Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Լիովին համաձայն եմ ու կողմ, որ այսօր առավել քան երբևէ Հայ Ազգը ՆՈՐ ու առօրեական գաղափարախոսություն «կերտելու» ու դրան հետևելու կարիք ու պահանջ ունի..
Գաղափարախոսություն, որին կհետևեն Հայազգիներից շատերը ու կհամախմբվեն դրա շուրջ մեկ ընդհանուրի` խորը նվիրվածությամբ..

Առաջարկում եմ առաջարկել ու քննարկել նման Գաղափարախոսության հավանական օրինակներ..


Իմ կողմից քննարկմանն արժանացնեմ ՀԱՅՈՑ ԵՌԱԺԱՆԻԻ՝ ՀՀ-Սփյուռք-ԼՂՀ - ամրապնդումն ու զարգացումը՝ բառիս բուն իմաստով բոլոր բնագավառներում, քանի որ այսօրվա աշխարհում, այսպես ասած, մենք ենք ու մեր գլուխը.. ուրիշ մեր ցավը հոգացող չենք ունեցել ու չունենք.. իսկ «նստել թախտին ու սպասել բախտին»՝ այլևս իմաստ չունի..

Գաղթական ջան, ժամանկդ մի վատնի, ավելի լավ է հմտանաս մասնագիտությանդ մեջ…

Անձամբ ես որևէ մեկին թույլ չեմ տա ինձ ասել, կամ ստիպել թե ինչ մտածեմ և ինչին հավատամ…իմ ազատ կամքի վրա որևէ մեկը իրավունք չունի բռնանալու, ինչքան էլ որ վեհ լինեն այդ գաղափարները…

Այդպիսի բան գոյություն չունի, իսկ եթե լինում է վերջը վատ է լինում…նացիստները Գերմանիայում, Կոմունիստները Սովետում և այլն…մի ամբողջ ժողովուրդ չի կարող նույն ձևի մտածել