User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ նախագահն է արել ավելի շատ այս երկրի համար ('+'-ը` դրական, '-'-ը բացասական)

Քվեարկողներ
188. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լևոն Տեր-Պետրոսյան +

    53 28.19%
  • Լևոն Տեր-Պետրոսյան -

    50 26.60%
  • Ռոբերտ Քոչարյան +

    37 19.68%
  • Ռոբերտ Քոչարյան -

    28 14.89%
  • Սերժ Սարգսյան +

    13 6.91%
  • Սերժ Սարգսյան -

    7 3.72%
Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: ՀՀ նախագահներ

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ՄՏՔԻ ԳԻԳԱՆՏԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

    Ուղիղ 10 օր «քցել-բռնելուց» հետո Ռոբերտ Քոչարյանը երեկ վերջապես որոշել էր պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ժամանակ հնչած ելույթին, մասնավորապես` մարտի 1-ի դեպքերի եւ դրանց առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերակատարման մասին առաջին նախագահի հայտարարություններին: Ու ծանոթանալով Քոչարյանի մտքերին, որ նա հայտնել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, ընդամենը ակնհայտ է դառնում, որ 10 օրը նրա համար քիչ էր. «Հայաստանի երկրորդ նախագահը» չպետք է շտապեր Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելու գործում, նա պետք է երկար, շատ երկար մտածեր դա անելուց առաջ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, եւ մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն` ունենք խղճահարություն առաջացնելու աստիճան տխուր մի պատասխան: Լեւոն Տեր-Պետրոսյանի` կետ առ կետ, պարբերություն առ պարբերություն հնչեցված գրավոր ու անհերքելի փաստերի վրա հիմնված մեղադրանքներին Ռոբերտ Քոչարյանի հիմնական պատասխանն այսպիսին է. «Չեմ անդրադառնա իրադարձությունների ժամանակագրության մանրամասներին. հետաքննությունը պետք է րոպե առ րոպե վերականգնի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցածի պատկերը: Հույս ունեմ, որ դրանով կզբաղվի նաեւ հատուկ հանձնաժողովը, որն առաջարկում է ստեղծել Եվրոպայի խորհուրդը: Հուսով եմ նաեւ, որ բոլոր նյութերը կհրապարակվեն, եւ ցանկացած քաղաքացի կկարողանա ինքնուրույն տարանջատել ճշմարտությունը ստից»: Սրանից դուրս Քոչարյանը պատասխանում է միայն հնչեցված այն հատուկենտ մեղադրանքներին, որոնց որեւէ, թեկուզ մի խղճուկ պատասխան ինքը կարողացել է մտածել այս 10 օրվա ընթացքում: Գայթակղությունը, իհարկե, մեծ է համեմատության մեջ դնել Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դա անել: Եւ այնուամենայնիվ, հիշատակման է արժանի Քոչարյանի բացատրություններից մեկը, թե «ինչու դեռեւս մեղադրանքներ չեն ներկայացվել ոստիկանության նկատմամբ զենք օգտագործելու համար»: «Որովհետեւ դեռեւս բազմաթիվ կարեւոր գործող անձինք թաքնվում են հետաքննությունից»,- ասում է Քոչարյանը: Ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու համար` նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 19-ի հաղորդագրությամբ մարտի 1-ի գործով հետախուզում է հայտարարվել չորս հոգու նկատմամբ, որոնցից մեկը հայտնաբերվել է, մնացել են երեքը` Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Վարդանյանը: Դրանից հետո մարտի 1-ի գործով որեւէ հետախուզման հաղորդագրություն չի եղել: Այսինքն, երբ Քոչարյանն ասում է, որ բազմաթիվ կարեւոր գործող անձինք թաքնվում են, ի նկատի ունի վերոնշյալ երեք հոգուն: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը կարեւոր անձնավորություններ են, բոլորը գիտեն, բայց որ երեք հոգու մասին խոսելիս կարելի է օգտագործել «բազմաթիվ» բառը, իսկապես նորություն է: Իսկ ընդհանրապես, հետախուզման մեջ գտնվողներին զենքի օգտագործման մեղադրանքի հետ կապելով` Ռոբերտ Քոչարյանը թերեւս միայն հուշել է իրենց հետագա մտադրությունները, այն է` զենք կրելու եւ օգտագործելու մեղադրանքներն ուզում են ներկայացնել այս երեքին կամ միգուցե նրանցից մեկին: Օրինակ` ի՞նչ վատ կլինի, նախաքննությունը կարող է պարզել, որ, ասենք, Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը հարթակից ժամանակ առ ժամանակ վազել են, կրակել զինվորների ուղղությամբ, նռնակներ շպրտել, հետո կրկին վերադարձել հարթակ եւ սկսել խոսել: Ռոբերտ Քոչարյանի եւ Աղվան Հովսեփյանի համատեղ ջանքերով, իհարկե, կարող են գտնվել նաեւ համապատասխան «փաստերե եւ նույնիսկ «ականատեսներ»: Իսկ վերադառնալով Քոչարյանի հարցազրույցին` նշենք, որ «Հայաստանի երկրորդ նախագահը» մի հարցում անգերազանցելի է. դա ցինիզմն է: Եւ երեկվա իր հարցազրույցում նա կրկին փայլել է իր այդ որակով: «Լեւոն Տեր-Պետրոսյանը բարդ հարաբերություններ ունի բարոյականության հետ»,- ասել է Քոչարյանը: Պետք է նկատել, որ սա ցնցող գնահատական է բարոյականության մարմնացում, մտքի գիգանտ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսպես թե այնպես, «Հայաստանի երկրորդ նախագահն» իսկապես վատ վիճակում է հայտնվել: Պատկերացնո՞ւմ եք, թե պաշտոնանկությունից հետո նա ինչ հաճույքով պիտի տար առաջին հարցազրույցը` նվիրված իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության վերելքի տասը տարիներին: Բայց արի ու տես, կատարելապես փչացել են Ռոբերտ Քոչարյանի պլանները, եւ նա ստիպված է արդարանալ, արդարանալ եւ կրկին արդարանալ: Ու սա դեռ «ռազմինկան» է, Քոչարյանը, իհարկե, երկար պետք է իր համար արդարացումներ մոգոնի:

    Հ.Գ. ՀՀ առաջին նախագահն իր ելույթում Սերժ Սարգսյանի հասցեին մարտի 1-ի արյունահեղության մասով մեղադրանքներ չի հնչեցրել եւ դեռ թափված արյունից մաքրվելու ուղիներ է նախանշել նրա համար: Այս ընթացքում Սերժ Սարգսյանի եւ նրան սատարող ուժերի կողմից որեւէ դժգոհություն Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված մեղադրանքների առիթով չի նկատվել, եւ այս վիրավորական անտարբերությունը ստիպել է, որպեսզի Քոչարյանն անձամբ հոգ տանի իրեն պաշտպանելու մասին:

    www.hzh.am
    Վերջին խմբագրող՝ Kuk: 13.05.2008, 23:54:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #32
    Դեռ չունեմ Dn. Noy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Խնդրում եմ ինձ բացատրեք մի քանի արտահայտություններ....
    Հայ -Ղարաբաղցի (նշեք 5 տարբերություն)
    Համաժողովրդական շարժում՞՞՞՞՞՞՞ Կոնգրես՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
    Լեվոն +
    Ռոբերտ +
    Սերժ +
    Եթե բացատրեք, կասեմ թե որի օգտին եմ քվեարկել........

  3. #33
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

    Ռուսական ժողովրդական ասացվածք կա. «Եսլի չելովեկ դուռակ, տո էտո նադոլգո»: Այս ասացվածքը հիշելու որեւէ կոնկրետ պատճառ չունենք: Հենց այնպես, պատահաբար հիշեցինք:

    Իսկ ահա երեկ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին: Իսկ մենք կարծում էինք, թե այս մարդը վերջնականապես ընկղմվել է Ծաղկաձորի ջակուզիներում եւ այնտեղից դուրս կգա միայն դատարանի որոշմամբ: Պարզվեց` սխալվում էինք: Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանափոխությունից հետո մի պահ սսկվել էր` սպասելով ահեղ դատաստանի, մի քիչ սպասել է, հետո տեսել է, որ իր հետեւից ձեռնաշղթաներով չեն գալիս, դուխը տեղն է բերել ու հիմա փաստորեն մտքեր է հայտնում: Բնականաբար` մտքեր է հայտնում մարտի 1-ի մասին (վաղուց հայտնի է, որ հանցագործն ինչի մասին էլ խոսի` վաղ թե ուշ անկախ իրենից մտովի վերադառնալու է այնտեղ, որտեղ հանցանք է գործել): Իսկ ի՞նչ է ասում: «Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք ընտրություններում պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու եւ ոստիկանությանը ուժի կիրառման դրդելու համար»: Մալադե՛ց Ռոբիկ: Հուսով ենք` հետագայում իրավապահ մարմիններն այս հարցազրույցը որպես իրեղեն ապացույց կկցեն հարուցվելիք քրեական գործին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս: Նա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ ուժ է կիրառել, եւ դրա արդյունքում թափվել է «ուրիշների արյունը»:

    Բայց Ռոբերտ Քոչարյանն այսքանով չի բավարարվում: Նա նաեւ գնահատականներ է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաեւ հիմա»: Չծիծաղեք, բայց այս խոսքերի հեղինակն այն նույն մարդն է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո հայտարարեց, թե հրապարակային ելույթ չի ունեցել, որովհետեւ սափրված չէր: Սա ասում է այն նույն մարդը, ում սրճարանում իր կարծիքով անձնական վիրավորանք են հասցնում, ու նա թիկնապահներին է հանձնարարում վրեժ լուծել: Բայց սա դեռ ոչինչ: Եթե խոսքն «անձնական պատասխանատվություն ստանձնելու» մասին է, ընդամենը մի հարց տանք. ո՞վ է ի վերջո մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրաման տվել: Դե եթե Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն այդքան «պատասխանատու տղամարդ» է համարում, ինչո՞ւ է տեսախցիկների առջեւ ծամածռվում` թե «ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չուներ»: Հրաման ես տվել` տղամարդկություն ունեցիր ու հրամանիդ տեր կանգնիր, ի՞նչ ես սարուձոր ընկնում: «Ես արդեն նախագահ չեմ եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: Ներողություն, բայց դու (ես պատասխանատու լրագրող չեմ, հետեւաբար կարող եմ իրերին եզակի թվով դիմել) երբեք էլ նախագահ չես եղել. տուռնիկներից կախված` մտքեր ես հայտնել կլիզմայի, բառաչող կովերի ու վատ պարողին խանգարող հանգամանքների մասին: Հիմա ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ընդհատակից դուրս գալ ու պաշտպանել Սերժ Սարգսյանին: Հարցն այլ կերպ ձեւակերպենք. այդ ինչքա՜ն վատ է Սերժ Սարգսյանի վիճակը, որ քեզ Ծաղկաձորի ջակուզիից հանել է ու ստիպել է գերմարդկային ճիգերով կապակցված մտքեր շարադրել: Թե՞ ծրագիրն այնուամենայնիվ ընթացքի մեջ է, եւ «Քոչարյան-վարչապետ» օպերացիայի մեկնարկը տրված է:

    Չի ստացվելու: Հասարակությունը հազիվ էր սկսել մոռանալ Ռոբերտ Քոչարյանի` լարվածությունից ջղաձգված դունչը, եւ պատրաստ է վերհիշել դա միայն մի դեպքում` եթե հակահիգիենիկ այդ տեսարանը տեսնի մանր ճաղերի հետեւում: Ցանկացած այլ պարագայում Ռոբերտ Քոչարյանի կողմից ցուցաբերված կենդանության որեւէ նշան հասարակությունն ընկալելու է որպես անձնական վիրավորանք եւ պայքարելու է դրա դեմ:

    Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը թող շարունակի ընկղմվել Ծաղկաձորի ջակուզիում: Մինչեւ դատարանի որոշումը:



    Ավելացվել է 7 րոպե անց
    ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

    - Պրն Քոչարյան, ի՞նչ կարծիքի եք վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին:

    - Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ խուսափել է պատասխանատվությունից: Նա վախկո՛տ է, վախկո՛տ: Նորմա՞լ է լսվում:

    - Այո, նորմալ լսվում է: Բայց գուցե այնուամենայնիվ դո՞ւրս գայիք մահճակալի տակից:

    - Չէ« գիտեք… Մի քիչ սափրված չեմ… Ավելի լավ է ես այստեղից խոսեմ… Ուրեմն ի՞նչ էի ասում: Հա, Լեւոն Տեր-Պետրոսյանը…

    - Պարզ է: Իսկ ինչո՞ւ ապրիլի 9-ից հետո մարդամեջ դուրս չեք գալիս:

    - Դուք փաստորեն զանգվածային բռնություններ եք հրահրում: Ես հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին արյուն է պետք:

    - Ձեր կարծիքով կարո՞ղ եք խուսափել պատասխանատվությունից:

    - Աստված ձենդ լսի…

    - Հավատո՞ւմ եք Աստծուն:

    - Չէ: Վրեն կոմպրոմատ չունեմ:

    - Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ Հայաստանում համաժողովրդական շարժումը հաղթանակի:

    - Ես, որպես հեռատես քաղաքական գործիչ, ժամանակին վերացրել եմ մահապատիժը…

    - Բայց ես անձամբ ձեր ճակատագրի մասին էի հարցնում:

    - Ես էլ անձամբ իմ ճակատագրի մասին պատասխանեցի:

    - Հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանին:

    - Այո, անվերապահորեն:

    - Լավ, անցնում ենք անձնական հարցերին, գուցե այնուամենայնիվ դո՞ւրս գաք մահճակալի տակից:

    - Ո՞վ է այն տղամարդը, որն ինձ կստիպի փոխել որոշումս:

    - Ձեր սիրած ուտելիքը:

    - Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել եմ:

    - Վատ պարողին խանգարող հանգամանքների մասին եք ասել…

    - Հա, դա նկատի ունեմ: Թերխաշ:

    - Ձեր սիրած խմիչքը:

    - Վհիսկու:

    - Ձեր սիրած երգը:

    - Ջազ եմ սիրում:

    - Ձեր սիրած ֆիլմը:

    - «Չապաեւ»:

    - Պուլեմյոտի իդեան ձեզ այդքան դո՞ւր է եկել:

    - Ստոր հերյուրանքներ են: Ընդամենը մի քանի սնայպեր ա աշխատել:

    - Ձեր սիրած գիրքը:

    - «Խաչակիրները եւ ալբանացիները»:

    - Իսկ ո՞վ է հեղինակը:

    - Ե՛ս եմ գրելու:

    - Ձեր հոբբին:

    - Իսկ դուք ապացույցներ ունե՞ք:


    www.chi.am
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.05.2008, 18:47: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #34
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ ինձ բացատրեք մի քանի արտահայտություններ....
    Հայ -Ղարաբաղցի (նշեք 5 տարբերություն)
    Հայ -Ղարաբաղցի տարբերություն չկա, ետ նույնն ա ինչ որ ասես Հայ-Լոռեցի տարբերությունը:
    Տարբերություն կա Ղարաբաղցի-Ղարաբաղի կլան էս էրկուսի միջև: Ուղակի կա մի շերտ մարդկանց, որոնց մեծամասնությունը անուղեղ ոչխարներ են բառիս բուն իմաստով, որոնք ետ տարբերությունը չեն տենում ու "հեռացնենք սերժ+ռոբերտ զույգին" արտահայտությունը հավասարացնում ա "հեռացնենք ղարաբաղցիքին" արտահայտությանը:

    Կուկ, վիրտուալը լավն էր, ափսոս վարկանիշ չկարացա տամ

  5. #35
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    - Ձեր սիրած գիրքը:

    - «Խաչակիրները եւ ալբանացիները»:

    Չգիտեմ` գիտեք, թե չէ, բայց ԼՏՊ-ն երկհատորանոց աշխատություն ունի, որը շատ արժեքավոր է մեր պատմության համար: Աշխատությունը կոչվում է <<Խաչակիրները և հայերը>>:
    Իսկ ալբանացու պահը, կարծում եմ, բոլորը գիտեն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #36
    Դեռ չունեմ Dn. Noy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ -Ղարաբաղցի տարբերություն չկա, ետ նույնն ա ինչ որ ասես Հայ-Լոռեցի տարբերությունը:
    Տարբերություն կա Ղարաբաղցի-Ղարաբաղի կլան էս էրկուսի միջև: Ուղակի կա մի շերտ մարդկանց, որոնց մեծամասնությունը անուղեղ ոչխարներ են բառիս բուն իմաստով, որոնք ետ տարբերությունը չեն տենում ու "հեռացնենք սերժ+ռոբերտ զույգին" արտահայտությունը հավասարացնում ա "հեռացնենք ղարաբաղցիքին" արտահայտությանը:
    Իսկ ես քո փոխարեն, ոչ մեկին չէի վիրավորի


    Իսկ հարցերիս պատասխանող չի լինելու՞

  7. #37
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ՌՔ ասում էր, որ "...արդեն մոռացել էր ԼՏՊի գոյության մասին"

    Ճիշտն ասած՝ մենք էլ արդեն իրա մասին էինք մոռացել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հարցերիս պատասխանող չի լինելու՞
    Մեծ սիրով կպատասխանեի, եթե իհարկե իմաստի նշույլ տեսնեի հարցերիցդ որևէ մեկի մեջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #39
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. ԻՆՉ ԵՂԱՎ ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ
    Հիշում եմ մի 10 տարի առաջ, երբ պաշտպանության նախարար էր, պրեսս կոնֆերենցիա էր հավաքել, ասում էր. "Ահա, թե ինչ է նշանակում ուժային կառույցների համագործակցությունը առողջապահական կառույցների հետ………" սպիդի դեմ դեղ են հնարել Ինչ եղավ դեղը, մի հատ թող դուրս գան ասեն
    Սպիդի դեղը դեռ ոչինչ, ես հիշում եմ Իմ "Պայծառ ու Լուսավոր" պատանեկությոն տարիններին ԼՏՊ-ն ոնց էր օր 3 անգամ "Թռչող ափսե" իջացնում "Դալմի բաղերում" ու ուրիշ հարմար տեղեր : Հա, մեկ էլ չգիտես ոնց մարդկանց տան պատերին սրբապատկերներ էին հայտնվում : Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, միշտ էլ, ցանկացած երկրում շիկացած կրքերը հանդարտեցնելու համար մի հետաքրքիր շոու մտածում են: Չեմ զարմանա եթե մոտ ժամանակներս ՍՍ ուղիղ կապի մեջ մտնի Մարսեցիների հետ ու պարզվի որ մարսեցիներն էլ են ՀԱՅ

  10. #40
    Դեռ չունեմ Dn. Noy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ սիրով կպատասխանեի, եթե իհարկե իմաստի նշույլ տեսնեի հարցերիցդ որևէ մեկի մեջ:
    Չկա՞, թե չե՞ս ուզում տեսնել:
    Նորից զգայարանները.........
    Կրկնում եմ հարցերս ավելի պարզ, որ սիրով պատասխանես.
    Ինչու՞մ է կայանում հայի և ղարաբաղցու տարբերությունը (պատասխան ստացել եմ, ինչի համար շնորհակալություն):
    Ի՞նչ են նշանակում "Համաժողովրդական շարժում" և "Համաժողովրդական Կոնգրես"
    հասկացությունները:
    Ի՞նչ է նշանակում "ԼՏՊ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՌՔ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՍՍ պլյուս" հասկացությունը:
    Սրանից ավելի պարզ կարող եմ գրել, բայց հուսով եմ թեմայի վերնագրից պարզ կլինի, թե ում ի նկատի ունեմ: Նույնիսկ իմաստ չգտնելու դեպքում, պատասխանեք, խնդրում եմ:

  11. #41
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա՞, թե չե՞ս ուզում տեսնել:
    Նորից զգայարանները.........
    Կրկնում եմ հարցերս ավելի պարզ, որ սիրով պատասխանես.
    Ինչու՞մ է կայանում հայի և ղարաբաղցու տարբերությունը (պատասխան ստացել եմ, ինչի համար շնորհակալություն):
    Ի՞նչ են նշանակում "Համաժողովրդական շարժում" և "Համաժողովրդական Կոնգրես"
    հասկացությունները:
    Ի՞նչ է նշանակում "ԼՏՊ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՌՔ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՍՍ պլյուս" հասկացությունը:
    Սրանից ավելի պարզ կարող եմ գրել, բայց հուսով եմ թեմայի վերնագրից պարզ կլինի, թե ում ի նկատի ունեմ: Նույնիսկ իմաստ չգտնելու դեպքում, պատասխանեք, խնդրում եմ:
    "ԼՏՊ +" ը նշանակում ա, որ դու դրական ես գնահատում Լևեն Տեր-Պետրոսյանին` որպես նախագահ: Իսկ դե "ռոբիկ -" ը, կամ "սեռժիկ -" ը բոլորս ել հասկանում ենք: Միշտ էլ նրանք ժողովրդի կողմից "մինուս" -ի են արժանացել: Հիշում ես, երբ Ա1+ ը փակվեց ռոբիկի հրամանով, հանրահավաքներ էին լինում, ու կաին հետեվյան պարունակությամբ պլակատներ "Ա1+, Ռոբ-": Ենպես որ ռոբենք միշտ էլ մինուսի տակ են եղել:

    Իսկ ղարաբաղցի-հայաստանցի էժանագին խոսակցությունները հենց տարածվում են ղարաբաղյան կլանի կողմից: Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ չի օգտագործել "ղարաբաղցի" բառը, այլ ասել է "ղարաբաղյան կլան": էնպես որ թող չասեն ինչ որ ազգը պառակտման մասին: Ճիշտ ա. Հայաստանում կա պառակտում, բայց ոչ թե հայ ժողովրդի մեջ, այլ կա բևեռացում ժողովուրդ և իշխանական կլանի միջև, ինչը այդպես էլ պետք ա լիներ:

    Իդեպ մի քանի օր առաջ Արշակ Սադոյանը Հ2-ով հարցազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին` ժողովրդի մի մեծ զանգվածի դժգոհությունները առարկայական դարձնելու և նրանց պայքարը ուղղորդելու համար: Ինչ կասեք ?
    Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 16.05.2008, 11:30:

  12. #42
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա՞, թե չե՞ս ուզում տեսնել:
    Նորից զգայարանները.........
    Կրկնում եմ հարցերս ավելի պարզ, որ սիրով պատասխանես.
    Ինչու՞մ է կայանում հայի և ղարաբաղցու տարբերությունը (պատասխան ստացել եմ, ինչի համար շնորհակալություն):
    Ի՞նչ են նշանակում "Համաժողովրդական շարժում" և "Համաժողովրդական Կոնգրես"
    հասկացությունները:
    Ի՞նչ է նշանակում "ԼՏՊ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՌՔ պլյուս" հասկացությունը:
    Ի՞նչ է նշանակում "ՍՍ պլյուս" հասկացությունը:
    Սրանից ավելի պարզ կարող եմ գրել, բայց հուսով եմ թեմայի վերնագրից պարզ կլինի, թե ում ի նկատի ունեմ: Նույնիսկ իմաստ չգտնելու դեպքում, պատասխանեք, խնդրում եմ:
    Էս հարցերիցդ մոտս նենց տպավորություն ստեղծվեց, որ երրորդ դասարանից հետո դպրոց չես գնացել:
    + դրական
    - բացասական

    Այսքանը եթե իմանայիր և դրան էլ ավելացնես այն փաստը, որ նշված անունները դրանք Հ.Հ. նախագահների անուններ են, վերջում ել, նեղություն քաշեիր ու կարդայիր թեմայի առաջին գրառումը, կամ եթե առաջինից չհասկանայիր, երկրորդը, երրորդը, չորրորդը և այդպես այնքան՝ մինչև որ հասկանայիր, եթե իհարկե կհասկանայիր, իսկ եթե ոչ, այդչափ ընդունակությունների տեր անձնավորությանը ես չեմ կարող բացատրել դա:

    Մյուս հարցերիդ Che_Guevara-ն արդեն պատասխանել է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ՀԻՄԱ Ո՞Վ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է դատապարտվեր բազմաթիվ հոդվածներով, այդ թվում` «իշխանությունը յուրացնելու» հոդվածով:

    «ՉԻ» - Ուշադրություն դարձրեք` խոսքը ոչ թե իշխանությունը յուրացնելու փորձի, այլ հենց յուրացնելու մասին է: Այսինքն, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին:

    Մեծ հաշվով Ռաֆիկ Պետրոսյանն, իհարկե, իրավացի է: Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, ժողովուրդն ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հենց նրան էլ ընդունում է որպես նախագահ: Այլ հարց է, որ ուժային կառույցները ժամանակավորապես ենթարկվում են ոչ թե նրան, այլ ռեժիմի պարագլուխներին: Թեև անկեղծ ասած, սա նույնպես վիճելի հարց է: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է իր արտասանած մի նախադասությամբ կանխորոշել, ասենք, ոստիկանության կամ հատուկ ստորաբաժանումների զորքերի տեղաշարժերը, ուղղորդել կառավարության կամ Ազգային ժողովի աշխատանքները եւ այլն: Մի խոսքով, իշխանությունն իսկապես նրան է պատկանում: Պարզապես նա ոչ թե յուրացրել է այդ իշխանությունը, այլ ստացել ժողովրդից:




    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԵՍ ՆԱԽԱԳԱՀ Է

    «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ վերջերս «Հին Էրիվան» ռեստորանում Սերժ Սարգսյանը ակադեմիկոսների հետ հանդիպման ժամանակ փորձել է Հայաստանում տիրող իրավիճակը պատկերավոր կերպով ներկայացնել մեր երկրի մտավորականներին: Նա ասել է, որ այսօր Հայաստանում երկուսուկես նախագահ կա. մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ կեսն էլ` ինքը: Երբ ակադեմիկոսները հարցրել են, թե ինչու է դա իրենց ասում, ինչ պետք է անեն մտավորականները իր կես նախագահի կարգավիճակը ամբողջացնելու համար, Սերժ Սարգսյանը անկեղծորեն պատասխանել է, որ լավ կլինի, եթե մտավորականներն իրեն չքննադատեն: Ավելին`աշխատեն հրապարակային քննարկումների հրավիրել իրեն, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ մտավորականներն իր հետ աշխատում են, աջակցում են իրեն:

    www.chi.am
    Վերջին խմբագրող՝ Kuk: 16.05.2008, 13:01: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #44
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Ռոբիկը կյա՞մ ա

    Ըստ մեր տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, վերադարձի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Ընդ որում, այսօրվա դրությամբ ամենաքննարկվող տարբերակներից մեկը դարձյալ այն է, որ ՀՀ-ում գործող բոլոր ռուսական ընկերությունները պետք է կենտրոնացվեն 1 միավորման մեջ, որի ղեկավար էլ պետք է նշանակվի հենց Քոչարյանը: Ընդ որում, պետք է միավորվեն ոչ միայն արդեն գործող ընկերությունները (օրինակ` «Բի-լայնը», «ՎիվաՍելը», «ՀայՌուսգազարդը»), այլ նաեւ նոր ստեղծվելիք ընկերությունները: Ըստ մեր տեղեկությունների, նոր ստեղծվելիքների թվում կլինեն նաեւ այն ընկերությունները, որոնք պետք է շահագործեն պղնձի (Թեղուտի հանք) եւ ուրանի հանքավայրերը:

    www.hzh.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, վերադարձի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են:
    Ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն չեմ մտածում, որ էնքան դունդուկ է, որ 10 տարվա թալանը հավաքելու ու ջրի տակը սուզվելու փոխարեն հայտնվի տեսադաշտում: Չնայած իր ազգ ու տակով էնքան գեղցի են, որ ինչեր ասես որ հնարավոր չի :

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •