Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid
erewanski
06.03.2012, 22:18
http://realmadrid.am/site/img/news/fannnn%20clubbbb.jpg
110 տարի առաջ հենց այս օրը Պալասիոս եղբայրները Մադրիդում հիմնադրեցին մի ֆուտբոլային ակումբ՝ այն անվանելով Madrid Football Club: Ֆուտբոլային աշխարհը գրավելու ու մնայուն արժեք ստեղծելու փորձ անող եղբայրները գուցե չէին էլ պատկերացնի, որ հիմք կդնեն մի ամբողջ գաղափարախոսության, որն իր շուրջը կհամախմբի միլիոնավոր մարդկանց, կդառնա նրանց առօրյաի մի մասնիկը, հաղթանակի՝ խորհրդանիշը:
Անցել է 110 տարի ու դեռ որքան 110 տարիներ են գալու ու անցնեն՝ լի հաղթանակներով ու պարծանքներով, դրական հույզերի խառնարաններով, բերկրանքի ու պարծանքի պահերով, հաղթանակի կատարելության ձգտումով 110 տարիներ, որոնք ճիշտ է՝ կլինեն վայրիվերումներով լի, սակայն պետք չէ մոռանալ, որ աշխարհում անգամ այնպիսի արժեքները, ինչպիսիք սերն ու հավատարմությունն են, հաստատուն չեն : Իսկ «Ռեալը՞»…. «Ռեալը» մի նոր մտածելակերպ է, բնավորություն, նոր սկզբունքներ: Գուցե հենց «Ռեալն» է հաղթելու արվեստ:
Իսկ միթե՞ հրաշք չէ, որ մենք այսօր շնորհավորում ենք իրար: Ինչո՞ւ համար մարդկանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու ֆուտբոլ են խաղում, ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է՝ «Ռեալը» դադարել է զուտ ֆուտբոլային ակումբ լինել, դադարել է՝ դառնալով մեր հարազատը, մեր ընկերը: Դարձել է մաքուր ու լուսավոր մի կետ:
«Ռեալի» լուսավոր ճառագայթներ անմասն չեն թողել նաև մեզ` հայերիս: Սիրելի մադրիդիստներ, սրտանց շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդի» հիմնադրման 110 ամյակի կապակցությամբ, քանզի մեզնից շատերը մադրիդյանծ հաջողությունները անձնականացնում են՝ «Ռեալին» ցանկանալով նորանոր հաջողություններ, տասնյակ 110-ամյա անբիծ պատմություն, հաղթանակներ ու շատ-շատ գոլեր:
Արդեն 3 տարի է Հայաստանում Մադրիդի «Ռեալի» ֆան ակումբը անմասն չի թողնում հայ մադրիդիստներին տոնօրյա խանդավառությունից: Ավաղ, այս անգամ մեր սիրելի ակումբի ծննդյան օրը աշխատանքային էր, ուստի ամեն տեսակի միջոցառումներ ստիպված էինք տեղափոխել գալիք հանգստյան օրերին, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Այսպիսով. մեզ դեռ առջևում սպասվում են մադրիդյան գույներով լի օր, որի ընթացքում նախատեսվում է ֆուտբոլային հանդիպում, հայ մադրիդիստների երթ, մադրիդյան գաղափարների մասին պատմող միջոցառումներ, անակնկալներ, նվերներ, մրցույթներ և իհարկե տոնական տորթ:
Սպասեք անակնկալների Realmadrid.am-ի կողմից:
Մանրամասները շուտով:
Աղբյուր (http://realmadrid.am/site/?page=articlesshow&id=6118&pg=1)
53982
Սա էլ ձեր Կասիլյասը
http://www.youtube.com/watch?v=fhX7ZKChgqE&feature=player_embedded
Սա էլ ձեր Կասիլյասը
http://www.youtube.com/watch?v=fhX7ZKChgqE&feature=player_embedded
Հա ինչ ձեր տուն հեչ մարդ չի եկել դու էլ էտ նույն րոպեին մատտ քիթտ տարած լինես ու բարևես նրա հետ ?
Սաղտ ձեզ դրել եք սրբի տեղ ու աջ ու ձախ մեղավորներ եք փնտրում:
Sagittarius
06.04.2012, 21:26
Հա ինչ ձեր տուն հեչ մարդ չի եկել դու էլ էտ նույն րոպեին մատտ քիթտ տարած լինես ու բարևես նրա հետ ?
Սաղտ ձեզ դրել եք սրբի տեղ ու աջ ու ձախ մեղավորներ եք փնտրում:
ու դրա համար պտի՞ տան երեխեքին թաշկինակի տեղ օգտագործեն
Ambrosine
10.04.2012, 18:39
Լավ, թեթև տարեք. այդ երեխան կարող ա հեչ դժգոհ էլ չի :)):
Ռեալ-Վալենսիա
Արդեն Ժոզեն ջղայնացնում ա իր` "անփոխարինելի Ռոնալդու" մարտավարությամբ: 1000 ասեցինք` էդ տղեն նյարդային խաղերում չի կարողանում իրեն լավ դրսևորել :{: Ու ովքե՞ր են հայտնվում իր պատճառով պահեստայինների նստարանին :sad: Իսկ որ 7 համարի մարզաշապիկը տեսնում եմ իր հագին, չասեմ` հետս ինչ ա կատարվում: Այս պահին Ռեալը չունի առաջնորդ, Ռեալը զրկվել է իր ոգուց: Կասիլյասը պրոֆեսիոնալ է, նվիրված թիմին, բայց նա չի դարձել թիմի ոգին: Էլ չեմ ասում, որ Ռոնալդուն երբեք չի կարող դառնալ այդպիսին: Թիմի ոգին գոլեր է խփում Գազպրոմ անունը կրող մարզաշապիկով` այլ խաղադաշտերում: Այ հենց այդ առաջնորդի կարիքը ունի Ռեալը, որի հետևից կգնա, որի խոսքը դաշտում կլինի որոշիչը, որը իր համառությամբ ու նվիրվածությամբ օրինակ կլինի բոլորի համար:
Էն մի հատ հին հումորային երգ կա.
"Զոքնչը մամա չի,
Մասկվիչը մաշնա չի...
Ռեալն էլ թիմ չի"
"Ինչքան էլ սուր սիրտս խոցես
կարմիր վարկանիշները ձեր
էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":
Հ.Գ.
Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
Նաիրուհի
11.04.2012, 13:54
"Ինչքան էլ սուր սիրտս խոցես
կարմիր վարկանիշները ձեր
էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":
Հ.Գ.
Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
Վարզոր ջան, պարտքս լինի՝ հենց ևս հին հոգու վարկանշավորեմ, հաջորդ կարմիրն էլ էս գրառմանդ տամ ։Ճ
Անկախ հիմնավորումիցդ :P
Ambrosine
11.04.2012, 21:58
"Ինչքան էլ սուր սիրտս խոցես
կարմիր վարկանիշները ձեր
էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":
Հ.Գ.
Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
Ինչքան էլ դժգոհ լինեմ թիմիցս,
Կամ մարզչի ընտրած մարտավարությունից,
Էլի Ռեալն է գրանդը,
Լավագույն ֆուտբոլային ԹԻՄԸ :P:
Կատարյալ ոչինչ ու ոչ ոք չկա, դա անհերքելի ճշմարտություն է, բայց մեկ-մեկ շատ եմ բարկանում, երբ թիմս իր ներուժը չի կարողանում լիովին օգտագործել: Նման կազմով թիմը (հենց կոլեկտիվ իմաստով) անգամ ոչ ոքիի իրավունք չունի, այն էլ` կարևոր ու սկզբունքային խաղերում: Մնում է միայն ճիշտ փոխարինումներ անել խաղի ընթացքում: Ժոզե :անգռը
հ.գ. իրար կարմիր տալ չկա, էստեղ մրցավարը ես եմ :cool :apeape :)):
Նաիրուհի
03.05.2012, 10:06
Էս ի՞նչ լռություն է էստեղ։ :o
:bux:ՀԱԼԱ ՄԱԴՐԻԻԻԻ՜Դ... :yahoo :love
:bux: Շնորհավո՜ր, մադրիդիստ քույրեր և եղբայրներ: :bux:
Ինչն ես շնորհավորում?
Եթե չեմպիոնությունը, ապա` միանում եմ :)
Չնայած մադրիդիստ չեմ, Ռոնալդուի ոտերն էլ հավեսով կջարդեի` լրիվ ձեռից գնացել ա տնաշենը: Էդքան փուստ տալ կլինի? :angry
Չնայած` մի տարիյա սկվազնյակի պես խաղումա, կարողա և մարդը հոգնելա: Ոչինչ` դեռ կհասցնի հանգստանալ ;)
Հ.Գ.
Մեկա Ռեալը թիմ չի :D
Ջուզեպե Բալզամո
03.05.2012, 15:22
Շնորհավոր "Ռեալ", արժանի ես՝ վայելիր:
Մեկա Ռեալը թիմ չի :D Ճշմարտություն կա ասածիդ մեջ, դեռ կայանալու տեղ ունեն և նախադրյալներ ունեն, կարծում եմ եկող սեզոնին կերևա՝ արդեն հոգեբանական բեռի տակ են լինելու… իսկ մինչև էտ :bux: :dance :drinks
Շնորհավոր "Ռեալ", արժանի ես՝ վայելիր:
Ճշմարտություն կա ասածիդ մեջ, դեռ կայանալու տեղ ունեն և նախադրյալներ ունեն, կարծում եմ եկող սեզոնին կերևա՝ արդեն հոգեբանական բեռի տակ են լինելու… իսկ մինչև էտ :bux: :dance :drinks
Ռեալին նոռմալ, ֆուտբոլից հասկացող, բարոյական նորմերին ծանոթ մարզիչ ա պետք, այլ ոչ թե Մոուսի պես սեփական անձով հիացած, սիրահարված սեփական անփին, և ինքնահավան մարզիչ;)
Raul Gonsalez
05.05.2012, 19:52
Yahoo-ում հրապարակվող ամերիկյան Dirty Tackle Blog-ը սիրում է երևակայել և ծիծաղել ժամանակակից ֆուտբոլի վրա: Այս անգամ բլոգեր Բրուքս Փեքի երևակայության արդյունքում ծնվել է Ժոզե Մոուրինյոյի նամակը Պեպ Գվարդիոլային՝ Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:
Պեպինգտոն, բարի լույս,
Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհավորել Մալագային հաղթելու հետ կապված: Կարծում եմ ցնծում էիր այդ հաղթանակից, մինչև, ես, հաղթելով Լա Լիգան, փչացրեցի քո երջանկությունն ու մակարենա պարեցի դրա վրա: Հիմա իմ ֆուտբոլիստները՝ լավագույն ֆուտբոլիստները, ինձ երկինք են նետում, իսկ ես այդ երջանիկ պահին բացականչում եմ «Ահհհհհհհհհհհհհհհ Պեպլեգերիս»:
Ուշադրություն դարձրու, որ Ռամոսն ինձ վայր չգցեց, քանի որ ես ավելի յուրահատուկ եմ, քան Իսպանիայի գավաթը: Ի դեպ, այն կարող ես քեզ վերցնել, որովհետև ինձ էլ պետք չէ: Այն հիմա տակս է, դրա համար էլ հիանալի նվեր կլինի քեզ համար: Ծիծաղից մեռնում եմ հիմա:
Արի նայենք իրադարձությունների ժամանակագրությունը, Պեպաուլետ: Ես քեզ հաղթեցի, հետո իմ Չելսին քեզ հաղթեց, հետո դու որոշեցիր հեռանալ ֆուտբոլից, հետո ես հաղթեցի Լա Լիգան և շուտով կրկին կհաղթեմ Չեմպիոնների լիգան: Դա նման է այն մառոլին, որը բոլորը դուրս են նետում Մոուրինյո համեղ սենդվիչից ու հիմա դու ինքդ քեզ որոշեցիր դուրս շպրտել: Սա կատարյալ համեմատություն է՝ ի տարբերություն քո տակտիկայի: Ծիծաղից պայթում է փորս:
Ես յոթ տիտղոս եմ նվաճել չորս երկրում: Դու մի երկրում երեք տիտղոս ես նվաճեցիր ու հետո հեռանում ես, որովհետև հոգնած ես: Դա ինձ չի հոգնեցնում, Պեպերմիլ: Դրանից ես լավ եմ զգում, դրանից ես ամբողջական եմ զգում, դրանից ես... հրապուրիչ եմ զգում: Մտածում էիր որ կասեմ յուրահատուկ չէ՞: Հենց դրա համար էլ ես քեզանից առավել եմ, Պեպսի: Փակիր բերանդ:
Եվ իմիջայլոց, Պեպերմինտ, ես քեզ համար հաղորդագրություն ունեմ իմ թանկագին ընկեր Զլատան Իբրահիմովիչից: Զլատանն ասում է. «Տուկ-տուկ, ո՞վ կա այնտեղ»: «Զլատանը էլ ո՞վ»: Ես Զլատանն եմ: Եվ ես պատրաստվում եմ ինչ-որ մեկին փող տալ, որ սա ամեն օր անի, մինչև դու կվերադառնաս ֆուտբոլ ու ես կկարողանամ ինքս քեզ հաղթել»: Գլխով հարված, Զլատզիիիիի: Էլի ծիծաղս չեմ կարողանում զսպել:
Պետք է եզրափակեմ, Պեպինո: Քո մրցաշրջանն ու աշխատանքն ավարտված է, բացի վերևում նշված ծանրացած Իսպանիայի գավաթից, իսկ ես դեռ պետք է հաղթանակը տոնեմ, հետո պատրաստվեմ Մյունխեն մեկնելու, որտեղ իմ Չելսին կհաղթի Չեմպիոնների լիգան: Եթե նրանք հաջողութայն հասնեն, ապա դա իմ շնորհիվ կլինի: Եթե ձախողվեն, ուրեմն Ռաֆա Բենիտեսն ու Անդրե Վիլյաշ-Բոաշն են մեղավոր: Կատարյալ է: Հիմա միայն մեկ բան ունեմ ասելու՝ Cristiano rules and Messi drools: Հաջողություն եմ մաղթում քո կյանքում, որն այնքան ձանձրալի կլինի, ինչպես Բարսելոնայի խաղը:
Ժոզե
P.S. Արդեն կարոտում եմ քեզ...Realmadrid.am
Raul Gonsalez
31.05.2012, 21:45
Խիա էս թեմայում ակտիվությունը քիչ?Մոուն Լուկաս Մոուրային,Դրոգբային ,Իբռային առաջարկա անում իրանք համարյա Ռեալում են ,բայց էլի պասիվա էս թեման?
