User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Հարցեր առողջագետին

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Հարգելի տիկին Նալյան, ճի՞շտ է (մայրիկիս) այն պնդումը, որ ջրալի ճաշ ուտելը պարտադիր է: Հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես առանց ջրալի ճաշ ուտելու նորմալ ապրել (ըստ իմ համոզմունքի): Եվ վերջապես ջրալի ճաշը օգո՞ւտ է, թե՞ վնաս:
    Եթե հնարավոր է հիմնավորեք պատասխանը, որ հետագայում ես հիմնավորեմ մայրիկիս կամ հակառակը, լռեմ ընդմիշտ ու սուսուփուս ճաշ ուտեմ...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 15.05.2008, 19:50:

  2. #32
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Որքան էլ զարմանալի է, դուք ավելի ճիշտ եք, քան ձեր մայրիկը: Իր համոզմունքը ծագում է XX դարում ձևավորված սննդային պատկերացումներից, ես էլ, բժշկական իմ կրթությամբ, իմ փոքրիկներին "զոռով-շառով" ջրալի ճաշ էի կերակրում, որպեսզի "աղիքները լավ գործեն" և ընդհանրապես առողջ լինեն: Միայն շատ ավելի ուշ, երբ ինքնակրթությամբ սկսեցի ուսումնասիրել հինգհազարամյա բժշկական մշակույթը, գտա այլ ճշմարտություններ, որոնք այսօր փայլուն արդյունքներ են տալիս իմ բուժական գործում և հետզհետե /թեկուզ դանդաղ/ ճանաչվում են նաև ակադեմիական բժշկության կողմից;
    Սկսեմ ամենահին "ապացույցներից". Ավիցեննան իր հայտնի, աշխարհում թերևս ամենահայտնի բժշկական մենագրության մեջ մի ամբողջ գլուխ է նվիրել` ինչպես ուտել և ինչպես օգտագործել հեղուկները, և գրում է, որ "պինդ" կերակուրը չպետք է զուգակցվի հեղուկների հետ, քանի-որ դրանք "նոսրացնում" են ստամոքսահյութը և դրանով իսկ դժվարացնում, դանդաղեցնում մարսողությունը, առաջացնելով ամենատարբեր նյութափոխության խանգարումներ, սկսած խմորման պրոցեսից մինչև նեխային:
    Եվ խորհուրդ է տալիս հեղուկը օգտագործել ուտելուց առաջ կամ "երբ կերակուրը ստամոքսից ներքև է իջնում"` դա տևում է առնվազն 2-2,5 ժամ:
    Վերջին հաստատումը /որպեսզի գրառումս մի ամբողջ գիրք չդառնա/, Վաշինգտոնյան համալսարանի բժշկագիտական համալսարանի տեղեկատուն արդեն 90-ականների սկզբի հրատարակման մեջ շեշտում է."Այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ ջրալի կերակուրների օգտագործումը նպաստում է մարսողության ֆունկցիայի բարելավմանը":
    Մեր կողմից և այլ գիտական աղբյուրներից էլ ավելացնենք, որ ընդհակառակը` որքան ավելի է արմատավորվել ջրալի ճաշերի և ուտելու ընթացքում և անմիջապես դրանից հետո հեղուկ օգտագործելու սովորույթը, այնքան ավելի են շատացել ու շատանում ստամոքս-աղիքային և բոլոր տեսակի այլ հիվանդությունները, և բժիշկները` սնունդը կարգավորելու փոխարեն, բուռ-բուռ մարսողական դեղեր են նշանակում` մեզիմներ, ֆեստալներ, կրեոններ և այլն, ավելի ու ավելի տհաճ հետևանքներով:
    Սակայն ջրալի ճաշերը ավելի "պինդ" տեսակներով փոխելիս, չպետք է մոռանալ նաև առողջ սննդի այլ սկզբունքները, որոնց մասին տարբեր տեղերում գրել և խոսել ենք, այս պարագայում ամենակարևորը` ուտելու սկզբում առատ կանաչեղեն, բանջարեղեն կամ ուղղակի համեղ սալաթի մի լավ բաժին ուտելու կարևորությունն է` այ սա է կարգավորում մարսողությունը և սրանց մեջ եղած 80-90% ջուրն է, որ կենարար է մարդու առողջության համար:
    Ավելացնեմ, որ հենց ջրալի ճաշերի օգտագործումը և ուտելու ընթացքում ջուր կամ այլ հեղուկ խմելը ճարպակալմանը նպաստող առավել կարևոր գործոններից են:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.09.2010), Moonwalker (15.06.2011), Արևածագ (24.09.2010), Մինա (05.06.2011), ՆանՍ (24.09.2010), Ուլուանա (10.01.2010)

  4. #33
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ինչի՞ց է, որ նստածս տեղը հանկարծ ցնցվում եմ:


  5. #34
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ներքին նյարդային լարվածության դրսևորումներ են: Եթե հազվադեպ է, ոչինչ, եթե հաճախ` լավ է ճշտել այդ լարվածության պատճառը և ձգտել վերացնել:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  6. #35
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    ՈՒղղակի էս վերջերս լարված եմ, երևի դրանիցա:


  7. #36
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ավելի ճիշտ` վերջին 1-2 տարիները:


  8. #37
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    15տարեկան երիտասարդի համար շատ անբնական է 1-2տարի լարված լինելը, գուցե նպատակահարմար է գտնել պատճառը, շտկել այն:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  9. #38
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սրտի ռիթմի խանգարում

    Հարգելի առողջագետ,
    Ես 35 տարեկան եմ: Ինձ մոտ շատ պատահաբար առիթմիա հայտնաբերվեց ամիսներ առաջ: Ես բողոքներ չեմ ունեցել: Նախկինում կատարված էլեկտրասրտագրություններն էլ ոչ մի խախտում ցույց չեն տվել: Բախտս չբերեց բժշկի հարցում: Նա մեծ քանակությանբ դեղեր` կորդառոն, պրեդուկտալ նշանակեց, իսկ իմ հարցին թե բնական միջոցներով հնարավոր չէ բուժել, պատասխանեց, որ այդպիսի բուժում նա չգիտի: Դիմեցի այլ բժշկի, որը էխոգրաֆիայի միջոցով պարզեց, որ սրտի հետ կապված պրոբլեմ չկա, եւ առիթմիան արտաքին ազդակների արդյունք կարող է լինել: Ինձ մոտ էկստրասիստոլաներ են, սկսել եմ լարվել ու օրվա մեջ մի քանի անգամ ֆիքսում եմ, որ սիրտս կանոնավոր կերպով սակայն երկու բաբխյուն է արձակում, որը կարող է մի քանի րոպե տեւել: Խնդրում եմ խորհուրդ տալ ինձ, արդյոք դա վտանգավոր է եւ ինչ բնական միջոցներ կան դրանք վերացնելու կամ գոնե հազվադեպ դարձնելու համար:

  10. #39
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re: Սրտի ռիթմի խանգարում

    Եթե այդ երևույթները շատ խորացած չեն, ապա Ձեզ համար օգտակար կլինի Կատվախոտի (Валериана) դեղապատրաստուկները (Օր. Валериана вечерняя): Կատվախոտը բուսական ծագման հանգստացնող միջոց է, որը բացի սեդատիո էֆեկտից ունի նաև սրտի արյունամատակարարումը բարելավող և ռեթմակարգավորող էֆեկտներ: Ես ինքս կողմ եմ ոչ դեղորայքային բուժմանը, սակայն կարող եմ հաստատ ասել, որ եթե պրոցեսը խորացած է ավելի լավ է ռիկի չդիմել և օգտագործել նշանակված դեղերը: Պրոցեսի թեթևացումից հետո նոր կարող եք անցնել ոչ դեղորայքային (բնական) բուժամիջոցներն:

    Ներկայանամ՝ Եգանյան Գարիկ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսն արդեն ավարտած ուսանող:

    Հարգելի Առողջագետ հուսով եմ դեմ չեք լինի, եթե ես էլ երբեմն պատսախանեմ հարցերին:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •