User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում վախ աղանդների տարածման և հզորացման նկատմամբ։

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 80.00%
  • Ոչ

    9 20.00%
Էջ 9 22-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 322 հատից

Թեմա: Ի՞նչ է աղանդը. սկզբունքները և հետևանքները

  1. #121
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Աղանդները շատ վտանգավոր են մեր երկրի համար, դա ոչ մի ազատություն էլ չի իմ կարծիքով, ավելին, ես դա համարում եմ գիտելիքի պակաս, երբ մարդը գնում է այդ ուղղությամբ: Ինչ խոսք, աղանդները նաև շատ հզոր պառակտիչ դեր կարող են ունենալ:

  2. #122
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ

    Հունվարի 21- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին դիմել էր ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը` հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք տարածքային զինկոմիսարիատների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով մինչ օրս չեն հաշվառվում: Ըստ դիմումատուի, նրանք չեն կարողանում գրանցվել իրենց բնակության վայրերում, անձնագրում ունենալ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հավաստող կնիք, ինչպես նաև զինվորական գրքույկ:

    Այս խնդիրների կապակցությամբ Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ նշված դիմում- բողոքի վերաբերյալ:

    ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ վերոնշյալ խնդիրները քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախարարը նշել է. “հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ Գլխավոր դատախազությունն առաջարկել է վերը նշված կարգավիճակ ունեցող անձանց հաշվառել ՀՀ ԶՈՒ պահեստազորում, ինչի առընչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը առարկություն չունի”: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել նշված անձանց ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու և զինգրքույկ տրամադրելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
    16:21:03 - 26/05/2008
    http://http://lragir.am/src/index.php#top
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #123
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Մարդու իրավունքների եվ հիմնարար
    ազատությունների պաշտպանության մասին
    եվրոպական կոնվենցիա

    ՀՈԴՎԱԾ 9
    Մտքի, խղճի եւ կրոնի ազատության

    1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք. այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և իր կրոնը կամ համոզմունքները, ինչպես միանձյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ, հրապարակային կամ մասնավոր կարգով, ժամերգությամբ, ուսմունքով դավանելու եւ կրոնական ու ծիսական արարողություններ կատարելու ազատությունը:
    2. Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ` ի շահ հասարակական անդորրի, հասարակական կարգի, առողջության ու բարոյականության պահպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #124
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Արմեն Հարությունյան
    Իրավ. գիտ. դոկտոր, ԵՊՀ-ի Սահմանադրական և Միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր



    Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը ՀՀ օրենսդրության մեջ և դրա կիրառումը.
    Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացման ազդեցությունը Հայաստանում (9-րդ հդվ.)

    1.Ընդհանուր տեղեկություններ
    Համաձայնագրի 9 հոդվածի բովանդակությունը ընդգրկում է մարդու մտավոր և հոգևոր կեցության միտք, համոզմունքներ, խիղճ, կրոն. բավականին լայն շրջանակ, թեև դատելով այդ հոդվածի տեսքից, նրա հիմնական բովանդակությունը կազմում է հենց որևէ կրոն դավանելու, ինչպես նաև սեփական կրոնասիրությունը և համոզմունքները կրոնական և ծիսական արարողությունների միջոցով արտահայտելու ազատությունը:
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23 և 24 հոդվածների դրույթների և ընթացիկ օրենսդրության դրույթների վերլուծությունը, դրանց համեմատումը միջազգային իրավական ակտերի հետ, դրանց գործնական կիրառման հետևանքների ուսումնասիրությունը վկայում են, որ խղճի ազատություն հասկացությունն իրավական կատեգորիա է, որը բաղկացած է մի շարք բաղադրիչներից, այն է.
    - ցանկացած կրոն դավանելու իրավունք /ՀՀ Սահմանադրության 23 հոդված և Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 1 հոդված/.
    - որևէ կրոն չդավանելու իրավունքը /նշված օրենքի 1 հոդված/.
    - կրոն քարոզելու իրավունքը /նշված օրենքի 1 հոդված/,
    - կրոնական բարեգործական գործունեության իրավունքը /նշված օրենքի 3 հոդված/,
    - կրոնական կրթության իրավունքը /նշված օրենքի 3 հոդված/,
    - կրոնական մշակութային-լուսավորչական գործունեություն /նշված օրենքի 3 հոդված/,
    - բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը օրենքի առջև անկախ կրոնի նկատմամբ նրանց վերաբերմունքից /նշված օրենքի 2 հոդված/:

    Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքներն ամբողջությամբ վերցրած դյուրին չէ տարանջատել միմյանցից: Պետությունը կրոնի կամ համոզմունքների գոյության կամ բնույթի մասին կարող է իմանալ միայն այն դեպքում, երբ որևէ մեկը դավանում է դրանք: Սակայն, երբ այս կամ այն անձը դավանում է իր կրոնը կամ համոզմունքները, այդ դավանանքը շատ դեպքերում կարող է կարիք զգալ պաշտպանության ըստ 10 հոդվածի /որը նախատեսում է ամբողջությամբ վերցրած կարծիքի արտահայտության ազատության պաշտպանությունը/, ըստ 8 հոդվածի /որը պաշտպանում է մասնավոր և ընտանեկան կյանքը/, կամ ըստ բուն 9 հոդվածի:
    Այդ առումով, խղճի և դավանանքի ազատության հայկական հայեցակարգը տարբերակում է խղճի ազատություն և դավանանքի ազատություն հասկացությունները և ենթադրում, որ խղճի ազատությունը կարող է ընդգրկել նաև կրոնի մերժումը /նշված օրենքի 1 հոդված/:

    Մտքի, խղճի և դավանանքի ազատության իրականացման վրա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածում է այն նույն սահմանափակումները, որոնց ենթարկվում է նաև մյուս հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացումը: Խնդրո առարկա
    սահմանափակումների ընդհանրացված տեսքով ձևակերպված են ՀՀ Սահմանադրության 44 հոդվածում.
    Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44 հոդվածի դրույթը հիմնականում վերարտադրում է Կոնվենցիայի 8-11 հոդվածների ձևակերպումները, որոնք նախատեսում են մարդու հիմնական իրավունքների իրականացման որոշակի նպատակներով /հիմքերով/ որոշ սահմանափակումների օրենսդրական ամրագրում:
    Այդ սահմանափակումները համապատասխանում են Կոնվենցիայի հոդված 9-ի 2-րդ կետի ոգում, որը նախատեսում է, որ սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության սահմանափակումները սահմանվում են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության հանրային անդորրի, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի կամ այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
    Դրա հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44 հոդվածում տեղ գտած մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների /հետևաբար նաև մտքի և խղճի ազատության/ սահմանափակման այնպիսի հիմքի հիշատակումը, ինչպիսին է պետական և հասարակական անվտանգության պաշտպանությունը, հակասում է Կոնվենցիայի հոդված 9-ի 2-րդ կետի ոգուն և տառին, հոդված, որը, ի տարբերություն Կոնվենցիայի մյուս հոդվածների, բացառում է պետական անվտանգության վկայակոչումը որպես Կոնվենցիայի տվյալ հոդվածով ապահովվող իրավունքների իրականացման սահմանափակումների հիմնավորման նախադրյալ: Այդ կերպ ասած, կարելի է ենթարդրել, որ ՀՀ Սահմանադրության 44 հոդվածի դրույթների ընդարձակ մեկնաբանման պարագայում կարող են տարածվել նաև մտքի ազատության վրա:

