Առաջարկում եմ մի բաժին ( կամ ենթաբաժին Ժամանցում...կամ որտեղ ու ոնց ավելի հարմար է) բացել հատուկ վիրտուալ կառնավալների համար , որտեղ ժամանակավոր կթույլատրվեն ֆորումի անդամներին գրանցվել նոր ՝ բոլորիս համար անծանոթ կարնավալային նիկերով, կարնալավային ավատարներով ու ստորագրություններով ու որոշակի ժամանակահատվածում զվարճանալի ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Վերջում նաև ընդհանուր քվեարկության միջոցով մրցանակներ ու նոմինացիաներ տալ լավագույն ( վախենալու, գեղեցիկ...) դիմակ, ամենախորհրդավոր մասնակից , ամենահումորով մասնակից, կարնավալի թագավոր ու թագուհի ... և այդպես շարունակ: Եվ իհարկե կսկսենք գուշակել թե ով ով է եղել իրականում, այսինքն մեզ բոլորիս համար անծանոթ նիկերի տակ իրականում որ ֆորումցին է եղել թաքնված ( ադմինիստրատորները համեստորեն լռում են) : Չգիտեմ նմանատիպ փորձ ունեցել եք արդյոք, բայց ինչքան էլ զարմանալի թվա շատ հետաքրքիր ու զվարճալի է անցնում : Այ օրինակ շուտով Հալովինն է, կարող ենք կազմակերպել, հետո Նոր տարուն ..ու մեծ տոնների ժամանակ : Կարնավալի համար կտրամադրվի որոշակի ժամանակ, որից հետո ադմինիստրաորները կարող են նիկերը ջնջել , թեմաները փակել կամ անտեսանելի դարձնել մինչև հաջորդ կարնավալ :
Ի՞նչ կասեք![]()
Էջանիշներ