Տրիբուն-ի խոսքերից
Iսկ ով որ կարծում է, որ Հայաստանում, հաշվի առնելով ներկա տնտեսական քաղաքականությունն ու Հայաստանի դիրքը, թուրքական ապրանքի փոխարեն պիտի շուկայում ուրիշ ապրանքներ լինեին, թող մի քիչ ավելի խորը տնտեսագիտություն ուսումնասիրի: Իսկ ով որ կարծում է, որ ռացիոնալ մարդիկ պիտի էժան ու որակով տարբերակը թողած տաս անգամ թանկ ու նույն որակի ապրանք գնեն, թող համ էլ հոգեբանություն ուսումնասիրի՝ տնտեսագիտության հետ սինթեզի մեջ: Իսկ ով որ կարծում է, որ հարուստ ու կանխատեսելի հարևանը ավելի վատ է, քան աղքատ ու վայրենի ու անկանխատեսելի հարևանը, համ էլ թող սոցիոլոգիա ուսումնասիրի՝ հոգեբանության ու տնտեսագիության հետ կրկնակի սինթեզի մեջ:
Իսկ ով որ կարծում է, որ Թուրքիայի տնտեսությանը մենք թուրքական ապրանք չգնելով կարող ենք վնաս հասցնել, համ էլ թող մի հատ երկրաչափություն ու թվաբանություն ուսումնասիրի, որ նկատի, թե Թուրքիայի չափերն ունեցող տնտեսությունը որքանով կարող է օգուտ կամ վնաս ստանալ Հայստանի չափերն ունեցող տնտեսությանը մի քիչ ավել, կամ պակաս ապրանք վաճառելով:
Էջանիշներ