26.09.2009, 14:32
ես էլ էի ոզում իմանալ:thinkԱյսօր ժամը 21:00 ին ա խաղը, բայց չգիտեմ ցույց կտան թե ոչ

Davo'o
26.09.2009, 14:55
Լավ սաղ հեչ, խաղը ցույց տալու են?

Հայ TV և NTV PLUS SPORT

Legolas
26.09.2009, 15:40
Վոոոոոյ ,վոոոոոոոյ միհատ ինչոր Տեներիֆեի հետ ա , ռոք ա ըլնելու էսօր ռոք
Duuuuuuu Du Hast , Du Hast Mich ????:jagi

Ապե Ջան
26.09.2009, 23:01
Շնորհաորում եմ Real-ի բոլոր երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ

REAL_ist
26.09.2009, 23:16
Թիմային խաղ հլը որ չկա, չնայած Կակայի ու Գուտիի մտնելուց հետ խաղը լավացավ: Ափսոս Ռոնալդուն չխփեց սաղ թմին անցնելուց հետո, գյոզալ գոլ էր լինելու:

Davo'o
27.09.2009, 11:31
Ինձ բացի հաղթանակից ուրախացրեց նաև Պեպեի՝ բավական հաջող վերադարձը Պրեմիերա:

Amourchik
27.09.2009, 19:32
Ինձ բացի հաղթանակից ուրախացրեց նաև Պեպեի՝ բավական հաջող վերադարձը Պրեմիերա:

ինձ էլ չնայած հաղթանակի, տխրեցրեց Ռամոսի բացկայությունը, քիչ անց պարզ դարձավ, որ վնասվածք էր ստացել, սակայն իր իսկ հավաստմամբ Մարսելի Օլիմպիկի հետ խաղին պատրաստ կլինի:)
Իսկ ուրախացա Կակայի հիանալի գոլի կապակցությամբ:)

http://www.youtube.com/watch?v=yX539Cx36RI

Amourchik
29.09.2009, 13:46
http://realmadrid.ru/news/madridu-ugrozhaet-koldun
:D:Dսենց բան առաջին անգամ եմ տեսնում, սենց բան միայն Ռեալի հետ կարող էր լինել:D

Yellow Raven
29.09.2009, 13:49
http://realmadrid.ru/news/madridu-ugrozhaet-koldun
:D:Dսենց բան առաջին անգամ եմ տեսնում, սենց բան միայն Ռեալի հետ կարող էր լինել:D
Փողա ուզում աշխատի:))

Amourchik
29.09.2009, 13:54
Փողա ուզում աշխատի:))

հա էլի, բայց լավ միջոց ա չէ՞:D

Yellow Raven
29.09.2009, 13:57
հա էլի, բայց լավ միջոց ա չէ՞:D

Չեմ զարմանա, եթե Պերեսը որոշի մի 2 միլիոն տա, ինչա թե ձենը կտրի շամանը:D
Պերեսին բնորոշ են տենց «անմիտ» քայլերը:))

Ambrosine
29.09.2009, 14:08
http://realmadrid.ru/news/madridu-ugrozhaet-koldun
:D:Dսենց բան առաջին անգամ եմ տեսնում, սենց բան միայն Ռեալի հետ կարող էր լինել:D
Երեխեք, զավեշտ է, իհարկե, բայց էս մեկը հետաքրքիր էր`

27-10-2006. "Господин Рамон Кальдерон, ущерб, нанесенный "Мадриду" из-за моих действий, очевиден. В данный момент, в мой чёрный список занесены Касильяс, Серхио Рамос, Каннаваро и Рауль.
2006-ի նոյեմբերին չէ՞ր, որ Ռաուլը Բարսելոնի հետ խաղում վնասվածք ստացավ ու 4 ամսից ավել <<շարքից դուրս եկավ>> :think

:))

h.s.
29.09.2009, 14:12
http://realmadrid.ru/news/madridu-ugrozhaet-koldun
:D:Dսենց բան առաջին անգամ եմ տեսնում, սենց բան միայն Ռեալի հետ կարող էր լինել:D

:D:D:D Աչքիս Լապորտայի մատը խառնա:D

Amourchik
29.09.2009, 14:20
Չեմ զարմանա, եթե Պերեսը որոշի մի 2 միլիոն տա, ինչա թե ձենը կտրի շամանը:D
Պերեսին բնորոշ են տենց «անմիտ» քայլերը:))

իսկ ինձ թվում ա , որ առանց գումար տալու, Պերեսի ոճով այդ շամանը հանկարծակի կդադարի գոյություն ունենալ:D

Yellow Raven
29.09.2009, 14:23
Ես լուրջ ու հիմնավոր կասկածներ ունեմ, որ էդ շամանը Կալդերոննա:D:D

Amourchik
29.09.2009, 14:24
2006-ի նոյեմբերին չէ՞ր, որ Ռաուլը Բարսելոնի հետ խաղում վնասվածք ստացավ ու 4 ամսից ավել <<շարքից դուրս եկավ>> :think

:))

ոնց որ թե չեմ հիշում:think:D

Amourchik
29.09.2009, 14:27
Ես լուրջ ու հիմնավոր կասկածներ ունեմ, որ էդ շամանը Կալդերոննա:D:D

ես էլ չէի բացառի էտ տարբերակը, բայց ամենածիծաղելուն այն էր, որ իբր թե էտ շամանը լաբորատորիա ունի , որտեղ փակցված են ռոնալդուի նկարները ու, որ ինքը՝շամանը, աշխատում ա դրանցով:Dես չգիտեի, որ շամանները լաբորատորիաներում են իրենց գործն անում, տերդ մեռնի գիտություն:D

Սերխիո
30.09.2009, 01:45
վա~յ ,Լապորտա, ետքան մի ցածրացի էլի :angry

h.s.
30.09.2009, 17:43
վա~յ ,Լապորտա, ետքան մի ցածրացի էլի :angry

Էտքան լուրջ ես ընդունե՞լ:):D

Սերխիո
30.09.2009, 19:13
Էտքան լուրջ ես ընդունե՞լ:):D

հա ,բա ոնց:B
պռոստը, առիթը բաց չեմ թողնում լապորտային հիշելու;)

GevSky
30.09.2009, 22:23
Բայց զգացեք ինչա կատարվում էս լրիվ գեղարվեստական հեքիաթներ են, որոնք տարածվում են փող բերելու միտումով, այստեղ հարցը կախարդների ու շամանների մասին չի, այլ նրա որ սկսում է ավելի շատ շոշափվել Ռեալի անունը, հայտնում է մարդկանց ուշադրության կենտրոն, դառնում է քննարկման առարկա, այլ կերպ ասած գովազդային ոլորտ, որն այդքան էլ նորություն չի:
Եվ երկրորդ: Ռեալի անհաջողությունները ինչ-որ մեկը կարող է գրանցել և ասել որ դա ինքն է արել, բայց դրա ապացույցները չկան, իսկ պատմության անհեթետությունը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը զանգում կամ նամակ է գրում աշխարին հայտնի մի մարդու, ով տնօրինում է անշխարհի գերակումբներից մեկը և ՍՊԱՌՆՈՒՄ...... Իսկ այդ ղեկավարը հանգիստ է արձագանքում...
Ավելի պարզ լինելու համար բերեմ մի օրինակ. «Պարոն նախարար ես իմ տանը նստած պլան եմ մշակում, թե ինչպես ձեր աղջկան բռնաբարեմ, քանի-որ նա իմ ցուցակի մեջ է, համագործակցեք խնդրում եմ ինձ հետ, որպեսզի այդ ամենը տեղի չունենա... հարգանքներով Պողոս Պետրոսյան» Ու ինչ եք կարծում Պողոսը հիմա սա՞ղ է... բայց այդ շամանը արդեն գործում է, ըստ թերթի, արդեն բավականին երկար ժամանակ, և դա այն դեպքում երբ նա համարյա թե բացում է բոլոր իր խաղաքարտերը նաև հանգիստ հայտնելով իր անուն ազգանունը...
Ինչպես ասում են զադումայտես:D

REAL_ist
30.09.2009, 22:29
ետ երբվանիցա խելագառությունը հետապնդվում?:o

GevSky
30.09.2009, 22:31
ետ երբվանիցա խելագառությունը հետապնդվում?
Շանտաժի համար այն էլ այդ մասշտաբի, ենթարկվում են քրեական պատասխանատվության

REAL_ist
30.09.2009, 22:34
Խելագառները ազատվում են պատասխանատվությունից անմեղսունակության հիմքով:

Ambrosine
01.10.2009, 00:07
Դեռ Ռոնալդուի գոլը չմարսած`... 2-0 :yahoo

ministr
01.10.2009, 00:20
Էս էլ Ռաուլ պապին հատուկ Աստղի համար :)

Ambrosine
01.10.2009, 00:38
Հալա Մադրիդ, Հալա Մադրիդ, Հալա Մադրիիիիիիիիդ :sulel :clap
3 - 0 :hands
Շնորհավո~ր:)

Legolas
01.10.2009, 10:45
Հալա Մադրիդ, Հալա Մադրիդ, Հալա Մադրիիիիիիիիդ :sulel :clap
3 - 0 :hands
Շնորհավո~ր:)
Երրորդ գոլը արդեն սկսեց հիշեցնել ինչեր ա սպասվում, կլասիկ էր կլասիկ, ու ֆանտաստիկ գեղեցիկ: Հալա ուրեեեեեեեեեեեեես Մադրիդ հալա ուրեեեեեեեեեես:hahax:

