Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 [22] 23 24 25

Tyler
12.09.2010, 09:53
Տիպիկ Մոուրինյոի "Ռեալի" խաղ էր :) Ինձ թվում ա դեռ շատ այսպիսիները կլինեն: Բայց դե միշտ ավելի լավ ա 1:0, քան 3:3 ;)
Օզիլը իրոք լավ խաղաց, Կակաից ամբողջ անցած տարի 1-2 հատ էս որակի խաղ տեսանք: Նենց որ իրա ետ գալուց հետո էլ հարց ա, հիմնական կազմ կընկնի թե չէ:
Ռոնալդուի խաղը ներելի ա, նոր ա ապաքինվել, մի երկու խաղից հետո կսկսի իրանը ասել արդեն ;)
Իսկ Իգուաինը ինչպես միշտ.......... :angry

Tyler
16.09.2010, 09:28
Այ երեկ շատ լավ խաղացին տղաները :) Իհարկե պահերի ռեալիզացիան շատ ցածր մակարդակի վրա էր, բայց դե ամոթ էր չէ, Այաքսին հո 8 հատ գոլ չէին խփելու :))

Ռոնալդուն հենց մի հատ խփեց, արդեն տեղը կընկնի: Իգուաինը իրանը խփեց, մյուս կաղին կերևա տեղն ընկել ա թե ԷԼԻ չէ :))

Դի Մարիան վատ չխաղաց, բայց անկապ բաներ շատ էր անում, Ժոզեն հաստատ կջղայնանա վրեն:

Լավագույն ֆուտբոլիստը` Օզիլ :)

Լեո
26.09.2010, 11:18
Լևանտե 0 : 0 Ռեալ

Հերթական անշուք խաղը անշուք Ռոնալդուով :)

Լեո
26.09.2010, 11:52
Հիշեցնեմ, որ նախորդ 4 խաղերում Լևանտեն հասցրել էր բաց թողնել ոչ ավել, ոչ պակաս, 10 գնդակ... և դա Լա լիգայում վատագույն ցուցանիշն ա :)

Ապե Ջան
26.09.2010, 12:01
Ապրի Լևանտեն ;) վայյյ խեղճ Ռոնալդու, ո՞նց բախտը չի ժպտում: :)

Լեո
26.09.2010, 12:08
Ապրի Լևանտեն ;) վայյյ խեղճ Ռոնալդու, ո՞նց բախտը չի ժպտում: :)

Լևանտեն մեծ հաշվով ոչ մի բան էլ չարեց: 0-0-ի պատճառը խաղի բացակայությունն էր, ահավոր անհետաքրքիր էր ::|

GevSky
26.09.2010, 14:42
Հիշեցնեմ, որ նախորդ 4 խաղերում Լևանտեն հասցրել էր բաց թողնել ոչ ավել, ոչ պակաս, 10 գնդակ... և դա Լա լիգայում վատագույն ցուցանիշն ա :)

ՈՒ չնայած այդ ցուցանիշին բավական համարձակ խաղ էր ցույց տալիս, կոմբինացված ֆուտբոլ էր խաղում, սիրուն ու ճիշտ պասերով, ի տարբերություն Ռեալի:think

Սերխիո
26.09.2010, 21:45
կարգին էլ խաղ էր եթում,նախաեվրոգավաթային տուրերում ՝ նորմալ ա...

«Ես գոհ եմ, որովհետև Լևանտեի ոչ մի ֆուտբոլիստ չհայտնվեց հիվանդանոցում, քանի որ թվում էր` նրանք ինչ-որ պրոբլեմ ունեին».-ասել է նա`Մոուրինյոն:D

Inna
27.09.2010, 16:36
Ռեալը բոլորից վատ է իրացնում գոլային պահերը

Իսպանիայի առաջնության 5 տուրից հետո "Ռեալը" համարվել է վատագույն թիմը` ըստ գոլային պահերի իրակցման արդյունքի:

6 գոլ խփելու համար մադրիդցիներից պահանջվել է 105 անգամ հարվածել մրցակցի դարպասին, որից 41 անգամը հարվածել է Ռոնալդուն և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ: Իգուաինը մրցակցի դարպասին հարվածել է 15 անգամ և կրկին դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ 8-ական հարված իրականացրել են Բենզեման և Դի Մարիան: Սրանք շատ վատ արդյունքներ են հատկապես "Վալենսիայի" և "Բարսելոնայի" բարձր ցուցանիշների համեմատ:

«Ռեալի» ֆուտբոլիստները հաջողությամբ են ավարտվել դարպասին իրացրած հարվածներից ընդամենը 5,7 %-ը:

"Ռեալի" ֆուտբոլիստները միջինում մեկ հանդիպման ժամանակ մրցակցի դարպասին 21 հարված են իրականացնում:

5 տուրում ընդամենը 6 գոլ՝ սա պատմության մեջ վատագույն արդյունքներից մեկն է։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի "Ռեալը" նույն քանակությամբ հանդիպումներում դարձել էր 16 գոլի հեղինակ:

"Ռեալի" մրցակիցներից մեկը` "Բարսելոնան", 80 հարվածի արդյունքում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչը կազմում է 11,2%, իսկ "Վալենսիայից " 64 հարված է պահանջվել՝ 9 գոլ խփելու համար (14%):

Աղբյուր՝ http://armsport.am/

Սերխիո
30.09.2010, 22:10
«ԻՆՏԵՐԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱԼՈՆՍՈՅԻ ՀԵՏ

Միլանի «Ինտերը» նախկինում էլ նույնպես հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալի» աստղային կիսապաշտպան Խաբի Ալոնսոյով: Եթե հավատանք իտալական լրատվամիջոցներին, ապա նրանք ասում են, որ դրան կարելի է հավատալ:

Tutto Mercato Web-ի համաձայն ներաձուրիները պատրաստել են 17 մլն եվրո իսպանացուն «Սան Սիրո» մարզադաշտ տանելու համար:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է իր թիմ տանել իսպանացուն, որքան հնարավոր է շուտ: Նա ցանկանում է ամեն հարց տրանսֆերի շուրջ ավարտել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Սակայն դժվար է պատկերացնել, որ «Ռեալի» աստղ Խաբի Ալոնսոն ու Ռաֆայել Բենիտեսը կրկին կաշխատեն միասին այն մի քանի հիանալի տարիներից հետո: Հաշվի է պետք առնել այն փաստը, որ այժմ Խաբի Ալոնսոն համարվում է Մադրիդի «Ռեալի» մի մասնիկն ու կարևորագույն խաղացողներից մեկը:

աղբյուր՝ ©Realmadrid.am, 2010

Զարմանում եմ ,ոնց կարան ցինիկաբար 17 միլիոն առաջարկեն , երբ ինքը արդարացնում ա սպասելիքները, համել Ռեալը մտադիր չի ազատվել իրանից...

Amourchik
01.10.2010, 13:51
Ռեալը բոլորից վատ է իրացնում գոլային պահերը

Իսպանիայի առաջնության 5 տուրից հետո "Ռեալը" համարվել է վատագույն թիմը` ըստ գոլային պահերի իրակցման արդյունքի:

6 գոլ խփելու համար մադրիդցիներից պահանջվել է 105 անգամ հարվածել մրցակցի դարպասին, որից 41 անգամը հարվածել է Ռոնալդուն և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ: Իգուաինը մրցակցի դարպասին հարվածել է 15 անգամ և կրկին դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ 8-ական հարված իրականացրել են Բենզեման և Դի Մարիան: Սրանք շատ վատ արդյունքներ են հատկապես "Վալենսիայի" և "Բարսելոնայի" բարձր ցուցանիշների համեմատ:

«Ռեալի» ֆուտբոլիստները հաջողությամբ են ավարտվել դարպասին իրացրած հարվածներից ընդամենը 5,7 %-ը:

"Ռեալի" ֆուտբոլիստները միջինում մեկ հանդիպման ժամանակ մրցակցի դարպասին 21 հարված են իրականացնում:

5 տուրում ընդամենը 6 գոլ՝ սա պատմության մեջ վատագույն արդյունքներից մեկն է։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի "Ռեալը" նույն քանակությամբ հանդիպումներում դարձել էր 16 գոլի հեղինակ:

"Ռեալի" մրցակիցներից մեկը` "Բարսելոնան", 80 հարվածի արդյունքում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչը կազմում է 11,2%, իսկ "Վալենսիայից " 64 հարված է պահանջվել՝ 9 գոլ խփելու համար (14%):

Աղբյուր՝ http://armsport.am/

բարև բոլորին, թույլ տվեք որպես հին Ակումբցի իմ խոսքն ասել այս առիթով:նախ այս լուրը 2-րդ մասից էլ ա բախկացած, որը երևում է, որ Բարսելոնի երկրպագուներին դուր չգալու պատճառով չի հրապարակվել:Մադրիդի Ռեալը այդ վատ ցուցանիշի կողքին ունի նաև մեկ Ռեկորդային ցուցանիշ, նա մոուրինյոի գլխավորությամբ իր դարպասն ընդունել է ընդհամենը մեկ գնդակ, որը Ռեկորդային ցուցանիսշն է սկսած 1982/83 թվականներից և Ռեալը Միակ Անպարտելի Գրանդն է Եվրոպայում այս պահի դրությամբ:

Ահա մի փոքրիկ հուշում լուրը թերի տեղեկացնելու համար:

---------- Ավելացվել է՝ 14:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:45 ----------

Աստղ ջան ոնց որ խոստացել էի հատուկ քեզ համար;)

Ambrosine
01.10.2010, 18:40
բարև բոլորին, թույլ տվեք որպես հին Ակումբցի իմ խոսքն ասել այս առիթով:նախ այս լուրը 2-րդ մասից էլ ա բախկացած, որը երևում է, որ Բարսելոնի երկրպագուներին դուր չգալու պատճառով չի հրապարակվել:Մադրիդի Ռեալը այդ վատ ցուցանիշի կողքին ունի նաև մեկ Ռեկորդային ցուցանիշ, նա մոուրինյոի գլխավորությամբ իր դարպասն ընդունել է ընդհամենը մեկ գնդակ, որը Ռեկորդային ցուցանիսշն է սկսած 1982/83 թվականներից և Ռեալը Միակ Անպարտելի Գրանդն է Եվրոպայում այս պահի դրությամբ:

Ահա մի փոքրիկ հուշում լուրը թերի տեղեկացնելու համար:
Հաս ջան, էդ արմսպորտը պրոբարսելոնական կայք ա ոնց-որ: Ինչքան որ ես եմ իրենց լուրերը կարդացել, զբաղված են միայն Ռեալին սևացնելով: Կամ էլ հոդվածները տեղադրողներն են միայն վատը տեղադրում: Նույն այս վիճակագրական տվյալների տակ նշված չէ, թե որ կայքից են նման տվյալներ վերցրել, կամ եթե սեփական հաշվարկի արդյունք է, ապա որտե՞ղ է այն իրականացնողի անունը: Բայց դա արդեն կարևոր չէ. քո լրացումով լրիվ արժեզրկեցիր տվյալ հոդվածը:

Աստղ ջան ոնց որ խոստացել էի հատուկ քեզ համար;)
Բարի վերադարձ, ընկերս :friends:

Լեո
01.10.2010, 19:46
Ամուրչիկ ջան, բարով ես եկել :):victory:
Էս ու՞ր էիր կորել :esim

Amourchik
01.10.2010, 22:18
Շնորհակալություն բոլորին:

Շաաատ հեռու եմ կորել ճիշտ ես Լեո ջան, ինչ է տեղս զգացվում էր:

Ճիշտ է չեմ խոստանում, որ առաջվա նման հաճախակի գրառումներ կանեմ, բաըց ընկերջս խնդրանքով այստեղ եմ, որ նորից Ռեալիս պատվազրկողներին հակադրվեմ:P

Լեո
01.10.2010, 22:24

Ապրես, որ եկել ես, Ամուրչիկ ջան ;) Ուրախ կլինենք, եթե հաճախակի գրառումներ կատարես :)
Ես Ռեալի ակումբեցի երկրպագուներին շատ եմ սիրում :hands Աստղին, Սերխիո ախպորը, REAL_ist-ին ու քեզ հատկապես :oy :love

Amourchik
01.10.2010, 22:35
Շնորհակալ եմ:oy

Ուրեմն առաջվա նման թեժ վիճաբանություններ պետք է անեմ հա, տեսնեմ արդյոք լավ մարզավիճակում եմ, թե ոչ::B հակառակ պարագայում պահեստայինների նստարանին հարմար առիթի կսպասեմ

Լեո
01.10.2010, 22:40
Շնորհակալ եմ:oy

Ուրեմն առաջվա նման թեժ վիճաբանություններ պետք է անեմ հա, տեսնեմ արդյոք լավ մարզավիճակում եմ, թե ոչ::B հակառակ պարագայում պահեստայինների նստարանին հարմար առիթի կսպասեմ

Հա, մոռացա ասեմ, լավ ա եկար, թե չէ խեղճ Աստղը չէր կարողանում մենակ Ռեալին պաշտպանել :))

Հ.Գ. Աստղ ջան, էլ թեմայից դուրս գրառում չեմ անի :pioneer

Amourchik
01.10.2010, 22:58
անհնարին է չեմ հավատում, Աստղը չկարողանա Ռեալին պաշտպանել, մենակ, թե մի քանիսով մենք մինչև վերջ ենք գնում, չէ Աստղ ջան:Ընկերոջս ստիպել եք նահանջել, մնան բան չկա, ես այստեգհ չէի, բայց հո Աստգհի հետ էի, դե այսուհետ ժամանակ առ ժամանակ կվերադառնամ , որպեսզի Ռեալի պատիվը միասին բարձր պահենք:

Հ.Գ Աստղ ջան կներես , որ այսքան թեմայից դուրս գրառումներ եմ անում, դե մի քիչ հետ եմ վարժվել, համ էլ թեմայից դուրս գրառումներ անելու մեջ ես վարպետացած էի, այնպես չէ Ուրվական:
Լավ վերջ

---------- Ավելացվել է՝ 23:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:46 ----------

http://realmadrid.am/site/index.php?page=articlesshow&id=1994&pg=26
եկել եկել եմ, միանգամից ասեմ, որ առանց այս մարդու ինձ համար շաատ ծանր է Ռեալին ճանաչելը, ճիշտ է Ռեալը ինձ համար մնում է այնպիսին , ինչպիսին որ եղել է, բայց արդեն բոլորովին կներեք խոսքիս համար, բայց անտե է, այո այո, հիմ արդեն չկա այն մարդը, ով անհաջող խաղից հետո իր ասուլիսով կմխիթարեր եկրպագուներին ասելով, որ դեռ ամեն ինչ լավ է լինելու, հիմա այդ ամենն անողները ուղակի դա լավ չեն անում,

Կարոտում ենք քեզ Ռաուլ

Ambrosine
01.10.2010, 23:29
Ես էլ ասեմ, նոր թեման փակենք :))
Ես չեմ խեղճացել կամ անճար չեմ, որ չկարողանամ պատասխանել. թու թու թու բառապաշարից չեմ բողոքում, ռիսկս էլ տեղն ա :)) Բայց ահավոր ա ամբողջ բաժնում միակ աղջիկը լինել: Իրար հետ ախպեր-մախպերով գրում եք, քննարկում, վիճում եք... մի քիչ այն չէ իմ մասնակցությունը: Պարտականություններս չեմ ասում: Ընկերս վերադարձել ա, հետս քննարկող կա, էլ պրծում չունեք :P Էնպես որ, Լեո ջան, խրամատները փորի :))

Ambrosine
03.10.2010, 23:50
Օլեեեեեեեեեեեե՜ :dance

Հալա Մադրիդ :clap

Ambrosine
04.10.2010, 00:56
Ռեալ Մադրիդ - Դեպորտիվո
......................6 - 1

Մի քանի խաղ առանձնացնում էի Օզիլին, որն այսօր անգամ հասցրեց նամազ անել Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում :D, այսօր առանձնացնում եմ Պեպեին: Հա, հենց իրան :))
Ռոնալդուն ոնց-որ թե կամաց-կամաց գնդակի հետ բարիշում ա, Իգուայինն էլ դարպասի տեղը հիշեց: Ու էս ամեն ինչը հանգեցրեց տպավորիչ հաշվով հաղթանակի: Տարոսը մյուս բոլոր տուրերին :))

Շնորհավո՜ր :clap

Սերխիո
04.10.2010, 01:16
այ էսի շոու Մոու էր, գմփուն հանեց Ժոզեն , որ են քննադատները սսկվեն...

Ապե Ջան
04.10.2010, 01:19
այ էսի շոու Մոու էր, գմփուն հանեց Ժոզեն , որ են քննադատները սսկվեն...

Քննադատները միշտ էլ քննադատելու, երբ կարիքը լինի: Իսկ երբ լավ են խաղում ու ինչոր արդյունքի են հասնում, այ էդ ժամանակ էլ արտահայտվում են ;)

Սերխիո
04.10.2010, 01:23
ուղղակի սաղ աշխարհը դարդ թողած հաշվում էին, թե թե Ռեալը հարյուր վեցից վեց գոլ ա խփել , չեն կարում , կրիզիս ա...

