Lion, չնայած ռասաների դասարակգման այս տեսությունը արդեն հնացած է, ու վաղուց համարվում ռասսիստական, բայց քանի որ գրել ես, ապա լավ կակնեիր որ ամբողջությմաբ գրեիր:
Այսպես կոչված, արմենոիդ ռասսան, դա մեծ եվրոպոիդ ռասսայի, կովկաս-բալկանյան (ու ոչ թե ուղղակի կովկասյան, ինչպես դու ես գրել) ենթառասայի առաջավոր ասիական տիպն է; Նույն գրականության մեջ, շատ հաճախ այս ռասսան անվանում են նաև ասիրոիդ: Ներկայացուցիչներն են, հայերի հետ միասին, նաև առաջավոր ասիայում ապրող ու ապրած մյուս բոլոր ժողովուրդները; Ի միջի այլոց, արմենոիդացված են նաև ժամանակակից թուրքերը, զուտ մարդաբանական հատկանիշներով:
Հիմա, մինչև արագ կամ դանդաղ փոփոխվելուն անցնելը, խնդրում եմ պատասխանել իմ նախորդ հարցին, որը աչքաթող ես արել:
Ի՞նչ մարդաբանական հատկանիշերով է ժամանակակից հայը տարբերվում ժամանակակից քրդից;
Ավելացվել է 2 րոպե անց
Եթե ադմինները թույլ տային, մի հատ ռուսերեն հոդված կդնեի այստեղ, որպես ապացույց այն բանի, թե որքան արագ են նման տեսությունները հանգեցնում նացիզմի:
Էջանիշներ