Հարգելի ակումբակիցներ,
Երկար ժամանակ համակարգչիս պատճառով զրկվել էի ակումբի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու հնարավորությունից: Այսօր վերջապես սեփական համակարգիչն իմ տրամադրության տակ է և ես ի զարմանս ինձ նկատեցի, որ Դուք` հարգարժան ինտելեկտուալ բարեկամներ, աչքաթող եք արել մի շատ հետաքրքիր և կարևոր երևույթ: Խոսքս "Շանթ" հեռուստաընկերության "Ժողովրդական երգիչ" նախագծին է վերաբերվում:
Այդ նախագծի յուրաքանչյուր հաղորդումն ինձ համար մի հայտնություն է: Ես չէի կարող պատկերացնել, որ մենք այդքան հարուստ ու այդքան քաղցր ժողովրդական երգեր ու ոչ պակաս հաճելի երիտասարդ կատարողներ ունենք: Մեղքս ինչ թաքցնեմ, համերգներ չեմ կարողանում գնալ, իսկ մեր ազգային ու մնացած հեռուստաալիքներն ավելի շատ "ռաբիս" են մեզ մատուցում, քան իսկական հայկական ու որ նույնն է նաև աշուղական արվեստ և հենց այդ առումով անչափ մեծ գործ են կատարում "Շանթն" ու մրցույթի կազմակերպիչները: Ուստի ես կարծում եմ մենք այստեղ չենք կարող անտարբեր գտնվել այս հրաշալի նախագծի նկատմամբ և պետք է որ այն ավելի բուռն քննարկվի քան նախորդ նախագծերը:
Առաջարկում եմ ակտիվ քննարկումներ ծավալել "Ժողովրդական երգիչ" նախագծի շուրջ, քանի դեռ այն ընթանում է:
Հաջողություն բոլորին:
Էջանիշներ