Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ, ինչո՞ւ է ընկերությունը անհնար ռոմանտիկ զգացմունքերի դեպքում, դա չեմ հասկանում: Ուրիշ բան, եթե սիրահարվածը անընդհատ փորձում է ընկերությունից բացի այլ հարաբերություններ ստեղծել, բայց եթե ընկություն է ուզում, ապա ո՞րն է խնդիրը: Ընկերություն ես ուզում, ընկերություն արա, ո՞վ է քեզ խանգարում:
Սիրահարվածությունն ու սերը չեն կարող խանգարել ընկերությանը, եթե նպատակը իրոք ընկերությունն է: Ընդամենը պիտի զուսպ լինել և բուռն զգացմունքներով չվանել ու չվախեցնել ընկերոջը:
ես դեպքեր գիտեմ, երբ չի ստացվում, ասես փակ շրջան լինի, կրկին վերադառնում ես նրան, ինչից սկսել ես կամ ինչը պատճառ է դարձել հերթական անգամ իրարից հեռանալու: Իսկ ի՞նչ է հնարավոր անել նման դեպքերում