Ungrateful
04.10.2010, 01:32
Ընտիր խաղ էր…
Էն հազվադեպ դեպքերից էր, որ հեռուստացույցի դիմաց հաճելի երեկո անցկացրեցի :)):
Մի քիչ սրտիս դարդ էր լինում Ռոնալդուի մանթո տրամադրությունը, բայց վերջին գոլից հետո` դզվեց :):
Սաղ տղերքն էլ լավ խաղացին, դարպասապահից սկսած` /հիշենք 1-1 ֆանտաստիկ պահը/: Դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու, Իգուաին, Պեպե, Ռամոս... մակարդակ խաղ ցույց տվեցին տղերքը, լրիվ արքայական էր:

Հ.Գ. Ժող, գոլերից հետո /գոլը նշելու ժամանակ/, ի՞նչ էր Ռոնալդուն ձեռքերով ցույց տալիս :think:

Սերխիո
04.10.2010, 01:40
Մոուն ընկելա ա դրախտ ,քանի որ սիրումա տարբեր տակտիկաներ օգտագործել, իսկ հիմա ինքը ենքան բազմազան տղեք ունի, որ ինտերում ու չելսիում չուներ...
հ.գ.
աբրիկոս Մալյորկա:hands

Ambrosine
04.10.2010, 01:40
Հ.Գ. Ժող, գոլերից հետո /գոլը նշելու ժամանակ/, ի՞նչ էր Ռոնալդուն ձեռքերով ցույց տալիս :think:
Էդ էլ նոր ձև ա :))

Շատ ծիծաղելի էր, որ անընդհատ Մոուրինյոյին էին ցույց տալիս: Առաջին գոլին «մարզչական նստարանը» ուրախ արձագանքեց, Ժոզեից աջ նստած օգնականը շրջվել-նայում էր իրեն, ուզում էր ռեակցիան տեսնել, էն էլ Մոուրինյոն ուրախության ոչ մի նշան ցույց չտվեց, շարունակեց իր կոնֆետը ծամել :D

Amourchik
04.10.2010, 01:40
Շնորհավորում եմ բոլորին, նույնիսկ նրանց , ովքեր Ռեալի երկրպագու չեն հանդիսանում, որովհետև այսօր Ռեալը բոլոր ֆուտբոլասերներին հաճույք պատճառեց, մնում էր միայն վայելել այդ հիասքանչ ներկայացումը մադրիդցիների կատարմամբ, ապրե'ք:Ահա այսպես , համաձայն եմ Սերխիո ի հետ, բոլոր քննադատներին առնվազն մեկ շաբաթով հանգստի ուղղարկեց Մոուրնյոն

Ambrosine
04.10.2010, 01:42
հ.գ.
աբրիկոս Մալյորկա:hands
Բարսելոնա ջան, քեզ անթիվ-անհամար մալյորկաներ ենք մաղթում :D
Ուֆ, դասերս մնացին, առանց ինձ նշեք :))

Սերխիո
04.10.2010, 01:44
Էդ էլ նոր ձև ա :))

Շատ ծիծաղելի էր, որ անընդհատ Մոուրինյոյին էին ցույց տալիս: Առաջին գոլին «մարզչական նստարանը» ուրախ արձագանքեց, Ժոզեից աջ նստած օգնականը շրջվել-նայում էր իրեն, ուզում էր ռեակցիան տեսնել, էն էլ Մոուրինյոն ուրախության ոչ մի նշան ցույց չտվեց, շարունակեց իր կոնֆետը ծամել :D
ես էլ ետ պահը նկատեցի ու հորս ցույց տվի, թե ոնց են օգնականները նայում Մոուի ռեակցիային , են էլ...:D

Ambrosine
04.10.2010, 01:48
ես էլ ետ պահը նկատեցի ու հորս ցույց տվի, թե ոնց են օգնականները նայում Մոուի ռեակցիային , են էլ...:D
Ասենք ֆուտբոլիստներն էլ դաշտում սկսեն իր նման միշտ բերանները ծածկած խոսել :D

Վերջ, վերջ... գնացի :scare

Ապե Ջան
04.10.2010, 01:48
Բարսելոնա ջան, քեզ անթիվ-անհամար մալյորկաներ ենք մաղթում :D
Ուֆ, դասերս մնացին, առանց ինձ նշեք :))

Շնորհակալություն լավ բարեմաղթանքի համար ;)
Ռեա՜լ, արի քեզ էլ լիքը Դեպորտիվոներ մաղթենք :[

Ungrateful
04.10.2010, 01:51
Էդ էլ նոր ձև ա :))

Ինձ թվում ա, որ ինչ որ նշանակություն ունի, որտև 2 գոլերից հետո էլ նույնը արեց :think: Անցյալ խաղերից մեկում էլ, գոլը նշելու ժամանակ բութ մատը դրեց բերանը, դրանով ցույց տվեց, որ գոլը տղուն ա նվիրել :)):
Միգուցե էս անգամ ընկերուհու՞ն էր նվիրում գոլերը :oy:D:

Հ.Գ. Հա, մեկ էլ զգալիորեն փոխանցումների պահն ա լրջացրել ու լավացրել Մոուրինյո ձյան... Թե օդային, թե գետնային ճիշտ ու գրագետ փոխանցումներ էին կատարում համարյա բոլորը ու զարմացրեց, որ կատարում էին շատ հաճախ /դաժե Ռոնալդուն :))/:

Ambrosine
04.10.2010, 10:15
Ինձ թվում ա, որ ինչ որ նշանակություն ունի, որտև 2 գոլերից հետո էլ նույնը արեց :think: Անցյալ խաղերից մեկում էլ, գոլը նշելու ժամանակ բութ մատը դրեց բերանը, դրանով ցույց տվեց, որ գոլը տղուն ա նվիրել :)):
Միգուցե էս անգամ ընկերուհու՞ն էր նվիրում գոլերը :oy:D:

Ընկերուհուն տենց չանչ ա անու՞մ :D
Նոր էլ մտածեցի, թե կարո՞ղ ա տղայի հետ խաղալիս ա էդպես անում ճճ

Ում ուզում ա անի, էէէ... մենակ թե շուտ-շուտ դա տեսնենք :))

Ապե Ջան
15.10.2010, 03:15
Ռեալը ցանկանում է Բենզեմային փոխել Լուիս Ֆաբիանոյով

http://armsport.am/images/news_1/10130671287048479.jpg

Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի և «Սևիլյայի» հարձակվող Լուիս Ֆաբիանոյին:
Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիասթափվել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից և այժմ հարձակվողի կարիք ունի: Առաջին հերթին 29-ամյա բրազիլացու թեկնածությունն է քննարկվում:
Ենթադրվում է, որ Լուիս Ֆաբիանոն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ: Տեղափոխության մոտավոր արժեքը 20 մլն եվրո է:
Հիշեցնենք, որ բացի «Ռեալից» բրազիլացու ծառայություներով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և «Տոտենհեմը»:

http://armsport.am/am/news/4/4/13067/

Իսկ Ռեալը չհոգնեց ֆուտբոլիստներ փոփոխելով: Շատ անկայուն է: :)

Ungrateful
19.10.2010, 23:33
Ծեծում ենք Միլանին :sulel

Ungrateful
21.10.2010, 02:55
Ծեծում ենք Միլանին :sulel

Չնայած, էս պահը հետաքրքիր էր ու հուզիչ :roll

http://realmadrid.am/site/img/gallery/2052.jpg

Legolas
21.10.2010, 11:23
Ծեծում ենք Միլանին :sulel
Պատասխան հանդիպում կա, բան կա :acute:))

Ambrosine
21.10.2010, 12:54
Պատասխան հանդիպում կա, բան կա :acute:))

...որի ժամանակ մադրիդյան զորաջոկատը կշրջապատի թշնամուն ու սրախողխող կանի :P :))

Ungrateful
21.10.2010, 13:23
Ուզում եմ կարծիք ասեմ :think:
Էս տարի, մենք համարյա իդեալական ենք խաղում: Զգացվում ա, որ ղեկին Մոուրինյո ունենք` դեռ չունենք ոչ մի պարտություն /ինչը Եվրոպայում լավագույն արդյունքն ա/, լիգայում խփել ենք ամենա շատ գոլերը ու բաց ենք թողել ամենա քիչը:
Նորեկները արդեն ընտելացել են թիմում ու մեծ օգուտ են բերում: Պաշտպանությունը համարյա իդեալական ա... Առանց Ռամոսի Միլանի դեմ խաղալը լավ փորձություն էր մեր պաշտպանների համար, որն լավ հաղթահարվեց: Կասիլիասը ինչպես միշտ փայլում ա: Ընտիր հարձակվողական գիծ ունենք: Օզիլը բոլոր գրոհները թիմային ա դարձնում, գրագետ փոխանցումներով: Ռոնալդուն էգոիզմը մոռացել ա ոնց որ... ինքն էլ ա սկսել թիմի համար խաղալ: Իգուաին + Օզիլ + Ռոնալդու = Մարդասպանություն :)): Մարսելոյին չեմ սիրում, բայց որ միանում ա գրոհին ու եթե ստացվում ա մոտը /ինչը, որ հարաբերական ա/` թող ու փախի... Արագ ա էդ տղեն: Վերջերս լուրեր ա պպտվում, որ Մանչը Ռունիին ծախում ա... Չեմ կարծում, որ էսքան տղերքի մեջ մեզ Ռունի ա պետք :nea:
Կայֆ ա, որ փոխարինողների նստարանին նստած են ոչ պակաս դեմքեր:
Արագ ա թիմը, շատ արագ ա: Ու եթե հակարակորդ թիմում արագություն չկա` Ռեալի դեմ պայքարելն անիմաստ ա:
Անձամբ ես` գոհ եմ էս տարի: Դեռ դժգոհելու ոչ մի պատճառ չունեմ :aha: Հետևենք, հետևենք:8...

Legolas
21.10.2010, 14:22
...որի ժամանակ մադրիդյան զորաջոկատը կշրջապատի թշնամուն ու սրախողխող կանի :P :))
:))
Բայց իսկականից շատ անօգնական տեսք ուներ Միլանը:( Դանդաղ են , նամանավանդ Ռեալի արագ ֆուտբոլիստների հետ համեմատած, մարզիչն էլ վափշե ա գժվել, Պիռլոյին հենակետային ա խաղացնում:fool
Տեսնենք պատասխան հանդիպմանը կկանենան հակախաղ գտնել,Ռեալն իրոք շատ լավ ա խաղում էս տարի:

Ungrateful
21.10.2010, 14:38

Արմ ջան, Միլանի խաղացողների միջին տարիքը 30-32 ա... Մեծ են արդեն, ջահել սերունդ չկա: Նայում ես Ռոնալդինյոին` սիրտդ լցվում ա :(:
Նեստան, Գատուզոն, Ռոնալդինյոն և մնացածը իրենց աստղային տարիները ապրել են արդեն:
Միշտ համակրանք եմ ունեցել էդ թիմի հանդեպ... Միլանը լավ թիմ ա եղել երբ հարձակվողական գծում փայլում էին Կական ու Շեվչենկոն:love, դարպասապահը Դիդան էր և այլն...
Չի ստացվելու Ռեալի դեմ, մանավանդ էս տարվա Ռեալի դեմ: Մերոնց մոտ կայծակնային արագություն ա` Միլանցիները չեն հասցնում:

Սերխիո
22.10.2010, 01:16
Իգուաին + Օզիլ + Ռոնալդու = Մարդասպանություն

բա՞ Դի Մարիան, եթե խոսքը գնումա , էս տարվա Ռեալի հզորության , այսինքն արագության ու աշխատասիրության մասին , ուրեմն դրա գլխավոր դերակատարը հենց էս «Նիհարն» ա:hands

էս կազմին կուզեյի ձմռանը միանար Ադամ Շալայը, ու մի երկու մրցանակ կունենանք հաստատ...

Starkiller
22.10.2010, 01:49
Ադամ Շալայը վատ միտք չի, հաշվի առնելով որ լավ պոտենցիալ ունի ու Ռեալը կարա իրան 1.5 միլլիոնով առնի:

Legolas
22.10.2010, 11:49
:))

http://www.youtube.com/watch?v=LAW9JRx7bRU

Amourchik
23.10.2010, 16:26
Ես ընդհանրապես կասեի, որ այս տարվա Ռեալը վերջին տարիների լավագույնն ա, քանի որ անձամբ ես մեեեեեեեծ վստահություն եմ տեսնում, երբ Մոուրինյոին տեսնում եմ որպես մեր ղեկավար, քանի որ առաջ նույնիսկ երբ Ռեալը հաղթում էր մենք տագնապ ունեինք միևնույնն է, որովհետև Ռեալը միտեսակ անկայուն էր գործում, 3-0 հաղթելու ժամանակ, մենք կարող էին հանկարծակի տանուլ տալ խաղը, ուղակի որպես օրինակ եմ ասում, իսկ հիմա, երբ հաղթում ենք շաաատ համոզիչ ենք հաղթում, իսկ պարտվելուց էլ չեմ խոսում, որովհետև նմանը դեռ չեմ տեսել այս տարի:P

Amourchik
24.10.2010, 00:05
ԷԷԷս ինչ էր:oՌոնալդուն անբացատրելի բաներ ա անում արդեն:handsՄենակ մի բան էր ինձ պակասում, ավելի ճիշտ միայն մեկն էր պակասում, որ լիարժեք Ռեալ տեսնեի, երևի հին ակումբցի-ռեալիստները կհասկանան ;)
Հ.Գ.Շնորհավոր ընկերներ ,ամեն օր չէ որ նման ներկայացումներ եք տեսնում, հուսով եմ բոլոր ֆուտբոլի սիրահարները այսօր վայելեցին այս հիասքանչ երեկոն, դե իրհարկե Ռեալի մատուցմամբ:B

Հարդ
24.10.2010, 11:50
Ես ընդհանրապես հիիիին ռեալի երկրպագու եմ եղել, մինչև գալակտիկոսների կազմը ցրվեց:
Ռոնալձյան (Ռոնալդո), Ռաուլյան, Բեքեմյան, Կառլոսյան, Ֆիգույան, և վերջապես Զիդանյան ռեալի երկրպագուն էի:
Իսկ երբ այդ կազմից կամաց կամաց բան չմնաց... էլ չէի հետևում Ռեալի խաղերին: Առավել ևս, որ խաղացածներն էլ մի բան չէր արդեն:
Բայց երեկ պատահականորեն նայեցի խաղի առաջին խաղակեսն ու սենց դեմքի ֆորմա ստացա՝ :o: Սա մի՞թե ռեալն է...
Իմ կարծիքով այս պահին Ռեալի պես թիմ աշխարհում չկա, և Բարսելոնն էլ չի կարող ոտք գցել Ռեալի հետ: Դե էդ խաղից անմիջապես առաջ Բարսելոնի խաղն էր, շատ խամրած խաղ էր, ի համեմատություն Ռեալի:

Ժող ջան, էդ ի՞նչ հրթիռային անհավանական արագություններ են զարգացնում ֆուտբոլիստները, էդ ի՞նչ արագ ու ճշգրիտ փոխանցումներ են կատարում... մի խոսքով հաճույքի գագաթնակետ:

Yellow Raven
25.10.2010, 12:32
Էս տարվա Ռեալի խաղը սպանումա(դեռևս:))) ,շնորհավորում եմ:)

Ապե Ջան
25.10.2010, 14:14
Դե հլը որ նորմալա, ասա վերջը լավ ըլնի :))

Ungrateful
30.10.2010, 23:58
Հերկուլես 1 - 3 Ռեալ Մադրիդ
Դժվար խաղ... Հերթական հաղթանակ: Շնորհավո՜ր :love

Ապե Ջան
31.10.2010, 00:50
Շնորհավորում եմ, հերթական հաղթանակի կապակցությամբ: :)

Հարդ
31.10.2010, 08:24
Հիանալի խաղ էր, հատկապես առաջին խաղակեսում:):
Հերկուլեսը հաճույք պատճառեց, սակայն ինչ խոսք, Ռեալն էր արժանի հաղթանակի:

Սերխիո
01.11.2010, 23:44
ամեն դեպքում, մեզ պակասել ա Ժոզեի պես մարզիչ...Ու նրա գալուստը համընկավ Ռոնալդուի վայրենի մարզավիճակի հետ... Պետք է միայն վայելել այս համադրությունը:zagar

Սերխիո
04.11.2010, 01:55
ԶԶվելի խաղ էր, Մոուն սխալ արեց, որ թույլ տվեց ետքան երազեն, ի դեպ՝ անիմաստ գոլերով, որոնք հեղինակեց, ոչ թե պիպոն , այլ «մեծն» Կասիլյասը, դրանով իսկ դավաճանելով իր վաղեմի ընկեր Ռաուլին... Տհաճ էր...ու ամեն դեպքում , եթե Ռեալը չպետք էր հաղթեր, քանի որ թուլցրեց թափը, բայց միլանը առավել արժանի չէր հաղթելու, իսկ ոչ-ոքին թող համարեն ընծա...

հուսով եմ , որ Մոուն կխոսա Ռոնադոյի հետ , որ Ռեալի ֆուտբոլիստին վայել չի հավայի տեղը դեմք բռնելը , թող նման ձև պղտոր ջրում ձուկ բռնի Ալվէշը կամ Ռիվալդոն...

երբ հաշիվը 2-1 էր, արդեն նողկալի էր միլանցիների պահվածք՝ ամեն քայլափոխի գրոհի կասեցում դիշովի ձևով կամ տառապում խոտածածկին:[

Մոուրինյոն իրոք որ պակասել ա մեզ, Բենզեմա+Պեդրո Լեոն=Մոուի տաղանդի:P

Ungrateful
04.11.2010, 02:40
Պայմանավորված խաղ… Ռեալը խաղը ծախել էր: Տղերքը երբ ուզեին կարող էր գոլ անել… Միլանին էլ 2 անիմաստ գոլ նվիրեցին որտև նորմալ խաղով իրանք գոլ անող չեին: 1 գոլը խաղից դուրս վիճակ, մյուսն էլ Կասիլիասն ա նվիրում: Լեոնի գոլն էլ միամիտ էր… Էդ խեղջը վրատարին էր տալի, որ հեռացնի, էդ հիմարն էլ ոտքերի արանքով միամիտ բաց ա թողում:D:
Ըստ իս, պայմանավորվածույունը այնպիսին էր, որ Միլանը պիտի հաղթեր: Օզիլը հեռվից, այն էլ ընդացքից չի հարվածում՝ մանավանդ պարտվելու ժամանակ... Նաև պարտվելուց Մոուրինյոն Պեդրո Լեոն չեր մտցնի: 2-1 հաշվի ժամանակ Ռեալը խաղի կենտրոնում տեներովկա ա անցկացնում:D, ժամանակ ա ձքում, չի գրոհում: Տղերքը Միլանի պապիկներին ոնց ուզում չլում էին ու ցանկության դեպքում խոշոռ հաշիվ կարող էր լիներ:

Gayl
04.11.2010, 03:10
Պայմանավորված խաղ…

Ինչու՞

Ungrateful
04.11.2010, 05:30
Ինչու՞

Ռեալը 1/8-ում ա՝ սենց թե նենց ու Ռեալի և Միլանի կառավարությունը լավ ախպերություն ա, իմ իմանալով:
Իսկ այն, թե ինչպես երևաց պայմանավորածությունը խաղի ընթացքում՝ դաշտում...Դա նկարագրեցի նախորդ գրառմանս մեջ: Աբսուրդային փոփոխություններ, գնդակ պահել, Կասիլիասի մանկական "սխալներ", խաղից դուրս վիճակից գոլ և այլն:
Նենց չի, որ դժգոհ եմ դրա համար եմ "առնել-ծախել" խառնել իրար... Գոհ եմ ամեն ինչից, կարևորը մեր տանկը առանց պարտության առաջ ա գնում ու Ռեալի էս տարվա իրական ուժը բոլորս գիտենք: Խաղն ժպիտով էի նայում՝ հավես էր դերասանական խաղ նայելը: Դժգոհ չեմ, ոչ Ռեալի խաղերից ոչ էլ էս նվերից... Կարծիքս եմ գրում, որտև տղերքը դերասանական ունակություններով չեն փայլում, անբնական են խաղում, լրիվ հայկական սերիալների պես՝ "Ու՞ր է իմ տղամարդը" :D:

Legolas
04.11.2010, 12:46
Դզեց,կենտրոնում թույլ տված սխալից,ու գոլ բաց թողնելուց հետո թվում էր թէ կրվելու են, բայց իրա խոսքն ուներ ասելու Պիպպոգոլը, դե հիմա բախտով ա, ինչով ա, մարդը խփում ա , չնայած երկրորդ գոլն էլ խաղից դուրս էր:
Ռեալն առավելություն ուներ իհարկե,բայց Միլանն էլ պահեր ունեցավ,ու վափշե մալադեց, էդ ֆուտբոլիստներով առավելագույնն էր ինչ կարելի էր անել Ռեալի դեմ,Պեդո Լեոնի գոլը միքիչ խառնեց,հետո ջոգցվավ որ Ռեալն էլ պիտի պահպաներ անպարտելիության շարքը,Մոուրինյոն ոնց էր ուրախացել:Մի խոսքով մարտական ոչ-ոքի ,որին արաժանի էին երկու թիմերն էլ,շնորհավոր:

Gayl
04.11.2010, 14:02
Ռեալը 1/8-ում ա՝ սենց թե նենց ու Ռեալի և Միլանի կառավարությունը լավ ախպերություն ա, իմ իմանալով:
Իսկ այն, թե ինչպես երևաց պայմանավորածությունը խաղի ընթացքում՝ դաշտում...Դա նկարագրեցի նախորդ գրառմանս մեջ: Աբսուրդային փոփոխություններ, գնդակ պահել, Կասիլիասի մանկական "սխալներ", խաղից դուրս վիճակից գոլ և այլն:
Նենց չի, որ դժգոհ եմ դրա համար եմ "առնել-ծախել" խառնել իրար... Գոհ եմ ամեն ինչից, կարևորը մեր տանկը առանց պարտության առաջ ա գնում ու Ռեալի էս տարվա իրական ուժը բոլորս գիտենք: Խաղն ժպիտով էի նայում՝ հավես էր դերասանական խաղ նայելը: Դժգոհ չեմ, ոչ Ռեալի խաղերից ոչ էլ էս նվերից... Կարծիքս եմ գրում, որտև տղերքը դերասանական ունակություններով չեն փայլում, անբնական են խաղում, լրիվ հայկական սերիալների պես՝ "Ու՞ր է իմ տղամարդը" :D:
Եթե երկու ակումբ պայմանավորվում են, ապա մրցավարը այստեղ մի գրամ չի կարա կապ ունենա, հետևաբար Ինզագիի գոլը գրածիդ հետ կապ չունի:
Նախ Ռեալը դեռ հաջորդ փուլ չի անցել և իմաստ չունի ռիսկի դիմել և վերջապես, եթե դերասանություն էր ապա Մորինիոն ցանկացած դերասանից լավ դերասան ա, երևի տեսար, թե երկրորդ գոլը ինչ կարգի իրան ուրախացարեց:

Gayl
04.11.2010, 14:11
Կասիլիասի մանկական "սխալներ"
Դե Կասիլասն էլ ա մարդ և սխալվելու իրավունք ունի և դեպքեր եղել են, որ ավելի մանկական բաներ ա արել, բայց եթե հաշվի առնենք, թե այդ սխալից օգտվողը ով էր, ուրեմն կարելի ասել, որ այդքանան մանկական չէր, որովհետև Ինզագին միշտ եղել է այնտեղ որտեղ գնդակն է, Մոուրինիոն ամենաշատը հենց նրանից էր վախենում:

Ungrateful
04.11.2010, 15:50
Եթե երկու ակումբ պայմանավորվում են, ապա մրցավարը այստեղ մի գրամ չի կարա կապ ունենա, հետևաբար Ինզագիի գոլը գրածիդ հետ կապ չունի:
Նախ Ռեալը դեռ հաջորդ փուլ չի անցել և իմաստ չունի ռիսկի դիմել և վերջապես, եթե դերասանություն էր ապա Մորինիոն ցանկացած դերասանից լավ դերասան ա, երևի տեսար, թե երկրորդ գոլը ինչ կարգի իրան ուրախացարեց:

Դրանց շատ չկա, սուդյաին էլ կառնեն :D: Ամեն դեպքում, եթե չեն առել ու օֆֆսայդից գոլը ուղակի մրցավարի մինուս 8 աչքերի պատճառով ա, ուրեմն էդ պահին գալիս ա 2-րդ նվերը՝ Ինզագին հարվածում ա գլորած, ուղիղ Կասիլիասի վրա՝ Կասիլիասը ուղակի դեպի վերև ա թռնում, «ոտքերի տակով» գոլ բաց թողնելով :':
Ռեալը խմբում ունի 10 միավոր, 2-րդ տեղը Միլանն ա՝ 5 միավորով: Չեմ կարծում, որ մնացել ա մեկը որը համոզված չի, որ Ռեալի 1/8 մտնելու ա... Կառավարությունն էլ ա մարդ, դրանք էլ գիտեն ինչը ոնց ա:
Մոուրինյոի ուրախանալն էլ ոչ թե լավ, այլ վատ դերասանություն էր: Ինքը վօօբշե սառնասիրտ մարդ ա ու նման հրճվանքով շա՜տ հազվադեպ ա ուրախանում գոլերի համար: Հո չե՞ր նստելու ու հորանջելու՝ առանց դրա էլ պալիտ արած խաղը, էլ ավելի պալիտ անելու համար:D:

Gayl
04.11.2010, 16:00
Դրանց շատ չկա, սուդյաին էլ կառնեն :D: Ամեն դեպքում, եթե չեն առել ու օֆֆսայդից գոլը ուղակի մրցավարի մինուս 8 աչքերի պատչճառով ա, ուրեմն էդ պահին գալիս ա 2-րդ նվերը՝ Ինզագին հարվածում ա գլորած, ուղիղ Կասիլիասի վրա՝ Կասիլիասը ուղակի դեպի վերև ա թռնում, «ոտքերի տակով» գոլ բաց թողնելով :':
Ռեալը խմբում ունի 10 Միավոր, 2-րդ տեղը Միլանն ա՝ 5 միավորով: Չեմ կարծում, որ մնացել ա մեկը որը համոզված չի, որ Ռեալի 1/8 մտնելու ա... կառավարությունն էլ ա մարդ, դրանք էլ գիտեն ինչը ոնց ա:
Մոուրինյոի ուրախանալն էլ ոչ թե լավ, այլ վատ դերասանություն էր: Ինքը վօօբշե սառնասիրտ մարդ ա ու նման հրճվանքով շա՜տ հազվադեպ ա ուրախանում գոլերի համար: Հո չե՞ր նստելու ու հորանջելու՝ առանց դրա էլ պալիտ արած խաղը, էլ ավելի պալիտ անելու համար:D:
Հիշում ես Մարադոնան, ոնց էր ուրախանում աշխարհի խաղերի ժամանակ:D, ինքն էլ տենց գժավարի հրճվեց:D
Իսկ Այաքսը 4, իհարկե գոնե տեսականորեն Ռեալը կարա դուրս մնա, իսկ գործնականորեն այդպիսի բան 90 տոկոսով անհնարա, բայց Մոուրինիոն հո գիտի, որ ֆուտբոլում անակընկալներ շատ են լինում, ո՞վ կասեր որ Լիվերը 45 րոպեում 3 հատ գոլ կխփի և հետո լիգայի գավաթը կխլի;)
Ապեր Ինզագիին մի աչքով ես նայու՞մ:), ինքը ցանկացած դարպասապահի կարա տանի ծովը ու ծարավ հետ բերի:

Ungrateful
04.11.2010, 16:23

Մարադոննային համեմատում ես Մոուրինյոի հե՞տ: Մարադոննան լրիվ կյանք էր, էնի կրվելուց էլ էր ուրախանում :D, տղերքին գրկում, պաչում:love:D... Ե՞րբ ես տեսել Մոուրինյոն ֆուտբոլիստ գրկի, մի բան էլ ռազդեվալկայում ծեծում ա, երևի :D:
Ամեն դեպքում, Մոուրինյոն փոքր մարդ ա, վերևների պայմանավորվածությունը խախտելու համար: Ինզագիին էլ մի աչքով չեմ նայում, Լեգենդ ա էդ մուժիկը: Բայց ամբողջ խաղի ժամանակ Ռեալցիք էին ծարավ տանում-բերում... Ամեն տեսակի փոխանցումները տեղ էին հասնում, դարպասապահը խառնվում էր իրար, երբ ուժեղ հարված էր գալի՝ բռնում-բաց էր թողնում: Էդ ձյաձերին ոնց ուզում չլում էին տղերքը: Արդարության դեպքում խոշոռ հաշիվ էինք տեսնելու, ախր զռռում էր, որ չեն կարողանում ջահելների դեմ՝ հո զորով չի:
Էդ Պեդրո Լեոնն էլ, կամ դարպասապահին էր տալի, որ էնի հեռացնի, կամ էլ Ռեալում էնքան են հույսը կտրել էդ Լեոնից, որ չեին էլ տեղյակ պահել պայմանավորվածության մասին :D:
Չտեսնված բան ա ապեր, որ Օզիլը /էն մարդը որ 100%-ով թիմի համար ա խաղում, անգամ գոլային պահերին փոխանցում ա անում/ դնի ու հեռվից, առանց կասեցման հարվածի դարպասին, չտեսնված ա, որ Ռեալը խաղի վերջերում, պարտվելուց գնդակ պահի: Ռեալը միշտ տենց դեպքերում առաջ ա գնում ու այլանդակ փրեսսինգ ա անում: Աբսուրդ ա սա:

Gayl
04.11.2010, 18:13
Ե՞րբ ես տեսել Մոուրինյոն ֆուտբոլիստ գրկի
Ռոնալդինոի հետ լավ էլ գրկախառնվեց;)

Ամեն դեպքում, Մոուրինյոն փոքր մարդ ա, վերևների պայմանավորվածությունը խախտելու համար:
Մոուրինիոն իր փառքը երբեք ոտնատակ չի տա ու ինքն է որոշում, որը որից հետո ա;)

չտեսնված ա, որ Ռեալը խաղի վերջերում, պարտվելուց գնդակ պահի: Ռեալը միշտ տենց դեպքերում առաջ ա գնում ու այլանդակ փրեսսինգ ա անում: Աբսուրդ ա սա:
Երբ հաշիվը հավասարվեց, Մոուրինիոն վազեց Ալբիոլիի մոտ և միանգամից դաշտ մտցրեց, ուժեղացնելով պաշտպանությունը, որը միանշանակ ճիշտ որոշում էր:Խաղի ավարտին րոպեներ էր մնացել և ռիսկի դիմելը հիմարություն կլիներ:
Ես իհարկե հաստատ չեմ կարող ասել խաղը առած էր, թե ոչ ուղղակի քո ասածներից դա չի հետևում;)

Սերխիո
04.11.2010, 19:48
իհարկե գոնե տեսականորեն Ռեալը կարա դուրս մնա, իսկ գործնականորեն այդպիսի բան 90 տոկոսով անհնարա:

100 տոկոս անհնար ա քանի որ, Օսերը չի կարա անցնի, իսկ միլանն ու այաքսը մենակ երկու անընդմեջ հաղթանակ պետք ա տանեն , որ Ռեալը թռնի,բայց դա բացառվում ա, քանի որ երկուսով իրար հետ խաղալու են ու մեկը միավոր պետք ա կորցնի, հո 2 թիմին էլ 3 միավոր չեն տալու մի խաղի ընթացքւոմ...

Gayl
04.11.2010, 21:36

Այ էդ վերջինը հաշվի չէի առել, բայց միևնույնն ա չեմ կարողանում հասկանալ, թե Ռեալը ինչու պետք է խաղը ծախեր, չէ՞ որ ինքը չգիտեր Այաքսի պարտվելու մասին:)

Ապե Ջան
14.11.2010, 03:07
Զիդանը դարձյալ Ռեալում է

http://armsport.am/images/news_1/10139861289633203.jpg

Լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը դարձել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացու պարտականությունն է լինելու օգնել ստեղծելու մադրիդցիների հիմնական թիմի համար լավագույն պայմաններ: Զիդանը մշտական կապի մեջ է լինելու ակումբի նախագահի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ և որոշելու է «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստներին վերաբերող բոլոր խնդիրները:

ՖԻՖԱ-ի կողմից երեք անգամ լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Զիդանը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի միջոցառումներին: Նա մշտապես ճամփորդելու է թիմի հետ Չեմպիոնների լիգայի խաղերին և մասնակցելու է թիմի խաղից առաջ անցկացվող միջոցառումներին, մարզումներին և գլխավոր մարզչի հետ հանդիպումներին:

Զիդանը մադրիդյան ակումբում ելույթ է ունեցել 2001-2006թթ.՝ թիմի կազմում հաղթելով Իսպանիայի առաջնությունը (2002/03) և Չեմպիոնների լիգան (2001/02): Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 1998թ-ի աշխարհի առաջնությանը դարձել է չեմպիոն: Նույն թվականին, լինելով թուրինյան «Յուվենթուսի» խաղացող, ստացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող «Ոսկե գնդակ» մրցանակը:

http://armsport.am/am/news/4/4/13986/

Սերխիո
18.11.2010, 21:02
այսօր տեղի ունեցավ , Իսպանիայի գավաթի վիճակահանությունը

Վալենսիա/ Վիլյառեալ--Սևիլիյա/ Մալագա 1
Բարսելոն/ Ատլետիկ--Բետիս/Խետաֆ 2
Ռեալ/Լևանտե---Ատլետիկո/Էսպանյոլ 3
Ալմերիյա/Մալյորկա-Կորդոբա/Դեպորտիվո 4

հետո 1 -ի հաղթողը խաղալու ա 2-ի հաղթողի հետ, իսկ երրորդ զույգի ,այսինքն Ռեալի հաղթողը 4-ի հետ...

Փաստորեն, հուսանք, որ Բարսան չի թռնի գավաթից ու ևս մեկ կլասիկո կտեսնենք ֆինալում:P

Լեո
18.11.2010, 21:05
Հուսանք, որ Ռեալն էլ իր սովորության համաձայն գավաթային խաղերում «Ճ» կարգի թիմերին խոշոր հաշիվներով չի պարտվի:

Սերխիո
18.11.2010, 22:22
Հուսանք, որ Ռեալն էլ իր սովորության համաձայն գավաթային խաղերում «Ճ» կարգի թիմերին խոշոր հաշիվներով չի պարտվի:

Վլադ ջան ,Ժոզեն ասել , որ նման բան կրկնվելու դեպքում , տվյալ կազմի ֆուտբոլիստները իրա համար մեռած են , նենց որ չորով դրած ա դեմները , ես էլ հավատում եմ տղեքին...

Սերխիո
18.11.2010, 22:26
այսօր տեղի ունեցավ , Իսպանիայի գավաթի վիճակահանությունը

Վալենսիա/ Վիլյառեալ--Սևիլիյա/ Մալագա 1
Բարսելոն/ Ատլետիկ--Բետիս/Խետաֆ 2
Ռեալ/Լևանտե---Ատլետիկո/Էսպանյոլ 3
Ալմերիյա/Մալյորկա-Կորդոբա/Դեպորտիվո 4

հետո 1 -ի հաղթողը խաղալու ա 2-ի հաղթողի հետ, իսկ երրորդ զույգի ,այսինքն Ռեալի հաղթողը 4-ի հետ...

Փաստորեն, հուսանք, որ Բարսան չի թռնի գավաթից ու ևս մեկ կլասիկո կտեսնենք ֆինալում:P

աղբյուր`sports.ru , այս կայքում դեպքերի զարգացումը` ըստ իմ գրածի ա, բայց marca-ում այսպես ա http://www.realmadrid.ru/sites/default/files/u23/1290082233_extras_noticia_foton_7_0.jpg

Լեո
18.11.2010, 22:34
Վլադ ջան ,Ժոզեն ասել , որ նման բան կրկնվելու դեպքում , տվյալ կազմի ֆուտբոլիստները իրա համար մեռած են , նենց որ չորով դրած ա դեմները , ես էլ հավատում եմ տղեքին...

Ու սա դու՞ ես ասում :o
Ոնց կարող էիր մտածել, որ լավ ֆուտբոլ խաղում են վախեցնելու միջոցով :cry

Էդպես լիներ, մեր օլիմպիական հավաքականը օլիմպիադաներից միմիայն ոսկե մեդալներով կվերադառնար :))

Սերխիո
18.11.2010, 22:40
Ու սա դու՞ ես ասում :o
Ոնց կարող էիր մտածել, որ լավ ֆուտբոլ խաղում են վախեցնելու միջոցով :cry

Էդպես լիներ, մեր օլիմպիական հավաքականը օլիմպիադաներից միմիայն ոսկե մեդալներով կվերադառնար :))

ետ վախացնել չի ,այլ սթափեցնել , որ պրոֆեսիոնալ մոտեցում ունենան , ու ետ էսօրվա ֆուտբոլում նորություն չի....

Լեո
18.11.2010, 22:44
ետ վախացնել չի ,այլ սթափեցնել , որ պրոֆեսիոնալ մոտեցում ունենան , ու ետ էսօրվա ֆուտբոլում նորություն չի....
Փաստորեն Ռեալի ֆուտբոլիստներին այնուամենայնիվ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու կոչ ա պետք անել :8 Հետաքրքիր էր, իսկը պրոֆեսիոնալներին հատուկ երևույթ:

Սերխիո
18.11.2010, 22:52
Փաստորեն Ռեալի ֆուտբոլիստներին այնուամենայնիվ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու կոչ ա պետք անել :8 Հետաքրքիր էր, իսկը պրոֆեսիոնալներին հատուկ երևույթ:

Վլադ ջան , հասկանում եմ, ուզում ես Ռեալին փնովես ,ինչ-ինչ եզրակացություններ ես անում `ի հեճուկս Ռեալի, բայց դե միշտ չի, որ քո բարսիկի ֆուտոբլիստները պրաֆեսիոնալ են ու 100% տրամադրվում են խաղերին, հակառակ դեպքում Հերկուլեսի Բարսիկից ուժեղ լինելը պետք է խոստովանես...

Լեո
18.11.2010, 22:55

Ես կարող եմ խոստովանել, բայց դու ինձ հաստատ չես հավատա, էդքան էլ միամիտ չես, ինչքան թվում ա :))

Ես Ռեալին չեմ փնովում :beee Ռեալի շնորհիվ ես Բարսային ավելի շատ եմ սիրում :))

Սերխիո
18.11.2010, 22:58
Ես կարող եմ խոստովանել, բայց դու ինձ հաստատ չես հավատա, էդքան էլ միամիտ չես, ինչքան թվում ա :))

իսկ դու ամեն դեպքում ասա, որ Հերկուլեսը ուժեղ ա Բարսելոնայից... :P

Լեո
18.11.2010, 23:01
իսկ դու ամեն դեպքում ասա, որ Հերկուլեսը ուժեղ ա Բարսելոնայից... :P

Այն խաղում, որում Բարսան պարտվեց Հերկուլեսին, Հերկուլենս ուժեղ էր: Էդ փաստ ա, ոչ ոք չի էլ փորձում ժխտել :)

Լեո
18.11.2010, 23:02
Քո ազիզ խաթեր համար էսպես ձևակերպեմ.
Այո՛, Հերկուլեսն ուժեղ ա Բարսայից.... Բարսան էլ Ռեալից :lol

Սերխիո
18.11.2010, 23:20
Քո ազիզ խաթեր համար էսպես ձևակերպեմ.
Այո՛, Հերկուլեսն ուժեղ ա Բարսայից.... Բարսան էլ Ռեալից :lol

ետ հաստատ սխալ ձևակերպում ա քանի որ`
Ռեալ > Հերկուլես > Բարսա ,այսինք ...

Vaho
19.11.2010, 20:48
Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ Իսպանիաի առաջնությունում ևս մեկ թիմ ել հայտնվեց որ կարոէ հավասար պայքարել Ռեալի և Բարսի նման թմերի հետ, թե չե մի տեսակ Իսպանիաի առաջնության հետաքրքրությունը կորումա, որ միշտ երկու թմերի մեջա պայքարը ընթանում, իչքան ուժեղ թմեր լինեն ենքան ավելի հետաքրքիր կլիներ, էս առումով Անգլիաի առաջնությունը առաջին տեղնա

Հ.Գ. Ողջույն բոլորին

Ungrateful
21.11.2010, 02:20
Հաղթում ենք 4-1 հաշվով: Խաղը դեռ չի ավարտվել :):
Մինչ այս րոպե՝ Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, 1 գոլ Իգուաինի հաշվին, և 1 գոլ 11 մետրանոցից՝ Ռամոսի:hands: Ռամոսը արժանի էր:):

Հ.Գ. Ռոնալդուն գոլերի քանակով անցավ Մեսսիին :):

Նաիրուհի
21.11.2010, 02:22
Հաղթում ենք 4-1 հաշվով: Խաղը դեռ չի ավարտվել :):
Մինչ այս րոպե՝ Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինկակ, 1 գոլ Իգուաինի հաշվին, և 1 գոլ 11 մետրանոցից՝ Ռամոսի:hands: Ռամոսը արժանի էր:):

Բարսելոնն էսօր գոլերի թվով առաջ անցավ, մեզ առնվազն մի գոլ էլ է պետք...
Համ էլ Լա Լիգայի լավագույն արդյունքն ենք ցույց տալիս 12 խաղի արդյունքում :hands

Ungrateful
21.11.2010, 02:27
Էլի լավ լուրեր կան, էս անգամ մեր անչափ սիրելի Ռաուլից :love:
Այսօր, մեր լավ ախպերը դարձել է հեդտրիկի հեղինակ... Շալկեի կազմում խփելով 3 գոլ Վերդերին:

Նաիրուհի
21.11.2010, 02:48
5-րդ գոլն էլ եղավ... :hands Ռոնալդու, շնհավո՜ր... :love

Ungrateful
21.11.2010, 02:49
5-1 :yahoo

5-րդ գոլը խփում ա Ռոնալդուն 2-րդ 11 մետրանոցից, դառնալով հեդտրիկի հեղինակ այս խաղում :yahoo:
Տղեն 2 անգամ խփեց՝ 2-ն էլ գոլ :D:

Խաղը վերջացավ: Շնորհավո՜ր:

Ungrateful
21.11.2010, 02:53
Մեր անպարտելի արքայական մեքենան կամաց-կամաց հասավ նաև կապտանռնագույններին :B...
Հաջորդ տուր :love:

Սերխիո
21.11.2010, 03:49
Մեր անպարտելի արքայական մեքենան կամաց-կամաց հասավ նաև կապտանռնագույններին :B...
Հաջորդ տուր :love:

Արս ջան , ես կասեի անպարտելի տանկը հասավ կապտանռնագույնների խրճիթին , մնում ա լխճի անցնի, իսկ սնարյադները դաժը ափսոս են դրանց վրա օգտագործել, քանի որ ենքան ողորմելի թիմ ա, որ Ալմերիա գաճաճին բռնցրել ա ու ուզում ա դրանով աչք վախացնի:D
Հ.Գ.
Հարգեցի Բիլբային :hands, ևս մեկ անգամ աչքս մտավ, կարգին ֆուտբոլ խաղաց, բաց, հարձակողական , չմտավ վառոտները... Դե մենք էլ կարգին ֆուբոլ նայեցինք:
Մեկել ոնց եմ սիրում մեր <<թարախ լակոտին:hands>>, մինչև մեսուլիկից մուռը չհանեց, նորմալ գոլ չնշեց:

http://www.youtube.com/watch?v=oit0Fr5GeMQ&feature=player_embedded

Ungrateful
21.11.2010, 04:05
Արս ջան , ես կասեի անպարտելի տանկը հասավ կապտանռնագույնների խրճիթին , մնում ա լխճի անցնի, իսկ սնարյադները դաժը ափսոս են դրանց վրա օգտագործել, քանի որ ենքան ողորմելի թիմ ա, որ Ալմերիա գաճաճին բռնցրել ա ու ուզում ա դրանով աչք վախացնի:D

Համարյա սենց էի ուզում ձևակերպել վերևի գրառումս... Բայց մի քիչ համեստություն արեցի :oy:D: Հիմա էլ ի՞նչ ասեմ, ինչ կար սաղ ասեցիր, ախպերս :)):
Ես էդ «թարախ լակոտի» ցավը տանեմ: Էն որ ասում են է՝ «Մնացած թիմերը խփում են էնքան ինչքան, որ կարողանոմ են... Իսկ մենք էնքան, ինչքան մեզ պետք ա, ինչքան ուզում ենք» Լրիվ էդ ա: Պտի իրանը աներ, էդ տղեն:B:
Ռամոսն ու Ռոնալդուն երևի 11 մետրանոցի վրա ինչ որ բան են գրազ եկել, Ռամոսը կրել էր՝ տենց իրան տվին :D: Իսկ ավելի լուրջ՝ իրոք ուրախացա, որ գնդակի մոտ Ռամոսին տեսա, արժանի ա էդ տղեն, էս տարի դեռ գոլ չեր խփել:

Լեո
21.11.2010, 12:54
Մէ ուրախություն, մէ խինդ... :lol

Vaho
21.11.2010, 13:26
Մէ ուրախություն, մէ խինդ... :lol

Վլադ ջան ուրախանալու տեղ ունենք, որովհետև հաղթել են Բիլբաոին, որն Իսպանիաի առաջնությունում բոլոր թմերից միակնա Ռեալից ու Բարսից բացի, որ չի գնացել երկրորդ դիվիզիոն
համել ուրախանալ կտենաս կլասիկոի ժամանակ էսի ինչա որ;)

Լեո
21.11.2010, 14:41

Լավ ենք արել, ուրախացել եք, Վահո ջան, ես բան չասեցի :))
Բան չունեմ ասելու, կարող ա 2 տարին մեկ էլ դուք ուրախանաք կլասիկոյից հետո, մենք էլ ուրախանանք, որ դուք վերջապես ուրախ ենք :))

Վերջին տարիներին միշտ էլ Ռեալի երկրպագուները կլասիկոյից առաջ վստահ են եղել, որ Ռեալը կհաղթի, բայց... Էս անգամ էլ սպասենք, ու կիմանանք ինչ ինչոց ա ;)

Սերխիո
21.11.2010, 19:42

Վլադ ջան , նենց ես ասում երկու տարին մեկ, ոնց որ ամեն օր խաղում են,երկու տարին էլ ... Այ Ատլետիկոն տասնհինգ տարի ա չի կարում կրի Ռեալին այ ետի ուրիշ բան ա...

ամսի 30-ին `մէ' ուրախություն, մէ' խինդ, մէ' ցնծություն, մէ' չեմպիոնություն

Լեո
21.11.2010, 20:23
ամսի 30-ին `մէ' ուրախություն, մէ' խինդ, մէ' ցնծություն, մէ' չեմպիոնություն

Շնորհակալություն բարեմաղթանքի համար :hi

Սերխիո
21.11.2010, 21:22
Շնորհակալություն բարեմաղթանքի համար :hi

դա, բնավ, քեզ չէր վերաբերում ::beee
բայց դու, Վլադ ջան, միևնույն է ինձ կշնորհավորես, դաժը 30-ին չէ, այլ 29-ին:secret

Նաիրուհի
24.11.2010, 00:21
Էսօրվա առաջին գոլը։
Շնորհավորանքներս :love

Ungrateful
24.11.2010, 01:17
Ծեծում ենք :sulel:
Այաքս 0 - 3 Ռեալ Մադրիդ

Նաիրուհի
24.11.2010, 01:24
Ծեծում ենք :sulel:
Այաքս 0 - 3 Ռեալ Մադրիդ

Այո՜... :yahoo
0-4 :hands

Ungrateful
24.11.2010, 01:25
Ծեծելը ո՞րն ա, այլանդակեցինք իրանց դաշտում :D:

Ungrateful
24.11.2010, 01:54
Շնորհավորում եմ բոլորիս, հերթական ծեծի կապակցությամբ:ok: Այս անգամ էլ «դռբի տակ» ընկավ Այաքսը :( :)): Փայլուն հաղթանակ 0-4 հաշվով:
Հերթը կամաց-կամաց հասնում ա կապտաեսիմինչագույններին :bye :cry:

Ալոնսոն ու Ռամոսը դեմք են: Մանավանդ Ռամոսը... Կարմիրը ստացավ, մրցավարին շնորհակալություն հայտնեց ու ուրախ-ուրախ գնաց:D: Բացել էր :)):

Ապե Ջան
24.11.2010, 01:57

նռնա...

Նաիրուհի
24.11.2010, 02:05
նռնա...
Հը՞ն :think
Վերջները բարի... Ասֆալտի տրակտորով անցնելու ենք :nyam

Սերխիո
24.11.2010, 02:39
յոհան կրույֆի փոքր տղու <<ականջը քաշեցին>>, մնում ա ավագ որդու բերանը ջարդեն...

Բայց մեղք էր ապերիկը~:(

Լեո
24.11.2010, 22:50
Ում ուզում եք, հաղթեք, մեկ ա ում պետք ա, պարտվում եք :P

Ungrateful
24.11.2010, 23:24
ԵՐԿՈՒ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ :))

http://www.realmadrid.am/site/img/news/urdieron_expulsiones.jpg
Փորձենք նկարագրել, թե ինչպես «Ռեալի» գլխավոր մարզիչը կազմակերպեց իր երկու խաղացողների հեռացումը:

Մինչև իր մտահղացումը ֆուտբոլիստներին հասցնելը Մոուրինյոն դա քննարկում է իր երկու օգնականների` Չենդոյի և Կարանկայի հետ.
http://www.as.com/recorte/20101123dasdasftb_75/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Այնուհետև Մոուրինյոն համապատասխան հրահանգներն է տալիս Դուդեկին, որ վերջինս դրանք փոխանցի թիմի ավագին.
http://www.as.com/recorte/20101123dasdasftb_77/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Տեղեկատվության փոխանցում.
http://www.as.com/recorte/20101123dasdasftb_78/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Կասիլյասը հայտնում է մարզչի մտահղացումը Ռամոսին, որը, ինչպես երևում է, չի հավատում լսածին.
http://www.as.com/recorte/20101123dasdasftb_79/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Առաջին հեռացում. բանից անտեղյակ Արբելոան շտապում է բողոքարկելու մրցավարի որոշումը.http://www.as.com/recorte/20101123dasdasftb_80/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Երկրորդ հեռացում. Արբելոան նորից չի հասկանում` ինչ է կատարվում և շտապում է դեպի մրցավարը.
http://www.as.com/recorte/20101123dasdasftb_81/H380/Ies/urdieron_expulsiones.jpg

Այ այսպիսի բաներ!!!
Աղբուր՝ realmadrid.am (http://realmadrid.am)

Հ.Գ. Մոուրինյո, չունենամ քեզ :D:hands:

tikopx
24.11.2010, 23:27
ԵՐԿՈՒ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ :))

Հ.Գ. Ցավը տանեմ :D:hands:

բայց իմաստը չեմ հասկանում, համ կրում եին , համ էլ մտածելու բան չունեին :think

Ungrateful
25.11.2010, 00:09
բայց իմաստը չեմ հասկանում, համ կրում եին , համ էլ մտածելու բան չունեին :think

Տես, Տիկ ջան: 2-ն էլ այդ խաղում ստացան դեղին քարտ: Ու ՉԼ-ի օրենքների համաձայն, դեղինը մնում է խաղացողի վրա «կախված» նաև հաջորդ խաղում, տղերքը որոշեցին կարմիր ստանալ, չմասնակցել Օսերի դեմ աննշան խաղին և «մաքուր» մտնել 1/8: Ստրախովկա ա էլի, եթե Օսերի հետ խաղում իրանցից մեկը 1 դեղին քարտ ստանար, դրան գումարվելու էր այս խաղում ստացած դեղինն ու ավտոմատ կարմիր էր դառնալու՝ 1/8-ում էլ չէր մասնակցի: 2-ն էլ հիմնական կազմի, անհրաժեշտ ֆուտբոլիստներ են ու 1/8-ում իրանց բացակայությունը կարող ա լուրջ պրոբլեմ դառնալ: Ավելի լավ ա Օսերի հետ խաղը բաց թողնեն, բայց 1/8-ում նորմալ, առանց պրոբլեմների խաղան:

Սերխիո
25.11.2010, 02:10
Հ.Գ. Մոուրինյո, չունենամ քեզ :D:hands:

մուխլյոժ դեմք ա Ժոզեն, չնայած ես ուզում էի , որ Ռոնալդուն , երկրորդ գոլից հետո մայկեն հաներ ու ինքն էլ ստանար կարմիր...

Ungrateful
25.11.2010, 02:16
մուխլյոժ դեմք ա Ժոզեն, չնայած ես ուզում էի , որ Ռոնալդուն , երկրորդ գոլից հետո մայկեն հաներ ու ինքն էլ ստանար կարմիր...

Լավ կլիներ: Ամեն հանդիպմանը վախում եմ, որ կարողա վնասվացք ստանա... Շատ են էլի իրան պահում, քցում, քաշում: Համել լավ կհանգստանար տղեն: Ոնց նայում եմ, եկող 5-6-ից ավել Լա լիգայի հանդիպումները հեշտ չեն լինելու՝ Բարսա հետո Վալենսիա, Սարագոսա, Սևիլիա, Խետաֆե, Վիլյառեալ: Էս սաղ հանդիպումները իրար հետևից են ու ոչ մեկն էլ հեշտ չի:
Ամեն դեպքում, զամեններում հզոր տղերք ունենք, բայց Ռոնալդուին հավասար փոխարինող աշխարհում չկա:

Սերխիո
25.11.2010, 02:38
ուղղակի մի բան եմ նկատել, որը կարելի է երկու առումով էլ հասկանալ, լավը են ա, որ Ռոնալդուն, Ժոզեն, բժիշկները երևի վստահ են, որ լավ ֆիզիկական վիճակում ա,դրա համար էլ խաղում ա, երեկ համար առաջին թեկանծուն ինքն էր ,որ պտի չխաղար, իսկ խաղալու պարագայում էլ `փոխարինվեր, բայց արի ու տես, որ Լասսին ու Բենզեմային ավելի շատ էր հանգիստ պետք, քան իրան, իսկ վատը են ա, որ ուղղակի անտեսելով վնասվածքի վտանգը`ագահաբար ընկելա գոլերի հետևից...

իսկ իրան արժանի փոխարինողի հետ կապած էլ ասեմ .ես որպես Զիդանի երդվյալ երկրպագու , Ռոնադուին ավելի պետքական, լիդեր, անփոխարինելի եմ համարում,քան Զիզուին, Ֆիգուին, Ռոնալդոին...Նա ամենակարևոր ձեռքբերումն է սպարտային առումով ...

Ungrateful
25.11.2010, 02:59

Ես էլ եմ էդ ասում, Սերխիո ախպեր: Անտեսում ա վնասվածքի վտանգը, իմանալով, որ ինքը ցանկացած թիմի պաշտպանների համար 1 «թշնամին ա»: Մարզավիճակը գերազանց ա, բան չունեմ ասելու ու լավ ա, որ գերազանց ա հենց կլասսիկոից առաջ: Բայց էդ կլասսիկոն էլ սարքել ենք դրոշակ: Լավ, ենթադրենք կրեցինք, 4 միավորով առաջ անցանք... Բա հետո՞ նշածս սաղ թիմերի հետ հերթով խաղեր են լինելու, չարժի մենակ կլասսիկոյի վրա կենտրոնանալ՝ էդ հաղթանակը, միավորային առումով, կարա զրոանա նշածս ցանկացած թիմի հետ խաղում: Մեզ մարզավիճակ ա պետք + մինիմում վնասվացքներ՝ դժվար էտապ ենք մտնում:
Լասսի ու Բենզեմայի ասածդ պահով, չեմ զարմանում: Ժոզե ձյաձից ամեն ինչ սպասելի ա, մանավանդ բարսայի հետ խաղերում /փորձն ա ցույց տվել:D/:

Սերխիո
25.11.2010, 03:14
էս տարին առանց տռավմի ,որ հելանք, արդեն Կական էլ կմիանա,իսկ ինքը ,որոշ չափով կարա դաշտում Քրիստին,Օզիլին կամ Դի Մարիային փոխարինի...

հալա Մադրիդ...

Լեո
30.11.2010, 02:10
...
http://img831.imageshack.us/img831/4449/barcal.png

Սերխիո
30.11.2010, 02:31
...
http://img831.imageshack.us/img831/4449/barcal.png
http://livescore.com/default.dll/game?comp=spain1&game=438959
Վլադ ջան , եթե հաշիվն ես տեղեկացնում , ապա դրա համար կա լինկ

իսկ ընդահանրապես ես բաժնում քննարկում են , որ թե վիճակագրությւոն գրում:

Լեո
30.11.2010, 02:33
Հանգիստ, ժող ջան, սա էլ կանցնի ;)

Enigmatic
30.11.2010, 02:55
Չկար կարևորագույն ֆուտբոլիստներից մեկ՝ Իգուայինը, ճիշտա մերոնք թույլ խաղացին համեմատ, Կասիկի վրա եմ ջղայնացած ահավոր, բայց դե նենց են ուրախանում բարսելոնցիք ոնցոր թե էս էր կրվեց ու պրծ, զատո Ռեալը բոլոր առաջնություններում հիմա առաջատար ա համրյա, նենց որ, խաղ էր էլի, իսկ ես գիտեմ հաղթելու ենք էս սեզոն, դե կտեսնեք;)
Ինչ էլ արեցին լավ արեցին, Ռաոմսն էլ լավ հասցրեց վզակոթին, Մեսսիին էլ էր տղը, Գվարդիոլային էլ:)) տակ դեռժած, լավա լինելու:clap

Ապե Ջան
30.11.2010, 04:57
http://livescore.com/default.dll/game?comp=spain1&game=438959
Վլադ ջան , եթե հաշիվն ես տեղեկացնում , ապա դրա համար կա լինկ

իսկ ընդահանրապես ես բաժնում քննարկում են , որ թե վիճակագրությւոն գրում:

Չէ չէ մի նյարդայնացեք, այդ ամենը ձեզ հունից հանելու համար չէ :crazy
Հա ի դեպ ցավում եմ կատարվածի համար: :)

Ungrateful
30.11.2010, 08:53
Կստածի... Տանել չեմ կարում glory hunter ոճի «ֆուտբոլասերներին»

Հարդ
30.11.2010, 09:05
Մինչդեռ Ռեալը սրան նրան էր հրում, բրդում... Բարսելոնը ֆուտբոլ էր խաղում (սա ասում եմ որպես Ռեալի երկրպագու):

Amourchik
30.11.2010, 12:19
Մինչդեռ Ռեալը սրան նրան էր հրում, բրդում... Բարսելոնը ֆուտբոլ էր խաղում (սա ասում եմ որպես Ռեալի երկրպագու):

Զարմանում եմ , որ Ռեալի երկրպագուն նման բան ա ասում: Եթե Ռեալի եկրպագու եք ուրեմն հաստատ կիմանաք , որ Ռեալը ընդհանրապես կոպիտ թիմ չի ու սրան նրան հրելը ես միայն վերջում տեսա , երբ ՌԱՄՈՍը հրեց Բարսայի երևի 11 ֆուտբոլիստներին, այն էլ դա նյարդային պոռթկում էր ոչ ավելին:
Ասեմ, որ Բարսան հիանալի խաղ խաղաց, Ռեալը ընդհանրապես ոչինչ չխաղաց, դժվարանում եմ դա ֆուտբոլ անվանել, բայց ուղակի կողքից ավելացնելը, թե իբր սրան էր հրում, նրան էր հրում, դա տեղին չի:
Նորից եմ շնորհավորում բոլոր օբյեկտիվ երկրպագուներին, այսօր դուք իրավունք ունեք ամեն ինչ ասելու:(

Հարդ
30.11.2010, 13:59
Զարմանում եմ , որ Ռեալի երկրպագուն նման բան ա ասում: Եթե Ռեալի եկրպագու եք ուրեմն հաստատ կիմանաք , որ Ռեալը ընդհանրապես կոպիտ թիմ չի ու սրան նրան հրելը ես միայն վերջում տեսա , երբ ՌԱՄՈՍը հրեց Բարսայի երևի 11 ֆուտբոլիստներին, այն էլ դա նյարդային պոռթկում էր ոչ ավելին:
Ասեմ, որ Բարսան հիանալի խաղ խաղաց, Ռեալը ընդհանրապես ոչինչ չխաղաց, դժվարանում եմ դա ֆուտբոլ անվանել, բայց ուղակի կողքից ավելացնելը, թե իբր սրան էր հրում, նրան էր հրում, դա տեղին չի:

Ի՞նչ կապ ունի, թե Ռեալն ընդհանուր ինչ թիմ ա: Եթե մի խաղում կոպիտ ա խաղացել, պետք ա քննադատվի:
Իսկ Ռոնալդուն ընդհանրապես ոնց որ էրեխա լինի:
Դուք էլ լինելով Ռեալի երկրպագու, ընդունում եք, որ ոչինչ չխաղաց: Ես հենց դրանից էլ դժգոհ եմ ու քննադատում եմ:

Amourchik
30.11.2010, 15:39
Առաջարկում եմ բոլոր մադրիդիստներին մեկ անգամ ևս հիշել, թե իրենք ինչպիսի ակումբի երկրպագու են: Հպարտ եմ մադիդիստ լինելու կապակցությամբ
http://www.youtube.com/watch?v=2cVKzoxYJRI

Լեո
30.11.2010, 22:17
Կասիլիասը մի քիչ ցվրվելու օրիգինալ ձև ա գտել :))

http://img502.imageshack.us/img502/4748/getimagewm.jpg

Բայց լավ ծիտ ա երևում, ես էլ ուզեցի :(

Մարկիզ
30.11.2010, 22:37
Էս աշխարհի առաջնությունից ա: Ընկերուհին ա:;)

Ungrateful
30.11.2010, 23:22
Էս էլ Վլադի դրած լուսանկարի վիդեոն :):

http://www.youtube.com/watch?v=xngnFBIWBQA

Նենց էլ հավեսով ա տնաշենը էդ սիրունին պաչում :nyam...

Armen.181
01.12.2010, 00:06
մեկ ասի չգրեմ մեկել փոշմանեցի,այն ֆուտբոլը որ ես երեկ տեսա որը իդեպ լինում է տարին 2 անգամ այքանել սպասելիքներս չարդարացրեց ,խաղում էր Բարսելոնան իսկ Ռեալը իրեն զգում եր համեստ հյուրի կարգավիճակում ,ակնհայտ բախտը ժպտում էր բարսելոնային առաջին խաղակեսում խփած գոլերում,որքանել ճիշտ կամ սխալ են Ռոնալդուն կամ Ռամոս ես իրենցից շնորհակալ եմ գոնե մեկ երկու դրվագներում հետաքրքրությամբ սկսեցի դիտել հեռուստացույցի էկրանին ,Մեսիի կեղմից նկատեցի ոչ հարիր արարք ,իսկ ընդհանուր առմամբ շատ տհաճ ֆուտբոլ եր այն ֆուտբոլասերի համար որը ոչ Ռեալ էր երկրպագում ոչ էլ Բարսելոնա, Բարսելոնան խաղաց իր խաղը ՝ պահեց գնդակը ,որը որ Ռեալը տենցել չգտավ ,խաղաց մեկ թիմ և բնականաբար հաղթեց , խաղում պայքար չկար Կարծես թե Ռեալը մդադրված պարտվեր,հաճախ չեմ դիտում Իսպանիայի առաջնությունը քանի որ «Ներկա պահին» այնտեղ կա 2 գերակումբ որոնք իրար այնքանել համարժեք չեն ,հույսով եմ իմ կողմից ոչ մի վիրավորական արտահայտություն չհնչեց

Amourchik
01.12.2010, 17:11
Առաջարկում եմ բոլոր մադրիդիստներին մեկ անգամ ևս հիշել, թե իրենք ինչպիսի ակումբի երկրպագու են: Հպարտ եմ մադիդիստ լինելու կապակցությամբ

http://www.youtube.com/watch?v=2cVKzoxYJRI

Ինչ ուզում եք ասեք, Պլասիդո Դոմինգոի կատարմամբ Ռեալի հիմնը ուղղակի սրբում տանում է ամեն տեսակի խոշոր հաշվով պարտություն, ամեն տեսակի կներեք բայց զզվելի արտահայտությունները Ռեալի հասցեին, լսելով սա, պարզապես համոզվում եմ, որ այո Ռեալը ինչ որ առեղծված է, նրան կամ ատում են կամ պաշտում, նախընտեել եմ 2րդ տարբերակը և դատապարտված եմ դրան:love

Amourchik
01.12.2010, 18:02
Մադրիդի Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ մտադիր չի եղել, որևէ վնաս պատճառել Լեո Մեսսիին, նա նաև նշել է, որ արդեն խոսել և ներողություն է խնդրել Չավիից և Պույոլից: Վերջում Ռամոսն ասել է, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը տղամարդկություն ցուցաբերել և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից շարունակելով աշխատել և կրկին անգամ աշխատել սխալների վրա:

աղբյուր` marca.com

Ես միայն կարող եմ ասել, որ համոզվաց էի, որ նա կանի այն, ինչ պետք է աներ: Մեր մարտիկ;)

Ապե Ջան
02.12.2010, 00:55
Փաստորեն նա խոսել է իր և իր թիմի սխալների մասին, լավա լավա, բարձրայն մարդը արտահայտվելա: :))

Սամսար
02.12.2010, 11:23
Շուտ էի ուզում գրել էդ մասին, բայց սպասեցի «հաշտության» նշաններին։ Նոյեմբերի 29-ի Բարսա-Ռեալ խաղի նախապատմությունը և բուն խաղի ընթացքը հար և նման էր Անդրե Դիրել-Արթուր Աբրահամ բռնցքամարտի հետ կապվածին։ Սկզբում Բարսայի երկպագուները քարկոծում են Ռեալի ֆուտբոլիստների ավտոբուսը, հետո խաղի ընթացքում լիքը սադրանքներ Բարսայի մարզչի ու ֆուտբոլիստների կողմից, գումարած իրանց լավ խաղը. դե արի ու Ռեալի տղեքի ներվեր, դիմացեք, որտեղի՞ց։ Բայց դե մարզիչ, հոգեբան և էդ դեպքերի համար այլ առանցքային ֆիգուրները մեխի գլխի դերում հանդես եկան։ Սպորտ ա, ամեն ինչին պետք ա պատրաստ լինես։

Մի տարբերություն էդ երկու պատմությունների միջև կա. Արթուրը Դիրելին հավասար կռվեց, եթե ոչ ավելի(մի քիչ համբերեր, կարող ա նոկդաուն կամ նոկաուտ հաշվեին), բայց իրան զասուդիտ արին մի վերջին կարգի, իսկ Ռեալի պարագայում դա համարյա չկար. Բենզեմայի իբր 11-մետրանոցային պահի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Վալդեսը ֆրանսիացու ուղղությամբ շարժում չարեց ու Բենզեման ինքը շարժվեց դեպի դարպասապահը, դիպավ ու ընկավ, կարծում եմ՝ ոչ դիտավորյալ։ Վիլյայի երկրորդ գոլը, խոստովանեմ, կարծես, օֆսայդից էր։ Բայց դա բան չէր որոշելու։ Կուզենայի էդ երկու պահերի վիդեոների լինկ քցեք էստեղ։ Շնորհակալ կլինեմ։

Լեո
02.12.2010, 23:18
Վիլյայի երկրորդ գոլը, խոստովանեմ, կարծես, օֆսայդից էր։ Բայց դա բան չէր որոշելու։

Ի՞նչ :o

Հայ-հայ ա բոլոր 5 գոլերն էլ «օֆսայդ» կդարձնեք :sad

Կուզենայի էդ երկու պահերի վիդեոների լինկ քցեք էստեղ։ Շնորհակալ կլինեմ։

http://www.youtube.com/watch?v=O6sODSLYhOg

Ապե Ջան
05.12.2010, 01:37
Ռեալի հետ ի՞նչա կատարվում: :B

Ներսես_AM
05.12.2010, 01:55
Նոր նայեցի Օսասունային նման ա մեկնարկային կազմը :o 4 պաշտպան 6 կիսապաշտպան առանց հարձակվողի: Տեսնենք խաղի արդյունքը նույնը կլինի՞ :)

Լեո
05.12.2010, 02:26
Վալենսիայի կազմում 68-րդ րոպեին Դավիթ Ալբելդան անարդար կարմիր քարտ ստացավ, և մրցավարի օգնությամբ Ռեալը ռեալ շանս ստացավ նվաստացած հեղինակությունն ինչ-որ տեղ վերականգնել:

Ներսես_AM
05.12.2010, 03:04
Ապրեն բոլորը մանավանդ մրցավարները :[

Սերխիո
06.12.2010, 03:01
Վալենսիայի կազմում 68-րդ րոպեին Դավիթ Ալբելդան անարդար կարմիր քարտ ստացավ, և մրցավարի օգնությամբ Ռեալը ռեալ շանս ստացավ նվաստացած հեղինակությունն ինչ-որ տեղ վերականգնել:

եթե Ալբելդան ստացած չլիներ ,մի հոգի կար ,ինքը կստանար, ուղղակի հինգ րոպեի մեջ երկու հեռացում չարեց, նենց ,որ թարգեք,ու խոսացեք բարսիկի մասին, թե ինչ զզվելի դեմք ա սապատերը, որը աջակցում ա բառսիկին

Սերխիո
06.12.2010, 03:03
Ապրեն բոլորը մանավանդ մրցավարները :[

վայ թաղեմ են մրցավարին...:[ լրիվ անասունի մեկն էր, քանի հատ պենալ չդրեց բառսիկի դարպասին ու ենքան վիզ դրեց ,որ Չելսին չմտնի ֆինալ, լրիվ մեյմուն-կապիկություն էր անում:[

Սերխիո
08.12.2010, 03:15
Ռեալի պոտենցիալ մրցակիցներն են փլեյ-օֆում `Լիոն, Ինտեր,Կոպենհագեն,Ռոմա ,Մարսել ,Արսենլա կամ Շախտյոր...
Շատ եմ ուզում Ռոման կամ Լիոնը լինեն ,չեմ ուզում Շախտյորին, ետ ամենավատ տարբերակը կլինի...

Լեո
08.12.2010, 19:37
Ռեալի պոտենցիալ մրցակիցներն են փլեյ-օֆում `Լիոն, Ինտեր,Կոպենհագեն,Ռոմա ,Մարսել ,Արսենլա կամ Շախտյոր...
Շատ եմ ուզում Ռոման կամ Լիոնը լինեն ,չեմ ուզում Շախտյորին, ետ ամենավատ տարբերակը կլինի...

Լիոնը Ռեալի համար վատագույն տարբերակը կլինի, որովհետև ավանդաբար ՉԼ-ում Ռեալին ֆուկ ա անում :hands

Անհամբեր սպասում եմ ՉԼ 1/8 եզրափակիչից Ռեալի ազատ անկմանը: Ասում են՝ Ռեալը սիրում ա ավանդույթները պահպանել :lol

Սերխիո
09.12.2010, 19:25

եթե դուք ձեր ահուսարսափ Ռուբին կրիք, մենք` առյուծի բերանը հաստատ կճղենք...
հիմա տես, ինձ չի հետաքրքրում ,թե Բարսան կանցին հաջորդ փուլ ,թե ռադը կքաշի, ինձ իմ թիմն ա հետաքրքրում ,իսկ դու 2 գրառում անում ես բառսիկի վերաբերյալ, 3 հատ Ռեալի... Ախր շատ ես վախենում Ռեալից:scare

Հարդ
09.12.2010, 20:21
Լիոնը Ռեալի համար վատագույն տարբերակը կլինի, որովհետև ավանդաբար ՉԼ-ում Ռեալին ֆուկ ա անում :hands

Անհամբեր սպասում եմ ՉԼ 1/8 եզրափակիչից Ռեալի ազատ անկմանը: Ասում են՝ Ռեալը սիրում ա ավանդույթները պահպանել :lol

Ես սենց բանի շնորհակալություն չէի հայտնի:angry:
Դրանից հետո ա խմբագրվել:

Լեո
09.12.2010, 20:42
եթե դուք ձեր ահուսարսափ Ռուբին կրիք, մենք` առյուծի բերանը հաստատ կճղենք...
հիմա տես, ինձ չի հետաքրքրում ,թե Բարսան կանցին հաջորդ փուլ ,թե ռադը կքաշի, ինձ իմ թիմն ա հետաքրքրում ,իսկ դու 2 գրառում անում ես բառսիկի վերաբերյալ, 3 հատ Ռեալի...

Ի տարբերություն քեզ, ես երբեք հակառակորդ թիմի անունը փոքրատառով չեմ գրում :P
Իմ ու քո տարբերությունը նրանում ա, որ դու Բարսային ատում ես, ես՝ Ռեալին խղճում :)) Դու ատելություն ես տարածում, ես՝ բարեգթություն :lol

Ախր շատ ես վախենում Ռեալից:scare

Հա, շատ եմ վախենում... Վախենում եմ Ռեալը լուծարվի, ու մենք զրկվենք խոշոր հաշիվներով Ռեալին նոկաուտ անելու հաճույքից :(

Ես սենց բանի շնորհակալություն չէի հայտնի:angry:
Դրանից հետո ա խմբագրվել:

Լավ, համարենք անվավեր :))

Սերխիո
09.12.2010, 21:02
Ի տարբերություն քեզ, ես երբեք հակառակորդ թիմի անունը փոքրատառով չեմ գրում :P
Իմ ու քո տարբերությունը նրանում ա, որ դու Բարսային ատում ես, ես՝ Ռեալին խղճում :)) Դու ատելություն ես տարածում, ես՝ բարեգթություն :lol

Ռեալի ինչին ես խղճում ? երևի պարտքի տակ կքած են? ,թե մահամերձ հիվանդ ա ?
դու Ռեալին ավելին ես ատում, հավատա,էլ չասեմ բուն կատալոնացիների մասին, թե իրանք էլ են խղճում ? , բայց միաժամանակ ավտոբուսի լուսամուտները ջարդում...

Լեո
09.12.2010, 21:11
...ավտոբուսի լուսամուտները ջարդում...
Դե լավ ա էլի, լավ ա մի քանի էշ ջարդեցին ավտոբուսի լուսամուտները, թե չէ Ռեալը պարտվելու մեղքը ու՞մ վրա պիտի գցեր :lol

Սերխիո
09.12.2010, 21:17
Դե լավ ա էլի, լավ ա մի քանի էշ ջարդեցին ավտոբուսի լուսամուտները, թե չէ Ռեալը պարտվելու մեղքը ու՞մ վրա պիտի գցեր :lol
դե լավա , մի քանիս էլ հելան ծափ տվին Ռոնալդինյոին, դուք էլ սարքիք մատի փաթաթան...

Լեո
09.12.2010, 22:42
դե լավա , մի քանիս էլ հելան ծափ տվին Ռոնալդինյոին, դուք էլ սարքիք մատի փաթաթան...

Բայցի ինչի՞ համար ես էդ երկու երևույթները համեմատում :8

Ռոնալդինյոյին ծափահարելը շնորհքով քայլ էր, ավտոբուսը քարկոծելը՝ անշնորհք: Ընդհանրապես համեմատելի չեն է:

Սերխիո
10.12.2010, 01:43
Բայցի ինչի՞ համար ես էդ երկու երևույթները համեմատում :8

Ռոնալդինյոյին ծափահարելը շնորհքով քայլ էր, ավտոբուսը քարկոծելը՝ անշնորհք: Ընդհանրապես համեմատելի չեն է:

դե սա ևս մի անգամ ապացուցում ա Բարսելոնի կողմից Ռեալին թշնաբար վերաբերվելը,իսկ Ռեալի կողմից մեծահոգությունը,ջենթլմենությունը ( Ֆրանկոյին չասես մենակ:)) ), շատ բնորոշ օրինակ ա: չնայած ես չեմ ընդունում ես ծայրահեղությունները, թե խուլիգանությունը ,թե հանձնվելը:

Լեո
10.12.2010, 20:05

Այ ցավդ տանեմ, ոնց նայում եմ, դու Ռոնալդինիոյին ծափահարելու հարցում վաղուց ի վեր խորը մոլորության մեջ ես: Էդ հանձնվել չէր, ոչ էլ նվաստացում, էդ հարգանք էր, հա՛ր-գա՛նք... Փոխանակ հպարտանաս, որ Ռեալի երկրպագուները նման շնորհքով քայլ են արել, ամեն կերպ փորձում ես նվաստացնել դա:

Սերխիո
10.12.2010, 21:49

Վլադ ջան,ախր Ռեալ-Բաևսելոն թողենք մի կողմ,օրինակ` Արշավինը,եթե (Աստված չանի) Հանրապետականում հեթ-տրիկ անի, ու ասենք երրորդ գոլն էլ տուգանայինց դուրս մկրտա հարվածով գրավի վերին աջ անկյունը, դու կհիանաս, կծափահարես ?

Լեո
10.12.2010, 22:52

Եթե Արշավինը նման խաղով ապացուցի, որ ինքը ֆուտբոլում մեծություն ա, կծափահարեմ, ինչու՞ ոչ :unsure
Եթե ես հիանամ ու մեծարեմ մեծերին, ոչ ոք ինձ ոչնչում մեղադրել չի կարող: Երբեմն ես Մամեդյարովի շախմատային պարտիաներով էլ եմ հիանում, ու դա չի նշանակում, որ ես որևէ կերպ դավաճանում եմ իմ ազգին:

Սերխիո
10.12.2010, 23:05
ես հասկացա քո մոտեցումը, որը չեմ կիսում, բայց հուսով եմ չես փոխի կարծիքդ ու ես քեզ կհիաշցնեմ այս գրառումդ;)
իսկ մամեդյարովը, եթե հաղթի Արոնյանին ? Ախր շատ լոյալ ես է, սենց չի լինի:think:o

Լեո
11.12.2010, 01:38
ես հասկացա քո մոտեցումը, որը չեմ կիսում, բայց հուսով եմ չես փոխի կարծիքդ ու ես քեզ կհիաշցնեմ այս գրառումդ;)
իսկ մամեդյարովը, եթե հաղթի Արոնյանին ? Ախր շատ լոյալ ես է, սենց չի լինի:think:o

Չէ, չեմ փոխի կարծիքս, արխային :P

Եթե Արոնյանին հաղթի, կտխրեմ, բայց տենց բան չի լինի :P

Բայց եթե, Աստված չանի, հանկարծ հաղթի, ու էդ լինի արժանի հաղթանակ, կընդունեմ ու կհարգեմ:

Լեո
11.12.2010, 12:46
Վլադ ջան,ախր Ռեալ-Բաևսելոն թողենք մի կողմ,օրինակ` Արշավինը,եթե (Աստված չանի) Հանրապետականում հեթ-տրիկ անի, ու ասենք երրորդ գոլն էլ տուգանայինց դուրս մկրտա հարվածով գրավի վերին աջ անկյունը, դու կհիանաս, կծափահարես ?

Սերխիո ախպեր, հլը էստեղ (http://www.sport.es/default.asp?idpublicacio_PK=44&idioma=CAS&idnoticia_PK=732407&idseccio_PK=803&h=)նայի, տես ինչ ա գրած :o

Կասիլիասը հայտարարել ա, որ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ինքը կընտրեր Չավիին կամ Ինեստային (հաշվի առնելով, որ իր թիմակիցներն են), չնայած ինքը ընդունում ա, որ աշխարհում լավագույնը Մեսսին ա: Էդ էլ էն դեպքում, որ Մեսսին Ռեալին հա՛մ հետտրիկ ա արել, հա՛մ դուբլ ա արել, հա՛մ էլ լիքը այլ գոլեր ա խփել :(

Պատկերացնու՞մ ես, ով ով, էն էլ Կասն ա տենց բան ասել :o Էդ ավելի՞ մեծ դավաճանություն չէ, քան Ռոնալդինիոյին ծափահարելը :think Քեզ իմանալով՝ կարծում եմ՝ շատ կհիասթափվես :(

Սերխիո
12.12.2010, 00:31

վերնագրից մի կերպ հասկացա ինչ մասին ա, բայց ես մի տեղ կարդացել եմ, որ ինքը ընտրել ա Ռոնալդուին, իսկ Դել Բոսկեն` Մեսսին...
բայց մի բան էլ հաշվի առ ,մեծ ֆուտբոլիստները իրանց պետք ա իրենց կոլեգա-մրցակիցների նկատմամբ հարգալից լինեն, ոչ թե երկրպագուի մնամ սուբյեկտիվ, ստեղ տարբերություն շատ կա իմ ու Իկերի մեջ... Օրինակ`Պույոլը, Չավին չեն մամուլում ասի `մենք խղճում ենք Ռեալին,Պեպեն, Ռոնալդուն կամ Կառվալյոն ԲՏ են...

Լեո
12.12.2010, 00:37
Մամուլում չեն ասի, բայց հաստատ կմտածեն :))

Սերխիո
12.12.2010, 00:43
մրցակցին չհարգող սուբյեկտիվ երկրպագու:beee

Լեո
12.12.2010, 01:14
մրցակցին չհարգող սուբյեկտիվ երկրպագու:beee

Ուրախ եմ ծանոթանալու համար :)

Լեո :hi

Սերխիո
12.12.2010, 01:28
Ասեմ ավելի, անունդ էլ Վլադ ա, կարգին տղա ես, քեզ շատ եմ հարգում,ֆուտբոլը կապտանռնագույն թյուր ակնոցներով ես դիտուն, մի քիչ էլ ինձնից բոյով ես, աշխատում ես բանկում, համել մենք ծանոթ ենք:B

Լեո
12.12.2010, 01:42
Ասեմ ավելի, անունդ էլ Վլադ ա, կարգին տղա ես, քեզ շատ եմ հարգում,ֆուտբոլը կապտանռնագույն թյուր ակնոցներով ես դիտուն, մի քիչ էլ ինձնից բոյով ես, աշխատում ես բանկում, համել մենք ծանոթ ենք:B

Ես էլ պարզապես ասեմ՝ ուրախ եմ, որ քեզ նման ընտիր մարդու եմ ճանաչում :) Ջհանդամը թե ֆուտբոլից հեռու ես :)) , «զա տո» հոյակապ անձնավորություն ես :)

Սերխիո
12.12.2010, 01:48
մեր այսօրվա կլասիկոյում հաղթեց խարեպույթունը:)

Լեո
17.12.2010, 23:31
Է՞ս տարի էլ ենք Լիոն «բալետ» անելու :clap :lol

Լեո
18.12.2010, 20:26
Քիչ առաջ Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում ավարտվեց Շալկե04 - Քյոլն հանդիպումը, որում 3-0 հաշվով հաղթեցին տանտերերը: Գուշակեք` ով դարձավ հետտրիկի հեղինակ :)

Շատ ուրախ եմ Ռաուլի համար :)

Ungrateful
18.12.2010, 23:33
Երկրորդ շնչառություն ա բացվել տղու մոտ: Հետտրիկներ ա, որ անում ա :love:

Սերխիո
18.12.2010, 23:35
Քիչ առաջ Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում ավարտվեց Շալկե04 - Քյոլն հանդիպումը, որում 3-0 հաշվով հաղթեցին տանտերերը: Գուշակեք` ով դարձավ հետտրիկի հեղինակ :)

Շատ ուրախ եմ Ռաուլի համար :)

մենք էլ ենք ուրախ Ռաուլի ու Շալկեի համար, չնայած ես հասկանում եմ թաքնված իմաստը քո գրածի;)

իսկ սենց հոդվածներըա կարա դիշովկա թերթը գրի մենակ ,ես իրանց տիրումերը:angry
http://www.sports.ru/football/74951779.html

Լեո
18.12.2010, 23:52
մենք էլ ենք ուրախ Ռաուլի ու Շալկեի համար, չնայած ես հասկանում եմ թաքնված իմաստը քո գրածի;)

Ոչ մի թաքնված իմաստ էլ չկա :sad Ես միշտ էլ Ռաուլին համակրել եմ ;)

Vaho
20.12.2010, 10:29
Մի կերպ հաղթեցինք, իչքանել սուդիան խանգարեց դրան:angry

Լեո
21.12.2010, 21:41
Մի կերպ հաղթեցինք, իչքանել սուդիան խանգարեց դրան:angry
Մրցավարը լավ էլ դատում էր :P
Ոնց ա երևում, որ ՀայTV-ով ես խաղը նայել... Հաղորդավարը (անունը մոռացել եմ) չէր կարողանում թաքցնել, որ ինքը մոլի ռեալիստ ա, մրցավարին ամեն կերպ քննադատում էր :lol

Սերխիո
22.12.2010, 02:34
Մրցավարը լավ էլ դատում էր :P
Ոնց ա երևում, որ ՀայTV-ով ես խաղը նայել... Հաղորդավարը (անունը մոռացել եմ) չէր կարողանում թաքցնել, որ ինքը մոլի ռեալիստ ա, մրցավարին ամեն կերպ քննադատում էր :lol

Վլադ էլի սկսվավ ? լուրջ եմ ասում , բացի Ս.Բաղդասարյանից, Ռեալին որոշ չափով կողմնակից մեկնաբան չեմ տեսել , ախր պետք ա կույր լինել, որ սխալները մրցավարի չնկատես... ետ էլ հո <<Լյուբիծելֆուտբոլի>> Սենիկը չի ?

Vaho
22.12.2010, 16:10
Մրցավարը լավ էլ դատում էր :P
Ոնց ա երևում, որ ՀայTV-ով ես խաղը նայել... Հաղորդավարը (անունը մոռացել եմ) չէր կարողանում թաքցնել, որ ինքը մոլի ռեալիստ ա, մրցավարին ամեն կերպ քննադատում էր :lol

Չե Վլադ ջան НТВ ПЛЮС ФУТБОЛ ով եմ նայել, որտեղի մեկնաբանները սաղ բարսիստներ են, բայց էտ կապ չունի ես իրանց ասածներով չեմ մտածում, ես լավ տենում եմ թե որ մրցավարը ինչ սխալա թույլ տալիս:

Հ.Գ. մեր մոտ Հայ TV չկա

Amourchik
23.12.2010, 11:38
Ամանորյա հիասքանչ նվեր...
Արքայական գավաթի 1/8 եզրափակչի Ռեալ Մադրիդ - Լեվանտե հանդիպումն ավարտվեց Արքայական ակումբի հաղթանակով, բայց ինչ հաղթանակով...Ռեալը հաղթեց 8-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակներ Ռոնալդու և Բենզեմա, մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Օզիլն ու Պեդրո Լեոնը: Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ Ռեալը 1/4 ումէ ,պատասխան հանդիպումը ձևական բնույթ կկրի:

Շնորհավորում եմ բոլորիս;)

Լեո
23.12.2010, 22:21
Բենզեման գո՞լ ա խփել :think Էն էլ երե՞ք հատ :o Շատ խնդալու ա :lol

Չնայած Լևանտեին գոլ խփելն ի՞նչ ա որ... Բենզեմայի տեղը ես էլ լինել, առնվազն 3 գոլ կխփեի :))

Amourchik
24.12.2010, 13:28
Բենզեման գո՞լ ա խփել :think Էն էլ երե՞ք հատ :o Շատ խնդալու ա :lol

Չնայած Լևանտեին գոլ խփելն ի՞նչ ա որ... Բենզեմայի տեղը ես էլ լինել, առնվազն 3 գոլ կխփեի :))

ի դեպ սա Բենզեմայի արդեն 2-րդ հեթ տրիկն ա, մեկ ամսվա մեջ;)

հ.գ ես էլ էի զարմացել:)

Amourchik
24.12.2010, 13:31
իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան դիտել այս հանդիպման գոլերը, ահա`

http://www.youtube.com/watch?v=hSv1JnPvrM0

Amourchik
24.12.2010, 17:24
Մադրիդիստներ ջան մեր սիրելի թիմի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, խորհուրդ կտամ բոլորդ դիտեք շաաաատ ծիծաղելի ա:hands

http://www.realmadrid.com/cs/Satellite/es/1330030778820/noticia/Noticia/La_plantilla_del_Real_Madrid_felicita_la_Navidad_a_los_aficionados_blancos.htm

Ambrosine
24.12.2010, 19:28

Օզիլը :D Թուրքերեն ակցենտով ա ասում ճճճճճճճճճճ

Amourchik
24.12.2010, 20:21
Օզիլը :D Թուրքերեն ակցենտով ա ասում ճճճճճճճճճճ
Ու ամենածիծաղելին էն ա, որ օպերատորի հետևից բոլորը ծիծաղեցնում են էն մաևդկանց ովքեր խոսում են, ուշադիր եղեք, տենց մարդ չկա որ խոսա ու չծիծաղի, ետևում լաաաավ հաճելիորեն իրար են ծաղրում:D

Լեո
25.12.2010, 00:41
իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան դիտել այս հանդիպման գոլերը, ահա`

http://www.youtube.com/watch?v=hSv1JnPvrM0
Մոուրինիոն խոսելիս «Բարսելոն» բառն ա արտաբերում: Տեսնես՝ ի՞նչ ա ասում :lol

Amourchik
25.12.2010, 01:07
Մոուրինիոն խոսելիս «Բարսելոն» բառն ա արտաբերում: Տեսնես՝ ի՞նչ ա ասում :lol

Լեո ջան հատուկ քո համար: Մոուրինյոն ասում ա, որ Ռեալը չկարողացավ ուրախացնել բոլոր նրանց, ովքեր հույս ուներին որ այս խաղից հետո Ռեալի ու Բարսելոնի միջև միավորների տարբերությունը կհասնի 4- 5ի ի օգուտ հենց նույն Բարսելոնի:;)

Լեո
25.12.2010, 01:17

Վերջը գլուխ գովելու մի բան գտնում ա Մոուրինիոն, տաղանդ ա էլի :)

Մերսի, Ամուրչիկ ջան ;)

Vaho
26.12.2010, 17:40
Բենզեման գո՞լ ա խփել :think Էն էլ երե՞ք հատ :o Շատ խնդալու ա :lol

Չնայած Լևանտեին գոլ խփելն ի՞նչ ա որ... Բենզեմայի տեղը ես էլ լինել, առնվազն 3 գոլ կխփեի :))

Հունվարի 2 -ին Բարսելոնան ընդունումա Լևանտեին, տենանք ով՞ է Բարսից հեթ տրիկ անում;)

Սերխիո
26.12.2010, 23:55
«ՌԵԱԼԸ» ԿԱՐՈՂ Է ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ ՎԵՐՑՆԵԼ ԲԵՔՀԵՄԻՆ

աղբյուր՝http://www.realmadrid.am/site/?page=articlesshow&id=2667&pg=1

այս գործարքի դեպքում ,կարելի հա հարձակվող չառնել ձմռանը

------------------Կաս
Ռամոս--Պեպե--Կառվալյո-Մարսելո
-----------Ալոնսո--Խեդիրա
--Բեքհեմ-----Կակա--Դի Մարիա
------------Ռոնալդու
__________________________________
ունենալով սենց պահեստային կիսապաշտպանություն

-----------Լասս-Գռանեռ
Պ.Լեոնե-----Օզիլ-----Կանալես
--------------Բենզեմա

Armen.181
27.12.2010, 00:25
ժող Կական երբ է ապաքնինվելու՞ մոտավոր

Լեո
27.12.2010, 23:41
«ՌԵԱԼԸ» ԿԱՐՈՂ Է ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ ՎԵՐՑՆԵԼ ԲԵՔՀԵՄԻՆ

Շատ էլ ճիշտ կանի. ֆոտոմոդելների իսկական տեղն էլ հենց Ռեալն ա էլի :lol

Ungrateful
31.12.2010, 00:27
«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանում էր «Չեմպիոնները Աֆրիկայի համար» բարեգործական խաղը ու ավարտվեց այն Աֆրիկայի աստղերի կամային հաղթանակով 3-2 հաշվով: Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից, Կալու Ուչեն, Վոկասոն, Բոդիպոն ու Քուինին դարձան գոլի հեղինակ: Բացի Ռամոսից «Ռեալի» խաղացողներից խաղին մասնակցում էին Կասիլյասը, Լասը, Կանալեսը ու Մոուրինյոն որպես աֆրիկյան թիմի մարզիչ: Ամբողջ խաղի ընթացքում Մոուրինյոն ինքնագրեր էր բաժանում երկրպագուներին: Այս խաղին ներկա էին ավելի քան 40000 մարդ:

http://www.youtube.com/watch?v=Bl55K4FJy-U&feature=player_embedded

Կասիլիասը հարձակվողություն ա անում, Ռամոսը Մոուրինյոին առաջարկում ա 11 մետրանոց իրացնել, մեկը մյուսի մեջքին ա թռնում... Մի խոսքով` նայեք տեսանյութը :D:

Gayl
31.12.2010, 00:59
Լավն էր:D:D

Vaho
01.01.2011, 20:45
Լավն էր:hands

Լեո
09.01.2011, 15:42
Կամենիին հարձակման գծում տեսնելը վերջն ա :lol

Ungrateful
10.01.2011, 02:33
Ինչի՞ ա թեման լուռ… Դիտարժան ու կայֆ խաղ էր էսօր :love:
Ռոնալդուն դարձավ հեթտրիկի հեղինակ /չնայած կարող էր պոկեր անել/ և 22 գոլով դարձավ առաջնության ռմբարկու: 1 գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նոր ապաքինված Կական: Ամբողջ խաղի ամենա կայֆ պահերից էլ` հենց Կակաի գոլն էր :love :yahoo: Տղեն փոխարինմանը մտավ ու մի քանի րոպեից կրակեց:love:
Շատ դժվար խար էր, կամային հաղթանակ... 1-2 պարտվելուց հետո հաղթանակ 4-2 հաշվով:

Ռեալ Մադրիդ 4 - 2 Վիլիառեալ

Շնորհավոր ;):

http://realmadrid.am/site/img/news/1000x%20(12).jpg

Սերխիո
10.01.2011, 03:13
ես կասեյի ոչ միայն գոլ խփեց, այլև երրորդ գոլին անմիջական մասնակցություն ունեցավ

http://www.youtube.com/watch?v=vMNGKOANnT4&feature=player_embedded
հիմա տպավորությունը նենց ա, որ մենակ կլասիկոյի ժամանակ արժի քննարկել, մնացած խաղերում երկու տիտաններն էլ անկասկած հաղթելու են…

Gayl
10.01.2011, 22:54
Ժոզե Մոուրինիոն ճանաչվեց լավագույն մարզիչ:
Դել Բոսկեն մանթոից ժպտում ա:D:D

Լեո
10.01.2011, 23:54
հիմա տպավորությունը նենց ա, որ մենակ կլասիկոյի ժամանակ արժի քննարկել, մնացած խաղերում երկու տիտաններն էլ անկասկած հաղթելու են…
Վայ քու արա :o Էս ո՞ր դարն ենք հասել... դու արդեն օբյեկտիվոտ մտքեր ես արտահայտում :o Ինչպես կասեր մեր կողմնապահ մոդերատորներից մեկը, Ալա՜հ, Ալա՜հ :lol

Կլասիկոների ժամանակ էլ քննարկելու բան չի մնացել, մեկ ա գիտենք՝ ով ա խաղ թելադրելու ու ով ա հաղթելու :P Հա՜, մեկ էլ գիտենք՝ ով ա ջախջախվելու :lol

Լեո
10.01.2011, 23:57
Ժոզե Մոուրինիոն ճանաչվեց լավագույն մարզիչ:
Դել Բոսկեն մանթոից ժպտում ա:D:D

Բայց ի՞նչ կապ ունի Ժոզեի՝ 2010-ի լավագույն մարզչի կոչում ստանալը էս թեմայի ու ընդհանրապես Ռեալի հետ :o Էս գրառումդ արժեր Ինտերի թեմայում անեիր :think

Gayl
11.01.2011, 00:02
Բայց ի՞նչ կապ ունի Ժոզեի՝ 2010-ի լավագույն մարզչի կոչում ստանալը էս թեմայի ու ընդհանրապես Ռեալի հետ :o Էս գրառումդ արժեր Ինտերի թեմայում անեիր :think

Բայց մենք արդեն 2011 թ ի մեջ ենք ու այս պահին նա Ռեալում է և Ռեալի երկրպագուները ավելի ուրախ են քան Ինտեռի;), ես այդպես եմ կարծում:)

Լեո
11.01.2011, 00:04
Բայց մենք արդեն 2011 թ ի մեջ ենք ու այս պահին նա Ռեալում է և Ռեալի երկրպագուները ավելի ուրախ են քան Ինտեռի;), ես այդպես եմ կարծում:)
Համաձայն եմ :) Կատակ էի անում ;)

Սերխիո
11.01.2011, 00:08
Վայ քու արա :o Էս ո՞ր դարն ենք հասել... դու արդեն օբյեկտիվոտ մտքեր ես արտահայտում :o Ինչպես կասեր մեր կողմնապահ մոդերատորներից մեկը

Բարսելոնին տիտան դարձնելով՝ ես մեծարում եմ Ռեալին, առանց Ռեալի Բարսան Բրեշիա կլիներ, իսկ առանց Բարսա ,Ռեալը՝Վիլառեալ...
ոնց որ Թումանյանն ա ասել, որ երկնքում երկու արեգակ կա ՝Շեքսպիր ու Սերվանտես, ես էլ ասում այս ակումբների հասցեին ...

Լեո
11.01.2011, 00:10

Որ սենց հազարից մեկ (:))) օբյեկտիվ բաներ ես ասում, քեֆս բերում ես :good

Սերխիո
12.01.2011, 00:46
ԿԱՍԻԼՅԱՍԻ, ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ RealmadridTV-ԻՆ ՈՒ Realmadrid.com-ԻՆ

Realmadrid TV-ն ու Realmadrid.com-ը կարողացել են բացառիկ հարցազրույցներ վերցնել Ժոզե Մոուրինյոյից, Իկեր Կասիլյասից ու Կրիշտիանու Ռոնալդուից: Նրանք կիսվեցին իրենց հաղթանակի գաղտնիքներով:

Ամենահուզիչ պահը եղավ այն, որ Կասիլյասը, Ռոնալդուն ու «Ինտերի» 3 խաղացողներ ստացան հատուկ մրցանակ լավագույն թիմում հայտնվելու համար:

Մոուրինյո.«Մարզիչները ոչինչ են առանց խաղացողների: Եթե խաղացողները լավ չեն անում իրենց գործը, միշտ էլ շատ դժվար է: Եթե խաղացողներիդ հետ լավ հարաբերություններ չունես, անկասկած ավելի դժվար է: Այսօր իմ 5 խաղացողներ այստեղ էին` երկուսը «Ռեալից» և երեքը «Ինտերից»: Դա հիանալի էր, քանի որ 5 խաղացողներ, ովքեր հիանալի էին արել իրենց գործը, այստեղ էին: Ես էմոցիոնալ պահեր ապրեցի, քանի որ հասկանում եմ, որ ամենակարևորը խաղացողներն են: Ես նրանց հինգին էլ գրկել եմ ու շնորհավորել, քանի որ առանց նրանց, առանց հարազատներիս ու օգնականներիս ես նույնպես այս ամենին չէի հասնի: Ես միշտ փորձելու եմ իմ խաղացողների հետ լինել ընկեր ու արդեն իսկ փորձելու եմ այս երկուսի հետ մրցանակներ նվաճել (մատնանշում է Ռոնալդուին ու Կասիլյասին)»:

Ինչու՞մն է գաղտնիքը, որ Մոուրինյոն իր խաղացողների հետ այսքան լավ հարաբերություններ է ստեղծում:
Կասիլյաս.«Մենք արդեն 6 ամիս աշխատել ենք միասին ու նա շատ քիչ ընդհանուր բան ունի այն Մոուրինյոյի հետ, ինչպիսին մարդիկ նրան պատկերացնում են: Նա միշտ շփվում է բոլորի հետ ու ոչ մեկի չի մոռանում. նա մշտական կապի մեջ է բոլորի հետ: Նա իսկապես կարողանում է մեզ ոգևորել հանդերձարանում ու ես, ինչպես և իմ բոլոր խաղընկերները, ուրախ ենք, որ նա մարզում է այս թիմը: Հույս ունենք, որ նա երկար կմնա: Երկար ժամանակ անց «Ռեալը» գտավ իրեն հարմար մարզիչ ի դեմս Մոուրինյոյի»:

Կրիշտիանու Ռոնալդու.«Նրանք, ովքեր ամենապրոֆեսիոնալներն են, նրանք նաև ամենահաջողակներն են կյանքում: Սա գործում է թե խաղացողների, թե մարզիչների մոտ, ահա թե ինչու ես վստահ էի, որ նա է հաղթելու: Ցանկացած այլ արդյունք անարդարացի կլիներ: Ես ասում եմ իմ կարծիքը: Նա հաղթել է երեք ամենակարևոր մրցանակները: Ոչ ոք ավելի արժանի չէր: Ես շատ ուրախ եմ նրա համար: Մոուրինյոն ու իր աշխատակազմը շատ պրոֆեսիոնալ են: Ես հիացած էի, երբ սկսեցի նրանց հետ աշխատել, քանի որ նրանք ինձ ստիպում են ավելի շատ աշխատել: Այս երազանքը իրականացավ ու հիմա ուզում եմ, որ նա հաղթի այնքան մրցանակ «Ռեալի» հետ, որքան որ հաղթել է «Պորտուի», «Չելսիի» ու «Ինտերի» հետ: Եթե մարզիչը հաղթող է, մենք նույնպես հաղթողներ ենք: Այդ իսկ պատճառով մենք միասին ենք աշխատում»:

Կասիլյաս.«Հուսանք այս ամենը կկայանա, քանի որ դա շատ լավ կլինի մադրիդիզմի համար: Ես հույս ունեմ, որ մյուս տարի «Ռեալի» շատ խաղացողներ կլինեն մրցանակների հավակնորդների թվում, քանի որ դա կնշանակի, որ մենք հաջող մրցաշրջան ենք անցկացրել»:

«Ռեալի» մարզիչը հենց նոր է հաղթել հերթական մրցանակը, այնպես որ արդեն ժամանակն է խաղացողների համար:

Մոուրինյո.«Եթե նրանք ինձ ասեն, որ կցանկանան ինձ նորից տեսնել այստեղ մյուս տարի, ես կպատասխանեի, որ ավելի լավ է իմ խաղացողներից մեկը ճանաչվեր լավագույնը: Ուզում ենք, որ երկու կամ երեք խաղացողներ լինեն հավակնորդների թվում: Մի օր էլ պետք է դարպասապահը ստանա Ոսկե Գնդակ, ու ես հույս ունեմ, որ դա Կասիլյասը կլինի, քանի որ նա լավագույնն է: Իսկ ահա Ռոնալդուն 4 կամ 5 անգամ պետք է հաղթի այս մրցանակը»:

Առայժմ միայն մեկ դարպասապահ է հաղթել այս մրցանակը. միակ հաղթողը Լև Յաշինն է:

Կասիլյաս.«Կրիշտիանուն հաղթող է ու ուզում է մյուս տարի անպայման լինել հավակնորդների թվում»:
Ռոնալդու.«Կասիլյասը «խաղացող» ֆուտբոլիստ չէ, բայց նա այնքան կարևոր է, որքան մյուսները: Կարծում եմ, որ նա արժանի էր այս տարի լինել գոնե երեք լավագույնների թվում: Նա դարձավ աշխարհի չեմպիոն ու շատ լավ էր խաղում»:
Մոուրինյո.«Նրա սեյվը աշխարհի առաջնության եզրափակիչում Ռոբենի հարվածից հետո ֆանտաստիկ էր»:
Ռոնալդու.«Ռոբենի հարվածից հետո արած սեյվը, Պարագվայի հետ խաղում որսացած 11 մետրանոցը... Ես չեմ հասկանում, թե ինչ չափորոշիչներով է ՖԻՖԱ-ն տալիս այս մրցանակը, բայց ես ուրախ կլինեի, որ հենց Կասիլյասը այն նվաճեր»:

Ռոնալդուն նույնպես արժանի էր:
Կասիլյաս.«Նա այնքան տաղանդավոր է, որ իսկապես արժանի է այս մրցանակին: Նա ինքն իրենից շատ է պահանջում, քանի որ ի ծնե հաղթող է ու ուզում է մյուս տարի լինել գոնե լավագույն եռյակում: Մենք կանենք մեզանից կախված ամեն բան, որ օգնենք նրան: Նա չպետք է կասկածի, որ մենք ուզում ենք նրան տեսնել հաղթողի դերում: «Ռեալի» համար շատ կարևոր է իր կազմում ունենալ աշխարհի լավագույն խաղացողին»:

Ինչպե՞ս կբնութագրեք Մոուրինյոյին: Ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում

Ռոնալդու.«Պատահական չէ, որ նա վերջին 5-6 տարիներին այդքան մրցանակ է նվաճել: Այսքան կարճ ժամանակահատվածում, որ միասին ենք անցկացրել, ես նրանից շատ բան եմ սովորել: Ես հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես չեմ զգացել երբևէ ու ուզում եմ շարունակել սովորել, քանի որ Մոուրինյոն մեր հաղթանակի գրավականներից է: Ես շատ լավ եմ զգում ինձ, երբ աշխատում եմ նրա հետ «Ռեալի» կազմում»:

Կասիլյաս.«Ես իմ ամեն մի մարզչից մի բան սովորել եմ: Նրանցից ամեն մեկը ինձ նոր բան է սովորեցրել: Որպես Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» ավագ ես նրա հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում: Նրա գալուց հետո ես ավելի հասուն խաղ եմ ցույց տալիս: Մոուրինյոն այն մարդն է, ում հետ աշխատելով ես ավելի կկատարելագործվեմ ու թիմին կհասցնեմ այն բարձունքներին, որը դեռևս չի նվաճվել»:

Եվ վերջում մարզիչը հաճույքով նշում է:

Մոուրինյո.«Էմոցիաների ինչպիսի՛ միաձուլում: Չնայած որ վաղը երեխաներս դպրոց պետք է գնան, ես ցանկանում եմ, որ առավոտյան մտնեմ տուն ու տեսնեմ, որ նրանք կնոջս հետ ինձ են սպասում: Սա ավելի շատ էմոցիաներ է տալիս, բայց չենք մոռանում, որ վաղը նոր օր է սկսվում»:
http://www.realmadrid.com/cs/Satellite?blobcol=urldata&blobheadername1=Content-disposition&blobheadervalue1=attachment%3B+filename%3DGala_FIFA.jpg&blobkey=id&blobtable=MungoBlobs&blobwhere=1203008483044&ssbinary=true

աղբյուր՝ www.realmadrid.am

Սերխիո
14.01.2011, 01:01
Ռեալ մադրիդ-Ատլետիկո գավաթի խաղարկությունը ուղիղ եթերում՝http://www.realmadrid.am/site/?page=articlesshow&id=2901&pg=1

Լեո
14.01.2011, 01:09
Ռեալ մադրիդ-Ատլետիկո գավաթի խաղարկությունը ուղիղ եթերում՝http://www.realmadrid.am/site/?page=articlesshow&id=2901&pg=1

Էստեղ կարող եք նաև ռուսերեն մեկնաբանությամբ ալիքներ գտնել, ինչպես նաև ցածր արագություն պահանջող ալիքներ ;)

http://livetv.ru/eventinfo/63553_real_madrid_atletico_madrid/

Լեո
14.01.2011, 01:13
Ատլետիկոն հաշիվը բացեց :lol

Լեո
14.01.2011, 01:16
Ռամոսն էլ գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց :(

