Տարիները գլորվում են և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում է անցյալ… Բոլորս էլ ունեցել ենք մանկություն, մանկական երազանքներ և հուշեր… Եկեք փորձենք վերհիշել մեր մանկությունը, մանկական մեր երազները… Տեսնենք, արդյոք գոնե չնչին չափով իրականացել են դրանք թե ոչ… և արդյոք մեր ներկայիս ձևավորված բնավորությունը որևէ կապ ունի մեր մանկության երազանքների հետ…
Օրինակ ես մանկուց երազել եմ դառնալ տիեզերագնաց… Ու հիմա էլ շատ եմ սիրում աստղերը… Սիրում եմ երազել աստղերի տակ…


Մեջբերել


: Գլուխը պոկեցի, տեսա ահագին էլ հարմար գնդակ ա, ու էդ գլուխն էի տշում: Սկզբում պարտեզում, հետո տեսա իմ խաղով ոչ մեկ չի հետաքրքրվում, հելա հայաթ: Էն էլ մարդկանց իմ խաղով սկսեցի խանգարել: Մի հատ ինձնից տարիքով մեծ աղջիկ կար, վերցրեց էդ գլուխը ու քցեց հարեվանի պարտեզը: Հետո մեղքը եկա, գնաց իրա կուկլեքից մեկի գլուխը պոկեց, բերեց ինձ տվեց: Մի խոսքով, տենց բաներ: 1999 թվին տեղափոխվեցի Երևան, ուր մինչև էսօր էլ ապրում եմ: Կարոտում եմ Կիրովականը: Վերջի անգամ 7 տարի առաջ եմ ըտե եղել
, շատ շփվող չեմ եղել, հիշում եմ ոնց էի մենակով բառբիներիս հետ խոսում ու խաղում (մինչև հիմա պահում եմ)
, հիշում եմ, որ ավազ էի ուտում
,
Բոլորն ինձ հիշում են որպես հանգիստ, խելոք, խելացի, չափից դուրս հավասարակշռված ու համեստ, շուտ կարմրող(ինչն իմ մոտ որոշչափով դեռ առկա է, այնպես որ այս սմայլիկը հարազատ է ինձ
: Հաճախ հանդիպում էի մնավորականների, գրողների, բաժնի վարիչների և այլն, երբ իհարկե մորս հետ լինում էի կենտրոնում ու համարյա բոլորը շոյում էին գլուխս, շատ հաճելի ժպտում, խոսում էին հետս, հարցեր տալիս և ալյլ.... Բայց ես դրանից չեմ գոռոզացել ու մնացել եմ համեստ երեխա.....

Էջանիշներ