Այո, ունեմ
Ոչ, ինչիս է պետք, ժամանակի անիմաստ կորուստ
Դժվարանում եմ պատասխանել
Փորձեք մտքում շվշվացնել, եթե ստացվի վազեք մոտակա հոգեբանական ծառայությունների կենտրոնը։ Փորձված մեթոդ
Իմ կարծիքով քվեարկության մեջ մի տարբերակ էլ էր պետք մտցնել՝ ոչ, չունեմ, իմ մոտ ամեն ինչ լավ է, ես հավասարակշռված եմ, ինձ երջանիկ եմ զգում։ Թե կարծո՞ւմ եք, որ մարդիկ 2 տիպի են լինում՝ երկուսն էլ վատ հոգեկանով, ուղղակի որոշները հասկանում են, որ այդպիսին են, իսկ մյուսները հոգեբանության մոլի դուշմաններն են։![]()
Վերջին խմբագրող՝ Freddie: 09.06.2008, 22:17:
Կարելի էր, բայց դե արդեն քվեարկողները շատ են ու չեն էլ կարա փոխեն իրանց ընտրած տարբերակը:
Դե երևի ոչ քվեարկողները ըտենց են էլի մտածում:
Դե ուրեմն ես իմ տարբերակն եմ առաջադրում ու քվեարկում եմ
Ոչ, ես նորմալ եմ..............1 ձայն
Համաձայն եմ Հովսեփի հետ։ Կարծում եմ՝ սիրելի մարդը, եթե իսկապես ինքն է, ուրեմն պետք է ինքնըստինքյան հոգեբանի դեր տանի, եթե, իհարկե, հոգեբանական խնդիրներդ կապված չեն հենց իր՝ սիրելիիդ հետ։ Դե, բոլորի հետ էլ կարող է պատահել։
Շատ տեղին դիտողություն էր։ Այս հարցման մեջ նշված տարբերակը, որի դեպքում հոգեբանի կարիք չունես, մի քիչ կատեգորիկ է ու արհամարհական, քանի որ եթե կոնկրետ դու կարիք չունես, բոլորովին պարտադիր չէ, որ հոգեբանի ծառայությունից օգտվելը անիմաստ ժամանակի կորուստ համարես։ Գուցե դու կարիքը չես զգում, բայց միաժամանակ չես բացառում, որ մեկ ուրիշը կարող է դրա կարիքն ունենալ, և հոգեբանը նրան մեծ օգնություն ցուցաբերի։ Օրինակ՝ ես ինքս հոգեբանի կարիք բոլորովին չեմ զգում, ընդ որում անկախ նրանից, թե ինչ հոգեկան վիճակում եմ գտնվում, քանի որ ունեմ այնպիսի մտերիմ, հոգեհարազատ մարդիկ, որոնց հետ զրուցելն ինձ համար լիովին փոխարինում է հոգեբանի հետ զրուցելուն։ Եղբայրս ու մայրս դեռ վաղ մանկուց իմ թիվ մեկ հոգեբաններն են եղել, չեմ պատկերացնում, որ որևէ հոգեբան կարող էր ավելի լավ կատարել այդ դերը, քան նրանք։ Իսկ հիմա «հոգեբաններիս» քանակն անհամեմատ աճել է, այնպես որ հատուկ մասնագետի կարիք չունեմ, բայց շատ լավ պատկերացնում եմ, որ բազմաթիվ մարդիկ կարող են հոգեբանի կարիք ունենալ, վերջիվերջո, ոչ բոլորն իրենց կողքին ունեն համապատասխան մարդիկ, որոնք իրենց համար հոգեբան կարող են լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
համաձայն եմ.. ես էլ ունեմ հոգեբանի կարիք.. գուցե ոչ էս պահին, բայց ընդհանրապես ունենում եմ., ունեցել եմ.. գնացել եմ հոգբանի մոտ ու չեմ ամաչել դրանից, ոնց որ շատերը..
Ավելացվել է 4 րոպե անց
չէ, չեմ կարող համաձայնել.. գուցե սիրում ես, ու շատ սիրված ես, բայց կան դեպքեր, երբ հենց էս սիրելուց ու սիրված լինելուց դրդված սիրելի մարդու հետ չես խոսում մի բանի մասին ինչ քեզ տանջում է .. այլ դիմում ես անծանոթ մեկին.. չգիտեմ, ես էդպես եմ կարծում.. մի տեսակ էգոիզմի կարգի բանա ստացվում, դու թեթևանում ես, քո սիրելի մարդկանց էլ չես ծանրացնում..
Ավելացվել է 6 րոպե անց
եթե հոգեբանի կարիք ունի մարդ, ուրեմն աննուրմա՞՞՞լ է![]()
Վերջին խմբագրող՝ Belle: 10.06.2008, 21:07: Պատճառ: Գրառման ավելացում
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Դու ոնցոր սխալ հասկացար
Սենց ասեմ. եթե դու զգաս, որ ինչ որ մեկը հոգեբանի կարիք ունի, իրան ասես գնա հոգեբանի մոտ, կմտածի թե իրան գժի տեղ ես դրել, ''յա, ոնց, ես կարողա հոգեկան հիվանդ եմ, որ գնամ հոգեբանի մոտ, թո գժերը գնան, ես գնում եմ ինչ անեմ''...:...
Բնականաբար սա ոչ բոլորին է վերաբերվում![]()
Բոլոր մարդիկ էլ հոգեբանի կարիք ունեն, հատկապես նրանք, ովքեր այդպես չեն կարծում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