http://football.tjournal.ru/video/15790
Դե Ռեալինը միշտ էլ սիրունա եղել
Raul Gonsalez
05.06.2012, 22:16
http://votenow.goldenfoot.com/ Ռաուլն ա էս անգամ տանելու...
Ambrosine
27.06.2012, 21:03
Այսօր իմ ամենասիրելի, աշխարհում ամենահարգված ֆուտբոլիստներից մեկի ծնունդն ա :love :)):
Ռաուլ ջան, շնորհավո՜ր :friends: :drinks :)):
Ռաուլը արժանի ա ցանկացած տիտղոսի, կոչման, ամեն բարձունքի: Ինքը խորհրդանիշ է, ոգի, առաջատար, առաջնորդ... մատադոր :)): Մոուրինյուին ու Պերեսին եթե երբևէ հանդիպեմ, Ռաուլի փոխարեն մի երկու նախադասություն կասեմ. պարտքս լինի:
Raul Gonsalez
14.10.2012, 20:48
Ինչ անենք որ ակտիվանանք խաղ խաղանք?
Ambrosine
14.10.2012, 23:35
էս ինչ մի պասիվ ենք...
Բա ասու՞մ ես. մեկ-մեկ ոնց-որ մենախոսություն լինի մոտս :)) Հիմնականում Լա լիգայի թեմայում ենք գրում:
Ինչ անենք որ ակտիվանանք խաղ խաղանք?
Եթե խոսքը վերաբերում է ակումբի անդամների հետ ֆուտբոլ խաղալուն, ապա դա կարող եք քննարկել այս (http://www.akumb.am/showthread.php/361-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2323951#post2323951) թեմայում:
Raul Gonsalez
17.10.2012, 18:26
Է նույն Լա Լիգայի թեմաները ստեղ քննարկենք
Ambrosine
17.10.2012, 18:33
Արթուր ջան, դուք գրեք, մենք կքննարկենք :))
Ambrosine
09.12.2012, 01:20
Ոնց եմ սիրում կամային հաղթանակները :)): Իհարկե, չեմ ցանկանում, որ Կասիլյասի դարպասում գոլ հայտնվի ամեն անգամ, որ ավելի հետաքրքիր լինի խաղը, բայց այսօրվա խաղը շատ գեղեցիկ ու արագ էր: Օզիլի գոլերն էլ` մեկը մեկից սիրուն :roll
Շնորհավոր, ռեալիստներ :):
Ambrosine
07.01.2013, 01:43
Հաղթանակը` հաղթանակ, բայց ավագի թևկապը Ռոնալդուի՞ն... էս ու՞ր է հասել Ռեալը Մոուրինյոյի հետ: Հուսով եմ, դրան իրոք կհեռացնեն մարզչի պաշտոնից: Միայն արդյունքի վրա կենտրոնանալը սխալ դուրս եկավ (հուսով եմ` այսքանը Պերեսը հասկացել է, թեև կասկածում եմ), պետք է հաշվի առնել բազում հանգամանքներ:
Հերիք չի Ռեալի դիմագիծը պայմանավորող մի շարք ֆուտբոլիստների "հարկադրեց" հեռանալ Ռեալից, հիմա էլ վերջին հույսին` Կասիլյասի՞ն է փորձում ճնշել` իր` պահի տակ արված հայտարարություններով:
Ներսես_AM
07.01.2013, 02:15
Հաղթանակը` հաղթանակ, բայց ավագի թևկապը Ռոնալդուի՞ն... էս ու՞ր է հասել Ռեալը Մոուրինյոյի հետ: Հուսով եմ, դրան իրոք կհեռացնեն մարզչի պաշտոնից: Միայն արդյունքի վրա կենտրոնանալը սխալ դուրս եկավ (հուսով եմ` այսքանը Պերեսը հասկացել է, թեև կասկածում եմ), պետք է հաշվի առնել բազում հանգամանքներ:
Հերիք չի Ռեալի դիմագիծը պայմանավորող մի շարք ֆուտբոլիստների "հարկադրեց" հեռանալ Ռեալից, հիմա էլ վերջին հույսին` Կասիլյասի՞ն է փորձում ճնշել` իր` պահի տակ արված հայտարարություններով:
Մոուրը լրիվ կայֆավատ ա լինում :D
Կեսից միացրի տեսա են ապուշին կարմիր են տվել, Ռոնալդուն էլ ավագն ա էն ինչ բացել բացեց: Այսինքն ամենահին խաղացողը էդ պահին երեք տարի առաջ եկածն ֆուտբոլի՞ստն ա: :D
Հաղթանակը` հաղթանակ, բայց ավագի թևկապը Ռոնալդուի՞ն... էս ու՞ր է հասել Ռեալը Մոուրինյոյի հետ: Հուսով եմ, դրան իրոք կհեռացնեն մարզչի պաշտոնից: Միայն արդյունքի վրա կենտրոնանալը սխալ դուրս եկավ (հուսով եմ` այսքանը Պերեսը հասկացել է, թեև կասկածում եմ), պետք է հաշվի առնել բազում հանգամանքներ:
Հերիք չի Ռեալի դիմագիծը պայմանավորող մի շարք ֆուտբոլիստների "հարկադրեց" հեռանալ Ռեալից, հիմա էլ վերջին հույսին` Կասիլյասի՞ն է փորձում ճնշել` իր` պահի տակ արված հայտարարություններով:
Կասիլյասը հրաժարվել է Ռոնալդուից վերցնել ավագի թևկապը (http://sport.news.am/arm/news/17130/kasilyasy-hrazharvel-e-ronalduic-vercnel-avagi-tevkapy.html)
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=rosrqMV19hM
Սրանք էին Ռեալի տարիները, երբ կային կոլորիտային դեմքեր, երբ ավագի թևկապը ամեն ինչ նշանակում էր: Թե չէ հիմա արդեն այդքան էլ կարևոր չի, ավագն ով է, ինչ է անում:
http://www.youtube.com/watch?v=_Odbmljy56o
03-03-2001 LLIGA
REAL MADRID 2-2 BARÇA
Real Madrid: Casillas, Michel Salgado, Hierro, Karanka, Roberto Carlos, Helguera, Makelele, Figo, Raul, Mc Manaman (Munitis 75'), Morientes (Guti 59')
Barça: Reina, Gabri, Reiziger, F. De Boer, Sergi Barjuan, Guardiola (Xavi 80'), Cocu, Luis Enrique (Alfonso 69'), Rivaldo, Overmars (Gerard 85'), Kluivert
Gols: 6' Raul, 35' Rivaldo, 36' Raul, 69' Rivaldo.
Հիերրո, Կառլոս, Ռաուլ, Մորիենթես: Այս մարդիկ էին, որ Ռեալի համար կյանքն էլ կտային: Իսկ հիմա մի Կասիլյաս է մնացել, բայց դե մենակով գարուն չի գա:
http://www.youtube.com/watch?v=EswjTS04rTk
http://www.youtube.com/watch?v=XlXsmsZHlyM
Սրանք էին Ռեալի տարիները, հետո արդեն պիտի խոստովանենք, որ սկսվեց Բարսելոնի <<դարաշրջանը>>, որի ավարտը միայն Աստված գիտի, թե երբ կլինի: Ու էդ ամեն ինչը արեցին Ռեալի ղեկավարները, երբ իրենց թույլ տվեցին հեռացնել Հիերրոյին և հաղթող մարզիչ Դել Բոսկեին:
Ներսես ջան , հարցը երեք տարի չի, նախ 171 խաղ ա անցկացրել ,որոցում խփել ա 171 գոլ, հետո հաշվի առ ,որ ետ սաստավը թերի էր, չկային հնաբնակներից Ռամոսը, Մարսելոն,Իգուայինը,Կասիլյասը...
շատ-շատ ֆուտբոլիստներ 7-8 տարում են մի ակումբում 171 խաղ անցկացնում ,հիմա ինչ կապ ունի իրա երեք տարի, ավելի ճիշտ սա չորրորդն է...
կամ ինչ կա բացելու ,երբ ավագը լիդերն է ? կամ Ադանը չեղավ-չեղավ իդիոտ Վալդեսից կամ վերին աստիճան ԱՊՈՒՇ պինտոյից վատը եղավ ?
Հիմա խոսքս վերաբերվում ա բոլոր Ռեալիստներին` Եթե գտնում եք ,որ Ռոնալդուն արժանի չի ավագի թևկապի, ուրեմն մի մաղադրեք նրան ,որ դժգոհում էր ակումբից իրեն չսատարելու համար,մի մասնիկն էլ դուք եք: Ետ տղեն միշտ էլ փրկել ա Ռեալի քամակը ամեն դժվար պահի, երեք անգամ քիչ խաղալով լեգենդներ Պիրրիից ու Բուտրագենիոյից ,խփելա նրանց չափ գոլ, բայց մեկա ձեր համար ինքը չուժոյ ա, դե պատկերացրեք ձեզ իրա կաշվի մեջ ետքանից հետո...
Հերիք ա ապրեք Զիդանի ,Կառլոսի ու Ռաուլ-Գուտիների հիշողությամբ...
Ambrosine
08.01.2013, 16:55
Կասիլյասը հրաժարվել է Ռոնալդուից վերցնել ավագի թևկապը (http://sport.news.am/arm/news/17130/kasilyasy-hrazharvel-e-ronalduic-vercnel-avagi-tevkapy.html)
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=rosrqMV19hM
Սկզբում երբ տեսա, մտածեցի` Կասիլյասը վիրավորված էր, չվերցրեց, բայց հետո հասկացա, որ հարգանքի նշան էր ուղղակի: Երկուսն էլ ճիշտ վարվեցին` հատկապես Ռոնալդուն:
Հիմա խոսքս վերաբերվում ա բոլոր Ռեալիստներին` Եթե գտնում եք ,որ Ռոնալդուն արժանի չի ավագի թևկապի, ուրեմն մի մաղադրեք նրան ,որ դժգոհում էր ակումբից իրեն չսատարելու համար,մի մասնիկն էլ դուք եք: Ետ տղեն միշտ էլ փրկել ա Ռեալի քամակը ամեն դժվար պահի, երեք անգամ քիչ խաղալով լեգենդներ Պիրրիից ու Բուտրագենիոյից ,խփելա նրանց չափ գոլ, բայց մեկա ձեր համար ինքը չուժոյ ա, դե պատկերացրեք ձեզ իրա կաշվի մեջ ետքանից հետո...
Հերիք ա ապրեք Զիդանի ,Կառլոսի ու Ռաուլ-Գուտիների հիշողությամբ...
Պետրոս ջան, հարցը սատարել-չսատարելը կամ էլ օտար-հարազատը չի: Ռոնալդուն պրոֆեսիոնալ է, ռմբարկու, դա ոչ ոք չի կարող ժխտել: Ռոնալդոն (բրազիլացին) էլ հեղինակություն էր, հարգված էր, բայց ինչ-որ մեկը իրեն պատկերացնու՞մ էր ավագի թևկապով. ոչ, որովհետև կար լիդերը, ով ուզում է գար, ռմբարկու լիներ, միևնույն է, առաջնորդը կար, որին բոլորն էին ընդունում, այդ հարցը չէր էլ քննարկվում: Չեմ ուզում ավելի հետ գնամ ու հիշեմ Հիերոյին, ում առանց բացատրության Պերեսը ուղղակի թիմից դուրս դրեց: Մորիենտեսի՞ն ինչպես մոռանանք. մարդը նույնիսկ վերջին պահին ասաց` "գնում եմ, բայց իմ սիրտը հավերժ կմնա այստեղ` Սանտիագո Բեռնաբեուում": Նույնիսկ վերջին պահին այս մարդիկ նվիրվածություն են դրսևորում: Հիմա այնպիսի վիճակ է, որ Կասիլյասն է մնացել` որպես Ռեալի խորհրդանիշ, նույնիսկ Ռամոսն էլ այդ տիտղոսին չի հավակնում, որովհետև ամենադժվար պահին վստահություն չկա, որ կարմիրը չի ստանալու` գիտակցված, ու չի լքելու խաղադաշտը` թիմին թողնելով ավելի բարդ կացության մեջ: Սա առաջին դեպքն էր, իհարկե, գուցե ծանր տարա Ռոնալդուի` ավագի թևկապ կրելը, բայց արդեն լավ իմանալով Պերեսի ու Մոուրինյոյի ավերիչ բնավորությունը, լուրջ մտավախություն ունեմ: Իրենք պետք է վերջապես սովորեն գնահատել ու մեծարել:
Աստղ ջան , մի բան մենակ կասեմ , բրազիլացին շատ փոքր ա պորտուգալացու համեմատ, նկատի ունեմ Ռեալի համար...
Նույն բրազիլացի թիմից հանեց Մորիենտեսին 9 համարի համար,վերջինս էլ Մոնակոյի կազմում ` թույն շնչելով Ռեալի հաղթեց իր գոլերվ,լեզու հանելով ծաղրեց.. Մի խոսքվ իմ համար սրանք սաղ անցած դեմքեր են, Ռոնալդու Ռեալը չի ունեցել ,չի էլ ունենա, երբեք,իսկակն մարտիկ ա,առավել ևս հիմա հասուն տղամարդ ա դառել, լուրջ , կարգապահ, պրոֆեսիոնալ, թիմի լոկոմատիվ ա,լիքը չարությամբ, այ ետ եմ սիրում...
Ambrosine
11.01.2013, 19:14
Նորից :nea
ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԸ ՀԻՆԳ ԽԱՂՈՎ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Սերխիո Ռամոսին հինգ խաղով որակարզկել է այն բանից հետո, երբ մրցավար Այզա Գամեզը «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպման (4-0) հաշվետվությունում նշել է, որ կենտրոնական պաշտպանը վիրավորել է իրեն կարմիր քարտ ստանալուց հետո:
Այնտեղ ասված է. «Երբ նա գնում էր դեպի հանդերձարան, մրցավարի օգնականին երկու անգամ ասել է. «անընդհատ նույն բանն է, բոլորդ էլ խայտառակություն» եք»:
Ըստ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի 94-րդ հոդվածի մրցավարին, մրցավարի օգնականին, չորրորդ պաշտոնյային կամ այլ պաշտոնյայի վիրավորելու համար ֆուտբոլիստը պետք է որակազրկվի 4-ից 12 խաղով:
Ռամոսը չորս խաղով է որակազրկվել մրցավարին վիրավորելու համար և մեկ խաղով էլ որակազրկվել է երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվելու հետևանքով:
Նա բաց կթողնի առաջնության «Օսասունայի», «Վալենսիայի» և «Խետաֆեի» դեմ խաղերը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկության «Վալենսիայի» դեմ երկու խաղերը:
Խաղից հետո Ռամոսը տեղի ունեցածի համար ափսոսանք էր հայտնել թվիթերի միջոցով.
«Ես զղջում եմ մրցավարի հետ կապված միջադեպի համար, մեծ լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ կարմիր քարտ ստացա: Հաճախ է լինում, որ ինչ-որ բան ենք ասում, որի համար հետո զղջում ենք»:
Որակազրկումն անպատեհ էր Մադրիդի համար, քանի որ թիմը մնում է առանց իր երկու առանցքային կենտրոնական պաշտպանների, քանի որ Պեպեն վնասվածքի պատճառով մեկ ամսի չի կարող խաղալ:
Շաբաթ օրը կայանալիք «Օսասունայի» դեմ խաղի համար Մոուրինյոն իր տրամադրության տակ երեք կենտրոնական պաշտպան ունի՝ Ռաֆայել Վարանը, Ռիկարդու Կառվալյուն և Ռաուլ Ալբիոլը:
Աղբյուր (http://realmadrid.am/site/?page=articlesshow&id=7753&pg=1)
Շնորհիվ Ռեալի՝ մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում գտնվող թիմերն էլ են միավոր վաստակում:
Օսասունա 0-0 Ռեալ :B
Ես էլ անհամբեռ սպասում էի, թե երբա Ռեալը սայթաքելու ,որ քեզ հանդիպեմ , ոնց էս Վլադ ջան ?
Ես էլ անհամբեռ սպասում էի, թե երբա Ռեալը սայթաքելու ,որ քեզ հանդիպեմ , ոնց էս Վլադ ջան ?
Ռեալը միշտ էլ սայթաքում ա, էդ նորություն չի :)) Լավ եմ, ախպեր ջան: Դու լավ լինես ;)
Ambrosine
18.05.2013, 17:14
«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» և նվաճեց Իսպանիայի գավաթը (http://panorama.am/am/miscellaneous/2013/05/18/real-atletico/)
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ռեալի» համար այս մրցաշրջանում ինչ-որ բան նվաճելու վերջին հնարավորությունն էր: Բոլորը, ի դեպ, մինչ այդ խոսում էին, որ Մոուրինյոն ընդամենը այդ մրցանակը կունենա: Բայց պարզվեց, որ նույնիսկ գավաթը բաժին չի հասնի նրան: «Ատլետիկոն» այս անգամ նման էր այն «մկանը», որին «մեծ եղբայրը» երկար տարիներ այս ու այն կողմ է քշում, բայց նա վերջապես ամրանում է ու պատասխան հարվածը հասցնում այն ժամանակ, երբ նրանից դա չեն սպասում:
Մոուրինյոն կրքերին ազատություն տալու պատճառով հեռացվեց մարզչական նստարանից: Այնուհետև խաղադաշտից հեռացվեցին Ռոնալդուն (114) ու Գաբին (120+5): Սակայն այդ իրադարձություններից առաջ վերջնական հաշիվն արդեն ձևակերպվել էր. 99-րդ րոպեին Միրանդայի խփած գոլը, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր «Ատլետիկոյի» համար:
Փաստորեն, խոսքիս հավատարիմ մնալը, որ Մոուրինյուի գլխավորած Ռեալի խաղերը չեմ դիտելու այլևս, ինձ փրկեց նյարդերիս անտեղի լարումից: Ինչևէ, հույս ունեմ, որ մի վերջին անգամ էլ այս թեմայում կխոսվի Մոուրինյուի մասին` ամրագրելով այն փաստը, որ ինքը հեռացված է Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ռոնալդուի կարմիր քարտը ավելի շատ ոչ թե խախտման հետևանք էր, այլ այն բանի ապացույցը, որ նա ստոր է: Ինչքան էլ նյարդերը տեղի տան, ոնց կարելի ա ոտքով մտածված հարվածել մրցակցի դեմքին... :[
Raul Gonsalez
21.05.2013, 13:39
Գնաց....Ես որ մինչև վերջ ամեն հարցում Մոուի քայլերը համարում էի լրիվ ճիշտ .Մոուն երևի թե կգնա <<Չելսի>> .Իսկ ով կլինի <<Ռեալ>>-ի նոր մազիչը?
Լավ կլինի, որ Բենիտեսը դառնա... մյուս տարի Եվրոպայի լիգայում շանսեր կլինեն :D
Raul Gonsalez
26.05.2013, 21:51
Պահը բաց չես թողնում..:)
Raul Gonsalez
26.05.2013, 21:53
Ինձ որ թվումա Անչելոտին կլինի..
