Դժվար հարց է:
Մի քիչ հեռվից գամ: Մի հայտնի բանաձև գոյություն ունի.
ՍԵՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ + ՍԵՔՍ
Մի քիչ կոպիտ է բանաձևը, սակայն ընդհանուր առմամբ արտացոլում է ճշմարտությունը: Նկատի ունենանք, որ խոսվում է հենց սիրո, ոչ թե սիրահարվածության մասին:
Եվ այսպես, պարզ մաթեմատիկական ձևափոխությունից հետո ստանում ենք
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ = ՍԵՐ - ՍԵՔՍ
Այսինքն, որպեսզի տղան ու աղջիկը կարողանան մաքուր ընկերություն անել, նրանց հարաբերություններում պետք է իսպառ բացակայի սեքսի գործոնը: Երիտասարդ տղայի (եթե իմպոտենտ կամ գեյ չէ) և գեղեցիկ աղջկա մեջ պրակտիկորեն դա բացառվում է, տղան միևնույնն է "ուզելու" է աղջկան, ինչքան էլ փորձի դա ցույց չտալ:
Հա, մոռացա ասել, այս ամենը զուտ իմ կարծիքն է

Էջանիշներ