10-րդ դասարանում ընդամենը մի ժամ ենք անցել էս դասը, բայց դա հերիք էր ինձ, որ ես մոտ մի ամիս ֆիզիկայի ուսուցչիս հարցերովս նեղեմ

: Ինձ հետաքրքրում էր էդ երկվորյակների օրինակի մեջ, թե որտեղ են ժամացույցը դնում, ո՞նց ա տենց լինում, որ մի տարվա ընթացքում երկրի վրա 100 տարի ա անցնում, էդ անտեր ժամացույցը(օրաչափը…) որտե՞ղ են տեղադրում: Ուսուցիչս պատասխանում էր, որ էական չի, թե որտեղ են տեղադրում, բայց եթե էական չի, ապա ո՞նց կարողա երկրի վրա 100 տարին մի տարվա մեջ անցնի: Ու՜ֆ, էս իմ ամենաներվայնացնող հարցերից մեկն ա, սրա շուրջ կարամ ժամերով խոսամ ու հարցերիս ոչ մեկ երբեք երևի թե չի կարող պատասխանել…
Էջանիշներ