Հաստատ համոզված եմ: Այսքան վախտ իրանց դիտելու դու արդեն պետք է հասկանայիր, որ իրանք պիեսներ չեն կարող խաղալ... միգուցե փորձեն, բայց այն այնպես չի ստացվի, ինչպես հանդիսատեսն է պահանջում: Այսինքն իրանք մենակ կպած են հումորային կավեյնական ժանրին: Մի քիչ Արտյոմի պահով կասկածում եմ.... կարողա ինքը քչից շատից կարողանա... բայց չգիտեմ: Մկոն ներկայացման մեջ խաղացելա... Մեա Կուլպայում խաղում էր օլիգարխի դերը, որը նույնպես իր բնույթով կոմիկ դեր էր: չնայած մեա կուլպայում ոչ կոմիկ դեր չկա, բայց էլի իրա խաղի մեջ էն լրջությունը չկար, որը պետքա իսկական օլիգարխ ստանալու համար: Ճիշտա հումորը հումոր, բայց պետքա գոնե միմիկան, խաղն էլ համապատասխանեցնել կերպարին: Ինչը չեմ կարող ասել հիմիկվա Պոնչոյի մասին, որը ուղղակի անփոխարինելի է ու էտ կերպարը միայն իրանա պահանջում: Եթե Մկոն խաղումա իրա հաղորդման համարներում տարբեր կոմիկ դերեր, էտ չի նշանակում, որ թատրոնում կկարողանա խաղալ լուրջ, դրամատիկ դերեր, ինչպես նշածս է: Հեռուստատեսությունն ու թատրոնը բացարձակ տարբեր բաներ են... ու դերասանական խաղը 2 տեղում էլ համատեղելը դժվար է:
Ֆռունզը իրոք հոյակապ դերասան էր, բայց ինքը շատը ֆիլմի դերասան էր, այլ ոչ թե թատրոնի: Համամիտ եմ, որ կան դերեր, կերպարներ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում տվյալ դերասանին: Բայց էտ չի նշանակում, որ ինքը չի կարա ուրիշ ինչ-որ լուրջ՝ իրան համապատասխանող դեր խաղա:
Նույն նշածս այս դեպքում ևս: Կան դերեր, պիեսներ, որոնք այնքան էլ համապատասխան չեն տվյալ դերասանին: Բայց դա չի նշանակում, որ էտ դերասանը տվյալ ժանրի մեջ չի կարա խաղա ուրիշ դերերում:Իսկ Ռիշարին պատկերացնում ես "Առաքելությունն անիրականանլի է" ֆիլմում գլխավոր դեր խաղալիս օրինակ?
Իսկ եթե ընդհանրապես նայես ու խորանաս, ապա կտեսնես, որ էս 8 հոգին լուրջ թատրոնում չեն կարող իրենց դրսևորել... և դա պետք էլ չի.. քանի որ իրանք էս վիճակում շատ լավն են... ու պետք չի փչացնել ամեն ինչ: Նորից եմ ասում, որ միգուցե Արտյոմը կարողանա... բայց էլի կասկածում եմ:![]()
Էջանիշներ