Համաձայն եմ, բայց դրա համար էլ ծնողները պետք է ի սկզբանե այնպիսի հարաբերություններ ձևավորած լինեն իրենց ու իրենց երեխայի միջև, որ նման անվստահություն ու հակառակվելու ցանկություն չլինի։Բացի դրանից, եկեք չմոռանանք նաև այն ծնողներին, ովքեր իրենց մտքում իրենց երեխայի ապագա կողակցի ցանկալի կերպարն են հյուսում, ու եթե իրենց երեխայի ընտրյալը ինչ–ինչ կետերով չի համապատասխանում իրենց նախընտրած կերպարին, ուրեմն իրենց համար սխալ ընտրություն է, կամ ծնողներ կան, ովքեր ոչ մեկի չեն հավանում ու համարում են, որ իրենց երեխան ավելիին է արժանի։
Նման դեպքերն, ի դեպ, քիչ չեն: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ ծնողներն իրենց երեխային շահադիտական նպատակներով դրդում են ամուսնանալ հարուստ թեկնածուի հետ՝ թքած ունենալով զավակի զգացմունքների վրա։ Հիմա ի՞նչ, էդ դեպքու՞մ էլ ասենք՝ մի բան գիտեն, պետք է իրենց լսել։
Ուրիշ բան, եթե ծնողը տվյալ մարդու մեջ տեսնում է այնպիսի բացահայտ բացասական ու վտանգավոր հատկանիշներ կամ պահվածք, որոնք իրենց զավակը, սիրահարված լինելով, չի տեսնում, և հարկավոր է նրա աչքերը բացել։ Միայն նման դեպքերում կարելի է արդարացնել ծնողների կտրուկ միջամտությունը, բայց էլի շատ պատասխանատու բան է, քանի որ ոչ ոք չգիտի, թե հետագայում դրանից ինչ դուրս կգա։
Չգիտեմ, ինձ թվում է՝ նորմալ ընտանիքներում նման սուր խնդիրներ պիտի որ չառաջանան։ Առավելագույն «տարաձայնությունը» կարող է լինել այն, որ ծնողներն այնքան էլ գոհ չլինեն իրենց զավակի ընտրությունից, բայց համարելով, որ դա ամեն դեպքում իրենց զավակի կյանքն է, սահմանափակվեն միայն իրենց կարծիքը մեղմորեն արտահայտելով, քանի որ որևէ լուրջ հիմք չունեն դեմ լինելու համար։
Վերջիվերջո, լինում են նաև դեպքեր, երբ զավակը սիրում է և ուզում է ամուսնանալ, իսկ ծնողն այդ հարաբերությունները սխալ կամ ոչ հարմար համարելով, կտրուկ արգելում է կամ ամեն գնով խափանում նրանց միությանը, իսկ զավակը, հետագայում այդպես էլ չգտնելով իր երջանկությունը, ամբողջ կյանքում մեղադրում է ծնողներին, որ ժամանակին իր բախտի վրա քար գցեցին, զրկեցին իրեն իր միակ սիրո հնարավորությունից։ Նման դեպքեր գիտեմ։
Էջանիշներ