Իմ պարագայում այսպիսի երկընտրանք չի կարող լինել, քանի որ ծնողս երբեք չի առարկի իմ որոշումներին այդ հարցերում:
Ընդհանրապես, ծնողների և սիրած էակի միջև ընտրություն կատարելու դեպքում, իմ կարծիքով, կա մի լուծում՝ սթափ տրամաբանել: Մնալ սիրած էակի հետ, լինել երջանիկ՝ թեկուզև անորոշ ժամանակով, թե մնալ ծնողների հետ, ապրել խորը ցավ բաժանման հետ կապված՝ հետագայում ընտրության հնարավոր իրավացիության մեջ համոզվելով: Կարծում եմ՝ պետք է գործել ըստ իրավիճակի: Ես կընտրեի սիրած էակիս. ծնողը պետք է սատարի իր զավակին՝ նրա կայացրած բոլոր որոշումներում, հարկ եղած դեպքում նաև իր կամքին հակառակ:
Մարդուն երջանիկ է դարձնում պահը, ոչ թե ապրած կյանքը:
Ամեն ինչ,եթե օր. իմ ծնողները դեմ լինեն իմ հարաբերություններին ես իրանց կլսեմ:Ծնողները կյանք տեսած մարդիկ են ու գիտեն ինչ են ասում,օր, եթե ասում են ես տղաի հետ ընկերություն մի արա ուրեմն մի բան գիտեն չէ եդ տղու մասին,հո լավ տղաին տենց չեն ասի
Հուսով եմ կարողացա բացատրել ինչ եմ ուզում ասել
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Անուշ ջան մի քիչ մեծանաս, հետո ուրիշ ձև ես սկսելու մտածել, համոզված եմ:
Ետ ընտրությունը կարա լինի ցանկացած տարիքում ու հարաբերությունների ցանկացած փուլում, էնպես որ ձևեր շատ կան:
Կոնկրետ ե՞ս
Կընտրեմ սիրածին: Որովհետև վստահ եմ սր ծնողներիս հետ մի ձև լեզու կգտնեմ: Իմ ծնողներն են ու իմ կապռիզը իրենց վրա անցնում է: Վերջին հաշվով ինձ սիրում են ոչ թե նրա համար որ սիրում աչքեր կամ խելոք մտքեր ունեմ, այլ որ իրենց զավակն եմ: Իսկ սիրածի հետ եթե բաժանվեմ, ապա դա կլինի վերջնական:
Հ.Գ. Բոլոր զավակներն էլ սովերաբար "շահագործում" եմ իրենց ծնողների անսպառ սերը իրենց հանդեպ՝ քիչ կան շատ: Դա օբեկտիվ ու նորմալ երթույթ է: Ծնողները մարդիկ են, ու կրծքին արխային կարելի է գլուխը դնել ու տզտզալ:
Ընդհանրապես ես համարում եմ, որ նման հարցերին միանշանակ ճիշտ լուծում գտնելը դժվար է, քանի որ ամեն ինչ կախված է զանազան հանգամանքներից ու կոնկրետ մարդկանցից, տարբեր հանգամանքներում ճիշտ լուծումը կարող է տարբեր լինել, բայց ընդհանուր առմամբ Դիվիի տեսակետը որոշակիորեն գործող է.![]()
Ուրիշ բան, որ հնարավոր է՝ ծնողներիդ ճիշտ էին, որի համար գուցե հետո գլխիդ տաս, բայց եթե տվյալ դեպքում ծնողներիդ պարզապես դուր չի գալիս սիրածդ էակը՝ առանց որևէ լուրջ հիմնավորման, կամ որովհետև նրանք քեզ համար մեկ ուրիշ՝ ավելի «հարմար» թեկնածու են նախատեսել, ապա սիրածդ էակին ընտրելը տվյալ դեպքում դժվար թե նշանակի ծնողներից զրկվել, քանի որ, ինչպես Դիվին ասաց, ծնողները, ոնց էլ լինի, մնում են քո ծնողները, ու վաղ թե ուշ կհամակերպվեն քո ընտրության հետ։ Շատ հազվադեպ է լինում, որ ծնողն իր զավակից հրաժարվի, ընդմիշտ կապերը խզի նման պատճառով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարեկամ ջան: Չէի ուզենա քո ասածին հակառակվել, բայց մի քանի խոսք էլ ես ասեմ:
Կոնկրետ Անուշի իր ծնողներին երևում է որ վստահում է: Իսկ երեխաների մեծագույն մասը չի վստահում, մանավանդ 18-25 տարեկանում, քանի որ ծնողները օրվա խնդիրների հետևից ընկած չգիտեն թե ինչով է ապրում իր երեխան: Ու երբ որ մի կարևոր մոմենտ է լինում, ապա ծնողը յհանդես է բերում իր ստերիոտիպային պատկերոցումները/ ասենք եսիմ Վազգեն ձյաձայի ինչ որ մի պատմություն նմանատիպ իրավիճակից:/ Ու ռեալության մեջ երեխան կամ զոհ է դառնում բռնությանը /հաճախ հոգեբանական բռնությանը, քիչ դեպքերում նաև ծեծում են աղջկերքին/ ու կուլ է տալիս դառը իրականությունը: Իսկ կան նաև "ըմբոստ" երեխաներ, որոնք համարձակվում են ընդիմանալ ծնողների պատկերացումներին:
հ.գ. Բոլոր ծնողները չեն, որ արժանի են երեխա ունենալու ու դաստիրակել-մեծացնելու նրան![]()
Համաձայն եմ. ասվածը բոլոր ծնողներին չի վերաբերում:
Բայց երիտասարդության մեջ ընդունված է կատեգորիկ մերժել, անգամ բնազդաբար հակառակվել ծնողներին, որ իրանք բան չեն հասկանում: Հավերժ խնդիրն ա հայրերի ու որդիների: Ու ես ուզում էի ընդամենը ասել, որ արժե որ երեխան մի հատ էլ ուրիշ դիրքից նայի ծնողի խորհրդին, մի քիչ հավատով![]()
18 տարեկան պատանին իր ողն ու ծուծով մերժում է: Դա հետ վերածննդի դարաշրջանի արդյունք է:
Օրինա, հա եթե Ջուլետան լսեր իր ծնողներին ու ձեռք քաշեր Ռոմեոից հաստատ ողջ կմանար: Բայց ի՞նչ արժեր այդ կյանքը, եթե նժարին դրված էր մարդկության մեժագույն զգացմունքը ՝ սերը, որը Ջուլետաի և Ռոմեո դեպքում շատ կարճ տևեց մարդկության ժամացույցով, բայց տիեզերականով հավերժություն է …
Ես կընտրեի կոնկրետ այս դեպքում միգուցե թիթեռնիկի կյանքի տևողությամբ, բայց ատոմային էներգետիկան …
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