Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Տրիբուն քրդերը մեր տուրիստների վրա են հարձակվելու փորձեր անում, ուր մնաց թողեն տենց հեշտ գնանք ու ապրենք ընդեղ: Ավելի շուտ պատերազմ կսկսեն, իսկ իրանք մինչև ատամները զինված են, բոլորը…
Մի քիչ բարդ հարցա էլի, չգիտեմ, նույնիսկ կարծիք չունեմ դրա վերաբերյալ:
Ընկեր, տուրիստների վրա Թաիլանդում էլ են հարձակվում

Հարցը իրոք բարդ է, բայց մի քանի բան հաստատ պարզ է.
- հող հետ բերելու ռեսուրս էսօր չունենք
- եթե հետ էլ բերենք, չենք իմանում ինչ ենք անելու
- թուրքիայի հետ վատ հարաբերությունների արդյունքում տնտեսապես մենք ավելի շատ ենք տուժում, քան որևէ մեկ ուրիշը
- թուրքիայի հետ, եթե մի քսան-երեսուն տարի էլ վատ հարաբերություններ պահեցինք, հայկական մշակությին ժառանգության վերջին մնացորդները արևմտյան Հայաստանում անհետ կորելու են, վերանալու են