Amourchik
01.10.2009, 11:39
Շնորհավորում եմ բոլորիս:hands:hands
Ռոնալդուն ....:love
վերջերս Ռեալը մի ոճ ա ձեռք բերել, առաջին խաղակեսը անց է կացնում էնպես, որ նույնիսկ վախենում ես հետագա ընթացքի մասին մտածելուց, իսկ երկրորդ խաղակեսում ընդհամենը մի քանի րոպեում վճռում է խաղի ելքը, կոնկրետ երեկ դա արվեց ընդհամենը 6 րոպեում, բայց ինչպես արվեց........:love

Davo'o
01.10.2009, 13:01
Ռոբենը ամենայն հավանականությամբ լուրջ վնասվածք է ստացել:
Ափսոս, բայց կարծում եմ, այստեղ կարելի է հպարտանալ մեր նախագահի հեռատեսությամբ:

Amourchik
01.10.2009, 13:26
Ռոնալդուն հավանաբար լուրջ վնասվածք է ստացել և այսօր նա կհետազոտվի, որից հետո պարզ կդառնա պորտուգալացու վնասվծքի լրջության աստիճանը և նաև այն, թե ինչքան ժամանակ կքաշի նրա ապաքինումը:նշեմ նաև այն, որ կասկածի տակ է Ռոնալդուի դաշտ դուրս գալը Սևիլիայի հետ խաղում:(
այ քեզ զզվելի շաման:[:angry

h.s.
01.10.2009, 13:52
Ափսոս, բայց կարծում եմ, այստեղ կարելի է հպարտանալ մեր նախագահի հեռատեսությամբ:

Ուզում ես ասես նախագահը էնքան հեռատեսա էղել, որ զգացելա Ռոբենի վնասվածք ստանա՞լը:o

Amourchik
01.10.2009, 13:57
Ուզում ես ասես նախագահը էնքան հեռատեսա էղել, որ զգացելա Ռոբենի վնասվածք ստանա՞լը:o

դե Ռոբբենը դեռ Չելսիի, իսկ հետո նաև մեզ մոտ՝Ռեալում, անընդհատ վնասվածք էր ստանում ու ամենակարևոր խաղերը բաց թողնում, իսկ նրա աշխատավարձը բավականին բարձր էր, դրա համար էլ պերեսը վաճառեց նրան, չնայած ես ամենևին չեմ արդարացնում նրա վաճառքը, ուղղակի պետք է փաստենք, որ Ռոբբենն ինքն իր վնասվածքներով սեփական տաղանդի վրա խաչ է քաշում

Amourchik
01.10.2009, 14:09
մեր ավագները:love

Davo'o
01.10.2009, 15:39
Ուզում ես ասես նախագահը էնքան հեռատեսա էղել, որ զգացելա Ռոբենի վնասվածք ստանա՞լը:o

Այո՛: Ռոբենը տաղանդավոր ֆուտբոլիստ է բայց բյուրեղապակե ոտքեր ունի. անընդհատ վնասվածքներ է ստանում և երբեք չես կարող նրա վրա հույս դնել:

h.s.
01.10.2009, 16:00
Այո՛: Ռոբենը տաղանդավոր ֆուտբոլիստ է բայց բյուրեղապակե ոտքեր ունի. անընդհատ վնասվածքներ է ստանում և երբեք չես կարող նրա վրա հույս դնել:

Լավ էլի այ ախպեր, երբ որ Ռոբբենին ծախեցին, Ռեալի երկրպագուները Պերեսի հասցեին ինչ ասես որ չէին ասում: Վնասվածքը անկանխատեսելիա ու ցանկացածն էլ կարա ստանա: Պետքա սպորտային բախտ ունենաս;)

Amourchik
01.10.2009, 16:10
Լավ էլի այ ախպեր, երբ որ Ռոբբենին ծախեցին, Ռեալի երկրպագուները Պերեսի հասցեին ինչ ասես որ չէին ասում: Վնասվածքը անկանխատեսելիա ու ցանկացածն էլ կարա ստանա: Պետքա սպորտային բախտ ունենաս;)

ես հիմա էլ եմ ասում, բայց մեկա Ռոբբենը միշտ շատ էր վնասվում, իր միակ խնդիրն ա միշտ եղել կարողանալ չվնասվել, նույնիսկ Ռեալի երկրպագուները նրան «բյուրեղապակյա »էին անվանում

Davo'o
01.10.2009, 16:23
Լավ էլի այ ախպեր, երբ որ Ռոբբենին ծախեցին, Ռեալի երկրպագուները Պերեսի հասցեին ինչ ասես որ չէին ասում: Վնասվածքը անկանխատեսելիա ու ցանկացածն էլ կարա ստանա: Պետքա սպորտային բախտ ունենաս;)

Կատակով էի Ռոբբենի վնասվածքը կապել Պերեսի հեռատեսության հետ::)
Իհարկե բոլորն էլ կարող են վնասվածքներ ստանալ, բայց կան ֆուտբոլիստներ, որոնց մոտ դա պարբերական բնույթ է կրում, իսկ Ռոբբենի պարագայում՝ քրոնիկական:

Tyler
01.10.2009, 22:36
Ռոնալդուն շատ լավ սկսեց, 7 խաղում արդեն 9 գոլ, վատ չի :) Չնայած ես իրան հեչ չէի սիրում, բայց իր խաղով ցույց տվեց, որ արժանի է մեծ գումարների և Ոսկե Գնդակի: Կական էլ ժամանակի հետ կբացվի, կգա իր օպտիմալ մարզավիճակին: Եթե հիմա են երկուսով կարողանում մի քանի րոպեում խաղը «սարքել», 1-2 ամիս հետո ինչ կլինի... ;)

Սերխիո
01.10.2009, 22:46
վա՜յ լապորտա, անիծվե՛ս դու ,որ կախարդի միջոցով Ռոնալդուիս վնասվածք հասցրիր:angry:D

h.s.
01.10.2009, 22:56
վա՜յ լապորտա, անիծվե՛ս դու ,որ կախարդի միջոցով Ռոնալդուիս վնասվածք հասցրիր:angry:D

Իսկ ինչքան ժամանակ չի խաղալու՞

GevSky
01.10.2009, 23:13
, բայց կան ֆուտբոլիստներ, որոնց մոտ դա պարբերական բնույթ է կրում, իսկ Ռոբբենի պարագայում՝ քրոնիկական:
Մեսսի ոտքերից ել փխրու՞ն, էտ էրեխեն ի ծնե ոսկորների ամրության հետ խնդիրներ ունի, ու ինչի համար եմ սա ասում, որովհետև վնասվածքների համար մեծ մեղքի բաժին հասնում է նաև մարզիչներին, հիշենք Ռայկարդի բարսայի վնասվածքները և Պեպի. Պեպը անգիր գիտի իր դպրոցի սաներին 10-14 տարեկան հասակից և գիտի ում հետ ոնց.... այնպես որ դա էլ մարզիչի որակից է գալիս, այն պլանում թե ինչքանով գիտի ֆուտբոլիստների ուղնուծուծը:
Հ.Գ. Ժողովուրդ մի բան ասեմ չնեղանաք, էտ շամանը ես եմ:oy Լավ բա այդ դեպքում ո՞վ է Ռուդոլֆը:D

Tyler
02.10.2009, 11:32
Դժվար տենց լուրջ վնասվածք լինի, Ռոնալդուն էսքան տարիների ընթացքում չեմ հիշում, որ գոնե մի հատ լուրջ վնասվածք ստանա, չնայած անընդհատ խփում են ոտքերին :)

GevSky
02.10.2009, 11:37
Դժվար տենց լուրջ վնասվածք լինի, Ռոնալդուն էսքան տարիների ընթացքում չեմ հիշում, որ գոնե մի հատ լուրջ վնասվածք ստանա, չնայած անընդհատ խփում են ոտքերին
Նորից քեզ կպատասխանեմ իմ վերը գրվածով;)

Legolas
05.10.2009, 15:33
:sad:(

Լեո
05.10.2009, 21:10
Սևիլիա 2 - 1 Ռեալ :)

h.s.
05.10.2009, 21:20
Սևիլիա 2 - 1 Ռեալ :)

Կասիլյասը չլիներ, հաշիվը խոշոր էր լինելու: Մեկել ուզում եմ լսել, այն ռեալիստների կարծիքը, որոնք պնդում էին, որ Բարսանա մի ֆուտբոլիստանի թիմ: Այս խաղը ապացուցեց լրիվ հակառակը. առանց Ռոնալդուի Ռեալը Ռեալ չի;)

GevSky
05.10.2009, 21:55
Բարսան մի ֆուտբոլիստանի թիմ Էր.. Ռայկարդի ծամանակով, բայց ոչ հիմա երբ կա մեծն Պեպը, որի համար արդեն կռվում են Իսպանիայի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիաները;)

Լեո
05.10.2009, 23:03
Սևիլինան ապացուցեց, որ Ռեալը դեռ լրիվ կազմակերպված թիմ չէ և լուրջ պրեսինգի հանդիպելիս սկսում ա լուրջ ճեղքեր տալ:

REAL_ist
05.10.2009, 23:14
Նորմալա որ 5-6 խաղով լռիվ կազմակերպված թիմ չի դառել, էս չկազմակերպված վիճակով էլ արդյունքները վատը չեն:)

Tyler
06.10.2009, 10:17
Ոնց որ և սպասվում էր, առանց Ռոնալդուի ուժեղ թիմի դեմ խաղալով կրվեցին :( Բայց ոչինչ, մի 2-3 ամսից նոր Ռեալը արդեն Թիմ կդառնա, իսկ մինչ այդ թող անհատների շնորհիվ խաղերը հաղթի ;)

Ներսես_AM
06.10.2009, 18:17
իսկ ինչքա՞ն ժամանակով ա 9ը համարը դուրս մնացել:

REAL_ist
06.10.2009, 18:29
Հնարավորա արդեն հավաքականի մոտակա խաղերին մասնակցի:

Ներսես_AM
06.10.2009, 18:34
լավա :)

բայց դե հավաքականը անհույսա :)

Sagittarius
06.10.2009, 19:34
մի քիչ իսկական ֆուտբոլի մասին՝
YOU'LL NEVER WALK ALONE!!!!.... LIVERPOOL!!!!....