Ungrateful
14.01.2011, 01:31
Էստեղ կարող եք նաև ռուսերեն մեկնաբանությամբ ալիքներ գտնել, ինչպես նաև ցածր արագություն պահանջող ալիքներ ;)

http://livetv.ru/eventinfo/63553_real_madrid_atletico_madrid/

Վլադ եղբայր, ռուսերեն մեկնաբանությամբ չեմ կարողանում գտնել: Որը փորձեցի` սաղ իսպաներեն են :(:

Լեո
14.01.2011, 01:45
Վլադ եղբայր, ռուսերեն մեկնաբանությամբ չեմ կարողանում գտնել: Որը փորձեցի` սաղ իսպաներեն են :(:
Երբեմն ռուսական լինկերը իրոք չեն աշխատում կամ ոչ ռուսերեն ալիքներ են բացվում, էդպիսի խնդիր կա: Բայց ես հաճախ եմ կարողանում բռնացնել, հիմնականում ծրագրի միջոցով բացվող ալիքներն եմ նայում (Ссылки для внешних программ):

tikopx
14.01.2011, 01:50
սրանից լավը չեք գտնի, ռեալի կայքում ել եմ եսի խորհուրդ տվել, ռուսերեն չի , բայց գերազանց եթերա http://livetv.ru/webplayer.php?t=veetle&c=4d2cd01537570&lang=ru&eid=63553&lid=58322&ci=55&si=1

Լեո
15.01.2011, 15:19
Նվիրվում է աշխարհի համար 1 ակումբին :)) Ինքս եմ սարքել :)

http://i53.tinypic.com/241kt5f.gif

Altair
17.01.2011, 16:37
Նվիրվում է աշխարհի համար 1 ակումբին :)) Ինքս եմ սարքել :)

http://i53.tinypic.com/241kt5f.gif

Եսի վերջնա :hands :

tikopx
20.01.2011, 23:53
http://armenix.com/i/attachments/1/1295552960881759_large.jpg

Ներսես_AM
23.01.2011, 22:55
Էս Մալյորկայի դարպասապահը նման ա Կետիկին, հլը ուշադրություն դարձրեք, ռակուրսներ կա լրիվ ինքն ա լինում :D

Սերխիո
23.01.2011, 22:58
մի այլ կարգի չի դզում ետ եվրեն:angry

tikopx
23.01.2011, 23:56
1-0 Վերջապես ծանր հաղթանակ

Սերխիո
24.01.2011, 00:00
հոգնածությունը զգացվում էր, մանավանդ Ռոնալդուի մոտ, այ դրա համար ա լավ Բետիսի հետ խաղալը ,քան Ատլետիկոյի, կամ էլ Ալմերիայի հետ, քան Սևիլիայի...Բախտի տերը թաղեմ:angry

Սերխիո
24.01.2011, 16:15
http://static.blogstorage.hi-pi.com/photos/dark-gogo.blog.jeuxvideo.com/images/gd/1127648274/Real-Madrid-C-F.jpg
ժողովուրդ ջան , էս ոճի` ամբողջ կազմի, էս տարվա պաշտոնական նկարն եմ ման գալիս, բայց չեմ գտնում գուգլում , ով կարող է օգնել ?

Maxpayne
24.01.2011, 22:22
ժողովուրդ ջան շնորհավորում եմ սաղիդ էս դժվար հաղթանակի համար ճիշտ ա էտ մի գոլը Բենզեման խփեց բայց ընդհանուր հաշվարկում ինքը խայտառակ ֆուտբոլ խաղաց. ժող ինչ եք մտածում Մոուրինյո-Վալդանո վեճի մասին??

Սերխիո
25.01.2011, 23:55
Թեկուզ իմ ամենացանկալի հարձակվողին թույլ չտվեցին գալ շահամոլները, բայց որքանով հասկացա քիչ առաջ Ադեբայորը տեղափոխվել է Ռեալ...Բարի գալուստ
http://estaticos04.marca.com/imagenes/2011/01/25/futbol/equipos/real_madrid/1295968603_extras_portada_2.jpg
աղբյուր`marca.com

Armen.181
26.01.2011, 01:54
ժող ես մենակ իմ մոտ է որ realmadrid.am սայթում մենյուն իր տեղում չէ
http://twinpix.nu/uploads/full/64172.jpg

Altair
26.01.2011, 10:05
ժող ես մենակ իմ մոտ է որ realmadrid.am սայթում մենյուն իր տեղում չէ
http://twinpix.nu/uploads/full/64172.jpg

Իմ մոտ նոռմալա :

Altair
26.01.2011, 10:09
Սութ սութ , ըսենց սութ
http://img-fotki.yandex.ru/get/5701/mashot7.3/0_5e341_54b1036_L եթե ետ կողմից նայենք ամեն բեջուռա հասցե կարա ետիկ գրի :

Vaho
26.01.2011, 18:14
Ժողովուրդ Օզիլը Ռեալ գալուց առաջ որ՞ ակումբում էր խաղում

Սերխիո
26.01.2011, 19:06
Ժողովուրդ Օզիլը Ռեալ գալուց առաջ որ՞ ակումբում էր խաղում

Վերդերում, իսկ դրանից առաջ Շալկե...

Սերխիո
26.01.2011, 19:10
Սութ սութ , ըսենց սութ
http://img-fotki.yandex.ru/get/5701/mashot7.3/0_5e341_54b1036_L եթե ետ կողմից նայենք ամեն բեջուռա հասցե կարա ետիկ գրի :

Են ինչը չգիտես ,մի գրի, քանի որ Ուեֆայի կողմից համարվել է XX դարի լավագույնը, եթե ետքան կա Բարսան ,թող դառնա XXI դարի լավագույնը, իսկ XX դարի լավագույնը, ոչ ոք չի կարող խլել Ռեալից կամ սեփականացնել

Altair
26.01.2011, 20:34
Են չգիտես ,մի գրի, քանի որ Ուեֆայի կողմից համարվել է XX դարի լավագույնը, եթե ետքան կա Բարսան ,թող դառնա XXI դարի լավագույնը, իսկ XX դարի լավագույնը, ոչ ոք չի կարող խլել Ռեալից կամ սեփականացնել

Իմացի մոտակա 10 տարվա լավագույն թիմն Բարսան է թե մրցանակներով թե լավ ֆուտբոլիստներով :
Դե ես գիտեմ որ Ռեալը միայն անցյալի մրցանակներով ներկայուվ գիտի որ Բարսան ավելի առաջա իրանից :
Հետո ասեմ 21-րդ դարում ռեալի բոլոր մրցանակները Լեգենդար Զիդանի շնորիվա : Ռեալը առանց Զիդանի իրա 50%-ը կորցրելա :) :
Մեկել ամեն Բեջուռա թիմ (Ռեալին նկատի չունեմ ) անցյալում լավագույն ճանաչվելա :) :

Սերխիո
26.01.2011, 21:45
Մեկել ամեն Բեջուռա թիմ (Ռեալին նկատի չունեմ ) անցյալում լավագույն ճանաչվելա :) :

դե XIX դարի լավագույն թիմ հայտնի չի, նենց որ մի ամբողջ դարի լավագույնը մի հատ ա դեռ

Altair
26.01.2011, 22:39
դե XIX դարի լավագույն թիմ հայտնի չի, նենց որ մի ամբողջ դարի լավագույնը մի հատ ա դեռ

Չիմացածտ փաստ չի : Եթե տեղոկություններտ սահմանափակ են մի շարունակի :

Altair
26.01.2011, 22:41
դե XIX դարի լավագույն թիմ հայտնի չի, նենց որ մի ամբողջ դարի լավագույնը մի հատ ա դեռ

http://www.akumb.am/showthread.php/1213-%D5%8C%D5%A5%D5%A1%D5%AC-%D5%84%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%A4-FC-Real-Madrid/page365
Բայց ընդունումես չե , որ առանց Զիդանի 50%-ը կորելա :) :

Ներսես_AM
26.01.2011, 23:50
Նայու՞մ եք խաղը: անցած էր լրիվ գնդակը: :[

Սերխիո
26.01.2011, 23:55
Չիմացածտ փաստ չի : Եթե տեղոկություններտ սահմանափակ են մի շարունակի :

ապեր,Մեսսի ջան, դու երևի չես պատեկերացնում ինչ բան ա XIX դարը,իսկ իմ տեղեկություններին էլ հանգիստ թող, իրանք բավականին շատ են;)

Հ.Գ.
ու իսկականից մի շարունակի:)

Սերխիո
26.01.2011, 23:56
Նայու՞մ եք խաղը: անցած էր լրիվ գնդակը: :[

բացառում եմ, անցած չէր, եթե անցած էր, ապա 80% տոկոսով...Համել իրանց բաժին գոլը կերել են, էլ իրանց հոգնան չի փրկի

Barcamaniac
30.01.2011, 21:37
Ըստ էս նկարի գոլ էր http://s005.radikal.ru/i209/1101/96/aeff6c95c410.jpg Չնայած դժվար էս մի գոլը փրկեր:
Իսկ եթե Բարսելոնա - Ռեալ Մադրիդ եզրափակիչ եղավ, ո՞նց ենք նայելու: կարող ա՞ Հայ թիվին որոշի էտ խաղը ցույց տալ:

Սերխիո
30.01.2011, 21:55
http://forum.realmadrid.am/images/1.jpg

http://www.youtube.com/watch?v=88FqrdAOOc4&feature=player_embedded
էս վիդիոն մինչև վերջ նայի , ամենավերջնական եզրակացությունը ստեղ կա...;)

Հ.Գ.
Դե եթե ֆինալը լինի, իներնետը հաստատ կա, բայց ինձ թվում ա , նման խաղի իրավունք կգնի հայկական որևէ ալիք:)

Լեո
30.01.2011, 23:57
Օսասունա 1 - 0 Ռեալ :lol :hands

Փաստորեն Ռեալն էլ ա կարողանում հաճելի պահեր մատուցել :love:love:love

Բարսայից միավորների տարբերությունը հասավ 7-ի :P

Սերխիո
30.01.2011, 23:59
Օսասունա 1 - 0 Ռեալ :lol :hands

Փաստորեն Ռեալն էլ ա կարողանում հաճելի պահեր մատուցել :love:love:love

Բարսայից միավորների տարբերությունը հասավ 7-ի :P
ես քեզ սպասում էի, ազնվությամբ:D ու փառք Աստծո, որ Ռեալը կրվեց, կարոտել էինք ,այ ախպեր ուր ես ?

Լեո
31.01.2011, 00:02
ես քեզ սպասում էի, ազնվությամբ:D ու փառք Աստծո, որ Ռեալը կրվեց, կարոտել էինք ,այ ախպեր ուր ես ?

Սպասում էի նշանակալի իրադարձության, որ նորից երևամ :))

Խեղճ Ադեբայորի նորամուտը շատ տխուր ստացվեց :( Հուսով եմ Հունտելաարի բախտին չի արժանանա (Հունտելաարն էլ էր երկրորդ մրցաշրջանից առաջ գալիս որպես Ռեալի փրկիչ, բայց գալն ու տրաքելը մեկ եղավ):

Սերխիո
31.01.2011, 00:09
մի բան էլ ավելացնեմ, եթե բարսան չեմպիոն դառնա, ետ ուրեմն ինքը չդառձավ , այլ Լա Լիգայի թիմերը սկուտեղի վրա մատուցեցին մեդալը:

Լեո
31.01.2011, 00:15
մի բան էլ ավելացնեմ, եթե բարսան չեմպիոն դառնա, ետ ուրեմն ինքը չդառձավ , այլ Լա Լիգայի թիմերը սկուտեղի վրա մատուցեցին մեդալը:

:lol Ինչպիսի «հզոր» փաստարկ...

Ներսես_AM
31.01.2011, 00:32
մի բան էլ ավելացնեմ, եթե բարսան չեմպիոն դառնա, ետ ուրեմն ինքը չդառձավ , այլ Լա Լիգայի թիմերը սկուտեղի վրա մատուցեցին մեդալը:

:D :D :D
Պետրոս ջան մեկել երեկվա խաղն էր սկուտեղի վրա չէ՞: Հաշվին մի նայի վերջի երկու րոպեում երկու գոլը ուղղակի վերջակետ էր: Իսկ ընդհանուր խաղը բավականին ծանր էր:

Սերխիո
31.01.2011, 00:39
:lol Ինչպիսի «հզոր» փաստարկ...

փաստարկները հիմա են գրվցվում

1.Խիխոնը խաղում ա բարսի հետ դաշտ մտցնելով 7 պահեստային, իսկ Ռեալի հետ սաղ սաստավը մարտիրոսանում ա, մեռնում ա, մարմնի մասով բոմբ ա քցում , որ դժոխք սարքի ամեն մի դրվագ
2.Ալմերիան գավաթում , խաղում ա պահեստային դարպասապահով ` մի հատ պարմանի , ով դեբյուտում էր երևի,ու պատահական չի,որ 5 րոպեում 3 հատ գոլ ա ուտում , որից 2 թևի տակով, իսկ դա ենքանով կապ ունի, որ երեկ բարսիկը արխային խաղաց, չմտածելով հավերի հետ պատասխան խաղի մասին, դե էլ չասեմ ,ինչ աբիժնիկներ են բաժին հասել մեզ գավաթում
3.Սևիլիայի մարզիչ Գրեգերիո Մանսանո ճղճիմը, չի ամաչում իրա դիրքից ,ու իրա պրոբլեմներից խոսալու տեղը ասում ա, որ չեմպիոնը պետք ա Բարսան լինի, իսկ եթե հանդիպեն ֆինալում, թող 7-0 աշխատեն չպարտվեն բարսային:

Մարկիզ
31.01.2011, 00:39
:lol Ինչպիսի «հզոր» փաստարկ...

:D :D :D
Պետրոս ջան մեկել երեկվա խաղն էր սկուտեղի վրա չէ՞: Հաշվին մի նայի վերջի երկու րոպեում երկու գոլը ուղղակի վերջակետ էր: Իսկ ընդհանուր խաղը բավականին ծանր էր:
Բայց իրոք, սկուտեղի վրա մատուցում են մեդալը: :)))))

Սա՜ղ… համատարած, միահամուռ ու միամռունչ կրվում են Բարսային… :))) խոսքները մեկ արած:

Ի՞նչ Բարսա: Բարսան էսօր էդքան չկա, որ ինքը մեն-մենակ, առանց մնացած թիմերի, չեմպիոն դառնա:

:))))))

Malxas
31.01.2011, 01:03

Ճիշտ է, բոլորը համատարած պարտվում են Բարսելոնային, Ռեալն էլ բոլորի հետ միասին :)

Մարկիզ
31.01.2011, 01:48
չեմպիոնը պետք ա Բարսան լինի, իսկ եթե հանդիպեն ֆինալում, թող 7-0 աշխատեն չպարտվեն բարսային:
Հա, բայց ճիշտ է ասում Իսպանիայի Թագավորության քաղաքացի Գրեգորիո Մանսանոն:
:)

Barcamaniac
31.01.2011, 02:13
Բարսային ոչ մեկ սկուտեղի վրա ոչինչ չի նվիրել: Հիմիկվա հաջողությունները Լա Մասիայի տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Ու պետք չի պատրվակներ փնտրել թիմին արդարացնելու համար: Երբ Բարսայի համար ծարն տարիներ էին Գասպարի օրոք, էտ ընթացքում ակումբի ենթակառուցվածքներում պատրաստվում էին հիմիկվա կադրերը, որոնցից են Պեդրոն, Պիկեն, Լեոն, նաև Ինիեստան: Բարսայի հիմիկվա թիմը էն 2000-2003 թվերին ա պատրաստվել ու ժամանակի ընթացքում մտցվել թիմ: Իսկ Ռեալը ամեն տարի նոր մարզիչ ու նոր ֆուտբոլիստներ, ի՞նչ արդյունք պիտի լինի դրանից:

Vaho
31.01.2011, 11:11
Օսասունայի ֆուտբոլիստները իրենց թոռներին պատմելու և գլուխ գովալու բան կունենան, ոչինչ.

Malxas
31.01.2011, 11:16
Օսասունայի ֆուտբոլիստները իրենց թոռներին պատմելու և գլուխ գովալու բան կունենան, ոչինչ.

Հաղորդավարն էլ էր նույն բանն ասում :)

Vaho
31.01.2011, 12:01
Հաղորդավարն էլ էր նույն բանն ասում :)

Հա գիտեմ ու ճիշտ էր ասում:)

Լեո
01.02.2011, 23:05
Օսասունայի ֆուտբոլիստները իրենց թոռներին պատմելու և գլուխ գովալու բան կունենան, ոչինչ.

Չեմ կարծում, որ Օսասունայի ֆուտբոլիստների թոռները դա լսելով կզարմաման, քանի որ իրենք էլ իրենց ժամանակին Ռեալի ֆուտբոլիստների թոռներին կհաղթեն :))

Armen.181
02.02.2011, 10:02
Չիմացածտ փաստ չի : Եթե տեղոկություններտ սահմանափակ են մի շարունակի :

խի դու գիտես՞

Vaho
03.02.2011, 12:37
Ժողովուրդ Արքայական գավթի ֆինալը երբա՞

tikopx
03.02.2011, 14:37
ապրիլի 20-ին, ու ինչքան գիտեմ ապրիլի 17-ին լիգայի խաղնա, ելի 2 թիմերի

Vaho
03.02.2011, 17:51
ապրիլի 20-ին, ու ինչքան գիտեմ ապրիլի 17-ին լիգայի խաղնա, ելի 2 թիմերի

Եսել գիտեի, որ Արքայական գավաթի եզրափակիչից 4 օր հետո է երկրորդ կլասիկոն:think

Լեո
03.02.2011, 21:55
Ժողովուրդ Արքայական գավթի ֆինալը երբա՞

Գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00, իսկ Լա լիգայի Ռեալ-Բարսա հանդիպումը՝ ապրիլի 17-ին, ժամը 23:00 :)