User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում


    - Պատկերացրու, քարքարոտ, չորացած սարի ստորին, գալարաձև սլացող ու ահեղաձայն խշշացող գետի ափին մի կարմիր մարգագետին է, որը ձգվում է մինչև անհունը...
    - Անհունը ո՞րն է, խելառ Սաքոյի կիսաքանդ տու՞նը:
    - Հա, որովհետև խելառ Սաքոյի տնից էն կողմ մշակված այգիներն ու գյուղի ծուռումուռ տներն են:
    - Սիրուն է:
    - Դե հիմա պատկերացրու, որ էդ կարմիր մարգագետնի ուղիղ կենտրոնում մի կապույտ կակաչ է աճել:
    - Ինչի՞ կակաչը կապույտ լինում է:
    - Դա էական չէ, դու պատկերացրու:
    - Պատկերացրի:
    - Սիրու՞ն է:
    - Չգիտեմ... նշմարվող է:
    - Դե հիմա ասա, թե մյուս կակաչներն ի՞նչ կանեին:
    - Կնախանձեին, ի՞նչ պիտի անեին:
    - Ինչու՞:
    - Որովհետև մեր գյուղապետ Սարոյի սիրուն աղջիկ Սաթիկը երբ որ գետի ափով ուրախ թռվռալով սարը բարձրանալիս կլիներ, ամբողջ կարմիր մարգագետնի մեջից մենակ կապույտ կակաչին կտեսներ:
    - Բայց դա լա՞վ է:
    - Դե իհարկե լավ է, չէ որ ծաղիկները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել:
    - Բայց ծաղիկներն ապրել էլ են սիրում:
    - Դա ի՞նչ կապ ուներ:
    - Որովհետև գյուղապետ Սարոյի սիրուն աղջիկ Սաթիկը երբ որ գետի ափով ուրախ թռվռալով սարը բարձրանալիս կլիներ, ամբողջ կարմիր մարգագետնի մեջից մենակ կապույտ կակաչին կտեսներ ու մոռանալով, որ սար պիտի բարձրանա, ուրախ խաղալով, թռվռալով, երգելով ու պարելով կգար, կապույտ կակաչը կպոկեր, կտաներ տուն ու կասեր. «Տե՛ս, մայրի՛կ, ի՜նչ տարօրինակ ու սիրուն ծաղիկ է»: Իսկ կապույտ կակաչը գյուղապետ Սարոյենց տանը մի քանի օրում կթոշներ, իսկ մյուս ծաղիկները դեռ ուրախ ու զվարթ կապրեին արևի տակ:
    - Չէ՜, ծաղիկներն այդքան չէին մտածի:
    - Այդ ինչու՞:
    - Որովհետև նրանք սիրում են ապրել միայն այս պահին, զգալ այս պահի հաճույքն ու վայելել այս պահը: Վաղը կարող է ջրհեղեղ լինի, ու բոլորով խեղդվեն, իսկ կապույտ կակաչը միշտ վառ կմնա Սարոյի աղջիկ սիրուն Սաթիկի հիշողության մեջ:
    - Բայց ինչու՞ կնախանձեին, այլ ոչ թե կուրախանային, որ իրենց եղբայրներից կամ քույրերից մեկն այդքան տարօրինակ տարբերվող ու գեղեցիկ է:
    - Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ կնախանձեին... կապույտ կակաչը դա ավելի լավ կիմանա:

