իսկ ես լսել եմ, բայց ավելի բեթար տեսակը…
Ծանոթերիցս մեկի ընկերները իրա հարսանիքին որոշել էին տյունինգ արած ԶԱՊ նվիրել… ապականիները սեվացրել, մեջը սիրուն սարքել էին, բանալիներն էլ մերսեդեսի բանալի էին դրել…
Արարողության ժամանակ հնչում ա «Իսկ հիմա փեսայի ընկերները կհանձնեն իրանց նվերը»… սենց հանդիսավոր բերում, տալիս են մերսեդեսի բանալիներ, հյուրերի կեսը քիչ էր մնում ինֆարկտ ստանային, վայրկենական սաղ վազեցին բակ, տեսնեն ԶԱՊ ա կանգնած…
Ի դեպ, հարսն էլ հո չէ~ր նեղացել…![]()
Էջանիշներ