User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Ճոճիր ինձ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճոճիր ինձ

    Ճոճիր ինձ
    Օր առաջին
    Ես քայլում էի՝ սիրում եմ քայլել: Ցրտից պնդացած ձյունը չոր-չոր ճռթճռթում էր ամեն քայլիս հետ: Թվում էր՝ օդն էլ էր նույնքան ճռթճթան, սակայն այն հնչեցնելու համար ավելի նուրբ բան էր պետք, քան սառած ոտքերս:
    Տեղերը, որտեղով քայլում էի, անծանոթ էին՝ համենայն դեպս, այդպես էի մտածում: Բայց չնայած դրան՝ ինչ-որ բան ուղղորդում էր քայլերը, ու գիտեի, թե որտեղ եմ գնում: Ձյունը ծածկել էր գետինը, բայց ինչ-որ կերպ գիտեի՝ ձյան տակ սալահատակ էր:
    Միգուցե այս ամենը ձեզ տարօրինակ թվա: Մտքերով այնքան էի տարված, որ չէի էլ փորձում հասկանալ՝ ինչու՞, ինչպե՞ս: Կոնկրետ մտքեր չէին. ավելի շուտ տարված էի ձյան անկանոն նախշերով, որոնց հետևում էի ու կրկնում սառած գիտակցությանս մեջ:
    Չզարմացա, երբ հին, լքված մանկական խաղահրապարակի հասա: Ջարդված ու ժանգոտած ճոճանակներն ու նստարանները ծածկված էին ձյունե գդակներով: Այնտեղ նստած էր նա՝ միակ սարքին ճոճանակի վրա: Կիսախուփ աչքերով նայում էր սառը, սպիտակ ձմեռային արևին ու մեղմորեն օրորում ինքն իրեն՝ մի ոտքով հրվելով գետնից:
    Խոսել չէի ուզում, բայց նա չեր խանգարում միայնությանս: Կարծում եմ՝ չնկատեց նույնիսկ: Նույն անմռունչ հանգստությամբ ճոճվում էր ու նայում արևին:
    Նստարաններից մեկը մաքրեցի ձյունից ու նստեցի: Երևի շատ զվարճալի տեսք ունեի սպիտակ, մանկական տեսքի վերարկուով ու շագանակագույն բերետով: Բայց ի՞նչ էական էր:
    Չգիտեմ՝ ինչու սկսեցի աչքիս տակով նայել նրան: Միջահասակ էր, հարդարված շագանակագույն մազերով: Դիմագծերը նուրբ էին՝ գրեթե կանացի, բայց կզակը հուշում էր կամային խառնվածքի մասին:
    Հանգիստ ճոճվում էր իր ճոճանակի վրա, առանց որևէ մեկին կամ որևէ բան նկատելու: Ճոճանակը ռիթմիկ ճռճռում էր, բայց այնքան մեղմ, որ շուտով մոռացա դրա գոյության մասին ու մի փոքր նիրհեցի:
    Երբ ուշքի եկա, արևն արդեն թեքվում էր հորիզոնի կողմը: Նա դեռ իր տեղում էր՝ կարծես ընդամենը մի քանի վայրկյան էր անցել: Վեր կացա ու շփեցի ցրտից թմրած ձեռքերս: Ժամանակն էր տուն վերադառնալ:
    Օր երկրորդ
    Նորից եկա այնտեղ՝ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու: Երևի պատճառը նույնն էր՝ ոտքերս ձյան նախշերով տարված գիտակցության կողմից մոռացված մարմինը տարան մարդկանցից մոռացված այդ վայրը:
    Նա էլ էր այնտեղ՝ անփոփոխ, ինչպես ինքը՝ խաղահրապարակը: Էլի նույն դիրքում նստած՝ ճոճվում էր:
    - Բարև,- ասացի ես:
    Նա բացեց կիսախուփ աչքերը, թեթևակի ժպտաց:
    - Բարև:
    Նորից ձյունից մաքրեցի նստարանն ու նստեցի: Ձայնը մեղմ էր ու խորը, բայց տարօրինակ զգացողություն ունեցա՝ կարծես այն գլխումս հնչեց, ու մի վայրկյան անց մոռացա նույնիսկ հնչողությունը: Իսկ զգացողությունները մնացին:
    Քամին մի փոքր սառն էր: Այդ ժամանակ հասկացա, որ նրան էլ են հատուկ մարդկային գծեր՝ ավելի պինդ էր փաթաթվել իր թիկնոցի մեջ: Փաստորեն, մրսում էր:
    Արևը մի փոքր տաքացնում էր, բայց դա ավելի անտանելի էր դարձնում քամու սրությունը: Խրվեցի վերարկուիս մեջ ու սկսեցի ուսումնասիրել շրջապատս: Ամենուրեք սև, սմքած ծառեր էին երկինք մեկնված ոսկրոտ, պառավական ձեռքերի նման: Ասես անիծում էին երկինքն իրենց ողորմելի վիճակի համար:
    Ու ձյուն էր՝ շատ, խորը, ծայրն էլ չէր երևում: Ձյուն, ծածկված անկանոն, տարօրինակ նախշերով, որոնք այդքան գերել էին միտքս այդ օրերին:
    Օր երրորդ
    - Դու միշտ այստե՞ղ ես:
    Նա բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
    - Բարև:
    Մի փոքր շփոթված զգացի՝ անքաղաքավարի էր հենց այնպես մոտիկանալ անծանոթ մարդու ու տարօրինակ հարցեր տալ, նույնիսկ առանց բարևելու:
    Բայց նա չնկատեց կամ չնկատելու տվեց շփոթմունքս:
    - Վերջերս ես իսկապես շատ ժամանակ եմ անց կացնում այստեղ: Տարօրինակ է, չէ՞: Ինձ այսեղ դուր է գալիս: Բայց դու պետք է որ ինձ հասկանաս: Դու էլ հաստաատ ինձ դիտելու համար չես գալիս:
    Եղանակն այդ օրը լավն էր՝ քամի չկար: Հաճելի էր մաշկով ու ոսկորներով զգալ արևի հանգիստ ջերմությունը:
    Մի փոքր հապաղելով, նա ասաց.
    - Կուզե՞ս ճոճվել: Ես կօգնեմ:
    Լեզուս խոսեց արագ, նախքան կհասցնեի մտածել:
    - Ներիր, ամուսնացած եմ:
    Ստանդարտ պատասխան էր, որ տալիս էի բոլոր տղամարդկանց, որոնք սիրալիրություն էին արտահայտում: Երևի շատ էի ցանկանում հավատալ չկայացած ամուսնությանս:
    Նա նույնիսկ չզարմացավ: Պարզապես նայեց բարեհոգի, մինչև ոսկորներս թափանցող հայացքով ու ասաց.
    - Իսկ մի՞թե ես ժամադրություն առաջարկեցի: Պարզապես ճոճվել: Իհարկե, եթե ցանկանում ես:
    - Ինչպես կուզես,- ձայնիս հնարավորին չափ շատ անտարբերություն հաղորդեցի: Իսկ ինչ էի ուզում այդ պահին իրականում՝ չգիտեմ:
    Նա հանգիստ վեր կացավ. նստեցի ճոճանակին ու դադարեցի մտածել: Նորից սև ծառերն էին ու ձյան հակատրամաբանական նախշերը, որոնք այդքան համապատասխանում էին հոգուս ընդարմացած վիճակին:
    Միայն թե այդ որն ամեն ինչ արդեն ստատիկայի մեջ չէր՝ խաղահրապարակը դանդաղ, սահուն կերպով օրիրվում էր հայացքըս առաջ:
    Մի քանի ժամ նա առանց ձանձրույթի նշույլի հրում էր ճոճանակը: Ամեն ճոճման հետ ես ավելի ու ավելի էի ընկղմվում նիրհի մեջ: Ճոճվող սպիտակ հող ու սև, սմքած ծառեր: Արդյո՞ք սա էր, ինչ մնացել էր կյանքիցս:
    Արթնացա, երբ սկսեց ցրտել:
    - Շնորհակալ եմ,- ասացի նրան ու իջա ճոճանակից:
    - Միշտ ուրախ եմ: Ես կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ մինչ վաղը:
    Չպատասխանեցի:
    Օր չորրորդ
    Կարծում եմ՝ ավելորդ կլինի ասել, որ նա ճիշտ էր: Չեկա նրա համար՝ պարզապես արեցի այն, ինչ պետք է անեի, ու այլ կերպ լինել չէր կարող: Նորից նստեցի նստարանիս ու փորձեցի հետևել ձյան ու ծառերի տարօրինակ խաղին, որտեղ նույնիսկ ամենակատաղի շարժումները սառել էին ստատիկայի մեջ:
    Ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան արհեստական էր:
    Նա այնտեղ էր՝ ինչպես միշտ նստած էր իր ճոճանակին ու հանգիստ ճոճվում էր: Մոտեցա նրան ու ասացի.
    - Կճոճե՞ս ինձ:
    Նորից բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
    - Բարև: Իհարկե: Ես մտածում էի, որ դու կուզես ճոճվել, բայց որոշեցի թույլ տալ քեզ ինքնուրույն ընտրել:
    Օր հինգերորդ
    - Ի՞նչ է քո անունը:
    - Իսկ մի՞թե դա նշանակություն ունի: Դու ամուսնացած ես, իսկ ես երկու օրից մեկնում եմ:
    Ձյունն ու ծառերն արդեն անհամեմատ պակաս հետաքրքիր էին, քան այս տարօրինակ մարդը:
    - Մեկնու՞մ ես: Որտե՞ղ: Ինչու՞:
    - Դա էլ էական չի: Չփչացնենք ամեն ինչ, լա՞վ:
    - Ինչպես կուզես: Միայն թե շարունակիր ճոճել, լա՞վ:
    Օր վեցերորդ
    Այդ օրը ես գնացի խաղահրապարակ շատ ծանր մտքերով լի: Գիտեի, որ վերջին անգամ եմ նրան տեսնում: Ինչպես միշտ, նա նույն խաղաղ տեսքով նստած էր ճոճանակին ու դանդաղ օրորվում էր:
    - Վաղը գնու՞մ ես,- հարցրեցի ես, մոտենալով ճոճանակին:
    - Բարև: Այո, վաղուց ժամանակն է: Ես առանց այդ էլ շատ եմ դոփել տեղում: Պետք է առաջ գնալ, շարունակել ապրել:
    - Կարելի՞ է քեզ գրկել:
    - Եթե ցանկանում ես:
    Կանգնեց: Գրկեցի, գլուխս թաղելով թիկնոցի ծալքերի մեջ: Նա էլ գրկեց ու քնքշորեն շոյեց գլուխս: Հանկարծ դեմքս բարձրացրեցի ու փորձեցի շրթունքներովս որսալ նրա շրթունքները՝ չգիտեմ, թե ինչու:
    Նա հանգիստ մատը դրեց շրթունքներիս ու ասաց.
    - Պետք չի: Միայն ամեն ինչ կփչացնես:
    Նորից թաղվեցի նրա թիկնոցի մեջ, սկսեցի լացել:
    - Մի լացիր, խնդրում եմ:
    Նրա աչքերն էլ էին լցված:
    Միայն աչքերս ազատելով հարցրեցի.
    - Կճոճե՞ս: Խնդրում եմ:
    Նրա շարժումներն ավելի հուզառատ էին, քան երբևէ, բայց առաջվա քնքշությունը չէր կորել:
    - Ավելի ուժեղ, խնդրում եմ: Ավելի: Ավելի...
    Ճոճքն աստիճանաբար կատաղի դարձավ: Լացում էի ու ծիծաղում, կորսվելով այդ ողբալի էյֆորիայի մեջ:
    Օր յոթերորդ
    Խաղահրապարակը դատարկ էր: Նրա ճոճանակը թեև թեթևակի ճոճվում էր քամուց, բայց դարձել էր նույնչափ անկենդան ու դատարկ, ինչպես սառած, փխրուն ձյունն ու իրենց անիմաստ անեծքի մեջ քարացած ծառ-չանչերը:
    Մաքրեցի նորից ձյունով ծածկված նստարանս ու նստեցի: Ասելի չի, թե ինչքան ընկճված էի: Մի ժամ սպասելուց հետո հանեցի հեռախոսս ու հավաքեցի նրա հեռախոսահամարը, որն ինքն էր տվել նախորդ օրը: Զբաղված էր: Փորձեցի նորից՝ էլի նույնը:
    Ու հանկարծ հասկացա: Նայեցի համարին ու ճանաչեցի այն՝ իմ սեփականն էր:
    Ինչպե՞ս ավելի շուտ չէի հասկացել: Ախր նա իմ «եսն» էր, որ կորցրել էի քո հետ: Իմ կորսված «եսն» էր, որ ինքն էր ինձ գտել:
    Տխրությունս միանգամից հօդս ցնդեց՝ ես հասկացա, որ կարիք չեմ ունենա նրան կարոտելու:
    Որովհետև հիմա նա միշտ իմ հետ կլինի, իմ մեջ:
    Մի՞թե շատ բան էր պետք, որ ես սովորեի ինքս ինձ սիրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.02.2009), ars83 (09.01.2009), Chilly (13.02.2009), Chuk (07.01.2009), Firegirl777 (18.02.2009), murmushka (05.01.2009), Surveyr (18.02.2009), Yellow Raven (11.04.2010), Բարձրահասակ (13.01.2009), Գալաթեա (20.01.2009), Երկնային (07.05.2009), Երվանդ (18.02.2009), Կաթիլ (19.02.2009), Հայկօ (29.01.2009), Մանուլ (14.09.2010), Սելավի (14.02.2009), Վոլտերա (23.09.2013), Քամի (07.01.2009), Ֆոտոն (22.07.2009)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Ընդհանուր առմամբ հետաքրքիր կարդացվեց ու միտքը լավն էր, բայց որոշ անհասկանալի բաներ կային: Օր, չհասկացա, թե ոնց եղավ, որ աղջկա սեփական եսը արական եղավ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Շատ տպավորիչ էր ու փափուկ կարդացվեց...ինձ դուր եկավ