Ներսես_AM
26.05.2013, 22:13
Ինչ մի մեծ հարց ա, որ առանձին թեմա լինի։ Չնայած հա, երևի պետք ա, հեսա էլի ամեն վեց ամիսը մեկ մարզիչ փոխելու սեզոնը բացվում ա։ :))
Ambrosine
26.05.2013, 22:22
Ինչ մի մեծ հարց ա, որ առանձին թեմա լինի։ Չնայած հա, երևի պետք ա, հեսա էլի ամեն վեց ամիսը մեկ մարզիչ փոխելու սեզոնը բացվում ա։ :))
Դե էլ մի, Ներսես :)): Ուղղակի էնքան չեմ ուզում էդ Մոուրինյուի անունը նորից լինի Ռեալի թեմայում, որ դեռ ձգձգում եմ թեմաների միացումը :))
Իմ կարիծքով` Ռեալի նախկին ֆուտբոլիստներից մեկին պետք է հրավիրեն ակումբ` որպես մարզիչ: Միայն սրտացավ և ակումբով ապրող մարզիչը կարող է թիմը մարզել` հաղթանակների հասնելու համար: Ռեալը դիմազրկվել էր վերջին տարիներին, վերականգնել ա պետք:
Պահը բաց չես թողնում..:)
կատակ էր ախպերս ;) ով էլ լինի Ռեալի մարզիչը` մյուս տարին Ռեալի տարին է լինելու իմ համեստ կարծիքով )))
Raul Gonsalez
27.05.2013, 12:57
Իսկ ինձ թվումա ,իհարկե Աստված չանի ,Ռեալը էլի ընգնելու ա էն կրիզիսի մեջ ինչ Պելեգրինիի ժամանակ էր.:(
Raul Gonsalez
27.05.2013, 13:06
Ես գիտեմ դու ում ես ակնարկում. Բայց ինձ չի թվում որ ինքը կգա.
Հայ ֆուտբոլ, հայ Ռեալ, հայ Բարսելոն, հայ մոդերատոր, տեսնես ովա՞ ստեղծել էս բոլորը:))
Ambrosine
31.05.2013, 00:40
Հայ ֆուտբոլ, հայ Ռեալ, հայ Բարսելոն, հայ մոդերատոր, տեսնես ովա՞ ստեղծել էս բոլորը:))
Համէ՞ :)):
Լուրջ, ի՞նչ նկատի ունես :):
Raul Gonsalez
01.06.2013, 13:26
Չէէէէէէէ ես չեմ ուզում տենամ Ռամոսի ու Ռոնալդոյի մահը .ՈՒ էն էլ իրա թիկնապահների ձեռքով.:secret
Sagittarius
01.06.2013, 16:18
Որ Ռեալը թիմ լիներ, կասեի Հայնկեսին իրանով կաներ ու շատ էլ ճիշտ կաներ. ինձ թվում ա Մյունշենը դեռ փոշմանելու ա, որ իրան Գվարդիոլայի հետ փոպանակում:
Բայց քանի որ Ռեալը ամեն ինչ ա, բացի ֆուտբոլային թմից, ուրեմն դժվար իրանք նախընտրեն որակը ու կբերեն ինչ-որ «պոպսայոտ» մեկի, օրինակ՝ Անչելոտիին:
Համէ՞ :)):
Լուրջ, ի՞նչ նկատի ունես :):
Ոչ մի լուրջ բան Աստղ յան, ուղղակի հետաքրքրեց :)
Որ Ռեալը թիմ լիներ, կասեի Հայնկեսին իրանով կաներ ու շատ էլ ճիշտ կաներ. ինձ թվում ա Մյունշենը դեռ փոշմանելու ա, որ իրան Գվարդիոլայի հետ փոպանակում:
Բայց քանի որ Ռեալը ամեն ինչ ա, բացի ֆուտբոլային թմից, ուրեմն դժվար իրանք նախընտրեն որակը ու կբերեն ինչ-որ «պոպսայոտ» մեկի, օրինակ՝ Անչելոտիին:
բա ինչա՞ ավազակախումբա՞
Ambrosine
03.06.2013, 23:42
Ես գիտեմ դու ում ես ակնարկում. Բայց ինձ չի թվում որ ինքը կգա.
Չգիտեմ` սա իմ գրառմանն էր վերաբերում, թե ոչ, բայց, ինձ թվում է, դու գիտես` ում եմ ակնարկում, Ռաուլ ջան :)): Կարևորը` այս էակը հեռացավ: Ճիշտ է, վերջին խաղում Կասիլյասին էլի վատություն արել է, բայց ընդհանուր հաշվով Կասիլյասն է իրեն պատժել: Եթե ղեկավարությունը իրենից ոչնչով չէր տարբերվում, գոնե ֆուտբոլիստները ապտակը հասցրին:
Մոդերատորական. "Ո՞վ կլինի «Ռեալ»-ի նոր մարզիչը" թեման միացվել է Ռեալ Մադրիդի թեմային:
Հարգելի Մադրիդիստներ ինչ? կարծիք ունեք Իսկոյի մասին, ճիշտ? էր նրան գնելը թե ոչ, և վերջապես ինչը? կփոխի Իսկոյի խաղը Ռեալում:
Ambrosine
23.08.2013, 00:48
Այս պահին ընթանում է Ռեալ Մադրիդ - Ալ-Սադդ ընկերական հանդիպումը (http://www.rojadirecta.me/), որին մասնակցում է նաև Ռաուլը` Ռեալի կազմում` ավագի թևկապով և 7 համարի մարզաշապիկով: Նոստալգիա :love:
Ambrosine
23.08.2013, 01:05
23-րդ րոպեին Ռաուլը բացեց խաղի հաշիվը:
Եվ ինչպես ասեց մեկնաբանը` Ռեալ Մադրիդ, Ռաուլ Մադրիդ:
Տեսնես երկրորդ խաղակեսում Ալ-Սադդի կազմու՞մ էլ Ռաուլը գոլի հեղինակ կդառնա:
Ambrosine
23.08.2013, 02:28
Խաղն ավարտվեց` 5 - 0 հաշվով` Ռեալի հաղթանակով:
Էլ կապիտանը յուրաքանչյուր ակումբում է կապիտան:
Նաիրուհի
31.10.2013, 03:14
Վերջին անգամ ե՞րբ եք մի խաղում 10 գոլ տեսել :o
«Ռեալ»-«Սևիլյա»՝ 7:3, երեք դուբլ, մի հեթ-տրիկ, երեք 11-մետրանոց, մի կարմիր քարտ... Քունս էլ փախավ :D
http://www.youtube.com/watch?v=5V1tgubV6tY
Raul Gonsalez
24.11.2013, 09:54
Ռեալ Մադրիդ 5-0 Ալմերիա
Չոր հաշվով հիանալի հաղթանակ. Բայց ամենաշատը ուրախ եմ ,որ Մորատան խբեց .
Հատուկ Սերխիոյի (http://www.akumb.am/member.php/4733-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AD%D5%AB%D5%B8) համար :yes :lol
02.02.2014
http://imgur.com/Uwe2FYk.jpg
Յոհաննես
24.03.2014, 01:59
Հպարտ եմ,որ Մադրիդիստ է
Հպարտ եմ,որ Մադրիդիստ է
Ո՞վ :unsure
Յոհաննես
24.03.2014, 11:35
Ո՞վ :unsure
Խայտառակ եղանք :crazy :oy Չնայած էդ խաղից հետո նման սխալը բնական էր:
Հպարտ եմ,որ մադրիդիստ եմ ;)
Նաիրուհի
24.03.2014, 11:46
Խայտառակ եղանք :crazy :oy Չնայած էդ խաղից հետո նման սխալը բնական էր:
Հպարտ եմ,որ մադրիդիստ եմ ;)
Ես էլ, եղբայր :love
:)
***
Էնօրը Պերու-Չիլի խաղն էի նայում: 2 գոլ խփեց, 1 գոլային փոխանցում, 1 գոլի մեջ էլ երրորդ մարդն էր: Իրա հիանալի փոխանցումից հետո մյուսը ուղղակի հանգիստ գցեց լրիվ ազատ մնացած խաղացողին: Պետք են մեզ նման էնտուզիաստներ և ոչ միայն հենց ֆուտբոլիստների մեջ:
***
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին (http://armfootball.com/arm/news/69978/madridi-realy-patrastvum-e-dzerq-berel-aleqsis-sanchesin.html)
http://armfootball.com/static/news/b/2015/10/69978.jpg
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով եւ պատրաստվում է ֆուտբոլիստին ձեռք բերել գալիք ձմռանը: Արքայական ակումբը պատրաստվում է գործարքի մեջ ներառել նաեւ ռուս ֆուտբոլիստ Դենիս Չերիշեւի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Ալեքսիսը 2011-ից մինչեւ 2014 թվականը խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»:
Նաիրուհի
29.05.2016, 02:15
Ընդունվում և փոխանցվում են շնորհավորանքներ :love
Չեմպիոնների լիգայի չեմպիոնները
https://z-1-scontent-ams3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/13263952_10151041557589953_6766420211368352466_n.jpg?oh=d84f41da7c21fc36822c4feca5a20777&oe=57CFF035
https://www.youtube.com/watch?v=8yMEhZVbAOE
Անվերնագիր
29.05.2016, 15:17
Պեպեն վիզ դրած ուզում էր հարամեր՝ մոտը չեր ստացվում :))
Յոհաննես
03.12.2016, 21:46
Երբ ոտքերիդ արյունը սառում է,ձեռքերդ քրտնում է,սրտիդ աշխատանքը տնեցիները լսում են,հարևանները վրեդ կռիվ են գալիս ուրեմն էդ օրը Էլ Կլասիկոն է:
Առանձնապես ուժեղ խաղ չէր,բայց վերջի տված էմոցիաները աննկարագրելի են:Հազար ափսոս,որ Բեյլը ու Կրոսը չկային,բայց և այնպես առաջին հորիզանականում ենք ու վստահ առաջ ենք գնում դեպի Չեմպիոնություն:
Յոհաննես
06.03.2017, 01:04
Շնորհավոր բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ակումբի ծնունդը։ Hala Madrid
Յոհաննես
13.04.2017, 00:52
Մի տեսակ դարձել եմ Ակումբի վերջին Մադրիդիստը։
Աննկարագրելի հաճույք է մեր ակումբի բոլոր ժամանակների լավագույն խաղացողի ցուցադրած խաղին հետևելը։
Hala Madrid
Մի տեսակ դարձել եմ Ակումբի վերջին Մադրիդիստը։
Աննկարագրելի հաճույք է մեր ակումբի բոլոր ժամանակների լավագույն խաղացողի ցուցադրած խաղին հետևելը։
Hala Madrid
Ռաուլը վերադարձե՞լ ա :o
Յոհաննես
13.04.2017, 16:06
Ռաուլը վերադարձե՞լ ա :o
Հա,չգիտեի՞ր ։Դ
Իսկ եթե լուրջ(չնայած իրոք Ռաուլը վերադարձելա,բայց ոչ որպես ֆուտբոլիս) ապա Ռոնալդուն Ռեալի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։Էդ էլ ապացուցելա իրա անհատական ու թիմային նվաճումներով։
Յոհաննես
19.04.2017, 01:27
Մի տեսակ դարձել եմ Ակումբի վերջին Մադրիդիստը։
Աննկարագրելի հաճույք է մեր ակումբի բոլոր ժամանակների լավագույն խաղացողի ցուցադրած խաղին հետևելը։
Hala Madrid
Էս մեր Ռոնալդուն խոսքերս թագավորեցնումա :))
Դե առաջ դեպի 12-րդ գավաթ։Hala Madrid
Յոհաննես
24.04.2017, 00:58
Գերծանրաբեռնվսծ ամիս էր,ոչինչ։Լա Լիգայի հաղթելը էլի մեր ձեռքում է։
Hala Madrid
Յոհաննես
04.06.2017, 01:06
Պատմություն կերտելուց...
Հալա Մադրիդ
Շնորհավոր Մադրիդին ու թիմի երկրպագուներին։ Արժանի ու հեշտ հաղթանակ։
Ուղեղը հետ ա տվել, գոնե ՉԼ ում լավ խաղան։
Ռեա՞լ Մադրիդ :unsure
Չէ, չեմ լսել :D
Ռեա՞լ Մադրիդ :unsure
Չէ, չեմ լսել :D
:D
Էն որ բարձր ձենով խնդում եմ։ճճ
Յոհաննես
12.04.2018, 01:04
Սենց ադրենալին մենակ ֆուտբոլը կարա տա։
Պենալ կար,Բուֆոնի պահը չդզեց,բայց դե մի հատ վերհիշենք 2006֊ի չդզող ֆինալը :)
Էտ գյոզալ խաղը պիտի գոնե էքստա-թայմ գնար։ Սուուուձյան չմո էր։ Մնացածը հետևանք։
Էտ գյոզալ խաղը պիտի գոնե էքստա-թայմ գնար։ Սուուուձյան չմո էր։ Մնացածը հետևանք։
Ու վապշե Յուվեն պիտի անցներ հաջորդ փուլ, բայց ցավոք պենալը իրական էր:
Յոհաննես
12.04.2018, 12:55
Ու վապշե Յուվեն պիտի անցներ հաջորդ փուլ, բայց ցավոք պենալը իրական էր:
Խի՞ պիտի Յուվեն անցներ :)
Ախպեր չէ սխալվա, հենց նոր ուրիշ անկյան տակ հենց էդ դրվագն էի նայում, ոչ մի պենալ էլ չկա, ընդամենը հետևից հպվելա ու ֆսյո: Արա դե Ռոնալդոից բռնած դերասան են:
Խի՞ պիտի Յուվեն անցներ :)
Որտև Յուվեին ավելի շատ եմ սիրում:
Ախպեր չէ սխալվա, հենց նոր ուրիշ անկյան տակ հենց էդ դրվագն էի նայում, ոչ մի պենալ էլ չկա, ընդամենը հետևից հպվելա ու ֆսյո: Արա դե Ռոնալդոից բռնած դերասան են:
Ռեալը աբեզյաննիկ ա ;)
Ռեալը աբեզյաննիկ ա ;)
Դաժե կամենտատրն էր ասում, որ Ռոնալդուն հենց գնդակ ա ստանում ընկնելու մասինա մտածում:
Բայց սաղ հեչ Ռոմաս մեջ:ճճճճ էն որ թիմի ամենալավ ֆուտբոլիստը դարպասապահն ա ու մի քիչ էլ Ջեկոն ու էն, որ Բարսային սալյուտ արին:ճ
Բայց սաղ հեչ Ռոմաս մեջ:ճճճճ էն որ թիմի ամենալավ ֆուտբոլիստը դարպասապահն ա ու մի քիչ էլ Ջեկոն ու էն, որ Բարսային սալյուտ արին:ճ
Պաաաաայ, էրեկչառաջի օրը էնքան եմ տժժժացել սրա վրա։ Ու Լիվերպուլը !!! Ջաաաան։ Էն որ երկու ֆավորիտները, Բարսա ու Սիթի, դավայ ռռռռռասվիդանյա։
Լիարժեք երջանկության համար Յուվեի անցնելն էր պակասում, էն էլ սուձյան քաքմեջ արեց։
Յոհաննես
12.04.2018, 13:57
Տրիբուն ձյա ես էլ եմ Լիվերին բալետ արել,բայց ախպոր պես էլի,լիվերի խաղում մրցավարի սխալները շատ ավելին էին։
Իսկ Ռեալի խաղում նախ Իսկոյի գոլը չհաշվեց,իսկ պենալ հաստատ կար։Էլի եմ ասում Բուֆոնի պահը չդզեց,բայց երեք Բուֆոն էլ լինեին էդ պենալը չէին կարա բռնեին ։ճ
Չնայած ի՞նչ եմ պատմում, արժաանի
էինք հաղթանակի ու հաղթեցինք :))
Պաաաաայ, էրեկչառաջի օրը էնքան եմ տժժժացել սրա վրա։ Ու Լիվերպուլը !!! Ջաաաան։ Էն որ երկու ֆավորիտները, Բարսա ու Սիթի, դավայ ռռռռռասվիդանյա։
Լիարժեք երջանկության համար Յուվեի անցնելն էր պակասում, էն էլ սուձյան քաքմեջ արեց։
Հաստատ: Լիվերպուլը ջախջախեց, Սալահը ուղակի վերջնա, ձեռը գնդակ ա ընկնում սաղ դաշտը խառնում ա իրար:
Բան չկա Ռեալը Լիվերի ձեռով ա դուրս թռնելու:
Ախպեր իմ սաղ դարդը Բուֆոննա, էդ համբալը,որ Բուֆֆոնին կարմիր տվեց քիչ էր մնում էկրանը ջարդեի:ճճ
Տրիբուն ձյա ես էլ եմ Լիվերին բալետ արել,բայց ախպոր պես էլի,լիվերի խաղում մրցավարի սխալները շատ ավելին էին։
Իսկ Ռեալի խաղում նախ Իսկոյի գոլը չհաշվեց,իսկ պենալ հաստատ կար։Էլի եմ ասում Բուֆոնի պահը չդզեց,բայց երեք Բուֆոն էլ լինեին էդ պենալը չէին կարա բռնեին ։ճ
Չնայած ի՞նչ եմ պատմում, արժաանի
էինք հաղթանակի ու հաղթեցինք :))
Պենալի պահը ուրիշ դիրքից նայի, ընդամենը հպվելա:
Իսկոն օֆսայիդ էր, մարմնով առաջ էր:
Յոհաննես
12.04.2018, 14:08
Պենալի պահը ուրիշ դիրքից նայի, ընդամենը հպվելա:
Իսկոն օֆսայիդ էր, մարմնով առաջ էր:
Գայլ ախպեր երեկ գիշերվանից մի հազար անգամ նայել եմ,էդ 100%֊անոց պենալա։
Եթե էդ լիներ 50֊րդ րոպեին սենց չէր քննարկվի,բայց ճիշտը մնումա ճիշտ,լինի օդում,ջրում,ցամաքում,թե 93֊րդ րոպեին ։Դ
Գայլ ախպեր երեկ գիշերվանից մի հազար անգամ նայել եմ,էդ 100%֊անոց պենալա։
Եթե էդ լիներ 50֊րդ րոպեին սենց չէր քննարկվի,բայց ճիշտը մնումա ճիշտ,լինի օդում,ջրում,ցամաքում,թե 93֊րդ րոպեին ։Դ
Դե մեմց ա հիմա տարբեր կարծիքներ եմ կարդում ու պարզվումա հայտնի մրցավարներ ասում են պենալ չի, իսկ 100% անոցի հետ կապվա0 տենց բաներ չեն ասի:ճճ Ամեն մեկս մեր կարծիքն ունի, բայց հստակ կանոններ գոյություն ունեն, ամեն դեպքում հաղթում է ուժեղագույնը:
Յոհաննես
12.04.2018, 20:32
Դե մեմց ա հիմա տարբեր կարծիքներ եմ կարդում ու պարզվումա հայտնի մրցավարներ ասում են պենալ չի, իսկ 100% անոցի հետ կապվա0 տենց բաներ չեն ասի:ճճ Ամեն մեկս մեր կարծիքն ունի, բայց հստակ կանոններ գոյություն ունեն, ամեն դեպքում հաղթում է ուժեղագույնը:
Գայլ ախպեր էդ մրցավարներից մեկը Իտուռալդե Գոնսալեսնա ։Դ էս պենալի մասին խոսելը արդեն անիմաստ է,ի դեպ Իսկոյի պահն էլ մի քանի անգամ նայեցի ու ասեմ,որ մարմնով առաջ չէր ու մարդու մաքուր գոլը չհաշվեցին ։ճ
բայց էլ շարունակել չարժի,փաստը էնա,որ Ռեալը դուր եկավ հաջորդ փուլ ։ճ
Գայլ ախպեր էդ մրցավարներից մեկը Իտուռալդե Գոնսալեսնա ։Դ էս պենալի մասին խոսելը արդեն անիմաստ է,ի դեպ Իսկոյի պահն էլ մի քանի անգամ նայեցի ու ասեմ,որ մարմնով առաջ չէր ու մարդու մաքուր գոլը չհաշվեցին ։ճ
բայց էլ շարունակել չարժի,փաստը էնա,որ Ռեալը դուր եկավ հաջորդ փուլ ։ճ
Մրցավարների կողմից սխալներ կան, եղել են ու կլինեն, իսկ ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր: Ոչ մեկ չի ասում ինչ որ բան ա փոխվելու:ճճ
Եղբայր քո տեսած 100% անոցը էսօր քննարկման առարկայա ու ոչ թե ակումբային մակարդակով այլ ֆիֆա_ի ու շատ հայտնի մասնագետների կողմից, իսկ դա նշանակում է, որ էդքան էլ 100%_ոց չի:
Դե վստահ եմ, որ տեսել ես, բայց ամեն դեպքում իմ տեսածին կհավատամ, իմ տեսածին ավելի շատ եմ հավատում;)
Ու ինչա ասել Գոնսալեսը?))
Յոհաննես
27.05.2018, 01:12
Պատմություն կերտելուց...
Հալա Մադրիդ
Ողջույն Ակումբցիներ ջան, ոնց՞ էք, հներից մարդ կա՞