    * * *


    - Երբ ես առաջին անգամ աչքերս բացեցի, տեսա, որ արևը զարմացած է ինձ նայում ու մի քիչ վատ զգացի ինձ:
    - Արևը քե՞զ էր նայում: Այս ամբողջ մեծ աշխարհի մի փոքրիկ մարգագետնի մեջի մի փոքրիկ կապույտ կակաչի:
    - Հա՛, արևը բոլորին է նայում:
    - Ի՞նձ էլ:
    - Հատկապես քեզ:
    - Այդ ինչու՞:
    - Որովհետև քո կապույտ աչքերում միշտ ուրախ կայծկլտում են արևի շողերը:
    - Բա հետո՞ ինչ եղավ:
    - Դե ես հասկացա, որ տարօրինակ եմ: Ու տխրեցի դրա համար: Կարծեցի, որ դա շատ վատ է: Բայց արևը մի քիչ էլ նայեց ինձ ու հանկարծ տեսա, որ ուրախ ժպտաց ու աչքով արեց: Ու հասկացա, որ այդ պահին արևը միայն ինձ է նայում, ամբողջ աշխարհից միայն մի փոքր կարմիր մարգագետնի կապույտ կակաչի:
    - Ուրախացա՞ր:
    - Շատ ուրախացա, բայց դա երկար չտևեց:
    - Ինչու՞:
    - Իմ եղբայրներն ու քույրերը՝ բոլոր կարմիր կակաչները, սկսեցին ինձ նախաձնել: Նրանք ուզում էին, որ արևն իրենց էլ իմ պես հավասար ժպտա:
    - Բա ի՞նչ արեցիր:
    - Ես ինձ մեղավոր էի զգում ու սկսեցի նրանց բացատրել, որ ես մեղավոր չեմ, որ ուղղակի ես ուրիշ կերպ եմ ծնվել, տարբերվող, բայց էլի իրենցից մեկն եմ: Իսկ նրանք ծիծաղեցին...
    - Ծիծաղեցի՞ն: Ինչու՞:
    - Չգիտեմ, երևի թե նախանձից: Նրանք ասում էին, որ ես ոչ մեկից էլ չեմ տարբերվում, որ իրենց նման կարմիր կակաչ եմ: Ու ասում էին, որ արևն ինձ նայում է այնքան, ինչքան մյուսներին, ժպտում այնքան, ինչքան մյուսներին: Ու որ ինձ ոչ մեկը չի նախանձում: Այնքան ասեցին, որ անգամ ես սկսեցի հավատալ:
    - Բայց գուցե նրանք ճի՞շտ էին:
    - Չէ, հետո ես իմացա, որ սխալ են:
    - Ինչպե՞ս:
    - Մի աղջնակ գետի ափով սարն էր բարձրանում: Հանկարծ մարգագետնի կողքով անցնելիս կանգնեց ու այդքանի մեջից մենակ ինձ նայեց: Հետո ուրախ թռվռալով եկավ, ինձ պոկեց ու տարավ տուն, ցույց տվեց մորն ու ասաց. «Տե՛ս, մայրի՛կ, ի՜նչ սիրուն ծաղիկ է»: Ու ես հասկացա, որ իսկապես տարբերվող եմ: Բայց դա էլ երկար չտևեց:
    - Ինչու՞:
    - Ծաղկամանի մեջ դժվար էր ապրել, մի քանի օրից թոշնեցի ու դառա քեզ պես՝ սպիտակ թիթեռ, սպիտակ թիթեռների մեջ:
    - Բայց այստեղ բոլորը չեն մեր պես սպիտակ, տե՛ս, թե էն մեկը ինչ գունագեղ թևեր ունի... ես էլ կուզեի:
    - Մի նախանձիր: Տե՛ս, այն կարմիր գլխարկով տղային, որ ցանցը ձեռքին եկել է թիթեռ բռնի, դու կարող ես թռնել նրա քթի տակով ու ինքը քեզ մեկ է չի բռնի: Ինքն այդ գունագեղին է բռնելու...

    * * *


    - Լսի՛ր, աղջիկների ծիծաղի ու խոսակցության ձայն է գալիս: Երևի էս կողմ են գալիս, արագ հագնվենք, որ մեզ գետի ափին մերկ չտեսնեն:
    - Հա, ճիշտ ես, շուտ հագնվենք, Սաթիկն էլ է մեջները:
    - Այդքան շատ են եկողները, դու մենակ Սաթիկի մասի՞ն ես մտածում:
    - Սաթիկը... Սաթիկը մեր գյուղի կապույտ կակաչն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.02.2009), Ambrosine (17.02.2009), Ariadna (17.02.2009), Chilly (17.02.2009), Dorian (17.02.2009), Firegirl777 (17.02.2009), Jarre (16.02.2009), murmushka (17.02.2009), Norton (17.02.2009), Rhayader (17.02.2009), Selene (18.02.2009), Երկնային (17.02.2009), Լուսաբեր (16.02.2009), Ծով (17.02.2009), ԿԳԴ (16.02.2009), Մարկիզ (17.02.2009), Քամի (17.02.2009)

  3. #2
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Ապրես Չուկ: Զգում ես բնությունը, կարողանում ես խոսել ծաղիկների լեզվով և ամենակարևորը, որ մարդուն չես առանձնացնում բնությունից, սարերից, դաշտերից, մարգագետիններից : Շատ հոգեհարազատ, գեղեցիկ պատմվածք էր, կոնկրետ ինձ, քո գրածներից, նմանատիպ պատմվածքներն են ամենից շատ դուր գալիս: Ի՞նչ էլ անուն ես ընտրել Ապրես, ստեղծագործիր նույն ոգով...
    Վերջին խմբագրող՝ ԿԳԴ: 16.02.2009, 19:36:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2009), Jarre (16.02.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Լավն էր,իրոք,դուրս շատ եկավ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Բակունցի գրածների հոտն եկավ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  9. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Վու~յ, ոնց որ իմ պուճուր ժամանակվա գրածներից կտրած-հավաքած լինեիր
    ես էլ ունեմ կապույտ-թափանցիկ տերևիկի մասին, որին էնքան են նախանձում, որ ինքը սկսում է ամաչել ու մի օր էլ տեսնում է` էլ ոչ կապույտ է, ոչ էլ թափանցիկ

    ու մենակ թեմայով չէ, որ մանկությունս հիշեցրիր... շա~տ մաքուր էր
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  11. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Չէէէէ, դու կարողանում ես կապել քո կերպաների հետ ստիպել, որ դեռ երկար ժամանակ, յուրաքնչյուրը ով կկարդա, մտածի այդ կերպարների մասին, տեսնի իր երևակայությունում ու նորից հուզվի այդ կերպարների նուրբ բուրմունքից

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  13. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Որովհետև գյուղապետ Սարոյի սիրուն աղջիկ Սաթիկը երբ որ գետի ափով ուրախ թռվռալով սարը բարձրանալիս կլիներ, ամբողջ կարմիր մարգագետնի մեջից մենակ կապույտ կակաչին կտեսներ ու մոռանալով, որ սար պիտի բարձրանա, ուրախ խաղալով, թռվռալով, երգելով ու պարելով կգար, կապույտ կակաչը կպոկեր, կտաներ տուն ու կասեր. «Տե՛ս, մայրի՛կ, ի՜նչ տարօրինակ ու սիրուն ծաղիկ է»: Իսկ կապույտ կակաչը գյուղապետ Սարոյենց տանը մի քանի օրում կթոշներ, իսկ մյուս ծաղիկները դեռ ուրախ ու զվարթ կապրեին արևի տակ:
    Իսկ ինձ թվում է՝ Սաթիկը ոչ թե կպոկեր ու կտաներ, այլ կհաներ վրձինն ու կտավը ու կծաղրանկարեր Ծաղիկին

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.02.2009), Երկնային (17.02.2009), ԿԳԴ (16.02.2009), Ուլուանա (16.02.2009)

  15. #8
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Շատ <փափուկ >պատմություն էր, ոնց որ թավշյա լիներ: Հենց առաջին տողերից տեղափոխվեցի իմ մանկության գիրկը. ծանոթ ու ջերմ, <փափուկ> կակաչների մարգագետին: Բայց այ կապույտի գոյությունը … ոնց որ կյանքում, անսպասելի…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  17. #9
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Հա, մոռացա ասել, որ չհավանեցի ստեղծագործությունը:
    Իմ կարծիքով մնացած գործերի համեմատ էս մեկը թույլ է:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  19. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Շնորհակալություն բոլորին
    Ի դեպ ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով կակաչը կապու՞յտ էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն բոլորին
    Ի դեպ ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով կակաչը կապու՞յտ էր
    Իմ կարծիքով՝ դու էլ դեռ վերջնականորեն չես որոշել՝ կապույտ էր, թե ոչ

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  21. #12
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով կակաչը կապու՞յտ էր
    Իմ կարծիքով, ոչ, որովհետև ցանկացաց կակաչ էլ կուզենար կապույտ լիներ և այդպես էլ մտածումա, անկախ նրանից, որ նա կարմիր է:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  22. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Միշտ էդ խնդիրը տանջել ա ինձ. որ մարդիկ ամենալավերին են տանջելու համար ընտրում, հենց «կապույտ կակաչներին» ու «գունավոր թիթեռներին»… ու այ հիմա սկսեցի հավատալ, որ գուցե իրենք էլ մեղավոր չեն, ուղղակի իրենք էն մնացածին չեն նկատում, տեսնում են տարբերվողը ու ուզում են անպայման «բռնել», «պոկել»… իսկ մնացած իրար նմանները երբեք էլ չեն հասկանա, որ նախանձելու բան չկա էլ, իրենց տրված է ավելի հեշտությամբ «գոյատևելու» հնարավորությունը…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 17.02.2009, 00:33:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.02.2009), Chuk (17.02.2009), Sunny Stream (21.02.2009)

  24. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն բոլորին
    Ի դեպ ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով կակաչը կապու՞յտ էր
    Չէ Ուղղակի կակաչների կյանքում կա մի ժամանակ, երբ նրանք փորձում են կապույտ լինել և ձևացնում, թե դա իրենց դուր չի գալիս...

    Իսկ պատմվածքն հավանեցի:
    Մի պահ (սկզբում) տեղափոխվեցի էն փոքրիկ մոլորակը, որտեղ մի ծաղիկ ու մի տղա էին ապրում... Հետո հասկացա, որ քո պատմվածքն այն ծաղիկի մասին չի...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  26. #15
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն բոլորին
    Ի դեպ ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով կակաչը կապու՞յտ էր
    Իրականում էնքան էլ կարևոր չի` կակաչը կարմիր էր, թե կապույտ, կարևոր է, թե կակաչն իրեն որ գույնի մեջ էր լավ զգում
    Ես ոչինչ չեմ ուզում...

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.02.2009), Երկնային (20.02.2009), Լավ ոստիկան (20.02.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կապույտ արևներ
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.05.2013, 21:43
  2. Իմ երազանքի կապույտ մշուշում...
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.02.2013, 00:41
  3. Կապույտ մորուքի վերջին կինը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.08.2011, 15:57
  4. Առք. iPod nano 5g 8gb կապույտ
    Հեղինակ՝ ChildOfTheSky, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.01.2011, 02:15
  5. Արձակ. Վերադարձ դեպի կապույտ մոլորակ
    Հեղինակ՝ Էրվին, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.06.2010, 23:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •