Եթե ճիշտ եմ հիշում, ապա նախկին դատավարության ժամանակ մի նմանատիպ պատմություն էր: Այսինքն, օրենքում գրված էր, որ իրազեկումը մերժելու հիմք կարող են հանդիսանալ միայն նախօրոք իրազեկված այլ միջոցառումները, իսկ քաղաքապետարանի անցկացրած միջոցառումը իրազեկված չէր: Ենթադրենք այս անգամ էլ կասվի, որ պատասխանն ուշացվել է 32 րոպե, իսկ օրենքում գրված 72 ժամը նշանակում է 3 օր, և անհրաժեշտ էր որ երրորդ օրը արևը մայր մտներ, որ համարվեր, որ մերժվել է ժամանակին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հասկանալի է, ես հիմա ուղղակի չհասկացա, քաղաքապետարանը 3 օր ուշացրել է, թե՞ ոչ:
Եթե այո ուրեմն առանց դատարանի որոշման պիտի կայանա ու այն վայրում որտեղ կորոշեն կազմակերպիչները: Չնայած հուլիսի 5-ին սահմանադրության ընդունման օրն է , կարող է պատճառ բռնեն համերգի կազմակերպում ու Ազատության հրապարակը կրկին փակեն:
Ուշադիր չէի կարդացել գրածդ: Չէ, երեք օր չի ուշացրել: Նշված չի թե ինչքան է ուշացրել:
Ես այսպես եմ հասկանում իրավիճակը, որ ենթադրենք հունիսի 23-ին ներկայացվել է հայտը, ժամը 12:30-ին օրինակ: Համապատասխան օրենքի 72 ժամի, եթե դա ճշգրիտ օրենք է և ժամերի ճշտությամբ պետք է գործվի, պատասխանը պետք է ստացվեր ամենաուշը հունիսի 26-ին ժամը 12:30-ին: Սակայն այդ ժամին, ըստ ամենայնի, պատասխան չի եղել:
Պատասխանը տրվել է, երևի թե, նույն օրը, բայց ավելի ուշ ժամի: Այստեղ Շարժման կենտրոնը փորձում է խաղալ, որքան ես եմ հասկանում, օրենքի տառի վրաԸստ էության ճիշտ է անում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի խոսքով սպասենք հետագա ընթացքին: Ամեն դեպքում հանրահավաքը տեղի կունենա՝ կա՛մ քաղաքապետարանը խելքի կգա, կա՛մ իրան խելքի կբերեն![]()
Համաժողովրդական շարժումը մինչեւ հուլիսի 4-ի հանրահավաքը առաջարկում է իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
՚Եթե դա լինի, հանրահավաքի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու ծրագրով եւ առաջարկներով, որոնք ուղղված կլինեն խորը քաղաքական ճգնաժամը լուծելուն: Ցանկանում ենք այս առաջարկով հանել այն լարվածությունը, որ տիրում է մեր հասարկությունում, առճակատման մթնոլորտից անցնել համագործակցության մթնոլորտՙ,-՚Փաստարկՙ ակումբում հայտարարեց Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը: Նա կարծում է, որ կա լուրջ շանս երկրում իրավիճակը շտկելու եւ առաջարկում է իշխանություններին օգտվել այդ հնարավորությունից: Իսկ մինչ այդ` վաղը Գյումրիում տեղի կունենա հերթական հանրահավաքը, որին ներկա կլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=62130
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