Չեմ հավատում դրան: Իսկ եթե նույնիսկ ասել է, նշանակում է Սուլեյման Դեմիրելը տգետ է:Սուլեյման Դեմիրելը մի լավ խորհուրդ է տվել Տեր-Պետրոսյանին դեռ նոր անկախացած ժամանակ (Armenianow.com) "Հայաստանը պետք է ղեկավարվի ներսից":
Եթե Հայաստանը ղեկավարվի ներսից ու միմիայն ներսից ապա այսօր չէինք ապրի այսպիսի անողնաշար, ապազգային ու այլասերված պետությունում:
Իսկ դա ուղղակի կնշանակի որ Քեմալականները վաղ թե ուշ կկանգնեն Դատաստանի առջև
Ավելացվել է 8 րոպե անց
Ես չեմ ուզում ապրել որ Հնդկաստանում, ոչ էլ Շվեցարիայում:Այ հավատի մասին լավ ես ասում։ Եթե Իսլամը ընդունենք, ապա ինչ ես կարծում, հավատը կավելանա՞ մեր մեջ։ Ծնելիության մակարդակը կրոնի՞ց է կախված։ Քանա՞կն է կարևոր, թե՞ որակը։ Դու ո՞ր երկրում կգերադասեիր ապրել 3.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ու 1.1 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում, թե՞ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածք ու 7.5 միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիայում։
Քրիստոնեությունը հզոր կրոն է և առհասարակ բոլոր կրոններն էլ հզոր են, եթե ժողովրդի մեջ հավատ կա, ու այդ հավատը չի կոտրվում պետական ապաշնորհ քաղքենիների կողմից։ Իսկ կրոնի հետ մեկտեղ շատ կարևոր է նաև հավատն ու վստահությունը սեփական պետությանդ հանդեպ, երբ հավատում ես, որ քաղաքացուդ մեջքին պետություն է կանգնած, եթե նույնիսկ Աստված քեզնից երես է թեքել։
Ես ուզում եմ ապրել իմ սրբազան Հայաստանում:
Ես ուզում եմ ԱԶԱՏորեն գնալ Մասիս սար
Ես ուզում եմ բնակարան գնել Ղարսում առանց վախենալու որ այն կբռնագրավվի
Ես ուզում եմ ապրել մի Հայաստանում որտեղ իշխանությունները չեն լինի այսքան օտարամոլ, այսքան նյութապաշտ, այսքան անմիտ ու այսքան քիչ կհավատան Հայ ժողովրդի ներուժին:
Ես չեմ ուզում իմ երկիրը լինի անկում ապրող Արևմուտքի դժգույն կոպիա: Չեմ ուզում այն լինի բիրտ արևելյան երկիր
Ես ուզում եմ որ իմ երկիրը լինի ՀԱՅԿԱԿԱՆ:
Թե ինչ կրոնի կլինի այն ինձ առանձնապես չի հետաքրքրում միայն թե այդ կրոնը մարդկանց ուղեղները չհիվանդացնի ինքնասպանական բնազդներով, որով իմ կարծիքով տառապում են հայության հոծ զանգվածներ այսօր:
Էջանիշներ