Ան ջան, բացատրեմ՝ ըստ իս որն է ԶԱԳՍ–ի ռոմանտիկան

Քանի որ ես էլ եմ զզվում հանդիսավոր արարողություններից, չգիտեմ, երևի իմ մոտ պարզապես հակառակ ռեակցիա ա առաջացել հայկական հարսանիքների ռաբիզությունները տեսնելով ու ինչքան գնում, էնքան խորանում ա, էնքան գյուղի ադաթները ավելի են մուտք գործում քաղաք։ Հա, չշեղվեմ։ Ու ես պատկերացնում եմ, որ որոշեմ ամուսնանալ, ոչ ոք չիմանա, երկուսով գնանք ԶԱԳՍ, ու գրանցվենք, ու էդ գաղտնիությունը ու միտքը, որ արդեն դու օրինական ամուսնացած ես, ու մարդ չգիտի դրա մասին, միայն դուք երկուսով, ինձ ահավոր ռոմանտիկ ա թվում

Էջանիշներ