  5. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    սիրուն էր… ապրես
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    վերջում, իմ կարծիքով կարելի էր չբացատրել, որ քո եսն էր. "իմ հեռախոսի համարն էր" բավական էր :

    Չգիտեմ: Սեփական ես-ի գտնելը կամ նրան մոտենալը ճոճքի հետ չի ասոցացվում ինձ մոտ օրինակ, էդ նկարագրածդ ռիթմիկ ընդարմացումը միշտ կապված ա այլոց հետ, որոնք ի դեպ հենց էդ ճոճքով ա, որ վերցնում են անկախությանդ, խանգարում մտածել ու ճանաչել քեզ, ու մենք ամեն անգամ գնում ենք էդ "ինչ-որ" մեկի մոտ` որ մեզ գցի էդ ինքնամոռացության ճոճքի մեջ, որտև ամեն մարդ չի կարող տանել դեպի երկինք ուղղված, պառավի չանչերի պես ծառերի ճնշումը…
    Երևի այսպես

  7. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ հետաքրքիր կարդացվեց ու միտքը լավն էր, բայց որոշ անհասկանալի բաներ կային: Օր, չհասկացա, թե ոնց եղավ, որ աղջկա սեփական եսը արական եղավ:
    Աղջիկը մենակ էր, նրան պետք էր ուժեղ լինել: Դրա համար էլ իր եսը տեսավ տղամարդու տեսքով ու կարողացավ սիրել: Դա բնավ չի նշանակում, որ նա տրանս է կամ լեսբուհի՝ նույնիսկ հակառակը:
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջում, իմ կարծիքով կարելի էր չբացատրել, որ քո եսն էր. "իմ հեռախոսի համարն էր" բավական էր :

    Չգիտեմ: Սեփական ես-ի գտնելը կամ նրան մոտենալը ճոճքի հետ չի ասոցացվում ինձ մոտ օրինակ, էդ նկարագրածդ ռիթմիկ ընդարմացումը միշտ կապված ա այլոց հետ, որոնք ի դեպ հենց էդ ճոճքով ա, որ վերցնում են անկախությանդ, խանգարում մտածել ու ճանաչել քեզ, ու մենք ամեն անգամ գնում ենք էդ "ինչ-որ" մեկի մոտ` որ մեզ գցի էդ ինքնամոռացության ճոճքի մեջ, որտև ամեն մարդ չի կարող տանել դեպի երկինք ուղղված, պառավի չանչերի պես ծառերի ճնշումը…
    Երևի այսպես
    Միակ մարդը, ում կարող ես սիրել, չզոհաբերելով ազատությունդ, հենց դու ինքդ ես՝ ահա թե ինչ էի ես ուզում ասել: Ճոճքն ակնարկ է թե ֆիզիկական, թե հոգեկան սիրո ուղղությամբ (ֆրեյդիստները կզգան): Եթե կընկալեք մաստուրբացիայի գովերգում, շատ սխալված չեք լինի: Բայց առանձնապես ճիշտ էլ, անկեղծ ասած, չեք լինի: Ախր պատմվածքն ընդհանրապես այլ բանի մասին է:
    Այն նրա մասին է, թե ինչպես է ճռթճռթում սառած օդը
    Ի միջի այլոց, զարմացա, երբ որպես «եսի» նախատիպ հանդիսացած մարդն առաջինն եղավ, ով ինձ ռեպ տվեց պատմվածքի համար: Բայց հաճելի էր: Հաստատ հաճելի էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն նրա մասին է, թե ինչպես է ճռթճռթում սառած օդը
    Առաջինը, որ մտքովս անցավ՝ պատմվածքդ ծնվել էր "Ցրտից պնդացած ձյունը չոր-չոր ճռթճռթում էր ամեն քայլիս հետ: Թվում էր՝ օդն էլ էր նույնքան ճռթճթան, սակայն այն հնչեցնելու համար ավելի նուրբ բան էր պետք, քան սառած ոտքերս:" միջավայրում, մանավանդ որ ասեցիր՝ Ծաղկաձորում ես գրել: Նման միջավայրերը միշտ գեներացնում են ինչ-որ ասոցիատիվ մտքեր:

  9. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինը, որ մտքովս անցավ՝ պատմվածքդ ծնվել էր "Ցրտից պնդացած ձյունը չոր-չոր ճռթճռթում էր ամեն քայլիս հետ: Թվում էր՝ օդն էլ էր նույնքան ճռթճթան, սակայն այն հնչեցնելու համար ավելի նուրբ բան էր պետք, քան սառած ոտքերս:" միջավայրում, մանավանդ որ ասեցիր՝ Ծաղկաձորում ես գրել: Նման միջավայրերը միշտ գեներացնում են ինչ-որ ասոցիատիվ մտքեր:
    Հեռու չես իրականությունից: Նարգիլեից հետո փակվեցի սենյակում ու սկսեցի գրել: Երկար ժամանակ վերնագիր չէի կարողանում գտնել, մինչև վերնագիրը գտավ ինձ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Լավն էր, մթնոլորտը կլանեց... Համենայնդեպս, ինձ համոզիչ թվաց, չգիտեմ...
    Համ էլ ուրախանում եմ, որ SOF–ը մռայլության ճիրաններից դուրս գալու փորձեր է անում։
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ հետաքրքիր կարդացվեց ու միտքը լավն էր, բայց որոշ անհասկանալի բաներ կային: Օր, չհասկացա, թե ոնց եղավ, որ աղջկա սեփական եսը արական եղավ:
    Կարծում եմ՝ լրիվ բնական էր, անգամ անհրաժեշտ։
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջում, իմ կարծիքով կարելի էր չբացատրել, որ քո եսն էր. "իմ հեռախոսի համարն էր" բավական էր :
    Կարդալուց անմիջապես հետո ես էլ նույնն ասելու ցանկություն ունեցա։ Բայց հետո այդ հատվածը մի անգամ էլ կարդացի ու զգացի, որ չէ, ասելիքի ամբողջականության համար պետք էր։ Ճիշտ է, հետագա բացատրությունները որոշ չափով թուլացնում են բացահայտման ցնցումը, ու գուցե առանց դրանց ավելի խորհրդավոր լիներ, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից չէր, երբ խորհրդավորությունն այդքան մեծ դեր ունի։ Գուցե սխալվում եմ, բայց ես էդպես եմ ընկալում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Ան, ախր ես ընդհանրապես էֆետի հետևից չեմ գնում: Պարզապես գրում եմ, երբ ասելիք ունեմ: Ու որ մի բան չգրեմ, կպայթեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (13.02.2009)

  13. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Նման մի բան ժամանակին ես էի գրել: Ուղղակի իմ պատմվածքում մի փոքրիկ տղա էր դուռս թակում, ինձ դուրս էր հանում զբոսնելու ինչ-որ ամայի, բայց տարօրինակորեն ծանոթ փողոցներում, կասկածելիորեն լուրջ-լուրջ զրուցում էր հետս, հետո ես հասկանում էի, որ այդ տղան ես եմ՝ փոքր ժամանակ: Ու վերգտնում էի մանկությունս՝ ինձ, փողոցները և այլն և այլն: Մի երեք տարվա պատմություն է. չափազանց մշուշոտ-ստիվենքինգական մթնոլորտ էի ուզեցել ստեղծել, հետո լրիվ ուրիշ բան ստացվեց, հետո բնագիրս գնաց-կորավ:

    Rhayader Գրածիդ միջի ազատ ու առանց նախապայմանների ինքնասիրության գաղափարը շատ լավն էր: Առաջին իսկ կարդալուց հետո, նախքան քո՝ մեկնաբանություններ ավելացնելը, միանգամից նկատվեց:

    Մի՞թե շատ բան էր պետք, որ ես սովորեի ինքս ինձ սիրել:
    Այս նախադասությունում տրամաբանական շեշտը ո՞ր բառի վրա է: Ըստ իս՝ «ինքս»-ի կամ «ինձ»-ի: Երկուսն էլ լավն են:
    DIXI
    carpe noctem

  14. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader Գրածիդ միջի ազատ ու առանց նախապայմանների ինքնասիրության գաղափարը շատ լավն էր: Առաջին իսկ կարդալուց հետո, նախքան քո՝ մեկնաբանություններ ավելացնելը, միանգամից նկատվեց:



    Այս նախադասությունում տրամաբանական շեշտը ո՞ր բառի վրա է: Ըստ իս՝ «ինքս»-ի կամ «ինձ»-ի: Երկուսն էլ լավն են:
    Ախր որ ասում եմ՝ չեն հավատում: Ճակատդ պաչեմ, կպար հենց էությանը:
    Երկուսի վրա էլ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր որ ասում եմ՝ չեն հավատում:

    Ո՞վ չի հավատում :
    DIXI
    carpe noctem

  16. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ո՞վ չի հավատում :
    Չեն հավատումն ուրիշ բանի մասին էր))) մի անգամ, կարևոր չի ում, ասել էի, որ ես ու դու շատ ընդհանրություններ ունենք, չէր հավատացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճոճիր ինձ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, զարմացա, երբ որպես «եսի» նախատիպ հանդիսացած մարդն առաջինն եղավ, ով ինձ ռեպ տվեց պատմվածքի համար: Բայց հաճելի էր: Հաստատ հաճելի էր:
    Իսկ ո՞վ ա առաջինը ռեպ տվել(չլինի ես եմ)

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •