Ասածս ինչա ինչքան էլ ցավալիա բայց մեր ազգը էսօրվա դրությամբ իվիճակի չի իրա զոհերի հիշատակին տեր կանգնի... ու սենց որ մի 100 տարի էլ համառություն անենք էնքան որ ճաշակելու ենք շրջափակման դառը հետևանքները...
Սամվել

Եթե իրատեսական լինենք ապա եկեք այսօրվանից հրաժարվենք ահագին բաներից:
Օրինակ Քրիստոնեական հավատից: Մի հատ նայեք մեր հարևան իսլամական ազգերի ծնելիության մակարդակը և մեր ու վրացիների ծնելիության մակարդակի հետ համեմատեք ու կտեսնեք որ մի 100 տարի հետո քրիստոնեաները այս տարածաշրջանում իրենցից ոչինչ չեն ներկայացնի: Այսինքն իրատես մարդը այսօրվանից կհրաժարվեր իր կրոնից ու կընդուներ իսլամ որպեսզի այլևս մտահոգված չլինի իր զավակների անվտանգության համար:

Եվ հետո ինչ կապ ունի հողեր ու Ցեղասպանության ճանաչու՞մը: Ցեղասպանության ճանաչումը նրա համար չի որ հող տան այլ նրա համար է որ վաղը մյուս օր մի հատ էլ ցեղասպանություն չանեն: Դեռ հողերի մասին մտածելը շուտ է քանի տարրական ապրելու իրավունքի հարցերը չի լուծված:


դա իրատեսական համարելու համար պիտի առնվազն ՀՅԴ գերագույն Բյուրոյի անդամ եղած լինես առնվազն 10 տարի անընդմեջ
մտահոգ

Ինչի հենց Ցեղասպանության հարցի մասին քննարկում է սկսվում ոմանք միանգամից հիշում են ՀՅԴ-ն:
Էդ չհասկացա դա ՀՅԴ-ի մոնոպոլիան է, թե մենակ իրենց է վերաբերվու՞մ, որ անընդհատ իրենց վրա եք հղում անում:

Մի հատ խորացեք թե ոնց է ծնվել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը ու կտեսնեք որ ՀՅԴ-ն այդտեղ ընդանրապես դերակատարություն չունի: Գուրգեն Յանիկյանը ու ԱՍԱԼԱ-ն հազար անգամ ավելի շատ բան են արել որ այդ հարցը սկսվի արծարծվել քան ՀՅԴ-ն:

ՀՀՇ-ն միֆ է ստեղծել դաշնակցության մասին ու մարդիկ էլ հավատում են դրան:
Լավ էլ իրար գտել են: Մեկը «ազգային հարցերն» է սեփականաշնորհել, մյուսը «դեմոկրատիան ու մարդու իրավունքները» ու էս ժողովրդին էլ կիսել են ու դոդացնում են:

Երկուսի հետևում շատ կասկածելի ականջներ են երևում, ի դեպ