ու վաբշե ռեալը թիմ չի,, ավելի ճիշտ թիմ ա, բայց ոչ ֆուտբոլային:P

Legolas
06.10.2009, 20:30
մի քիչ իսկական ֆուտբոլի մասին՝
YOU'LL NEVER WALK ALONE!!!!.... LIVERPOOL!!!!....

ու վաբշե ռեալը թիմ չի,, ավելի ճիշտ թիմ ա, բայց ոչ ֆուտբոլային:P

Պահ նենց ասիր էլի, պահի տակ մամենդի մամենդով
բախտի բերմամբ թէ պատահմամբ թող էս տարի ՉԼ- ում Ռեալին հանդիպեն, կիմանաս ալօնեն որն ա:

Amourchik
06.10.2009, 21:01
մի քիչ իսկական ֆուտբոլի մասին՝
YOU'LL NEVER WALK ALONE!!!!.... LIVERPOOL!!!!....

ու վաբշե ռեալը թիմ չի,, ավելի ճիշտ թիմ ա, բայց ոչ ֆուտբոլային:P

չեմ հասկանում, մեկ - մեկ մարդիկ մտնում են այս բաժին ու վիրավորում Ռեալին, երևի սխալ եք նկատել, սա Ռեալ Մադրիդի համար ա, հա էստեղ մարդիկ դժգոհություններ ու գոհունակություններն են հայտնում, քննարկում Ռեալի խաղը, բայց ասենք նման բան ոչ ոք կամ համարյա ոչ ոք չի ասում, սա ոչ մի բանի մասին էր այս գրառումը:think

Tyler
07.10.2009, 08:58
YOU'LL NEVER WALK ALONE!!!!.... LIVERPOOL!!!!
Պահ, Լիվերպուլին էլ տեսանք, 2 լուրջ թիմերի հետ խաղաց՝ երկուսին էլ կրվեց առանց մի հատիկ գոլ խփելու :P

Tyler
12.10.2009, 09:01
Ես եդ շամանի ինչն եմ ասել :angry Մի ամիս չի խաղալու Ռոնալդուն:

Amourchik
12.10.2009, 11:40
Ես եդ շամանի ինչն եմ ասել :angry Մի ամիս չի խաղալու Ռոնալդուն:

Բայց մի ամիս չէ, այլ երկու շաբաթ:(
;)

Legolas
12.10.2009, 12:15
Բայց մի ամիս չէ, այլ երկու շաբաթ:(
;)
Էլի լավ լավ լավա, էն միհատ փիս վնասվածք կա, որ տարի, տարի կես , չեն խաղում
սկզբից հա հա էր դրանից լիներ , լավ պրծանք:victory:

Yellow Raven
12.10.2009, 12:41
Վայ ես էդ շամանի...:angry:angry

REAL_ist
12.10.2009, 12:43
Ռեալի պաշտոնական կայքը արդեն հայտնելա, որ 3-4 շաբաթ կբացակայի Ռոնալդուն:

Ներսես_AM
12.10.2009, 13:03
որտև Էշ-էշ մցրին հավաքականի խաղում խաղաց 20 րոպե ու ավելի վատացավ եղած վնասվաշքը :angry

Ֆուտբոլասեր
12.10.2009, 15:38
որտև Էշ-էշ մցրին հավաքականի խաղում խաղաց 20 րոպե ու ավելի վատացավ եղած վնասվաշքը :angry
Լավ էլ արել են: Հավաքականը ավելի կարևորա: Հավաքականների խաղերն են հենց սկզբունքի հարց, երկրի պատիվ և այլն:
Իսկ ակումբները ՍՊԸ-ն են, թող օբեկտի տերը ԱԳԲԱ-լիզինգով նոր աշխատող առնի յոլա գնա:):

Ներսես_AM
12.10.2009, 16:01
բայց հմի որ նենց տռավմա ստանար որ էտ առաջնությանն էլ չմասնակցեր ում էր պետք իրա մտնելը:

ես կարդարացնեի իրա մտնելը եթե ասենք հանկարծ գոլ ուտեին կամ առաջին խաղակեսից վերջին դեռ 0-0 լիներ հաշիվը, բայց տենց վերցնել ու առաջին րոպեից մտցնել որ ի՞նչ: 3-0 էլ հաղթեցին հանգիստ:

Taurus
12.10.2009, 17:05
դե որ հավաքականը կաեևոր ա, թող տենց էլ լինի... մինչև աշխարհի առաջնություն կարգին կլավանա:P

Tyler
12.10.2009, 18:20
Հա էլի, թող հավաքականի խաղում զապաս նստեր, եթե տենաին գործերը վատ ա նոր կհանեին: Սաղ էդ Կեյրուշն ա, էն տարի սաղ հարամ արեց հերիք չի, մի հատ էլ էս սեզոնն ա ուզում փչացնի որտեղից որտեղ :angry

Amourchik
12.10.2009, 19:32
Հա էլի, թող հավաքականի խաղում զապաս նստեր, եթե տենաին գործերը վատ ա նոր կհանեին: Սաղ էդ Կեյրուշն ա, էն տարի սաղ հարամ արեց հերիք չի, մի հատ էլ էս սեզոնն ա ուզում փչացնի որտեղից որտեղ :angry

ես չէի ուզում գրել, բայց էն օրը հեռուստացույցով լսեցի, որ էտ նույն շամանը ասել էր, որ քանի որ առաջին անգամ նրան ոչ ոք ականջալուր չեղավ, այս անգամ նա այնպես պետք է աներ, որ Ռոնալդուն նորից վնասվեր, ի դեպ պատվիրատուն խնդրել էր/պահանջել էր/որ այնպես վնասի Ռոնալդուին, որ վերջինս վերջնական ավարտի իր ֆուտբոլային կարիերան:Ֆուտբոլային աշխարհը, ինչպես նաև շատերը նորից քմծիծաղով վերաբերվեցին այս ամենին, բայց փաստն այն է, որ Ռոնալդուն նորից վնասվեց:(Ճիշտն ասած, չգիտեմ, իչ մտածել սրա մասին:(

Tyler
12.10.2009, 20:55
պատվիրատուն խնդրել էր/պահանջել էր/որ այնպես վնասի Ռոնալդուին, որ վերջինս վերջնական ավարտի իր ֆուտբոլային կարիերան:
Տեսնենք հլը, եթե ես 2-3 շաբաթից հետո էլ մի բան եղավ հետը, ուրեմն լուրջ մի բան կա :(
Էդ դեպքում մի հատ խուլ գյուղից Մեսսիի վրա թուղթ ու գիր անող ենք ճարում, որ ուժերը հավասարվեն :))

Amourchik
12.10.2009, 20:57
Տեսնենք հլը, եթե ես 2-3 շաբաթից հետո էլ մի բան եղավ հետը, ուրեմն լուրջ մի բան կա :(
Էդ դեպքում մի հատ խուլ գյուղից Մեսսիի վրա թուղթ ու գիր անող ենք ճարում, որ ուժերը հավասարվեն :))

տե՛ս, եթե մի բան որոշես ասա, երևի էստեղ մենք էլ քեզ կօգնենք գործն ավարտին հասցնելու համար:))

Legolas
13.10.2009, 10:16
տե՛ս, եթե մի բան որոշես ասա, երևի էստեղ մենք էլ քեզ կօգնենք գործն ավարտին հասցնելու համար:))
մենք էլ ենք շաման?:thumbup:

Tyler
13.10.2009, 19:44
տե՛ս, եթե մի բան որոշես ասա, երևի էստեղ մենք էլ քեզ կօգնենք գործն ավարտին հասցնելու համար
Եղավ, տենց արդար գործի համար պետք ա շատով միանանք :))

մենք էլ ենք շաման?
Մենք չէ, բայց էժանով մի տեղից կարանք ճարենք :B
Օրինակ ինքը (http://www.hraparak.am/hodvac.php?h_id=2280), մնում ա մենակ հեռախոսի համարն ու հասցեն գտնենք :D
Լավ ա գոնե մինչև լավանալը Ռեալը ուժեղ թիմերի հետ չի խաղալու: Եթե ինչ-որ մեկը օղորմածիկ Միլանին ուժեղ թիմ ա համարում, ուրեմն մենակ Միլանի, հա :)

Legolas
13.10.2009, 19:54

նաս դռուգովա շամանա նե նուժնա:B
լավա որ չի խաղալու, Միլանը ճիշտ ա հիմա շատ ուժեղ չի, բայց օղորմածիկ էլ չի:angry հզորները երբեք օղորմածիկ չեն լինում, նույնիսկ մահամերձ պահերին:

h.s.
13.10.2009, 19:56
Եղավ, տենց արդար գործի համար պետք ա շատով միանանք :))

Մենք չէ, բայց էժանով մի տեղից կարանք ճարենք :B
Օրինակ ինքը (http://www.hraparak.am/hodvac.php?h_id=2280), մնում ա մենակ հեռախոսի համարն ու հասցեն գտնենք :D
Լավ ա գոնե մինչև լավանալը Ռեալը ուժեղ թիմերի հետ չի խաղալու: Եթե ինչ-որ մեկը օղորմածիկ Միլանին ուժեղ թիմ ա համարում, ուրեմն մենակ Միլանի, հա :)

Հանկարծ որ ստացվի, չմոռանաք Պերեսին նամակ ուղարկել: Կարողա ճոխ-ճոխ պարգևատրի:D

Amourchik
13.10.2009, 19:58
Հանկարծ որ ստացվի, չմոռանաք Պերեսին նամակ ուղարկել: Կարողա ճոխ-ճոխ պարգևատրի:D

վայ չէինք մտածել, կազմակերպողը դա էլ կհոգա:Pչէ՞:think

Ambrosine
13.10.2009, 20:50
Եղավ, տենց արդար գործի համար պետք ա շատով միանանք :))

Մենք չէ, բայց էժանով մի տեղից կարանք ճարենք :B
Օրինակ ինքը (http://www.hraparak.am/hodvac.php?h_id=2280), մնում ա մենակ հեռախոսի համարն ու հասցեն գտնենք :D
Լավ ա գոնե մինչև լավանալը Ռեալը ուժեղ թիմերի հետ չի խաղալու: Եթե ինչ-որ մեկը օղորմածիկ Միլանին ուժեղ թիմ ա համարում, ուրեմն մենակ Միլանի, հա :)
Շամանների հետ գործ չունեք. մեկը ինձ էն աշխարհով զբոսանքի ուղարկեց:D
Իսկ ուժեղ թիմ ասվածը շատ հարաբերական ա... նենց են խաղում Ռեալի դեմ, որ ոնց-որ էն վերջին հորիզոնականի թիմը չլինեն:o

h.s.
14.10.2009, 16:11
Սևիլյա - Ռեալ խաղից հետո Ռեալի հանդերձարանում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Բենզեման բարձր տոնով իր դժգոհությունն է հայտնել Պելեգրինիից, որ նա հաճախ է իրեն փոխարինում: Բացի այդ Բենզեման բողոքել է, որ ինքը անընդհատ խաղում է Ռաուլի հետ, որը իր կարծիքով բավականաչափ կայուն խաղ չի ցուցադրում, որ իր հետ գործի: Ըստ «Սպորտ» թերթի, Պելեգրինին միայն լուռ լսել է:

Բա որ ասում էի, վաղ թե ուշ նման մի բան լինելուա: Նենց որ երկար պահեստային նստարան ունենալն էլ միշտ լավ չի;)

Amourchik
14.10.2009, 16:17

ամեն գրածին պետք չի հավատալ;)Ռեալի հանդերձարանի մասին ով չի ալարում լուրջ միջադեպեր ա արձանագրում, որ իրականում հանդերձարանում ինչ էլ որ պատահում ա, համարյա դուրս չի գալիս հանդերձարանից;)եթե այդպես եղած լիներ, ուրեմն Ռեալի կայքերից գոնե մեկում գրված կլիներ դրա մասին;)

h.s.
14.10.2009, 16:40

Բայց հաշվի առնելով, որ դա շատ տհաճա երկրպագուների համար, բոլորովին էլ ցանկալի չի նման ինֆորմացիան հրապարակելը:

Amourchik
14.10.2009, 16:46
Բայց հաշվի առնելով, որ դա շատ տհաճա երկրպագուների համար, բոլորովին էլ ցանկալի չի նման ինֆորմացիան հրապարակելը:

նկատի չունեմ, թե պաշտոնական կայքը հրապարակեր, բայց ոչ պաշտոնական կայքերում էնպիսի բաներ են մեկ -մեկ հրապարակում, որ հե՛չ պետք չէր, օրինակ, որ Գուտին նոր դաճվածցք ա արել, ասածս այն էր, որ այս լուրն էլ կհրապարակեին, բայց չեն արել, դրա համար էլ ես չեմ հավատում:Ռաուլի դերն ու տեղը այնքան մեծ ա Ռեալում, որ նույնիսկ եթե ամենավատ ու ամենագոռոզը լիեր բենզեման նման բան ասել չէր կարող, ավելին ՝դա անպատիժ ու անարձագանք չէր մնա;)

REAL_ist
14.10.2009, 17:05
Ըստ «Սպորտ» թերթիԲնական չի որ կատալոնական ժուռնալիստիկան նման բաներ պետքա գրի?

Նենց որ երկար պահեստային նստարան ունենալն էլ միշտ լավ չիԼավ եզրահանգում էր, ափսոս երկար պահեստային նստարանից չեն միջադեպերը առաջանում, այլ տիրող կարգուկանոնի մակարդակից:

Բայց հաշվի առնելով, որ դա շատ տհաճա երկրպագուների համար, բոլորովին էլ ցանկալի չի նման ինֆորմացիան հրապարակելը:Հա ուրեմն որ տհաճ ինֆորմացիայա ու միատ ախմախ ժուռնալիստի ուղեղին սխալ վախտ քամիա փչել գրելա նշանակումա ճիշտա?
Նման միջադեպերի մասին սովորաբար գրում են բոլոր իսպանական թերթերը, իսկ երբ մենակ կուլեների թերթնա գրում, արդեն ամեն ինչ պարզա դառնում:

Tyler
14.10.2009, 17:49
Բայց հաշվի առնելով, որ դա շատ տհաճա երկրպագուների համար, բոլորովին էլ ցանկալի չի նման ինֆորմացիան հրապարակելը:
Էն որ Ռոնալդուն դժգոհել էր, որ իրան Տեներիֆեի հետ խաղին փոխարինել են, էդ սաղ էլ գրեցին: Իսկ ես հաստատ սուտ ա, էն էլ ով՝ Բենզեման, ու էն էլ ումից բողոքի՝ Ռաուլի՞ց: Չէէ, չկա տենց բան :))

h.s.
14.10.2009, 18:49
Դե որ գովազդ չլիներ, չէի ուզում ասեի, որ «ֆուտբոլ+»ում եմ կարդացել: Ես էլ ինտերնետում ման եկա, բայց չգտա: Ուղղակի «ֆուտբոլ+»ում մեկ-մեկ բան էր են գրում, որ ես օրինակ 1-2 շաբաթ առաջ կարդացած եմ լինում: Մտածում էի էս էլ տենց եղած կլինի ու արդեն հնոտ ինֆորմացիա, դրա համար էլ չկա ինտերնետում:

Լավ եզրահանգում էր, ափսոս երկար պահեստային նստարանից չեն միջադեպերը առաջանում, այլ տիրող կարգուկանոնի մակարդակից:

Ստեղ քո հետ համաձայն չեմ, որովհետև հաճախակի փոխարինվելը անմիջական կապ ունի երկար պահեստային նստարանի հետ: Հաշվի թե քանի հարձակվող ունի Ռեալը: Ու՞մ սաստավ խաղացնի, ինքն էլ չգիտի

REAL_ist
14.10.2009, 19:06
Ապեր դրանում Ռեալի ուժնա, ոչ թե թուլությունը: Մանավանդ Նիստելռոյի ու Իգուաինի նման խաղացողների դեպքում, որոնք վատ չեն զգում նստարանին մի քանի խաղ նստելուց: Հենց մրցակցության առկայություննա ստիմուլ հանդիսանում ֆուտբոլիստի համար առավել շատ ջանքեր գործադրելու` խաղամակարդակն բարձրացնելու ու մարզավիճակը միշտ լավ պահելու համար

h.s.
14.10.2009, 19:32

Մրցակցությունը լավ բանա, բայց եթե պահեստայինա նստում սաստավ հելնող ֆուտբոլիստին չզիջող ֆուտբոլիստ, տեղից էլ սկսվումա ամեն ինչ:
Բարսելոնի օրինակով ասեմ. ո՞նց կարա ասենք Պեդրոն նման բանից դժգոհի:

REAL_ist
14.10.2009, 20:20
բայց եթե պահեստայինա նստում սաստավ հելնող ֆուտբոլիստին չզիջող ֆուտբոլիստՉզիջող չէի ասի, ավելի ճիշտ բարձր մակարդակի խաղացող: Հենց բարձր մակարդակի խաղացողա պետք, որ մրցակցություն լինի:
Բարսելոնի օրինակով էլ ես կարամ ասեմ, որ ահավոր թույլա պահեստայիններով ու եթե ստանդարտ սոզոն լինի մի քանի վնասվածքներով շատ լուրջ պրոբլեմների առաջ կկանգնեն: Ետ արդեն սեզոնի վերջում կգնահատենք:

Սերխիո
16.10.2009, 18:07
Սևիլյա - Ռեալ խաղից հետո Ռեալի հանդերձարանում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Բենզեման բարձր տոնով իր դժգոհությունն է հայտնել Պելեգրինիից, որ նա հաճախ է իրեն փոխարինում: Բացի այդ Բենզեման բողոքել է, որ ինքը անընդհատ խաղում է Ռաուլի հետ, որը իր կարծիքով բավականաչափ կայուն խաղ չի ցուցադրում, որ իր հետ գործի: Ըստ «Սպորտ» թերթի, Պելեգրինին միայն լուռ լսել է:

Բա որ ասում էի, վաղ թե ուշ նման մի բան լինելուա: Նենց որ երկար պահեստային նստարան ունենալն էլ միշտ լավ չի;)

նման դժգոհություն Բենզեմայի կողմից եղել ա Դոմենեկի հասցեին , ուստի կատալոնացիները՝ Էլ Մունդոն կարծեմ , սարքել են Գյուլնազ տատի հեքիաթ:angry

davidus
17.10.2009, 22:22
19-րդ րոպե և արդեն 2:0 :hands :yahoo :dance

Ապե Ջան
17.10.2009, 22:23
19-րդ րոպե և արդեն 2:0 :hands :yahoo :dance
ախպերս ես դու ռեալ ես քա?

davidus
17.10.2009, 22:29
ախպերս ես դու ռեալ ես քա?

հա բա ոնց..... :ok

Ապե Ջան
17.10.2009, 22:35
հա բա ոնց..... :ok
էէէէէէէէ ռեալն ու ֆուտբոլ խաղալն ուր?

davidus
17.10.2009, 22:49
47-րդ րոպե..... մի հատ էլ էտ բանից.... 3:1 :yahoo :yahoo :yes

davidus
17.10.2009, 22:52
էէէէէէէէ ռեալն ու ֆուտբոլ խաղալն ուր?

ճիշտա հեռու ա հասարակ ֆուտբոլ խաղալուց.... ռեալի ֆուտբոլի հասարակ ֆուտբոլ չի.... դա վերիին գաղափարա :) :) թե չէ մնացած մանր-մունր թիմերը հազիվ դաշտում մի ծայրից մյուսն են վազվզում...

davidus
17.10.2009, 23:59
79-րդ րոպե... ևս մի հատ էտ բանից.... 4:2

Ambrosine
18.10.2009, 00:07
էէէէէէէէ ռեալն ու ֆուտբոլ խաղալն ուր?
Հերթական գիտական եզրակացությունը: Երեխեք, եկեք մի սադրեք էլի:):

Ambrosine
18.10.2009, 00:11
Շատ վատ խաղացին... դժգոհ եմ: Շատ իմիջիայլոց էին խաղում, ու քիչ էր մնում տենց իմիջիայլոց էլ թույլ տային, որ հաշիվը հավասարեցվեր: Բենզեմայի բենզինը սպառվել է, արդեն յուղով է աշխատում, այն էլ 10 րոպե էլ չի բավականացնում, պաշտպանները ինչպես միշտ առաջին գծում են՝ իրենց գլխավոր առաջադրանքը թողնելով միայն Կասիլյասին... Հուսով եմ՝ սա հավաքականների խաղերի հետ կապված հոգնածության արդյունք է, որովհետև 7-0-անոց թիմին 4-2 հաղթելը պարտություն է:

Հա վա՞յ... շնորհավոր:))

REAL_ist
18.10.2009, 00:53
Առաջին 20 րոպեն դուրս եկավ խաղը, որակով կոմբինացիոն ֆուտբոլ էին խաղում: Իսկ ընդհանուր առմամբ վատ չէր, 6 հատ գեղեցիկ գոլ տեսա:)
Պաշտպանությունը լռիվ քնած էր, բայց դե սենց խաղերում ներելիա:

Tyler
18.10.2009, 10:06
Ես մենակ վերջին 20 րոպեն եմ նայել ու Իգուաինի գոլն եմ տեսել, բայց բնական էր որ առանց Ռոնալդուի ու Կակայի (առաջին 70 րոպեն), տենց էլ պետք ա խաղային: Բայց դե գոնե կրեցին, նորմալ ա: Տենանք Միլանին ինչ կանեն :think

Բենզեմայի բենզինը սպառվել է, արդեն յուղով է աշխատում
Լավն էր :D :D :hands

Ambrosine
22.10.2009, 00:43
Անտրամաբանական էր...
Ոնց-որ խաղին չմասնակցի Միլանը ու հաղթի Միլանը:fool:

Էսքան տարի սպասես էս խաղին ու... :cry2

Ներսես_AM
22.10.2009, 00:44
որովհետև պաշտպանները լրիվ բանջարաբոստանային կուլտուրաներ են:

Ներսես_AM
22.10.2009, 00:45
Դիդայի ու կասիլյասի սխալները: Չհաշված մաքուր գոլը: Խայտառակ խաղ էր երկու թիմերի համար էլ:

Enigmatic
22.10.2009, 00:49
Անտրամաբանական էր...
Ոնց-որ խաղին չմասնակցի Միլանը ու հաղթի Միլանը:fool:

Էսքան տարի սպասես էս խաղին ու... :cry2

Ռեալը պաշտպանություն չունի:angry:angry էն Մարսելոն էլ ավելի շատ հարձակվող ա:think տոչնի Ռոբինյոն ա, միշտ խառնում եմ իրանց

Arman_I
22.10.2009, 00:53
մդաաաա...Պարտվել սեփական հարկի տակ 0-ական Միլանին էսքան ծախսերից,սպասելիքներից հետո...:think Կական,Բենզեման կարծես չկային ու դա առաջին անգամը չէ, իմ տեսած խաղերից ելնելով կարող եմ ասել...էէէէէ Պերես ձյան նույն գետը 2րդ անգամա մտնում աչքիս...չեմ զարմանա որ էս հարիֆին էլ մոտ ժամանակներս հանեն ռադ անեն

REAL_ist
22.10.2009, 00:58
Ոչինչ Ռուբինին եթե կրվել կարելիա, Միլանին կրվելը կատաստրոֆա չի:) մանավանդ որ երկուսն էլ անտրամաբանական խաղեր էին: Պատահականությունները մեկ մեկ որոշիչ դեր են խաղում:

Ambrosine
22.10.2009, 01:01
մդաաաա...Պարտվել սեփական հարկի տակ 0-ական Միլանին էսքան ծախսերից,սպասելիքներից հետո...:think Կական,Բենզեման կարծես չկային ու դա առաջին անգամը չէ, իմ տեսած խաղերից ելնելով կարող եմ ասել...էէէէէ Պերես ձյան նույն գետը 2րդ անգամա մտնում աչքիս...չեմ զարմանա որ էս հարիֆին էլ մոտ ժամանակներս հանեն ռադ անեն
Լավ ասիր՝ 0-ական Միլանին:cry2
Էդ թիմը կանգնած էր, չէր շարժվում...

Վան, Բարսելոնը չափանիշ չի, Ռեալը պարտավոր էր հաղթանակը ձեռքից բաց չթողնել. եթե Բարսելոնը հետապնդողի դերում էր 2-րդ րոպեից, ապա Ռեալն էր հաղթողը մինչև 2-րդ խաղակեսի առաջին մոտ 20 րոպեն...

REAL_ist
22.10.2009, 01:03
Ես ասեցի չափանիշա? Ուղղակի մի հատ անտրամաբանական խաղից ելնելով ինչ որ լուրջ հետևություններ անելը ճիշտ չի:

Ambrosine
22.10.2009, 01:06
Ես ասեցի չափանիշա? Ուղղակի մի հատ անտրամաբանական խաղից ելնելով ինչ որ լուրջ հետևություններ անելը ճիշտ չի:
Հա բայց փաստ ա, որ ունենք բարձրակարգ պաշպաններ ու անպաշտպան դարպաս:think Կասիլյասը ի՞նչ մեղք ունի: Մեկնաբանն էլ ներվ էր ուտում. ասում ա՝ եզակի դեպքերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջին դեպքը, երբ Կասիլյասը փրկեց իր թիմին: Մեկը էդ պահին զանգեր ասեր՝ ինչի Միլանը մի 20 անգամ հարվածել էր դարպասին, Կասիլյասն էլ չէր կարողացել փրկի՞ :angryyyyyyyyy

REAL_ist
22.10.2009, 01:10
Կասիլյասը ի՞նչ մեղք ունիԲա 2-րդ գոլը ում մեղքով էր? Չնայած առաջինն էլ նենց չէր, որ անմեղ էր: Պաշտպանները մենակ վերջում սխալ արին: Շատ կանաչա հլը թիմը, կարևորը նման խաղերից լավ հետևություններ անեն:

Ambrosine
22.10.2009, 01:15
Բա 2-րդ գոլը ում մեղքով էր? Չնայած առաջինն էլ նենց չէր, որ անմեղ էր: Պաշտպանները մենակ վերջում սխալ արին: Շատ կանաչա հլը թիմը, կարևորը նման խաղերից լավ հետևություններ անեն:
Եթե էդպես դիտարկենք, 1-ինի դեպքում էլ էր ինքը մեղավոր, որովհետև չէր սպասում հարվածի... բայց ի՞նչ է նշանակում՝ չէր սպասում, բա ինքը պիտի սպասի: Ասածս էն ա, որ Կասիլյասը միայնակ չի կարող պաշտպանել դարպասը, պաշտպանները փոխանակ ամեն գրոհի ժամանակ հարձակվողներից էլ առաջ լինեն, գոնե թող ձեռքի հետ հիշեն, որ իրենց առաջնային պարտականությունը այլ է:

Լ.յ.ո.վ.
22.10.2009, 01:17
Հալալա Միլանին, դզեց էսօրվա խաղը: :hands
Չնայած Դիդան ավանդույթի համաձայն "բրնձում" էր…
Ափսոս որ էն գոլը չհաշվեցին, ես տենց էլ չհասկացա ինչն էր պատճառը: :bad

Հենո
22.10.2009, 03:34
Շատ լավ էր սարքած խաղը:
Կարգին բեմականացում էր...
Պլտինին էլ աչքիս ատմազկեն էր

Venus
22.10.2009, 11:36
Միլանն ապացուցեց որ իրա համար դժվար ժամանակներ չկան:
Իրական հաշիվն էլ պտի լիներ 2:4 էն մի գոլն անկապ տեղը չհաշվեցին :angry

REAL_ist
22.10.2009, 11:39
Ոչինչ մաքուր պենալն էլ չդրեցին:)

Ambrosine
22.10.2009, 12:34
Միլանն ապացուցեց որ իրա համար դժվար ժամանակներ չկան:
Իրական հաշիվն էլ պտի լիներ 2:4 էն մի գոլն անկապ տեղը չհաշվեցին :angry
Միլանն ապացուցեց, որ չթաղած դիակ ա, վրան էլ ճանճեր են հավաքվում: Մեկ-մեկ քամի ա լինում, քշվում են. երեկ էդ օրն էր: Դեռ դժգոհ էլ եք, որ էս հաշվով է խաղը ավարտվե՞լ...:o :blin Ստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն: Պիտի Միլանի Սանտա Մարիա դե լա Գրացե տաճարում մի քանի օր շարունակ զանգերը չլռեն, տեղի կարդինալն էլ օրը 24 ժամ երգի առ Աստված:

Legolas
22.10.2009, 12:42
Միլանն ապացուցեց, որ չթաղած դիակ ա, վրան էլ ճանճեր են հավաքվում: Մեկ-մեկ քամի ա լինում, քշվում են. երեկ էդ օրն էր: Դեռ դժգոհ էլ եք, որ էս հաշվով է խաղը ավարտվե՞լ...:o :blin Ստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն: Պիտի Միլանի Սանտա Մարի դե լա Գրացե տաճարում մի քանի օր շարունակ զանգերը չլռեն, տեղի կարդինալն էլ օրը 24 ժամ երգի առ Աստված:

նու նե գրիմի , նե գրիմի տամ:))
Միլանը երբ ուզում ա էտ քամին առաջանում ա ու քշվցվում ա, եղավ:B
Միլանի Սանտա Մարի դե լա Գրացե տաճարում կարելի ա Պիռլոյի մաստեռսկի հարվածի կենացը խմել:think

Ambrosine
22.10.2009, 12:52
նու նե գրիմի , նե գրիմի տամ:))
Միլանը երբ ուզում ա էտ քամին առաջանում ա ու քշվցվում ա, եղավ:B
Միլանի Սանտա Մարի դե լա Գրացե տաճարում կարելի ա Պիռլոյի մաստեռսկի հարվածի կենացը խմել:think
Միլանի ուզելը շատ քիչ ա... մրցակից թիմն ա որոշում՝ էդ քամին գալիս ա՞, թե՞ ոչ:stop
Սանտա Մարիա դե լա Գրացեում կարաք Միլանի բախտի կենացը խմեք, մի հատ էլ Մուշկան Նիսալավուրտի հարբած փղերից զոհաբերեք, որ էսպիսի անատամ խաղերի կամ շարային քայլքի ժամանակ հաղթեն:

Venus
22.10.2009, 12:57
Միլանն ապացուցեց, որ չթաղած դիակ ա, վրան էլ ճանճեր են հավաքվում: Մեկ-մեկ քամի ա լինում, քշվում են. երեկ էդ օրն էր: Դեռ դժգոհ էլ եք, որ էս հաշվով է խաղը ավարտվե՞լ...:o :blin Ստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն: Պիտի Միլանի Սանտա Մարիա դե լա Գրացե տաճարում մի քանի օր շարունակ զանգերը չլռեն, տեղի կարդինալն էլ օրը 24 ժամ երգի առ Աստված:

Հա դե իհարկե չեմ հիշում Ռեալի մի խաղ որ պենալով չավարտվի, իրանց տարերքն է պենալներ խփելը:
Իսկ ինչ մնում է Միլանին խնդրում եմ չսխալվեք դուք խոսում եք համաշխարհային գրանտ ակումբի մասին ոչ թե "Փյունիկի" կամ "Միկա"-ի որ մի քանի օր էլ տաճարում զանգերրը չլռեն:
Հաշվից դժգոհ եմ, հաղորդավարից նույնպես: Ճանճեր էլ Միլանի վրա մենակ ձեր դառը երազներում կհավաքվեն :P
Միլան Չեմպիոն Պիռլո սուպեռ, Պատո Ուռա :hands

Ambrosine
22.10.2009, 13:04

Ուրեմն դու Ռեալից շատ քիչ խաղ ես դիտել: Միլանն էլ ուզում ա տիեզերական գրանդ լինի, եթե դիակ ա, ասում եմ՝ դիակ ա, զանգերն էլ հոգու հանգստյան համար եմ ասում...
Հաշվի համար, էլի եմ ասում, պիտի զոհասեղան սարքեք, իսկ իմ երազները դառը չեն լինում, կարմիր ու սև էլ չեն լինում:P

Ամոթ քեզ, Ռեալ, որ մի հատ Միլան չջարդեցիր երեկ:angry:clean:

Legolas
22.10.2009, 13:04
Միլանի ուզելը շատ քիչ ա... մրցակից թիմն ա որոշում՝ էդ քամին գալիս ա՞, թե՞ ոչ:stop
Սանտա Մարիա դե լա Գրացեում կարաք Միլանի բախտի կենացը խմեք, մի հատ էլ Մուշկան Նիսալավուրտի հարբած փղերից զոհաբերեք, որ էսպիսի անատամ խաղերի կամ շարային քայլքի ժամանակ հաղթեն:
հլա միրոպեեեեեե:stop էտ էլ իրա ընտրած ոճն էր, , համաձայն եմ երեկ Ռեալն ավելի ուժեղ էր , ուղղակի երեկվա խաղն ուրիշ էր էլի Աստղ ջան , հասկացա՞ր :papik:, անպայման հաղթանակ էր պետք , համ պետք էր ապացուցել որ հզորը մնում ա հզոր, համ ես էի շատ ուզում որ հաղթեն : Մուշկանի մասին էլ ասեմ - էլ ինչ փիղ առանց հարբելու?

Ambrosine
22.10.2009, 13:07

Հզոր լինելը ապացուցում են առաջին 60 րոպեն տեղում կանգնած Գրանդ Քենդիի պոնչիկ ուտելո՞վ:o

Legolas
22.10.2009, 13:08
Ամոթ քեզ, Ռեալ, որ մի հատ Միլան չջարդեցիր երեկ:angry:clean:
Զսպիր ցասումդ Աստղ:liolx:, Ռեալը սաղին էլ կջարդի արխայոին, տոլկա նե Միլան:nono

Legolas
22.10.2009, 13:10
Հզոր լինելը ապացուցում են առաջին 60 րոպեն տեղում կանգնած Գրանդ Քենդիի պոնչիկ ուտելո՞վ:o
եթե պոնչիկ ուտելուց հետո պիտի ֆանտաստիկ հարված կատարես`այո:aha

Ambrosine
22.10.2009, 13:13
Զսպիր ցասումդ Աստղ:liolx:, Ռեալը սաղին էլ կջարդի արխայոին, տոլկա նե Միլան:nono
Հենց բոլորին՝ առանց բացառության:nono Այսօր Միլանը չի կարող համեմատվել Ռեալի հետ: Բախտ էր բերեց էլի վըյհ:

եթե պոնչիկ ուտելուց հետո պիտի ֆանտաստիկ հարված կատարես`այո:aha
Մի օր էդ պոնչիկը կոկորդում է մնալու... :ok

Venus
22.10.2009, 13:25
Հենց բոլորին՝ առանց բացառության:nono Այսօր Միլանը չի կարող համեմատվել Ռեալի հետ: Բախտ էր բերեց էլի վըյհ:

Մի օր էդ պոնչիկը կոկորդում է մնալու... :ok

Միլանը միշտ էլ կա ու կմնա Միլան: Իրա բախտը չի բերում է, այլ ինքը հաղթում է, որովհետև կարող է: :)
Ինքը ոչ մի թիմի հետ էլ չի համեմատվի, որովհետև Միլանը լավագույնն է :ok

Ambrosine
22.10.2009, 13:44
Միլանը միշտ էլ կա ու կմնա Միլան: Իրա բախտը չի բերում է, այլ ինքը հաղթում է, որովհետև կարող է: :)
Ինքը ոչ մի թիմի հետ էլ չի համեմատվի, որովհետև Միլանը լավագույնն է :ok
Լավագույնն է դիակների մեջ:)

Venus
22.10.2009, 13:52
Խնդրած կլինեմ մյուս անգամ նման չարտահայտվել լա՞վ
ես իմ գրածներում ոչ մի վիրավորական բան չեմ գրել Ռեալին:nono
Արտահայտիր կարծիքդ առանց վիրավորանքների /դիակներ չկան/

Միլան Չեմպիոն Միլանը լավագույնն է լավագույնների մեջ :hands

Legolas
22.10.2009, 13:54
Հենց բոլորին՝ առանց բացառության:nono Այսօր Միլանը չի կարող համեմատվել Ռեալի հետ: Բախտ էր բերեց էլի վըյհ:

Մի օր էդ պոնչիկը կոկորդում է մնալու... :ok
ստեղ չէի , հա բա առանց բախտ նամ նեկուդա իծի ;) ասել եմ ախր Ռեալն ուժեղ էր, բայց երեկ պիտի Միլանը կրեր վաաաաաայ:angry
պոնչիկը էս եքա վախտ ա կոկորդում ա , արդեն մարսցվում ա կարծես:think:think:P

h.s.
22.10.2009, 13:55
Լավ, ինչ եք կռիվ անում: Ըստ տրամաբանության Ռեալը պիտի հաղթեր, որովհետև Միլանը բոլոր ցուցանիշներով զիջում էր Ռեալին: Դատավորն էլ շատ վատ էր վարում խաղը, մի հատ պենալ չդրեց, մի հատ էլ մաքուր գոլ չհաշվեց:

Ambrosine
22.10.2009, 13:57
Խնդրած կլինեմ մյուս անգամ նման չարտահայտվել լա՞վ
ես իմ գրածներում ոչ մի վիրավորական բան չեմ գրել Ռեալին:nono
Արտահայտիր կարծիքդ առանց վիրավորանքների /դիակներ չկան/

Միլան Չեմպիոն Միլանը լավագույնն է լավագույնների մեջ :hands
Վիրավորակա՞ն:o :))
Ես իմ կարծիքը արտահայտում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ... քո համար դժվար է ընդունել, ընկալում ես որպես վիրավորական: Իսկ այն, թե Ռեալի հասցեին վիրավորական բան չես գրել, դա չի ենթադրում, որ ես իմ գնատականը Միլանի խաղին պիտի չգրեմ:clean::

Ambrosine
22.10.2009, 13:58
ստեղ չէի , հա բա առանց բախտ նամ նեկուդա իծի ;) ասել եմ ախր Ռեալն ուժեղ էր, բայց երեկ պիտի Միլանը կրեր վաաաաաայ:angry
պոնչիկը էս եքա վախտ ա կոկորդում ա , արդեն մարսցվում ա կարծես:think:think:P
Երեկ պիտի կրեր, որովհետև իր վրա էիր խաղադրույք կատարե՞լ:angry Չպիտի կրեր:stop Արժանի չէր:angryyyyyyyyyyyyyyyy

Legolas
22.10.2009, 14:00
Լավագույնն է դիակների մեջ:)
եթե դիակը ցանկացած պահի կարա հառնի ու ամենահզոր ակումբին ասի , ուրեմն
նե տակ ուժ պռաստօյ դիակ:acute

Legolas
22.10.2009, 14:03
Խնդրած կլինեմ մյուս անգամ նման չարտահայտվել լա՞վ
ես իմ գրածներում ոչ մի վիրավորական բան չեմ գրել Ռեալին:nono
Արտահայտիր կարծիքդ առանց վիրավորանքների /դիակներ չկան/

Միլան Չեմպիոն Միլանը լավագույնն է լավագույնների մեջ :hands
Վեներա, էտը իգռա , իռայ ի տի:)) մի ջղայնացի կարևորը:)

Ambrosine
22.10.2009, 14:04
եթե դիակը ցանկացած պահի կարա հառնի ու ամենահզոր ակումբին ասի , ուրեմն
նե տակ ուժ պռաստօյ դիակ:acute
Դե արդեն ասել եմ՝ կակօյ դիակ... վրան ճանճեր են հավաքվում, որոնք մեկ-մեկ քշվում են բարեգութ քամու կողմից, որը գուցե Բեռլուսկոնիի փողերի հոտի վրա է գալիս. էդքան բան:)

Ես էսքանը չէի ասի, բանավիճելու ժամանակը չունեմ, բայց արի ու տես, որ դեռ հաշվից էլ եք դժգոհ:o

Legolas
22.10.2009, 14:04
Երեկ պիտի կրեր, որովհետև իր վրա էիր խաղադրույք կատարե՞լ:angry Չպիտի կրեր:stop Արժանի չէր:angryyyyyyyyyyyyyyyy
չեղաաաաաավ խաղադրուք ասում ես՞՞՞ բա եղավ , ու դու խաղադրույքն ընդունեցիր որպես իմ մեց ցանկության պատճառ՞՞՞ :santa:

h.s.
22.10.2009, 14:06
եթե դիակը ցանկացած պահի կարա հառնի ու ամենահզոր ակումբին ասի , ուրեմն
նե տակ ուժ պռաստօյ դիակ:acute

Ռեալը ամանահզորը չի:nono Առանց Ռոնալդուի ուղղակի չի կարում խաղա: Կական էլ, որ շատերի կարծիքով ամենալավն էր, ոչ մի բանով աչքի չի ընկնում

Ambrosine
22.10.2009, 14:06
չեղաաաաաավ խաղադրուք ասում ես՞՞՞ բա եղավ , ու դու խաղադրույքն ընդունեցիր որպես իմ մեց ցանկության պատճառ՞՞՞ :santa:
Ես չգիտեմ՝ քո մեծ ցանկության պատճառը որն ա, բայց գիտեմ, որ իմ ցանկությունը աբսուրդ գրառումներ գոնե չտեսնելն է:

Legolas
22.10.2009, 14:12
Դե արդեն ասել եմ՝ կակօյ դիակ... վրան ճանճեր են հավաքվում, որոնք մեկ-մեկ քշվում են բարեգութ քամու կողմից, որը գուցե Բեռլուսկոնիի փողերի հոտի վրա է գալիս. էդքան բան:)

Ես էսքանը չէի ասի, բանավիճելու ժամանակը չունեմ, բայց արի ու տես, որ դեռ հաշվից էլ եք դժգոհ:o
բա գիտես ես ունեմ՞՞ ուղակի քո հետ բանավիճելը հաճելի ա:)
դե փողերը հա ել կան ու կան;)

Ռեալը ամանահզորը չի:nono Առանց Ռոնալդուի ուղղակի չի կարում խաղա: Կական էլ, որ շատերի կարծիքով ամենալավն էր, ոչ մի բանով աչքի չի ընկնում
երեկվա խաղով դատողություններ մի արա , երեկվանը դուրս էր բոլոր օրինաչափություններից։ ամենահզորի պահը դե պարզա իմ կարրծիքն ա , դրանում կհամոզվենք դեռ ապագայում, մենակ էտ ֆուտբոլիստների առկայությունը ...

Ես չգիտեմ՝ քո մեծ ցանկության պատճառը որն ա, բայց գիտեմ, որ իմ ցանկությունը աբսուրդ գրառումներ գոնե չտեսնելն է:
ես աբսուրդ գրագում եմ արել՞՞ ես սաղ տոշնի եմ ասել:B

Ambrosine
22.10.2009, 14:19
բա գիտես ես ունեմ՞՞ ուղակի քո հետ բանավիճելը հաճելի ա:)
դե փողերը հա ել կան ու կան;)
Շնորհակալություն:)

ես աբսուրդ գրագում եմ արել՞՞ ես սաղ տոշնի եմ ասել:B
Ես քեզ հետ չէի՝ աբսուրդ գրառման առումով;)
Բայց դու էլ անհասկանալի բաներ ես գրում՝ <<Միլանը պիտի կրեր...>>: Բայց Ռեալն էլ պիտի կրեր, հասկանում եմ, որ Միլանը շա~տ վատ վիճակում է ու ցանկություն ունի ապացուցելու, որ դեռ հարություն կառնի, բայց Ռեալն էլ պիտի կրեր, որ ապահովեր առաջատարի իր տեղը խմբում: Եթե էսպես խաղալով ամեն թիմ հաջողության հասնի, կարան երրորդ մասի կներեք արտահայտությանս՝ պպզողները ցանկացած մրցաշարի գավաթ նվաճել: Սա նույնիսկ Չելսիի տակտիկան չէր Բարսելոնի նկատմամբ, որ ամբողջ թիմով պաշտպանվում էին. էլի կարող էինք ասել՝ կեցցեն, շատ լավ են պաշտպանվում: Երեկ ես չգիտեմ՝ ինչ տեսա:

h.s.
22.10.2009, 14:21
երեկվա խաղով դատողություններ մի արա , երեկվանը դուրս էր բոլոր օրինաչափություններից։ ամենահզորի պահը դե պարզա իմ կարրծիքն ա , դրանում կհամոզվենք դեռ ապագայում, մենակ էտ ֆուտբոլիստների առկայությունը ...
B

Էտ ֆուտբոլիստների առկայությունը բան չի ասում: Հազար անգամ լավ չի Բենզեմայի փոխարեն Իգուաինը խաղար: Բայց էն, որ 35 միլիոնա իրա համար տրվել, արդեն ճնշողա պահեստայինների նստարանին պահելը

Legolas
22.10.2009, 14:29
Ես քեզ հետ չէի՝ աբսուրդ գրառման առումով;)

հաղթողներին չեն դատում:

Բայց դու էլ անհասկանալի բաներ ես գրում՝ <<Միլանը պիտի կրեր...>>: Բայց Ռեալն էլ պիտի կրեր
միանգամայն հասկանալի արտահայտություն:ok Ռեալը դեռ
շատ ա կրելու , երեկվա պարտությունից էլ ոչ մի բան չի կորել։

Երեկ ես չգիտեմ՝ ինչ տեսա:

միանգամայն ճիշտ ես, երեկ ոչ սովորական բան ես տեսել:aha

Ambrosine
22.10.2009, 15:00
հաղթողներին չեն դատում:
Նայած՝ ով:P:

միանգամայն ճիշտ ես, երեկ ոչ սովորական բան ես տեսել:aha
Հա, ճիշտ ես, ես երեկ ֆուտբոլ չեմ տեսել:8

Սերխիո
22.10.2009, 21:47
Երեկ ԲՎԻՆ-ը փողեր կպցրեց իրա հովանավորյալների շնորհիվ , սա ՝ ի գիտություն , իսկ մի բան էլ ավելացնեմ , Կական աչքիցս ընկավ , կեղծ բարեպաշտ ...

Սերխիո
22.10.2009, 21:56
մեկել մի բան ավելացնեմ ,ազնիվ խոսք պարտությունը դարդս չէ, այլ այն, որ ռոնալդինյան ենքան էր վզին վեկալել ,որ խփում էր լեգենդին , ախր ,այ փսլնքոտ կատալոնյան վիժվածք, դու ետքան կա՞ս …ամոթ ուղղակի սաղ թիմին , որ տեղը չդրին … Հույսս էս թուլամորթերը չեն այլ Ռոնալդուն , ա՛յ սատանա է նա:hands

Լեո
22.10.2009, 21:59

Որ ֆուտբոլիստին ու նրա նախկին թիմին չես սիրում, հասկացանք, իսկ ինչու՞ ես նման անձնական վիրավորանք հասցնում նրա :think

Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ բառերով արտահայտել զայրույթս:(... ճագարիկը երևի ճագար ա ուզում դառնա:[

Սերխիո
23.10.2009, 12:35
Որ ֆուտբոլիստին ու նրա նախկին թիմին չես սիրում, հասկացանք, իսկ ինչու՞ ես նման անձնական վիրավորանք հասցնում նրա :think

Վիրավորել եմ , որտեև հասնում ա, բայց ցենզուրայի մեջ, իսկ վիրավորանք ստեղ բոլորն էլ անում են ,երբ տեղը գալիս ա, սուրբ մի ձևացի;) http://www.akumb.am/showpost.php?p=1666805&postcount=2937

Yellow Raven
23.10.2009, 13:42
Երեկ ԲՎԻՆ-ը փողեր կպցրեց իրա հովանավորյալների շնորհիվ , սա ՝ ի գիտություն , իսկ մի բան էլ ավելացնեմ , Կական աչքիցս ընկավ , կեղծ բարեպաշտ ...

Հետաքրքիրա, իսկ ինչի՞ կեղծ բարեպաշտ:think

Tyler
23.10.2009, 18:23
Էդ Միլանը շատ տարօրինակ թիմ ա՝ իրանց առաջնությունում ամենատափակ թիմին կկրվեն, բայց ուժեղների դեմ բախտները բերում ա: Չեմ ասում լավ էր խաղում, որովհետև լավ խաղ չկար ընդեղ: Ռեալն էլ մի բան չեր, բայց դե, համեմատաբար նորմալ էին խաղում:

այլ այն, որ ռոնալդինյան ենքան էր վզին վեկալել ,որ խփում էր լեգենդին , ախր ,այ փսլնքոտ կատալոնյան վիժվածք, դու ետքան կա՞ս …
Ոոոոոնց, Ռաուլին ա խփել էդ ..........-ը????? :angry

Խաղի վերջին 10-15 րոպեն չեմ նայել...

Սերխիո
23.10.2009, 19:06
Հետաքրքիրա, իսկ ինչի՞ կեղծ բարեպաշտ:think
Հարցնում ես, քանի որ նրա հարցազրույցները չես կարդացել , բայց դու երևի չես էլ նկատել նրա անլուրջ խաղը , կասեմ ավելին , վերջի րոպեներին ետ <<պրոֆեսիոնալ>> ֆուտբոլիստի վրա գոռում էր ոչ թե Ռաուլը կամ Իկերը , այլ Դրենտը , քանի որ հղի կնոջ նման էր վազում , մի քիչ էլ Չառլի Չապլինի դերասանությունն էր անում:angry

Հ.Գ.
մի քիչ պոզիտիվ` Ռոնալդու գատով:hands

Tyler
23.10.2009, 20:39
Հ.Գ.
մի քիչ պոզիտիվ` Ռոնալդու գատով

Նե սավսեմ :)) Միլանի հետ պատասխանին նոր պատրաստ կլնի, չնայած կարևորը հենց էդ ա, ցույց կտան մի հատ ով ով ա :B

h.s.
25.10.2009, 00:03
Սպորտինգ- Ռեալ 0:0 :P

Սպասում եմ վաղը Բարսայի հաղթանակին:)

Arman_I
25.10.2009, 00:18
Ռեալի հերթական անհաջող խաղը...Իհարկե դեռ շուտ է եզրահանգումներ անելը,բայց որոշ բաներ ուրվագծվում են կարծես(ոչ դրական աոումով իհարկե)Սպասենք Բարսի վաղվա խաղին...

Taurus
25.10.2009, 10:31
Kaka-ին ինչ ա եղել?
չեմ հասկանում, էս պահին միակ "ողջ մնացած" հարձակվողը Raul-ն ա?

REAL_ist
25.10.2009, 10:49
Հա վրա վրա վնասվածք ստացան սաղ, շամանի ինչն եմ ասել:angry Բայց ոնցոր լուրջ չեն, մյուս խաղում կխաղան արդեն: Կական շատ դժվարա հարմարվում, բայց պահերի տակ արդեն նմանվումա իրան:

Էն անասուն սուդյան ետ միակ մնացած հարձակվողի մաքուր գոլը չհաշվեց, աչկիս Միլանի հետ խաղի պարքտն էր վերցնում:think

Tyler
25.10.2009, 11:04
Խայտառակ խաղ էր: Ճիշտ ա Ռաուլը մաքուր գոլ խփեց, բայց դե մեկա, սաղ խաղի ընթացքում միակ պահը էդ էր.......

Yellow Raven
25.10.2009, 14:17
Գոլը մաքուր չէր փոխանցում կատարող ֆուտբոլիստը ձեռքով կասեցրեց գնդակը:)
Նայեք 3:58-ում պարզ երևումա՝

http://www.youtube.com/watch?v=rtjDl9JCXCM

REAL_ist
25.10.2009, 19:53
Պարզ դոշով խաղա երևում:

Yellow Raven
25.10.2009, 20:01
Պարզ դոշով խաղա երևում:

Դո՞շ:o
Մաքսիմում կարելիա ուս ընդունել, բայց դե ձեռի վերևի հատվածինա կպնում... Համենայն դեպս էս անկյունից տենցա երևում;)

Taurus
27.10.2009, 09:29
Խայտառակ խաղ էր: Ճիշտ ա Ռաուլը մաքուր գոլ խփեց, բայց դե մեկա, սաղ խաղի ընթացքում միակ պահը էդ էր.......

Ինչ էս ասում? ուշադիր նայի, 1-ին պասի ժամանակ ռաուլը խաղից դուրս էր

REAL_ist
27.10.2009, 17:22
Ինչ խաղից դուրս? Երբվանիցա պաշտպանի հետ մի գծի վրա լինելը խաղից դուրս?

h.s.
27.10.2009, 19:32
Ինչ խաղից դուրս? Երբվանիցա պաշտպանի հետ մի գծի վրա լինելը խաղից դուրս?

Դատավորը ոչ թե խաղից դուրսա գրանցել, այլ ձեռքով խաղ;)

Ապե Ջան
27.10.2009, 19:43
Ժող չեմ նայել խաղերը, բայց հաշիվները գիտեմ, Ռեալի մոտ ճգնաժամա:P

REAL_ist
27.10.2009, 21:47
Ռեալի մոտ ճգնաժամաՃգնաժամը կազմավորված թմերի մոտա լինում, ոչ թե նոր խաղը գտնող թմերի:

Taurus
28.10.2009, 09:12
Ճգնաժամը կազմավորված թմերի մոտա լինում, ոչ թե նոր խաղը գտնող թմերի:

Alcorcon [4 - 0] Real Madrid
16' [1 - 0] Borja
22' [2 - 0] A. Arbeloa (o.g.)
40' [3 - 0] Ernesto
52' [4 - 0] Borja