    Ճիշտ է, պրակտիկային առայժմ ծանոթ չեն նման հիմքերով մտքի ազատության սահմանափակումներ:
    Բացի մտքի ազատությունից, փաստորեն առակա է խղճի ազատության սահմանափակման հանարավորություն: Եվ չնայած պրակտիկայում դեռևս նման բան չի նկատվել, այնուամենայնիվ լուրջ բացթողում է ՀՀ օերնսդրության մեջ: Քանի որ մի բան է խղճի ազատությունը որպես ներքին վիճակ, ուրիշ երթերի, ծեսերի և այլ գործողությունների կատարումը:
    ...
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.07.2008, 01:45:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #125
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    2.1. Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի իրագործման պրակտիկան
    Ինչ վերաբերում է Կոնվենցիայի հոդված 9-ում շարադրված իրավունքների իրականացման պրակտիկային, ապա մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացման պրակտիկայում արմատական բեկում ուրվագծվեց 80-ական թվականների կեսին կապված վերակառուցման գործընթացի սկզբնավորման հետ: Այդ փոփոխություններն առաջին հերթին շոշափեցին կրոնի ազատության իրավունքը:

    Նոր պայմաններում խղճի ազատության իրավական հիմքերի ամրապնդման կարևոր սահմանագիծ հանդիսացավ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին 1991 թվականի հունիսի 17-ի օրենքը: Օրենքը հռչակում է օրենքի առջև բոլոր կրոնական միավորումների իրավահավասարությունը /հոդված 5/: Դա նշանակում է, որ ոչ մի կրոն, ոչ մի կրոնական միավորում չունի որևէ առավելություն և չի կարող մյուսների համեմատ ենթարկվել որևէ սահմանափակումների:

    Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ինչպես անհատական կարգով, այնպես էլ համապատասխան հասարակական կազմակեպությունների ստեղծման միջոցով /հոդված 4/ օգտվում են դավանանքի ազատության իրավունքից: Ասվածը վերաբերում է և կրոնական, և աթեիստական հասարակական միավորումներին:

    Դավանանքի և համոզմունքների ազատության հարցերում պետությունը չեզոք է, այսինքն, չի պաշտպանում որևէ կրոն կամ կրոնական աշխարհայացք ու դրանցից և ոչ մեկին նախապատվություն չի տալիս կամ աջակցություն չի ցուցաբերում:
    Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված մի շարք հարցերի կարգավորումը դրված է առանձին սյունակով: Սակայն դա պայմանավորված է հայ եկեղեցու կարգավիճակի յուրօրինակությամբ, որը կարելի է համեմատել Վատիկանի կարգավիճակի հետ: Այստեղ առավելություններ չկան, բայց առկա է Հայ եկեղեցու յուրահատկության օրենսդրական արտացոլումը: Այսպես, օրենքի 22 հոդվածի համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված անձն ինքնաբերաբար ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

    Հայաստանի Հանրապետությունում սահմանված է կրոնական միավորումների ստեղծման գրանցումային կարգ: Օրենքի 5 և 14 հոդվածների համաձայն, կրոնական միավորումը կարող է ստեղծվել. 200 մարդուց ոչ պակաս թվաքանակ ունեցող քաղաքացիների խմբի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր կրոնի հարցերով լիազորված պետական մարմնում գրանցված և Կանոնադրություն ունեցող կազմակերպության կողմից:

    Գրանցման պահից կրոնական միավորումն ստանում է իրավաբանական անձի իրավունքներ: Գրանցման մերժումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հիմնադիր փաստաթղթի բովանդակությունը հակասում է գործող օրենսդրությանը: Մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

    Կրոնական կազմակերպությունների ՀՀ-ում սահմանված գրանցման կարգը նորություն չէ: Դա իրավական ավանդույթ է, որը գործում է ամբողջ հետխորհրդային տարածքում: Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությունների գրանցման չափանիշներին, ապա այդ հարցը շատ պարզեցված է: Ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտ է կանոնադրություն, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և 200 հոգուց ոչ պակաս անդամ: Այդպիսի պայմաններում համարյա անհնար է անօրինականորեն չգչանցել կրոնական կազմակերպությունը, որոբհետև չափանիշներն այնքան պարզ են, որ յուրաքանչյուր դատարան արագ կվերականգնի արդարությունը: ՀՀ-ում գրանցվել է կրոնական կազմակերպությանը չգրանցելու միայն մի դեպք: Անհնար է նաև գրանցվելու վերաբերյալ դիմում թողնել անպատասխան երկար ժամանակով, որովհետև Խղճի ազատության և կրոնական կազմակերպություների մասին ՀՀ օրենքի հոդված 16-ի համաձայն անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում գրանցել /պատասխանել/, իսկ մերժման դեպքում նշել մերժելու պատճառները:

    Նշենք, որ չգրանցված կազմակերպությունների գործողությունը չի համարվում հանցագործություն, այլ վարչական իրավախախտում:
    Ինչ վերաբերում է Պետության կողմից կրոնական կազմակերպությունների նկատմամաբ հսկողության իրականացմանը /որի տարբեր ասպեկտները կքննարկենք ստորև/, ապա պետք է նշել, որ այն իրականացվում է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Գոյություն ունի մի չափանիշ, կրոնական կազմակերպությունների գործունեությունը չպետք է դուրս գա օրենքի և իր կանոնադրության շրջանակներից:

    Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազամակերպություններն օժտված են սեփականատիրական իրավունքով /շենքերի, շինությունների, պաշտամունքային առարկաների, դրամական միջոցների, ինչպես նաև պաշտամունքային առարկաներ արտադրող կամ ժամերգային գրականություն հրատարակող ձեռնարկությունների նկատմամբ, օրենքի 9, 10, 11 և 12 հոդվածների/:
    ...
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.07.2008, 18:50:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #126
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Օրենքի համաձայն և ի կատարումն եկեղեցին պետությունից անջատելու սկզբունքի, կրոնական կազմակերպությունները չեն կարող միջամտել պետության գործերին և մասնակցել պետական իշխանության և կառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Խոսքը բուն կրոնական կազմակերպություններին է վերաբերում: Օրինակ, նրանք չեն օգտվում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքից: Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությունների անդամներին, ապա որպես քաղաքացիներ նրանք օգտվում են սահմանադրական բոլոր իրավունքներից և իրավասու են անհատապես մասնակցելու քաղաքական կյանքին, այդ թվում նաև անդամագրվել քաղաքական կուսակցություններին, մասնակցել ընտրություններին և այլն: Այսինքն, սահմանափակումները տարածվում են ամբողջությամբ վերցրած կրոնական կազմակերպությունների, այլ ոչ թե դրանց անդամների վրա:

    Կրոնական կազմակերպություններին տրված է բարեգործական գործունեության, ինչպես նաև մշակութային և լուսավորչական կազամակերպությունների ստեղծելու, զանգվածային լրատվության մարմիններ ներառյալ ռադիոն և հեռուստատեսությունը, հիմնելու իրավունք /հոդված 7/:

    Այդ ամենով կրոնական կազամակերպությունները ցանկացած հասարակական կազամակերպությունների նմանությամբ, իրավունք են ստանում մասնակցել հասարակության ընկերային-մշակութային կյանքին:

    Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և արտասահմանյան
    ժամանակակից շատ երկրներում, բացակայում է պետությունից եկեղեցու
    լրիվ մեկուսացումը:
    Մի շարք ոլորտներում, հաստատվել է նրանց համագործակցությունը, հատկապես հոգևոր-բարոյական ոլորտում, օրինակ
    կրոնի դասավանդումը դպրոցներում և համալսարանում:
    Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է դավանանքի ազատությանմասին օրենսդրության պահպանման պետական վերահսկողություն:

    Պետական վերահսկողությունն իրականացվում է նաև կրոնական կազմակերպություններին առընթեր գործող արտադրական ձեռնարկությունների նկատմամբ: Եթե վերջիններիս գործունեությունից ստացվում է շահույթ, ապա այն ենթակա է հարկման, ինչպես ցանկացած այլ կազմակերպության շահույթ: Սակայն, չեն հարկվում կրոնական կազմակերպությունների քաղաքացիներից ստացած գույքային և ֆինանասական նվիրատվությունները, ինչպես նաև այն միջոցները, որոնք առաջանում են բարեգործական և մշակութային-լուսավորչական նպատակներով կրոնական կազմակերպությունների սեփականատիրական իրավունքով վարած արտադրական գործունեության արդյունքում:

    Կրոնական կազամկերպություններում աշխատող բոլոր քաղաքացիները ենթակա են սոցիալական ապահովության և ապահավագրության:
    Կրոնական կազամակերպությունները, դրանց ձեռնարկություններն ու
    հիմնարկությունները հատկացումներ են կատարում պետական սոցիալական ապահովության և ապահովագրության հիմնադրամներին և, այդ պատճառով, կենսաթոշակներն ստանում են պետությունից:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #127
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Դիտարկենք Հայաստանի Հանրապետությունում խղճի ազատության իրագործման պրակտիկայի առանձին ասպեկտները:

    Ցանկացած կրոն դավանելու իրավունքը
    Հայաստանի 1991-1999 թվականների դատական պրակտիկայում
    գործնականորեն հայտնի չեն կրոնական միավորումների գրանցումը մերժելու նախադեպեր: Օրենքի 5 և 14 հոդվածների ներկայացրած բոլոր պահանջների չկատարման պատճառով պայմանավորված գրանցման ուշացման դեպքեր, րպես կանոն, չեն հանգեցրել դատական գանգատարկումների: Ավելին, օրենքի 5 հոդվածն առարկայորեն նշում է այն հանգամանքները, որոնք կարող են հիմք անդիսանալ կրանական կազմակերպությունների գրանցումը մերժելու համար: Նման առարկայնությունը նվազեցնում է կամայականության դրսևորման հնարավորությունը:

    Կրոնական կազմակերպությունների գրանցումը մերժելու դեպքերը վերաբերել են մարտաշունչ հոգևորսությամբ /ինչը հակասում է օրենքի 8 հոդվածին/ զբաղվող որոշ աղանդներին: Խոսքը Եհովայի վկաներ աղանդի մասին է: Հայաստանի Հանրապետությունում հոգևորսություն հասկացությունը ենթադրում է մարդու անձնական կյանքին ակտիվ միջամտություն, նրա կողմից այս կամ այն կրոնի և, ընդհանրապես, դավանանքի նկատմամբ ինքնուրույն վերաբերմունք ձևավորելու հնարավորության սահմանափակում: Կրոնական միավորումների գրանցումը մերժելու այլ դեպքեր վերջին տարիների հայկական դատական պրակտիկային հայտնի չեն:

    Այնուամենայնիվ, նշենք, որ վերոհիշյալ որոշումը չի վերացրել Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կրոնական միավորումներ կազամավորելու ՀՀ օրենսդրությամբ
    նախատեսված իրավունքը. օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին երաշխավորված է խղճի ազատություն:
    Պետք է նշել, որ հոգևորսությունը և սրբապղծությունը անօրինական արարքներ են համարվում:

    Կրոնական ծիսակատարություններ կատարելու իրավունքը Օրենքը /7 հոդվածի գ կետ/ ամրագրում է աղոթատներում, կրոնական միավորումներին պատկանող տարածքներում, ուխտագնացության վայրերում, կրոնական միավորումների հաստատություններում, գերեզմանատներում և դիակիզարաններում, քաղաքացիների բնակարաններում և տներում ծեսեր և արարողություններ կատարելու կրոնական միավորումների իրավունքը: Քաղաքացիներն իրավունք ունեն կատարել և մասնակցել կրոնական ծիսակատարությունններին զորամասերում, բուժհիմնարկներում, ծերանոցներում և հաշմանդամների հատուկ տներում, նախնական կալանքի և պատժի կրման վայրերում ներառյալ տուգանային մեկուսարանները և բանտախցային տիպի կացարանները: Այլ վայրերում կրոնական ծիսակատարությունները և արարողություններն իրականացվում են ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի անցկացման համար նախատեսված ծանուցային կարգով:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #128
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Կրոնը փոխելու իրավունքը
    Թեև Հայաստանի Հանրապետության օրենսդրություւնում բացակայում է այդ իրավունքի անմիջական ստուգաբանական մատնանշումը, սակայն կրոնափոխության իրավունքի դրսևորումներից է կրոնական միավորմանը կամավոր անդամագրվելու և նրանից կամավոր դուրս գալու իրավունքը: Ոչ ոք իրավասու չէ խոչընդոտել քաղաքացու կողմից այդ հարցի ինքնուրույն լուծումը առանց իր արարքի պատճառաբանման:

    Որևէ կրոն չդավանելու իրավունքը
    Ըստ հայկական իրավական ավանդույթի, որևէ կրոն չդավանելու իրավունքը համարվում է խղճի ազատության, իսկ ավելի ամփոփ ասած ընդհանրապես ազատության ինքնուրույն տարր: Բացի դրանից, որևէ կրոն չդավանելու իրավունքը մեկնաբանվում է որպես աշխարհիկ աշխարհայացք ունենալու իրավունք:

    Կրոնի քարոզչության իրավունքը
    1991 թ. օրենքի 7 հոդվածի 1-9 կետերը քաղաքացիներին երաշխավորում են կրոնի հետ կապված իրենց համոզմունքների սահմանման, արտահայտման և տարածման իրավունքը: Իրականացվում է բերգործական և այլ մշակութային-լուսավորչական գործունեություն, մեծ տպաքանակներով հրատարակվում և տարածվում է կրոնական բնույթի գրականություն, որը դարձել է գործնականորեն ցանկացած գրավաճառության, այդ թվում նաև փողոցային և մետրոպոլիտենի կայաններում իրականացվող գրքի առևտրի, մշտական բաղադրիչը:

    Աթեիստական քարոզչություն վարելու իրավունքը
    1991 թ. օրենքի 18 հոդվածի համաձայն, աթեիստական համոզմունքների համատեղ ուսումնասիրության և տարածման նպատակով ստեղծված հասարակական միավորումներն անջատված են պետությունից:
    Պետությունը նրանց չի ցուցաբերում ոչ նյութական և ոչ էլ գաղափարախոսական օգնություն և չի հանձնարարում /ինչպես նախկինում էր/ իրականացնել աթեիզմի արմատավորման նպատակաուղղված որևէ պետական գործառույթներ:

    Բարեգործական գործունեության իրավունքը
    Կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնելու բաեգործական գործունեություն ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասարակական հիմնադրամների միջոցով /հոդված 7, կետ 10: Սակայն, իրականում նման պրակտիկան դեռևս խիստ թերզարգացած է:

    Կրոնական կրթության իրավունքը
    Ներկայումս դավանաբանության դասավանդումը, ինչպես նաև ամբողջությամբ վերացրած կրոնական դաստիարակությունը կարող են իրականացնել ոչ պետական ուսումնական և դաստիարակչական հաստատություններում, ինչպես նաև քաղաքացիների ցանկությամբ, կամ ընտրային եղանակով ցանկացած նախադպրոցական և ուսումնական հաստատություններում և կազամակերպություններում. դասավանդումը կարող են վարել գրանցված կանոնադրություն ունեցող կրոնական միավորումների ներկայացուցիչները: Բացի դրանից, կրոնաճանարողական, կրոնագիտական և կրոնափիլիսոփայական առարկաների դասավանդումը, որը չի ուղեկցվում կրոնական ծիսակատարությամբ և կրում է տեղեկատվական բնույթ, կարող է ընդգրկվել նաև պետական ուսումնական
    հաստատությունների ուսումնական ծրագրերում:

    Մշակութային - լուսավորչական գործունեություն
    Ներկայումս կրոնական միավորումները, ինչպես և մյուս հասարակական միավորումները, իրավասու են ստեղծել մշակութային-լուսավորչական կազմակերպություններ /հիմնադրամներ, ժամանակավոր կամ մշտական գործող ցուցադրանքներ, թանգարաններ և այլն/, ինչպես նաև հիմնադրել, տեղեկատվական մարմիններ. թերթեր, հանդեսներ, ռադիո, հեռուստատեսություն/` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև` անկախ կրոնի
    նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքից

    Հավատացյալների և ոչ հավատացյալների իրավահավասարության
    սկզբունքն օրենսդրորեն ամրագրված է 1991 թ. օրենքի 2 հոդվածում.
    <<Քաղաքացիներն իրավահավասար են օրենքի առջև քաղաքացիական,
    քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում` անկախ կրոնի նկատմամբ նրանց վերաբերմունքի>>: Հետագայում նույն սկզբունքն արտահայտվեց սահմանադրական նորմերում
    /հոդվածներ 16, 23, 24, 38/:

    Արդի Հայաստանում գոյություն չունի պետական կրոն և <<կրոնական փոքրամասնությանը>> պատկանելու առումով քաղաքացիների խտրականություն: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետությունը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

    Հարկ է նշել, որ պաշտոնական փաստաթղթերում /անձնագիր, վկայական, և այլն/ ոչ մի նշում կրոնական պատկանելության վերաբերյալ չկա: Ոչ մի մարմին իրավունք չունի որևէ մեկից պահանջել հայտնել տեղեկություններ կրոնական պատկանելիության կամ համոզմունքների մասին:

    Օրենքի 19 հոդվածը, քաղաքացիների հարկադրման հետ կապված իրավիճակներից խուսափելու նպատակով, որոշ դեպքերում համապատասխան օրենքի հիման վրա պետական մարմնի և կրոնական կազմակերպության փոխպայմանավորվածության հիման վրա, թույլատրում է քաղաքացիական պարտականությունը փոխարինել այլընտրանքայինով: Բայց նախ չկա օրենքը այլընտրանքային ծառայության մասին, որը ըստ էության կլուծեր նշված պրոբլեմը:
    Անկասկած օրենքը կնախատեսի այլընտրանքային ծառայության հնարավորությունը, բայց միայն որոշակի կրոնական կազմակերպությունների անդամների համար: Բացի դրանից կնախատեսվի և ընթացակարգերը: Սակայն այսօր գործում է միայն օրենքի 19 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են հավասարապես և կրոնական կազմակերպությունների անդամների վրա: Այստեղ պրոբլեմը մի կողմից հանգում է պառլամենտի օրենսդրական գործունեությանը և մյուս կողմից նրա գործունեության առաջնահերթություններին:

    Ներկա պայմաններում <<Այլընտրանքային ծառայության մասին>> օրենքը կարող է արհեստականորեն մեծացնել այն կրոնների և գաղափարախոսությունների համակիրների թիվը, որոնք չեն ճանաչում զինվորական առայությունը: Առայժմ ՀՀ պատրաստ չէ այդպիսի իրադրությանը: Սակայն օրենքի ընդունումը անհրաժեշտ է:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #129
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Եզրակացություններ և առաջարկություններ
    Ամփոփելով 1991-1999 թթ. ժամանակաշրջանը` ընդգծենք խղճի ազատության իրավունքի սկզբունքորեն նոր իրավական հիմքի ստեղծումը, դավանանքի ազատության մասին օրենքի ներածականում միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթների անմիջական վկայակոչումների առկայությունը, կրոնական միավորումների գործունեության իրական իրավական և նյութական երաշխիքների ստեղծումը` ներառյալ կրոնական միավորումների սեփականատիրական իրավունքը, պետության, հասարակական միավորումների կամ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքից օգտվելու իրավունքը և այլն:

    Օրենսդրական փոփոխություններ
    1. 1991 թ. օրենքը զերծ չէ նաև թերություններից: Մասնավորապես.
    ա. հստակ տարբերակված չեն կրոնական կազմակերպությունը որպես
    եկեղեցական հաստատություն և կրոնական միավորումը որպես քաղաքացիների կամավոր կազմակերպություն:
    բ. մատնանշված չեն պետության և օտարերկրյա կրոնական կազմակերպությունների փոխհարաբերությունների առանձնահատկությունները: Դա վերաբերում է հատկապես արտասահմանյան այն բազմաթիվ քարոզչական առաքելությունների կարգավիճակին, որոնք եկեղեցին Հայաստանի Հանրապետությունը` առանց օրենքի և իշխանությունների կողմից որևէ վերահսկողության:
    գ. վերջապես, օրենքում կարգավորված չեն զիծառայողների, ոստիկանների խղճի ազատության իրագործման հիմնահարցերը, թեև պրակտիկան ցույց տվեց մի կողմից կրոնական կազմակերպությունների, մյուս կողմից` զորամասերի ու ներքին զորքերի /ոստիկանության/ ստորաբաժանումների հրամանատարության փոխհարաբերությունների պայմանագրային ձևերի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

    2. Անհրաժեշտ է ընդունել օրենք` այլընտրանքային ծառայության վերաբերյալ:

    3. Քրեական օրենսգրքի նախագծի հոդված 164-ը վերախմբագրել,
    այնտեղից հանելով. <<ինչպես նաև քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն քաղաքացիներին հրահրելը>> արտահայտությունը:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #130
    Լիարժեք անդամ Grace43-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    մի բան հարցնեմ,աղանդն ի՞նչ ա,ինձ կարա՞ք բացատրեք դրա իմաստը:

  11. #131
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    մոտավորապես
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղանդ ասելով ինչ եք հասկանում,որ ասում եք Քրիստոնեությունը աղանդ է?
    եթե ես փորցեմ սահմանեմ աղանդը հետևյալը կստացվի`
    աղանդը կազմակերպութուն է,որի անդամները միավորվում են իրենց`հիմնական կրոնական ուղղություններին չհամապատասխանող համոզմունքներով և որոնք դեմ են պաշտոնական եկեղեցու գոյությանը:մոտավորապես այսպես,իսկ այս սահամանման հետ այսօրվա Քրիստոնեությունը ոչ մի կապ չունի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #132
    Լիարժեք անդամ Grace43-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    աղանդը կազմակերպութուն է,որի անդամները միավորվում են իրենց`հիմնական կրոնական ուղղություններին չհամապատասխանող համոզմունքներով և որոնք դեմ են պաշտոնական եկեղեցու գոյությանը:մոտավորապես այսպես,իսկ այս սահամանման հետ այսօրվա Քրիստոնեությունը ոչ մի կապ չունի
    Քո ասածից դուրս ա գալիս,որ կաթոլիկ եկեղեցին նունպես աղանդ է,քանի ր նրանց շատ համոզմուններ չեն համապատասխանում մեր առաքելական եկեղեցու համոզմունքնեին,ես քեզ հավաստիացնում եմ,բայց կաթոլիկ եկեղեցին հո աղանդ չի…

  13. #133
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    մեր առաքելական եկեղեցին ինչ կապ ունի, գրելեմ դեմ են հիմնական կրոնական ուղղություններին ու պաշտոնական եկեղեցուն ընդհանրապես, դրա մեջ նույն կաթոլիկը բնականաբար մտնումա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #134
    Լիարժեք անդամ Grace43-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը համարել խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    մեր առաքելական եկեղեցին ինչ կապ ունի, գրելեմ դեմ են հիմնական կրոնական ուղղություններին ու պաշտոնական եկեղեցուն ընդհանրապես, դրա մեջ նույն կաթոլիկը բնականաբար մտնումա
    Էդ դեպքում ես քո հետ համաձայն եմ,մի խոսքով աղանդ համարվում է այն եկեղեցին,որ Աստվածաշունչն ամբողջությամբ չի ընդունում:Այդ դեպքոմ իսկական աղանդներից պետք է հեռու մնալ,էսքան մի բան…

  15. #135
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղանդներ և դրանց սկզբունքները

    Զարմանալի է մարդիկ խոսում են տարբեր աղանդների կրոնների մասին, մեղադրում այս կամ այն բանի համար, սակայն ոչ ոք չի նշում մի գրականություն որտեղ նշված լինի մեղադրանքի հիմքը։
    Խնդրում եմ նշեք աղանդները և նրանց սկզբունքները, ցանկալի է հավաստի աղբյուրների հետ միասին։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

Էջ 9 22-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Երեխաների որդեգրման հոգեբանական հետևանքները
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.08.2010, 23:44
  4. Մատները ճտտացնելու հետևանքները
    Հեղինակ՝ Albus, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.07.2010, 10:49
  5. Սեքսը, դրա պահանջը և հետևանքները
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •