Տեղադրված հոդվածը մի քիչ հեռու է քննարկվող թեմայից, բայկ կարծում եմ օգտակար կարող է լինել.
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆԸ
Արցախի Հանրապետությունում ավարտվել է կրոնական կազմակերպությունների պետական գրանցման համար հատկացված վեցամսյա ժամկետը: Արդյունքում գրանցվել են` Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցին, Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցին, Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցին եւ ՀԱԵ Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը: Մնացած կրոնական համայնքները, որոնք հիմնականում աղանդավորականներ են, չեն գրանցվել եւ չեն կարող օգտվել օրենքով նախատեսված իրավունքներից: Ցավալի է, բայց փաստ, որ այդ կրոնական համայնքները դեռ շարունակում են ապօրինի գործել: Նրանց գործունեությունը կասեցնելու եւ հասարակության մյուս անդամների իրավունքները պաշտպանելու հարցում ԼՂՀ իրավապահ մարմինների աշխատանքը դեռ ցանկալի արդյունքներ չի տալիս, ուստի նպատակահարմար ենք գտնում հասարակությանը ծանոթացնել հոգեորսությանը դիմակայելու գործնական միջոցներին: Փողոցում ձեզ մոտենում է կոկիկ հագնված, քաղաքավարի եւ ընդգծված սիրալիր մի մարդ: Նա անպայման թույլտվություն է հարցնում ձեզանից` նախքան խոսակցությունն սկսելը: Ընդհանուր բնույթի մի քանի արտահայտություններից հետո անցնում է Աստծո թեմային: Նման կարգի հոգեորսներն աղանդի ամենացածր աստիճանում գտնվողներն են: Նրանք շատ համբերատար եւ համառ են: Որպեսզի միանգամից դիմակայեք ձեզ վրա կատարվող հոգեբանական ճնշմանը, ինքներդ ձեզ հարցրեք. «Արդյոք կցանկանայի՞ ես էլ այս մարդու նման լինել. նրա նման ողջ օրը թափառել փողոցներում` փորձելով անցորդներին հավաքագրել»: Ապահովության համար պետք է ի սկզբանե հստակ եւ սկզբունքային դիրք բռնեք: Մոտեցող աղանդավորին վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեք առեւտրական ֆիրմայի ներկայացուցչին, ով գովազդում է ժամկետ անց եւ ոչ պիտանի մի ապրանք, սակայն` մոդայիկ եւ ժամանակակից փաթեթավորմամբ: Աշխատեք հնարավորինս խուսափել այդ սիրալիր եւ կպչուն անծանոթների հետ շփումներից: Պետք չէ վերցնել նրանց կողմից առաջարկվող աղանդավորական գրքերն ու բրոշյուրները, առավել եւս՝ տալ ձեր հասցեն կամ հեռախոսի համարը: Աղանդներից խուսափելու համար պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ենք մեր ֆիզիկական առողջությունը պաշտպանելիս, այսինքն` բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Տվյալ դեպքում պետք է բարձրացնել «հոգեւոր իմունիտետը» եւ հնարավորինս խուսափել «վարակված» մարդկանց հետ շփումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վարակվել եք», ապա պետք չէ զբաղվել «ինքնաբուժությամբ», անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը, ովքեր դրա դեմ պայքարի փորձ ունեն: Ցանկացած աղանդ օգտագործում է գիտակցության կառավարման հատուկ մեթոդներ, որպեսզի անհատին կախվածության մեջ պահի աղանդից։ Օրինակ` քո ողջ անցյալը կհայտարարեն հիմարություն, անիմաստ, որն արժանի չէ ուշադրության: Քեզ կներշնչեն, որ յուրաքանչյուր մարդ, ում հետ դու ծանոթ էիր նախկինում, իրենից ոչինչ չի ներկայացնում, ով «իրական կյանքից» ոչինչ չի հասկանում: «Ոչ մի վայրկյան չպետք է կորցնել»,- կասեն քեզ: Եթե ներկա պահին չես լսում «ուսուցչի» դասախոսությունը, ուրեմն կարդա աղանդի գրքերից ու բրոշյուրներից: Եթե չես կարդում` յոգայով զբաղվիր: Լսիր հատուկ երաժշտություն, աշխատիր հավատացյալների բարօրության համար: Քո աշխարհը կբաժանվի 2 մասի` թշնամիների եւ ընկերների: Ընկերները աղանդի ներսում են, իսկ թշնամիները` դրսում, ովքեր քեզ չեն հասկանում եւ երբեք էլ չեն հասկանա: Աղանդում օգտագործվում է հատուկ լեզու` անհաջող կերպով ընտրված գիտական եւ օկուլտային տերմինալոգիաներից: Սկսելով խոսել այդ լեզվով, դու արագ կորցնում ես կապը իրականության հետ եւ սկսում մտածել այնպես, ինչպես ձեռնտու է աղանդի ղեկավարներին: «Քո ականջները տաքանում են... Մարմնիդ վրա հանգստություն է իջնում... Մկաններդ թուլանում են... Մտածիր միայն լավ բաների մասին»: Կասես, որ դա հիմարների համար է, սակայն այդպես չէ: Մեդիտացիան, հիպնոսը, աութոթրեյնինգը հրաշալի միջոցներ են գիտակցության մեջ ներդնելու այն ամենը, ինչը ցանկանում են: «Այնտեղ, պատուհանից դուրս, ահավոր աշխարհ է: Բոլորը պատրաստ են իրար խժռել: Այստեղ դու ընկերներիդ հետ ես: Այստեղ լավ է: Բայց հիշիր` մենք այնքան բան ենք արել քեզ համար, այնքան էներգիա ենք ծախսել քեզ վրա: Դու մեզ պարտական ես մինչեւ կյանքիդ վերջը»: Քանի դեռ դու հավատում ես սրան եւ ինչ-որ բանի հույս ունես, անհնար է դուրս պրծնել աղանդավորների ճանկերից: Այս մեթոդները կատարյալ են: Դրանց միջոցով գլխավոր «ուսուցիչը» հեշտությամբ կջարդի քո անհատականությունը, կվերածի քեզ խամաճիկի: Քո իրական էությունը շատ խորը կթաղվի, իսկ մակերեսին կմնա հլու-հնազանդ, լիովին բավարարված, սեփական «ես»-ը կորցրած էակ: «Ինչ վատ բան կա նրանում, որ ես պարզապես հյուր գնամ եւ տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»: Սա այն հարցերից է, որոնք հաճախ տալիս են երիտասարդները: Ոչ ոք չի ուզում մենակ լինել: Յուրաքանչյուրը ցանկանում է ընկերներ գտնել, որոնց հետ կզրուցի կյանքից, ովքեր կօգնեն, եթե որեւէ բան պատահի: Եթե քեզ հետ այդպիսի բան է կատարվում, ուրեմն դու աղանդի պոտենցիալ զոհ ես: Ամեն մեկը չէ, որ ընկնում է աղանդի մեջ: Որոշ մարդկանց նույնիսկ ստիպողաբար չես կարող այնտեղ քարշ տալ: Եթե դու ինքնավստահ ես, գոհ ես կյանքից, ապա ավելի շուտ կծիծաղես հոգեորսների վրա, որոնք ուզում են քեզ հետ «զրուցել գոյության իմաստից»: Իսկ եթե որոշես գնալ պարզապես տեսնելու համար, ապա իմացիր, որ առաջին հերթին քեզ կողողեն սիրալիրություններով, ժպիտներով, հաճոյախոսություններով: Քեզ կշրջապատեն սիրալիր եւ գեղեցիկ տղաներ եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են ամեն ինչում օգնել: Իսկ դու կմտածես. «Նրանք ամենեւին էլ գազաններ չեն, հաճելի մարդիկ են, իհարկե, մի քիչ կպչուն են, բայց ո՞վ թերություն չունի»: Եվ այդ ժամանակ էլ կատարվում է ամենավտանգավորը` թույլ ես տալիս, որ կյանքդ նրանք կառավարեն: Աստիճանաբար, առանց քեզ վրա ճնշում գործադրելու, կսկսեն ներշնչել, թե ինչքան վատ մարդիկ են քո ծնողները եւ բարեկամները: Քեզ համար շատ հեշտ կլինի դավաճանել նրանց, քանի որ այդ հարաբերությունները կդադարեն կարեւոր լինել քեզ համար: Աղանդում գիտեն, որ դու, անշուշտ, կերկմտես, սակայն նրանք առաջին անգամ չեն աշխատում քեզ նմանների հետ, այդ պատճառով շատ լավ մշակված մեթոդիկա ունեն: Մինչեւ կհասցնես հասկանալ, թե ինչ է կատարվում, արդեն ուշ կլինի, քանզի դու խճճված կլինես այդ ցանցի մեջ: Քեզ համար կմնա երկու տարբերակ. Առաջինը` առանց հանգստի, առանց գլուխդ բարձրացնելու օր ու գիշեր կաշխատես, որպեսզի կապիտալ դիզես աղանդի ղեկավարների համար, դրանով հանդերձ կհավատաս, որ այդ ամենն անում ես հանուն բոլորի բարօրության: Մի օր էլ կդադարես հավատալ, սակայն այլեւս ուժ չես ունենա դուրս գալ աղանդից, եւ հետո՝ ո՞ւր գնաս: Բոլոր կամուրջներն այրված են: Կյանքիդ ողջ իմաստը մի քանի անիմաստ գրքեր ու հիմար բառեր են: Եվ հետո թույլ էլ չեն տա հեռանաս, քանի որ ամենեւին պետք չէ, որ դրսի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում աղանդի ներսում: Իսկ վերջում քեզ աղբանոցը կնետեն: Այլեւս պետքական չես: Երկրորդ դեպքում` կդառնաս ղեկավար եւ մյուսներին կաշխատեցնես: Կսկսես հաճույք ստանալ նրանից, որ քո առաջ ծնկի են գալիս աղանդի մյուս անդամները, թեկուզ նախկինում դու այդպիսին չէիր: Աղանդում մարդիկ արտաքուստ գտնում են այն, ինչը չեն գտնում հարազատների հետ շփումների ժամանակ` բարություն, փոխըմբռում, իրեն կարեւոր մարդ զգալու ցանկություն: Սակայն այդ ամենը միայն ձեւ է։ Անհրաժեշտ է ստեղծել նոր հարաբերություններ ձեր մոլորված մտերիմի հետ, եւ պետք չէ նրան համոզել, որ սխալվում է: Առավել եւս պետք չէ զգացմունքներով առաջնորդվել: Հիշեք, որ աղանդում նրա համար արդեն կան շատ «հոգատար ընկերներ», ովքեր իրեն հրաշալի հասկանում են: Պետք է նաեւ հաշվի առնել, որ աղանդը հեշտությամբ բաց չի թողնի ձեր հարազատին: Նաեւ կարիք չկա գնալ այնտեղ եւ խնդրել, որ բաց թողնեն ձեր ընկերոջը, յուրայինին: Դա անիմաստ է: Նույնիսկ հնարավոր է ձեզ էլ բաց չթողնեն: Ինչ-որ պահից սկսած աղանդի ազդեցությունը ձեր հարազատի վրա ավելի ուժեղ կլինի, քան ձերը: Դուք պետք է կիրառեք այնպիսի հոգեբանական մեթոդներ, որոնցով կկարողանաք ազդել ձեր մտերիմի վրա: Հիշեք, որ աղանդից դուրս եկողի համար շատ կարեւոր է իմանալ, որ նա կարող է հենվել իր հարազատի կամ ընկերոջ վրա: Միայնակ հնարավոր չէ այդ խնդիրը լուծել, անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Պետք է հասկանալ այն բոլոր պատճառները, որոնք դրդել են ձեր հարազատին ընկնել աղանդի ազդեցության տակ: Աղանդից դուրս գալը դեռեւս բավարար չէ, պետք է նախկին աղանդավորի համար համապատասխան պայմաններ ստեղծել, հասկանալ այն բոլոր սխալները, որոնք նախկինում թույլ են տրվել նրա հանդեպ, եւ փորձել շտկել դրանք, որպեսզի վերջինս նորից չընկնի որեւէ աղանդի մեջ:
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Ազատ Արցախ
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Եթե խոսքը վերաբերվում է Քրիստոնեության հետ կապ ունեցող աղանդների մասին ուրեմն կասեմ որ մի միայն Աստծո ճշմարիտ խոսքով որ է՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ:
sweet (05.02.2010)
Օգտակար կլինի տեղեկանալ քայքայիչ կրոնական կազմակերպությունների կողմից իրենց հետևորդների գիտակցությունը վերահսկելու մեթոդների մասին, որ կարողանաք հակաքայլեր ձեռնարկեք: Կարող եմ ուղարկել "Աղանդը որպես պոտենցիալ ահաբեկիչ" ձեռնարկը:
Եվ ամենակարևորը՝ աղանդով տարված անձին ետ պահող անձը պետք է նրան Աստծուն մոտեցնի, այդ իսկ պատճառով չմոռանանք, որ "կույրը կույրին չի կարող առաջնորդել":
մինչև վերջ նրա ետևից գնալով …Ինչպես կարելի է ետ պահել աղանդով տարված անձին ?
երբեք պետք չի մարդուն ետ պահել նրանից, ինչին նա ձգտում է, հետո մեղավորը չկայացած հույսերի դուք կլինեք, բացի դրանից մարդկությունը հիմնականում ինչ-որ ներքին հակվածություն ունի աղանդավոր դառնալու, խոսքը ոչ միայն զուտ հավատքի աղանդներն են, այլ ընդհանրապես՝ մարդ կա իր համար այս ֆորումը աղանդ է դարձել՝ գիտակցված կամ անգիտակից, մեկ ուրիՓի համար իր ընտանիքն է աղանդ և այլն: Ամեն մարդ հասունանալու ու ճիՓտը գտնելու իր ուղին ունի, իմ կարծիքով «Բոլոր ճանապարհները Հռոմ են տանում» արտահայտությունը այստեղ լավ է հնչում, քանզի վերջը մեկ է....
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հայաստանում վճարել մարդուն այնքան ինչան վճարում են աղանդները կամ խոստանալ այքան ինչքան խոստանում են աղանդները այլ ռեալ ճանապարհ չկա եթե այսօր իսլամ ցանկան ռեալ ամրանա Հայաստանում մեկ հարց պետք է լուծի ,վճարել աղքատներին համատարած որշակի կլորիկ սոլիդ գումար և մի քանի տարվա ընթացքում մահմեդական հայերը հայատանում կդառնան ռեալ իրականություն:
Հարցի լուծումը գտնվում է սոցիալական դաշտում:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
սոցիալականը շատ կարևոր է, սակայն ոչ միայն դա է:
Կա նաև հոգեբանական դաշտը: Շատ մարդիկ գտնվում են դաժան ապատիայի, անհույսության, ծանր հոգեբանական վիճակում: Իսկ աղանդը, լինելով բավականին "ճկուն ու հնարամիտ", տալիս է այդ մարդկանց հոգեբանական մեծ օգնություն, մեծ աջակցություն: Ու թեկուզ էտ մի քանի ժամանոց հավաքներին այդ մարդիկ իրանց որոշակի առումով Մարդ են զգում, այնպիսի մարդ, որին հաշվի են առնում, գնահատում են կոնկրետ իր անձը:
Համաձայն եմ:
Անչափահաս տարիքում ես նույնպես տարված էի աղանդով, արդեն չեմ հիշում թե ոնց, բայց հայտնվել էի եհովայի վկաների ազդեցության տակ: Մեր հետեվի շենքում էր ապրում այդ կազմակերպության առաջնորդներից մեկը: Ո՞վ կարողացավ ինձ ետ պահել այդ ճանապարհից՞՞, մայրս: Նա ընդհանրապես միշտ էլ համոզիչ է խոսում, բայց այդ օրվա նրա խրատական խոսքի թողած ազդեցությունը երբեք չեմ մոռանա: Նրա խոսքերից հետո ինձ մոտ կարծես տեղի ունեցավ մտքի պայծառեցում, սթափ գնահատականը ինձ թույլ տվեց ամեն ինչին նայել այլ անկյան տակ եվ շուտով այն՝ ինչ մեկ վարկյան առաջ ինձ համար մեծ եվ անփոխարինելի արժեք էր ներկայացնում դարձավ անիմաստ եվ անօգուտ:
Համաձայն եմ Apsara-ի հետ, պետք չէ բռնանալ մարդու վրա, ամեն մարդ ունի իր ճանապարհը, բայց երբեմն համոզիչ եվ ճիշտ խոսքը կարող է օգնել, որ մարդը կարողանա սթափ դատել եվ արագ կողմնորոշվել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
աղանդաորին միայն իր կրոնի սկզբունքներով ու ազգային ճշմարտացի արժեքներով ուղղել.....ես մի քանի մարդկանց կարողացել եմ ողղել....
Ողջույն եղբայր, կներես իհարկե, բայց ես կարծում եմ, որ կա՛մ դու իրականում "Կյանքի Խոսք" եկեղեցի չես հաճախել և գրածդ տվյալ եկեղեցին փնովելու նպատակ ունի, կա՛մ հաճախելիս ուշադիր չես լսել քարոզները: Ես հակառակը կասեմ. առաքելական եկեղեցին կամ ռուս ուղղափառը չի ուսուցանում մարդկանց ապրել քրիստոնյավարի կյանքով, այլ բավարարվում է որոշակի ծեսերով և միջոցառումներով, իսկ "Կյանքի Խոսքում" անընդհատ ասում են, որ պետք է մաքրվել և հրաժարվել մեղավոր դրսևորումներից: Չի կարելի խաբել մարդկանց, կամ արտահայտել խիստ սուբյեկտիվ կարծիք:
sweet (05.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