
Ուղեղի մումիֆիկացիա ոչ մեկ երբեք չի արել: Ուղեղն ու մյուս օրգանները հանում են, նոր են մումիֆիկացնում:
Էտ ակադեմիկոսը փոխաբերական իմաստով ա ասել - յանիմ որ կոշիկ ա կարել, զնաչիտ խելոք ա եղել, եթե խելոք ա եղել, զնաչիտ ուղեղ ուներ, եթե սենց ուղեղով սենց կոշիկ ա կարել էէէէն ժամանակ, ու իրանից առաջ ոչ մի տեղ ոչ մեկը կոշիկ չի կարել, զնաչիտ էսի ամենահին ուղեղի վկայությունն ա: Կարճ ասած, բլթցրել ա:
---------- Ավելացվել է՝ 15:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:18 ----------
Նայած ում համար: Հանգիստ կարա լավ էլ դրոշակ լինի:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.07.2010, 15:25:
Mephistopheles (15.07.2010), Արամ (15.01.2011)
Ժողովուրդ ջան, շատ հնարավոր ա, որ բլթցրել ա: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ էդ ուղեղը իրա սկզբնական տեսքով չէր էլ կարա լիներ, այլ՝ կրիստալիզացված:
Գիտնականները ուղեղի բրածո մնացորդների մասին դաժե գիրք են գրել /ի նկատի ունեմ սա/: Ու եթե 800 տարեկան ուղեղը կարա էսպիսի լավ վիճակով պահպանված լինի, ուրեմն ի՞նչն ա խանգարում 5500 տարվա ընթացքում դրա թեկուզ՝ շատ վատ ու մասնակի պահպանմանը, առավել եւս եթե հնարավոր ա գտնել 300 մլն տարվա ուղեղի մնացորդներ /ճիշտ ա՝ ոչ մարդու, որովհետեւ էն ժամանակ պրիմատներ էլ չկային/ (աղբյուր 1 ու 2` անգլերեն, ու 3՝ ռուսերեն):
Արենիում հայտնաբերվել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին պատկանող գտածոներ
20:29 • 26.10.10
Հայ հնագետներն Արենիի հնավայրում հերթական ուշագրավ հայտնագործությունն են կատարել։ Օրերս այստեղ հայտնաբերվել են երեխայի ու կնոջ լավ պահպանված դիակներ, հագուստ, կես այծի մնացորդ։ Այդ գտածոները լավ պահպանված են, չնայած պատկանում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբին։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արենիում արդեն չորս տարի իրականացվող պեղումների արդյունքում առաջին անգամ են նման կարևորության գտածոներ հայտնաբերվում։
Հնագետները չեն բացառում, որ գտածոների լավ պահպանված լինելու գաղտինքը քարանձավային բարենպաստ պայմաններն են։
«Այս հնավայրում հայտնաբերված նմուշները մեզ հնարավորություն են տալիս տեղեկանալ հազարամյակներ առաջ գոյություն ունեցած թաղումների ծիսակարգերի մասին»,- ընդգծեց Ավետիսյանը։
Ըստ նրա՝ գտածոների արժեքը պարզելու համար պետք է անցկացնել լաբորատոր փորձաքննություն, որի համար անհրաժեշտ կլինի մոտ 60 000 եվրո։ Որոշ նմուշներ արդեն ուղարկվել են Լոնդոնի և Կալիֆոռնիայի լաբորատորիաներ։
Թերթ.am
*e}|{uka* (27.10.2010), Annushka (27.10.2010), Ariadna (27.10.2010), Chuk (27.10.2010), davidus (27.10.2010), Gayl (14.01.2011), Moonwalker (28.10.2010), Rammstein (27.10.2010), Skeptic (28.10.2010), Tig (28.10.2010), Արևհատիկ (31.10.2010), Գաղթական (16.01.2011), Հարդ (27.10.2010), Նաիրուհի (27.10.2010), Չամիչ (27.10.2010), Ռուֆուս (27.10.2010), Ֆոտոն (28.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