User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ժողովրդական երգիչ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժողովրդական երգիչ

    Հայկական հեռուստատեսության պատմության մեջ «Շանթի» անունը կգրվի որպես այս ֆորմատի երաժշտական ծրագիր կազմակերպած առաջին հեռուստաալիք: Երկու քիչ թե շատ հաջողված «Հայսուպերսթար»-երից հետո, «Շանթը» որոշել է մի քիչ ձևափոխել ծրագրի երաժշտական կողմը՝ փոփ ուղղվածությունը փոխելով ժողովրդականի: Թողնելով տարօրինակության մասին մտքերը (կարդալ http://www.akumb.am/showthread.php?t=12249), ասեմ, որ ես մեծ հետաքրքրությամբ կդիտեի այս ծրագիրը: Նամանավանդ, եթե «ժողովրդական» երգը չփչացվի տարատեսակ նվնվոցով ու մուղամներով:

    Աշխատանքներ եթերում և եթերից դուրս. սևեռված հայացքներ, անվստահ դեմքեր, առաջին քայլեր, հետաքրքիր դիմախաղ, լարված պայքար, պայքար դեպի հաղթանակ...

    Հաղթանակ, որ նրանց կպարգևի «ժողովրդական երգչի» պատվավոր կոչում.
    Պատրաստ են, արդյոք, նրանք:

    Դատեք ինքներդ` դիտելով նախագծի օրագրերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ.ժամը 23.00-ին «Շանթ»-ի եթերում:
    http://shant-tv.com/program.php?id=440

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդական երգիչ

    մի անգամ տեսել եմ հեռուստատեսությունով , շատ լավ է որ ուշադրություն են ցուցաբերում այն երիտասարդներին որոնք երգում են ժողով րդական երգեր
    ...

  3. #3
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    36
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդական երգիչ

    Դուրս չի գալիս այս ծրագիրը: Չեմ նայում:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդական երգիչ

    Որքանով որ կողքից պատահաբար նայելով նկատել եմ, բավականին լավ կատարողներ կան։ «Հայ Սուփերսթարում» ավելի թույլ էին։ Դե դա բնական է, որովհետև այս դեպքում հայկական ժողովրդական երգեր են երգվում։ Ժողովրդական երգերը հենց նաև նրանով են ժողովրդական, որ ամեն օր բերնեբերան երգվելով մշակվում են ու առավել հարազատ են դառնում ժողովրդին։
    Ժողովրդական երաժշտությունը զարգացնելու առումով լավ նախագիծ է։ Չնածած գրեթե չեմ նայում, այդ պատճառով չգիտեմ, թե ինչքանով են լավ իրականացվել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդական երգիչ

    Ժողովուրդ իսկ էս նախագծի երգերը մի ձև հնարավոր ա քաշել, թե սաղ իրավունքները պաշտպանված են
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  6. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Ակումբի պասիվանալը, Ակումբում իմ պասիվանալն ու Երևանում համարյա չգտնվելս են պատճառը, որ միայն եզրափակիչ համեգից հետո եմ գրառում կատարում «Ժողովրդական երգիչ 3» նախագծի մասին, թեև շունչս պահած հետևել եմ։

    Նախագծի 3-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած 14 մասնակիցներից մնացել են երկուսը՝ Պետրոս Պետրոսյանը և Մավր Մկրտչյանը, ովքեր պայքարում են հաղթանակի համար։

    Պետրոս Պետրոսյան, 21 տարեկան, ք. Գյումրի:
    Սովորել է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վոկալ բաժնում: 2003 թ.–ին, ընդգրկվելով «Նոր անուններ» խմբում, հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ և Թուրքիա:

    Մավր Մկրտչյան, 22 տարեկան, Ջավախք, Ախալքալաքի շրջան, գյուղ Մերենիա
    2008թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` վոկալ-տեսական ֆակուլտետի "խմբավարություն" բաժին: Հաջորդ տարի որպես համատեղություն` նույն ֆակուլտետի "կոմպոզիցիա" բաժին: 2012թ. փետրվարից ընդունվել է աշխատանքի Հայաստանի պետական կամերային երգչախմբում:Այս տարի կարմիր դիպլոմով ավարտել է խմբավարության բաժինը՝ որպես բակալավր:

    Քանի որ Ակումբում մեծ մասը հեռուստացույց գրեթե չի դիտում, կտեղադրեմ Մավրի և Պետրոսի վերջին համերգային կատարումները։ Կարծում եմ, որ լսելու արժանի են

    Պետրոս Պետրոսյան-Աշխարհս մե փանջարա է (Սայաթ-Նովա)



    Մավր Մկրտչյան-Դարդ մի անի (Սայաթ-Նովա)



    Երկրորդ կատարումների համար ընտրվել են մասնակիցների՝ նախագծի ընթացքում կատարած երգերից։

    Պետրոս Պետրոսյան-Ով սուրբ մայրեր (Աշուղ Աշոտ)



    Մավր Մկրտչյան-Էյ, հոգի ջան (երժ.՝ Արամ Մերանգուլյան, խոսք՝ Նիզամի)



    Պետրոս Պետրոսյան-Հարուստ էիր, սնանկացար (Աշուղ Շերամ)



    Մավր Մկրտչյան-Հայ աղջիկ (Աշուղ Ծովյան)



    Եթե լսելուց հետո մեկնումեկի օգտին քվեարկելու ցանկություն ունեցաք՝ այցելեք «Շանթի» կայքը և ծանոթացեք քվեարկության պայմաններին։ Կայքում կարող եք նաև անվճար քվեարկել։

    Պետրոս Պետրոսյան-01
    Մավր Մկրտչյան-02
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (17.09.2012), murmushka (17.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 61
    Վերջինը: 06.01.2017, 18:32
  2. «Ժողովրդական երգիչ – 2»։ Կոմիտասի ստեղծագործությունների կատարում։
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2008, 20:59
  3. Ժողովրդական երգիչ
    Հեղինակ՝ Smergh, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.08.2007, 17:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •