User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ,

    Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

    Ս.թ. մայիսի 29-ին լրանում է ՀՀ վարչապետին ուղղված մեր դիմումի 14-օրյա ժամկետը և մենք դեռևս սպասում ենք համապատասխան արձագանքի:

    ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆ Ն Է

    Անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ, նոյեմբերի 1-ի N1278-ն ու N1279-ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից.
    Կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքաօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

    Մայիսի 29 –ին Ժամը 11:00-ին
    ՀՀ կառավարության առջև

    ԼՈՒՌ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՄԲ

    Կշարունակվի բողոքը Թեղուտի անտառների ոչնչացման դեմ:

    Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ.
    Լռությունը մասնակցություն է:

    ________________________________
    Թեղուտի Պաշտպանության Խումբ
    (093) 080485 ● [email protected]www.bigfamily.am/eco
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՈՒՌ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՄԲ
    [/COLOR]
    էս մասը կմանրամասնե՞ք
    դե... համարյա հասկանում եմ... բայց էդքան նկարող կա՞ հավաքվողների մեջ, որպեսզի ակցիան «իրենց վրա վերցնեն»...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ՚
    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲՆՈՒԹՅԱՆԸՙ / VIDEO /
    [15:16] 29 Մայիսի, 2008

    ՀՀ կառավարության շենքի մուտքից քիչ հեռու ամբողջ գետինը նկարազարդ էր: Հենց գետնին նստած ի պաշտպանություն Թեղուտի անտառների պահպանման բողոքի ակցիայի դուրս եկած մի խումբ քաղաքացիներ գունազարդ մատիտներով նկարում էին բնության թեմաներով նկարներ եւ դրանք փռում գետնին:

    Այս անսովոր ցուցահանդեսի նպատակն էր, ինչպես մասնակիցներից մեկը ներկայացրեց ՀՀ կառավարության անդամներին եւ անցնող-դարձողներին իրազեկել Թեղուտի, բնության խնդիրների մասին: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մի ուսանողուհի՝ Սեդա Գրիգորյանը, որը սովորում է կինոռեժիսուրայի բաժնում, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը, սակայն. ՚Եթե օդ մնա, ես շնչեմ, ապրեմ, ապա կկարողանամ հաջողությամբ ավարտել եւ զբաղվել իմ սիրելի մասնագիտությամբՙ:

    Ոստիկանության աշխատակիցները, շղթա կազմած, այսօր արգելել էին ցուցարարներին կանգնել կառավարության մուտքի դիմաց՝ պատճառաբանելով, թե իրենց կոչերով խանգարում են կառավարության աշխատանքը: ՚Միայն այսօ՞ր դա հասկացաք: Նախորդ անգամներին կարծես թե չէինք խանգարումՙ,- ասաց ակցիայի մասնակիցնեից մեկը, որն իր ընկերների հետ առանձնացել էր մյուսներից ու նստել կառավարության մուտքի դիմաց՝ հենց գետնին: ՚Սա ինքնաբուխ նստացույց է: Ես իմ երկրում եմ գտնվում ու իմ իրավունքն է՝ ինչ կուզեմ կանեմՙ,- ասաց մեկ այլ մասնակից:

    Ոստիկանության աշխատակիցներից ոմանք մոտենում, կարդում էին գետնին փռված նկաներն ու նաեւ հետաքրքրվում ակցիայի մասնակիցներից՝ ինչ գետ է, ինչ անտառ է նկարում: Ակցիայի մասնակիցները հանգամանալից պատասխանում էին նրանց հարցերին եւ ընդգծում, որ պղնձամոլիբդենային այդ գործարանի կառուցմամբ ինչ խնդիրներ կարող էին առաջ գալ: ՚Ալավերդիում բոլոր ծնունդներն անորմալ են: Այստեղ ծառ տնկելու հարցը չէ, որ մեկ ուրիշ տեղ տնկենք, այլ այստեղ մեր առողջ սերնդի գոյության կռիվ է: Երկրագնդի մակարդակով աղետ ենք հասցնում մարդկությանը: Այս իշխանությունները պատերազմ են հայտարարել բնությանըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Թեղուտի պաշտպանության շարժման անդամներից Մարիամ Սուխուդյանը:

    Այս ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվելու էին VTB բանկ, որը ֆինանասավորում է պղնձամոլիբդենային հանքաարդյունաբերության ՚չարաբաստիկՙ գործարքը: Այստեղ եւս ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, որպեսզի ՚նա ետ կանգնի չարագործ գործարքի ֆինանսավորումիցՙ: Այստեղ էին նաեւ ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներից: Նրանցից Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՚բնության պահպանման այս ակցիաները ինչ-որ մեկի կողմից ուղղորդված չեն, այլ ինքնաբուխ ենՙ:

    Բացի նկարներից, գետնին փռված էին նաեւ ակցիայի պահանջներն ու կոչերը՝ ՚Հետո՞, արա վերջը ինչ ա լինելուՙ, ՚Ձեռքներդ հեռու Թեղուտիցՙ, ՚Հայաստան-հանքահումքային կցորդՙ, ՚Թեղուտ՝ աշխարհի ամենամեծ պոչամբարՙ եւ այլն: Երբ ավարտվեց կառավարության նիստը եւ տարբեր գերատեսչությունների պատասխանատուները սկսեցին հերթով դուրս գալ շենքից, ակցիայի մասնակիցները սկսեցին ամոթանք տալ ու գոռալ նրանց ետեւից: Իսկ պաշտոնյանները, նման վերաբերմունքի արժանանալիս, շուտափույթ փախչում էին դեպի իրենց մեքենաները: Ոստիկանության աշխատակիցներից բացի, կառավարության մոտ կամաց-կամաց սկսեցին հավաքվել նաեւ կարմիր բերետավորները:

    Բացի Թեղուտի խնդիրներով հավաքված խմբից, այստեղ էին նաեւ Երեւան քաղաքի վտարված գոտիների բնակիչները, ի պաշտպանություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի բողոքի դուրս եկած մարդիկ: Հենց կառավարությունից դուրս եկավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, օտրաման գոտու բնակիչները շրջապատեցին նրան ու սկսեցին յուրաքանչյուրն իր բողոքը ներկայացնել նրան: Վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրանց եւ խոստումներ տալ:
    http://a1plus.am/amu/?page=issue&iid=61042
    կայքում կա նաև վիդեո.

    լուսաբանել է նաև Ազատություն ռադոիկայանը, ով չի լսել, կարող է ներբեռնել www.azatutyun.am կայքից

    Օրվա գյուտը, որ, եթե չեմ սխալվում, Վարդանին է պատկանում `
    ВТБ = ВнешТеррорБанк
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #4
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հա Սեդայի նկարն էլ Օրվա գլուխգործոցն էր, ափսոս չեմ կարող մեջբերել: միայն կարող եմ նկարագրել "վերջին որդը, որը նստել էր դիետայի, ծոմ էր պահում` խնայելով երկրի կանաչը ի հակառակ "կանաչակեր" ավիրողների...."
    Բնությունը սովորեցնում է, իսկ մենք մեր իսկ ձեռքերով վերացնում ենք գիտելիքի, ուտելիքի, խմելիքի, ապրելիքի մեր ՎԱՅՐԸ...
    ԲՈՒՆ--ԲՆԱԿԱՎԱՅՐ--
    ԲՈԻՆ-ԲՆԱՋՆՋՈՒՄ--~
    Վերջ տանք ԲՆԱՋՆՋՄԱՆԸ~

    Բնության Դեմ - Ինքդ Քո Դեմ

    Բնության Դեմ- Աստծո Դեմ


    Հունիսի 5 ին ժամը 5-ին Տեղի կունենա Էկոլոգիական Երթ~
    ~ Ընդդեմ Բնաջջնմանը - Թեղուտի Անտառների Պահպանմանը


    Մանրամասները կտեղեկացնենք տարբեր աղբյուրներով~~


    Եթե այսօր ոտքի չկանգնենք , վաղը ոտքեր չեն լինի կանգնելու~

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Երեկ այդ ժամերին այդ կողմերում էի, բայց Սեդային չեմ տեսել, մի երկու աղջիկ էին ու մի տղա: Կողքն էլ էլի բողոքողներ կային, մի տարիքով մարդ վիճում էր ոստիկանի հետ «Սրա՞նք են իշխանություն, ես տեռռորիստների հետ ինչի՞ մասին բանակցեմ...» այսքանը լսեցի: Պլակատներն էլ լավն էին

  6. #6
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ

    Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է:
    Մենք կուզենայինք տոնել այս օրը ցուցահանդեսներով, ‎‎երաժշտությամբ,
    երգով ու պարով ….
    Սակայն, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք Երևանը
    ՄԵԶ ՎԻՃԱԿՎԱԾ Է ՊԱՅՔԱՐԵԼ …

    Հայաստանի բնությունը վտանգված է …
    Դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի
    ու սերունդների ապագան …


    Ս.թ. հունիսի 5-ին կկայանա ինքնաբուխ երթ
    հանուն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության:

    Երթը կսկսվի ժամը 17:00-ին Մ.Սարյանի արձանի մոտից:
    Երթուղին կանցնի Մաշտոցի, Գ.Լուսավորչի, Իտալական, Վ.Սարգսյան, Նալբանդյան, Արամի, Խանջյան, Թումանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի
    ու Տերյան փողոցներով և կավարտվի Հյուսիսային պողոտայում:


    ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ
    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

    Lռությունը համաձայնություն է:
    ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …

    _______________________________

    Թեղուտի պաշտպանության խումբ
    http://www.bigfamily.am/eco

  7. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ձնծաղիկ կլինի չե քո ստեղծագործությունը այստեղ ել տեղադրենք ?
    հ.գ. Հունիսի 1-ի ակցիան կայացավ
    ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •