Իմ սթրեսների մասին չեմ պատմի, բայց այ հենց սթրեսի մասին խոսել կարծում եմ, արժե: Սովորաբար "սթրես" ասելով՝ մարդիկ հասկանում են բացասական բան, ծանր հոգեվիճակ, բացասական հույզեր, անհանգստություն: Սակայն, սթրեսը միշտ չէ, որ ունի բացասական իմաստ: Սթրեսն ունի շատ սահմանումներ, բայց ինձ հենց սա է դուր եկել՝ այն մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է ցանկացած ոչ նորմալ երևույթին: իրականում մարդն առանց սթրեսի ապրել չի կարող, քանի որ դա անհնար է՝ չունենալ որևէ սթրես նշանակում է չապրել, քանի որ անգամ սրտի բաբախյունը սթրես է օրգանիզմի համար: Ի դեպ, բացասական սթրեսը կոչվում է դիսթրես: